«Հայաստան» դաշինք

The “Armenia” (Hayastan) alliance was founded in 2021 to participate in the snap parliamentary elections.

The alliance was created by Robert Kocharyan, the "Armenian Revolutionary Federation" and the "Reviving Armenia" parties. The electoral list is headed by Robert Kocharyan.

Այս նախագիծը մեզ չի մոտեցնում հայանպաստ այդ ուծումներին. Վարդանյանը՝ ընդդիմության նախագծի մասին |armenpress.am|

Այս նախագիծը մեզ չի մոտեցնում հայանպաստ այդ ուծումներին. Վարդանյանը՝ ընդդիմության նախագծի մասին |armenpress.am|

armenpress.am: Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը կրկին առաջարկում է ՀՀ ԱԺ-ում ստեղծել Արցախի հարցով մշտական հանձնաժողով, իշխանական խմբակցությունը դեմ է արտահայտվում՝ հիշեցնելով ՀՀ-ի և Արցախի միջև արդեն իսկ գործող միջխորհրդարանական հանձնաժողովի մասին, ՀՀ ԱԺ բոլոր հանձաժողովների՝ Արցախի հարցով զբաղվելու իրավասության մասին: Համապատասխան նախագիծը ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացրեց «Հայաստան» խմբակցությունից Աղվան Վարդանյանը: Վարդանյանը հիշեցրեց, որ 8-րդ գումարման ԱԺ առաջին նիստում հանձնաժողովների ձևավորման ընթացքում «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցություններն առաջարկել էին ձևավորել Արցախի հարցերով առանձին հանձնաժողով, որը, սակայն, մերժվել էր: «Հատկապես այս փուլում, երբ ընթանում են տարբեր գործընթացներ Արցախի, Հայաստանի շուրջ, մենք, իբրև խորհրդարանական երկիր, պետք է կարողանանք մեր մշտական հանձնաժողովների գործառույթներում Արցախին առնչվող հարցերը ներառել»,- ասաց Վարդանյանը: Նա հիշեցրեց, որ առանձին հանձնաժողով չստեղծելու իշխանության արգումենտներից մեկը դեռև 1998 թվականին ՀՀ-ի և Արցախի խորհրդարանների միջև  ստեղծված միջխորհրդարանական հանձնաժողովի առկայությունն էր: Պատգամավորը հավելեց, որ 1998 թվականից հանձնաժողովի բազմաթիվ նիստեր են եղել, բայց վերջին նիստը բուն այդ թեմայով եղել է 2019 թվականի մայիսին: Նա կարևորեց այդ հանձնաժողովի ստեղծմամբ թե՛ հարևան երկրներին, թե՛ միջազգային հանրությանն ազդակ ուղարկելը: Հանձնաժողովի նախագահ, հարակից զեկուցող Վլադիմիր Վարդանյանն իր կարծիքը հայտնեց նախագծի վերաբերյալ. «Այս նախագծով առաջարկվում է լիազորությունների այն մեծ մասը, որը միջխորհրդարանական համաձայնագրի հիման վրա վերապահված է ՀՀ-ի և Արցախի միջև ձևավորված և արդյունավետ գործող ձևաչափին, որը նախագահում են ՀՀ-ի և Արցախի ԱԺ նախագահները, իջեցնել սովորական պրոֆիլային հանձնաժողովի մակարդակի»: Վարդանյանը շեշտեց, որ ՀՀ ԱԺ-ում գործող բոլոր հանձնաժողովներն իրենց իրավասության ոլորտներում զբաղվում են Արցախի հարցով: Ըստ նրա՝ նախագիծն ունի առավելապես ներպետական սպառման բովանդակություն: «Արտաքին իրավաքաղաքական հարթությունում այս փոփոխությունը որևիցե եղանակով նույնիսկ մեկ քայլ չի մոտեցնում Արցախի հարցի կարգավորմանը: Այո, մենք համարում ենք, որ Արցախյան հակամարտությունը և Արցախյան հիմնահարցը փակ չէ, քանի որ կա միջազգայնորեն ճանաչված ձևաչափ՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը, որի շրջանակներում աշխատանքները պետք է տարվեն այնքան ժամանակ, մինչև այդ հարցի քաղաքական լուծումը տեղի չունենա»,- նշեց նա: Նա ըդգծեց, որ անկախ քաղաքական պատկանելիությունից պատրաստ են արտաքին քաղաքական դաշտում ուս ուսի տված Արցախի հարցի հայանպաստ կարգավորման համար պայքարել ցանկացած հայի հետ՝ թե՛ իշխանակական, թե՛ ընդդիմադիր պատգամավորների: «Բայց, այդուհանդերձ, մենք պետք է ունենանք այնպիսի լուծումներ, որոնք լինեն արդյունավետ, օգտակար բոլորին, նախևառաջ Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանությանը: Ցավով պետք է արձանագրեմ, որ այս նախագիծը որևիցե եղանակով մեզ չի մոտեցնում այդ հայանպաստ լուծումներին: Այն չի էլ վատթարացնում իրավիճակը, այն որևիցե բան չի փոխում, մենք արձանագրում ենք այն, ինչ շուտվանից կար»,- ասաց հանձնաժողովի նախագահն ու առաջարկեց ձեռնպահ մնալ այն ընդունելուց:
13:01 - 10 սեպտեմբերի, 2021
«Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները համատեղ հայտարարությամբ են հանդես եկել

«Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները համատեղ հայտարարությամբ են հանդես եկել

«Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները համատեղ հայտարարությամբ են հանդես եկել, որում ասվում է․ Օգոստոսի 24-26-ը Ազգային ժողովում քննարկվեց եւ իշխող ուժի կողմից ընդունվեց կառավարության, այսպես կոչված, ծրագիրը, որն առկա ծայրահեղ մարտահրավերների վերաբերյալ կիրառական լուծումներ չէր պարունակում, ավելին՝ պարունակում է լուրջ ռիսկեր: Քննարկման ընթացքում բարձրացվեցին հանրությանը հուզող մի շարք հարցեր, որոնց հիմնականում տրվեցին իշխանություններին բնորոշ՝ սուտ, մանիպուլյատիվ կամ խուսափողական պատասխաններ: Ավելին՝ օգոստոսի 25-ին, իշխանական խմբի կողմից նախապես ծրագրված ուղղակի խուլիգանական, քրեորեն հետապնդելի արարքներ տեղի ունեցան ընդդիմադիր խմբակցության պատգամավորների նկատմամբ՝ կոնկրետ հարձակվող անձանց դերաբաշխմամբ: Ընդգծենք, որ նշված արարքի կանխարգելման համար իրավասու մարմնի պարտականությունների կատարումը տեղի ունեցավ դիտավորությամբ ուշացած: Նման արարքը տեղի ունեցավ մտքերի փոխանակության փուլում՝ նպատակ հետապնդելով հերթական անգամ բռնապետական ռեժիմի արմատավորումը անգամ խորհրդարանում: Ծանոթանալով գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությանը՝ արձանագրում ենք, որ ինչպես նախկինում, այնպես էլ սույն դեպքում իշխանական խմբի որևէ ներկայացուցչի նկատմամբ մինչ օրս առկա չէ որևէ քրեադատավարական հարկադրանքի միջոցի իրացում: Տեղին է հիշեցնել, որ իբրև կառավարության ծրագիր հանդիսացող փաստաթղթում բառացի նշված էր, որ դատարանները, դատախազությունը և քննչական մարմինները «պիտի ապահովեն կառավարության՝ ժողովրդից ստացած մանդատի իրագործումը», այլ կերպ ասած՝ արդեն իսկ իրավապահ մարմինների անկախության վերացումը ծրագրային դրույթ է: Արձանագրում ենք՝ Սյունիքում միջպետական ճանապարհի այսօրվա հերթական խայտառակ վիճակի, ԱԺ-ում տեղի ունեցած լկտի, քրեորեն հետապնդելի արարքի և հնարավոր աղետների ամբողջ պատասխանատվությունը կրում է այս իշխանությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ:
17:08 - 26 օգոստոսի, 2021
Կառավարության ծրագրից տպավորություն է, թե նախորդ 1 տարում չեն փոխվել մեր պետության սահմանները, չի զոհվել մի ողջ սերունդ, չի եղել պարտություն.  Օհանյան |tert.am|

Կառավարության ծրագրից տպավորություն է, թե նախորդ 1 տարում չեն փոխվել մեր պետության սահմանները, չի զոհվել մի ողջ սերունդ, չի եղել պարտություն. Օհանյան |tert.am|

tert.am: Կարծում եմ՝ ԱԺ-ում տեղի ունեցածի պատճառներն ի սկզբանե խորքային են՝ պատերազմից հետո ստեղծված իրավիճակը, պարտվողական քայերի շարունակականությունը, նախընտրական քարոզչության ընթացքում ատելության, «մուրճ» ճոճելու, վախեցնելու քայլերը, ղեկավարության ոչ վայել արտահայտությունները: Այս մասին ԱԺ-ում ելույթի ընթացքում հայտարարեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով ԱԺ-ում երեկ տեղի ունեցած ծեծկռտուքին: «Ինձ մոտ տպավորություն է, որ ոչ թե մենք ընդդիմություն ենք, այլ ես եմ պաշտպանության նախարարը: Այդ կաղապարված վիճակից պետք է  դուրս գալ. այս անտեղի խոսակցություններով ամենամեծ հարվածը բանակի իմիջին դուք եք հասցնում: Մեր բանակը բոլոր ղեկավարների օրոք զարգացել է, և բոլորի ժամանակ էլ ունեցել ենք թերություններ, բայց բանակից խոսում են մարդիկ, որոնք դրանից շատ հեռու են: Այո, իմ՝ նախարար եղած ժամանակ եղել են թերություններ, և ես չեմ խորշում այդ մասին խոսել, այդ թերություններն այսօր էլ կան: Դուք ուզում եք՝ ես վիրավորանքների, «արա»-ով խոսելու համար ծափահարե՞մ»,-հայտարարեց Օհանյանը: Անդրադառնալով Կառավարության 5-ամյա ծրագրին՝ ընդդիմադիր խմբակցության ղեկավարն ասաց, թե այն ոչ ամբողջությամբ է համապատասխանում պետության խնդիրներին. ռիսկերի, վտանգների, ծրագրերի բովանդակության այդ անհամապատասխանությունը հիմնական և գլխավոր թերությունն  է:
12:06 - 26 օգոստոսի, 2021
Ի վերջո, հասկանու՞մ եք, որ այսպես խաղաղություն չեն կառուցում․ Աննա Գրիգորյանը ԱԺ-ում խոսեց Սյունիքում ստեղծված իրավիճակի վերաբերյալ |tert.am|

Ի վերջո, հասկանու՞մ եք, որ այսպես խաղաղություն չեն կառուցում․ Աննա Գրիգորյանը ԱԺ-ում խոսեց Սյունիքում ստեղծված իրավիճակի վերաբերյալ |tert.am|

tert.am: Երեկ զինված ադրբեջանցիները փակել են Գորիս-Կապան միջպետական ճանապարհը և շրջափակման մեջ են թողել մեր հայրենակիցներին: Այս մասին ԱԺ նիստի մեկնարկին վարման կարգով ելույթով հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը՝ նշելով, որ ռուս սահմանապահների միջնորդությամբ հնարավոր է եղել նրանց դուրս բերել շրջափակումից: «Ուզում եմ հիշեցնել, որ այդ միջպետական ճանապարհը, ինչպես նաև Կապան-Ճակատեն ճանապարհը այս իշխանությունը մեր բոլորի թիկունքում առանձին հուշագրով ստորագրել և հանձնել է թշնամուն՝ ասելով, որ այդպես է ապահովելու Սյունիքի անվտանգությունը։ Երկու օր է՝ խոսում եք խաղաղությունից. ի վերջո, հասկանու՞մ եք, որ այսպես խաղաղություն չեն կառուցում, պարտության կուսակցությունը չի կարող բերել արժանապատիվ խաղաղություն, այլ միայն նվաստացում»,-հայտարարեց պատգամավորը:
10:39 - 26 օգոստոսի, 2021
Դավաճան է նա, ով փող է տալիս բանակից ազատվելու համար, բանակից ազատվել է փողով, ով, օրինակ, Լոռու մարզում ժամանակին 3000 դոլարով ազատվել է ու այսօր ճղճղում է. Գեղամ Մանուկյան |tert.am|

Դավաճան է նա, ով փող է տալիս բանակից ազատվելու համար, բանակից ազատվել է փողով, ով, օրինակ, Լոռու մարզում ժամանակին 3000 դոլարով ազատվել է ու այսօր ճղճղում է. Գեղամ Մանուկյան |tert.am|

tert.am: Դավաճան է նա, ով փող է տալիս բանակից ազատվելու համար, դավաճան է նա, ով բանակից ազատվել է փողով, դավաճան է նա, ով, օրինակ, Լոռու մարզում ժամանակին 3000 դոլարով ազատվել է ու այսօր ճղճղում է: Այս մասին ԱԺ նիստում կառավարության ծրագրի քննարկմանը հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա չհստակեցրեց՝ ում մասին է խոսքը, սակայն խոստացավ, որ իրավապահ մարմիններին տեղյակ կպահի: Մանուկյանն անդրադարձավ Կառավարության գործունեության ծրագրում բանակին առնչվող մի շարք մատնանշումներին՝ ասելով. «Մի քանի օր շարունակ իշխանական քարոզչամեքենան աշխատեցնում է երկու թեզ՝ ծառայության ժամկետը կրճատվելու է, սահմանում սահմանապահ զորքերն են լինելու: Սիրելի՛ հայրենակիցներ, ով մի պահ մտածել է՝ «ինչ լավ է, իմ տղան շուտով առաջնագծում դիրքի չի կանգնելու, ապագայում որ բանակ գնա, 2 տարի չի ծառայելու», ուշադիր կարդացեք կառավարության ծրագիրը՝ «աստիճանաբար անցում կկատարվի արհեստավարժ, պրոֆեսիոնալ բանակի, էականորեն կփոխվի ժամկետային զորահավաքային զինծառայության կառուցվածքը: Այս խոստումն այս տարվա, մյուս տարվա համար չէ»,-ասաց նա: Այնուհետ պատգամավորն ընդգծեց այն ձևակերպումը, թե հեռանկարում ՀՀ պետական սահմանների այն հատվածների պահպանությունը, որն այժմ իրականացնում է ՀՀ ԶՈՒ-ն, կիրականացնեն սահմանապահ զորքերը: Շարունակությունը՝ tert.am-ում
12:57 - 25 օգոստոսի, 2021
ԱԺ Նիստի ժամանակ տեղի ունեցավ հանցագործություն, որը սադրեցին ելույթ ունեցողը եւ նիստը վարողը․ սա պետք է ընդունել որպես հանցագործության մասին պաշտոնական հաղորդում․ Արծվիկ Մինասյան

ԱԺ Նիստի ժամանակ տեղի ունեցավ հանցագործություն, որը սադրեցին ելույթ ունեցողը եւ նիստը վարողը․ սա պետք է ընդունել որպես հանցագործության մասին պաշտոնական հաղորդում․ Արծվիկ Մինասյան

Նախորդ նիստի ժամանակ տեղի ունեցավ հանցագործություն, որը սադրեցին ելույթ ունեցողը (ԱԺ ամբիոնից ելույթ էր ունենում Նիկոլ Փաշինյանը,-խմբ․) եւ նիստը վարողը (ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը,-խմբ․)․ սա պետք է ընդունել որպես հանցագործության մասին պաշտոնական հաղորդում։ Ընդ որում՝ բռնի ուժի գործադրումը՝ ՊՊԾ հրամանատարի կողմից, նաեւ առավոտյան լրագրողների նկատմամբ է կիրառվել։  Այս մասին այսօր Ազգային ժողովում հարցուպատասխանի ընթացքում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամվոր Արծվիկ Մինասյանը։   Վերջինս հարց ուղղեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին, նշելով, թե նոյեմբերի 9-ից հետո հանրային լայն շրջանակներում Փաշինյանի գործունեությանը տրվում են գնահատականներ, որոնք քաղաքական բաղադիչ ունենալով հանդերձ պարունակում են կոնկրետ քրեաիրավական որակումներ։ Մինասյանը մասնավորապես ասաց․ « Տեղի ունեցած իրադարձություններն արձանագրում են, որ Դուք օժանդակություն եք ցուցաբերում մեր թշնամիներին՝ ադրբեջանական և թուրքական պետություններին, կազմալուծել եք ներքին և արտաքին անվտանգությունը, ինչպես նաև պետական կառավարման համակարգը։ Վարել եք գաղտնի բանակցություններ, երկիրը ներքաշել եք պատերազմի մեջ, չարաշահելով Ձեր լիազորությունները, Ձեզ եք վերագրել գերագույն հրամանատարի գործառույթներ, ունեցել եք բանավոր և գրավոր պայմանավորվածություններ, որի արդյունքում ունենք հազարավոր կիլոմետր տարածքների կորուստներ, հարյուրավոր կրթական հաստատություններ, մշակութային արժեքներ և այլն։ Այս ամենը քրեական օրենսգրքում ներկայացվում է որպես վնասարարություն, պետական գաղտնիքի հրապարակում, պաշտոնական լիազորությունների անցում կամ չարաշահում, և ի երջո պետական դավաճանություն։ Եթե Դուք հետևողականորեն խորշում եք այս բառերից՝ դավաճան, հողատու, որը հասկանալի է, արդյոք ի՞նչ անվանում կտաք այլ գործողություններին։ Երկրորդ՝ հաշվի առնելով, որ Գլխավոր դատախազությունը հետևողականորեն հրաժարվում է առերեևույթ այս հանցագործությունների վերաբերյալ հարուցված քրեական գործերից, արդյոք Դուք պատրա՞ստ եք հետևողական լինել և դավաճանության հոդվածով քրեական գործի շրջանակներում ներգրավվել գործի քննությանը»։ Փաշինյանը դիտարկման ի պատասխան նշեց, որ ինքը հետևել է ՊՊԾ գործողություններին և քաջալերեց նրանց՝ շարունակել պահպանել ԱԺ բնականոն գործունեությունը՝ Աժ նախագի հրահանգներին համապատասխան։ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց ՊՊԾ-ին օրենքով սահմանաված ծառայողական պարտականությունները հստակ կատարելու համար։ Վարչապետը տեղեկացրեց, թե ինքը ՊՊԾ աշխատակիցներին շատ խիստ հրահանգել է, որ նրանք որևէ մեկին, առավել ևս զուգարաններում անզգույշ չքաշքշեն։ Վերջինս ընդգծեց, թե նրանք չեն կարող անցնել իր հրամանի վրայով։  «Եթե հիշողությունս չի դավաճանում հիմա դատական գործընթաց է գնում Ձեր կուսակից Պողոս Պողոսյանին զուգարանում անզգույշ քաշքշելու հետևանքով սպանելու գործով և ինչքան հիշում եմ, Դուք տասն և ավելի տարիներ այդ հանցագործության մասն չեք էլ բարձրաձայնել, որ Ձեր կուսակից ընկերոջը ծեծելով սպանել են զուգարանում»,- պատասխանեց Փաշինյանը։ Ինչ վերաբերում է գաղտնի բանակցություններին, վարչապետն ասաց, թե ինքը որևէ մեկի հետ գաղտնի բանակցություններ չի վարել։ Բանակցությունները կոնֆիդենցիալ են եղել միշտ և բոլորի ժամանակ, բայց գաղտնի բանակցություններ որևէ մեկի հետ ինքը վարել։ «Դուք ասում եք՝ «խորշում եք հողատու, դավաճան, կապիտուլյանտ բառերից», կներեք, երբ  այդ մեղադրանքները հնչել են, ես բազմաթիվ անգամներ եկել եմ այս ամիբոնի մոտ և ասել եմ՝ դավաճանը դուք եք, կապիտուլյանտը դուք եք, հողատուն դուք եք, խնդրում եմ ոչ մեկը սա անձնավորված չընդունի։ Հետո ասել եմ՝ ժողովուրդ ջան, հիմա մենք գալիս ենք ձեր դատի առաջ կանգնելու և ժողովուրդը իր քվեարկությամբ որոշել է, թե դավաճանը, հողատուն և կոպիտուլյանը ով է և յուրաքանչյուրին դրել ա իր տեղը։ Եկեք հանգիստ նստենք մեր տեղը, այդ թեմաները առանձնակի մի խառնեք, ես ոչ մի բանից չեմ խորշում, ես խնդիր չունեմ, ուզում եք քննարկենք՝ եկեք քննարկենք։ Հանդարտվեք ի վերջո, մի ստիպեք ինձ ցույց տալ, թե ով պետք է խորշի, ով  է դավաճանը, պետությունը թալանողը, հողատուն, կապիտուլյանտը։ Ես խոսում եմ ՀՀ քաղաքացիներից ստացած մանդատին համապատասխան և ամենայն հարգանքով կոչ եմ անում հանդարտվել»,- հավելեց Փաշինյանը։ Մինասյանն իր խոսքի սկզբում ասաց, թե ինքն արձանագրում է, որ ՊՊԾ աշխատակիցների կողմից իրականացված հանցագործությունը տեղի է ունեցել Փաշինյանի ցուցումով։  «Քանի որ իշխանությունը հավերժ չէ, պատասխանատվությունը վրա է հասնելու միանշանակ։ Նաև արձանագրեմ, որ Ձեր հիշողությունը դավաճանում է Ձեզ։ Երկրորդ մասով կա կոնկրետ լուծման տարբերակ՝ դավաճանության հոդվածով քրեական գործի հարուցում և դրա շրջանակներում գործի մանրամանսն քննություն, որը որևէ ձև չի կարող փոխարինվել քննիչ հանձնաժողովով կամ այլ բանով։ Սրա շրջանակներում ակնկալում եմ, որ Դուք պատասխանեք՝ պատրաստ ե՞ք ներգրավվել, կամ ներկայացնել հաղորդում կա՛մ սուտ մատնության համար, կա՛մ հենց դավաճանության հոդվածով, որպեսզի հարուցվի քրեկան գործը»,- արձագանքեց Մինասյանը հարցնելով, թե դատավարական ի՞նչ կարգավիճակ է Փաշինյանն իր համար պատերացնում այդ գործի շրջանակներում։ «Ես այստեղ չեմ՝ քրեական գործեր հարուցելու, կարճելու, որպես մեղադրյալ ներգրավվելու, գործը դատարան ուղարկելու, մեղադրական եզրակացությունը հաստատելու, որոշումներ կայացնելու համար։ ՀՀ-ում կան ինստիտուտներ, որոնց իրավական և օրենսդրական պարտականությունն է դա իրականացնելը։ Իմ պատկերացմամբ կան քննվող քրեական գործեր և դրանց շրջանակում ամեն ինչ կպարզվի և կպարզաբանվի։ Որևէ մեկին հարցնո՞ւմ են՝ «Դուք ուզո՞ւմ եք ներգրավվել որպես մեղադրյալ»։ Հարցը չեմ հասկանում»,- եզրափակեց Փաշինյանը։
17:51 - 24 օգոստոսի, 2021
Մեր արձագանքն այս ապօրինություններին լինելու է համարժեք․ «Հայաստան» դաշինքը՝ Չարչյանի կալանավորման մասին

Մեր արձագանքն այս ապօրինություններին լինելու է համարժեք․ «Հայաստան» դաշինքը՝ Չարչյանի կալանավորման մասին

«Հայաստան» դաշինքը  հայտարարություն է տարածել՝ Արմեն Չարչյանի կալանավորման վերաբերյալ․ «Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ռուբիկ Մխիթարյանը՝ կատարելով Նիկոլ Փաշինյանի  քաղաքական ուղիղ ցուցումը, որոշեց իրավական ամենաթողությամբ կալանավորել Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության  պատգամավոր, մեկ ամիս ազատության մեջ գտնվող, մշտապես պատշաճ վարքագիծ դրսևորած պրոֆեսոր Արմեն Չարչյանին: Կալանքը՝ որպես միակ խափանման միջոց քաղաքական գործերով դիտարկելու ձև, այս իշխանության կայուն ձեռագիրն է, խախտելով սահմանադրական և իրավական սկզբունքները մարդու ազատության իրավունքի վերաբերյալ: Նշվածը պայմանավորված է մեկ անձի ծայրահեղ վախերով: Անկախության հռչակագրի օրը մեր անկախության դեմ պայքարող իշխանությունները «Հայաստան» խմբակցության երեք պատգամավորի որոշել են պահել պատանդի կարգավիճակում: Նշվածով մեր հանրությունը ևս մեկ անգամ համոզվեց այս իշխանությունների՝ հանրային համերաշխության հերթական սուտ ու կեղծ օրակարգը որդեգրելու մեջ։ Պատահական չենք համարում, որ այս խայտառակ որոշումը կայացվեց սահմանային լարված իրավիճակի ու կառավարության ծրագրի ներկայացումից առաջ: Մեր արձագանքը այս ապօրինություններին լինելու է համարժեք»:
13:26 - 23 օգոստոսի, 2021
Իրավիճակը լարման միտում ունի, սակայն չեմ կարծում՝ լայնամասշտաբ պատերազմ լինի․ Օհանյան  |azatutyun.am|

Իրավիճակը լարման միտում ունի, սակայն չեմ կարծում՝ լայնամասշտաբ պատերազմ լինի․ Օհանյան |azatutyun.am|

azatutyun.am:  ՌԴ խաղաղապահ ուժերի առկայությունը և մեր համագործակցությունը Ռուսաստանի հետ թույլ չի տա դա, ասաց ՊՆ նախկին նախարարը։ Ըստ պաշտպանության նախկին նախարար, Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի՝ իրավիճակը լարման միտում ունի։ «Ազատության» հետ զրույցում Օհանյանը միևնույն ժամանակ շեշտեց՝ չի կարծում, թե լայնամասշտապ պատերազմ լինի։ Հարցազրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև․ «Ազատություն»․ - Պարոն Օհանյան, վարչապետ Նիկլո Փաշինյանն օրերս հայտարարեց, որ պատրաստ է բարձրագույն մակարդակով բանակցություններ սկսել Ադրբեջանի հետ։ Խորհրդարանի «Հայաստան» խմբակցությունում ի՞նչ են մտածում, Դուք ի՞նչ եք մտածում այս կապակցությամբ։ Սեյրան Օհանյան․ - Ես կարծում եմ, որ մինչև բարձր մակարդակի բանակցություններ սկսելը, պետք է մեր անվտանգային համակարգը վերականգնել և ներքին համախմբվածության աստիճանը բարձրացնել, որովհետև չկան այդ խաղաղ պայմանները՝ բարձր մակարդակի բանակցություններ սկսելու Ադրբեջանի հետ։ Առաջին հերթին Ադրբեջանին պետք է պարտադրել, և այդ ուղղությամբ նաև մեր գործընկերներ ուժերը՝ ՀԱՊԿ-ի, Ռուսաստանի, պետք է ուղղել, որպեսզի իրենք իրենց ուժերը հանեն Հայաստանի Հանրապետության սահմաններից, երկրորդը՝ պետք է միջազգային հարթակում ներկայացնել, որ եթե մենք ասում ենք, որ ապիկար կառավարումն է բերել պարտության, այնուամենայիվ միջազգային հարթակում պետք է ներկայացնել, որ հանցագործը այս պատերազմում Ադրբեջանի ղեկավարությունն է՝ իրենք են սադրանք կազմակերպել Արցախի խաղաղ բնակչության՝ խոշտանգումներ, զինված հակամարտությունների կանոններ խախտել, պատմամշակութային արժեքներ ոչնչացնել և այսօր էլ ոչնչացնում են, այդ ուղղությամբ մեր գործունեությունը շատ ցածր մակարդակի վրա է։ Շարունակությունը՝  azatutyun.am-ում
12:05 - 19 օգոստոսի, 2021