Իրավիճակը լարման միտում ունի, սակայն չեմ կարծում՝ լայնամասշտաբ պատերազմ լինի․ Օհանյան  |azatutyun.am|
12:05 - 19 օգոստոսի, 2021

Իրավիճակը լարման միտում ունի, սակայն չեմ կարծում՝ լայնամասշտաբ պատերազմ լինի․ Օհանյան |azatutyun.am|

azatutyun.am:  ՌԴ խաղաղապահ ուժերի առկայությունը և մեր համագործակցությունը Ռուսաստանի հետ թույլ չի տա դա, ասաց ՊՆ նախկին նախարարը։

Ըստ պաշտպանության նախկին նախարար, Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի՝ իրավիճակը լարման միտում ունի։

«Ազատության» հետ զրույցում Օհանյանը միևնույն ժամանակ շեշտեց՝ չի կարծում, թե լայնամասշտապ պատերազմ լինի։

Հարցազրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև

«Ազատություն»․ - Պարոն Օհանյան, վարչապետ Նիկլո Փաշինյանն օրերս հայտարարեց, որ պատրաստ է բարձրագույն մակարդակով բանակցություններ սկսել Ադրբեջանի հետ։ Խորհրդարանի «Հայաստան» խմբակցությունում ի՞նչ են մտածում, Դուք ի՞նչ եք մտածում այս կապակցությամբ։

Սեյրան Օհանյան․ - Ես կարծում եմ, որ մինչև բարձր մակարդակի բանակցություններ սկսելը, պետք է մեր անվտանգային համակարգը վերականգնել և ներքին համախմբվածության աստիճանը բարձրացնել, որովհետև չկան այդ խաղաղ պայմանները՝ բարձր մակարդակի բանակցություններ սկսելու Ադրբեջանի հետ։ Առաջին հերթին Ադրբեջանին պետք է պարտադրել, և այդ ուղղությամբ նաև մեր գործընկերներ ուժերը՝ ՀԱՊԿ-ի, Ռուսաստանի, պետք է ուղղել, որպեսզի իրենք իրենց ուժերը հանեն Հայաստանի Հանրապետության սահմաններից, երկրորդը՝ պետք է միջազգային հարթակում ներկայացնել, որ եթե մենք ասում ենք, որ ապիկար կառավարումն է բերել պարտության, այնուամենայիվ միջազգային հարթակում պետք է ներկայացնել, որ հանցագործը այս պատերազմում Ադրբեջանի ղեկավարությունն է՝ իրենք են սադրանք կազմակերպել Արցախի խաղաղ բնակչության՝ խոշտանգումներ, զինված հակամարտությունների կանոններ խախտել, պատմամշակութային արժեքներ ոչնչացնել և այսօր էլ ոչնչացնում են, այդ ուղղությամբ մեր գործունեությունը շատ ցածր մակարդակի վրա է։

Շարունակությունը՝  azatutyun.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել