Ի վերջո, հասկանու՞մ եք, որ այսպես խաղաղություն չեն կառուցում․ Աննա Գրիգորյանը ԱԺ-ում խոսեց Սյունիքում ստեղծված իրավիճակի վերաբերյալ |tert.am|
10:39 - 26 օգոստոսի, 2021

Ի վերջո, հասկանու՞մ եք, որ այսպես խաղաղություն չեն կառուցում․ Աննա Գրիգորյանը ԱԺ-ում խոսեց Սյունիքում ստեղծված իրավիճակի վերաբերյալ |tert.am|

tert.am: Երեկ զինված ադրբեջանցիները փակել են Գորիս-Կապան միջպետական ճանապարհը և շրջափակման մեջ են թողել մեր հայրենակիցներին: Այս մասին ԱԺ նիստի մեկնարկին վարման կարգով ելույթով հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը՝ նշելով, որ ռուս սահմանապահների միջնորդությամբ հնարավոր է եղել նրանց դուրս բերել շրջափակումից:

«Ուզում եմ հիշեցնել, որ այդ միջպետական ճանապարհը, ինչպես նաև Կապան-Ճակատեն ճանապարհը այս իշխանությունը մեր բոլորի թիկունքում առանձին հուշագրով ստորագրել և հանձնել է թշնամուն՝ ասելով, որ այդպես է ապահովելու Սյունիքի անվտանգությունը։ Երկու օր է՝ խոսում եք խաղաղությունից. ի վերջո, հասկանու՞մ եք, որ այսպես խաղաղություն չեն կառուցում, պարտության կուսակցությունը չի կարող բերել արժանապատիվ խաղաղություն, այլ միայն նվաստացում»,-հայտարարեց պատգամավորը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել