Հայաստան

Դեսպանատունն ուղարկում է Վրաստանում մնացած ՀՀ քաղաքացիներին |aliq.ge|

Դեսպանատունն ուղարկում է Վրաստանում մնացած ՀՀ քաղաքացիներին |aliq.ge|

aliq.ge: Վրաստանում դեռևս ՀՀ քաղաքացիներ կան, ովքեր ցանկություն ունեն Հայաստան վերադառնալ, սակայն չունեն դրա հանարավորությունը, չնայած, որ վրաց-հայկական Սադախլոյի սահմանային անցակետը պաշտոնապես բաց է:  Մառնեուլին կարանտինային գոտի հայտարարելուց հետո  մարդատար մեքենաներին արգելվեց մուտքը Մառնեուլի, որը Հայաստանի հետ սահման տանող թերևս միակ ճանապարհն է: Վրաստանում «պատանդ» հայաստանցիների մի մասը գիշերակացի խնդիր ուներ, քանի որ այս պայմաններում երկրի հյուրանոցներն ու հյուրատները վաղուց չեն գործում: Վրաստանում ՀՀ դեսպանությունը հատուկ հայտարարության միջոցով հավաքագրել է ՀՀ վերադառնալ ցանկացողների  ցուցակներն ու այս պահին Հավլաբար թղամասից 20 տեղանոց միկրոավտոբուսով ու երկու մարդատար մեքենայով շարժվեցին դեպի վրաց-հայկական սահման: Մինչև Սադախլո տեղափոխման ծախսերը հոգացել է Վրաստանում ՀՀ դեսպանատունը:
14:57 - 25 մարտի, 2020
Հայաստանի և Իրանի արտաքին գործերի նախարարները հեռախոսազրույց են ունեցել

Հայաստանի և Իրանի արտաքին գործերի նախարարները հեռախոսազրույց են ունեցել

Հայկական կողմի նախաձեռնությամբ այսօր արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի իր գործընկերոջ` Ջավադ Զարիֆի հետ, հայտնում են ԱԳՆ-ից: Նախարար Մնացականյանը շնորհավորել է Նոուռուզի առթիվ՝ փոխանցելով հայ ժողովրդի համերաշխությունը և զորակցությունը բարեկամ Իրանի ժողովրդին նոր տիպի կորոնավիրուսի դեմ մղվող պայքարում: Հեռախոսազրույցի ընթացքում Հայաստանի ԱԳ նախարարը կարևորել է հակամարտությունների գոտիներում հրադադարների պահպանման և պատժամիջոցների ռեժիմների վերանայման վերաբերյալ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի կոչերը՝ ընդգծելով, որ համավարակի դեմ պայքարը պետք է դառնա հնարավորություն ժողովուրդների հաշտեցման և գլոբալ համերաշխության համար: Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարներն ընդգծել են երկկողմ պատրաստակամությունը քայլեր ձեռնարկելու երկկողմ օրակարգի դինամիկայի պահպանման, առկա պայմաններում առևտրաշրջանառության խթանման, ինչպես նաև երկու երկրների քաղաքացիների՝ հայրենիք վերադարձի ապահովմամբ պայմանավորված հարցերի հասցեագրման ուղղությամբ:
14:48 - 25 մարտի, 2020
Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 24.03.20 (թարմացվող)

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 24.03.20 (թարմացվող)

00։10- Սիրելի ուսուցիչներ, մարտի 25-ին ժամը 21:00-ին կարևոր խոսակցության անհրաժեշտություն կա:Մինչ այդ այս ու այն կողմից ձեզ ուղարկվող տեղեկատվությունը պարզապես բանի տեղ մի դրեք։ Այս մեկ շաբաթվա ընթացքում հսկայական գործ եք արել, ինչի համար շնորհակալություն եմ հայտնում: Վաղվա շտկումներից ու հստակեցումներից հետո ավելի հեշտ ենք առաջ շարժվելու:[Արայիկ Հարությունյան]   00։07- Մարտի 25-ից, Շիրակի մարզում կդադարեցվի ինչպես միջմարզային, այնպես էլ Շիրակի մարզ-Երևան եւ հակառակ ուղղությամբ հանրային տրանսպորտի գործունեությունը: Սեփական մեքենաներով և տաքսիներով երթևեկությունը կթույլատրվի միայն միայն երկու անձի առկայության դեպքում՝ վարորդը ներառյալ: [Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյան]   23։43- Երեւանի գովազդային վահանակների վրա այս օրերին վարակի դեմ պայքարող բարեկամ երկրներին գոտեպնդող հոլովակներ կլինեն։ [Հակոբ Կարապետյան]   22։51- Պարետի որոշմամբ անձնական տրանսպորտային միջոցներով թույլատրվում է առավելագույնը 2 անձի տեղափոխումը՝ ներառյալ վարորդի։   22։34- Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում մարտի 25-ից ամբողջովին պատրաստ կլինի մեկուսարան՝ առանձնացված շենքում տեղակայված, անհրաժեշտ բժշկական սարքավորումներով հագեցած։ Տա Աստված, հատուկ նպատակով ստեղծված այս մեկուսարանն այսպես դատարկ էլ մնա։Մնացե՛ք տանը։ Եղե՛ք առողջ։ [ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյան]   21:34- Հարգելի լրագրողներ, առաջիկա օրերին աշխատելու ընթացքում ձեր տեղաշարժը չի սահմանափակվի, եթե ունենաք բեյջեր: [ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Հովհաննես Մովսիսյան]21:33- Ինչպես արդեն գիտեք, այսօր ժամը 23:59-ից ուժի մեջ են մտնում ՀՀ տարածքում տեղաշարժին վերաբերող սահմանափակումները: Հորդորում եմ տնից դուրս գալ միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում: Եթե այնուամենայնիվ դուրս եք եկել, պետք է ունենաք Ձեզ հետ անձը հաստատող փաստաթուղթ և նկարում պատկերված տեղաշարժման թերթիկ, որը պետք է լինի լրացված: Ընդգծեմ, որ սույն թերթիկն անպայման չէ, որ տպագրված լինի տպիչ սարքով, այլ կարող է լինել ձեռագիր. պարզապես լրացրեք տեղեկատվությունը դատարկ թղթի վրա գրիչով և ստորագրեք:[ՀՀ պարետ Տիգրան Ավինյան]21:28- Այսօր գումարային ունենք հետևյալ դրական արդյունքները․ ✅ Բուժված 14 քաղաքացի, որից 12-ը մեկուսացման մեջ եղած քաղաքացիներից, որոնց մոտ հաստատվել էր վիրուսը, բայց նրանք որևէ գանգատ չունեին և չէին հոսպիտալացվել, իսկ մյուս 2-ը Ինֆեկցիոն հիվանդանուցում բուժվող քաղաքացիներն էին (արդեն իսկ այսօր հայտարարված)։✅ Ինֆեկցիոն հիվանդանուցում բուժվող ևս 2 քաղաքացու մոտ վիրուսի տեստը բացասական է, վաղը կրկնելուց և բացասական պատասխանից հետո, նրանք նույնպես դուրս կգրվեն։✅ Մեկուսացումից դուրս է եկել ընդհանուր 88 քաղաքացի` 37-ը իրենց շենքում մեկուսացվածներից (արդեն իսկ այսօր հայտարարված), իսկ 51-ը՝ հատուկ վայրում մեկուսացվածներից։ [Արսեն Թորոսյան] 21:10- Մինչև 2020թ․ մարտի 31-ը՝ ժամը 23.59-ը, ՀՀ ոստիկանությունը ժամանակավորապես դադարեցնելու է քաղաքացիներին սպասարկող ծառայությունների գործունեությունը։ Չեն գործելու ՃՈ հաշվառման-քննական ստորաբաժանումները, զենքի շրջանառության հետ կապված թույլտվություններ, զենքի առևտրի և արտադրության լիցենզիա, ինչպես նաև այլ լիցենզիաներ տրամադրող ՀՀ ոստիկանության մասնագիտացված ստորաբաժանումները, անձնագրային և վիզաների վարչությունն ու ենթակա տարածքային ստորաբաժանումները (անհետաձգելի անհրաժեշտության դեպքերում քաղաքացիները կարող են զանգել անձնագրային և վիզաների վարչության «Թեժ գծի» շուրջօրյա +374 10 37-02-64, +374 11 37-02-68 հեռախոսահամարներին և /կամ թողնել հաղորդագրություն [email protected] էլ. փոստի հասցեին։21:00- Մարտի 24-ի ժամը 23:59-ից մինչև մարտի 31-ը, ժամը 23:59-ը մարդկանց ազատ տեղաշարժի իրավունքի սահմանափակման ընթացքում տրանսպորտային միջոցներն աշխատելու են, այս առումով սահմանափակում չի լինելու, որպեսզի բժիշկները, ոստիկանները, արտադրությունում կամ խանութներում աշխատողները կարողանան տեղափոխվել աշխատանքի վայր՝ պահպանելով սոցիալական հեռավորությունը։ [ՀՀ փոխվարչապետի խորհրդական Սուրեն Քրմոյան]20:37- Գործարկվել է covid19.gov.am (https://covid19.gov.am/hy)՝ կորոնավիրուսի դեմ պայքարի միասնական տեղեկատվական հարթակը։ Շուրջօրյա թարմացվող տեղեկատվություն է տեղադրվելու կորոնավիրուսի դեմ պայքարի վերաբերյալ, համապատասխան լրահոս է լինելու, պարետի բոլոր ցուցումներն ու որոշումներն են լինելու։ [Փոխվարչապետի խորհրդական Սուրեն Քրմոյան]20:34- Կորոնավիրուսային վարակի պանդեմիայի արտակարգ իրավավիճակում անհրաժեշտ է խուսափել բժշկական հաստատություն առանց անհրաժեշտության դիմելուց: Միևնույն ժամանակ կարող եք ունենալ ախտանշաններ, որոնք շատ նման են Կորոնավիրուսային հիվանդության: Այս ժամանակ պետք է հասկանալ՝ ո՞ր դեպքն է համարվում կասկածելի և պահանջում պարտադիր թեսթավորում վիրուսի առկայությունը ստուգելու համար: Ուստի անհրաժեշտ է իրականացնել նախնական ինքնուրույն ստուգում: Այս հավելվածը կօգնի կողմնորոշվել և հասկանալ՝ կա արդյոք բժշկական հաստատություն այցելելու անհրաժեշտություն, թե՞ ոչ: Հեռախոսային հավելվածը հասանելի է Android-ով աշխատող սարքերի համար։ Հավելվածը՝ այս հղմամբ (https://ac19.am/)։ [ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյան] |aysor.am|20:28- Չեն աշխատելու պետական մարմինների սպասարկման գրասենյակները, քաղաքացիները չպետք է այցելեն պետական մարմիններ՝ ծառայություններ ստանալու նպատակով։ Եթե դա անհնար է, այդ դեպքում հրահանգված է, որ մարմնի ղեկավարը գրասնեյակում ապահովի նվազագույն թվով աշխատակիցներ։ [Փոխվարչապետի խորհրդական Սուրեն Քրմոյան]20:27- Պարետի մյուս որոշման համաձայն՝ հանրապետության ողջ տարածքում սահմանափակվում է հանրային ծառայության իրականացումը։ Հանրային իշխանության բոլոր մարմիններին հրահանգված է իրենց գործունեությունը իրականացնել հնարավորինս առցանց՝ առանց վարչական շենքեր այցելելու, բացառությամբ այն դեպքերի, երբ տվյալ մարմնի ղեկավարը, իրենց գործունեության առանձնահատկություններից ելնելով, որոշում է ընդունում, որ որոշակի քանակով մարդիկ պետք է այցելեն վարչական շենք։ [Փոխվարչապետի խորհրդական Սուրեն Քրմոյան]20:21- ՀՀ ոստիկանությունը բնակչությանը հորդորում է՝- խստագույնս սահմանափակել բնակարաններից դուրս գալը.- բնակարաններից դուրս գալ բացառապես ծայրահեղ անհրաժեշտության դեպքում.- խստագույնս պահպանել պարետի որոշումներով սահմանվող պահանջները, որոնց չկատարելը կառաջացնի օրենքով նախատեսված պատասխանատվություն։20:20- Վաղը ոստիկանության ուժերը ողջ հանրապետության տարածքում իրականացնելու են հսկողություն։ Մարդկանց տեղաշարժի դեպքում ոստիկանը իրավասու է մոտենալ եւ հարցնել դուրս գալու նպատակն ու ստուգել փաստաթղթերը՝ անձը հաստատող փաստաթուղթը եւ արտակարգ դրության ժամանակ տեղաշարժի հատուկ ձեւաթուղթը, որի վրա պետք է նշված լինի անձի անուն-ազգանունը, ելքի ժամը, հասցեն, որտեղից մարդը դուրս է գալիս, այցելության հասցեն՝ ուր է գնում, եւ վերադառնալու ժամը․ այս թերթիկը պետք է ունենա դուրս եկող յուրաքանչյուր քաղաքացի։ Եթե նշված ձեւաթուղթը չկա, ոստիկանությունն իրավասու է օրենքով սահմանված համապատասխան միջոցառումներ կիրառել։ [Փոխվարչապետի խորհրդական Սուրեն Քրմոյան]20:16- Յուրաքանչյուր անգամ տանից դուրս գալիս քաղաքացիները պետք է լրացնեն արտակարգ դրության ժամանակ տեղաշարժի հատուկ ձեւաթուղթը։ [Փոխվարչապետի խորհրդական Սուրեն Քրմոյան]20:13- Բացառիկ դեպքերում թույլատրվելու է բնակության վայրի անմիջական մոտակայքում օրական մեկ անգամ ֆիզիկական վարժության կամ հեծանվավարության համար դուրս գալ տանից։ [Փոխվարչապետի խորհրդական Սուրեն Քրմոյան]20:10- Այսօր ժամը 23։00-ից ՀՀ ամբողջ տարածքում սահմանափակվում է մարդկանց ազատ տեղաշարժի իրավունքը եւ սահմանվում է անձանց պարտադիր ինքնամեկուսացում՝ իրենց բնակության կամ գտնվելու վայրում։ Քաղաքացիները տանից պետք է դուրս գան միայն բացառիկ դեպքերում՝ կենսական անհրաժեշտությունից ելնելով՝ մթերային խանութներ, դեղատներ, գյուղատնտեսական շուկաներ գնալու համար, բայց միայն բացառիկ դեպքերում, ոչ թե օրը մի քանի անգամ, կարող են մասնակցել հոգեհանգստի արարողությունների եւ այցելել խնամքի կարիք ունեցող անձի։ [Պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական Սուրեն Քրմոյան]19:43- Կորոնավիրուսից ամենաշատը մահանում են հենց ծխողները, որովհետև վիրուսը խոցում է թոքերը, որոնք ծխողների մոտ արդեն իսկ խորը խոցված են։ Խոցված են թե՛ սովորական, թե՛ էլեկտրոնային սիգարետներով և թե՛ նարգիլեով։ [Արսեն Թորոսյան]19:40- Ներկա դրությամբ Արցախի Հանրապետությունում կորոնավիրուսի վարակման դեպք չի արձանագրվել։ Տարբեր օրերի ընթացքում քաղաքացիներ են մեկուսացվել, որոնցից փորձանմուշ է վերցվում և ուղարկվում փորձաքննության: Բացասական պատասխանի դեպքում նրանց մեկուսացումը դադարեցնում են: Որոշ դեպքերում, բժիշկների հորդորով, քաղաքացիները նաև իրենց տներում են ինքնամեկուսանում։ Այս պահին համապատասխան բուժհաստատությունում ընդամենը 3 մեկուսացված քաղաքացիներ կան, որոնք գտնվում են պատշաճ բժշկական հսկողության տակ։ [ԱՀ ԱՆ]19:37- Կոչ եմ անում այս ժամանակահատվածն օգտագործել ծխելը թողնելու, ավելորդ քաշից ազատվելու, թեթեւ սննդի կուլտուրա որդեգրելու համար, առավոտյան վազքի, հեծանվավազքի կուլտուրա որդեգրելու համար՝ պահպանելով 10 մետր սոցիալական հեռավորություն եւ բացառելով թիմային մարզաձեւերը։  [Նիկոլ Փաշինյան]19:32- Աշխարհում ՀՆԱ-ի  3 տրիլիոն դոլարանոց անկում է լինելու։ Այսինքն՝ համաշխարհային շուկայում այդքան տեղ է ազատվելու, եւ մենք պետք է այսօրվանից մեզ տրամադրենք, որ այդ ազատված տեղի առնվազն 30 մլրդ դոլարանոց հատվածը հենց Հայաստանը պետք է զբաղեցնի, եւ այս խնդիրը պետք է լուծվի առաջիկա հինգ տարվա ընթացքում։ Մենք խնդիր ենք դրել՝ զբաղեցնել ազատվող շուկայի 1 տոկոսը։ Այսօր արդեն ամբողջ աշխարհն է հիացած հայ գործարարի տաղանդով, որոնց շնորհիվ կորոնավիրուսի ամենաճգնաժամային պահին Հայաստանը պարենային եւ լայն սպառման ապրանքների դեֆիցիտ չունեցավ եւ չունի։ [Նիկոլ Փաշինյան]19:30- Արժույթի միջազգային հիմնադրամն արդեն իսկ արձանագրել է, որ 2020 թվականն անկումային է լինելու համաշխարհային տնտեսության համար։ Որոշ գնահատականների համաձայն՝ անկումը ավելի խորն է լինելու, քան անգամ 2008-2009 թթ․ տնտեսական ճգնաժամի ժամանակ։ Հայաստանի պարագայում կանխատեսումներն այս պահի դրությամբ դրական են, բայց ակնհայտ է, որ մենք կորցնելու ենք աճի այն տեմպը, որը համատեղ աշխատանքի արդյունքում ձեւավորեցինք 2019-ին։ Բայց այս վիճակը մենք ընկալում ենք ոչ թե որպես ողբերգություն, այլ որպես նոր հնարավորություն՝ համաշխարհային տնտեսության մեջ ՀՀ-ի տեղադիրքը փոխելու, տնտեսական հեղափոխության մեր օրակարգը կրկնապատիկ տեմպերով կյանքի կոչելու համար։ [Նիկոլ Փաշինյան]19:26- Մաքսիմալ լրջությամբ վերաբերվեք այս իրավիճակին, սպառնալիքներին, սահմանափակումներին։ Տնից դուրս եկեք միայն կենսակա՛ն անհրաժեշտության դեպքում։ 2 հոգուց ավելի խմբերով մի՛ հավաքվեք անգամ բակերում, զրուցարաններում կամ թաղերում։ Խստագույնս հետեւեք պարետատան բոլոր հրահանգներին։ Տանը մնալու ընթացքում պահպանեք հակահամաճարակային հիգիենայի կաննոները, հետեւեք առողջապահության նախարարության հրահանգներին։ [Նիկոլ Փաշինյան]19:24- Ներողություն եմ խնդրում բոլորիցդ՝ այս սահմանափակումների եւ պատճառվող անհարմարությունների համար։ Հույս ունեմ սակայն, որ բոլորիդ համար ակնհայտ է, որ սա արվում է հենց ձեր եւ մեր ծնողների, տատիկ-պապիկների անվտանգությունն ապահովելու համար։ Բոլոր թոշակառուները, որոնք թոշակները կանխիկ են ստանում, այս ամիս կստանան իրենց բնակարաններում՝ շրջիկ փոստատարների կողմից։ [Նիկոլ Փաշինյան]19:21- Աշխատելու են միայն խանութները, դեղատները, բանկերը։ [Նիկոլ Փաշինյան]19:20- Այսօր առողջացած դուրս են գրվել չորս քաղաքացիներ, մեկուսացումից տուն է վերադառնում 37 քաղաքացի: [Նիկոլ Փաշինյան]19:18- Այսօրվանից առնվազն մեկ շաբաթով երկրում գործում են նոր սահմանափակումներ, ինչը նշանակում է, որ հազարավոր ձեռնարկությունների աշխատանքը դադարեցվելու է եւ թույլատրվելու է միայն կենսական անհրաժեշտ կազմակերպությունների գործունեությունը եւ մարդկանց միայն կենսական անհրաժեշտ տեղաշարժը։ Փողոց դուրս եկած մեր քաղաքացիները պետք է հստակ բացատրություն ունենան, թե ուր են գնում, եւ այդ բացատրությունը պետք է տեղավորվի կենսական անհրաժեշտ տրամաբանության մեջ։ Տեղաշարժի մեջ գտնվող մեր բոլոր քաղաքացիները պետք է ունենան անձը հաստատող փաստաթուղթ եւ պարետատունը կսահմանի քաղաքացու կողմից տեղաշարժի ձեւաթուղթ լրացնելու պարտադիր պայման։ [Նիկոլ Փաշինյան]19:15- Մեր գործողությունների արդյունքում հաջողվեց կանգնեցնել Իրանի եւ Էջմիածնի ճյուղերի հետագա զարգացումը։ Պայքարում էինք Երեւանի արտադրամասի ճյուղի հետագա զարգացումը կանխելու համար։ Մարտի 23-ի ախտորոշումների վերլուծությունը, սակայն, ցույց է տալիս, որ Երեւանի արտադրամասի ճյուղը հնարավոր է՝ մեզ համար անվերահսկելի զարգացում է ունեցել, քանի որ նոր դեպքեր ենք արձանագրել Երեւանի եւ Չարենցավանի այլ արտադրամասերում, ինչը մեզ հանգեցրեց եզրակացության, որ պետք է մեկ շաբաթով շատ ավելի խիստ սահմանափակումներ կիրառենք։ [Նիկոլ Փաշինյան]19:12- Այս պահի դրությամբ վարակման դեպքեր ունենք Երեւանում, Արմավիրի, Արարատի, Արագածոտնի, Կոտայքի, Սյունիքի, Շիրակի եւ Լոռու մարզերում։ Այս դեպքերի մեծ մասի ծագումնաբանությունը մեզ հայտնի է։ Տարածման երեք զարգացող ճյուղ ենք ունեցել․ Իրանից ժամանած մեր հայրենակիցները, Էջմիածնի հայրենակիցները եւ Երեւանի արտադրամասի հայրենակիցները։ [Նիկոլ Փաշինյան]19:10- Պացիենտների թվում 65-ից բարձր տարիքի 11 անձ կա, 70-ից բարձր տարիքի՝ 5 անձ, 80-ից բարձր տարիքի պացիենտ չունենք։ Թոքաբորբ տանող 30 հիվանդ ունենք։ Ունենք 868 մեկուսացված քաղաքացի։ 2419 քաղաքացու համար սահմանվել է ինքնամեկուսացում տներում, հույս ունեմ՝ կպահպանեն այդ պայմանները։ [Նիկոլ Փաշինյան]19:05- ժամը 18:30 դրությամբ ունենք կորոնավիրուսի հաստատված 249 պացիենտ: 77-ամյա մեր մի հայրենակցի վիճակը ծայրահեղ ծանր է, 4-ի վիճակը՝ ծանր։ [Նիկոլ Փաշինան]18:57- ԱԺ աշխատակազմի ղեկավարությունն արդեն մի քանի օր է, ինչ ԱԺ աշխատանքները կազմակերպում է մասնակիորեն հեռավար-առցանց ռեժիմով՝ աշխատակիցների մի մասն աշխատում են տանից։ Զուգահեռաբար նախապես կազմվել են ավելի խիստ սահմանափակումների ռեժիմով աշխատանքի կազմակերպման տարբերակներ՝ անհրաժեշտության դեպքում դրանք արագ գործարկելու նպատակով։ Եվ ահա վաղվանից ԱԺ-ում կապահովվի աշխատակիցների նվազագագույն ֆիզիկական ներկայություն՝ ԱԺ օրինաստեղծ գործունեության ապահովման պարտադիր պայմանով։ ԱԺ աշխատակիցներն աշխատանքի կներկայանան հերթափոխով, որն իր հերթին կախված կլինի արտակարգ դրության պայմաններում աշխատակազմի կոնկրետ ստորաբաժանման գործառույթների պահանջվածությունից։ [Արարատ Միրզոյան]18:25- Գանձապետարանում բացված «Ֆիզիկական անձանց և կազմակերպությունների նվիրաբերությունից պետությանը, կորոնավիրուսային վարակի կանխարգելման և հաղթահարման ապահովման համար ֆինանսական աջակցություն» 900005001947 հաշվին 24.03.20թ. ժամը 18:00-ի դրությամբ մուտքերը կազմել են 499.834.192.9 դրամ, իսկ մուտքերի ընդհանուր քանակը` 2407: [ՀՀ ֆինանսների նախարարություն]17։57- Արտակարգ դրության ընթացքում ՀՀ պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ ՀՀ ողջ տարածքում սահմանափակումներ կկիրառվեն հանրային ծառայության իրականացման նկատմամբ։ Հանրային իշխանության բոլոր մարմինների գործունեությունը հնարավոր բոլոր դեպքերում կիրականացվիլ հեռավար/առցանց եղանակով՝ միաժամանակ ապահովելով մարմնի գործառույթների անխափան իրականացումը։   17։39- Հեռավար դպրոցական ուսուցումն առավել մեծ թվով երեխաների համար հասանելի դարձնելու նպատակով ԱԺ-ի համակարգիչներից 85-ը կտրամադրվի դրանց կարիքն ունեցող դպրոցների (համաձայն ԿԳՄՍ նախարարության կողմից կազմվելիք ցանկի)։ Կարծում եմ, որ կգտնվեն բազմաթիվ պետական ու մասնավոր այլ կազմակերպություններ, ինչպես նաև անհատներ, որոնք ունեն աշխատանքային վիճակում գտնվող, բայց չօգտագործվող համակարգիչներ։ Ինձ թույլ կտամ նաև կոչ անել այդպիսի կազմակերպություններին միանալ այս նախաձեռնությանը։ [ԱԺ նախագահ Արարատ Միրզոյան]   17։37- Այցելեցի հատուկ կորոնավիրուսային հիվանդության բուժման համար առանձնացված բժշկական հաստատություններ՝ ծանոթանալու ծառայությունների մատուցման ընթացքին, ինչպես նաև իրականացվող շինարարական աշխատանքներին։✅ «Նորքի» ինֆեկցիոն հիվանդանոցում շուտով ունենալու ենք 151 սովորական և 13 ռեանիմացիոն մահճակալ։ Եվս 40 մահճակալ ունենալու ենք նորակառույց մոդուլում՝ իրենց ախտորոշմանը սպասող պացիենտների համար, որի շինարարական աշխատանքները մի փոքր հետաձգվեցին տեխնիկական պատճառներով։✅ Ոստիկանության հոսպիտալում շուտով կունենանք 170 սովորական և ևս 14 ռեանիմացիոն մահճակալ։✅ Օրթոպեդիայի կենտրոնում շուտով կունենանք 140 սովորական և 16 ռեանիմացիոն մահճակալ։✅ Սուրբ Աստվածածին ԲԿ ծննդատան մասնաշենքում, որը գտնվում է Մալաթիա-Սեբաստիա թաղամասում ծավալվելու է 76 սովորական և 48 ռեանիմացիոն մահճակալ։Այս պահին ունենք թոքերի արհեստական օդափոխության 41 սարք՝ հատուկ կորոնավիրուսային հիվանդության համար, որոնցից ոչ մեկը դեռևս չի օգտագործվում։ [Արսեն Թորոսյան]   17։33- Նախագահ Արմեն Սարգսյանն  ընդունել է Հայկական բարեգործական ընդհանուր միություն  Հայաստանի նախագահ Վազգեն Յակուբյանին: Նախագահը հետաքրքրվել է, թե կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված նոր իրավիճակում ինչպես են հայկական գաղթօջախներն ու հայերը տարբեր երկրներում դիմակայում առկա մարտահրավերներին: Քննարկվել է նաև, թե ինչպես կարող են առավել արդյունավետ օգտագործվել ՀԲԸՄ-ի հնարավորությունները Հայաստանում, Արցախում և Սփյուռքում:   17։31- Կոտայքի մարզի տարբեր համայնքներում ամենատարբեր նախաձեռնությունների արդյունքում քաղաքացիներին բաժանվել են դիմակներ, ախտահանիչ նյութեր և ձեռնոցներ։ Հրազդանում նույնպես քաղաքացիներին բաժանվել են դիմակներ, ձեռնոցներ, իսկ սոցիալապես անապահով, խոցելի խմբում գտնվող ընտանիքներին տրամադրվել է նաև սնունդ: Սոցիալական պատասխանատվության ցայտուն օրինակն էլ ունենք Չարենցավան քաղաքում: «Արաքս» սուպերմարկետը շուրջ մեկ ամիս, առաջին անհրաժեշտության մթերքներով կապահովի Չարենցավանի միայնակ բնակվող 20 թոշակառուներին։ [Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյան]   17։10- Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում» լրացումներ կատարելու մասին» և ««Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն եվ լրացումներ կատարելու մասին» օրենքները:  Նա նշել է, որ կանխարգելիչ միջոցառումներն անհրաժեշտ են և պետք է անվերապահ և պատասխանատու ձևով կատարվեն յուրաքանչյուրի կողմից:   16։57- ՀՀ այն քաղաքացիները, որոնք կցանկական Լիտվայում հաստատված կարանտինի պայմաններում վերադառնալ Հայաստան, կարող են կապ հաստատել ՀՀ դեսպանության հետ՝ վերադառնալու միջոցները և ճանապարհը քննարկելու հանար: Այն օտարերկրացիների նկատմամբ , որոնց Լիտվայում օրինական բնակության ժամկետը լրացել է հայտարարված կարանտինի ընթացքում, և որոնք ոչ իրենց մեղքով չեն կարողացել ժամանակին լքել Լիտվայի Հանրապետությունը, չի կիրառվի վերադարձի որոշում, ինչպես նաև վարչական պատասխանատվության անօրինական կեցության համար: [Հայաստանում Լիտվայի դեսպանատուն]   16։53- Կորոնավիրուսի տարածման սկզբնական էտապում դեղատներում ալկոգելի օրական ծավալի պակաս էր լինում, որովհետև մեկ օրում մարդիկ բավականին մեծ քանակությամբ էին գնում։ Այսօր խոշոր ցանցերում կա ալկոգելի մնացորդ, այդ թվում նաև ալկոգել արտադրող ընկերությունների մոտ, բավականին մեծ չափով։ Մենք այս ընթացքում մշտապես ուղիղ կապի մեջ ենք եղել թե բժշկական սպիրտի, թե ալկոգելի արտադրողների հետ։ Այսօր այդ ապրանքների արտադրության ծավալները մի քանի անգամ մեծացել են։ [ՏՄՊՊՀ նախագահ նախագահ Գեղամ Գևորգյան]  |armenpress.am|   16։47- Հրազդան համայնքում ներկա պահին ունենք կորոնավիրուսով հաստատված մեկ դեպք. մեր համաքաղաքացին գտնվում է Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում: Նոր կորոնավիրուսային հիվանդության հետագա տարածումից խուսափելու համար  ևս մեկ անգամ խնդրում և կոչ եմ անում տանից դուրս գալ միայն խիստ անհրաժեշտության դեպքում, խուճապի չմատնվել՝ պահպանելով սանիտարահիգիենիկ բոլոր կանոնները: Հրազդանում պարբերաբար իրականացվում և իրականացվելու են կանխարգելիչ բոլոր միջոցառումները. ախտահանման աշխատանքները կրելու են շարունակական բնույթ: [Հրազդանի քաղաքապետ Սևակ Միքայելյան]   16։24-  էկոնոմիկայի նախարարությունը մշակել է Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման երկրորդ միջոցառումը գյուղատնտեսության ոլորտի համար։ Միջոցառման նպատակն է օժանդակել կորոնավիրուսի հետևանքով ՀՀ գյուղատնտեսության ոլորտում գործունեություն ծավալող առանձին տնտեսվարողների մոտ կանխատեսվող ընթացիկ իրացվելիության հետ կապված ռիսկերի մեղմմանը: Օժանդակությունն ուղղված է գյուղացիական տնտեսությունների շարունակականնություն ապահովելուն կամ վերադասավորվելուն, փոփոխված տնտեսական իրավիճակին հարմարվելուն, ինչպես նաև զարգացման ռազմավարությունները ճշտգրտելուն:Ձեր առաջարկությունները, դիտարկումները և դիտողություններ նախագծի վերաբերյալ կարող եք ուղարկել [email protected] հասցեին:    16։07- Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր կայացել է հերթական խորհրդակցությունը, որի ընթացքում քննարկվել են կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման միջոցառումները: Ներկայացվել է գյուղատնտեսության ոլորտի միջոցառումների ծրագրի ամփոփիչ տարբերակը, որում ներառվել են թեմայի առնչությամբ երեկ և նախորդ շաբաթ տեղի ունեցած քննարկումների արդյունքները: Վարչապետը հանձնարարել է հանրային քննարկման դնել նախագիծը և նշել, որ կառավարությունը ծրագրի արդյունավետության մոնիթորինգ է իրականացնելու՝ անհրաժեշտության դեպքում արագ արձագանքելու և ծրագիրը կատարելագործելու նպատակով:   15։56- Երևանի քաղաքապետարանի և «Լը Լաբողատուաղ Սեղվիե» (Ֆրանսիական «Սեղվիե» դեղագործական ընկերություն հայաստանյան ներկայացուցիչ) ընկերության միջև հաստատված համագործակցության շնորհիվ քաղաքապետարանին տրամադրվել են բժշկական դիմակներ, ձեռնոցներ, քլորի ախտահանիչ լուծվող հաբեր և ձեռքերի ախտահանիչ սփրեյներ: Երևանի քաղաքապետարանն այս օրերին համայնքային բուժհաստատություններին լրացուցիչ 300լ ձեռքերի ախտահանիչ հեղուկ, 6000 հատ միանվագ ոչ մանրէազերծ խալաթ, 45.000 հատ միանվագ ոչ մանրէազերծ ձեռնոց, ինչպես նաև 20.000 հատ դիմակ է տրամադրել: [Երևանի քաղաքապետարան]   15։34- Նախարարությանը հիմնականում հաջողվեց այս մեկ շաբաթվա ընթացքում ապահովել հարթակներ և համագրործակցություն՝ հեռավար կրթություն իրականացնելու համար: Այս մասին այսօր ԱԺ-ում հայտնեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը՝ խոսելով հեռավար կրթության մասին: Նա նշեց, որ նույնիսկ մարզերից մեկը 88 տոկոս ներգրավվածություն է ապահովել: Արայիկ Հարությունյանն ասաց, որ բուհերը հաջող անցել են այս գործըթնացը, դեռ արտակարգ դրություն չէր հայտարարվել, ռեկտորների խորհուրդը որոշում կայացրեց, և պատասխանատվություն վերցրին իրենց վրա այդ համակարգը գործարկելու։ |tert.am|   15։25- Կենսաթոշակների և նպաստների տրամադրման բնականոն գործընթացն ապահովելու նպատակով՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և «Հայփոստ» ՓԲԸ-ի միջև համաձայնություն է ձեռք բերվել այն մասին, որ ընկերության աշխատակիցներն անձամբ կայցելեն շահառուներին՝ կանխիկ եղանակով ստացվող կենսաթոշակները և նպաստները նրանց բնակության վայր հասցնելու նպատակով: «Հայփոստ»-ի բաժանմունք այցելելու անհրաժեշտություն չկա։ Քաղաքացիների տներ այցելող «Հայփոստ»-ի բոլոր աշխատակիցները ապահովված կլինեն անհատական պաշտպանիչ միջոցներով՝ դիմակներով, ինչպես նաև ախտահանիչ միջոցներով: [Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն]   14։30- Կորոնավիրուսի դեմ պայքարի համալիր միջոցառումների շրջանակներում քաղաքի բանուկ փողոցների եւ մայթերի քլորամաքրման աշխատանքներն իրականացվում են ամենօրյա կտրվածքով: Հորդորում ենք չայցելել մարդաշատ վայրեր, տնից դուրս գալ խիստ անհրաժեշտության դեպքում, խուճապի չմատնվել եւ հետեւել միայն պաշտոնական լրահոսին: [Էջմիածնի քաղաքապետարան]   14։23- Յոթ օրվա ընթացքում միայն առաջնային անհրաժեշտության տեսակի ծառայությունները, խանութները ու դեղատները պետք է աշխատեն: Մեր կողմից կիրառվող միջոցառումները մինչ այս փուլը եղել են արդյունավետ, և յոթ օրվա ավելի խիստ ռեժիմին անցում կատարելու նպատակը լինելու է վերահսկելիությունը շարունակել պահել և շարունակել զարգացնել այն գործիքակազմը, որը մեզ թույլ կտա վարակի շղթաները հայտնաբերել ու կանխարգելել: Տարածվելու են տեղաշարժի սահմանափակումներ ՀՀ քաղաքացիների համար, և մենք յոթ օրվա ընթացքում պետք է հնարավորինս փորձենք պահպանել ինքնամեկուսացման ռեժիմը: Նոր մեխանիզմներ կներդնենք, որոնք մեզ թույլ կտան ՀՀ-ով քաղաքացիների տեղաշարժը հնարավորինս սահմանափակել։ [Պարետ Տիգրան Ավինյանը՝ պարետատան հերթական նիստին]   14։11- Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը հանդիպել է Հայաստանում առցանց առևտրով զբաղվող ընկերությունների ներկայացուցիչների հետ։  Ընկերությունների ներկայացուցիչները նշել են․ որ արտակարգ դրության պայմաններում առցանց առևտրի ծավալներն աճել են՝ որոշ դեպքերում մինչև 50 տոկոսով՝ հատկապես պարենամթերքի, միրգ-բանջարեղենի առաքումների դեպքում: Նրանք վստահեցրել են, որ առկա ռեսուրսներով կարողանում են լիարժեք սպասարկել ստացված պատվերները, որոշ դեպքերում՝ նաև մարզերում:   14։05- Իրադրությունը Հայաստանում 24.03.2020-ի դրությամբ  ✅ Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը - 235✅ Բուժվածներ - 2✅ Բացասական թեստեր - 1132✅ Մահվան ելքեր - 0[ԱՆ]   13։56- ԱԱՏՄ-ն հորդորում է արտակարգ դրության պայմաններում գործելու թույլտվություն ունեցող տնտեսվարողներին խստագույնս պահպանել Պարետի ցուցումով հաստատված դրույթները` ապահովելու աշխատողների առողջության պահպանումն ու անվտանգությունը։ Ուղեցույցով սահմանված պահանջների կատարումը պարտադիր է բոլոր կազմակերպությունների համար։ Խախտումների արձանագրման դեպքում կարող են կիրառվել պատասխանատվության միջոցներ։ Տեսչական մարմինն իրազեկման լայնածավալ միջոցառումներ է իրականացնում տնտեսվարողների շրջանում` տեղեկատվական գրքույկներ տրամադրելով, շուրջ 400 տնտեսվարողի էլեկտրոնային հասցեներով իրազեկելով Պարետի ցուցումով հաստատված ուղեցույցի վերաբերյալ։ [ԱԱՏՄ]   13։50- Հայաստանն իր լիակատար աջակցությունն է հայտնում ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի կոչին՝ ուղղված աշխարհի տարբեր անկյուններում համաշխարհային զինադադար հաստատելուն, մինչ մարդկությունն առերեսվում է ընդհանուր թշնամի կորոնավիրուսին։ [ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյան] |aysor.am|   13։37- ԱԺ նիստերին առողջական և տարիքային խոցելու խմբում գտնվելու պատճառով չներկայացող պատգամավորների բացակայություններն արտակարգ դրության օրերին հարգելի կհամարվեն: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը: Նա նշեց, որ կան պատգամավորներ, որոնք մի փոքր վատառողջ են եղել, տեղեկացրել են այդ մասին և ներկա չեն գտնվում նիստին: |armenpress.am|   13։20- ԱՀ Նախագահ Բակո Սահակյանը մարտի 24-ին անցկացրել է ընդլայնված խորհրդակցություն` հանրապետության պետական մարմինների, շրջվարչակազմերի ղեկավարների և Ստեփանակերտի քաղաքապետի մասնակցությամբ: Խորհրդակցության ընթացքում քննարկվել է նոր կորոնավիրուսի դեմ պայքարը համակարգող մարմինների կողմից կատարվող աշխատանքը:  Բակո Սահակյանը նշել է բնակչության կողմից կորոնավիրուսի կանխարգելմանն ուղղված բոլոր կանոններին հետևելու կարևորությունը, որն իր հերթին հիմք կհանդիսանա համատեղ ջանքերով կանխելու բացասական զարգացումներն Արցախում: Նախագահը հանձնարարականներ է տվել ներկաներին՝ քննարկված հարցերին համակարգված և արդյունավետ լուծում տալու ուղղությամբ: [ ԱՀ նախագահի աշխատակազմ]   13։07- Չեմ կարծում, որ արտակարդ դրության այս ժամանակահատվածում շատ կլինեն անձինք, ովքեր կհամալրեն գործազուրկների շարքերը։ Այնուամենայնիվ, մենք մեր ուշադրության կենտրոնում կպահենք այդ ամենը, կփորձենք հասկանալ, թե ինչ եղավ աշխատաշուկայում, ինչ վերադասավորումներ եղան։ Արտակարգ դրությունից հետո գործազուրկ դարձած անձինք կլինեն մեր ուշադրության կենտրոնում, և մենք նրանց կառաջարկենք Զբաղվածության պետական գործակալության կողմից պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացվող զբաղվածության ծարգրեր և միջնորդություններ կուղարկենք, կրկին նրանց աշխատանքի տեղափորելու համար։ [Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգյսան] |armenpress.am|   13։00- ՀՀ դատախազությունն առժամանակ դադարեցնում է քաղաքացիներից, հասարակական կամ այլ կազմակերպություններից դիմումների, հարցումների, բողոքների, հաղորդումների և (կամ) այլ գրությունների առձեռն (թղթային) տարբերակով ընդունման գործընթացը։ Բոլոր ստորաբաժանումներին հասցեագրվող վերոնշյալ փաստաթղթերն անհրաժեշտ է ներկայացնել առցանց եղանակով՝ Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի՝ e-request.am կամ [email protected] էլ-փոստի միջոցով։ Վերոնշյալի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու անհրաժեշտության դեպքում կարող եք զանգահարել  (+34710) 511-527 հեռախոսահամարով։ [Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժին]   12։52- ՀՀ-ում համաճարակային իրավիճակով պայմանավորված՝ առողջապահության նախարարությունում ժամանակավորապես դադարեցվում է քաղաքացիներից, անհատ ձեռնարկատերերից, կազմակերպություններից թղթային տարբերակով դիմումների և գրությունների ընդունումը: Էլեկտրոնային տարբերակով դիմում/գրությունն անհրաժեշտ է ուղարկել  ԱՆ պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեով ([email protected]) կամ Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի միջոցով (https://e-request.am/hy/e-letter)։ Լիցենզավորման ոլորտում տրվող դիմումների, հայտերի ձևերը կարող եք ներբեռնել http://moh.am/#1/108 հղումով: Դիմումների գրանցման և ընթացքի հետ կապված հարցերի դեպքում կարող եք զանգահարել 060-80-80-03, ներքին 2502, 2503, 2504, 2505 հեռախոսահամարներով: [ԱՆ]   12։41- Հաշվի առնելով կորոնավիրուսով պայմանավորված համաճարակային իրավիճակը՝ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ժամանակավորապես դադարեցնում է քաղաքացիների ընդունելությունները։ Խնդրում ենք Տեսչական մարմին ներկայացվող բոլոր գրությունները, դիմումները, բողոքներն ու առաջարկություններն ուղարկել էլեկտրոնային տարբերակով պաշտոնական էլ. փոստի հասցեին՝ [email protected], էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի www.e-request.am միջոցով։ Ցանկացած հարցով կարող եք աշխատանքային օրերին՝ ժամը 9։00-ից 18։00-ն, զանգահարել Տեսչական մարմնի Թեժ գծի հեռախոսահամարին՝ 119: [Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին]   12։35- Մարզի համայնքների մանկապարտեզներում պահեստավորված սնունդը բաժանվել է խոցելի խմբերում գտնվող մեր տարեցներին: [Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյան]   12։33- ՀՀ-ում  հայտարարված արտակարգ դրությունը ուղեկցվում է հասարակական և տնտեսական կյանքի որոշակի սահմանափակումներով, որոնք պայմանավորված են կորոնավիրուսի դեմ պայքարի և հանրային առողջության պաշտպանության անհրաժեշտությամբ: Այս սահմանափակումներն աշխատանքի դժվարություններ են առաջացրել նաև գործարարության համար։ Պետական մարմինների հետ խնդիրների առաջացման դեպքում գործարարները կարող են դիմել Մարդու իրավունքների պաշտպանին։ [ՄԻՊ գրասենյակ]   12։19- Ինքնամեկուսացման ժամանակ պետք է առողջ կենսակերպ վարել: Սահմանափակեք ալկոհոլի և շաքար պարունակող ըմպելիքի օգտագործումը: [ԱՆ]   12։18- Կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով ԱՀ աշխատանքի սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարության կողմից իրականացվել են հետևյալ աշխատանքները։✅ Նախարարության մասնաշենքերի սենյակները, դռները օրական 2 անգամ ախտահանվում են ախտահանիչ միջոցներով: Քաղաքացիների հետ հաճախակի շփվող աշխատակիցներն ապահովվել են բժշկական դիմակներով, ձեռնոցներով, ձեռքերի ախտահանիչներով:✅Երեխաների խնամքի և պաշտպանության N 1 և N 2 գիշերօթիկ հաստատություններում ստեղծված են համապատասխան պայմաններ՝ ձեռքերի կանոնավոր ախտահանման համար: Հաստատությունն ապահովված է ալկոգելով, բժշկական դիմակներով ու ձեռնոցներով:✅ Տնային պայմաններում միայնակ տարեցների և հաշմանդամություն ունեցողների սոցիալական սպասարկման կենտրոնի կողմից սպասարկվում են հանրապետության 162 միայնակ տարեց և հաշմանդամություն ունեցող։ 440 միայնակ թոշակառուներ նախարարության կողմից կապահովվեն պարենամթերքով և հիգիենիկ պարագաներով՝ մեկ ամսվա հաշվարկով: [Արցախի տեղեկատվական շտաբ]   12։08- Նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Կատարի Պետության էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանիի հետ: Հայաստանի նախագահը և Կատարի էմիրը տեղեկություններ են փոխանակել իրենց երկրներում նոր կորոնավիրուսի տարածման առկա վիճակի, վարակի կանխարգելման և հաղթահարման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի վերաբերյալ։ Նրանք համաճարակի դեմ պայքարի արդյունավետության բարձրացման տեսանկյունից կարևոր են համարել ջանքերի համատեղումը և, համագործակցությունը միջազգային գործընկերների հետ։ Քննարկվել է նաև այդ ուղղությամբ միմյանց գործնական աջակցության հնարավորությունը:   11։37- Կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում ԱԻ նախարարի հրամանով ստեղծված օպերատիվ խումբն անց է կացրել հերթական նիստը, որի ընթացքում քննարկվել են նախարարության բոլոր ստորաբաժանումների կողմից արտակարգ դրության պայմաններում տարվող աշխատանքների վերաբերյալ մի շարք հարցեր։ Փրկարարական ծառայության ստորաբաժանումներն ապահովվելու են դիմակներով ու ձեռնոցներով: Պարբերաբար ախտահանվում են հրշեջ-փրկարարական ջոկատների տարածքներն ու տեխնիկան: Մարտի 16-22-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը կորոնավիրուսի վերաբերյալ 233 զանգ է ստացել: Մասնագետները յուրաքանչյուր զանգին անհատական մոտեցում են ցուցաբերել և տրամադրել են համապատասխան խորհրդատվություն: [ԱԻՆ]   11։16- ԱԺ կողմից երեկ ընդունված օրենսդրությունը կանխարգելիչ նշանակություն պետք է ունենա, քաղաքացիները պետք է հասկանան, որ համապատասխան օրենքով սահմանված պահանջները՝ մեկուսացման և ինքնամեկուսացման, եթե չպահպանեն, կհանգեցնի վարչական պատասխանատվության։ Իսկ եթե դա հանգեցնի վարակման, կամ առողջությանը, կամ կյանքին վնաս պատճառի, այդ դեպքում արդեն քրեական պատասխանատվություն է նախատեսվում։ Այսինքն սա կանխարգելիչ նշանակություն ունի։ [ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյան] |lragir.am|   10։50- Քննարկում ենք մեր հրատապ անելիքները՝ նոր սահմանափակումների պայմաններում։ Այսօր երեկոյան ուղերձով կդիմեմ ժողովրդին։ [Նիկոլ Փաշինյան]   10։36- Արցախի Հանրապետության ՊՆ  մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ պաշտպանության բանակում շարունակվում են նոր տիպի կորոնավիրուսի տարածումը կանխելու ուղղությամբ իրականացվող հակահամաճարակային միջոցառումները: Ամենօրյա ռեժիմով քլորակրի և պրեսեպտի լուծույթներով կատարվում են սոցիալ-կենցաղային օբյեկտների, ռազմական ու ավտոմոբիլային տեխնիկայի ախտահանիչ գործողություններ:   10։28- Կորոնավիրուսի կանխարգելման և հանրապետությունում կայուն համաճարակային վիճակի պահպանման նպատակով Արցախի Հանրապետության կառավարության կողմից կազմակերպվող աշխատանքներին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու ցանկություն ունեցող անձինք կարող են նվիրատվություն կատարել ԱՀ կառավարության մարդասիրական օգնության արտաբյուջետային հետևյալ հաշիվներին.22300612211100 (AMD)22300110153200 (USD)22300200153300 (EUR)22300400153100 (RUR[Արցախի տեղեկատվական շտաբ]   09։11- Արցախի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային վարակի տարածումը կանխելու և հիվանդների վաղ հայտնաբերման նպատակով կասկածելի անձանցից նմուշառումը իրականացվում է՝ հաշվի առնելով համաճարակաբանական վերհուշը (անամնեզ) և կլինիկակական ախտանշանները: Համաճարակաբանական վերհուշ վերցվում է այն անձից, ով վերջին 14 օրվա ընթացքում գտնվել է այն երկրներում, որտեղ գրանցվել են կորնավիրուսով վարակման դեպքեր կամ սերտ շփում է ունեցել կորոնավիրուսով հիվանդի կամ վարակակրի հետ, ունի 38˚C աստիճանից բարձր ջերմություն, հազ, դժվարացած շնչառություն: Մասնագետի կողմից քթըմպանից ու բերանի խոռոչից վերցված քսուքը ուղարկվում է ՀՀ ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կետրոն» ՊՈԱԿ՝ հետազոտությունը իրականացնելու համար: [Արցախի տեղեկատվական շտաբ]   Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 25.03.20 Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 24,03,20 Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 23.03.20
00:50 - 25 մարտի, 2020
Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 23.03.20 (թարմացվող)

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 23.03.20 (թարմացվող)

00։49- Հույս կա, որ վաղը շատ մեծ թվով առողջացած քաղաքացիներ ու մեկուսացման վայրերից «դուրս գրվող» քաղաքացիներ ենք ունենալու, նույնիսկ մի քանի տասնյակ, գուցե 70։ Որքան էլ նոր դրական դեպքեր ունենանք, ուենալու ենք նաեւ առողջացման դեպքեր։  [Արսեն Թորոսյան]   00։47- Կոչ եմ անում խստորեն պահպանել արտակարգ դրության բոլոր կանոնները, դրանց վերաբերվել միայն հանրային առողջապահական տեսանկյունից։ [Արսեն Թորոսյան]   00։46- Հատկապես ցավալի է Իտալիայի պատկերը, որտեղ այսօրվա դրությամբ ունենք 6000 զոհ, եւ օր օրի աճող թվեր։ Բոլորս պետք է այս պայքարում միակամ լինենք, որովհետեւ որեւէ առանձին երկիր չի կարողանալու այս հարցն իր համար լուծել, քանի որ փակ սահմանների քաղաքականությունը չի կարող հավերժ տարածվել, երկրագունդը չի կարող այսպես մեկուսացած ապրել, ու բոլոր երկրների գործողությունները ինչ-որ ժամանակահատվածում պետք է լինեն նույնը, որպեսզի միասին կարողանանք դուրս գալ իրավիճակից։ [Արսեն Թորոսյան]   00։43- Ունենք բոլոր այն պրեպարատները, որոնք աշխարհում հիմա կիրառվում են հիվանդության բուժման համար։ Բայց քանի որ ապացուցողական բազան մեծ չէ, որ 100 տոկոսով վստահ լինենք՝ որն է բուժում այս հիվանդությունը, այն բոլոր պրեպարատները, որոնք տարբեր երկրներում ցույց են տվել որեւէ արդյունք, այս պահին ունենք նաեւ մեր զինանոցում, որոնք կիրառվում են։ [Արսեն Թորոսյան]   00։21- 14 օր մեկուսացված շուրջ 70 մարդ վաղը կթեստավորվի, նախադրյալներ կան մտածելու, որ մեծ մասը բացասական կլինի ու նրանք կվերադառնան իրենց առօրյա կյանքին։ [Նիկոլ Փաշինյան]   00։20- 235-ից 26 մարդ ունի թոքաբորբ, բոլորի վիճակը վերահսկելի է: Ապաքինվել են 2-ը: [Նիկոլ Փաշինյան]   00։19- Պարետատունը առավոտյան կհրապարակի այն օբյեկտների ցանկը, որոնց գործունեությունը մի շաբաթով կասեցվելու է։ Ռեստորաններն ու սրճարանները հնարավորություն կունենան պահպանել առաքման ծառայությունները։  [Նիկոլ Փաշինյան]   00։16- Պետք է հնարավորինս սահմաանփակել մարդկանց տեղաշարժը։ Հնարավորինս շատ մնացեք տանը, միայն անհրաժեշտության դեպքում դուրս եկեք, գնումների համար։ Խուսափեք բազմամարդ հավաքներից, պահպանեք անձնական հիգիենայի կանոնները, խուսափեք վտանգավոր շփումներից, մեզնից յուրաքանչյուրը կարող է ջանքեր գործադրել, որպեսզի վարակի հետագա տարածումը կանխարգելվի։ [Նիկոլ Փաշինյան]   00։14- Այս դեպքերի ծավալը եւ աշխարհագրությունը որոշակի անհանգստություններ են առաջացնում․Կոտայքի մարզի արտադրական ձեռնարկությունում է հայտնաբերվել վարակի դեպք, Երեւանի Էրեբունի համայնքի արտադրական ձեռնարկություններից մեկում։ Մենք այս պայմաններում պիտի մի շաբաթով ավելի ընդարձակ սահմանափակող միջոցներ ձեռնարկենք։ [Նիկոլ Փաշինյան]   00։13- Վաղվանից կարգելվի բոլոր տեսակի ռեստորանների և սրճարանների գործունեությունը։[Նիկոլ Փաշինյան]   00։11- 41 հաստատված նոր դեպք ունենք։ Հանրագումարում՝ 235 դեպք։ [Նիկոլ Փաշինյան]   00։03-Մեր առաջին պացիենտի կնոջ թեստավորումը այսօր բացասական արդյունք է տվել: Վաղը թեստավորումը կկրկնենք և բացասական արդյունքի դեպքում, նրան դուրս կգրենք հիվանդանոցից: [Արսեն Թորոսյան]   20:56- Բոլոր քաղաքացիներին հորդորում ենք շտապօգնության ծառայություն դիմել միայն իսկապես անհրաժեշտության դեպքում, քանի որ ծառայության բժիշկների խմբերն այս օրերին գերծանրաբեռնված են աշխատում: Շատերի կարծիքով՝ եթե իրենց մոտ կա կորոնավիրուսի առկայության վերաբերյալ կասկած, ապա կարող են զանգել շտապօգնություն, բժիշկները կտանեն ինֆեցիոն հիվանդանոց, կթեստավորեն և կբերեն տուն: Այդպես չէ, ինֆեկցիոն հիվանդանոցը նույնպես գերծանրաբեռնված է աշխատում, և այդ թեստավորումը յուրաքանչյուրի քմահաճույքով չի կատարվում: [Շտապօգնության ծառայության տնօրեն Թագուհի Ստեփանյան]20:20- 1. Արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ընթացքում մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները խախտելն առաջացնում է տուգանքի նշանակում 100-250 հազար դրամի չափով, 2. մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները խախտելու հետևանքով անզգուշությամբ.- այլ անձի վարակումը պատժվում է տուգանքով՝ 300-500 հազար դրամի չափով կամ կալանքով՝ առավելագույնը 1 ամիս ժամկետով,- երկու կամ ավելի անձանց վարակումը կամ մարդու առողջությանը ծանր վնասի պատճառումը պատժվում է տուգանքով՝ 500-700 հազար դրամի չափով, կամ կալանքով՝ 1-3 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ մինչև 2 տարի ժամկետով,- մարդու մահվան առաջացումը պատժվում է ազատազրկմամբ՝ 2-4 տարի ժամկետով։ 3. Գիտակցաբար այլ անձի կամ անձանց Նոր կորոնավիրուսային վարակով վարակելու համար սահմանվում են ավելի խիստ պատժամիջոցներ, ընդ որում տարբեր պատժամիջոցներ երկու և ավելի անձանց, անչափահասի, հղի կնոջ վարակելու, ինչպես նաև վարակելու հետևանքով մահվան ելքի դեպքերի համար: Փոփոխություններն ուժի մեջ կմտնեն ՀՀ նախագահի կողմից ստորագրվելուց և պաշտոնական հրապարակումից հետո, և դրանք հետադարձ ուժ չունեն: [Արարատ Միրզոյան] |armenpress.am|20:15- Շտապօգնության ծառայության աշխատակիցների մեջ այսօրվա դրությամբ չկան ինքնամեկուսացվածներ։ [Շտապօգնության ծառայության տնօրեն Թագուհի Ստեփանյան]20:10- ՇՕ-ն միշտ աշխատում է արտակարգ ռեժիմով՝ անկախ իրավիճակից։ Եթե կանչերը համեմատում ենք հունվար-փետրվար ամիսների հետ, ապա դրանց թիվը պակասել է․ հունվար-փետրվարին սպասարկել ենք օրական 900-950 կանչ, այսօր սպասարկում ենք 700-750 կանչ։ Հիմնական կանչերը սիրտ-անոթային, սուր շնչառական հիվանդություններն, ու վնասվածքներն են։ Սուր շնչառական հիվանդություններով կանչերի թիվը եւս նվազել է․ հունվար-փետրվարին՝ 150-220 կանչ, այսօր՝ 100-140 կանչ։ [Շտապօգնության ծառայության տնօրեն Թագուհի Ստեփանյան]19:15- Արցախում մարտի 31-ին կայանալիք համապետական նշանակության ընտրությունների ժամանակ տեղամասային կենտրոններում գտնվողները՝ ընտրական հանձնաժողովի անդամները, ընտրողները և այլ անձինք, ապահովված կլինեն մեկանգամյա օգտագործման դիմակներով, ձեռնոցներով, ախտահանիչ նյութերով, տեղամասային կենտրոններում կլինեն ուղեցույց-բժշկական ցուցումներ: Տեղամասերը կախտահանվեն նախապես: Քվեարկելիս գրառում կատարելու համար յուրաքանչյուր ընտրողի կտրամադրվի անհատական գրիչ: Քվեարկության օրն Արցախի Հանրապետության բոլոր պետական բուժհիմնարկները կիրականացնեն շուրջրյա հերթապահություն: [Արցախի տեղեկատվական շտաբ]19:00- «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» ՊՈԱԿ-ը 2020թ. մարտի 24-ից դադարեցնում է թղթային տարբերակով դիմումների եւ գրությունների ընդունումը։ Տնտեսվարող սուբյեկտները կամ նրանց կողմից լիազորված անձինք դիմումները եւ գրությունները կարող են ներկայացնել [email protected] էլփոստի հասցեով: Գործում է նաեւ հեռախոսահամար՝ 060 544 994։ [ՊԵԿ]18:30- Գանձապետարանում բացված «Ֆիզիկական անձանց և կազմակերպությունների նվիրաբերությունից պետությանը, կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման և հաղթահարման ապահովման համար ֆինանսական աջակցություն» 900005001947 հաշվին 23.03.20թ. ժամը 18:00-ի դրությամբ մուտքերը կազմել են 398 մլն 401 հազար դրամ, իսկ մուտքերի ընդհանուր քանակը` 2210: [ՀՀ ֆինանսների նախարարություն]18:20- Արցախի ազատամարտիկների միությունը տեղեկացնում է, որ 3 մլն դրամ է հատկացվել միայնակ և տնային պայմաններում սպասարկվող 162 տարեցների և հաշմանդամություն ունեցողների համար (որից 112-ը Ստեփանակերտում, իսկ 50-ը Արցախի Հանրապետության շրջաններում) ՝ հիգիենայի պարագաներ և մեկամսյա սննդի անհրաժեշտ պաշար պատրաստելու ու այն նշյալ անձանց հասցնելու համար:18:10- ՀՀ բոլոր դատարաններին հատկացվել են տեսախցիկներ և պրոյեկտորներ` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 145-րդ հոդվածին համապատասխան` դատավարության մասնակիցների մասնակցությունը դատական նիստերին՝ տեսաձայնային հեռահա­ղորդակցության միջոցների կիրառմամբ ապահովելու նպատակով: Տեսահաղորդակցության միջոցով դատական նիստերի մեկնարկը կտրվի առաջիկա օրերին։ [ԲԴԽ]18։00- Արցախի ԿԸՀ-ն հայտնում է, որ հանրապետությունում համաճարակային կայուն վիճակը պահպանելու և մարտի 31-ին համապետական նշանակության ընտրությունները պատշաճ մակարդակով անցկացնելու նկատառումներից ելնելով, ԿԸՀ-ն նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող ԱՀ միջգերատեսչական հանձնաժողովի հետ համագործակցելով՝ ձեռնարկել է մի շարք նախականխիչ-պաշտպանական միջոցներ: Տեղամասային կենտրոններում գտնվողները ապահովված կլինեն մեկանգամյա օգտագործման դիմակներով, ձեռնոցներով, ախտահանիչ նյութերով, տեղամասային կենտրոններում կլինեն ուղեցույց-բժշկական ցուցումներ: Տեղամասերը կախտահարվեն նախապես: Քվեարկելիս գրառում կատարելու համար յուրաքանչյուր ընտրողի կտրամադրվի անհատական գրիչ: Քվեարկության օրը ԱՀ բոլոր պետական բուժհիմնարկները շուրջրյա հերթապահություն կիրականացնեն:   17։52- Կորոնավիրուսի համավարակի կանխարգելմանն ուղղված միջոցառումների շրջանակներում ՀՀ բոլոր դատա­րաններին հատկացվել են տեսախցիկներ և պրոյեկտորներ` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 145-րդ հոդվածին համապատասխան` դատավարության մասնակիցների մասնակցությունը դատական նիստերին՝ տեսաձայնային հեռահա­ղորդակցության միջոցների կիրառմամբ ապահովելու նպատակով: Այս պահին ընթանում են ինժեներատեխնիկական համապատասխան աշխատանքներ՝ յուրաքանչյուր դատարանում դատական նիստերի առնվազն մեկ դահլիճում տեսաձայնային անհրաժեշտ սարքավորումների տեղադրման միջոցով տեսաձայնային հաղորդակցության հնարավորությունն ապահովող համակարգի ներդրման ուղղությամբ: [ԲԴԽ]   17։33- ԿԳՄՍՆ-ն և «Հեռավար ուսուցման ազգային ցանց» ՀԿ-ն հանդես են գալիս նոր նախաձեռնությամբ: Նախարարությունը շրջաբերական է ուղարկել ՄԿՈՒ հաստատություններին՝ առաջարկելով գրանցվել http://elearning.am կայքում: Մարտի 20-ից ապրիլի 3-ը նշված հարթակում գրանցված արհեստագործական ուսումնարանների և քոլեջների 158 դասավանդողների համար կանցկացվի «Էլեկտրոնային ուսուցում ներածություն» առցանց դասընթացը։ ՀՈՒԱՑ փորձագետները մշակվել են դասընթացների շարք, որոնք ունեն հետևյալ ուղղությունները՝ էլեկտրոնային ուսուցման ռազմավարության մշակում և կառավարում, ուսումնամեթոդական ձևավորման մշակում, էլեկտրոնային բովանդակության մշակում և առցանց դասավանդում:   17։23- Ի գիտություն Ստեփանակերտ քաղաքի հանրակրթական ուսումնական հաստատությունների այն ուսուցիչների, որոնք հեռավար ուսուցում չեն կարողանում կազմակերպել՝ կապված տեխնիկական միջոցների բացակայության և ինտերնետ կապի որակի հետ: Ստեփանակերտի Տեղեկատվական կենտրոնը պատրաստ է աջակցել: Ցանկացողները կարող են գրանցվել և ժամանակացույցը հստակեցնել Տեղեկատվական կենտրոնում, որը տեղակայված է Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատի առաջին հարկում: [Արցախի տեղեկատվական շտաբ]   17։15- Հայաստանում կորոնավիրուսի թեստ հանձնած ոստիկանների մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել: Այս մասին մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Հայկ Մհրյանը: Ոստիկանության աշխատակիցներից մեկն իր ընտանիքով Ծաղկաձորում գտնվում է հսկողության տակ: |armenpress.am|   16։51- Մինչ այս պահը ՀՀ ոստիկանության ստորաբաժանումներն աշխատել են 22 զանգվածային լրատվամիջոցի հետ և հորդորել են, որպեսզի նրանք ՀՀ կառավարության, մասնավորապես, պարետի ցուցումներին հակասող և պաշտոնական տեղեկատվությանը չհամապատասխանող նյութերը հեռացնեն։ [ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Հայկ Մհրյան] |armenpress.am|   16։40- «Արմենիա» ավիաընկերությունը չեղարկված չվերթների ուղևորներին առաջարկելու է իրենց տոմսերի արժեքներին համարժեք վաուչերներ մեկ տարի ժամկետով օգտագործման պայմանով։ Ավիաընկերության աշխատակազմի 95 տոկոսը գտնվում է իրենց հասանելիք և ավիաընկերության կողմից վճարվող արձակուրդում։ Ավիաընկերությունը չի հրաժարվում իր պարտավորություններից և ակնկալում է ձեր փոխըմբռնումը ստեղծված իրավիճակում։ [«Արմենիա» ավիաընկերության փոխտնօրեն Գևորգ Խաչատրյան]   16։20- «Տուն, թեյ, գիրք», «Թանգարանից տուն նամակագրություն», «Կտոր մը հումոր»: Այս և այլ ծրագրերով Հովհաննես Թումանյանի թանգարանը երեխաներին խրախուսում է տանն անցկացրած ժամանակահատվածում չմոռանալ կրթվելու և օրն առավել հագեցած դարձնելու մասին: Թանգարանն իրականացնում է մի շարք ոչ ֆորմալ կրթական նախաձեռնություններ, որոնք կարող են բավարարել արվեստի տարբեր ոլորտներով հետաքրքրված աշակերտների, ինչու չէ նաև մեծահասակների պահանջները: |armenpress.am|   15։49- Մարտի 23-ին՝ ժամը 21։00-ից սկսած, Սադախլոյի անցակետի մուտքը բաց կլինի բեռնատարների համար։ Մուտքը դեպի Վրաստան ժամանակավորապես վրացական կողմից դադարեցվել էր այդ երկրի տարածքում բեռնատարների մեծաքանակ առկայության և կարանտինի պատճառով: [Վրաստանում ՀՀ դեսպանություն]   15։43- Արտակարգ դրությամբ պայմանավորված` Հայաստանում փակ են մի շարք աշխատավայրեր։ Բազմաթիվ քաղաքացիներ բարձրաձայնում են, որ գործատուները հրաժարվում են վճարել աշխատավարձ՝ պնդելով, որ գործունեության դադարեցման պատճառով չունեն ֆինանսական միջոցներ։ ՀԷՑ  ՓԲԸ-ի մամուլի քարտուղար Նատալյա Սարջանյանը հայտնեց, որ հոսանքազրկում չեն իրականացնելու՝ հաշվի առնելով այս իրավիճակը։ Հոսանքազրկման ժամկետը հետաձգվել է անորոշ։ «Վեոլիա ջուր» ընկերությունը չի տեսնում որևէ հիմք՝ մատուցված ծառայությունների դիմաց վճարումների սահմանված կարգի փոփոխության համար:  |hetq.am|   15։33- Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը, հաշվի առնելով  կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով մարդկանց շփումները նվազեցնելուն ուղղված Կառավարության քաղաքականությունը, առաջարկել է արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին՝ օրենսդրական նախաձեռնության կարգով դատավարական օրենսգրքերում համապատասխան փոփոխությունների և լրացումների, ինչպես նաև տեխնիկական աջակցության միջոցով հնարավորություն ընձեռել փաստաբաններին էլեկտրոնային կարգով ներկայացնել հայցադիմումը և այլ դատավարական փաստաթղթերը. դատավարության մասնակիցներին մասնակցել դատական նիստերին տեսաձայնային հեռահաղորդակցության միջոցների կիրառմամբ:   15։30- «Գոլդեն Փելես» հյուրանոցային համալիրում մեր քաղաքացիների մեկուսացման ընթացքում նրանց առողջության վերահսկողության գործը կամավորական սկզբունքով իրենց վրա վերցրեցին «Հրազդան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկներ 23 ամյա Վաչե Ասատրյանը ու 30 ամյա Արգամ Հովհաննիսյանը: Վաչեն մարտի 14-ից է «Գոլդեն Փելես» հյուրանոցում, Արգամը՝ մարտի 5-ից: Տղաներն ասում են, որ ինչքան պետք լինի կմնան և կօգնեն, մինչև իրենց կարիքն այլևս չզգացվի: Շնորհակալ եմ մեր բժիշկներին։ [Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյան]   14։57- Արդեն 13 օր է, ինչ ես և մեր գրեթե ողջ անձնակազմը մեկուսացել ենք: Ես չեմ տեսնում իմ երեխաներին,  քանի որ 24 ժամյա ռեժիմով ողջ թիմով աշխատում և շփվում ենք կորոնավիրուսի ախտանիշներով թե՛ հաստատված թե՛ կասկածվող հիվանդների հետ։ Բայց ես ապշած եմ, թե ինչ է կատարվում Երևանի փողոցներում հիմա, բոլորն այնպես են ապրում, կարծես բան չի եղել: Հավատացե՛ք, ոչ ոք ապահովագրված չէ, հատկապես բուժանձնակազմը, քանի որ ամեն վայրկյան հիվանդների հետ սերտ շփման մեջ է։ Մենք մնացինք աշխատելու հանուն ձեզ, դուք մնացեք տանը հանուն մեզ։[Ինֆեկցիոն հիվանդանոցի բաժանմունքներից մեկի վարիչ Աշոտ Պապիկյան]   14։48- Կորոնավիրուսի սահմանափակման պայմաններում մենք պետք է գտնենք և ձևավորենք, այսպես ասած, ազատ և անվտանգ տարածքներ, որտեղ կարող ենք համեմատական անվտանգության պայմաններում մեր կյանքը կազմակերպել՝ իհարկե, հընթացս նաև հետևելով իրադարձություններին: Ամբողջ աշխարհում կորոնավիրուսի հետ կապված տիրում են հսկայական անորոշություններ։ Չկա մի երկիր, որը կարող է արձանագրել, որ հստակ հսկողության տակ է առել վիճակը և կառավարում է այն: [Նիկոլ Փաշինյանը՝  կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստին]   14։38- Այսօր ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը հեռախոսայինտեսաքննարկում է (WeChat հավելվածի միջոցով) անցկացրել ՀՀ-ում ՉԺՀ դեսպան Թիեն Ըրլունի հետ, որի ընթացքում դեսպան Թիենը նշել է, որ Չինաստանը պատրաստ է Հայաստանին հավելյալ աջակցություն ցուցաբերել՝ անհատույց տրամադրելով բժշկական հատուկ արտահագուստ և թոքերի արհեստական օդափոխության սարքեր 110․000 ԱՄՆ դոլարի չափով:   13։44 - Նախագահ Արմեն Սարգսյանը հեռավար ուսուցման կիրառմամբ, տեսակապի միջոցով դասախոսություն է կարդացել Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի մի խումբ ուսանողների համար:   13։21 - Տնտեսական գործունեության սահմանափակումները կգործեն ՀՀ ողջ տարածքում բարերի, խմիչքների մատուցման համանման կետերի գործունեության հետ կապված, կինոների և տեսաֆիլմերի ցուցադրման ակումբների, շահումով խաղերի կազմակերպման գործունեության նկատմամբ, ինչպես նաև սպորտի, զվարճությունների և հանգստի կազմակերպման բնագավառում։ Սահմանափակումները չեն տարածվի սրճարանների գործունեության վրա, ինչպես նաև շարժական կետերից խմիչքների ու ըմպելիքների վաճառքի վրա: Սահմանափակումները կգործեն մինչև արտակարգ դրության ժամկետի ավարտը, բայց չի բացառվում, որ ավելի շուտ կդադարեցվեն՝ կախված ՀՀ-ում տիրող իրավիճակից: [Էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյան]|lragir.am|   13։06 - Կոչ եմ անում մթերային խանութներին, սուպերմարկետներին մարտի 24֊ից առավոտյան 10։00֊12։00 ժամերն առանձնացնել միայն կենսաթոշակային տարիքի անձանց սպասարկելու համար։ Մյուս տարիքային խմբերի քաղաքացիներին խնդրում եմ այդ ժամերին խանութ չգնալ և այդպիսով շփումը նվազեցնելով՝ պահպանել ավագ սերնդի մեր համաքաղաքացիների առողջությունը։[Գլխավոր պարետ Տիգրան Ավինյան]   13։04 - ‼️Հարգելի հայրենակիցներ, Տեղեկացնում ենք, որ մարտի 22-ին կենսանվտանգության առանձնահատկություններից ելնելով` ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի լաբորատորիայում հետազոտությունները ժամանակավորապես դադարեցվել են: Իրականացվել է եզրափակիչ ախտահանում: Վաղ առավոտից լաբորատորիան կրկին աշխատում է ողջ ներուժով և ամեն հաջորդող օրը` առավոտյան 10:00-ին կհրապարակվեն նոր տվյալներ: Խնդրում ենք չկորցնել զգոնությունը և հետևել նախարարության բոլոր հորդորներին:[ԱՆ մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյան]   12։48 - ՀՀ քաղաքացիների և նրանց ընտանիքների անդամների, ինչպես նաև ՀՀ-ում օրինական հիմքով բնակվելու իրավունք ունեցող անձանց մուտքը Հայաստանի Հանրապետության տարածք թույլ է տրվում առանց սահմանափակումների: ՀՀ քաղաքացիները չեն կարողանա լքել Հայաստանի տարածքը ցամաքով, բացառությամբ բեռնափոխադրող մեքենաների վարորդները: Հայաստան ժամանելիս սահմանային անցակետերում ՀՀ քաղաքացիները և օտարերկրացիները անցնելու են ինտենսիվ զննման ընթացակարգեր, և համապատասխան համախտանիշների հայտնաբերման պարագայում տվյալ անձի/անձանց նկատմամբ կիրառվելու հոսպիտալացում, մեկուսացում (ինքնամեկուսացում) և/կամ այլ սահմանափակող միջոցառումներ:  [ՀՀ ԱԳՆ]    12։44 - Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելու արգելքից բացառություն են սահմանվում նաև՝📌ՀՀ-ի և ՌԴ-ի միջև ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության ծրագրի շրջանակներում պլանավորված միջոցառումներին մասնակցելու նպատակով ՀՀ ժամանող մասնագետների, պատվիրակությունների անդամների համար,📌 ՀՀ-ում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմակայանի նորանշանակ զինծառայողների, նրանց ընտանիքների անդամների, ինչպես նաև ՌԴ արձակուրդ մեկնած, գործուղման և բուժման մեջ գտնվող զինծառայողների համար։[Գլխավոր պարետ Տիգրան Ավինյան]   11։57 - Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ առայսօր Արցախի Հանրապետությունում կորոնավիրուսային վարակի (COVID-19) դեպք չի գրանցվել:[Արցախի տեղեկատվական շտաբ]   11։52 - ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ընդունեց   «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը, որով առաջարկվում է արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ժամանակ մեկուսցաման կամ ինքնամեկուսացման պահանջերը խախտելու դեպքում սահմանել վարչական պատասխանատվություն՝ սահմանված նվազագույն աշխատավարձի 300-500-ապատիկի չափով կամ կալանքով՝ առվելագույնը 1 ամիս ժամկետով, որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով առավելագույնը 2 տարի ժամկետով կամ առանց դրա։ |aysor.am|   11։36 - էկոնոմիկայի նախարարությունը, համագործակցելով Գործարարության աջակցման գրասենյակի և Ներդրումների աջակցման կենտրոնի հետ, իրականացնում է COVID-19 պանդեմիայից և ՀՀ-ում հայտարարված արտակարգ իրավիճակից բխող գործարար խնդիրների վերհանում: Այս նպատակով մշակվել է սույն հարցաթերթը:   10։52 - Հայ-Ռուսական համալսարանը չի երկարաձգելու 2019-2020 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակը։ ՀՌՀ-ի ինստիտուտները ս․թ․ հունվարին կազմված ուսումնական պլաններով նախատեսված բոլոր դասընթացները, պետական քննությունները, դիպլոմայինների պաշտպանությունները և լուծարքներն իրականացնում են նախապես սահմանված ժամանակացույցի համաձայն։ Երկրում ստեղծված իրավիճակից ելնելով՝ համալսարանը շենքային պայմաններից անցում է կատարել հեռավար ձևաչափով ուսուցման և օնլայն եղանակով շարունակում է պատշաճ կերպով մատուցել իր կրթական ծառայությունները։ [ՀՌՀ մամուլի ծառայություն]   10։44 - Աշխարհում կորոնավիրուսային հիվանդության տարածման հետ կապված, Շախմատի միջազգային ֆեդերացիան քննարկում է համաշխարհային Օլիմպիադայի անցկացման ժամկետները: ՖԻԴԵ-ն մասնավորապես նշում է, որ առաջացել են կազմակերպչական մի շարք խնդիրներ և մրցաշարի անցկացման հետ կապված վերջնական որոշումը կկայացվի մայիս ամսին: [Հայաստանի շախմատի ֆեդերացիա]   10։42 - Կորոնավիրուսային հիվանդության բռնկման ու տարածման ընթացքում ամբողջապես մտադիր ենք շարունակելու մեր ջանքերը՝ օգնելու ամենակարիքավորներին՝ միաժամանակ աջակցելով Հայաստանում առաջնագծում պայքարող առողջապահության ոլորտի մասնագետներին: Մինչ աշխարհն ուժերը կենտրոնացրել է պատվաստանյութ արտադրելու եւ վնասը նվազագույնի հասցնելու վրա, փախստականներն ու խոցելի մյուս համայնքները, որոնց անվերապահորեն աջակցում է «Ավրորան», շարունակում են տառապել եւ COVID-19 վիրուսի պատճառով բախվել լրացուցիչ այլ դժվարությունների: Մեզ համար կարեւոր է տեսադաշտից դուրս չթողնել նրանց խնդիրները: [«Ավրորա» մարդասիրական նախաձեռնություն]   10։21- «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան»-ի, ղեկավարությունը որոշել է արագացնել առցանց ուսուցման գործիքների ստեղծման և ներդրման աշխատանքները։ ՀԱՊՀ պրոռեկտոր, աշխատակազմի ղեկավար Գոռ Վարդանյանի ղեկավարությամբ ձևավորվել է աշխատանքային խումբ, որը կարճ ժամանակում պետք է ապահովեր հեռավար կրթության համար անհրաժեշտ նյութերի թվայնացման և առցանց ուսուցման հարթակի ծրագրային աշխատանքի համակարգումը։ Նկարահանվել է ավելի քան 100 դասախոսություն, հավաքագրվել ավելի քան 1000 ուսումնական նյութ առցանց ուսուցման անցնելու համար։ |hetq.am|   10։18- Ինքնամեկուսացման ժամանակ պետք է առողջ կենսակերպ վարել։ Ծխելը մեծացնում է այլ հիվանդությունների զարգացման ռիսկը, հատկապես նոր կորոնավիրուսով հիվանդանալու դեպքում: [ԱՆ]   10։16- Պարետի որոշմամբ սահմանվել է համաճարակաբանական լարված իրավիճակ ունեցող երկրների (տարածքների) ցանկը: Արգելվում է ՀՀ քաղաքացիություն չունեցող այն անձանց մուտքը ՀՀ տարածք, որոնք ՀՀ տարածք մուտք են գործում պարետի որոշմամբ սահմանված համաճարակաբանական լարված իրավիճակ ունեցող երկրների տարածքների ցանկում ներառված երկրներից կամ մուտք գործելու նախորդող 14 օրվա ընթացքում գտնվել են այդ երկրներում, բացառություն են կազմում այդ կանոնից՝ դիվանագիտական ներկայացուցչությունների, հյուպատոսական հիմնարկների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները և նրանց ընտանիքների անդամները։✅Ամերիկայի Միացյալ Նահանգներ✅Ավստրալիայի Միություն✅ԵՄ անդամ պետություններ (Ավստրիա, Բելգիա, Բուլղարիա, Գերմանիա, Դանիա, Էստոնիա, Իռլանդիա, Իսպանիա, Իտալիա, Լատվիա, Լեհաստան, Լիտվա, Լյուքսեմբուրգ, Խորվաթիա, Կիպրոս, Հունաստան, Հունգարիա, Մալթա, Նիդերլանդներ, Շվեդիա, Չեխիա, Պորտուգալիա, Ռումինիա, Սլովակիա, Սլովենիա, Ֆինլանդիա, Ֆրանսիա)✅Թուրքիայի Հանրապետություն✅Իսրայելի Պետություն✅Իրանի Իսլամական Հանրապետություն✅Կանադա✅Կորեայի Հանրապետություն✅Ճապոնիա✅Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն✅Նորվեգիայի Թագավորություն✅Շվեյցարիայի Համադաշնություն✅Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն✅Ռուսաստանի Դաշնություն✅Վրաստան   09։28- Ներկայացնում եմ կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման առաջին միջոցառման նախագիծը: Միջոցառման նպատակն է օժանդակել կորոնավիրուսի հետևանքով ՀՀ առանձին տնտեսավարողների մոտ կանխատեսվող ընթացիկ իրացվելիության հետ կապված ռիսկերի մեղմմանը: Օժանդակության նպատակն է տնտեսավարողների համար ժամանակ շահելու հնարավորություն ստեղծել՝ պահանջարկի փոփոխվող պայմաններին արձագանքելու և ըստ այդմ գործունեությունը շարունակելու կամ վերադասավորվելու ու փոփոխված տնտեսական իրավիճակին հարմարվելու որոշումների կայացման համար։ [Նիկոլ Փաշինյան]   08:36- Նախագահ Արմեն Սարգսյանի Իսրայելի Պետության նախագահ Ռեուվեն Ռիվլինի հեռախոսազրույցից հետո Արմեն Սարգսյանի նախաձեռնությամբ կապ հաստատվեց երկու երկրների առողջապահության նախարարությունների միջև։ Հեռախոսային խոսակցության ընթացքում կողմերը կիսվեցին երկու երկրների փորձով և ճշգրտեցին կորոնավիրուսի դեմ պայքարի մոտեցումները՝ պայմանավորվելով շփումները տեղափոխել ավելի մասնագիտական դաշտ համաճարակաբանների և վարակաբանների միջև։ Խոսակցության պահին Իսրայելում կար 1000 հաստատված դեպք, որից 20-ը ինտենսիվ թերապիայի կարիք ուներ։   Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 24.03.20 Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 23․03․20 Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 22.03.20 
01:17 - 24 մարտի, 2020
Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 22.03.20 (թարմացվող)

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 22.03.20 (թարմացվող)

21։25- Այս պահի դրությամբ ունենք կորոնավիրուսով վարակի 194 դեպք։ [Նիկոլ Փաշինյան]   20։08- ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը վստահեցնում է, որ ուրբաթ օրը ԱԺ-ում քննարկված, արտակարգ դրության օրերին տեղեկատվության տարածումը սահմանափակող կարգը խախտողներին պատասխանատվության ենթարկելու նախագիծը ԶԼՄ-ներին չի վերաբերում։ Նախագիծը վերաբերում է բլոգերներին, ֆեյսբուքյան էջերին, ԶԼՄ գործունեություն ծավալող, բայց ԶԼՄ չհանդիսացողներին և մի շարք այլ խմբերի։ |hetq.am|    19։49- «ՍԱՍ Գրուպ»-ի աշխատակիցներից մեկը ասաց, որ ընկերության տնօրենը իրեն եւ իր կոլեգաներին կանչել է գրասենյակ եւ ասել, որ դիմում գրեն ու իրենց հաշվին արձակուրդ վերցնեն՝ սպառնալով հակառակ պարագայում ազատել աշխատանքից: ՍԱՍ Գրուպ»-ի ղեկավարությունից մեկնաբանություն ստանալ չհաջողվեց: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի մամուլի խոսնակ Սոնա Մարտիրոսյանը մեր զրույցում տեղեկացրեց, որ նախարարությունը իրոք մշակում  է օրենսդրական փոփոխություն, որ վերաբերում է արտակարգ դրության իրավիճակում աշխատանքային հարաբերությունների կարգավորմանը: |armtimes.com|     19։14- Հարգելի՛ դպրոցականներ, այսուհետ մեր էջում յուրաքանչյուր շաբաթ կկիսվենք «շախմատ» առարկայի օնլայն դասերով, որը հնարավորություն կտա հետ չմնալ դպրոցական ծրագրից։ Յուրաքանչյուր տեսահոլովակ ներառում է 2 դաս։ Դասընթացները վարում է Հայկ Ազիզբեկյանը։ [Հայաստանի շախմատի ակադեմիա]   18։47- Կորոնավիրուսի (COVID-19) տարածման կանխարգելման և վերահսկման նպատակով Վրաստանի Կառավարությունն ընդունել է նոր կանոնակարգ։ Մասնավորապես, Վրաստանի քաղաքացիները հայրենիք կարող են վերադառնալ միայն Բագրատաշեն-Սադախլո սահմանային վերահսկման անցակետով, որը բաց կլինի ժամը 10։00-18։00։ Բեռնատարների համար բաց են սահմանային բոլոր վերահսկման անցակետերը շուրջօրյա ռեժիմով։ [Հայաստանում Վրաստանի դեպանություն]   18։24- Նոր տիպի կորոնավիրուսային վարակի տարածումն Արցախում կանխելուն ուղղված միջոցառումների շրջանակներում, նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի կողմից ԱՀ քաղաքաշինության նախարարությանը հանձնարարվել էր ՀՀ-ԱՀ հսկիչ անցակետերում իրականացնել կահավորման և բուժանձնակազմի համար հարմարությունների ստեղծման աշխատանքներ: ⚠️ Արցախի հսկիչ սահմանային անցակետերում իրականացվել են հետևյալ աշխատանքները. ↪️«Խարխափուտ» հսկիչ կետում տեղադրվել է 1 վագոն-տնակ և 1 կունգ (9մ երկարությամբ՝ բոլոր հարմարություններով):↪️«Աղավնո» հսկիչ կետում տեղադրվել է 1 վագոն-տնակ՝ բուժանձնակազմի և այլ պատասխանատու անձանց գիշերակացի համար, միաժամանակ՝ կահավորվել է սպասասրահը՝ վարակակիրների մեկուսացման համար:↪️«Կովսական» անցակետում տեղադրվել է 1 վագոն-տնակ:«Խնձորեսկ» հսկիչ կետում տեղադրվել է 2 վագոն-տնակ և կահավորվել: [ԱՀ քաղաքաշինության նախարարություն]   18։11- Ի կատարումն ԱՀ կառավարության ս.թ. մարտի 19-ի որոշման,նոր կորոնավիրուսի կանխարգելման և տարածման դեմ պայքարի միջոցառումները շարունակելու նպատակով ԱՀ ԿԳՍ նախարար Նարինե Աղաբալյանի հրամանով մինչև ս.թ ապրիլի 14-ը ուսումնական հաստատություններում դադարեցված է ուսումնական գործընթացը։ Այս պահին քայլեր են ձեռնարկվում ուսուցման այլընտրանքային ձևերի և մեխանիզմների գործարկման ուղղությամբ: 💻 Առայժմ դասերն իրականացվում են ըստ հնարավորությունների, ուսուցիչներն օգտագործում են հեռավար ուսուցման տարբեր հարթակներ, մասնավորապես՝ Zoom.us, Google Classroom, «Քան» ակադեմիայի հարթակները ,Viber, Skype, WhatsUpp հավելվածները։ 🤝 ԿԳՍ նախարարությունը համագործակցում է հայաստանյան գործընկերների հետ, մշտական կապի մեջ է կրթության փորձագետների հետ.օրակարգում է տեղեկատվական միասնական հարթակ ստեղծելու հարցը։ 📚 Նախարարությունն ուսուցիչներին օգնելու համար այժմ փաթեթներ է մշակում՝ ըստ առարկաների և դասարանների: [Արցախի տեղեկատվական շտաբ]   17:35- Գիտեք, որ գործարկվել է https://heravar.armedu.am/ կայքը, որտեղ հավաքված են բոլոր այն հարթակները, որով կարող է իրականացվել հեռավար ուսուցում։ Մեզ տեղեկություններ են հասնում, որ այս օրերին հեռավար կրթության հետ կապված անտատներ, կազմակերպություններ վճարովի ծառայություններ են առաջարկում, կցանկանայինք՝ դուք հետևեիք իմ նշած կայքում եղած հղումներին։ Եթե կլինեն գործընկերներ, որոնք կառաջարկեն նոր հարթակներ, խնդրում ենք դիմել մեզ։ Ըստ էության, սա արձակուրդ չէ, կապ պահպանեք դպրոցի հետ, որպեսզի դասապրոցեսը շարունակվի։ Գիտեք նաև, որ Հանրային հեռուստատեսության հետ համագործակցությամբ ունենք  հեռուստադասեր, 8:30-9:30 և 11:30-12:40 դասեր են լինելու Հանրայինի եթերում։ Բացի այդ, կան ձայնագրված դասեր, որոնք կհրապարակվեն մեր ֆեյսբուքյան էջում, կա նաև մեր պաշտոնական յութուբյան էջը, որտեղ կկուտակվեն բոլոր դասերը։ Առողջական խնդիրներից խուսափելու համար Հանրայինի եթերում լինելու են ֆիզկուլտուրայի ընդմիջումներ։ [Արայիկ Հարությունյան]16:40- Կորոնավիրուսային հիվանդության հայտնաբերման նպատակով մինչ այս պահը կատարվել է 1246 լաբորատոր հետազոտություն (թեստավորում)։ [ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյան]16:05- Այս պահին 190  պացիենտներից 14-ը թոքաբորբ ունեն, նրանցից 6-ն ունի ինտենսիվ թերապիայի կարիք, քանի որ ունեն հարակից ուղեկցող հիվանդություններ։ Նրանք ինկուբացված չեն, վիճակը ծանր չէ, սակայն պահանջվում է մշտական հսկողություն, ինչն արվում է։ Մյուս քաղաքացիները հատուկ բուժում չեն ստանում, միայն՝ ջերմիջեցնողներ։ Մի քանի օրից կլրանա մեր բազմաթիվ քաղաքացիների վարակվելու 14-րդ օրը, թեստեր կանենք ու առողջություն մաղթելով՝ կուղեկցենք նրանց իրենց բնակավայրեր։ [Արսեն Թորոսյան]15:40-Հանրագումարով հաստատված 190 դեպքից 157-ը փոխկապակցված են երկու առաջնակի դեպքերի օջախների հետ: Ինչպես հայտնել էի երեկ` 27 պացիենտների հետ սերտ շփում ունեցած կոնտակտավորները գտնվում են կարանտինում, իսկ շփումների մյուս շրջանակը գտնվում է ինքնամեկուսացման մեջ: Մնացած 6 պացիենտի սերտ կոնտակավորները ևս պարզված են: [ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյան]15:00- ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համագործակցությամբ` «Հայկական կարմիր խաչ» կազմակերպությունը սննդի և հիգիենիկ պարագաների մեկամսյա և եռամսյա  փաթեթներ կտրամադրի աջակցության կարիք ունեցող 1400 քաղաքացիների: Շահառուները հիմնականում միայնակ տարեցներ և հաշմանդամություն ունեցող անձինք են, այդ թվում՝ սիրիահայ փախստականներ և հանրակացարաններում բնակվող անձինք։14:20- Վերին Լարսի անցակետում օրեր շարունակ գտնված շուրջ 140 ՀՀ քաղաքացիներն այսօր գիշերը Հայաստան անցնելիս սահմանին անցել են ջերմաչափում ու անհրաժեշտ արտաքին զննում։ Բոլոր քաղաքացիների առողջական վիճակը սահմանված կարգով դիտարկվել է. կասկածելի ախտանշաններ որևէ մեկի մոտ չի գրանցվել։ Հոսպիտալացում չի եղել։ Նրանց համար լրացվել են հասցեական քարտեր։ Դրանք կտրամադրվեն ՀՀ վերադարձած անձանց բնակության կամ գրանցման վայրի պոլիկլինիկաներին` այս անձանց առողջական հետագա վիճակը հսկողության տակ պահելու համար։ [ՀՀ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին]13:30- Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը պարզաբանել է արտակարգ դրության պայմաններում աշխատողների իրավունքները: Նշվում է, որ վերջին օրերին գործատուների մի մասը առաջնորդվում է Աշխատանքային օրենսգրքի 186-րդ հոդվածի 1-ին մասի կարգավորմամբ և վճարում է իր աշխատողներին, մի մասն էլ՝ նույն հոդվածի 6-րդ մասով՝ ընդհանրապես չվճարելով, մինչդեռ ակնհայտ է, որ ստեղծված իրավիճակում անհրաժեշտ է ցուցաբերել մեկ միասնական մոտեցում՝ ապագայում հնարավոր աշխատանքային վեճերից խուսափելու և խնդիրները դատական կարգով չլուծելու համար:13:15- Հաշվի առնելով արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանի՝ արտասահմանից վերադառնալու հանգամանքը և շփումների շրջանակը՝ պարոն Գրիգորյանը թեստ է հանձնել. արդյունքը բացասական է, կորոնավիրուս չի հայտնաբերվել: [Արդարադատության նախարարության խոսնակ Լուսինե Մարտիրոսյան]12:00- Արտակարգ իրավիճակների նախարարի հրամանով՝ կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումներն իրականացնում են ախտահանման աշխատանքեր՝ հնարավոր վտանգներից խուսափելու համար:  Այդ աշխատանքներին ներգրավված են ՀՀ տարածքում գործող բոլոր հրշեջ-փրկարարական խմբերի մարտական հաշվարկները. ախտահանվում են բոլոր հրշեջ-փրկարարական ջոկատների տարածքները և տեխնիկան: [ԱԻՆ]11:40- Նվիրատվությունների պահեստավորման նպատակով Երեւանում եւ մարզերում առանձնացվել են հատուկ կետեր։11:00- Վերջին շրջանում արտերկրի որոշ հասարակական շրջանակներ կազմակերպում են դրամահավաքի զանազան միջոցառումներ՝ նշելով, որ ողջ հասույթը մտադիր են ծախսել բանակի բժշկական կարիքների համար, ինչն անթույլատրելի է: Հորդորում և պահանջում ենք զերծ մնալ նմանատիպ միջոցառումներ կազմակերպելուց և բանակի անունը շահարկելուց: Հավաստիացնում ենք՝ Զինված ուժերն ապահովված են անհրաժեշտ քանակի նյութերով ու պարագաներով և հավելյալ օգնության կամ աջակցության կարիք չունեն: Խնդրում ենք ձեռնպահ մնալ ՊՆ անունից կամ նախարարության համար ներկայացվող որևէ դրամահավաքության մասնակցությունից: [Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն]10:20- Առողջապահության ազգային Ինստիտուտ/ National Institute of Health, Armenia-ի, NCDC, Armenia / Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային Կենտրոնի և մասնագիտական ասոցիացիաների հետ մեկտեղ սկսում ենք տեսադասախոսությունների շարք նոր կորոնավիրուսային հիվանդության վերաբերյալ բուժաշխատողների համար, որպեսզի բարձրացնենք առողջապահական համակարգի պատրաստվածության աստիճանը։ [Արսեն Թորոսյան]10:00- Հայաստանում մարտի 22-ի ժամը 10:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 190-ի, գրանցվել է վարակի ևս 30 դեպք։  [ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն]Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 23.03.20   Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 22․03․20 (թարմացվող) Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 21.03.20 (թարմացվող) Նորություններ կորոնավիրուսի մասին, Հայաստան, 21.03.20 (թարմացվող)
22:59 - 22 մարտի, 2020
Նորություններ կորոնավիրուսի մասին, Հայաստան, 21.03.20 (թարմացվող)

Նորություններ կորոնավիրուսի մասին, Հայաստան, 21.03.20 (թարմացվող)

21։48- Նոր կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի շրջանակներում, ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարության նախաձեռնությամբ, որպես կանխարգելիչ միջոցառում, Ստեփանակերտի ավտոկայանի հարակից տարածքում կատարվում է մեքենաների ախտահանում, որից անվճար կարող են օգտվել ցանկացողները։ [Արցախի տեղեկատվական շտաբ]   21։36- Ի լրացումն նախորդ գրառման։ Տոնավաճառների և հագուստի խանութների վրա արգելքը չի տարածվում, կարող են աշխատել։ [Բաբկեն Թունյան]   20։54- Այսօր դուրս ենք գրում մեր երկրորդ առողջացած պացիենտին, ում մոտ հետազոտությունը ցույց է տվել վիրուսի բացակայություն, ինչպես նաև նրա մորը, ում հետ նա ապրել է 21 օր նույն սենյակում և չնայած դրան, այդպես էլ չի վարակվել վիրուսով կամ վարակվել և շուտ լավացել է: Ամեն դեպքում նրա բոլոր հետազոտությունները մինչ օրս բացասական են եղել: Առողջություն եմ ցանկանում մնացած բոլոր պացիենտներին և շնորհակալություն հայտնում մեր համաճարակաբաններին և վարակաբաններին իրենց աշխատանքի համար: Մնացած մեր քաղաքացիներին կոչ եմ անում պահպանել անձնական պաշտպանության բոլոր միջոցները, ինչպես նաև արտակարգ դրության կանոնները: [Արսեն Թորոսյան]   20։37- Վրաստանի  Ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության մաքսային անցակետերում ուժեղացվել է բեռնատար մեքենաների՝ այլ երկրների քաղաքացի հանդիսացող այն վարորդների նկատմամբ վերահսկողությունը, ովքեր վերջին 14 օրերի ընթացքում եղել են կորոնավիրուսի տարածման բարձր ռիսկայնություն ունեցող երկրներում։ Վրաստան տարածքով տարանցիկ բեռնափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցը, որի վարորդը Վրաստանի քաղաքացի չէ, ենթակա է անցակետից անցակետ պարտադիր ուղեկցման՝ տարանցիկ բեռնափոխադրում իրականացնելու ողջ ընթացքում։ Այն բեռնատարները, որոնք վերջին 14-օրվա ընթացքում եղել են նոր կորոնավիրուսի տարածման բարձր ռիսկայնություն ունեցող երկրներներում և ապրանքներ են ներմուծում Վրաստան, Վրաստան մուտք գործելու պահին բեռնատարի վարորդին կփոխարինի ռիսկային խմբի երկրների հետ կապ չունեցող ֆիզիկական անձ։ [Վրաստանում ՀՀ դեսպանություն]   19։58- Վրաստանի կառավարության որոշման համաձայն` օտարերկրացիները, ներառյալ՝ ՀՀ քաղաքացիները, չեն կարող մուտք գործել Վրաստանի տարածք, այդ թվում Վերին Լարսի անցակետով: Վերին Լարսի անցակետը բաց է բացառապես բեռնատարների, ինչպես նաև ՌԴ և Վրաստանի տարածքից հայրենադարձվող Ռուսաստանի և Վրաստանի քաղաքացիների համար: Ռուսաստանի և Վրաստանի մեր գործընկերների հետ վարած բանակցությունների և մեր գործընկերների բարի կամքի շնորհիվ հնարավոր է եղել ապահովել մարտի 20-ի ժամը 20:00 դրությամբ Վերին Լարսի անցակետում օրեր շարունակ գտնված մոտ 140 ՀՀ քաղաքացիների տեղափոխումը Հայաստան` Վրաստանի տարածքով: ՀՀ քաղաքացիների մեկանգամյա տեղափոխումը իրականացվել է 5 ավտոբուսներով և 4 միկրոավտոբուսներով, իսկ ՀՀ քաղաքացիների մարդատար ավտոմեքենաները Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսության ջանքերով տեղակայվել են շուրջօրյա վերահսկողություն ունեցող հատուկ կայանատեղիում: Արդեն երրորդ օրն է Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոս Վարդան Ասոյանը գտնվում էր Վերին Լարսի անցակետում, որտեղ համակարգում էր ՀՀ քաղաքացիներին սննդով և առաջին անհրաժեշտության պարագաներով ապահովելու աշխատանքները, պատասխանում էր ՀՀ քաղաքացիներին հուզող հարցերին և աջակցում վերջիններիս առջև ծառացած այլ խնդիրների հասցեագրմանը: [ԱԳՆ մամուլի խոսնակ]   19։30- Պարետատան որոշումը, որով մարտի 22-ից առևտրով զբաղվող ընկերությունների գործունեության սահմանափակում է մտցվում, վերաբերում է ՄԻԱՅՆ առևտրի կենտրոններին (մոլլերին): Մոլլերից դուրս գործող տնտեսական ապրանքների և շինանյութերի վաճառքով զբաղվող խանութները կարող են շարունակել գործունեությունը։ [Բաբկեն Թունյան]   19։08- Ռուսաստանի և Վրաստանի մեր գործընկերների հետ օրեր շարունակ վարած բանակցությունների և մեր գործընկերների բարի կամքի շնորհիվ հնարավոր է եղել, բացառության կարգով, ապահովել մարտի 20-ի ժամը 20:00 դրությամբ Վերին Լարսի անցակետում օրեր շարունակ գտնված մոտ 140 ՀՀ քաղաքացիների տեղափոխումը Հայաստան` Վրաստանի տարածքով: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Վրաստանի և ՌԴ իշխանություններին, Վրաստանում ՀՀ դեսպանին և Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսին: Ընդգծեմ, որ Վրաստանի կառավարության որոշմամբ՝ օտարերկրացիները, այդ թվում ՀՀ քաղաքացիները, չեն կարող մուտք գործել Վրաստանի տարածք: Նման իրավիճակներից խուսափելու համար ՌԴ-ից Հայաստան վերադառնալ ցանկացող մեր քաղաքացիներին ևս մեկ անգամ կոչ ենք անում օգտվել բացառապես օդային ճանապարհից: [Տիգրան Ավինյան]   19։04- Հանրապետությունում կորոնավիրուսի նոր տեսակի վարակի տարածման կանխարգելմանն ուղղված միջոցառումների շրջանակներում մարզի տարբեր համայնքներում տարատեսակ միջոցառումներ են իրականացվում: Ծաղկաձորի համայնքապետարանի աշխատակիցները համայնքի բնակիչներին բաժանել են դիմակներ, ձեռնոցներ և ախտահանիչ նյութեր։ Նմանօրինակ միջոցառումներ են իրականացվել նաև Հրազդան, Չարենցավան համայնքներում: Մարզի տարբեր համայնքներում լայն թափով իրականացվում են նաև ախտահանման աշխատանքներ: Ախտահանվում են գլխավոր և երկրորդական փողոցներ, բակեր, մուտքեր։  [Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյան]   18։29- Կորոնավիրուսի վարակի տարածումը կանխելու նպատակով հայտարարված արտակարգ դրությամբ պայմանավորված` Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունն անցնում է աշխատանքի արտակարգ ռեժիմի, կասեցնում է այնպիսի կատարողական գործողությունների իրականացումը, որոնց կատարումը ենթադրում է շփում կատարողական վարույթի մասնակիցների հետ և նախատեսում է կատարողական գործողությունների իրականացում պարտապանի հասցեում։ Ծառայության գրասենյակի աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են, ուստի խնդրում ենք այցելել Ծառայություն` ելնելով բացառապես խիստ անհրաժեշտությունից:Այցելության դեպքում՝1. կրել դիմակներ, օգտագործել անհատական պաշտպանիչ միջոցներ,2. ցուցաբերել առավելագույն զգուշավորություն,3. հետևել Ծառայության հերթապահ աշխատակիցների ցուցումներին:Դիմումները, բողոքները, հարցումները և Ծառայությանը հասցեագրված այլ փաստաթղթերը պետք է ուղարկվեն կա՛մ էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի (www.e-request.am) միջոցով, կա՛մ ուղարկվեն փոստային ծառայության միջոցով:   18։19- Սիրելի՛ հայրենակիցներ,Կորոնավիրուսի հիվանդության դեմ պայքարի շրջանակներում մարտի 22-ից մինչև արտակարգ դրության ռեժիմի ավարտը Հայաստանի Հանրապետության տարածքում արգելվելու են տնտեսական գործունեության հետևյալ տեսակները. 1. Առևտրի կենտրոն՝ բացառությամբ սննդի, խմիչքների, ալկոհոլային խմիչքների, ծխախոտային արտադրության ապրանքների մանրածախ առևտրի գործունեության2. Բարերի, գիշերային ակումբների, պարահրապարակների գործունեություն3. Կինոֆիլմերի ցուցադրում4. Խաղատներ5. Բուքմեյքերական և խաղագումարով գրազի կազմակերպման գործունեության սպասարկման գրասենյակներ: Պարետատունը բոլոր ջանքերը գործադրում է մեր ժողովրդի անվտանգությունն ապահովելու, հայ ազգի ուժերը մոբիլիզացնելու և բոլորիս առջև ծառացած մարտահարվերը հաղթահարելու համար։ [Տիգրան Ավինյան]   17։53- Երևանի պետական բժշկական համալսարանը ըստ ամիսների վճարվող ուման վարձերի վճարումը հետաձգվում է մեկ ամսով՝ վերջին վճարումը սահմանելով 25.06.2020թ.-ը:   17։24- Համացանցում տեղեկություններ են հայտնվել, որ նոր կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված՝ Հայաստանի Հանրապետությունում սահմանված արտակարգ դրության պայմաններում որոշ գործատուներ աշխատակիցներին ստիպում են իրենց հաշվին արձակուրդ վերցնելու դիմում գրել՝ այդպիսով խուսափելով հարկադիր պարապուրդի ժամանակահատվածի համար աշխատավարձ վճարելուց։ Թեև մենք մշակել ենք Աշխատանքային օրենսգրքի փոփոխության նախագիծ և օրնեքը այս պահին էլ կարգավորում է գործատու-աշխատող հարաբերությունները, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը չունի որևէ լիազորություն դրանք վերահսկելու համար։  Նախարարությունը պատրաստ է պարզաբանումներ տալ օրենքի վերաբերյալ և համագործակցել շահագրգիռ մարմինների հետ՝ արդյունավետ լուծումներ գտնելու նպատակով։  Տեղեկացնում ենք, որ ստեղծված իրավիճակում աշխատանքային իրավունքների խախտման դեպքում Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակն առաջարկում է իր օգնությունը։  Անհրաժեշտության դեպքում կարող եք դիմել հետևյալ կոնտարկտներով՝ Սոֆյա Պետրոսյան, 077-930-579։ [Զարուհի Բաթոյան]   16։34- Պարետատան ցուցումով եւ մեր հիմնարկների միջոցով կատարվում են բացատրողական աշխատանքներ բազմաբնակարան շենքերի համատիրությունների հետ։ Համատիրությունների, վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմի միջոցով կատարվում են վնասազերծում, ախտահանումներ՝ բազմաբնակարան շենքերի վերելակներում։ Երեկ գիշեր խորհրդակցություն եմ ունեցել նաեւ աղբահանության ոլորտը կորդինացնոց եւ ղեկավարող մարդկանց հետ եւ ինձ տեղեկացրեցին, որ մաքրվում են նաեւ շենքրի աղբամուղերը, բունկերները եւս ուշադրության կենտրոնում են։ [Երևանի քաղաքապետի տեղակալ Սերգեյ Հարությունյան]   16։21-Հարգելի լոռեցիներ, արտակարգ դրության պայմաննեում  հորդորում եմ շարունակել հետևել միմիայն պաշտոնական լրահոսին: Սա հատկապես այս փուլում հնարավորինս ամբողջական տեղեկատվության ստացման լավագույն աղբյուրն է:    Բոլոր նրանց, ովքեր փորձում են ոչ հավաստի,  խեղաթյուրված կամ սխալ տեղեկատվություն պարունակող փոստեր տարածել, հիշեցնում եմ'  արտակարգ դրության պայմաններում նման գործելաոճը պատժելի։ Այս փուլում ակտիվորեն ապատեղեկատվություն է տարածվում կապված Լեռնապատ համայնքում բնակիչների ելումուտը սահմանափակելու ու այլնի հետ: Վստահեցնում եմ' իրավիճակը  մեր կողմից խստորեն վերահսկվում է ողջ մարզի տարածքում:  Մեզնից յուրաքանչյուրը պարտավոր է զգալ պատասխանատվության իր չափաբաժինն ու առաջ շարժվել ոչ թե վնասելով,  այլև միմյանց օգնելու, աջակցելու,  ապրումակցելու ճանապարհով:   [Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյան]   15։37- Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու առանձնահատուկ և անհետաձգելի համարվող դեպքերը սահմանման մեջ կատարվել են փոփոխություններ: Երկիր կարող են մուտք գործել նաև հոգեհանգստի կամ թաղման արարողությանը մասնակցելու նպատակով: [ՀՀ պարետի որոշում]  14։50- Հստակ թիվ չկա, թե քանի հոգու է Երևանում ցուցում տրվել կորոնավիրուսով պայմանավորված մեկուսանալ տանը: Բայց այն քաղաքացիները, ովքեր եղել են երկրորդ կարգի կոնտակտավոր կամ ունեցել են ջերմություն, բայց կորոնավիրուսի վարակը չի հաստատվել, իրենք մեկուսացված ու ինքնամեկուսցված են: Վերահսկողություն է իրականացվում առաջին օղակի՝ պոլիկլինիկաների բժիշկների կողմից, ովքեր շաբաթ ու կիրակի օրերին էլ են աշխատում։  [Երևանի քաղաքապետի տեղակալ Սերգեյ Հարությունյան 14։24-«Հարգելի ծնողներ, կրթության վերաբերյալ ասելիք կա: Վաղը 17:00-ին խնդրում եմ միանալ համազգային ծնողական  ժողովի`այս էջի լայվի ընթացքում։ [ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյան] 14։19- Եթե սովորական պայմաններում Երևանի   մետրոնպոլիտենը ունենում էր շուրջ 75․000 ուղևորափոխադրում, այս պահին ունենում է շուրջ 15․000, մոտ հինգ անգամ կրճատվել  է ուղևոների քանակը։ Նույն կերպ ավտոբուսներում ՝ նախկինում  70․000 էր , հիմա ՝ 20․000 է։ Միկրոավտոբուսների պարագայում այս պահին 500 միկրոավտոբուս է դուրս գալիս երթուղի։ Այն վարորդները , որոնց տարիքը բարձր է 60-ից և ունեն խրոնիկ հիվանդություններ, չեն աշխատում։ Չկա մի տարածք, որտեղ գործող տրանսպորտային միջոցներ չլինեն։ [Երեւանի քաղաքապետի տեղակալ Սերգեյ Հարությունյան] 13։06-‼️Ինչպես նշել էի նախորդ գրառման մեջ` հանրագումարով հաստատված 160 դեպքից 133-ը փոխկապակցված են երկու առաջնակի դեպքերի օջախների հետ: 27 պացիենտների հետ սերտ շփում ունեցած կոնտակտավորները գտնվում են կարանտինում, իսկ շփումների մյուս շրջանակը գտնվում է ինքնամեկուսացման մեջ: Գործընթացը կրում է շարունակական բնույթ: [Ան մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյան] 12։56-Սիրելի՛ հայրենակիցներ, Արդեն գործում է պարետատան թեժ գիծը։ Մեր աշխատակիցները 24֊ժամյա ռեժիմով կպատասխանեն ձեզ հուզող բոլոր հարցերին։ Թեժ գծի համարներն են. 📌8141 - Հայաստանի տարածքից զանգ կատարելիս 📌+374 11208141 - արտերկրից զանգ կատարելիս 📌060 83 83 00 - առողջապահական հարցերի դեպքում։[ ՀՀ պարետ Տիգրան Ավինյան] 11։57- Հանրագումարով հաստատված 160 դեպքից 133-ը փոխկապակցված են երկու առաջնակի դեպքերի օջախների հետ: [ԱՆ մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյան] 11։27- Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել ամերիկահայ հայտնի գործարար և բարերար, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանի հետ: Ամերիկյան Moderna Therapeutics կենսատեխնոլոգիական ընկերությունը, որի համահիմնադիրն ու նախագահը Նուբար Աֆեյանն է, ստեղծել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ, որը մարտի 17-ից կլինիկական փորձարկումներ է անցնում Միացյալ Նահանգների Վաշինգտոն նահանգի Սիեթլ քաղաքում  առողջապահության հետազոտական ինստիտուտում: Հեռախոսազրույցի ընթացքում Նուբար Աֆեյանն անդրադարձել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ստեղծման և փորձարկման աշխատանքներին։ Զրուցակիցներն անդրադարձել են աշխարհում, այդ թվում՝ Հայաստանում նոր կորոնավիրուսի վարակի տարածման հետևանքով ստեղծված իրավիճակին, ինչպես նաև՝ վարակի կանխարգելման և հաղթահարման ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումներին և դրանց արդյունավետությանը: 10։45-Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում ստեղծված իրավիճակը՝ Հայ-Ռուսական համալսարանը մարտի 23-ից դադարեցնում է բոլոր տեսակի թղթային նամակների, դիմումների և փաստաթղթերի ընդունումը։ Մեր բոլոր գործընկերները, ուսանողները, դիմորդներն իրենց հետաքրքրող հարցերը, առաջարկները և դիմումներն այսուհետ պետք է ուղարկեն «[email protected]» էլեկտրոնային հասցեով։ Թղթային դիմումների ընդունման կարգի փոփոխության վերաբերյալ հետագայում հանդես կգանք լրացուցիչ հայտարարությամբ։ [ՀՌՀ մամուլի ծառայություն] Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում ստեղծված իրավիճակը՝ Հայ-Ռուսական համալսարանը մարտի 23-ից դադարեցնում է բոլոր տեսակի թղթային նամակների, դիմումների և փաստաթղթերի ընդունումը։ Մեր բոլոր գործընկերները, ուսանողները, դիմորդներն իրենց հետաքրքրող հարցերը, առաջարկները և դիմումներն այսուհետ պետք է ուղարկեն «[email protected]» էլեկտրոնային հասցեով։ Թղթային դիմումների ընդունման կարգի փոփոխության վերաբերյալ հետագայում հանդես կգանք լրացուցիչ հայտարարությամբ։ [ՀՌՀ մամուլի ծառայություն] 10։27-Կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի շրջանակում Արագածոտնի, Շիրակի և Լոռու մարզպետարանները տարատեսակ միջոցառումներ իրականացնելու նպատակով հավաքագրում են կամավորներ: Հարկավոր են նաև մեքենաներով վարորդ կամավորներ: Նշվում է, որ կամավորները նախապես անցնելու են բուժզննում, նրանց տրամադրվելու են բժշկական դիմակներ, ախտահանիչ նյութեր: 10։00- Թարմացում 21.03.2020, ժամը 10։00֊ի դրությամբ արձանագրվել է 160 դեպք։ Վերջին 24 ժամում գրանցվել  է  24 նոր դեպք։ [ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն]   Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 21.03.20
21:53 - 21 մարտի, 2020
Ընդլայնվել է Հայաստանի և Իրանի միջև ապրանքների փոխադրման ցանկը

Ընդլայնվել է Հայաստանի և Իրանի միջև ապրանքների փոխադրման ցանկը

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը տեղեկացնում է, որ ընդլայնվել է  Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև բեռնաշրջանառության բացառությունների ցանկը: Մարդասիրական օգնության շրջանակներում փոխադրվող լրացուցիչ ապրանքների և դրանց փոխադրման ընթացակարգի սահմանման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ Կառավարության 2020 թվականի փետրվարի 24-ի որոշման մեջ հերթական փոփոխություններն են արվել, որոնցով թույլատրվում է երկու երկրների միջև տնտեսական նշանակություն ունեցող ապրանքների փոխադրումը:  Ընդ որում, հավելվածի առաջինից տասնիններորդ տողերում նշված ապրանքների մասով ապրանքների փոխադրումը թույլատրվում է Պետական եկամուտների կոմիտեի կողմից՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության գրավոր համաձայնությունը փոխադրման ենթակա ապրանքատեսակների և դրանց չափաքանակների վերաբերյալ։ Մնացած ապրանքների փոխադրումը թույլատրվում է ՀՀ Պետական Եկամուտների Կոմիտեի կողմից՝ հաշվի առնելով «Մեղրի» անցումային կետի բացթողումային հնարավորությունները և փոխադրվող ապրանքատեսակների չափաքանակներն ու առանձնահատկությունները։Նշված ապրանքների փոխադրումն իրականացվում է հետևյալ եղանակներով՝ փոխաբեռնման ենթակա ապրանքները փոխաբեռնվում են կամ Մեղրիի անցումային կետի տարածքում կամ «Ագարակ Տերմինալ ՍՊԸ» մաքսային հսկողության տարածքում փոխաբեռնման ոչ ենթակա ապրանքների ՀՀ տարածքով տեղաշարժը և բեռնաթափումից հետո տրանսպորտային միջոցի վերադարձը ԻԻՀ համակարգվում և հսկվում է ՀՀ Ոստիկանության կողմից՝ հաշվի առնելով ՀՀ առողջապահության նախարարության ցուցումներն ու առաջարկությունները Ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ
14:13 - 21 մարտի, 2020
ՄԻԵԴ-ը վճիռ է կայացրել Մեհրաբյանն ընդդեմ Հայաստանի գործով |aglaw.am|

ՄԻԵԴ-ը վճիռ է կայացրել Մեհրաբյանն ընդդեմ Հայաստանի գործով |aglaw.am|

aglaw.am: Այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) Կոմիտեի կազմով հրապարկեց Մեհրաբյանն ընդդեմ Հայաստանի գործով իր վճիռը` արձանագրելով Կոնվենցիայի 2-րդ հոդվածի խախտում: Գործով որպես դիմումատուի ներկայացուցիչ էր հանդես եկել "Արա Ղազարյան իրավաբանական գրասենյակի տնօրեն փաստաբան Արա Ղազարյանը և Արտակ Զեյնալյանը:  Դիմումատուն հանգուցյալ Ալբերտ Մկրտումյանի այրին է, ով աշխատում էր Երևանի ՋԷԿ ՓԲԸ-ում որպես էլեկտրակայանի սպասարկման էլեկտրիկ: 2008 թվականի մարտի 6-ին, երբ նա վերանորոգման աշխատանքներ էր իրականացնում 6,000 վոլտանի տուրբինի ռեզերվային էլեկտրաապահովման սենյակում, էլեկտրահարման արդյունքում նա տեղում մահանում է: ՄԻԵԴ-ին ուղղված իր գանգատում Դիմումատուն վիճարկում էր Կոնվենցիայի 2-րդ հոդվածի խախտումն այն հիմքով, որ իշխանությունները Ալբերտ Մկրտումյանի մահվան հանգամանքների շուրջ պատշաճ քննություն չէին իրականացրել: Մասնավորապես, նա պնդում էր, որ քննությունը իրեն` որպես Ալբերտ Մկրտումյանի իրավահաջորդի, հասանելի չի դարձվել, և աշխատավայրում տեղի ունեցած դեպքի շուրջ բազմակողմանի քննություն չի  իրականացվել: Իր վճռում ՄԻԵԴ-ը նկատել է, որ դիմումատուն չուներ այլ արդյունավետ պաշտպանության միջոց, քան այս քրեական դատավարության կարգով քննությունը: Նա մատնանշել է, որ դիմումատուի ամուսնու մահվան հանգամանքների վերաբերյալ վարույթը չորս անգամ կարճվել է, և երեք անգամ վարույթն իրականացնող մարմնի նման որոշումները վերացվել են դատական ստուգման արդյունքում, քանի որ վարույթն իրականացնող մարմինը չէր բացահայտել գործի բոլոր հանգամանքները:   Բացի այդ, ՄԻԵԴ-ը նշել է, որ բազմաթիվ բացթողումներ են եղել  հատկապես վարույթի սկզբնական փուլում, որը բացասաբար է անդրադարձել  գործի հանգամանքների բացահայտման հեռանկարի վրա: Մասնավորապես, դեպքի վայրը չէր պահպանվել, և քննիչի կողմից փորձաքննությունների չէին նշանակվել դեպքից հետո: Վերջապես, ՄԻԵԴ-ը մատնանշել է այն դժվարությունները, որոնք դիմումատուն ստիպված էր հաղթահարել` փորձելով ճանաչվել տուժողի իրավահաջորդ, և այդպիսով, լիովին մասնակցել վարույթին:   Ուստի, ՄԻԵԴ-ը եզրահանգել է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 2-րդ հոդվածի խախտում` դրա ընթացակարգային ասպեկտով:  Դատարանը նաև Դիմումատուին տրամադրել է 10,000 Եվրո` որպես ոչ նյութական վնասի հատուցում, և 1,600 Եվրո գումար` որպես ծախսերի հատուցում: Վճռի ամբողջական տեքստը հասանելի է այստեղ:
09:29 - 20 մարտի, 2020
Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 19.03.20 (թարմացվող)

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 19.03.20 (թարմացվող)

23։28- Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնն այսուհետև ներկայացումները կցուցադրի առցանց:«Հարգելի հանդիսատես, քանի որ հասկանալի պատճառներով թատրոնները որոշ ժամանակով դադարեցրել են իրենց բնականոն գործունեությունը, Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնը որոշում է ընդունել իր facebook-յան էջում ցուցադրել մի շարք ներկայացումներ, որոնք, կարծում ենք, Ձեզ շատ կհետաքրքրեն: Վստահ ենք, որ այս դժվար օրերը շուտով կհաղթահարենք:Եղեք առողջ»,- ասված է Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի ֆեյսբուքյան էջի հաղորդագրությունում։   21:10- Առայսօր Արցախի հանրապետությունում կորոնավիրուսային վարակի  դեպք չի գրանցվել: COVID-19-ի կասկածով նախորդ օրը ՀՀ ուղարկված քաղաքացիների փորձանմուշների լաբորատոր հետազոտության արդյունքները բացասական են: [ԱՀ նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյան]21:00- Մեզ հայտնի չեն ընթացքում գտնվող այնպիսի ծրագրեր, որոնք արտակարգ դրության պատճառով կասեցված կամ հետաձգված լինեն: Դրանք իրենց որոշակի զարգացումների մեջ են: Իրավիճակից առաջացող դժվարություններ, եթե ծագեն, պատրաստ ենք դրանք դեպք առ դեպք քննարկել և հասկանալ՝ ինչ կարող ենք անել, որ իրենց նախատեսված ընթացքից շատ հետ չընկնեն։ [Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյան]20:40- Կորոնավիրուսը ՀՀ տնտեսության վրա կունենա կարճաժամկետ էական ազդեցություն: Մենք արդեն տեսնում ենք հետևանքները, բայց ես վստահ եմ, որ մենք ուժեղացած ենք դուրս գալու այս իրավիճակից։ [Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյան]20:30- Համաշխարհային տնտեսության վրա ինչպիսի ազդեցություն կթողնի կորոնավիրուսի տարածման ընթացքը՝ վերջնական պարզաբանում չունի, որովհետեւ սա արագ փոփոխվող իրավիճակ է առաջացրել ոչ միայն ՀՀ-ում, այլեւ աշխարհի բոլոր տնտեսություններում։ Կարեւորն այն է, որ կառավարությունները քննարկում են իրենց բոլոր հնարավոր միջոցները համախմբելու եւ այդ ճգնաժամը հաղթահարելու ուղղությամբ։ Մենք էլ այս փուլում երկխոսում ենք միջազգային կազմակերպությունների հետ, ուղիղ ռեժիմով խոսում ենք այն կազմակերպությունների հետ, որոնք Հայաստանում տարբեր ոլորտներում զարգացում ապահովելու համար աշխատում են։  [Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյան]20:10- Մենք ունենք հստակ նպատակ՝ զգալի ֆինանսական աջակցություն ցուցաբերել այն տնտեսվարողներին, որոնք ստեղծված իրավիճակի պատճառով դժվարություններ ունեն, բայց նաեւ ունեն ծրագրեր ու պատկերացնումներ՝ այդ դժվարությունները հաղթահարելու համար։ Կառավարության առաջարկելիք երկրորդ բաղադրիչը վերաբերում է այն գործողություններին, որոնք ուղղված կլինեն ավելի խոցելի վիճակում հայտնված մարդկանց, որոնք երեկ ունեին աշխատանք, բայց հնարավոր է վաղը աշխատանքը ժամանակավորապես կորցնելու պատճառով դժվարություններ ունեն, եւ երրորդը, երբ մենք այս դժվար շրջանը անցած կլինենք եւ քիչ թե շատ կայուն միջավայրում կկարողանանք մտածել մեր զարգացման պլանների մասին, կառավարությունը նախատեսում է հատուկ դրամագլուխ հատկացնել այն կազմակերպություններին, որոնք կձեւակերպեն իրենց տեսակետները՝ իրենց զարգացման ծրագրերի առնչությամբ։ [Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյան]20:00- Ֆրանսիայում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ չնայած կորոնավիրուսի շուրջ ստեղծված իրավիճակին՝ Air France ավիաընկերությունը շարունակում է պահպանել մարտի 21-ի Փարիզ-Երևան չվերթը։ Մանրամասների համար կարող եք դիմել «ՍաբերաՏուր» ընկերությանը հետևյալ կապի միջոցներով․Հեռախոս՝ 01 42 61 51 13Էլփոստ՝ [email protected]; [email protected]։19:50-Որոշում է ընդունվել ժամանակավորապես սահմանափակել է մի շարք #բժշկական արտադրատեսակների արտահանումը ՀՀ-ից:  Արտադրատեսակների ցանկը ➡️https://www.gov.am/files/docs/3957.pdf  Նշված արտադրատեսակների արտահանումը կարող է թույլատրվել ՊԵԿ-ի կողմից՝ հիմք ընդունելով ԱՆ գրավոր համաձայնությունը։ Որոշումը տարածվում է ինչպես այն արտահանումների վրա, որոնք մինչև սույն որոշման ուժի մեջ մտնելը գտնվում են մաքսային ձևակերպման փուլում, այնպես էլ փաստացի արտահանման ենթակա ապրանքների վրա։ [Տիգրան Ավինյան] 19:15- Գանձապետարանում բացված «կորոնավիրուսային վարակի  հաղթահարման ապահովման համար ֆինանսական աջակցություն» 900005001947 հաշվին ժամը 18:00-ի դրությամբ, մուտքերը կազմել են 121 մլն 175 հզր.  դրամ,  իսկ մուտքերի ընդհանուր քանակը՝ 688:19:10- Այսուհետև կորոնավիրուսային հիվանդության վիճակագրությունը հասանելի կլինի հետևյալ հղումով` https://ncdc.am/coronavirus/confirmed-cases-by-days/:Այն կթարմացվի օրական կտրվածքով` առավոտյան ժամը 10:00-ին: [ՀՀ ԱՆ]19:05- Ունենալու ենք մի հեռախոսային հավելված, որը թույլ կտա անձանց, հարցերին պատասխանելով և իրենց տեղը, հեռախոսահամարը նշելով, տալ ինֆորմացիա իրենց առողջական վիճակի վերաբերյալ և Առողջապահության համաշխարհային կազմակերպության հարցաշարերի հիման վրա անձը կկարողանա հասկանալ՝ արդյոք ունի՞ խնդիր, և ի՞նչ է պետք անել այդ դեպքում: [Տիգրան Ավինյան]18:50- Բյուջետային «Պոբեդա» ավիաընկերությունը մարտի 19-ից մինչև ապրիլի 15-ը դադարեցրել է չվերթերը դեպի Գյումրի, հայտնել են ավիաընկերությունից: Ավիատոմսերը քաղաքացիներին կվերադարձվեն ավտոմատ կերպով:18:30- Բոլոր այն երկրներում գտնվող ՀՀ քաղաքացիներին, որտեղ ՀՀ-ն չունի դիվանագիտական ներկայացուցչություններ, կոչ ենք անում անհրաժեշտության դեպքում կապ հաստատել ԱԳՆ հետ։ Եվս մեկ անգամ հորդորում ենք տարանցիկ երկրներով Հայաստան ժամանելուց առաջ նախապես ստուգել չվերթների հասանելիությունը։ ԱԳ նախարարության կոնտակտային տվյալներն են՝☎️Թեժ գիծ` +374 (60) 620 111Viber և Whatsapp՝ +374 (055) 620 111 [ՀՀ ԱԳՆ]18:10- Այսօր «Ռեստարտ Գյումրի» ուսանողական-քաղաքացիական նախաձեռնության անդամները Արթիկ քաղաքում իրականացրել են Կորոնավիրուսի կանխարգելման հետ կապված իրազեկող ակցիա՝ պաստառները տարածելով ամբողջ Արթիկ քաղաքի բանուկ և մարդաշատ հատվածներում։ Ակցիան իրականացվում է Ռեստարտ - ՀՀ ԱՆ համագործակցությամբ, և շարունակվելու է Շիրակի մարզի մի շարք համայքներում։18:00- Մարտի 19֊ից «Ռոստելեկոմ»֊ը, համագործակցելով ԿԳՄՆ նախարարության հետ, ներկայացնում է նոր կրթական հեռուստաալիք՝ Hybrid Edu(ch121), որը կհեռարձակվի ընկերության ՍՄԱՐԹ hեռուստատեսության միջոցով։ Հեռուստաալիքի ծրագիրը ներառում է հանրակրթական դպրոցների մի շարք առարկաների վերաբերյալ տեսանյութեր, որոնք հնարավոր է դիտել 7 օր catch-up-ի հնարավորությամբ։17։44- Հայաստանի վարկային կազմակերպություններից «ՎԱՐԿՍ ԷՅ ԷՄ» ունիվերսալ վարկային կազմակերպության հաճախորդների մի մասը հրաժարվում է իր վարկային պարտավորությունները կատարելուց: Կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված՝ հայաստանյան բանկերը որոշակի «վարկային արձակուրդ» հայտարարեցին, իսկ վարկային կազմակերպությունները համեմատաբար կրավորական դիրքորոշում ցուցաբերեցին։ Հայաստանում 57 մասնաճյուղ ունեցող «Varks.am» ունիվերսալ վարկային կազմակերպությունը երեկ կցկտուր հայտարարությամբ հանդես եկավ։ «Varks.am»-ի երեկվա հայտարարության մեկնաբանությունների դաշտում ՈՒՎԿ-ի հաճախորդները հայտարարում են իրենց պարտավորությունները չկատարելու մասին, սակայն ՈՒՎԿ-ի ֆեյսբուքյան էջը կառավարողները պարբերաբար հեռացնում են այդ բովանդակությամբ մեկնաբանությունները։ |hetq.am|   17։34- Կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով՝ մինչև ապրիլի 14-ը «Գթության խոհանոց» ծրագիրը դադարեցնում է շահառուների սպասարկումը: Ծրագրի շրջանակում նախատեսվում է պատրաստել 20 օրվա համար նախատեսված սննդամթերքի փաթեթներ, որոնք երկուշաբթի օրվանից աշխատակիցների և կամավորների օգնությամբ՝ կբաշխվեն շահառուներին: Նախաձեռնությունն իրականացվում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համագործակցությամբ: |aysor.am|   17։32- Ապրանքաշրջանառության ծավալներն ընդհանուր առմամբ ընկել են, ՀԴՄ կտրոնների քանակը նվազել է, բայց դա հիմնականում պայմանավորված է հանրային սննդի ոլորտի պասիվ վիճակով, որովհետեւ այդ կազմակերպությունների ճնշող մեծամասնությունն այսօր չի գործում։ Առեւտրի ոլորտում որոշակի դրական տեղաշարժ կա։ Մարտի 16-ին տպվել է շուրջ 1,3 մլն ՀԴՄ, մարտի 12-ին՝ շուրջ 1,5 մլն ՀԴՄ։ Եղել են անկումներ, վերելքներ, էական փոփոխություններ դեռ չեն արձանագրվել, կարծում եմ՝ դրանք դեռ առջեւում են։ [Դավիթ Անանյան]   17։28- Հարկային հետաձգումներ չեն լինելու, լինելու են օժանդակումներ։ Մի քանի փուլեր են լինելու, որոնց մասին արդեն խոսվել է։ Մենք համաշխարհային մակարդակով տնտեսական կոլապսի ենք ականատես լինելու, այսօր այդ խնդիրը լոկալիզացնել ու խոսել ՀՀ պետբյուջեի հարկային եկամուտների կատարման կամ թերակատարման մասին՝ հիպոթետիկ հարց է։ Այո, մենք ունենալու ենք պետական բյուջեի թերակատարում, բայց թե որքան, ես հիմա պատրաստ չեմ պատասխանել եւ ոչ ոք պատրաստ չէ: Մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի հարկային վարչարարությունը, հարկ վճարողների հետ լավ հարաբերությունները պահպանվեն: Մենք բոլոր զարգացումներին պատրաստ ենք, կան ֆինանսական միջոցներ ներգրավելու թե՛ աղբյուրներ, թե՛ հնարավորություններ, որոնք կմեղմեն հարկաբյուջետային քաղաքականության մեջ սպասվող դժվարությունները։ [Դավիթ Անանյան]   17։23- Այսօր` մարտի 19-ին, ժամը 20:00-ին կառավարության մամուլի կենտրոնում տեղի կունենա ՀՀ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի ասուլիսը: 📍Թեմա` կորոնավիրուսի տարածման տնտեսական հետևանքները և հակազդման առաջիկա գործողությունները:   17։06- Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը կազմում է միայնակ կենսաթոշակառուների, միայն կենսաթոշակառուներից բաղկացած, տեղաշարժման դժվարություններ, տեսողության խնդիրներ ունեցող անձանց, այդ թվում՝ իրենց խնամքին անչափահաս երեխա ունեցող ընտանիքների էլեկտրոնայի նցուցակներ, որոնց կարիքների գնահատում կիրականացվի եռօրյա ժամկետում՝ անհրաժեշտության դեպքում նրանց կենցաղային բնույթի հարցերում աջակցություն ցուցաբերելու համար: Արդեն մշակվել է բնակչության սոցիալապես անապահով, տեղաշարժման դժավրություններ ունեցող, ռիսկ իխմբում գտնվողանձանց (ընտանիքների) պաշտպանությա նաշխատանքների կազմակերպման ընթացակարգը։ Մարդասիրական և միջազգային կառույցների օգնությամբ ՝կազմակերպվում է խոցելի խմբերին ծառայություններ մատուցելու, ինչպես նաև կենցաղայի նապրանքներից և սնունդից կազմված պարենային զամբյուղի ապահովման  հարցը։   17։04- Մենք պետբյուջեի հարկային եկամուտների մասով ծրագրավորված համամասնությունն առաջին եռամսյակի համար կկատարենք՝ մի փոքր գերակատարումով, որը նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ շուրջ 15-16 տոկոսով աճ կնախատեսի, կամ գումարային առումով գրեթե 40-45 մլրդ։ Բայց սա տարեսկզբից թափ առած արդյունքն է, կամ նախորդ տարվանից եկող իներցիան, եւ մարտի սկզբից համաշխարհային համաճարակային իրավիճակով պայմանավորված՝ տնտեսության հետ կապված որոշակի խնդիրների արդյունքներն ենք արձագարում, հետեւաբար տարեսկզբից ունեցած աճի տեմպը մարտի 2-րդ տասնօրյակից սկսած դանդաղում է։ [ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյան]   16։29- Իմ նախաձեռնությամբ և ԱԺ պատգամավորների համաձայնությամբ մարտ ամսվա համար տրամադրվելիք ԱԺ պատգամավորի ամենամսյա պարգևավճարները կփոխանցենք կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարի աջակցության նպատակով ստեղծված գանձապետական հաշվեհամարին։ Երեկ հնչեցրած առաջարկիս արձագանքելու համար շնորհակալություն եմ հայտնում ԱԺ բոլոր երեք խմբակցությունների, ինչպես նաև խմբակցություններում չընդգրկված պատգամավորներին։ Ուրախությամբ տեղեկացա նաև, որ պատգամավորների մի մասն իրենց նախաձեռնությամբ արդեն իսկ առանձին դրամական միջոցներ էին փոխանցել այդ հաշվեհամարին։ [Արարատ Միրզոյան]   16։28- «Քայլ՝ դեպի տուն» ծրագիրը, որը պետք է մեկնարկեր հունիսի 1-ից, շատ զգայուն հարցի հետ է կապված՝ 800 երեխաների Հայաստանում գտնվելու հետ, դրա համար այս պահին չենք մեկնարկել ծրագիրը, քանի որ ուզում ենք ավելի հստակ հասկանալ՝ ինչ է կատարվելու աշխարհում։ Հայտերը դեռ ընդունում ենք, բայց շարժվելու ենք ըստ իրավիճակի։ «Երիտասարդ առաջնորդների դպրոց» ծրագիրը եւս չենք մեկնարկել, հայտարարություն էլ չենք արել, որովհետեւ դարձյալ անկանխատեսելի իրավիճակը դժվարացնում է որոշում կայացնելը։ Այս պահին կասեցրել ենք նաեւ սեպտեմբերին նախատեսվելիք Համահայկական համաշխարհային վեհաժողովը։ [Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյան]   16։26- Կորոնավիրուսի տարածման տվյալների հավաքագրման, վերլուծության, միջազգային գործընկերների ունեցած տվյալների համադրման, իրավիճակի ընթացքի կանխատեսման նպատակով ստեղծվել է հետազոտական խումբ, որում ներգրավված են վերլուծաբաններ, տեղեկատվական տեխնոլոգիաների և արհեստական բանականության մասնագետներ, այլ փորձագետներ: Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը հանդիպում է ունեցել ձևավորված խմբի մասնագետների հետ, քննարկել առաջիկա քայլերն ու հնարավորությունները։ Խմբի ձևավորումը նպատակ ուներ ժամանակակից տեխնոլոգիաների կիրառությամբ օջախների քարտեզագրման, տեղեկատվության, տարածման գոտիների և այլ տեղեկատվության համադրման արդյունքում կորոնավիրուսի  ընդհանուր հավանական տարածման մոդելավորում իրականացնելու, ինչը լուրջ աջակցություն կարող է հանդիսանալ առողջապահական ոլորտի ենթակառուցվածքների աշխատանքի համար:   16։19- Վերջին երկու շաբաթների ընթացքում առողջապահության նախարարի խնդրանքով Սփյուռքից կազմակերպեցինք մեկ տոննա ապրանքատեսակների՝ կանխարգելիչ, պահպանիչ ու ախտահանիչ բժշկական պարագաների ներմուծումը Հայաստան, որը շաբաթվա սկզբին արդեն ստացել ենք։ Գործընթացը շարունակական է, քանի դեռ կարիքներ ունենք։ Պետք է շարունակենք աշխատել, հնարավորինս շատ ապրանքատեսակներ հասցնել Հայաստան։ [Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյան]   16։18- Հարգելի քաղաքացիներ, հորդորում ենք գրիպանման ախտանշանների դեպքում անմիջապես դիմել Ձեզ սպասարկող ԱԱՊ (առողջության առաջնային պահպանման օղակ) բժշկին և չզբաղվել ինքնաբուժմամբ: Կարևոր է իմանալ, որ ներկայումս գոյություն չունեն հավաստի փաստեր, որոնք վկայում են կորոնավիրուսային հիվանդության բուժման դեպքում Արբիդոլի և նմանատիպ դեղերի կիրառման արդյունավետության մասին: Իսկ ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղերը, օրինակ` Պարացետամոլ, Իբուպրոֆեն և այլն, անհրաժեշտ է կիրառել բժշկի ցուցումով: [ԱՆ]   16։15- Բազմաթիվ դիմումներ, զանգեր ենք ստանում տարբեր պետություններում ապրող մեր հայրենակիցներից։ Դիմում են նաեւ վարչապետին, տարբեր բնույթի հարցեր ունեն՝ հիմնականում կապված Հայաստան մուտք գործելու հետ։ Ամեն մեկի դեպքը մյուսից տարբերվում է, փորձում ենք բոլորին սպառիչ պատասխան տալ, լուծումներ գտնել։ Շատ են դիմում ՌԴ-ից, որտեղից մեր հայրենակիցներն ուզում են ցամաքային ճանապարհով մուտք գործել ՀՀ, սակայն բացատրում ենք, որ դա անել չեն կարող, քանի որ Վրաստանի սահմանը փակ է, հետեւաբար ՀՀ պետք է գան միայն օդային ճանապարհով։ [Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյան]   16։12- Իրանում մեր հայրենակիցները, ինչպես Իրանի ողջ բնակչությունը, ապրում են արտակարգ իրավիճակում։ Մինչ այս պահն ունենք տարեց տիկնոջ մահ, որն ուներ առողջական խնդիրներ, որը, ցավոք, ընկրկեց հիվանդությանը։ Հոլանդիայում իրավիճակը բավարար է, Իտալիայում վարակվածների մասին մանրամասն տեղեկություն չունենք, տեղյակ եք՝ կիրակի օրը չարթերային թռիչքով ՀՀ քաղաքացիներն ու այստեղ կեցության իրավունք ունեցող անձինք տեղափոխվեցին Հայաստան։ Եվրոպայի մյուս երկրներում էլ հայ վարակվածների մասին տեղեկություններ չկան, սակայն մշտական կապը պահում ենք։ [Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյան]   16։09- Կորոնավիրուսի էպիկենտրոն հանդիսացող Իտալիայում եւ Չինաստանում մեր համայնքներն ավելի փոքր են, սակայն Ֆրանսիայում ունենք մեծ համայնք։ Ամեն դեպքում, կասկածից վեր է, որ այս հիվանդությունն ունենալու է ավելի ընդգրկուն բնույթ, եւ բոլոր այն երկրները, որտեղ բնակվում են մեր հայրենակիցները, զերծ չեն մնա այս համաճարակի հետեւանքներից։ Մեր գրասենյակն ամենօրյա կապի մեջ է համայնքների հետ, առանձին անձնաց, կազմակերպությունների, դիվանագիտական աշխատակազմի հետ, որպեսզի համապարփակ տեղեկություն ունենանք իրավիճակի մասին։ [Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյան]   15։40- Հարգելի՛ հայրենակիցներ, Արդեն իսկ հրապարակվել էր, որ ՀՀ ֆինանսների նախարարությունը բացել է գանձապետական հաշիվ` կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման և հաղթահարմանն ուղղված միջոցառումներին աջակցելու նպատակով։ Ցանկանում եմ տեղեկացնել, որ ընդառաջ գնալով քաղաքացիներից և կազմակերպություններից ստացվող բազմաթիվ առաջարկություններին՝ ընդլայնվել են ստացված միջոցների օգտագործման ուղղությունները՝ ներառելով. 📌առողջապահական կարիքների համար՝✅բժշկական անձնակազմի խրախուսում,✅բժշկական պարագաների և սարքավորումների ձեռք բերում,✅բժշկական կենտրոնների շենքային պայմանների բարելավում, 📌սոցիալական կարիքների համար՝✅Բնակչության սոցիալապես անապահով, տեղաշարժման դժվարություններ ունեցող, ռիսկի խմբում գտնվող անձանց (ընտանիքներին) մթերքով, անհատական պաշտպանության և առաջին անհրաժեշտության այլ պարագաներով ապահովում,✅Օժանդակող կամավոր խմբերին անհրաժեշտ պարագաներով ապահովում և աշխատանքների կազմակերպում,✅Տրանսպորտային փոխադրումների կազմակերպում: Պահպանելով հաշվետու և թափանցիկ կառավարման սկզբունքները՝ պարբերաբար հանրությունը կտեղեկացվի ստացված միջոցների ծավալի և դրանց օգտագործման ուղղությունների վերաբերյալ: Խնդրում ենք փոխանցում կատարելիս նշել նպատակը՝ «Աջակցություն կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարին» և ցանկության դեպքում նաև նշել այն ուղղությունը, որով ցանկանում եք, որ Ձեր միջոցները օգտագործվեն: ➡️Ստացող՝ Կենտրոնական գանձապետարան➡️Գանձապետական հաշվի համարն է՝ 900005001947 [Տիգրան Ավինյան]   15։35- Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի նախագահությամբ մարտի 19-ին տեղի է ունեցել կառավարության նիստ: Նիստի ժամանակ վերլուծվել են նաեւ համաճարակային իրավիճակը հանրապետությունում եւ սուր շնչառական վարակների ու նոր կորոնավիրուսի դեմ պայքարի ուղղությամբ անցկացվող միջոցառումները: Երկրի ղեկավարը մեկ անգամ եւս ընդգծել է բոլոր կանխարգելիչ միջոցների շարունակական ձեռնարկման եւ հանրապետությունում համաճարակային իրավիճակի նկատմամբ մշտական վերահսկողության անհրաժեշտությունը:   15։07- ՀՀ ֆինանսների նախարարությունը տեղեկացնում է, որ 17.03.2020թ. գանձապետարանում բացված «Ֆիզիկական անձանց և կազմակերպությունների նվիրաբերությունից պետությանը, կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման և հաղթահարման ապահովման համար ֆինանսական աջակցություն» 900005001947 հաշվին 19.03.20թ.  ժամը 14:30-ին մուտքերը կազմել են 100 մլն  դրամ,  ընդհանուր քանակը 650 վճարում   15։05- Դիմել եմ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին հետևյալ խնդրի կապակցությամբ. մեզ են դիմում քաղաքացիներ՝ տեղեկացնելով, որ չեն կարողանում հոգալ իրենց առաջնային կարիքները, այդ թվում՝ կոմունալ և այլ վճարումները։ Որպես լուծման տարբերակ՝ առաջարկել եմ 2 ամիս ժամանակով կալանքից հանել հարկադիր կատարման ծառայության կողմից կալանքի տակ դրված մինչև 500,000 ՀՀ դրամ միջոցները։ Այդ միջոցներով արտակարգ դրության և համաճարակի հետևանքով ֆինանսական վատթար դրության մեջ հայտնված քաղաքացիները կկարողանան վճարել կոմունալ ծառայությունների դիմաց ու կատարել այլ առաջնային ծախսեր։ [«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյան]   15։02- Այսօր`ժամը 16:00-ին, կառավարության մամուլի կենտրոնում տեղի կունենա Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի ասուլիսը:📍Թեմա` Կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը հայկական սփյուռքի խոշոր համայնքներում:   15։01- Այսօր՝ ժամը 16:30-ին ,կառավարության մամուլի կենտրոնում տեղի կունենա Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանի ասուլիսը:📍Թեմա` հարկային վարչարարության առանձնահատկությունները արտակարգ դրության պայմաններում:   14։30- Անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով շարունակում է փակ մնալ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը։ Վրաստանի կառավարության որոշման համաձայն՝ մարտի 18-ից սկսած բոլոր արտասահմանցիների մուտքը Վրաստան արգելված է: Նույնիսկ եղանակային պայմանների բարելավման և դեպի Լարս տանող ավտոճանապարհի բացման պարագայում ռուս-վրացական սահմանը հնարավորություն կունենան հատել միայն բեռնատարները և իրենց հայրենիք վերադարձող Վրաստանի և ՌԴ քաղաքացիները։ Հորդորում ենք մեր քաղաքացիներին Ռուսաստանից Հայաստան վերադառնալու համար օգտվել բացառապես օդային ուղիներից, մասնավորապես՝ մոտակա Կրասնոդար և Դոնի Ռոստով քաղաքների օդանավակայաններից: [ԱԳՆ]   14։29- Հաշվի առնելով զարգացումները՝ ամենայն հավանականությամբ մենք կունենանք առանձին հիվանդանոց-հիվանդանոցներ, որոնք կսպասարկեն միայն կորոնավիրուսով պացիենտներին՝ մի պարզ պատճառով, որպեսզի հիվանդանոցների ներսում տեղի չունենա ներհիվանդանոցային վարակ՝ ինչպես շատ տեղերում։ Օրինակ Իտալիայում հազարավոր բժիշկներ են վարակվել եւ իրենք են դարձել վարակի աղբյուր։ Դժբախատաբար մենք էլ արդեն ունենք բուժքրոջ վարակման դեպք, բայց նրան մեկուսացրել ենք։ Հիմա չեմ ուզւոմ նշել հիվանդանոցների անուններ, բայց մարզային բկ-ներում, ամենայն հավանականությամբ, կորոնավիրուսով պացիենտներ չեն բուժվելու, նրանք բուժվելու են կենտրոնացված կարգով՝ հատուկ դրանց համար նախատեսված հիվանդանոցներում, որոնց ցանկը կհրապարակենք վերջնականացնելուց հետո։ [Արսեն Թորոսյան]   14։25- Այս պահին որեւէ հիմնավոր կասկած չկա, որ «Հայաէրոնավիգացիա» ՓԲԸ-ի ինքնամեկուսացված աշխատակիցները վարակված են, նրանք հետազոտվել են, եւ արդյունքը բացասական է եղել։ Բայց եթե նույնիսկ լինի էլ, այստեղ ուրիշ տակտիկա ենք որդեգրելու՝ կապված հիվանդության արտահայտման աստիճանից։ Եթե կլինի թեթեւ ձեւ, հնարավոր է ամենը տեղւոմ կազմակերպվի՝ հաշվի առնելով նրանց աշխատանքի բնույթը, եթե լինի ծանր ձեւ, նրանք կհոսպիտալացվեն։ Վիրուսի տարածմանը զուգընթաց՝ ամբողջ աշխարհում հրաժարվում են հատուկ վայրերում կարանտինից, եւ ավելի շատ կենտրոնանում են ինքնամեկուսացման վրա։ Երկներ կան, որտեղ այդ պայմանը խախտելու դեպքում նույնիսկ պատասխանատվություն է նախատեսվում։ Դա կարվի նաեւ Հայաստանում, մենք կարծում ենք, որ եթե համաճարակաբանական ցուցումներով անձին նշանակված է ինքնամեկուսացում, ապա դրա խախտումը պետք է ունենա հետեւանքներ։ Մենք հիմա աշխատում ենք օրենքների նախագծի վրա։  [Արսեն Թորոսյան]   14։19- Ջրային կոմիտեում խորհրդակցություն է անցկացվել, որի ընթացքում ստորաբաժանումների ղեկավարները Կոմիտեի նախագահին զեկուցել են կորոնավիրուսի կանխարգելիչ միջոցառումների նպատակով իրականացվող աշխատանքների, վարչապետի և ՏԿԵ նախարարի հանձնարարականների և դրանից բխող գործողությունների կատարման ընթացքի մասին։ Վարակազերծող լուծույթների մեծ պահանջարկով պայմանավորված, Կոմիտեում քննարկվել է փոխօգնության կարգով «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ից հեղուկ քլորի որոշակի քանակության տրամադրման հարցը։ Հանձնարարվել է ջրօգտագործողների ընկերություններին՝ «Ջրառ», «Մելիորացիա» և «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ներին, տարեցների, հղի կանանց և քրոնիկ հիվանդություններ ունեցող աշխատակիցների աշխատանքը կազմակերպել հեռահար կարգով։   14։17- Եթե մենք թեստավորում ենք 14-րդ օրը ու ստանում ենք բացասական պատասխան, գրեթե 100 տոկոսով կարող ենք վստահ լինել, որ վիրուսը մեր օրգանիզմում չկա։ Դրա համար նաեւ կրկնակի թեստավորում է արվում պացիենտներին, որոնց մոտ հաստատված եղել վիրուսը՝ 24 ժամ ինտերվալով։ Այսինքն՝ արվեց, բացասական պատասխան ստացանք, սպասում ենք 24 ժամ, մի հատ էլ արեցինք, մի հատ էլ ստացանք բացասական պատասխան, ասում ենք՝ դուք չունեք էլ վիրուս, բայց չենք ասում՝ վաղը չես կարող վարակվել։ Բայց հավանականությունը, որ ինքն այլոց կվարակի, մոտ է զրոյի։ [Արսեն Թորոսյան]   14։14- Կրկնակի վարավելու հավանականությունը ոչ ոք չի կարող բացառել, հատկապես այս փուլում, երբ վիրուսը գիտական եւ բժշկական հանրության կողմից ուսումնասիրվում է դեռ նույնիսկ ոչ ամբողջական 3 ամիս, գուցե դրա մասին 2 երեք տարի հետո հնարավոր լինի խոսել։ Եթե նույնիսկ այդպես է, մենք պետք է սովորենք այդ վիրուսի հետ ապրել կողք կողքի, ինչպես այլ վիրուսների դեպքում։ Մենք կորոնավիրուսի այս նոր տեսակի հետ անխուսափելիորեն գնում ենք համակեցության։ Մենք դրան էլ պետք է նայենք որպես հնարավոր տարբերակ, դրա համար պաշտպանման միջոցները մնում են ուժի մեջ։ Կարող ենք ենթադրել, որ ձեւավերվում է իմունիտետ, որովհետեւ եթե այդպես չլիներ,մարդիկ վերուսից չէին ազատվի։ Իմունիտետն է վիրուսին մաքրում օրգանիզմից, բայց թե այդ իմունիտետն ինչքան է տեւում, դեռ չենք կարող ասել։ Հետեւաբար պաշտպանվելու միջոցները պետք է լինեն նույնը՝ ցանկացած դեպքում։ Գալու է մի պահ, որ մենք թվերի հետեւից էլ չենք ընկելու։ Ոչ մեկը չգիտ, թե հիմա H3N2 շտամով քանիսն են վարակվել Հայաստանում։  [Արսեն Թորոսյան]   14։06- Իտալիայից ժամանակ քաղաքացիներից գրեթե բոլորը իրենց շատ լավ են զգում։ Միայն երեկ մի պացիենտի մոտ ունեցել ենք ջերմության բարձրացում, տեղափոխել ենք հիվանդանոց, կթեստավորենք։ Մնացած բոլորին թեստավորելու ենք միայն կարանտինային ժամկետը լրանալուց հետո, որովհետեւ նրանց փաստացի առողջ մարդիկ են։ Նույնիսկ եթե նրանց մոտ վիրուսն առկա է, 14-րդ օրվա վերջում այն օրգանիզմից դուրս գալով մեզ հնարավորություն կտա միանգամից բացասական պատասխան ստանալ, հիմա թեստավորելու իմաստ չկա։ Մենք դրանում համոզվեցինք, երբ մյուս օջախի հետ կապված անձանց թեստավորեցինք, առանց որեւէ նախանշանի հայտանբերվեց մոտ 18 դեպք, որոնք գումարվեցին մեր թվերին։ Մեկուսացված անձնաց թեստավեորելու իմաստ չկա, քանի դեռ գանգատ չունեն, եւ կարանտինի ժամկետը չի լրացել։ [Արսեն Թորոսյան]   14։00- Որեւէ լուրջ խնդիր ունեցող պացիենտ չունենք։ Հիմնականում չեն ջերմում, շատ փոքր մասը՝ մոտ 40 տոկոսը, 37-38-ի միջակայքում է ջերմում, մի քանիսը՝ 38-39-ի միջակայքում, 39-ից բարձր ջերմություն չունենք։ Ռիսկի տարիքային գոտում գտնվող մեր մի քանի պացիենտներին վտանգ չի սպառնում։ Իսկ Իտալիայում, դժբախտաբար, մահվան մեծ թվեր ունի, սպասում ենք, որ նույնիսկ այդ թվերը կանցնեն Չինաստանի թվերին։ Նայելով բաշխվածքին՝ տեսնում ենք, որ հիմնականում մահերի կտրուկ աճը սկսում է 75 տարեկանից, եւ մահերի միջին տարիքը 79,4 տարեկան է, որոնց մեծ մասը տղամարդիկ են՝ 72 տոկոսը։ Դրա պատճառը տղամարդկանց կենսաձեւն է, եւ կողքից եղած հիվանդությունների մեծ թիվը։ Ուզում եմ հատուկ շեշտել վնասակար սովորությունների եւ կողքից եղած հիվանդությունների դերը․ եթե Իտալիայում ունենային այնպիսի հանրություն, որտեղ սրտի իշեմիկ, թոքերի հիվանդությունները քիչ լինեին, ավելի քիչ թվով մահացություններ կլինեին։ Մահերի թիվը կապված է լինելու բնակչության առողջական վիճակի հետ։ [Արսեն Թորոսյան]   13։52- Ունենք եւս 7 հաստատված դեպք։ Դեպքերի ընդհանուր թիվը դարձավ 122։ Նոր դեպքերը կապված են արտադրամասում եղած օջախի հետ, ի սկզբանե մեր տեսադաշտում են եղել։ Սա, իհարկե, վիճակը լավացնում է, բայց ոչ ամբողջությամբ, որովհետեւ սպասում ենք, որ արտադրամասից ախտորոշված պացիենտների թիվը շատանալու է՝ կապված դրա մեծության եւ աշխատանքների կազմակերպման բնույթի հետ։ [Արսեն Թորոսյան]   13:00- Երկու օր առաջվա դրությամբ շաքարավազի 201 օրվա պաշար ունենք, հավի մսի՝ 64 օրվա, ձեթի՝ 38 օրվա: Միայն մարտի տասնութին 38 բեռնատար սննդամթերք է մուտք գործել Հայաստան, այդ թվում՝ 18 տոննա ձեթ, 220 տոննա շաքարավազ, 145 տոննա ցորեն, 20 տոննա սիսեռ։ Վառելիքի խնդիր ևս չունենք: [Նիկոլ Փաշինյան] |tert.am|   12:51- Լրատվամիջոցների ներկայացուցիչները հանդիպել են կառավարության ներկայացուցիչների հետ՝ Արտակարգ դրության իրավիճակում իրենց աշխատանքի պայմանների քննարկման նպատակով, սակայն, ելնելով հանդիպմանը հետեւած խմբագիրների հայտարարությունից, շատ բաներ անորոշ են մնում։ Որոշակիության պակասը երեք հետեւանքների կարող է հանգեցնել․ 1․ Անհամաչափորեն կսահմանափակվի տեղեկատվության ազատությունը, որը, ինչպես գրել էի, բնակչության շրջանում խուճապ առաջացնելու համար ոչ պակաս վտանգ է, քան առկա իրավիճակում տեղեկությունների անվերահսկելի տարածումը, 2․ Լրատվամիջոցները, տեղեկատվության այլ տարածողները պատասխանատվության են ենթարկվելու ընտրովի, իրավիճակային որոշումների արդյունքում, եւ խաղի կանոնները ոչ մեկին պարզ ու հասկանալի չեն լինելու։ Էլ չեմ խոսում արդարության մասին․․․, 3․ Անկախ խախտումներից՝ ոչ մեկը պատասխանատվության չի ենթարկվելու։Արտակարգ դրության պայմաններում լրատվամիջոցների եւ ինֆորմացիայի այլ տարածողների գործունեության սահմանափակումը պիտի լինի ոչ ավելի, քան անհրաժեշտ է՝ եղած խնդիրներին արձագանքելու առումով։ [Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյան]   12:47- Երևանի քաղաքապետարանն անում է պահանջված ամեն ինչ, բայց կորոնավիրուսի դեմ պայաքարում առանց ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու մասնակցության արդյունք գրանցել հնարավոր չի լինի: Ես բոլորին խնդրում եմ հանրային վայրերում դիմակներ կրեl, դա առաջին հերթին պետք է նրա համար, որ դիմացինին պաշտպանենք մեզնից: Ես կխնդրեի նաև շատ ուշադիր լինել տարեցների նկատմամբ՝ նվազագույնի հասցնելով տարեցների՝ տնից դուրս գալու առիթները: Խնդրանքս է, որ գնումներն անեն երիտասարդները և փոխանցեն իրենց տարեց հարa8զատնեին: [Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը՝ ավագանու նիստին] |24news.am|   12:41- Փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակը (ՀՊԳ) հայտարարել էր, որ կորոնավիրուսի վարակի տարածման կանխարգելման անհրաժեշտությունից ելնելով՝ որոշակի կանխարգելիչ միջոցառումներ է նախաձեռնել: Քաղաքացիների մուտքը Հանրային պաշտպանի գրասենյակ սահմանափակելու նկատառումով քաղաքացիներին տրամադրվել են էլեկտրոնային փոստի հասցե, հեռախոսի եւ տեսակապի՝ Viber, WhatsApp, Skype-ի համարները: ՀՊԳ-ի ղեկավար Մելանյա Առուստամյանը հայտնեց, որ աշխատանքներն ամբողջովին հեռահար կարգավորել չի հաջողվում, որովհետեւ մարդիկ դեռ սովոր չեն էլեկտրոնային տարբերակով աշխատանքին:  Քաղաքացիների այցերից ընդհանրապես խուսափել հնարավոր չէ, որովհետեւ արտակարգ դրության պայմաններում չեն կասեցրել դատավարական ժամկետները պահպանելու հարցը: |hetq.am|   12:36- Հայաստանը հնարավորինս ուժեղացնում է հիվանդանոցներում վերահսկողությունը, որոշ երկրներում՝ Իրանում, Իտալիայում, կորոնավիրուսը տարածվել է նաև հիվանդանոցներից։ Հայաստանում ունենալու ենք հեռախոսային հավելված, որը թույլ կտա անձանց մեզ տալ ինֆորմացիա իրենց առողջության վերաբերյալ և հավելվածի հարցերին պատասխանելով՝ կկարողանա հասկանալ՝ արդյոք ինքն ունի խնդիր, թե՝ ոչ։ [Տիգրան Ավինյան] |civilnet.am|   12:25- Ղազախստանում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժնի աշխատանքները ժամանակավորապես իրականացվելու են միայն հեռախոսով և էլեկտրոնային փոստի ([email protected]) միջոցով։ Ներկայացված փոփոխությունները միտված են քաղաքացիների առողջության պահպանությանը և գործելու են մինչ նոր ծանուցում։ ՀՀ դեսպանությունում գործում է շուրջօրյա թեժ գիծ՝ +7 778 229 1881 հեռախոսահամարով, որը հասանելի է նաև WhatsApp հավելվածով: [Ղազախստանում ՀՀ դեսպանություն]   12:14- 115 դեպքերից 13-ը 60 տարեկանից բարձր մարդիկ են, ջերմություն չունեն, նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Դեպքերի ծանրակշիռ մասը 115-ից  99-ը կապված են Էջմիածնի նշանադրության և արտադրամասի հետ: 1 մարդ ամբողջությամբ ապաքինվել է, մյուսների վիճակը բավարար, կյանքին սպառնացող վտանգ չկա: [«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց]   12:01- Կորոնավիրուսի տարածման ռիսկերը նվազեցնելու նպատակով, Հայփոստ ՓԲԸ փոստային բաժանմունք այցելելիս, խնդրում ենք պահպանել հետևյալ կանոնները.Սպասել դրսում,Հերթում պահպանել մեկ մետր հեռավորություն,Փոստային բաժանմունք մտնել հերթականությամբ,Ներսում կանգնել սպասարկման սեղանից հնարավորինս հեռու:Հարգելի թոշակառուներ և նպաստառուներ, կենսաթոշակների և նպաստների վճարումները կիրականացվեն բացառապես տուն առաքելու միջոցով: Խնդրում ենք կենսաթոշակների և նպաստների համար փոստային բաժանմունք չայցելել:Պատճառված անհարմարությունների համար հայցում ենք Ձեր ներողամտությունը։ [Հայփոստ ՓԲԸ]   11։58- Այս ծրագիրը գործարկելուց հետո այն անընդհատ մոնիթորինգի տակ կլինի, եթե տեսնենք, որ ինչ-որ բան չի աշխատում,  կվերադառնանք բովանակությանը և կանենք փոփոխություններ։ Տնտեսական հակաճգնաժամային գործողություններ իրականացող խումբ կա դե ֆակտո ձևավորված, դա կառավարության տնտեսական բլոկն է, մենք աշխատում ենք ամենօրյա ռեժիմով։ Նաև ԱԺ-ի ներկայացուցիչներ կան։ [Նիկոլ Փաշինյան]   11։52- Այս վարկային միջոցները կարող են օգտագործվել հետևյալ միջոցներով․ ✅ տնտեսվարողներին, աշխատակիցներին աշխատավարձ կամ դրան հավասարեցված վճարումներ և դրանց գծով հարկերի վճարում, յուրաքանչյուր աշխատակցի դեպքում ոչ ավել, քան ամսական 500 000 դրամ և ոչ ավել, քան 3 ամսվա համար,✅ հումքի գնում կամ ներմուծում այն դեպքում, եթե հումքի ողջ ծավալը պետք է օգտագործվի Հայաստանում պատրաստի արտադրանք ստանալու նպատակով, և վարկառու տնտեսվարոը տնօրինում է անհրաժեշտ համապատասպան արտադրական հզորություններին, ✅ սարքերի և սարքավորումների, այդ թվում՝ գյուղատնտեսական նշանակության ներմուծում այն դեպքում, եթե տվյալ սարքերը և սարքավորուները պետք է օգտագործվեն Հայաստանում արտադրություն կազմակերպելու կամ արտադրությունն ընդլայնելու նպատակով,   ✅ էլեկտրաէներգիայի, ջրի և գազի գծով ծախսերի իրականացում, ✅ առևտրով զբաղվող ընկերությունների կողմից սննդի ներմուծում, եթե գնված կամ ներմուծված ապրանքը պետք է իրացվի ՀՀ-ոմ, ✅ պարարտանյութ, սերմ, տնկի և գյուղատնտեսական նշանակության այլ հումքի գնում կամ ներմուծում։ [Նիկոլ Փաշինյան]   11։35- Բիզնեսի առնվազն որոշ ոլորտներ ունեն և կունենան ֆինանսական, տնտեսական բարդություններ։ Մենք առաջարկում ենք ճգնաժամային  վարկային պորտֆելներ բիզնեսին, որի էությունը հետևյալն է․ ֆինանսավորման 50 տոկոսն իրականացնում են առևտրային բանկերը և վարկային կազմակերպությունները, մինչև 50 տոկոսը ֆինանսավորում է կառավարությունը։ Կառավարության տված ֆինանսավորումն անտոկոս է, իսկ բանկերի և վարկային կազմակերպությունների տոկոսները նույնպես սուբսիդավորում է կառավարությունը։ Այսինքն՝ տնտեսվարողը 0 տոկոսով ստանում է վարկային միջոցներ։ [Նիկոլ Փաշինյան]   11։27- Կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 115 դեպքից 1-ն արձանագրվել է բուժքրոջ մոտ, ով իր մասնագիտական առաքելությունն է իրականացրել ինֆեկցիոն հիվանդանոցում: Վերջինս անմիջապես հոսպիտալացվել է, նրա վիճակը գնահատվում է բավարար, թոքաբորբ չունի։ Առողջություն եմ ցանկանում նրան։ Այս օրերին բուժաշխատողներն աշխատում են գերծանրաբեռնված` հաճախ հայտնվելով ռիսկային իրավիճակներում: Նրանք համարվում են վարակվելու ամենախոցելի խմբերից մեկը։ Խնդրում ենք հարգել նրանց աշխատանքը և մնալ տանը: [Արսեն Թորոսյան]   11։14- Կորոնավիրուսը և գլոբալ շուկաների այսօրվա տիրող իրավիճակը բերում են սպառման անկանոն վիճակի, այդ թվում՝ նվազման, ինչը նշանակում է, որ մենք պետք է ունենանք ֆինանսավորման բարձիկներ, որոնք որոնք հնարավորություն են տալիս տնտեսվարողներին, այդ բարձիկներն օգտագործելով, սպառման անկանոն ռեժիմի ժամանակահատվածը անցնել առանց էական վնասների կամ կորուստների։ [Փոխվարչապետ Մհեր Գրիգորյան]   10։56- Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն  առժամանակ կասեցնում է քաղաքացիների ընդունելությունները: Մինչև իրավիճակի կարգավորումը դադարեցվում է նաև թղթային տարբերակով դիմումների, գրությունների և առաջարկությունների ընդունումը: Խնդրում ենք ձեր դիմումները, բողոքներն ու առաջարկություններն  ուղարկել պաշտոնական էլ․ փոստի՝ [email protected] կամ էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի՝ https://e-request.am/hy/ միջոցով։ Հարցերի դեպքում կարող եք աշխատանքային օրերին՝ ժամը 9։00-18։00-ը, զանգահարել նախարարությունում գործող Թեժ գծի հեռախոսահամարին՝ 010 511 379: [ՏԿԵՆ]   10։18- ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը հայտարարել է, որ կորոնավիրուսի պատճառով ԵԱՀԿ-ն դադարեցնում է մշտադիտարկման աշխատանքները ԼՂ հակամարտության գոտում: Մշտադիտարկման աշխատանքները կդադարեցվեն մինչև սահմանափակումների հանումը։ ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչը նշել է նաև, որ ինքը շարունակում է կապ պահպանել համապատասխան ռազմական իշխանությունների հետ: |tert.am|   09։59- Այսօր` մարտի 19-ին, կառավարության նիստից հետո մամուլի կենտրոնում տեղի կունենա ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ասուլիսը: Կառավարությունում հավատարմագրված լրատվամիջոցների ներկայացուցիչները կարող են մասնակցել մամուլի ասուլիսներին, սակայն հնարավորություն կունենան նաև իրենց հարցերը ֆեյսբուքյան նամակի միջոցով ուղղել Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի ֆեյսբուքյան էջին՝ նամակում պարտադիր նշելով լրատվամիջոցի անունը:   09։38- Մարտի 19-ի, ժամը 09:00-ի դրությամբ իրականացված կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) թեստավորման արդյունքում հաստատվել է ևս 5 դեպք: Բոլոր պացիենտների առողջական վիճակը բժիշկները գնահատում են բավարար: Հանրագումարով` այս պահին արձանագրվել է 115 դեպք: Ունենք առողջացման 1 դեպք: Արդյունքների համաճարակաբանական վերլուծության տվյալները փաստում են, որ 99 դեպք փոխկապակցված է երկու առաջնակի դեպքերի հետ: [ԱՆ]   09։02- Կոտայքի մարզի բուժհաստատությունների պոլիկլինիկաներում շաբաթ-կիրակի օրերին շարունակում են իրականացնել հերթապահություն՝ 10:00-ից 16:00-ն ընկած ժամանակահատվածում: Հերթապահությունից հետո ևս, կորոնավիրուսային հիվանդությանը վերաբերող հարցերի դեպքում, քաղաքացիները կարող են զանգահարել շուրջօրյա հեռախոսահամարներով:Մարզի ամբուլատոր-պոլիկլինիկական հաստատությունների շուրջօրյա հասանելի հեռախոսահամարներն են ✔️«Հրազդանի բժշկական կենտրոն» ՓԲԸ - (077) 61 81 63, (0223) 2 44 47✔️«Չարենցավանի բժշկական կենտրոն» ՓԲԸ - (093) 11 99 40, (093) 36 35 17✔️«Ռ Հարությունյանի անվան բժշկական կենտրոն» ՓԲԸ- (0222) 2 33 81✔️«Նաիրիի բժշկական կենտրոն» ՓԲԸ - (0224) 2 26 73, (095) 54 44 32✔️«Նոր Հաճնի պոլիկլինիկա» ՊՓԲԸ – (0224) 6 30 03, (0224) 4 37 79✔️«Անդրանիկ Պետրոսյանի անվան Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկա» ՓԲԸ - (0222) 6 30 03: [Կոտայքի մարզպետարան]   Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 19․03․20 Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 18.03.20
23:30 - 19 մարտի, 2020
Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 18.03.20 (թարմացվող)

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 18.03.20 (թարմացվող)

23։11- Ամենաճշգրիտ թեստերի բավարար քանակ ունենք, այս պահին՝ 3000, եւս 1000-ը վաղը կամ մյուս օրը կստանանք, եւս 1000-ը՝ մյուս շաբաթ։ Բայց հաճախ խոսվում է արագ թեստերի մասին՝ թքային եւ արյունային։ Դրանցից էլ ենք ձեռք բերում, մատակարարողների մասով հստակ ժամկետ չեմ կարող ասել, մենք փորձում ենք ճիշտ լոգիստիկ եղանակով բերել Հայաստան։ Երբ եղան, մի քիչ ավելի շատ տեղերում կարող են արվել, իսկ հիմա թեստավորումը կարող է արվել միայն մեր լաբորատորիայում, որտեղ կա կենսաանվտանգության բարձր մակարդակ։ [Արսեն Թորոսյան]   22։56- Որոշակի լրատվամիջոցներ և անհատ օգտատերեր եղել են, որոնք հատուկ ռեժիմի սահմանված կանոններից չբխող և ապատեղեկատվություն պարունակող հրապարումներ են արել։ Մեր համապատասխան ստորաբաժանման աշխատակիցներն այցելել են նրանց, բացատրել են գործող կարգը և հորդորել են, որպեսզի անհապաղ հեռացնեն։ Տեղեկացվել են՝ կրկնվելու դեպքում ինչ տույժի կարող են ենթարկվել։ [Փոխոստիկանապետ Հայկ Մհերյան]   22։30- Մենք հայտնում ենք անխտիր բոլոր վարակվածների մասին։ Թվերը աճում են, սակայն նշում ենք, թե համաճարակաբանորեն ինչ դեպքերի հետ են կապված դրանք։ Վարակվածների 80-90 տոկոսը կապված է երկու օջախի հետ․ մեկը Էջմիածնում գոյություն ունեցող օջախն է, մյուսը՝ արտադրամասը։ Համաճարակաբանական տեսանկյունից կարեւր է հասկանալ՝ մենք նոր, դրսից բերովի, այս օջախների հետ չկապված դեպք ունենո՞ւմ ենք, թե՞ ոչ․ բարեբախտաբար պրակտիկորեն չենք ունենում, բայց դա չի նշանակում, որ վաղը չենք ունենա։ [Արսեն Թորոսյան]   22։17- Արժևորելով յուրաքանչյուրի՝ օգտակար լինելու ցանկությունը, կամավորության պատրաստակամությունը և հանրային համերաշխությունը, պարետ Տիգրան Ավինյանը խնդրում է բոլոր կամավորական նախաձեռնությունները և բնաիրային մթերքների հավաքագրումը իրականացնել պարետատան հետ դրանք համաձայնեցնելուց հետո:Սրա նպատակը ոչ միայն տարբեր նախաձեռնությունների համատեղումն է, կամավորների առողջության և անվտանգության ապահովումը, այլև՝ աջակցությունն առավել հասցեական և թիրախային դարձնելու մղումը:Պարետատան հետ կապ կարող եք հաստատել՝ զանգահարելով +374 10 515 994 Զարուհի Մաթևոսյանին կամ ուղարկելով նամակ [email protected] էլեկտրոնային հասցեին:Յուրաքանչյուրի աջակցությունը շատ կարևոր է՝ անհատ կամավորներից մինչև բարեգործական նախաձեռնություններ։   22:10-  Մարտի 18-ի, ժամը 21:30-ի դրությամբ իրականացված կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) թեստավորման արդյունքում հաստատվել է ևս 8 դեպք: Բոլոր պացիենտների առողջական վիճակը բժիշկները գնահատում են բավարար:Հանրագումարով` այս պահին արձանագրվել է 110 դեպք:Ունենք առողջացման 1 դեպք: Արդյունքների համաճարակաբանական վերլուծության տվյալները փաստում են, որ 94 դեպք փոխկապակցված է երկու առաջնակի դեպքերի հետ: [Առողջապահության նախարարություն]21:35- Ամառային զորակոչի անցկացման ժամկետներում փոփոխություններ չեն նախատեսվում։ Այս պահի դրությամբ քննարկումներ չեն իրականացվում, հայտնել է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը՝ պատասխանելով կրթական հաստատությունների աշխատանքի դադարեցման պատճառով ամառային զորակոչի հնարավոր հետաձգման վերաբերյալ հարցին։ 21:20- ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը վարույթ է հարուցվել համացանցում կորոնավիրուսը բուժող դեղորայքի մասին լուրեր տարածող անձին գտնելու համար։ [ԱԱՏՄ ղեկավար Հակոբ Ավագյան]21:00- ԵՊՀ-ն կորոնավիրուսային հիվանդության կանխարգելմանը և հաղթահարմանն ուղղված ԱՆ միջոցառումներին աջակցելու նպատակով ՀՀ կենտրոնական գանձապետարան է փոխանցել 5 մլն ՀՀ դրամ:20:47- Առողջապահության եւ աշխատանքի տեսչական մարմինը եւս ներգրավված է պարետատան անդամների կազմում,  եւ՛ երեկ, եւ՛ այսօր ներկայացվել են առաջարկներ, որպեսզի եւս 2 որոշում սահմանվի, որոնք վերաբերում են ընդհանրապես աշխատողների առողջության եւ անվտանգության պահպանմանը։ Գործատուների կողմից աշխատողներին անհատական պաշտպանիչ միջոցներով ապահովելու գործիքակազմի համար Աշխատանքի եւ առողջության պահպանման վարչության կողմից մշակվել էր պարետի ցուցման նախագիծ, որն այսօր ներկայացվել է պարետատան աշխատանքների ժամանակ։ Կարծում եմ՝ մինչեւ օրվա վերջ վերջնական տեսքն արդեն պարետի կողմից հաստատված կունենանք։ [Հակոբ Ավագյան]20:43- Հունվարի 24-ից սկսած ՀՀ սահմանային հսկիչ կետերն անցել են ուժեղացված աշխատանքային ռեժիմի։ Մինչ այս պահը ՀՀ մուտք գործած 4993 ուղեւորների համար լրացվել են քարտեր, իսկ մարտի 10-ից հետո՝ ընհանրապես ՀՀ ժամանող բոլոր ուղեւորների համար հավաքագրվել եւ լրացվել են հասցեական քարտեր․ վերջիններիս թիվը 19900 է։ Այս քաղաքացիները չեն եկել անապահով երկրներից, բայց բացահայտվում են ինչ-որ դեպքեր, եւ պետք է լինում այդ ուղեւորների շարքում գտնել կոնտակտավորների։Սահմանային հսկիչ կետերից հոսպիտալացում է եղել 65 անձի համար, 14 օրով մեկուսացվածների թիվն էլ հասնում է մոտ 100-ի, որտեղ ներառված են նաեւ վերջին՝ Իտալիայից հատուկ չվերթով ժամանած քաղաքացիները։ [Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյան]20:35- Այսօր պարետատան նիստին.✅մանրամասն քննարկել ենք հանրային տրանսպորտի երթուղիներում շահագործվող տրանսպորտային միջոցների, ավտոկայանների և Երևանի մետրոպոլիտենի ախտահանման աշխատանքների կազմակերպման հարցը,✅անդրադարձ ենք կատարել փակ տարածություններում գործող խոշոր առևտրային օբյեկտներում կանխարգելիչ գործողություններին: Ընդգծել եմ, որ այդ օբյեկտների աշխատակիցները պետք է ապահովվեն բժշկական դիմակներով և ախտահանիչ նյութերով, տարածքները պարբերաբար ախտահանվեն և սանիտարական անհրաժեշտ պայմանները պահպանվեն, ինչպես նաև բացառվեն մարդկանց կուտակումները,✅ցուցումների կատարման վերահսկողությունը մարզերում դրվել է մարզպետերի, իսկ Երևանում՝ քաղաքապետի վրա,✅կոչ եմ արել հնարավորինս խրախուսել արտակարգ դրության ժամանակ բնակչությանը էլեկտրոնային կառավարման գործիքների միջոցով ծառայությունների մատուցումը և ապահովել դրանց մասին իրազեկվածությունը: [Տիգրան Ավինյան]20:33- «Հայաստան» համահայկական հիմնադրամը ստացված նվիրատվությունները կհամախմբի և այս նախաձեռնության ընթացքում հավաքագրված ամբողջ գումարը կուղղի առողջապահության ոլորտին անհրաժեշտ բժշկական պարագաների տրամադրմանը, ինչպես նաև այն ընտանիքներին, որոնք ստեղծված իրավիճակին դիմակայելու կարիք ունեն։20:32- Բանկային համակարգի հետ պայմանավորվել ենք, որ հաճախորդներին անհատական վերաբերմունք կցուցաբերեն, եւ այն հաճախորդները որոնք օբյեկտիվ կհիմանվորեն, որ իրենք կորոնավիրուսի պատճառով չեն կատարում պարտավորությունները, բանկերը ընդառաջ կգնան։ [Նիկոլ Փաշինյան]20:30- Ինքնաշեն, տնային պայմաններում, ոչ համապատասխան ստանդարտներով և ոչ համապատասխան պայմաններում պատրաստվող դիմակների վերաբերյալ։✅Բժշկական դիմակները, ինչպես ցանկացած բժշկական օգտագործման պարագա, անհրաժեշտ է` համապատասխանեն արտադրական համապատասխան չափորոշիչներին, հատկապես մանրէազերծման ապահովման հարցում։✅ Ուստի հորդորում և խորհուրդ ենք տալիս կիրառել միայն գործարանային արտադրության դիմակների, որոնք համապատասխանում են առողջապահական չափորոշիչներին։ Կիրառելով կարի արտադրամասերում կարված, տնային պայմաններում պատրաստված ինքնաշեն դիմակները, դրանով կարող եք վնասել ինքերդ Ձեզ և նպաստել վարակի տարածմանը։ [ՆՈՐՔ Ինֆեկցիոն Կլինիկական Հիվանդանոց]20:10- 30 մլրդ դրամի փաթեթ ենք պատրաստել՝ զուտ սոցիալական հրատապ աջակցության համար, որպեսզի բացառենք այն վիճակը, երբ մարդկանց սոցիալական կարգավիճակի գահավիժում տեղի կունենա։ [Նիկոլ Փաշինյան]20:05- Սպառողական վարքագծի տեսակետից անորոշություններ կան։ Բայց մի բանում 100 տոկոսով կարող ենք վստահ լինել․ ինչպես համաճարակից առաջ, այնպես էլ հետո, մարդիկ շարունակելու են սնվել։ Եւ հետեւաբար սա շատ լավ ժամանակ է, որպեսզի լուրջ աջակցությունն ցույց տանք մեր գյուղատնտեսությանը։ Հիմա խնդիր ենք դրել՝ այնպես անել, որ շատ արագ գյուղատնտեսական վարկերը սուբսիդավորենք այնքան, մինչեւ դառնան 0 տոկոս։ Եւ պետք է քաջալերենք հնարավորինս շատ մարդկանց՝ զբաղվել գյուղատնտեսությամբ։ Իհարկե, սա իր հետ շղթայական պիտի բերի ներդրումներ ոռոգման, ջրամբարաշինության ոլորտում։ [Նիկոլ Փաշինյան]20:00- Առաջիկայում կառավարությունն առնվազն 150 մլրդ դրամի աջակցություն կցուցաբերի տնտեսությանը։ Բայց հարցն այն է՝ ո՞ր ճյուղերին։ Այս հարցին ի պատասխան՝ պիտի միտվենք ոչ թե անցյալին, այլ ապագային։ Ոչ միայն ո՞ր ճյուղերին, այլեւս ինչպե՞ս։ Ուզում ենք այնպիսի միջոցներ ձեռնարկել, որոնց արդյունքում ոչ միայն բիզնեսին կաջակցնեք, այլև կոնկրետ մարդկանց։ Առաջին փուլով 25 մլրդ դրամ կհատկացնենք հետեւյալ ծրագրին․ այն ընկերությունները, որոնք վարկ կվերցնեն հայաստանյան բանկերից՝ դրամական արտահայտությամբ՝ իրենց աշխատողների աշխատավարձը վճարելու, հարկային պարտավորությունները կատարելու, կոմունալ վճարները վճարելու, հումք ձեռք բերելու եւ այլնի համար, այդ վարկի 50 տոկոսը կառավարությունը կհամաֆինանսավորի 0 տոկոսով, իսկ բանկի հատվածի տոկոսը կսուբսիդավորի, որպեսզի այդ հատվածը նույնպես լինի 0 տոկոսով։ [Նիկոլ Փաշինյան]19:40- Վստա՞հ ենք, որ արտահանման կարիք ունենալու ենք։ Կարող է պարզվել, որ մթերքը, որն արտադրում ենք, ներքին պահանջարկը հազիվ է բավարարում։ Եւ ո՞վ ասաց, որ չպիտի օգտվենք առիթից եւ դիվերսիֆիկացնենք արտահանման մեր ուղիները։ Կարող է պարզվել՝ բազմաթիվ տեղեր խնդրանքներ ունենք, որ իրենց մոտ արտահանենք։ Նկատի ունեմ՝ հին կլիշեներից պետք է դուրս գանք եւ մտածենք նորովի։ Իհարկե, ԵԱՏՄ-ն, ՌԴ-ն, մեր հարեւան երկրները կարեւոր են մեզ համար, բայց կարող է պարզվի պահանջարկը ՌԴ-ում ավելի է շատանում։ Այսօր անորոշություն է․ ոչ մեկը չգիտի՝ վաղն ինչ կլինի։ Բայց այդ անորոշությունը սովորաբար խուճապ է առաջացնում մարդկանց մոտ։ Մենք ասում ենք՝ մեր քաղաքականությունը կառուցում ենք այնպես, որ այդ անորոշությունների մեջ ամենօրյա ռեժիմով փնտրենք եւ գտնենք հնարավորություններ։ [Նիկոլ Փաշինյան]19:20- Առաջին դեպքը, որ մարտի 1-ին ունեցանք, Իրանի ճյուղն էր, այդտեղ զարգացում ունեցանք ընդամենը երեք դեպք, և սա ոչ այնքան մեր գործողությունների շնորհիվ, որքան այդ քաղաքացու պատասխանատու մոտեցման, որ ինքը հստակ հետևել էր ԱՆ հրահանգին և արագ ահազանգել էր։ Մեզ էլ հաջողվեց արագ մեկուսացնել։ Մյուս դեպքերում, ցավոք, մի փոքր այլ իրավիճակ ունեցանք, և վարակն ավելի ընդլայնված տարածվեց։ Այնուամենայնիվ, մեր մարտավարությունը, երբ որ Էջմիածնում կարողացանք որոշակիորեն կայունացնել, հիմա հույս ունենք, որ արտադրամասում ևս կկայունացնենք։ Այսինքն՝ նոր ճյուղերի զարգացում այս պահին չունենք, բայց համաճարակը նրանով է համաճարակ, որ անկանխատեսելիության և անորոշության մեծ դաշտ է պարունակում։ Եվ եթե տեսնենք, որ այս մեթոդն այլևս անիմաստ է, մենք ունենք պայքարի երկրորդ, երրորդ տարբերակները։ [Նիկոլ Փաշինյան]19:15- 102-ից 75 տոկոսը երկու աղբյուրից են․ առաջինը՝ Էջմիածնի միջադեպի հետ կապված մարդիկ, երկրորդը՝ արտադրամասի։ Մենք ասել ենք, որ արտադրամասը գտնվում է Երեւանի Շենգավիթ համայնքում, Իտալիայի հետ կապ ունեցող արտադրամաս է, իտալացի գործընկերը, որը պետք է ժամաներ, ժամանել է, ընդ որում՝ ԱՆ հսկողության տակ: Ցավոք, նա ջերմիջեցնող դեղերի միջոցով թաքցրել է իրական վիճակը, մեկ-երկու օր անցկացրել է արտադրամասում, ապա հեռացել։ [Նիկոլ Փաշինյան]19:00- Հաստատված դեպքերի թիվը` 102։ [Նիկոլ Փաշինյան]18:45- Գանձապետարանում բացված «Ֆիզիկական անձանց և կազմակերպությունների նվիրաբերությունից պետությանը, կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման և հաղթահարման ապահովման համար ֆինանսական աջակցություն» 900005001947 հաշվին մարտի 18-ի ժամը 18:00-ին մուտքերը կազմել են 45 մլն 763 հազար 615.10 դրամ։  [ՀՀ ֆիննախ]18:35-Եգիպտոսում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ ս.թ. մարտի 19-ին՝ ժամը 02:50-ին, տեղի է ունենալու Շարմ էլ Շեյխ-Երևան ուղղությամբ չվերթը: Այս ուղղությամբ իրականացվելիք հաջորդ թռիչքների վերաբերյալ դեռևս տեղեկություններ չեն հաղորդվում: Հորդորում ենք ներկայումս Եգիպտոսում գտնվող ՀՀ քաղաքացիներին հնարավորության դեպքում Հայաստան վերադառնալ տվյալ չվերթով: Վերջիններիս կոչ ենք անում կապ հաստատել Եգիպտոսում ՀՀ դեսպանության հետ: Դեսպանության կոնտակտային տվյալներն են՝ Էլ. Փոստ՝ [email protected]թեժ գիծ՝ +201207050580Viber՝ +201207050580WhatsApp (միայն տեքստային հաղորդագրությունների համար)՝ +201207050580։ 18:15- Վաղարշապատ (Էջմիածին) քաղաքից ելքը սահմանափակելու և մնացած երեք ճանապարհների վրա մարդկանց ջերմաչափում իրականացնելու գործընթացը այսօր ժամը 20։00-ից դադարեցվելու է՝ հաշվի առնելով, որ դեպքերը մոտ մեկ շաբաթ առաջ հաստատված պացիենտի շփման շրջանակից դուրս չեն եկել: Միաժամանակ, Էջմիածնի բնակիչներին, ինչպես նաև մեր ողջ ազգաբնակչությանը, կրկին հորդորում եմ խստագույնս պահպանել արտակարգ դրության բոլոր կանոնները և ցուցաբերել քաղաքացիական բարձր պատասխանատվություն ու գիտակցություն՝ չմասնակցել ու չկազմակերպել բազմամարդ միջոցառումներ ու հավաքներ, գրիպանման ախտանշանների դեպքում ինքնամեկուսանալ, իսկ անհրաժեշտության դեպքում անմիջապես դիմել բժշկի կամ կապ հաստատել 060 838300 թեժ գծի միջոցով։ [Տիգրան Ավինյան] 18:08- Ավագանու անդամ, հարգարժան Թեհմինա Վարդանյանը գրառում է արել, որտեղ նշել է, թե քաղաքապետարանից գրություն է ստացել, որով առաջարկվել է հետաձգել մարտի 19-ի նիստը մինչև մարտի 31-ը: Խոսքը քաղաքապետ Հայկ Մարությանի անունից երեք խմբակցությունների ղեկավարներին հասցեագրված գրության մասին է, որով քաղաքապետն առաջարկել է, մեջբերում եմ բառացի, «մինչև մարտի 18-ի ժամը 14.00-ը, խորհրդակցելով Ձեր խմբակցության անդամների հետ, ներկայացնել դիրքորոշում Երևանի ավագանու 19.03.2020թ. նիստը հետաձգելու հնարավորության վերաբերյալ: Եթե ունեք այլ առաջարկ՝ խնդրում եմ ներկայացնել դրանց հիմնավորումները…»: «Լույս» խմբակցությունից նշված ժամկետում քաղաքապետը պատասխան չի ստացել: Հաշվի առնելով մյուս խմբակցությունների դիրքորոշումները, կայացվել է այն որոշումը, որի մասին տեղեկացրել ենք նախօրեին՝ նիստը կանցկացվի ամսի 19-ին, Երևանի քաղաքապետարանի ճեմասրահում։ [Քաղաքապետարանի խոսնակ Հակոբ Կարապետյան]   18:06- Հայաստանի Ժուռնալիստների միությունը և  մի շարք լրատվամիջոցների խմբագիրներ պարզաբանումներ են խնդրել Տիգրան Ավինյանից արտակարգ դրության պայմաններում ԶԼՄ-ների աշխատանքի վերաբերյալ։   17։31- Կոչ ենք անում ավտոբուսների ու երթուղային տաքսիների վարորդներին սահմանված քանակից ավելի ուղևորներ չտեղափոխել։ Բոլոր օրինախախտները հայտնաբերվելու և ենթարկելու են պատասխանատվության։ [ՃՈ]   17։30- Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ստորագրել է «Հանրակրթության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքները: Այս օրենքները, մասնավորապես, նպատակաուղղված են մեր երկրում հեռավար կրթության համակարգի ներդրմանը: Նախագահ Սարգսյանը ողջունում է այս օրենքների ընդունումը և կարևորում հեռավար կրթության մոդելի ներդրումը: [Նախագահի  աշխատակազմ]   17։10- «Հայփոստ»-ի բաժանմունք այցելելու անհրաժեշտություն չկա․ «Հայփոստ» ՓԲԸ ընկերության աշխատակիցներն անձամբ կայցելեն շահառուներին՝ կանխիկ եղանակով ստացվող կենսաթոշակները և նպաստները նրանց բնակության վայր հասցնելու նպատակով:‼️Սոցիալական ապահովության ծառայություններ այցելելու անհրաժեշտություն չկա․ կստեղծվեն իրավական հիմքեր այն դեպքերի համար, եթե կենսաթոշակի և նպաստների բնագավառում որոշակի գործողություններ կատարելու ժամկետները լրանում են 2020 թվականի մարտ և ապրիլ ամիսներին, ապա համապատասխան պարտականությունը կատարելու ժամկետը, իրավունքի ուժով երկարաձգվում է մինչև 2020 թվականի մայիսի 31-ը։‼️Հայաստանում գտնվելու փաստը հաստատելու նպատակով բանկ ներկայանալու անհրաժեշտություն չկա․ իրավական հիմքեր են ստեղծվում որպեսզի երկարաձգվի կենսաթոշակի համար բանկ ներկայանալու ժամկետը, եթե այն լրանում է մինչև ս.թ. ապրիլի 30-ը և կենսաթոշակառուն գտնվում է Հայաստանի Հանրապետությունում: Խնդում եմ, ինքնամեկուսացեք տանը, դա որևէ կերպ չի խոչընդոտի վերը նշված ծառայույուններից և երաշխիքներից օգտվելու ձեր իրավունքի իրացմանը։ [Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյան]   17։08- ՍԱՏՄ-ն հանրային սննդի օբեկտների, իրացման կետերի, արտադրությունների օպերատորներին է տրամադրել վիրուսի կանխմանն  ուղղված անհրաժեշտ միջոցառումների և գործողությունների ուղեցույցներ: Հանձնարարվել է սովորականից ավելի հաճախ կատարել պինդ մակերևույթների, գործիքների, սարքերի, սայլակների ,դռան բռնակների և ՀԴՄ-ների ախտահանում, օդափոխել բոլոր տարածքները, համապատասխան վայրերում տեղադրել վարակազերծիչ նյութեր և օճառներ, կտորե սրբիչները փոխարինել մեկանգամյա օգտագործման թղթես րբիչներով, աշխատողների համար սահմանել անձնական հիգիենայի պահպանման կանոններ, ինչպես նաև արգելել օդակաթիլային վարակների ախտանիշներով (փռշտոց, հազ, թուլություն, ջերմություն և այլն) աշխատակիցների մուտքը աշխատանքային տարածք: ՍԱՏՄ-ն կվերահսկի ցուցումների կատարումը: Խախտումներ նկատելիս զանգահարեք ՍԱՏՄ թեժ գծին՝ 010-206040 շուրջօրյա հեռախոսահամարով: [ՍԱՏՄ]   16։59- Դրսում գտնվող մեր հայրենակիցներին հորդորում ենք առաջինը կապ հաստատել նախ հյուպատոսարանների, ԱԳՆ-ի հետ, ապա նոր լրատվամիջոցների։ Մենք պետք է կարողանանք իրականացնել ճիշտ գնահատում եւ կայացնել որոշումներ։ [ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյան]   16։45- Ֆրանսիայում գտվող ՀՀ քաղաքացիները Հայաստան կարող են վերադառնալ Air France-ի առաջիկա չվերթով։ Այնտեղ դեռեւս կան հասանելի տոմսեր։ [ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյան]   16։48- Այս պահին Վերին Լարսի անցակետում ունենք մոտ 40 քաղաքացի, որոնց հետ անմիջական կապի մեջ է Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսության ներկայացուցիչը։ Հյուպատոսը նույնպես մեկնում է անցակատետ։ Փորձ է արվում ՀՀ քաղաքացիներին տեղում օգնություն ցույց տալ եւ ուղորդել, որպեսզի ինքնաթիռներով ճանապարհվեն Հայաստան։ [Հյուպատոսական վարչության պետ Արտակ Ավետիսյան]   16։44- Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը 2.000.000 ՀՀ դրամ կփոխանցի գանձապետական հաշվին ` կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման և հաղթահարմանն ուղղված առողջապահության նախարարության միջոցառումներին աջակցելու նպատակով։ [ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյան]   16։43- Այն պահից, երբ հայտարարվել էր, որ Իտալիայից վերադարձող մեր քաղաքացիները ՀՀ-ում անցկացնելու են 14-օրյա պարտադիր կարանտինային ռեժիմ, քաղաքացիների մեծ մասը նախընտրել է չվերադառնալ հայրենիք, կամ եղել են դեպքեր, երբ նախընտրել են փնտրել հայրենիք վերադառնալու այլընտրանքային ուղիներ՝ երրրոդ երկրներով, բայց իրենք էլ են վարադառնալուց հետո ենթարկվել կարանտինային ռեժիմի։  [ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյան]   16։42- Տիգրան Ավինյանը արտակարգ դրության իրավիական ռեժիմի, դրանից բխող պարետի ցուցումների, երկրում տիրող համաճարակաբանական վիճակի և հարակից հարցերի վերաբերյալ մամուլի հետ կապերի պատասխանատու է նշանակել ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանին:   16։30- Այժմ կանոնավոր չվերթներ են գործում Ռոստովից, Պյատիգորսկից, Մինվոդից, հնարավորության դեպքում նաեւ Մոսկվայից։ Քաղաքացիներին կոչ ենք անում Վերին Լարսի անցակետին չմոտենալ, օգտվել օդային ճանապարհից։ [Հյուպատոսական վարչության պետ Արտակ Ավետիսյան]   16։25- Բոլոր հյուպատոսություններում ունենք թեժ գծեր, որոնք աշխատում են նաեւ Viber, Whatsapp հավելվածներով, որոնցով քաղաքացիները կարող են կապ հաստատել արտակարգ դրության ընթացքում։ Գիծը 52 կետերում գործում է անխափան։ Քաղաքացիներին հորդորում ենք որեւէ ծանր իրավիճակում գտնվելու դեպքում անհապաղ կապ հաստատել դեսպանությունների եւ հյուպատոսությունների հետ։ [Հյուպատոսական վարչության պետ Արտակ Ավետիսյան]   16։21- Մարտի 19-ին կայանալու է Շարմ Էլ Շեյխ-Երեւան վերջին չվերթը։ Տվյալներ չունենք, թե երբ է կայանալու հաջորդ չվերթը։ Ուստի հորդորում ենք մեր քաղաքացիներին, որոնք պլանավորում են վերադառնալ այնտեղից, անպայման օգտվել այդ չվերթից։ [ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյան]   16։19- Երեկ ԵՄ անդամ երկրների ղեկավարները հավանության են արժանացրել Եվրոպական հանձնաժողովի նախագահի ներկայացրած ծրագիրը, որով 30 օր ժամկետով արգելափակվում է օտարերկրացիների մուտքը ԵՄ+ տարածք՝ ԵՄ երկրներ, Շենգենյան գոտու անդամ երկրներ, Շվեյցարիա, Իսլանդիա, Նորվեգիա եւ Լիխտենշտեյն։ Այս սահմանափակման առումով մեր քաղաքացիներին հորդորում ենք ձեռնպահ մնալ վերոնշյալ տարածքներ այցելելու մտադրությունից։ [ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյան]   16։18- ՀՀ-ում համաճարակային իրավիճակով պայմանավորված` ՀՔԾ-ում ժամանակավորապես  դադարեցվում է քաղաքացիներից, հասարակական կամ այլ կազմակերպություններից դիմումների, հաղորդումների կամ այլ գրությունների առձեռն տարբերակով ընդունումը մինչև իրավիճակի կարգավորումը:  Խնդրում ենք այսուհետ վերը նշված փաստաթղթերը ուղարկել ծառայության էլեկտրոնային փոստով` [email protected] հասցեով: Անհրաժեշտության դեպքում կարող եք զանգահարել (+34711) 900 029 հեռախոսահամարով։ [ՀՔԾ]   16։16- Վերին Լարսի անցակետի փակումը պայմանավորված է բացառապես եղանակային պայմաններով եւ առատ ձյան առկայությամբ։ Երբ եղանակային պայմանները կբարելավվեն, հայ բեռնատարները, որոնք բեռնափոխադրումներ են իրականացնում Հայաստան-Վրաստան, Վրաստան-ՌԴ ուղղությամբ, կկարողանան անխափան իրականացնել իրենց գործունեությունը։ [ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյան]   16։13- Այսօրվանից ուժի մեջ է մտել Վրաստանի կառավարության համապատասխան որոշումը, որով արգելք է դրվում Վրաստանի տարածք օտարերկրյա քաղաքացիների մուտքի վրա։ Իսկ մեր եւ Վրաստանի կառավարությունների միջեւ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին․ դրանք իրականացվում են անխափան։ [ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյան]   16։12- Այսօրվանից ուժի մեջ է մտել ՀՀ եւ ՌԴ կառավարությունների համապատասխան որոշումը, որով սահմանափակվում է երկու երկրների միջեւ ցամաքային եւ օդային հաղորդակցությունը։ Սահմանափակումը չի վերաբերում բեռնափոխադրումներին։ Որոշմամբ՝ ՌԴ մեր քաղաքացիները, նրանց ընտանիքի անդամները, ինչպես նաեւ անձինք, որոնք չունեն ՀՀ քաղաքացիություն, սակայն ունեն ՀՀ-ում օրինական հիմքերով բնկավելու իրավունք, կարող են վերադառնալ ՀՀ։ [ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյան]   16։11- Երեկ ԱԳՆ-ն եւս մեկ անգամ հանդես եկավ հորդորով՝ քաղաքացիներին կոչ անելով զերծ մնալ արտասահմանյան ուղեւորությունների իրականացումից, սակայն, ամեն դեպքում, մեր այն քաղաքացիներին, որոնք պետք է կատարեն որոշակի ուղեւորություն, կոչ ենք անում մշտական կապ պահպանել մեր դիվանագիտական ներկայացուցչությունների հետ, որոնք հասանելի են 24 ժամ։ Այն երկրներում, որտեղ չունենք դիվանագիտական ներկայացուցչություն, մեր քաղաքացիներին կոչ ենք անում կապ հաստատել ԱԳՆ-ի հետ՝ 055 620 111 հեռախոսահամարով։ [ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյան]   16։10- Երևան-Գյումրի-Երևան, Երևան-Արաքս-Երևան, Երևան-Երասխ-Երևան ներհանրապետական ուղղությունները սպասարկող էլեկտրագնացքներում և կայարաններում ձեռնարկվում են ախտականխիչ միջոցառումներ. Ուղևորների հետ աշխատող անձնակազմը՝ գանձապահ-տոմսավաճառներ, ուղեկցորդներ, կայարանների հերթապահներ, գնացքների մեքենավարներ ապահոված են բժշկական դիմակներով, ձեռնոցներով, հակաբակտերիալ նյութերով: Կայարանների տարածքները սիստեմատիկ օդափոխվում են և ախտահանվում հատուկ միջոցներով: Իրականացվում է մակերևույթների համակարգված մաքրություն: Բոլոր կայարաններում ուղևորները աուդիոձայնագրությամբ պարբերաբար տեղեկացվում են վիրուսի կանխարգելման անհատական վարքագծի կանոնների և ախտականխիչ միջոցառումների վերաբերյալ: Կայարաններում նաև ստեղծված են հատուկ սենյակներ, որոնք անհրաժեշտության դեպքում տրամադրվելու են վատ ինքնազգացողության նախանշաններ դրսևորող ուղևորներին կամ աշխատակիցներին: Երկաթուղայիններն ամեն օր անցնում են հատուկ ինստրուկտաժ, նրանց տրամադրված են կորոնավիրուսի կանխարգելման վերաբերյալ հուշաթերթիկներ: Ամեն աշխատանքային օր սկսվում է տեղերում նպատակային հրահանգավորմամբ: Ամեն առավոտ կադրերի բաժնի աշխատակիցը կատարում է զանգեր արտադրողական տեղամասեր, ճշտում է աշխատողների առողջական վիճակը և կասկածի դեպքում, աշխատակիցն ուղղորդվում է պոլիկլինիկա: Մարտի 14-ից «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը կասեցրել է միջազգայինուղևորափոխադրումները՝ մինչև մարտի 24-ը չեղարկելով Երևան-Թբիլիսի-Երևան գնացքի ուղերթները: Այժմ ընկերությունը բոլոր ուղևորներին վերադարձնում է տոմսերի դիմաց վճարված գումարները: [ՏԿԵՆ]   16։08- Կորոնավիրուսի պատճառով տուժել են տուրիզմի, հանրային սննդի եւ այլն ոլորտներ։ Իսկ դրանք ավելի շատ մարդկանց վարքագծով են պայմանավորված։ Օրինակ՝ զբոսաշրջիկը, դրանով պայմանավորված, չի այցելում այլ երկիր։ Այսպես թե այնպես այդ ոլորտի ներկայացուցիչներն իրենց վրա այդ ազդեցությունը զգալու էին։ Եթե հիմա արտակարգ դրությամբ պայմանավորված ավելի կոշտ միջոցառումներ լինի, օրինակ՝ արգելվի որոշ վայրեր ընդհանրապես գնալը, կամ որոշ օբյեկտներ փակվեն, ավելի կմեծանա այդ ազդեցությունը։ [ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյան] |armtimes․com|   15։35- Հայաստանի և Ռուսաստանի միջև ավիահաղորդակցության սահմանափակումների պատճառով «Աերոֆլոտ» ավիաընկերությունը մարտի 19-28-ն ընկած ժամանակահատվածում չեղարկել է SU1868 Մոսկվա-Երևան չվերթը, որը պետք է կայանար երեկոյան 20։40, SU1966 Մոսկվա-Երևան՝ ժամը 23։20-ի չվերթը։ Մարտի 20-28-ին չեղարկվել են SU1869 (Երևանից մեկնումը՝ ժամը 02:55­ին) և SU1967 (Երևանից մեկնումը՝  ժամը 04:55­ին) չվերթները: Մարտի 23-28-ն ընկած ժամանակահատվածում նախատեսված մի քանի չվերթ, խոսքը Մոսկվայից մեկնող SU1858 (Մոսկվայից մեկնումը՝ ժամը 06:30­ին) և SU1862 (Մոսկվայից մեկնումը՝ ժամը 16:40­ին), ինչպես նաև Երևանից մեկնող SU1859 (մեկնումը՝ ժամը 11:20­ին) և SU1863 (մեկնումը՝ ժամը 21:35­ին) չվերթերի մասին է։ Չեղարկված չվերթների տոմսերի փոխանակումն ու վերադարձը հնարավոր է առանց տուգանքների։ |armenpress.am|   15։33- Կորոնովիրուսային վարակն օրեցօր ընդլայնում է իր սահմանները` ներառելով նաև ՀՀ-ն։ Ստեղծված իրավիճակում ԶՈՒ վարակի ներթափանցումը կանխելու նպատակով դիմում եմ ձեզ. ❗️Անհարկի չմիջամտել համա­ճա­րակի դեմ զինված ուժերի հրամանատարության, առողջապահության նախարարու­թյան և այլ պետական կառույցների հետ համատեղ լայնածավալ ու բազմապիսի աշխատանքներին ու կանխարգելիչ միջոցա­ռումներին։❗️Գիտակցված և ըմբռնումով մոտենալ ժամկետային պարտադիր զինծառայողներին արձակուրդ չտրամադրելու որոշմանը. այս քայլը միտված է վերջիններիս շփումը հնարավոր վա­րակակիր քաղաքացիների հետ բացառելուն։❗️Խուսափել զինծառայողներին սնունդ, հիգիենայի պարագաներ և այլ միջոցներ ուղարկելուց:❗️Հեռախոսային զրույցների ժամանակ վարակի տարածման կամ հարազատների, բարեկամների, ծանոթների` վարակված լինելու մասին տեղեկատվություն չհայտնել` զինծառայողների մոտ տագնապային տրամադրություն չստեղծելու համար: [ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյան]   15։29- Արտակարգ իրավիճակների նախարարությունը, երկրում առկա համաճարակային իրավիճակով պայմանավորված, քաղաքացիների միջև կենդանի շփումը նվազեցնելու նպատակով անցնում է միայն էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության: Խնդրում ենք Ձեր գրությունները, դիմումները և առաջարկություններն ուղարկել էլետրոնային տարբերակով հետևյալ էլ. փոստի հասցեներին. [email protected], [email protected]Հարցերի դեպքում կարող եք աշխատանքային օրերին ժամը 09:00-ից 18:00-ը, զանգահարել    012-31-77-20 և 060-44-02-07 հեռախոսահամարներով: Շուրջօրյա գործում են 911 և 112 հեռախոսահամարները։ [ԱԻՆ]   15։23- Այսօր Dasaran.am կայքում, որը միավորում է Հայաստանի և Արցախի Հանրապետությունների բոլոր հանրակրթական դպրոցներին և ունի ընդհանուր առմամբ 1,107,346 օգտատեր (ուսուցիչ, աշակերտ, ծնող), գործարկվեց նոր «Դասեր» բաժինը: Համահայկական առցանց հարթակն ուսուցիչներին հնարավորություն է ընձեռում անցկացնելու ուսուցման գործընթացը հեռավար տարբերակով` այդպիսով իսկ հետևելով անվտանգության կանոններին երկրում տիրող արտակարգ իրավիճակի պայմաններում և միաժամանակ ապահովելով դասապրոցեսի սովորական ընթացքն ու լիարժեքությունը:   14։55- Երևանի բոլոր վարչական շրջանների համատիրությունները իրականացնում են մուտքերի և վերելակների ախտահանում։ [Երևանի քաղաքապետարան]   14։53- ՀՀ ֆինանսների նախարարությունը տեղեկացնում է, որ 17.03.2020թ. գանձապետարանու մբացված «Ֆիզիկականանձանց և կազմակերպություններինվիրաբերությունիցպետությանը, կորոնավիրուսայինվարակի (COVID-19) կանխարգելման և հաղթահարմանապահովմանհամարֆինանսականաջակցություն» 900005001947 հաշվին 18.03.20թ.ժամի 14:00-ին մուտքերըկազմել է 43մլն 121հազար դրամ, ընդհանուր քանակը՝ 218 վճարում:   14։51- Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ առայսօր հանրապետությունում կորոնավիրուսով վարակման դեպք չի գրանցվել և կոչ ենք անում կեղծ լուրերից խուսափելու համար հետևել պաշտոնական լրահոսի՝ պահպանելով վարակի տարածումը կանխարգելող՝ առողջապահության նախարարության կողմից առաջարկված միջոցները։ [ԱՀ ԱՆ]   14։38- Նոր կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված` Արարատի մարզի բուժհաստատությունների պոլիկլինիկաներում շաբաթ-կիրակի օրերին շարունակում են իրականացնել հերթապահություն՝ 10:00-ից - 16:00-ն ընկած ժամանակահատվածում:Հերթապահությունից հետո ևս, կորոնավիրուսային հիվանդությանը վերաբերող հարցերի դեպքում, քաղաքացիները կարող են զանգահարել շուրջօրյա հեռախոսահամարներով: ✅ «Արտաշատ» ԲԿ-ի պոլիկլինիկա - 094-40-65-00✅ «Մասիսի» ԲԿ-ի պոլիկլինիկա - 093-83-93-08✅ «Վեդի» ԲԿ-ի պոլիկլինիկա - 093-24-94-64✅ «Արարատ» ԲԿ-ի պոլիկլինիկա - 041-50-51-71   14։06- Սիրելի հայրենակիցներ, մարտի 17-ին «Արմենիա» բ/կ-ից «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց է տեղափոխվել թոքի այտուց, երկկողմանի թոքաբորբ, շնչառական անբարարություն ախտորոշմամբ 49-ամյա պացիենտ, ում մոտ, բնականաբար, կասկածվել է նաև կորոնավիրուսային հիվանդություն: Կատարվել է նմուշառում և արդյունքը եղել է բացասական, այսինքն՝ հերքվել է կորոնավիրուսի առկայությունը պացիենտի օրգանիզմում: Միաժամանակ, իրականացվել են սիրտ-թոքային վերակենդանացման բոլոր միջոցառումները, ներգրավվել է լրացուցիչ բրիգադ, բայց ցավոք, քաղաքացու կյանքը չի հաջողվել փրկել: Հաշվի առնելով կորոնավիրուսի հետ կապված ընթացիկ վիճակը, հարկ եմ համարում հատուկ արձանագրել, որ քաղաքացու մահը որեւէ կապ չունի կորոնավիրուսի հետ: [Նիկոլ Փաշինյան]   14։01- Ի աջակցություն կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարի՝ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն իր մեկ ամսվա աշխատավարձը՝ 1. 017.556 դրամ, փոխանցում է կորոնավիրուսային հիվանդության կանխարգելմանը և հաղթահարմանն ուղղված՝ առողջապահության նախարարության միջոցառումներին աջակցելու նպատակով բացված հատուկ հաշվին։ [Նախագահի աշխատակազմ]   13։51- Քաշաթաղի շրջանը Սյունիքի մարզին կապող բոլոր ճանապարհների երթևեկության վրա հաստատվել է խիստ վերահսկողություն։ Մասնավորապես՝ Գորիս-Բերձոր, Խնձորեսկ-Որոտան/Սարատակ, Կապան-Կովսական մայրուղիներում տեղադրվել են հսկիչ անցակետեր՝ համապատասխանաբար ոստիկաններով և բուժաշխատողներով, ովքեր շուրջօրյա վերահսկելու են երթևեկողների առողջական վիճակը (առաջին հերթին՝ ջերմաչափման միջոցով)։ Հսկիչ անցակետերը կարող եք անցնել միայն անձնագրով։ Քաշաթաղը Սյունիքին կապող մյուս բոլոր ճանապարհները փակ են լինելու: Կրթական բոլոր հաստատությունները շարունակելու են մնալ փակ։ Կարգադրել եմ դադարեցնել նաև Քաշաթաղի երկրագիտական թանգարանի և Բերձորի քաղաքային գրադարանի աշխատանքները, չեղարկել եմ բազմամարդ հավաքները, սպորտային պարապմունքները, մշակութային միջոցառումները։ [Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավար Ստեփան Սարգսյան]   13։46- «Դալի և Պիկասո» ցուցահանդեսը, որում  ներառված են երկու մեծերի ավելի քան 200 աշխատանքներ՝ քանդակներ, խեցեղեն, գրաֆիկական և կերամիկական գործեր՝ «Ազգերի արվեստ» հիմնադրամի նախագահ, մեկենաս և հավաքորդ Ալեքսանդր Շադրինի մասնավոր հավաքածուից, երկարաձգվելու է: Հստակ չէ, թե ցուցադրությունը որքան ժամանակով կերկարաձգվի: Դա պայմանավորված է կորոնավիրուսի տարածման հետևանքով երկրում ստեղծված իրավիճակով։ |armenpress.am|   13։42- Ի աջակցություն նոր տեսակի կորոնավիրուսի դեմ պայքարի` Արաբական Միացյալ Էմիրություններն Իրան է ուղարկել օգնության երկու ինքնաթիռներ, որոնք տեղափոխել են բժշկական և այլ սարքավորումներ: Աբու Դաբիից մեկնած երկու ինքնաթիռները տեղափոխել են ավելի քան 32 տոննա պարագաներ, այդ թվում՝ ձեռնոցներ, դիմակներ և պաշտպանիչ այլ սարքավորումներ: Վերջին օրերին սա ԱՄԷ-ի կողմից Իրանին օգնություն տրամադրելու երկրորդ դեպքն է: |armenpress.am|   13։37- Այսօր` մարտի 18-ին, ժամը 16:00-ին կառավարության մամուլի կենտրոնում տեղի կունենա ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանի և Հյուպատոսական վարչության պետ Արտակ Ավետիսյանի ասուլիսը:📍Թեմա` արտերկրում ՀՀ դիվանագիտական ծառայությունների գործունեությունը և ՀՀ քաղաքացիների երկրից երկիր տեղաշարժի կարգավորումները արտակարգ դրության պայմաններում:✅Կառավարությունում հավատարմագրված լրատվամիջոցների ներկայացուցիչները կարող են մասնակցել մամուլի ասուլիսներին, սակայն հնարավորություն կունենան նաև իրենց հարցերը ֆեյսբուքյան նամակի միջոցով ուղղել Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի ֆեյսբուքյան էջին՝ նամակում պարտադիր նշելով լրատվամիջոցի անունը:   13։10- Ստանձնելով սոցիալական պատասխանատվություն, ՀՀ վարչապետի տիկինը երեկ առավոտյան դիմել է ՀՀ առողջապահության նախարարություն՝ կամավորական աշխատանքներում ներգրավվելու համար։ [Աննա Հակոբյանի մամուլի խոսնակ Հասմիկ Հարությունյան]   13։08- Մենք էսպես թափանցիկ, բաց, կորոնավիրուսի մեր բոլոր դեպքերը հայտարարում ենք մեկ ժամվա ընթացքում: Բայց մենք վստահ ե՞նք, որ աշխարհի բոլոր երկրները իրենց թվերը ճշգրիտ են ասում: Սա էն դեպքն է, երբ մեր թափանցիկությունը կարող է աշխատել մեր դեմ: Եւ աշխարհը մեզ կարող է ընկալել որպես կորոնավիրուսային վտանգ, չնայած իրականում, մենք ամենաանվտանգն ենք՝ փաստացի: Սա չեմ ասում՝ դեպքեր թաքցնելու համար հիմքեր նախապատրաստելու համար: Դա բացառված է, մենք դա չենք անի: Ասում եմ, որ իմանաք, որ ունենք նաեւ այսպիսի ռիսկեր: [Նիկոլ Փաշինյան]   12։34- Ռեկտորները լիարժեք պատրաստակամություն են հայտնել հեռավար կրթության համակարգը ներդնելու, ինչը նշանակում է, որ կարձագանքեն առաջացող խնդիրներին։ Եղել է Ռեկտորների խորհրդի որոշում, որտեղ նշում են իրենց պատրաստակամության եւ պատասխանատվության մասին։ Դասախոսներն էլ հեռավար կրթություն իրականացնելիս պետք է նյութեր տրամադրեն, որոնք պետք է լինեն կամ առցանց, կամ ձեռքի տակ եղած նյութերը սկանավորված փոխանցեն ուսանողներին։ Դժվարություններ լինելու են, բայց սա հնարավորություն է, որ խնդիրները գույքագրենք եւ դրանց լուծում տանք։ [Արայիկ Հարությունյան]   12։28- Հանրային հեռուստաընկերության հետ համագործակցությամբ ստեղծել ենք դասախոսությունների, դասերի անցկացման հնարավորություն՝ հենց հեռուստաընկերության եթերում։ Առավոտյան 08։30-09։30 կլինեն դասեր, դրանք կվերսկսեն 11։30-12։40։ Շատ լավ առաջարկ ենք ստացել մեր գործընկեր Ucom-ից․ իրենք առանձին ալիք են տրամադրելու նման դասերի համար, եւ 24 ժամ ունենալու ենք նմասն դասընթացներ։ Հիմա ծավալը կարող է քիչ լինել, բայց արդեն գնում են ձայնագրություններ, հավաքում ենք ուսուցիչներ, որոնք դասախոսություններ կկարդան, որոնք կմատուցվեն աշակերտներին։ Մենք ունենալու ենք յութուբյան առանձին ալիք, որտեղ հավաքվելու են բոլոր այս նյութերը, եւ այդ ալիքի այցելությունների թրաֆիքը Ucom ընկերության հաճախորդների համար լինելու է անվճար։ Վստահ եմ, որ մեր մյուս օպերատորները եւս կմիանան այս նախաձեռնությանը։ [Արայիկ Հարությունյան]   12։23- Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի կայքում ստեղծել ենք https://heravar.armedu.am/ (հեռավար ուսուցման համալիր էջ) պորտալը, որտեղ նման ծրագրեր իրականացնող հարթակների մասին տեղեկություն է հավաքված։ Մենք նշյալ կենտրոնի միջոցով իրականացնելու ենք եւ ծրագրերի մշակման, եւ վերապատրաստումների գործընթաց, որովհետեւ հասկանում ենք, որ ոչ բոլոր ուսուցիչներն ունեն բավարար հմտություններ՝ այս համակարգերը կիրառելու։ [Արայիկ Հարությունյան]   12։22- Էկոնոմիկայի նախարարությունը տեղեկացնում է, որ այսօրվանից Հայաստանի և Իրանի միջև սահմանվում են որոշակի բացառություններ՝ երկու երկրների միջև տնտեսական նշանակություն ունեցող ապրանքների փոխադրման մասով։ Մարդասիրական օգնության շրջանակներում փոխադրվող լրացուցիչ ապրանքների և դրանց փոխադրման ընթացակարգի սահմանման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ Կառավարության 2020 թ․ փետրվարի 24-ի որոշման մեջ իրականացվել են փոփոխություններ, որոնցով թույլատրվում է որոշ հումքատեսաներիշրջանառությունը ՀՀ-ի և ԻԻՀ-ի միջև: Փոխադրումներն իրականացվելու են «Մեղրի» անցումային կետի վարչական շենքի և կամուրջի միջև գտնվող տարածքում փոխաբեռնման միջոցով՝ ՊԵԿ-ի, ԱՆ-Ի և ԱԱԾ-ի հսկողության ներքո: Այս ապրանքային կոդերով գործունեություն ծավալող տնտեսվարողները պետք է դիմեն ՊԵԿ։ [Էկոնոմիկայի նախարարություն]   12։19- Ինչ վերաբերում է հանրակրթական ուսումնական հաստատություններին՝ այստեղ մենք մեծ ոգեւորություն ենք տեսնում․ առանց մեր միջամտության՝ որոշ ուսումնական հաստատություններ, առանձին դեպքերում՝ դասարաններ, ուսուցիչներ, սկսել են կիրառել առցանց հարթակները՝ կրթական պրոցեսի անընդհատությունն ապահովելու համար։ Ես ողջունում եմ կազմակերպիչներին, եւ ասում, որ մենք միասին համագործակցությամբ այս փուլը պետք է անցնենք։ Աշխարհում, հատկապես վերջին շաբաթներին, երբ մոտավորպես 800 մլն աշակերտ եւ ուսանող զրկված է ուսումնական գործընթացներին մասնակցելու հնարավորությունից, շատ վճարովի հարթակներ բացվել են, անվճար են դարձել, մենք նույնպես պետք է օգտվենք այդ հնարավորությունից։ Մենք կոչ ենք անում, որ ուսուցիչները, տնօրենները, աշակերտները, ծնողները ջանքեր գործադրեն, որ մենք այս պիլոտի հարցում հաջողություն ունենանք։ Սա լրացուցիչ հնարավորություն է, մենք այս սահմանափակումը պետք է դիտենք որպես հնարավորություն՝ նոր կրթական տեխնոլոգիաներ զարգացնելու համար։ [Արայիկ Հարությունյան]   12։14- Քանի որ արտակարգ դրության ժամանակ դադարեցվում է բոլոր ուսումնական հաստատությունների ուսումնական գործընթացը՝ բացառությամբ հեռավար ուսուցման, խնդիր ենք ունենում կրթական պրոցեսի անընդհատության ապահովման հետ։ Կարող ենք փաստել, որ բուհական համակարգի առումով կարողացել ենք լուծումներ գտնել՝ բարձրագույն ուսումնասկան հաստատությունների հետ համագործակցությամբ եւ խորհրդակցությունների արդյունքում՝ հեռավար ուսուցման տարբեր միջոցներով։ Մենք բուհերի առումով, ըստ էության, խնդիրներ չենք ունենալու։ Առաջիկայում մոնիթորինգ կանենք, կհասկանանք այդ գործընթացի ամբողջականությունը։ [Արայիկ Հարությունյան]   12։04- Արտակարգ իրավիճակով պայմանավորված որոշ ավիաընկերություններ որոշում են կայացրել ժամանակավորապես ՉԵՂԱՐԿԵԼ իրենց կողմից դեպի ՀՀ և ՀՀ-ից դուրս որոշ ուղղությունների սպասարկումը✅ «Արմենիա Էյրվեյզ» ավիաընկերության կողմից Հայաստանի Հանրապետությունից դեպի Իրանի Իսլամական Հանրապետություն օդային փոխադրումները մինչև ս․թ․ մարտի 31-ը ներառյալ, ինչպես նաև ապրիլի 1-ից մինչև ապրիլի 30-ը ընկած ժամանակահատվածում երեքշաբթի, ուրբաթ և կիրակի օրերին իրականացվելիք չվերթերը,✅«Արմենիա Էյրվեյզ» ավիաընկերության կողմից սպասարկվող Երևան-Անապա-Երևան մարտի 2, 5, 9, 12, 16, 19, 23, 26, 30-ի չվերթերը, ինչպես նաև ապրիլի 2-ից մինչև ապրիլի 13-ը ընկած ժամանակահատվածում երկուշաբթի և հինգշաբթի օրերին իրականացվելիք չվերթերը,✅ «Ռայանէյր» ավիաընկերության կողմից սպասարկվող չվերթերը ՀՀ-ից դեպի Իտալիայի Հռոմ և Միլան քաղաքներ և հակառակ ուղղությամբ ս. թ. մարտի 14-ից մինչև ապրիլի 8-ը ներառյալ,✅ «Ավիակոմպանիա Արմենիա» ավիաընկերության կողմից սպասարկվող Թբիլիսի-Երևան-Մոսկվա/Վնուկովո/-Երևան-Թբիլիսի ուղղությամբ մարտի 17, 18, 19, 22, 23, 24, 25, 26, 27, 28, 29, 30, 31-ի և ապրիլի 1, 2, 3, 4, 5-ի չվերթերը (բացառությամբ մարտի 18, 20, 21, 23, 25, 26, 27, 28, 29, 30, 31, 1,2,3,4,5 չվերթերի)✅ «Ավիակոմպանիա Արմենիա» ավիաընկերության կողմից սպասարկվող Երևան-Լիոն-Երևան ուղղությամբ՝ մարտի 23, 30-ի, ապրիլի 2, 6, 9, 13-ի չվերթերը, Երևան-Թել Ավիվ-Երևան ուղղությամբ՝ մարտի 26, 29-ի և ապրիլի 2, 5, 16, 28-ի չվերթերը։✅«Քաթար Էյրվեյզ» ավիաընկերության կողմից սպասարկվող Դոհա-Երևան-Դոհա ուղղությամբ մարտի 17, 19, 21, 24, 26, 28 և 31-ի չվերթերը,✅«Բելավիա» ավիաընկերության կողմից սպասարկվող Մինսկ-Երևան-Մինսկ ուղղությամբ մարտի 18, 19-ի, մարտի 31-ից ապրիլի 5-ի և ապրիլի 14-ի չվերթերը,✅ «Ուրալ Էյրլայնզ» ավիաընկերության կողմից սպասարկվող Եկատերինբուրգ-Երևան-Եկատերինբուրգ ուղղությամբ մարտի 11, 18, 25, 29-31, ապրիլի 2, 5-7, 9, 12-14, 16, 19-21, 23, 26-28, 30 չվերթերը,✅«Էյր Կաիրո» ավիաընկերության կողմից սպասարկվող Շարմ Էլ Շեյխ-Երևան-Շարմ Էլ Շեյխ ուղղությամբ մարտի 12-ի չվերթը, ինչպես նաև մարտի 19-ից մինչև մարտի 31-ը բոլոր չվերթերը,✅«Էյր Արաբիա» ավիաընկերության կողմից սպասարկվող մարտի 17-ից մինչև մարտի 28-ի չվերթերը (բացառությամբ մարտի 18-ի և 20-ի չվերթերի)✅ «ԼՈՏ Փոլիշ Էյրլայնզ» ավիաընկերության կողմից սպասարկվող Վարշավա-Երևան-Վարշավա ուղղությամբ բոլոր չվերթերը մինչև ս.թ. մարտի 28-ը,✅«Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ավիաընկերության կողմից սպասարկվող Կիև-Երևան-Կիև ուղղությամբ ս.թ. մարտի 17, 18, 19, 29, 30, 31-ի և ապրիլի 1-ի չվերթերը,✅«Միդլ Իսթ Էյրլայնզ» ավիաընկերության Բեյրութ-Երևան-Բեյրութ մարտի 21, 24-ի չվերթերը,✅«Ֆլայդուբայ» ավիաընկերության Դուբայ-Երևան-Դուբայ ուղղությամբ մարտի 18-ից մինչև մարտի 31-ը ներառյալ բոլոր չվերթերը, բացառությամբ մարտի 23-ի և 30-ի չվերթերի,✅«Սքայ Ափ Էյրլայնզ» ավիաընկերության Կիև-Երևան-Կիև ուղղությամբ մարտի 20, 23, 27-ի չվերթերը,✅«Ավստրիական ավիաուղիներ» ս․թ․ մարտի 18-ից սկսած բոլոր ուղղություններով կանոնավոր չվերթերը՝ այդ թվում նաև դեպի Երևան,✅«Բրասելս Էյրլայնզ» ավիաընկերության մարտի 21-ից մինչև ապրիլի 19-ը ներառյալ բոլոր չվերթերը։   11։50- Մենք այս ընթացքում 700-ից ավելի տեստավորում ենք իրականացրել, հաստատվել է 84 դեպք։ 17 դեպքը ընդհանրապես որեւէ գանգատ չի ունեցել։ Արդեն մոտ 63 քաղաքացիներ այս պահին ոչ մի բողոք չունեն, նույնիսկ ջերմություն չունեն։ Եթե այս սցենարը նայենք, կորոնավիրուսը մեզ համար անցնում է շատ թեթեւ սցենարով։ Ռիսկային գոտում գտնվող մեր հայրենակիցները լավ են, գանգատներ չունեն։ Առողջապահության նախարարությունը վստահեցնում է, որ այս պահի դրությամբ մեր ռիսկային խմբի հայրենակիցների հետ կապված որեւէ պրոբլեմ չենք ունենա։ [Նիկոլ Փաշինյան]   11։47- 2 հոգի թոքաբորբով հիվանդ ունենք, այս պահին երկուսի վիճակն էլ լավ է։ Նրանցից մեկն ունի 36․5 աստիճան ջերմություն, մյուսը՝ 37.3։ 84 ախտորոշված դեպքերից ընդամենը 26 հոգի ունի 37-ից բարձր ջերմություն, ընդամենը 6 հոգի ունի 38 եւ բարձր աստիճան ջերմություն։ 39 աստիճան ջերմություն ունեցող պացիենտ չունենք։ Այս առումով իրավիճակը բավականին լավ է։ [Նիկոլ Փաշինյան]   11։45- Ամենառիսկային խումբը համարվում են տարիքով մարդիկ, մեր սիրելի ծնողները, տատիկ-պապիկները։ Մենք եկել ենք այն եզրակացության, որ թոշակների բաժանման պրոցեսը հնարավոր է ամենառիսկայինը լինի կորոնավիրուսի տարածման առումով։ Այդ պատճառով որոշել ենք այնպես կազմակերպել, որ թոշակառուները կարիք չունենան փոստային բաժանմունքներում հավաքվել։ Նրանք, որոնք կանխիկ են ստանում, կաշխատենք այնպես անել, որ Հայփոստից իրենց տներ տանեն թոշակները։ Պարետատունը նիստ է անում, այդ հարցերին մաքսիմալ էֆեկտիվ լուծում կտրվի։ [Նիկոլ Փաշինյան]   11։41- Դեղատներում շրջայցի արդյունքում արձանագրեցինք, որ սպիրտի եւ ալկոգելի պակաս կա դեղատներում։ Այսօր պարզել եմ, որ Հայաստանում օրը 11 հազար լիտր սպիրտ է վերամշակվում։ Դրա մոտ կեսը գնում է ալկոգելի արտադրությանը, եւ այն փաստը, որ կան դեղատներ, որտեղ ալկոգել չկա, վկայում է այն մասին, որ ալկոգելի ուղղությամբ խուճապային գնումների հետ ենք գործ ունեցել։ Մեր հաշվարկները ցույց են տալիս, որ այսօր մեր սիրելի հայրենակիցների տներում ահռելի մեծ քանակությամբ ալկոգել է կուտակված։ Կա տեղական արտադրող, արտադրությունն ամբողջ ծավալով աշխատում է, եւ դեֆիցիտը, ըստ էության, խուճապային դեֆիցիտ է։ Ամբողջ ծավալով երեք ընկերություն արտադրում է, տեղեկություն ունենք, որ չորրորդ ընկերությունն էլ կունենա։ Ալկոգելի պակաս երկրում չկա։ [Նիկոլ Փաշինյան]   11։32- Հույս ունենք, որ կհասնենք արտադրամասի ճյուղի հետեւից եւ կկարողանանք կանգնեցնել։ Այս պահի դրությամբ ունենք մեկուսացված 444 անձ, եւ 799 մարդ, որոնց հորդորել ենք ինքնամեկուսացվել։ Ունենք նաեւ որոշակի պոտենցիալ՝ մեկուսացումը շարունակելու, բայց պետք է հասկանանք, որ եթե մեկուսացմած անհրաժեշտության ծավալները մեծանան, այդ գործողությունը սկզբունքորեն անիմաստ կդառնա։ Առայժմ աշխատում ենք մեկուսացման ռազմավարությամբ։ Հույս ունենք, որ Իրանի ուղղության նման այս մեթոդն էֆեկտիվ կլինի նաեւ Էջմիածնի եւ արտադրամասի ուղղություններով։ Մնացած դեպքերը լոկալ դեպքեր են։ Չարենցավանից ում մոտ ախտորոշվել է, պարզվել է Ֆրանսիայից ժամանած մեր հայերնակիցներն են, շփում չեն ունեցել, մեկուսացման խնդիր չենք դնում։ Դեպքերի 81 տոկոսը Էջմիածնի եւ արտադրամասի ուղղություններն են։ Էջմիածինն ակնհայտորեն դանդաղել է, իսկ արտադրամասի հետեւից դեռ շարունակում ենք՝ վազքի պրոցեսի մեջ։ [Նիկոլ Փաշինյան]   11։20- Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ անելու նախագիծն արդեն մշակել և շրջանառել ենք: Մանրամասները՝ շուտով: [Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյան]   11։15- Կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում ԱԻ նախարարի հրամանով ստեղծված օպերատիվ խումբը փոխնախարար Արմեն Հարությունյանի գլխավորությամբ կայացրեց անդրանիկ նիստը: Ծառայության բոլոր ստորաբաժանումները բերված են պատրաստականության բարձր աստիճանի և արագ արձագանքման խմբերի հետ միասին պատրաստ են իրականացնել իրենց առջև դրված խնդիրները, անհրաժեշտության դեպքում՝ օժանդակել հանրությանն ու պետական այլ մարմիններին: Վերոնշյալ ստորաբաժանումներն իրականացնում են հատուկ ուժեղացված ծառայություն: [ԱԻՆ]   10։57- Կենսաթոշակների և նպաստների տրամադրման բնականոն գործընթացն ապահովելու նպատակով աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը բանակցություններ է վարում «Հայփոստ» ՓԲԸ-ի հետ, որ ընկերության աշխատակիցներն անձամբ այցելեն շահառուներին՝ կանխիկ եղանակով ստացվող կենսաթոշակները և նպաստները նրանց բնակության վայր հասցնելու նպատակով: Նախապատրաստվել և շրջանառվում է նախագիծ՝ համաձայն որի, եթե կենսաթոշակի և նպաստների բնագավառում որոշակի գործողություններ կատարելու ժամկետները լրանում են 2020 թվականի մարտ և ապրիլ ամիսներին, ապա համապատասխան պարտականությունը կատարելու ժամկետը իրավունքի ուժով երկարաձգվում է մինչև 2020 թ․ մայիսի 31-ը։ Սոցիալական ապահովության ծառայություններ այդ նպատակով այցելելու անհրաժեշտություն չկա։ Առաջարկվում է նաև երկարաձգել կենսաթոշակի համար բանկ ներկայանալու ժամկետը, եթե այն լրանում է մինչև ս.թ. ապրիլի 30-ը և կենսաթոշակառուն գտնվում է ՀՀ-ում: Այս նպատակով բանկ ներկայանալու անհրաժեշտություն չկա։ [Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն]   10։22- Մարտի 18 ից էլ ավելի են խստացվելու  Աստղիկ ԲԿ այցելությունները, մասնավորապես՝ բոլոր այն պացիենտները, ովքեր բժշկի ցուցումով կունենան խնամակալի կարիք👇 ✅ կստանան անվանական անցաթուղթ,✅ կանցնեն համապատասխան ստուգում և հակավիրուսային մշակում,✅կկարողանան խնամել իրենց հարազատին մինչ նրա բուժման ավարտը՝ այդ ընթացքում չլքելով կենտրոնի տարածքը։ Նշենք, որ Աստղիկ բկ-ի բուժանձնակազմը նույնպես անցնում է ամենօրյա ստուգում և սանմշակում՝ բացառելու անձնակազմի կողմից պացիենտների վարակումը։ Հիշեցնում ենք, որ Աստղիկ բկ-ն շարունակում է իր բնականոն աշխատանքը՝ ապահովելով ամենօրյա օպերատիվ և բարձրակարգ բուժսպասարկում։ [Աստղիկ ԲԿ]   10։11- Երկու օրվա ընթացքում 2000-ից ավել կամավոր է հերթագրվել, որ անհրաժեշտթյան դեպքում օգնի և վստահ եմ, որ հերթագրումը շարունակվեր այդ թիվը կտասնապատկվեր: [Արսեն Թորոսյանի խորհրդական Աշոտ Սարգսյան]   09։57- 100.000 դրամ փոխանցեցի՝ ի աջակցություն կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարի։Հիշեցնում եմ, որ Ֆինանսների նախարարությունը բացել է գանձապետական հաշիվ ` կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման և հաղթահարմանն ուղղված առողջապահության նախարարության միջոցառումներին աջակցելու նպատակով: [Արսեն Թորոսյան]   09։37- Կոտայքի եւ Տավուշի մարզերում մի քանի հարյուր ՀՀ քաղաքացիներ մեկուսացված են՝ տասնչորսօրյա կարանտինային ռեժիմում բժշկական հսկողության տակ լինելու նպատակով (Ծաղկաձորում եւ Դիլիջանում): Խոսքը մայրաքաղաքում բուժման մեջ գտնվող վիրուսակիր մեր քաղաքացիների հետ կոնտակտ ունեցած անձանց մասին է, ովքեր մեկուսացվել են պատշաճ բժշկական հսկողության տակ գտնվելու նպատակով եւ ՉԵՆ հանդիսանում վարակակիրներ։ Նրանց առաջին խումբն արդեն վերադարձել է մշտական բնակության վայրեր։ [Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյան]   09։27- Այսօր՝ ժամը 12:00-ին, կառավարության մամուլի կենտրոնում տեղի կունենա ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի ասուլիսը հեռավար ուսուցման մասին:   09։26- Հավանաբար ադրբեջանական կեղծ օգտատերերի կողմից ֆեյսբուքում տարածվում է հերթական ապատեղեկատվությունը՝ նշելով, թե իբր նոր կորոնավիրուսի ախտանշանով բազմաթիվ քաղաքացիական ու զինվորական անձինք են տեղափոխվել Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոն, իսկ ԱՀ իշխանությունները թաքցնում են ճշմարտությունը:  ԱՀ առողջապահության նախարարությունը թափանցիկ կերպով ներկայացնում է հանրությանը Արցախում տիրող իրավիճակն ու կատարվող աշխատանքները: Առ այսօր Հանրապետությունում նոր կորոնավիրուսով վարակման որևէ դեպք չի արձանագրվել, և առողջապահական համակարգը արտակարգ ռեժիմով աշխատում է վիրուսի ներթափանցումն ու տարածումը կանխարգելելու և հնարավոր դեպքերն օպերատիվ կերպով բացահայտելու ուղղությամբ: [ԱՀ առողջապահության նախարարություն]   09։22- Խոսեցի ԱՀ առողջապահության նախարարի հետ, նա տեղեկացրեց, որ Արցախում արդեն 71 հոգուց վերին շնչառական ուղիների հիվանդությունների կասկածանքով փորձանմուշ է վերցվել, և ոչ ոքի մոտ նոր կորոնավիրուս չի հայտնաբերվել: Ուստի, պետք չէ ապատեղեկատվություն տարածել, որևէ դրական դեպք չկա, ներառյալ՝ Շուշիի մեկուսացածների մոտ: [Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյան]   Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 19.03.20 Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 18․03․20 Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 17.03.20 Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 17․03․20 Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 16.03.20 Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 16․03․20 Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 15.03.20 Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 15․03․20 Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 14.03.20 Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 14․03․20 Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 13.03.20 Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 13․03․20
23:37 - 18 մարտի, 2020
Ո՞ւմ չի վերաբերում ՀՀ-ի և ՌԴ-ի միջև ցամաքային և օդային հաղորդակցության  սահմանափակումը

Ո՞ւմ չի վերաբերում ՀՀ-ի և ՌԴ-ի միջև ցամաքային և օդային հաղորդակցության սահմանափակումը

ՀՀ կառավարությունը ներկայացրել է այն սուբյեկտներին, որոնց չի վերաբերում ՀՀ կառավարության մարտի 17-ի որոշմամբ սահմանված մինչև 2020թ. մարտի 24-ը ներառյալ  Ռուսաստանի Դաշնության հետ ցամաքային և օդային հաղորդակցության  սահմանափակումը։ Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարությունից, սահմանափակումը չի վերաբերում իրենց երկրներ վերադարձող Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներին և նրանց ընտանիքի անդամներին, օրինական հիմքերով բնակության իրավունք ունեցող անձանց, միմյանց դիվանագիտական ներկայացուցչությունների անձնակազմներին և նրանց ընտանիքի անդամներին, ինչպես նաև պաշտոնական փոխայցելություններ իրականացնող պաշտոնատար անձանց, Հայաստանի Հանրապետությունում տեղակայված Ռուսաստանի Դաշնության 102-րդ ռազմակայանի նորանշանակ զինծառայողներին, նրանց ընտանիքների անդամներին, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնություն արձակուրդ մեկնած, գործուղման և բուժման մեջ գտնվող զինծառայողներին:  «Երկու երկրների միջև շարունակվելու է բեռնափոխադրումների բնականոն ընթացքը»,- ասվում է հաղորդագրության մեջ:  
20:39 - 18 մարտի, 2020
Կթույլատրվի որոշ հումքատեսակների փոխադրումը

Կթույլատրվի որոշ հումքատեսակների փոխադրումը

Կթույլատրվի որոշ հումքատեսակների փոխադրումը ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը տեղեկացնում է, որ այսօրվանից Հայաստանի և Իրանի միջև սահմանվում են որոշակի բացառություններ երկու երկրների միջև տնտեսական նշանակություն ունեցող ապրանքների փոխադրման մասով։ Մարդասիրական օգնության շրջանակներում փոխադրվող լրացուցիչ ապրանքների և դրանց փոխադրման ընթացակարգի սահմանման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ Կառավարության 2020 թվականի փետրվարի 24-ի որոշման մեջ իրականացվել են փոփոխություններ, որոնցով թույլատրվում է որոշ հումքատեսաների շրջանառությունը ՀՀ-ի և ԻԻՀ-ի միջև: Փոխադրումներն իրականացվելու են «Մեղրի» անցումային կետի վարչական շենքի և կամուրջի միջև գտնվող տարածքում փոխաբեռնման միջոցով՝ Պետական եկամուտների կոմիտեի, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության և Ազգային անվտանգության ծառայության հսկողության ներքո: Այս ապրանքային կոդերով գործունեություն ծավալող տնտեսվարողները պետք է դիմեն Պետական եկամուտների կոմիտեին, որը, ստանալով Էկոնոմիկայի նախարարության համաձայնությունը, թույլտատրում է ապրանքների փոխադրումը։ Ավելի վաղ թույլատրվել էր բժշկական նշանակության որոշ ապրանքների փոխադրումը: Ապրանքների ցանկը՝ կից։
12:18 - 18 մարտի, 2020