ՊԵԿ

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն 2008-2014 թթ. և 2016 թ. մարտի 1-ից գործող հանրապետական գործադիր մարմին է, որն իր իրավասության սահմաններում ապահովում է պետական բյուջեի մուտքերը և հարկային ու մաքսային վարչարարությունը։ Կոմիտեում գործում են հարկային և մաքսային ծառայությունները։

Ներկայումս, Պետական եկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնը զբաղեցնում է Էդվարդ Հովհաննիսյանը։

Հայրենադարձվողներն առանց մաքսատուրքի ավելի շատ անձնական գույք կկարողանան բերել  |civilnet.am|

Հայրենադարձվողներն առանց մաքսատուրքի ավելի շատ անձնական գույք կկարողանան բերել |civilnet.am|

civilnet.am: Կառավարությունը հայերնադարձվող հայերի համար բարենպաստ պայմաններ է ստեղծում իրենց անձնական գույքն առանց մաքսատուրքի Հայաստան ներմուծելու համար: Այս մասին կառավարության մարտի 5-ի նիստին հայատարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով «Մաքսային կարգավորման մասին» օրենքում նոր փոփոխությունների մասին: Վարչապետը նշեց, որ մինչևս օրս հայրենադարձերի համար գույքի որոշակի չափաքանակ կար, որ հնարավոր էր ներմուծել Հայաստան՝ առանց մաքսատուրքի: «Մենք այժմ ավելի լավ պայմաններ ենք ստեղծում, որպեսզի քաղաքացիներն ավելի շատ գույք կարողանան իրենց հետ բերել»,- ասաց վարչապետը՝ ՊԵԿ նախագահին հորդորելով օրինագիծը ներկայացել առավել մանրամասն ու հասկանալի: «Նախկին կարգավորումներում հիմնական խոչընդոտն այն էր, որ անձը վերջին հինգ տարվա ընթացքում, յուրաքանչյուր տարվա 180 և ավելի օր պետք է ՀՀ-ում գտնված չլիներ, որպեսզի այդ արտոնությունը կիրառվեր: Հետևաբար, այնպիսի պայման էր առաջադրված, որ մաքսատուրքից ազատման արտոնությունը հնարավորինս քիչ կիրառվեր: Մենք այժմ ավելի լավ սահմանում ենք տվել «անձնական օգտագործման ապրանքներ» հասկացությանը, որպեսզի դրա շրջանակում անձն ազատվի մաքսատուրքից»,- ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝ նշելով, որ նոր կարագավորումներով առաջարկվում է փոխել հինգ տարվա նորմը: «Նոր կարգավորումներով առաջարկվում է 1825 օրվա ընթացքում, եթե 915 օր չի գտնվել Հայաստանում: Այսինքն՝ ոչ թե յուրաքանչյուր տարի, այլ հինգ տարվա կտրվածքով պետք է հաշվենք, թե [անձը] քանի օր չի գտնվել Հայաստանում: Ընդ որում ոչ թե հаջորդական օրերի մասին է խոսքը, այլ կամայական է հաշվարկվում»,- ասաց Անանյանը՝ թվարկելով, թե արտոնությունից օգտվող քաղաքացին առանց մաքսատուրքի ինչ գույք կարող է ներկրել Հայաստան: «Դրանք են, կենսական և անձնական օգտագործման սարքերը՝ յուրաքանչյուր տեսակից երեք հատ: Օրինակ՝ երեք հեռուստացույց, երեք սառնարան: Ընդ որում, սա վերաբերում է արտոնություն ստացած յուրաքանչյուր անձի: Եթե երեք հոգուց բաղկացած ընտանիքով են գալիս Հայաստան և երեքն էլ ստացել են կարգավիճակ, որը փաստաթղթավորվելու է ոստիկանությունում, ապա երեքն էլ ստանում են այդ արտոնությունը: Կարող են ներկրել երեքական հեռուստացույց, սառանարան և այլն: Իսկ ավտոմեքենայի դեպքում իրավիճակն այլ է: Յուրաքանչյուրը կարող է ներկրել մեկ ավտոմեքենա առանց մաքսատուրքի»,- ասաց Անանյանը: Նույն կարգավորումը, ըստ Անանյանի, գործելու է նաև ՀՀ քաղաքացի չհանդիսացող անձանց նկատամամբ, սակայն այն բանից հետո, երբ նա Հայաստանում ստանա որևէ կարգավիճակ՝ լինի դա հատուկ կարգավիճակ, կացության կարգավիճակ թե այլ բան: 
13:06 - 05 մարտի, 2020
ՊԵԿ-ը հայտնաբերել է առանց մաքսային ձևակերպման մոտ 12 տոննա ավտոյուղ․ հարուցվել է քրգործ

ՊԵԿ-ը հայտնաբերել է առանց մաքսային ձևակերպման մոտ 12 տոննա ավտոյուղ․ հարուցվել է քրգործ

Պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցները բացահայտել են պետական ծառայության և տնտեսական անվտանգության դեմ ուղղված հանցագործության դեպքեր։ Մասնավորապես՝ օրերս օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ բեռնատար ավտոմեքենայով, առանց մաքսային ձևակերպման, կազմակերպվում է Վրաստանից Հայաստան մեծ քանակությամբ ավտոմեքենայի շարժիչի յուղի ներմուծում։  Ստացված տվյալներն իրացնելու նպատակով ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցները մշակել և ձեռնարկել են լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ: Դրանց ընթացքում քաղաքացի Ա․Տ.-ի վարած բեռնատար ավտոմեքենան, գտնվելով օպերատիվ վերահսկողության ներքո, փետրվարի 26-ին մուտք է գործել ՊԵԿ Արևելյան մաքսատուն-վարչության Բագրատաշենի մաքսային կետ-բաժնի տարածք, ենթարկվել կշռման ու կայանվել մաքսային հսկողության գոտում։ Երեք օր անց բեռնատարն, առանց մաքսային ձևակերպումներ ստանալու, անարգել  դուրս է եկել մաքսային կետ-բաժնի տարածքից, ուղևորվել Տավուշի մարզի Այրում քաղաք, որտեղ սակայն ավտոմեքենայի հետագա շարժը կանխվել է ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների կողմից: Առերևույթ հանցագործությունների դեպքերի առթիվ ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունում հարուցվել է քրեական գործ  ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով։ Ավտոմեքենայի բեռնախցիկի խուզարկությամբ հայտնաբերվել է մոտ 12 տոննա շարժիչային և  կոմպրեսորային յուղ։ Միաժամանակ վարորդի խցում գտնվող թաքստոցից հայտնաբերվել է շուրջ 130 անվանում դեղամիջոց։ Բեռնատարը  և ապրանքներն առգրավվել են։  Կատարվում է հետաքննություն, միջոցներ են ձեռնարկվում հանցավոր շղթայում ներգրավված անձանց շրջանակը, ինչպես նաև պետությանը պատճառված վնասի վերջնական չափը հստակեցնելու ուղղությամբ։  Ծանուցում. ենթադրյալ հանցանքի համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
11:19 - 05 մարտի, 2020
Միկրոձեռնարկատիրությամբ զբաղվելու հայտ է ներկայացրել 32 հազար սուբյեկտ |armenpress.am|

Միկրոձեռնարկատիրությամբ զբաղվելու հայտ է ներկայացրել 32 հազար սուբյեկտ |armenpress.am|

armenpress.am: 2020-ի ընթացքում շարունակվում են աշխատանքները իրավախախտումների բացահայտման, հարկային ստվերի կրճատման, ինչպես նաև փաստաթղթավորման ապահովման ուղղությամբ: Մարտի 4-ին այս մասին ասաց  ՊԵԿ հարկային վարչարարության կազմակերպման, դիտարկման և հսկողության վարչության պետ Կարեն Թամազյանը:  Նրա խոսքով` առավել թիրախային է համարվել ՀԴՄ կտրոնների տրամադրման ուղղությունը, մասնավորապես` 2020-ից գործող միկրոձեռնարկատիրության համակարգում ընդգրկված հարկ վճարողների մոտ: «Այս պահին միկրոձեռնարկատիրության համակարգում գործունեության հայտ է ներկայացրել շուրջ 32 հազար սուբյեկտ: Այդ սուբյեկտներից ռիսկային են դիտարկվել շուրջ 1150-ը»,- ասաց Թամազյանը: ՊԵԿ վարչության պետի խոսքով` նրանց մոտ նկատվել են հետևյալ ռիսկերը. գերազանցելով 24 միլիոն դրամի շեմը` գործողությունից հանել են ՀԴՄ և նույն ՀԴՄ-ն, նույն հասցեում գրանցվել մեկ այլ սուբյեկտի անունով, առևտրի իրականացման վայրերում, առևտրի կենտրոններում և տոնավաճառներում, օրինակ` ոսկու շուկաներում, գործունեություն իրականացնող առանձին տնտեսվարողները իբրև իրացնում են «սեփական արտադրանք»` գործելով միկրոձեռնարկատիրության համակարգում և այլն:
14:36 - 04 մարտի, 2020
Գրանցված աշխատողների թիվն անցյալ տարի ավելացել է 7 տոկոսով |armenpress.am|

Գրանցված աշխատողների թիվն անցյալ տարի ավելացել է 7 տոկոսով |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում 2019 թվականին դեկտեմբերին հարկման բազա ապահովված աշխատատեղերը կազմել են շուրջ 629 հազար, ինչը 2018-ի նույն ամսվա համեմատ ավելի է շուրջ 7 տոկոսով կամ 41 հազարով: Մարտի 4-ին ՀՀ ՊԵԿ հարկային վարչարարության կազմակերպման, դիտարկման և հսկողության վարչության պետ Կարեն Թամազյանը: «Աշխատողների թվաքանակի աճը պայմանավորված է ինչպես հարկային վարչարարություն ,նոր աշխատատեղերի ստեղծման, այնպես էլ հարկ վճարողների ինքնահայտարարագրման արդյունքում»,- ասաց Թամազյանը:  Նրա խոսքով` աշխատողների աճը ապահովել են հիմնականում հետևյալ ոլորտներում. մանրածախ առևտրի` 18 տոկոս, հանրային  սննդի կազմակերպման` 13 տոկոս, մեծածախ առևտրի`8 տոկոս, սննդամթերքի արտադրության` 7 տոկոս և ծառայության մատուցման` 5 տոկոս: Նախորդ տարվա համեմատությամբ աճել են ինչպես դուրս գրված հաշվարկային փաստաթղթերի, այնպես էլ դրանցով արտացոլված շրջանառությունները: «2018 թվականի ընթացքում 326 միլիոն հատ կտրոն է տպվել, իսկ 2019 թվականին 457 միլիոն հատ կամ 40 տոկոսով ավել: 2018 թվականին ընթացքում 1.65 տրիլիոն դրամ շրջանառություն է եղել, 2019 թվականին այն 20 տոկոսով աճել է` 1.98 տրիլիոն»,- ասաց Թամազյանը:
13:37 - 04 մարտի, 2020
Օֆշորային փոխանցումներ, յուրացումներ. ՊԵԿ նախագահի նախկին տեղակալին մեղադրանք է առաջադրվել. ԱԱԾ

Օֆշորային փոխանցումներ, յուրացումներ. ՊԵԿ նախագահի նախկին տեղակալին մեղադրանք է առաջադրվել. ԱԱԾ

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը դեռևս 2019 թվականի փետրվարին ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մի շարք բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքերի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված և քննվող քրեական գործով ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ստացել է փաստական տվյալներ այն մասին, որ 2009-2016 թթ. ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի, այնուհետև ֆինանսների նախարարի տեղակալի պաշտոնը զբաղեցրած, իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող, գործադիր իշխանության ղեկավար պաշտոնատար անձը ծառայության շահերին հակառակ չարաշահել է պաշտոնեական դիրքը՝ վերադասի ազգականներին նյութական օգուտ տալու անձնական և խմբային շահագրգռվածությունից ելնելով։ Մասնավորապես, հիշյալ պաշտոնատար անձն իրենից ծառայողական կախվածության մեջ գտնվող պաշտոնատար և այլ անձանց մասնակցությամբ, ՀՀ օրենսդրության դրույթների խախտմամբ, ապահովել է ՀՀ պետական բյուջեի հանդեպ շուրջ 80 միլիարդ ՀՀ դրամի պարտավորությունների դիմաց տնտեսվարող սուբյեկտի կողմից ՀՀ պետական եկամուտների կոմիտեում գրավադրված «Հիդրոապարատ» ԲԲ  ընկերության 132.615 հատ բաժնետոմսերի շուկայականից էապես ցածր գնով իրացումը ՊԵԿ նախագահի ազգականների մասնակցությամբ հիմնադրված ընկերությանը, ինչպես նաև իր գործողություններով ազատել է այդ ընկերությունը 5.000.000 եվրոյին համարժեք ներդրում կատարելու պարտավորությունից: Բացի դրանից, իմանալով, որ վերադասի՝ ՀՀ ֆինանսների նախարարի ազգականների կողմից օֆշորային գոտում գրանցված կազմակերպությունը 6.000.000 ԱՄՆ դոլարի չափով փոխառություն է տրամադրել տնտեսվարող սուբյեկտի, որի գույքերի վրա չկատարած հարկային պարտավորություններն ապահովելու նպատակով դրվել է արգելանք, փոխառության վերադարձն ապահովելու անձնական և խմբային շահագրգռվածությունից ելնելով  և անտեսելով օրենսդրությամբ սահմանված պահանջները, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով՝ համապատասխան հարկային տեսչության պետին հանձնարարել է միջոցներ ձեռնարկել կիրառված արգելանքները վերացնելու ուղղությամբ։ Հիշյալ պաշտոնյայի գործողությունների հետևանքով 2 դրվագով էլ հեղինակազրկվել է պետական մարմինը, խաթարվել է դրա բնականոն գործունեությունը, կոպիտ կերպով խախտվել են հարկային մարմնի կողմից վերահսկվող պարտավորությունների կատարումն ապահովելու հետ կապված հարաբերությունները և գրավադրված գույքի իրացման գործընթացը կարգավորող օրենսդրության պահանջները, անհավասար պայմաններ են ստեղծվել իրացման գործընթացի հնարավոր այլ մասնակիցների համար, որի արդյունքում առաջացել են ծանր հետևանքներ, պետությանը պատճառվել է մոտ 125 միլիոն ՀՀ դրամի, իսկ կազմակերպությանը՝ ավելի քան 2.5 միլիարդ ՀՀ դրամի նյութական վնաս: Գործով ձեռք բերված փոխկապակցված, հավաստի բավարար ապացույցների համակցությամբ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալի, այնուհետև ֆինանսների նախարարի տեղակալի պաշտոնը նախկինում զբաղեցրած պաշտոնյային ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով մեղադրանք է առաջադրվել, որպես խափանման միջոց ընտրվել է չհեռանալու մասին ստորագրությունը։ Նախաքննությունը շարունակվում է։
15:11 - 03 մարտի, 2020
ՊԵԿ-ը հայտարարել է մաքսային հսկողությունից թաքցված տարբեր բջջային հեռախոսներ

ՊԵԿ-ը հայտարարել է մաքսային հսկողությունից թաքցված տարբեր բջջային հեռախոսներ

Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները շարունակում են աշխատանքները անօրինական ճանապարհով ներմուծված ապրանքների հայտնաբերման ուղղությամբ: Օրերս վարչության աշխատակիցները Բագրատաշենի անցակետում կանխել են  70 բջջային հեռախոսի անօրինական ներմուծման տարբեր դեպքեր: Վարչության աշխատակիցները Վրաստանից ժամանած ՀՀ  քաղաքացու տրանսպորտային միջոցի զննմամբ հայտնաբերել են մաքսային հսկողությունից թաքցված տարբեր մոդելի 38 բջջային հեռախոս: Դրանք թաքցված են եղել մեքենայի շարժիչի տակ և այլ հատվածներում:      Մեկ այլ դեպքով Բագրատաշենի անցակետում Վրաստանից ժամանած Վրաստանի  քաղաքացու ավտոմեքենայի զննմամբ հայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցված տարբեր մոդելի  33 բջջային հեռախոս: Որպես թաքստոց հանդիսացել է մեքենայի բեռնախցիկի ռետինե քողարկիչը:  Նշված դեպքերով ՊԵԿ Մաքսանենգության դեմ պայքարի վարչությունում ՀՀ մաքսաային օրենսգրքի 201-րդ հոդվածի իրավախախտման հատկանիշներով նախապատրաստված նյութերը տրամադրվել են ՊԵԿ Իրավաբանական վարչությանը:
16:20 - 02 մարտի, 2020
Եկամտային հարկի գումարների վերադարձը կավտոմատացվի.ՊԵԿ-ը հանդես է գալիս նոր նախաձեռնությամբ |armenpress.am|

Եկամտային հարկի գումարների վերադարձը կավտոմատացվի.ՊԵԿ-ը հանդես է գալիս նոր նախաձեռնությամբ |armenpress.am|

armenpress.am: Պետական եկամուտների կոմիտեն ձեռնամուխ է եղել 2020-2024 թվականների զարգացման և բարեփոխումների բարելավման ռազմավարական ծրագրով եկամտային հարկի գումարների վերադարձի ավտոմատացում: Հրավիրված ասուլիսում ՀՀ ՊԵԿ-ի համալիր հարկային ստուգումների վարչության պետ Թելման Ասատրյանը նշեց, որ դա կարևոր քայլ է այս ոլորտում: «Դա ենթադրում է, որ կկրճատվի դիմումի ներկայացման պահից մինչև շահառուի բանկային հաշիվ գումարի մուտքագրման պահն ընկած ժամանակահատվածի տևողությունը: Շահառուները ստիպված չեն լինի ամեն եռամսյակ հաճախել հարկային մարմիններ: Ընթացակարգը ավտոմատացումից հետո կդյուրինացվի»,-ասաց Թելման Ասատրյանը: Թե նախաձեռնությունը երբ կյանքի կկոչվի՝ Թելման Ասատրյանը դժվարացավ ժամկետներ նշել: Նա ասաց, որ կտրամադրվի հավելյալ տեղեկատվություն: Ասատրյանը նշեց, որ շուկայում ավելացել է բնակարաններ ձեռք բերելու պահանջարկը, դրա պատճառով էլ ավելի շատ շահառուներ են դիմում եկամտային հարկի վերադարձի համար: Մասնավորապես, 2015 թվականին շահառուների թիվը կազմել է 571, 2016 թվականին՝ 1 303, 2017 թվականին՝ 2 225, 2018 թվականին՝ 4 021, 2019 թվականին՝  7 152: «Եկամտային հարկի վերադարձելիության ցուցանիշը բավական տպավորիչ է: Հիպոթեքային վարկերի սպասարկման մասով եթե 2018 թվականին եկամտային հարկի վերադարձը կազմել է 4.7 մլրդ դրամ, ապա 2019 թվականին՝ 7.9 մլրդ դրամ: Այսինքն՝ 3.2 մլրդ դրամով կամ 80 տոկոսով ավելի»,- ամփոփեց Թելման Ասատրյանը:
16:30 - 28 փետրվարի, 2020
2019-ին ԱԱՀ-ի եւ ակցիզային հարկի վերադարձը կազմել է 162,5 մլրդ դրամ, այսինքն 80 տոկոսով ավելի. ՊԵԿ պաշտոնյա |news.am|

2019-ին ԱԱՀ-ի եւ ակցիզային հարկի վերադարձը կազմել է 162,5 մլրդ դրամ, այսինքն 80 տոկոսով ավելի. ՊԵԿ պաշտոնյա |news.am|

news.am: Հարկային օրենսգրքում կատարված փոփոխություններով պայմանավորված 2019-ին պարզեցվել են ավելացված արժեքի հարկի փոխհատուցվող գումարների վերադարձման ընթացակարգերը: Այս մասին այսօր՝ փետրվարի 28-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՊԵԿ համալիր հարկային ստուգումների վարչության պետ Թելման Ասատրյանը: Նրա խոսքով, դրանով հնարավորություն է տրվել վերադարձնել այսպես կոչված հին դեբետները. «Սա հնարավորություն տվեց, որ հարկ վճարողները տարիներով կուտակված հիմնավոր դեբետային գումարները հետ ստանալ: Հաջորդ փոփոխությամբ 2017-ի երկրորդ կիսամյակի նախորդող ժամանակահատվածի հաշվետու ժամանակաշրջաններին վերաբերող մինչեւ 5 մլն դրամ ԱԱՀ գումարի մնացորդը մուտքագրվեց միասնական հաշիվ՝ ավտոմատ եղանակով, այսինքն առանց դիմումի եւ ուսումնասիրության: Այս եղանակով հարկ վճարողներին հետ է վերադարձվել շուրջ 1,5 մլրդ դրամ: իսկ ընդհանուր առմամբ հին դեբետների մասով հարկ վճարողներին հետ է վերադարձվել շուրջ 42,8 մլրդ դրամ: Հաջորդ փոփոխությունն այն է, որ հարկային օրենսգրքի ուժի մեջ մտնելուց առաջ ԱԱՀ հաշվանցման ենթակա գումարների եւ Հարկային օրենսգրքի ուժի մեջ մտնելու հետո ԱԱՀ փոխհատուցվող գումարների համար սահմանվեց պարզեցված ընթացակարգ: Այս ընթացակարգը կիրառվում է բացառապես էլեկտրոնային հարթակի միջոցով»: Թելման Ասատրյանը նկատեց, որ այս փոփոխությամբ ավելացվել է նաեւ ԱԱՀ վերադարձվող գումարների սահմանային չափը՝ 20 մլն դրամը դարձել է 40 մլն դրամ: ԱԱՀ վերադարձվող գումարների ժամկետը եւս փոխվել է, կիսամյակի փոխարեն, այդ վերադարձը կատարվում է եռամսյակներով: «Ընդհանուր առմամբ ԱԱՀ-ի, ակցիզային հարկերի վերադարձը 2018-ին կազմել է 90,1 մլրդ դրամ, իսկ 2019-ին՝ 162,5 մլրդ դրամ, այսինքն 80 տոկոսով ավելի»,-ասաց նա:
15:29 - 28 փետրվարի, 2020
Իրանցի վարորդները բեռնատարները կդատարկեն «Ագարակ տերմինալ»-ի պահեստում՝ չխորանալով ՀՀ-ի տարածքի մեջ. ՊԵԿ

Իրանցի վարորդները բեռնատարները կդատարկեն «Ագարակ տերմինալ»-ի պահեստում՝ չխորանալով ՀՀ-ի տարածքի մեջ. ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ Իրանի Իսլամական Հանրապետության հետ ցամաքային և օդային հաղորդակցությունը երկշաբաթյա ժամկետով սահմանափակելու վերաբերյալ ՀՀ կառավարության 2020 թվականի փետրվարի 24-ի թիվ 197-Ն որոշմամբ ղեկավարվելով՝ ՊԵԿ նախագահի հրամանով սահմանվել է ցամաքային հաղորդակցության ժամանակ աշխատանքների կազմակերպման կարգը: ՊԵԿ նախագահի հրամանով` Հարավային մաքսատուն-վարչության գործունեության գոտում գրանցված տնտեսվարողների կողմից Իրանի Իսլամական Հանրապետությունում հաշվառված տրանսպորտային միջոցներով և ԻԻՀ քաղաքացի հանդիսացող վարորդների միջոցով ներկրվող ապրանքների ու տրանսպորտային միջոցների նշանակման վայր է սահմանվել «Ագարակ տերմինալ» ժամանակավոր պահպանության պահեստը: Հարավային մաքսատուն-վարչությանը հանձնարարվել է հնարավորինս արագ կազմակերպել ներկրվող ապրանքների բեռնաթափումը կամ փոխաբեռնումը Ագարակ տերմինալ ժամանակավոր պահպանության պահեստում և ապահովել այդ տրանսպորտային միջոցների ու վարորդների արագ ելքը ՀՀ տարածքից՝ բացառելով տրանսպորտային միջոցների հետագա խորացումը ՀՀ տարածք: Իսկ դեպի«Ագարակ տերմինալ» և հետ՝ դեպի անցումային կետի տարածք, բեռների տեղափոխումը կազմակերպել ուղեկցմամբ կամ ՀՀ ճանապարհային ոստիկանության համապատասխան պարեկային խմբերի հետ համագործակցությամբ: Պետական սահմանի Մեղրիի անցումային կետում ԻԻՀ-ում հաշվառված տրանսպորտային միջոցներով (ԻԻՀ քաղաքացի հանդիսացող վարորդներով) Հարավային մաքսատուն-վարչության գործունեության գոտուց դուրս գրանցված տնտեսվարողների կողմից ապրանքների ներկրման դեպքերում բացառել Մեղրիի կետ-բաժնում մաքսային տարանցում մաքսային ընթացակարգից տարբերվող մաքսային ընթացակարգով ներկայացված հայտարարագրերի գրանցումը և ապրանքների բացթողումը: Մեղրիի անցումային կետով ներկրվող ապրանքների մաքսային հսկողության և մաքսային տարանցում ընթացակարգով հայտարարագրերի գրանցման աշխատանքները կազմակերպել՝ հնարավորինս սահմանափակելով Իրանի քաղաքացի հանդիսացող վարորդների հետ շփումները և նրանց ելքը ավտոմեքենաներից: Պաշտպանիչ հանդերձավորմամբ անձի միջոցով վարորդներից ստանալ բեռը ուղեկցող փաստաթղթերը, կազմակերպել հայտարարագրերի լրացման և ներկայացման աշխատանքներն՝ առանց վարորդին դրանցում ներգրավելու: Իրանում հաշվառված տրանսպորտային միջոցներով (ԻԻՀ քաղաքացի հանդիսացող վարորդներով) Հարավային մաքսատուն-վարչությունից տարբերվող այլ մաքսատուն-վարչություններ ապրանքների տարանցման անհրաժեշտության դեպքում տարանցիկ փոխադրումների նշանակման մարմին կսահմանվի Արարատյան մաքսատուն-վարչությունը: Իսկ տրանսպորտային միջոցների ելքն անցումային կետի տարածքից կթույլատրվի բացառապես ՀՀ ճանապարհային ոստիկանության համապատասխան պարեկային խմբերի ուղեկցությամբ: ՊԵԿ նախագահի հրամանով նախատեսված է առանձնացնել Արարատյան մաքսատուն-վարչության գործունեության գոտում գտնվող ժամանակավոր պահպանության պահեստ, և Մեղրիի անցումային կետով ներմուծված ապրանքների մաքսային հսկողության աշխատանքները կենտրոնացնել այդտեղ, ինչպես նաև նվազագույնի հասցնել իրանցի վարորդների շփումը մաքսային ծառայության պաշտոնատար անձանց կամ երրորդ անձանց հետ: Հրամանով նախատեսված է պետական սահմանի անցումային այլ կետերով ներկրված բեռներն ուղղորդել մաքսային հսկողության այլ վայրեր կամ պահեստներ, բացառել դրանց հնարավոր շփումը պետական սահմանի Մեղրիի անցումային կետով ներկրված բեռների հետ: Ապրանքները բեռնաթափելուց կամ բաց թողնելուց հետո ԻԻՀ-ում հաշվառված դատարկ տրանսպորտային միջոցների ելքը պահեստի տարածքից կթույլատրվի բացառապես ՀՀ ճանապարհային ոստիկանության պարեկային խմբերի ուղեկցությամբ՝ շարասյուներով:
10:02 - 28 փետրվարի, 2020
ՊԵԿ-ը պարզաբանել է ՄԾ աշխատանքը՝ Իրանի հետ ցամաքային հաղորդակցության սահմանափակման ժամանակ

ՊԵԿ-ը պարզաբանել է ՄԾ աշխատանքը՝ Իրանի հետ ցամաքային հաղորդակցության սահմանափակման ժամանակ

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ Իրանի Իսլամական Հանրապետության հետ ցամաքային և օդային հաղորդակցությունը երկշաբաթյա ժամկետով սահմանափակելու վերաբերյալ ՀՀ կառավարության 2020 թվականի փետրվարի 24-ի թիվ 197-Ն որոշմամբ ղեկավարվելով՝ ՊԵԿ նախագահի հրամանով սահմանվել է ցամաքային հաղորդակցության ժամանակ աշխատանքների կազմակերպման կարգը:   Ինչպես տեղեկացրին ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, ՊԵԿ նախագահի հրամանով` Հարավային մաքսատուն-վարչության գործունեության գոտում գրանցված տնտեսվարողների կողմից Իրանի Իսլամական Հանրապետությունում հաշվառված տրանսպորտային միջոցներով և ԻԻՀ քաղաքացի հանդիսացող վարորդների միջոցով ներկրվող ապրանքների ու տրանսպորտային միջոցների նշանակման վայր է սահմանվել «Ագարակ տերմինալ» ժամանակավոր պահպանության պահեստը: «Հարավային մաքսատուն-վարչությանը հանձնարարվել է հնարավորինս արագ կազմակերպել ներկրվող ապրանքների բեռնաթափումը կամ փոխաբեռնումը «Ագարակ տերմինալ» ժամանակավոր պահպանության պահեստում և ապահովել այդ տրանսպորտային միջոցների ու վարորդների արագ ելքը ՀՀ տարածքից՝ բացառելով տրանսպորտային միջոցների հետագա խորացումը ՀՀ տարածք: Իսկ դեպի «Ագարակ տերմինալ» և հետ՝ դեպի անցումային կետի տարածք, բեռների տեղափոխումը կազմակերպել ուղեկցմամբ կամ ՀՀ ճանապարհային ոստիկանության համապատասխան պարեկային խմբերի հետ համագործակցությամբ: Պետական սահմանի Մեղրիի անցումային կետում ԻԻՀ-ում հաշվառված տրանսպորտային միջոցներով (ԻԻՀ քաղաքացի հանդիսացող վարորդներով) Հարավային մաքսատուն-վարչության գործունեության գոտուց դուրս գրանցված տնտեսվարողների կողմից ապրանքների ներկրման դեպքերում բացառել Մեղրիի կետ-բաժնում մաքսային տարանցում մաքսային ընթացակարգից տարբերվող մաքսային ընթացակարգով ներկայացված հայտարարագրերի գրանցումը և ապրանքների բացթողումը: Մեղրիի անցումային կետով ներկրվող ապրանքների մաքսային հսկողության և մաքսային տարանցում ընթացակարգով հայտարարագրերի գրանցման աշխատանքները կազմակերպել՝ հնարավորինս սահմանափակելով Իրանի քաղաքացի հանդիսացող վարորդների հետ շփումները և նրանց ելքը ավտոմեքենաներից: Պաշտպանիչ հանդերձավորմամբ անձի միջոցով վարորդներից ստանալ բեռը ուղեկցող փաստաթղթերը, կազմակերպել հայտարարագրերի լրացման և ներկայացման աշխատանքներն՝ առանց վարորդին դրանցում ներգրավելու: Իրանում հաշվառված տրանսպորտային միջոցներով (ԻԻՀ քաղաքացի հանդիսացող վարորդներով) Հարավային մաքսատուն-վարչությունից տարբերվող այլ մաքսատուն-վարչություններ ապրանքների տարանցման անհրաժեշտության դեպքում տարանցիկ փոխադրումների նշանակման մարմին կսահմանվի Արարատյան մաքսատուն-վարչությունը: Իսկ տրանսպորտային միջոցների ելքն անցումային կետի տարածքից կթույլատրվի բացառապես ՀՀ ճանապարհային ոստիկանության համապատասխան պարեկային խմբերի ուղեկցությամբ: ՊԵԿ նախագահի հրամանով նախատեսված է առանձնացնել Արարատյան մաքսատուն-վարչության գործունեության գոտում գտնվող ժամանակավոր պահպանության պահեստ, և Մեղրիի անցումային կետով ներմուծված ապրանքների մաքսային հսկողության աշխատանքները կենտրոնացնել այդտեղ, ինչպես նաև նվազագույնի հասցնել իրանցի վարորդների շփումը մաքսային ծառայության պաշտոնատար անձանց կամ երրորդ անձանց հետ:   Հրամանով նախատեսված է պետական սահմանի անցումային այլ կետերով ներկրված բեռներն ուղղորդել մաքսային հսկողության այլ վայրեր կամ պահեստներ, բացառել դրանց հնարավոր շփումը պետական սահմանի Մեղրիի անցումային կետով ներկրված բեռների հետ: Ապրանքները բեռնաթափելուց կամ բաց թողնելուց հետո ԻԻՀ-ում հաշվառված դատարկ տրանսպորտային միջոցների ելքը պահեստի տարածքից կթույլատրվի բացառապես ՀՀ ճանապարհային ոստիկանության պարեկային խմբերի ուղեկցությամբ՝ շարասյուներով»,- ասվում է պարզաբանման մեջ:
21:16 - 27 փետրվարի, 2020
ՊԵԿ-ը հայտարարություն է տարածել ՀԴՄ սարքերի ձեռքբերման հետ կապված որոշակի ռիսկերի մասին

ՊԵԿ-ը հայտարարություն է տարածել ՀԴՄ սարքերի ձեռքբերման հետ կապված որոշակի ռիսկերի մասին

 ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախաձեռնությամբ հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գործընթացի ազատականացման արդյունքում յուրաքանչյուր տնտեսվարող սուբյեկտ կարող է իրականացնել ՀՀ կառավարության կողմից սահմանված պահանջներին համապատասխան ՀԴՄ-ների ներմուծում, ծրագրային ապահովման մշակում, այդ սարքերի իրացում և սպասարկում:  «Հարկ է նշել, որ ՀՀ կառավարության սահմանած՝ ՀԴՄ-ներին ներկայացվող պահանջներին և դրանց ծրագրային ապահովմանը համապատասխանության եզրակացությունը տրամադրվում է «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից և ՀԴՄ-ների ներդրման գործընթացով զբաղվող տնտեսվարող սուբյեկտները իրավունք ունեն վաճառելու միայն համապատասխանության եզրակացություն ստացած մոդելի սարքեր: Քանի որ նախկինում ՀԴՄ-ների ներդրման գործընթացն իրականացրել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կազմում ներառված «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը, ապա ՀԴՄ սարքերի ծրագրային ապահովման ՀՀ օրենսդրությանը համապատասխանությունն ապահովվում էր ՀՀ ՊԵԿ-ի կողմից: ՀԴՄ-ների շուկայի ազատականացման արդյունքում այժմ սարքերի անխափան աշխատանքի, ծրագրային ապահովման համապատասխանության համար պատասխանատու է տվյալ սարքը վաճառող կազմակերպությունը: Հաշվի առնելով վերոգրյալը՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ տնտեսվարող սուբյեկտից ՀԴՄ ձեռք բերելիս հարկ է ուշադրություն դարձնել ՀԴՄ-ի ձեռքբերման հարաբերությունները կարգավորող պայմանագրում հետևյալ կետերի ներառմանը և ռիսկերի կառավարմանը՝ ՀԴՄ սարքի երաշխիքի առկայություն, ՀՀ կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1318-Ն որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետի ապահովում, այն է ՀԴՄ-ի միջոցով անկանխիկ գործարքների իրականացման հնարավորության և հաշվարկային փաստաթղթերի ենթածրագրի առկայություն ՀԴՄ-ում, Ծրագրի մշտական համապատասխանեցում ՀՀ օրենսդրությամբ և ՀՀ կառավարության սահմանած պահանջներին»,- ասված է ՊԵԿ-ի տարածած հայտարարության մեջ:
12:38 - 25 փետրվարի, 2020
Լարսում Հայաստանի ներկայացուցիչը մոտ օրերս արդեն կգործուղվի. ՊԵԿ նախագահ |aysor.am|

Լարսում Հայաստանի ներկայացուցիչը մոտ օրերս արդեն կգործուղվի. ՊԵԿ նախագահ |aysor.am|

aysor.am: Լարսում Հայաստանի ներկայացուցիչը մոտ օրերս հավանաբար արդեն կգործուղվի, ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նիստին ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը։«Կազմակարպչական հարցեր կան, որոնք պետք է այս ընթացքում իրականացվեն։ Նա նախ պետք է ներկայանա ՌԴ մաքսային մարմիններ։ Ամեն դեպքում, ինչքան մեր ներկայացուցիչը շուտ գնա, այնքան լավ։ Նստավայրը լինելու է Վլադիկավկազում։ Սակայն մեզ հետաքրքրում է, որ նա նստավայր ունենա հենց տեղում՝ չնայած 30 կմ շատ մեծ բան չէ», - ասաց ՊԵԿ նախագահը։ Դավիթ Անանյանը միաժամանակ տեղեկացրեց, որ Լարսում ՀՀ ներկայացուցիչն աշխատելու է միայնակ, աշխատակազմ չի ունենալու, սակայն դիվանագիտական կարգավիճակ է ունենալու։ «Նա ի պաշտոնե հյուպատոսին և դեսպանին ներկայացնելու է պարբերական հաշվետվություններ, իրավիճակի վերաբերյալ հաշվետվություններ ներկայացնելու է նաև ՊԵԿ նախագահին։ Քաղաքացիները բոլոր հարցերով կարող են դիմել նրան, եթե գտնում են, որ Լարսում իրենց իրավունքները խախատվում են», - ասաց ՊԵԿ նախագահը։ 
11:15 - 24 փետրվարի, 2020
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը 55 վարույթ է հարուցել

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը 55 վարույթ է հարուցել

2019 թ հուլիսից-դեկտեմբեր ամիսների ընթացքում պաշտոնի ստանձնման և պաշտոնը դադարեցնելու հայտարարգիր չներկայացնելու համար Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը թվով 55 վարույթ է հարուցել: Քանակական առումով ամենաշատ վարույթներ հարուցվել են Ոստիկանության և Քննչական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց նկատմամբ` համապատասխանաբար թվով 18 և 15 վարույթ: Պետական եկամուտների կոմիտեի պաշտոնատար անձանց նկատմամբ հարուցվել է 5 վարույթ, պետական վարչական պաշտոն զբաղեցնող անձանց նկատմամբ` 4 վարույթ, Քրեակատարողական ծառայության պաշտոնատար անձանց նկատմամբ` 3, Քաղաքացիական ծառայություն իրականացնողների տկատմամբ` 3, Պետական, քաղաքական պաշտոն զբաղեցնողների նկատմամբ 2 և մեկական վարույթներ Հարկադիր կատարման ծառայողի, համայնքային ծառայողի, դատավորի, դեսպանի և զինծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց նկատմամբ: Հանձնաժողովը վարույթների մասին ծանուցել է բոլոր այն անձանց, ովքեր հայտարարագիր չեն ներկայացրել` առաջարկելով համապատասխան ժամկետներում ներկայացնել հայտարարագրերը: Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով
18:31 - 21 փետրվարի, 2020
Մեր նպատակն իրենց բացահայտելն է և իրավագիտակցության բերելը. ՊԵԿ նախագահ |lragir.am|

Մեր նպատակն իրենց բացահայտելն է և իրավագիտակցության բերելը. ՊԵԿ նախագահ |lragir.am|

lragir.am: ՀԴՄ կտրոնների քանակը գնալով ավելանում է, բայց հնարավոր չէ ասել, թե ինչ են մտածում վարչապետի հայտարարությունների մասին այն անձինք, ովքեր ՀԴՄ կտրոն չեն տպում: Այս մասին ասօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը: «Եթե դուք վարչապետի վերջին գրառումը տեսել եք, նախորդ հունվարի համեմատ 9 մլն-ով ավելի ՀԴՄ էր տպվել: Կա հանրության մի շատ մեծ զանգված, որը հորդորները լսում է և ոչ միայն վարչապետի, այլ նաև ՊԵԿ հետ համագործակցության արդյունքում, ինչպես նաև բարձրանում է մակարդակը, դրա հաշվին գնալով ավելանում են: Միշտ բոլոր պետություններում էլ կա մի այլ զանգված, որն անընդհատ փորձելու է այս կամ այլ եղանակով հակեր չվճարել, թաքցնել, ստվերում գործել: Մեր նպատակն ու գործառույթն իրենց բացահայտելն է և նաև հորդորների տեսքով իրենց իրավագիտակցության բերելը»,- ասաց նա: Ըստ Անանյանի՝ չի կարելի շահագրգռել քաղաքացուն, որ ՀԴՄ կտրոն տպի: «Երբ որ դու շահագրգռում ես քաղաքացուն, ասում ես՝ ես քեզ գումար կվճարեմ ՀԴՄ կտրոն վերցնելու համար, դու ոչ թե ձևավորում ես մշակույթ, այլ շահի վրա հիմնված փոխհարաբերություն քո քաղաքացու հետ, ինչը մենք չենք ընդունում: Չի կարելի այդպիսի բան անել, պետք է այսպես հորդորելով, համոզելով, պարտադրելով գնանք առաջ»,- ասաց նա:
14:31 - 19 փետրվարի, 2020