ՀԱՊԿ

Հավաքական անվտանգության մասին Պայմանագիրը ստորագրվել է 1992թ. մայիսի 15-ին Հայաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի եւ Ուզբեկստանի ղեկավարների կողմից:

Հավաքական անվտանգության մասին Պայմանագրում առանձնահատուկ կարեւորություն ունի վերջինիս 4-րդ հոդվածը, համաձայն որի «եթե անդամ պետություններից որեւէ մեկը ենթարկվի ագրեսիայի որեւէ պետության կամ պետությունների խմբի կողմից, ապա անդամ պետությունների կողմից դա կհամարվի որպես ագրեսիա սույն Պայմանագրի բոլոր մասնակից պետությունների դեմ:

Մասնակից պետություններից որեւէ մեկի դեմ ագրեսիայի ակտի ի հայտ գալու պարագայում, մնացած մասնակից պետությունները կցուցաբերեն անհրաժեշտ օժանդակություն` ներառյալ ռազմական օգնությունը, նաեւ կցուցաբերեն օժանդակություն իրենց տրամադրության տակ գտնվող միջոցներով` հավաքական պաշտպանության իրավունքի իրագործման կարգին համապատասխան` համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի»:

Պայմանագրով նաեւ նախատեսված է խորհրդատվությունների մեխանիզմ` մասնակից պետության կամ մի քանի մասնակից պետությունների անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը եւ ինքնիշխանությունը վտանգող սպառնալիքի դեպքում, կամ միջազգային խաղաղությանը եւ անվտանգությանը սպառնալիքի պարագայում:

ՀԱՊԿ-ը պետք է միջոցներ ձեռնարկեր՝ առանց սպասելու հայկական կողմի՝ իրենց դիմելուն․ Հրաչյա Պետրոսյանց

ՀԱՊԿ-ը պետք է միջոցներ ձեռնարկեր՝ առանց սպասելու հայկական կողմի՝ իրենց դիմելուն․ Հրաչյա Պետրոսյանց

Երեկ Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրեց, որ հուլիսի 12-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները  անհասկանալի պատճառով, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք: Ժամը 13:45-ին Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը՝ կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից եւ կորուստներ կրելով, հետ շպրտվել: Հետագայում Ադրբեջանի ՊՆ-ն հայտնեց 4 զոհի մասին։ Հայկական կողմից թեթեւ մարմնական վնասվածքներ են ստացել 3 զինծառայող եւ երկու ոստիկան, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Ադրբեջանական զինված ուժերը շարունակում են պարբերաբար ռմբակոծել հայկական դիրքերը եւ գյուղերը։ Ադրբեջանական ԶՈՒ-երը 82մմ տրամաչափի ականանետից յոթ արկ են արձակել Չինարի բնակավայրի ուղղությամբ։ Քիչ առաջ ադրբեջանական զինված ուժերը 120մմ տրամաչափի ականանետից  երեք արկ են արձակել կրկին Չինարի բնակավայրի ուղղությամբ։ Արկերից մեկն ընկել է տան վրա, երկուսը՝ բակում։ Տուժածներ չկան։  Հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում առաջացած լարվածության մասին infocom.am-ը զրուցել է ռազմական փորձագետ Հրաչյա Պետրոսյանցի հետ։ Վերջինս, արձագանքելով ընդհանուր իրավիճակին, նկատեց, որ մենք ունենք անկանխատեսելի հակառակորդ, որի համար ընդհանրապես օրինաչափություններ, պատերազմի կանոններ չեն գործում եւ, հետեւաբար, մեր զրուցակցի խոսքով, ցանկացած պահի, ցանկացած բան հնարավոր է․ «Գնահատականը հետեւյալը կարող է լինել՝ մենք գտնվում ենք պատերազմական իրավիճակում։ Ճիշտ է՝ 2016 թվականի ապրիլը մի քիչ փոփոխեց այդ մտածողությունը, բայց ներկա պահին շարունակվում է այն կարծեցյալ վիճակը, թե մենք խաղաղության մեջ ենք։ Մենք երբեք խաղաղության մեջ չենք եղել, միշտ էլ պատերազմի մեջ ենք եւ ամեն ինչ ցանկացած պահի սպասելի է, ամեն ինչ հնարավոր է»։ Խոսելով վերջին երկու ամիսների ընթացում Ադրբեջանի Պաշտպանության նախարարի եւ նախագահ Իլհամ Ալիեւի ռազմատենչ հայտարարությունների մասին՝ փորձագետն ասաց, որ պատերազմ հասկացությունը որոշակի բաղադրիչներ ունի եւ դրանցից մեկը հենց ինֆորմացիոն պատերազմն է։ Պետրոսյանցի խոսքով՝ երբ որեւէ պետություն պետք է սկսի պատերազմ մեկ այլ պետության դեմ, նախ սկսում է ինֆորմացիոն պատերազմի գրոհները, ինֆորմացիոն ճնշումները, որոնք առաջին հերթին զուտ հոգեբանական ճնշման համար կարող են կատարվել։ «Այնպես որ՝ դա օրինաչափություն է։ Սովորական պատերազմի օրինաչափություն է, ուղղակի, եթե դիտարկենք զուտ ռազմարվեստի տեսանկյունից, ցանկացած պատերազմ ծնվում եւ սկսվում է նման կերպ։ Ի դեպ՝ նաեւ այդ ամենից ելնելով՝ ինֆորմացիոն քարոզչության նպատակը որոշակի խդիրներ ունի՝ չթողնել, որպեսզի միջազգային հանրությունը վստահ ասի, թե ով է սկսել լարվածությունը»,- ասաց փորձագետը։ Մեր հարցին՝ արդյոք այս գործողությունների պատճառը կարո՞ղ են լինել Ադրբեջանի ներքաղաքական խնդիրները՝ սոցիալ- տնտեսական,  համաճարակային եւ այլն, Պետրոսյանցը նշեց, որ  հարցն ավելի շատ քաղաքական դաշտում է, սակայն, ըստ փորձագետի, այսօրվա պատերազմը ներառում է այդ բոլոր կոմպոնենտները․ «Այսինքն՝ երբ ասում ենք պատերազմ, շատ դեպքերում այդ պատերազմները կարող են ընթանալ առանց մարտական գործողությունների՝ քաղաքական, տնտեսական, ինֆորմացիոն դաշտում։ Մենք ցանկացած դեպքում այդպիսի ազդեցությունը մարտի դաշտում տեղի ունեցողի վրա չենք կարող բացառել։ Բայց թե ինչքանով այս օրերի լարումները կապ ունեն Ադրբեջանի ներքին կյանքի հետ, չեմ կարող ասել, հնարավոր է»,- ասաց Պետրոսյանցը։ Անդրադառնալով ՀԱՊԿ ուշացած արձագանքին՝ փորձագետը նշեց, որ այս կառույցը ոչ միայն պետք է հայտարարություններ աներ, այլ նաեւ միջոցներ ձեռնարկեր՝ առանց սպասելու, որ հայկական կողմը դիմի իրենց։ Դա, մեր զրուցակցի պնդմամբ, ընդունված է բոլոր ռազմական կառույցներում․ «Թե ինչի համար է այն իրավիճակը, որ այսօր կա՝ դա արդեն քաղաքական հարց է»։  Հարցին՝ արդյոք հայ-ադրբեջանական սահմանային լարվածությունը առաջին քա՞յլն է արցախա-ադրբեջանական շփման գծում լարվածություն ստեղծելու, Պետրոսյանցը պատասխանեց․ «Ցանկացած իրավիճակի բազմակողմանի վերլուծություն պետք  է կատարվի, ես կխոսեմ ռազմական տեսանկյունից․ պետք է բոլոր սցենարները քննարկվեն։ Երբ մենք բոլոր սցենարները սկսենք մշակել, սցենարներից մեկն էլ հենց դա պետք է լինի, որ իրականում սա մեր ուշադրությունը շեղելու համար է արվում, որ մենք շեղենք մեր ուշադրությունը գլխավոր ուղղությունից։ Ռազմարվեստի մեջ դա կոչվում է կեղծ, երբ առերես ցուցադրվում է, որ մենք այս ուղղությամբ ենք կուտակում մեր ուժերը, այս ուղղությամբ ենք գործողություններ իրականացնում, բայց այլ ուղղությամբ են հարձակումներ գործում։ Այս սցենարը չի բացառվում, եւ մեր համապատասխան մարմինները, վստահ եմ, այդ սցենարը մշակում են, ու մենք պատրաստ կլինենք ցանկացած իրավիճակի եւ ցանկացած զարգացման»։  Ինչ վերաբերում է հարցին, թե արդյոք ՄԱԿ գլխավոր քարտուղարի՝ համավարակի ընթացքում ռազմական գործողություններ չիրականացնելու կոչին  չմիանալը կարո՞ղ է հնարավոր լայնածավալ գործողությունների կանխատեսման պատճառ դառնալ, Պետրոսյանցը պատասխանեց․ «Դա ընդամենը կոչ էր եւ պարտադրողական ոչինչ չկար, այսինքն՝ երկրները կարող են միանալ դրան, բայց պարտավորություն չունեն։ Կամավոր ասում են՝ այո՛, մենք միանում ենք կոչին, բայց անհրաժեշտության դեպքում դիմում են ռազմական գործողությունների։ Հիմա այն, ինչ անում ենք մենք, նույնն է, մենք միացել ենք կոչին, բայց մեզ պարտադրում են, որ գնանք ռազմական գործողությունների։ Անկախ նրանից, թե որ կողմն է, չես կարող մեղադրել, թե խախտել են որեւէ պայմանավորվածություն, որովհետեւ ընդհանրապես չկա պայմանավորվածություն, կոչ է։ Զուտ իրավական տեսանկյունից՝ այդտեղ խնդրահարույց ոչինչ չկա»։  Իսկ ահա անդրադառնալով Թուրքիայի ԱԳՆ հայտարարությանը, ըստ որի՝ իրենք անվերապահորեն աջակցում են Ադրբեջանի գործողություններին, փորձագետը նշեց, որ այդպես էլ պետք է լիներ, քանի որ Թուրքիան հանդիսանում է Ադրբեջանի ռազմավարական դաշնակիցը եւ իր աջակցությունն է հայտնում։ Այդ ամենը, մեր զրուցակցի խոսքով, այն է, ինչ պետք է աներ ՀԱՊԿ-ը Հայաստանի համար, բայց չի անում․ «Ուղղակիորեն կարող ենք համեմատել Թուրքիային եւ ՀԱՊԿ-ին, եւ դրանով ամեն ինչ ասված կլինի»,- եզրափակեց ռազմական փորձագետ Հրաչյա Պետրոսյանցը։ Ասպրամ Փարսադանյան
21:24 - 13 հուլիսի, 2020
Ադրբեջանի գործողություններն անմիջականորեն կապված են քաղաքակիրթ աշխարհի դեմ Թուրքիայի դեմարշի հետ․ Ստեփանակերտ |news.am|

Ադրբեջանի գործողություններն անմիջականորեն կապված են քաղաքակիրթ աշխարհի դեմ Թուրքիայի դեմարշի հետ․ Ստեփանակերտ |news.am|

news.am: Հայաստանի հետ սահմանին Ադրբեջանի ագրեսիվ գործողություններն անմիջականորեն կապված են քաղաքակիրթ աշխարհի դեմ Թուրքիայի դեմարշի հետ: Մեկնաբանելով իրավիճակը Տավուշի ուղղությամբ՝ այս մասին ասաց Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը։ «Առաջին հայացքից, այն, ինչ տեղի է ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին, կարելի է ինչ-որ ֆորս մաժոր եւ անտրամաբանական համարել: Բայց եթե դա համակողմանի դիտարկենք, կարելի է տեսնել, որ չնայած առողջ տրամաբանության բացակայությանը, կան որոշակի նպատակներ եւ բանաձեւեր, որոնց համաձայն Ադրբեջանը գործում է»,- ասաց Բաբայանը: Ըստ նրա՝ նախ թշնամին երբեք չի թուլանում, չի քնում: «Նա անընդհատ ուսումնասիրում է մեր թույլ կողմերը: Գործում է տարբեր հատվածներում: Ուստի պետք է միշտ զգոն լինել: Երկրորդը՝ թշնամին Հայաստանի եւ Արցախի սահմանը տարբեր ուղղություններ չի համարում: Սա միեւնույն սահմանն է, ռազմաճակատի միեւնույն գիծը, որը նա ցանկանում է ճեղքել: Ցանկացած թուլացում ձեռնտու կլինի Ադրբեջանին։ Ինչո՞ւ հենց այս օրերին: Եկեք նայենք աշխարհում եւ տարածաշրջանում տեղի ունեցողին: Ստամբուլում որոշեցին Սուրբ Սոֆիան կրկին մզկիթի վերածել: Այսքան տասնամյակներ այն թանգարան էր: Աթաթուրքը, կայացնելով այդ որոշումը, ցանկանում էր պատմական փոխզիջում հաստատել: Այժմ մենք հակառակն ենք տեսնում: Սա ահաբեկչական գործողություն է քաղաքակիրթ համայնքի դեմ, ընդ որում՝ ինչպես իսլամական, այնպես էլ քրիստոնեական: Եվ ահա այստեղ բացահայտվում են Բաքվի նպատակները. ադրբեջանցի «եղբայրներն» այսպիսով խրախուսում են Էրդողանին։ Սրանք մի շղթայի օղակներն են՝ ահաբեկչություն քաղաքակիրթ համայնքի դեմ: Ադրբեջանը միշտ կփորձի ինչ-որ քայլեր ձեռնարկել իր ավագ եղբորը համահունչ: Երբ մեծ եղբայրը ինչ-որ կեղտոտ արարք է անում, կրտսերը ձգտում է հնարավորինս հետ չմնալ»,- նշել է Արցախի նախագահի խորհրդականը: Պատասխանելով հարցին, թե ինչու՞ է միջադեպը տեղի ունեցել Հայաստանի հետ սահմանին, որտեղ Ադրբեջանը ստիպված կլինի գործ ունենալ ոչ միայն ԵԱՀԿ-ի, այլեւ ՀԱՊԿ-ի հետ, Դավիթ Բաբայանը հիշեցրեց, թե ինչպես ուղղափառ աշխարհն արձագանքեց Թուրքիայի գործողություններին: «Սա Ադրբեջանի յուրատեսակ պատասխանն էր տարբեր երկրներին՝ եւ ԵԱՀԿ-ին, եւ Ռուսաստանին, եւ Արեւմուտքին եւ քաղաքակիրթ աշխարհին: Ի՞նչ է, այլ խնդիրներ հիմա չկա՞ն: Սուրբ ​​Սոֆիան պարտադիր պետք է մզկի՞թ դառնա: Եթե մզկիթ չդառնա, կորոնավիրուսը կտարածվի ամբողջ աշխարհու՞մ»,- եզրափակեց Դավիթ Բաբայանը:
12:32 - 13 հուլիսի, 2020
Կարևոր եմ համարում միջազգային համարժեք արձագանքը, այդ թվում ՀԱՊԿ–ի կողմից՝ ուղղված Ադրբեջանին․ Լիլիթ Մակունց

Կարևոր եմ համարում միջազգային համարժեք արձագանքը, այդ թվում ՀԱՊԿ–ի կողմից՝ ուղղված Ադրբեջանին․ Լիլիթ Մակունց

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Այսօր ադրբեջանական զինված ուժերը սադրանքի են դիմել Հայաստանի Հանրապետության պետական սահմանին, որին համարժեք պատասխան են ստացել հայկական զինված ուժերի կողմից և կրել մարդկային կորուստներ: Այդուհանդերձ, Ադրբեջանը շարունակում է լարել իրավիճակը՝ ակտիվորեն ծավալելով ռազմական գործողություններ՝ խոշոր տրամաչափի զինատեսակների ներգրավմամբ: Ակնհայտ է, որ այս գործողություններն Ալիևի ռազմատենչ հայտարարությունների համատեքստում են և միտված են վնասելու բանակցային խաղաղ գործընթացին: Այդ տեսանկյունից կարևոր եմ համարում միջազգային համարժեք արձագանքը, այդ թվում ՀԱՊԿ–ի կողմից՝ ուղղված Ադրբեջանին, որը լրացուցիչ զսպաշապիկ կհանդիսանա ռազմատենչ Բաքվի համար: Հուսանք՝ ադրբեջանական կողմը արագորեն կանի համապատասխան հետևություններ և մարդկային կյանքերի գնով չի փորձի իր համար ներքաղաքական խնդիրներ լուծել՝ հակառակ դեպքում հետևանքների ամբողջ պատասխանատվությունն ընկնելու է Ադրբեջանի քաղաքական ղեկավարության վրա»:
00:56 - 13 հուլիսի, 2020
Չնայած ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կոչին և համաշխարհային հումանիտար ճգնաժամին՝ Ադրբեջանն այս օրերին չի հրաժարվում սադրանքների և խաղաղ բնակչության նկատմամբ կրակ բացելու իր քաղաքականությունից

Չնայած ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կոչին և համաշխարհային հումանիտար ճգնաժամին՝ Ադրբեջանն այս օրերին չի հրաժարվում սադրանքների և խաղաղ բնակչության նկատմամբ կրակ բացելու իր քաղաքականությունից

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մասնակցեցի ՀԱՊԿ ԽՎ Խորհրդի հեռավար նիստին։ Նիստի ընթացքում անդրադարձա համաճարակի պայմաններում Ադրբեջանի սադրիչ գործողություններին․ «Համավարակի դեմ պայքարը պետք է ժողովուրդների հաշտեցման հնարավորություն դառնա․ կարծում եմ՝ բոլորս համաձայն ենք ՄԱԿ գլխավոր քարտուղարի այս մտքի հետ։ Այնուամենայնիվ, չնայած ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կոչին և համաշխարհային հումանիտար ճգնաժամին, որի դեմ մենք բոլորս պայքարում ենք՝ Ադրբեջանն այս օրերին չի հրաժարվում սադրանքների և խաղաղ բնակչության նկատմամբ կրակ բացելու իր քաղաքականությունից: Նմանօրինակ գործողություններն անթույլատրելի են, և ես ակնկալում եմ դրանց դատապարտումը՝ տարածաշրջանում կայունություն պահպանման նպատակով»»:
15:13 - 15 հունիսի, 2020
Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորել են ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը և ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղար Դմիտրի Կոբիցկին

Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորել են ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը և ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղար Դմիտրի Կոբիցկին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորել են ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը և ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղար Դմիտրի Կոբիցկին: «Հարգելի Նիկոլ Վովայի, ընդունեք իմ ջերմ շնորհավորանքները և բարեմաղթանքները Ձեր ծննդյան օրվա կապակցությամբ: Հայաստանի Հանրապետության վարչապետի բարձր պաշտոնում Դուք Ձեր ամբողջ ուժն ու եռանդը ներդնում եք Ձեր ժողովրդին ծառայության, պետական և հասարակական կյանքի տարբեր ոլորտներում խորքային և համակարգված բարեփոխումների իրականացման, անկախ և ժողովրդավարական Հայաստանի հետագա զարգացման և ամրապնդման, տարածաշրջանային և միջազգային անվտանգությանը և կայունությանը արժանի ներդրումն ապահովելու գործում: Բարձր ենք գնահատում Ձեր մշտական աջակցությունը մեր կազմակերպության գործունեության արդյունավետության բարձրացմանն ուղղված քայլերին: Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք կկարողանանք լիովին օգտագործել վերջինիս ներուժը՝ անդամ պետությունների կողմից առաջադրված խնդիրների հաջող իրագործման նպատակով: Մաղթում ենք Ձեզ, հարգելի՛ Նիկոլ Վովայի, քաջառողջություն և նորանոր հաջողություններ Ձեր պետական գործունեության մեջ»,-նշված է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ուղերձում: ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղարի ուղերձում նշված է . «Հարգելի Նիկոլ Վովայի, ԱՊՀ պետությունների միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի անունից ընդունեք անկեղծ շնորհավորանքներ Ձեր ծննդյան օրվա կապակցությամբ: Ձեր աշխատանքային ուղին լի է հաղթանակներով և ձեռքբերումներով: Ձեզ ճանաչում են որպես իսկական հայրենասերի, տաղանդավոր և փորձառու առաջնորդի: Այդ հատկանիշների շնորհիվ Դուք վայելում եք արժանի հարգանք և կարողացել եք զգալի հաջողությունների հասնել: Ձեր շնորհիվ Հայաստանի Հանրապետությունը, ընթանալով տնտեսական և սոցիալական զարգացման ուղով, մեծ հեղինակություն է վայելում ԱՊՀ մասնակից երկրների և ամբողջ համաշխարհային հանրության շրջանում։ Վստահ եմ, որ կշարունակեք դրսևորել Ձեզ որպես առաջադեմ քաղաքական գործիչ և իրական առաջնորդ, որի գործնական որակներն արժանի են ամենաբարձր գնահատականի: Թույլ տվեք մաղթել Ձեզ, հարգելի Նիկոլ Վովայի, քաջառողջություն, երջանկություն և հաջողություններ Ձեր վեհ գործունեության մեջ` հանուն խաղաղության, Հայաստանի բարգավաճման և նրա քաղաքացիների բարեկեցության»:
17:39 - 01 հունիսի, 2020
Հայաստան-Ռուսաստան ռազմական համագործակցությունը բավական սերտ է. Լավրով |armenpress.am|

Հայաստան-Ռուսաստան ռազմական համագործակցությունը բավական սերտ է. Լավրով |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտնել է, որ Հայաստանի հետ ՌԴ ռազմական համագործակցությունը բավական սերտ է: Ինչպես հայտնում է Regionmonitor-ը, այս մասին Լավրովն ասել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի արդյունքների ամփոփման ասուլիսում: «Հարաբերությունները մենք գնահատում ենք, որպես դաշնակցային: Դա վերաբերում է և՛ ՀԱՊԿ շրջանակում, և՛ մեր երկկողմ հարաբերություններին: Ռազմական համագործակցությունը բավական սերտ է»,- ասել է Լավրովը: Ռուսաստանի արտգործնախարարը հավելել է, որ Հայաստանում գտնվում է ռուսական ռազմաբազա, որն աջակցում է տարածաշրջանում կայունության ու անվտանգության պահպանմանը:  «Ինչ վերաբերում է ռազմատեխնիկական համագործակցությանը, ռազմատեխնիկական աջակցությանը, որը մենք ցուցաբերում ենք Հայաստանի Հանրապետությանը, այստեղ ևս բավական սերտ և արդյունավետ աշխատանք է ընթանում»,- նշել է նախարարը: Սերգեյ Լավրովը նշել է, որ այդ աշխատանքը մշտական է, ամենօրյա և պրոֆեսիոնալ, և այդ առնչությամբ որևէ հարց չի առաջանում:
14:51 - 27 մայիսի, 2020
Տեղի ունեցավ ՀԱՊԿ անդամ պետությունների ԱԳ նախարարների խորհրդի նիստը՝ տեսակապի ձևաչափով

Տեղի ունեցավ ՀԱՊԿ անդամ պետությունների ԱԳ նախարարների խորհրդի նիստը՝ տեսակապի ձևաչափով

Մայիսի 26-ին տեսակապի ձևաչափով տեղի ունեցավ ՀԱՊԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստը: ԱԳ նախարարները քննարկեցին ՀԱՊԿ շրջանակներում համագործակցության ամրապնդմանը, միջազգային և տարածաշրջանային զարգացումներին, անվտանգության ժամանակակից մարտահրավերներին ու սպառնալիքներին համատեղ հակազդեցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Իր խոսքում Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը վերահաստատեց Հայաստանի հանձնառությունը Կազմակերպության շրջանակներում փոխգործակցության խորացմանը՝ ուղղված արտաքին քաղաքական համադրման արդյունավետության բարձրացմանը, պաշտպանական բաղադրիչի, սպառնալիքներին և մարտահրավերներին հակազդման մեխանիզմների ամրապնդմանը: Անդրադառնալով նոր տիպի կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված միջազգային հանրության առջև ծառացած մարտահրավերներին՝ նախարար Մնացականյանը, մասնավորապես, նշեց. «Համավարակի և դրա հետևանքների դեմ պայքարում անհրաժեշտ են միջազգային հանրության միասնական և համակարգված գործողություններ: Մենք մեր լիակատար համերաշխությունն ենք հայտնում մեր դաշնակիցներին համավարակի դեմ պայքարում և պատրաստ ենք կողք կողքի աշխատել բոլոր ուղղություններով՝ բոլոր բացասական հետևանքները հաղթահարելու և մեր պետությունների կայուն զարգացումն ապահովելու համար»:
10:36 - 27 մայիսի, 2020
Շարունակում ենք խաղաղ գործընթացում մեր կառուցողական մասնակցությունը, որի ներուժը չի կարող լիարժեք իրացվել առանց Արցախի ժողովրդի մասնակցության․ Մնացականյան

Շարունակում ենք խաղաղ գործընթացում մեր կառուցողական մասնակցությունը, որի ներուժը չի կարող լիարժեք իրացվել առանց Արցախի ժողովրդի մասնակցության․ Մնացականյան

ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն այսօր ՀԱՊԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստում անդրադարձել է Ադրբեջանի` մայիսի 18-ից 22-ն ընկած ժամանակահատվածում հարձակողական բնույթի օպերատիվ-մարտավարական լայնածավալ զորավարժությունների անցկացմանը, որն իրականացվել է միջազգային հանձնառությունների՝ Վիեննայի փաստաթղթի խախտմամբ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն։ Նախարարն ընդգծել է, որ այդօրինակ գործողությունները, որոնք խարխլում են տարածաշրջանային կայունությունը և լուրջ վնաս են հասցնում խաղաղ գործընթացին, պետք է պատշաճ կերպով դատապարտվեն։ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նաև վերահաստատել է Հայաստանի և Արցախի նորընտիր իշխանությունների հանձնառությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում: «Մենք կտրականապես բացառում ենք ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումը և շարունակում ենք խաղաղ գործընթացում մեր կառուցողական մասնակցությունը, որի ներուժը չի կարող լիարժեք իրացվել առանց Արցախի ժողովրդի մասնակցության և բոլոր կողմերի համարժեք փոխզիջման»: Մնացականյանն իր խոսքում նաև անդրադարձել է Մերձավոր Արևելքում ծավալվող իրադարձություններին՝ ընդգծելով կրոնական և ազգային փոքրամասնությունների պաշտպանության անհրաժեշտությունը: Տեսակապի ձևաչափով անցկացված խորհրդի նիստի ավարտին ընդունվել են «Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 75-րդ տարելիցի կապակցությամբ», «Covid-19 համավարակի հետ կապված համընդհանուր հրադադար հաստատելու ՄԱԿ գլխավոր քարտուղարի կոչին աջակցության մասին», «Կորոնավիրուսային վարակի դեմ պայքարում համերաշխության և փոխըմբռնման մասին» և «ՄԱԿ կանոնադրության նպատակներին և սկզբունքներին հավատարմության հաստատման մասին» համատեղ հայտարարությունները: Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ–ն մայիսի 18-22–ը լայնածավալ օպերատիվ-մարտավարական զորավարժություններ անցկացրեց։ 
21:40 - 26 մայիսի, 2020
Մենք առաջարկում ենք քննարկել կենսաբանական անվտանգության ոլորտում համագործակցության հարցը. Լավրովը դիմել է ՀԱՊԿ անդամ պետությունների արտգործնախարարներին |tert.am|

Մենք առաջարկում ենք քննարկել կենսաբանական անվտանգության ոլորտում համագործակցության հարցը. Լավրովը դիմել է ՀԱՊԿ անդամ պետությունների արտգործնախարարներին |tert.am|

tert.am: Կորոնավիրուսը լուրջ փորձություն է դարձել, ՀԱՊԿ անդամ երկրները կուսումնասիրեն կենսաբանական անվտանգության ոլորտում համագործակցության հարցը: Այդ մասին ասել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) արտաքին գործերի նախարարների խորհրդի՝ տեսակոնֆերանսի ձևաչափով անցկացված նիստում: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: «Կորոնավիրուսային վարակը լուրջ փորձություն է դարձել և ազդեցություն է թողնում միջազգային հարաբերությունների ամբողջ համակարգի վրա, այն մարտահրավեր է դարձել յուրաքանչյուր պետության և միջպետական կառույցի համար: Եվ այսօր մենք պետք է ուշադիր վերլուծենք, թե ինչ եզրահանգումներ պետք է արվեն մեր կազմակերպության գործունեության հետ կապված»,-ասել է Լավրովը: ՌԴ արտգործնախարարը հավելել է, որ ՀԱՊԿ-ի ներուժը պահանջարկ ունի նման փորձությունները հաղթահարելու գործում: Առավել մանրամասն՝ tert.am-ում
16:49 - 26 մայիսի, 2020
ՀԱՊԿ-ի ԱԳՆ ղեկավարների խորհուրդը կանցկացվի մայիսի 26-ին վիդեոկոնֆերանսի ձեւաչափով |news.am|

ՀԱՊԿ-ի ԱԳՆ ղեկավարների խորհուրդը կանցկացվի մայիսի 26-ին վիդեոկոնֆերանսի ձեւաչափով |news.am|

news.am: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) արտաքին գործերի նախարարների խորհուրդը կանցկացվի մայիսի 26-ին վիդեոկոնֆերանսի ձեւաչափով, օրակարգում ներառված է կորոնավիրուսի համավարակի ազդեցությունը բլոկի երկրների վրա, ինչպես նաեւ ՀԱՊԿ գործընկերոջ եւ դիտորդի կարգավիճակի իրականացման հետագա քայլերը եւ պատմության կեղծման դեմ պայքարը, «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զաս: «Այն նոր իրողությունները, որոնք այժմ զարգանում են ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտում համավարակի ազդեցության տակ, կքննարկվեն ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի առաջիկա հանդիպման ընթացքում»,- ասել է Զասը: Ըստ նրա՝ COVID-19-ի համավարակը շատ լուրջ սպառնալիք է ՀԱՊԿ երկրների համար: Նա հիշեցրել է, որ հեռախոսազրույցներ է ունեցել ՀԱՊԿ անդամ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների հետ կորոնավիրուսի տարածման իրավիճակի վերաբերյալ: «Մենք կարծիքներ փոխանակեցինք կազմակերպության յուրաքանչյուր անդամ պետությունում համավարակի դեմ պայքարի ուղղությամբ ձեռնարկված միջոցների վերաբերյալ: Պայմանավորվեցինք նաեւ շարունակել խորհրդակցությունները՝ ՀԱՊԿ-ի պատասխանատվության ոլորտում իրավիճակի կտրուկ վատթարացման դեպքում կոլեկտիվ արձագանքման միջոցառումներ մշակելու համար»,- ասել է գլխավոր քարտուղարը: «Իհարկե, համավարակը նոր սպառնալիք է, սակայն ՀԱՊԿ-ի իրավական դաշտը թույլ է տալիս արձագանքել այս տեսակի սպառնալիքներին: Գործող կարգավորող իրավական շրջանակներում եւ առկա համակարգում կան հնարավորություններ համավարակին արձագանքելու համար»,- եզրափակել է Զասը:
15:01 - 15 մայիսի, 2020
ՀԱԿՊ-ում և ԵԱՏՄ-ում տեսնում են՝ ինչպես է ԱՄՆ-ն ձգտում կառավարելի քաոսի իրավիճակ ստեղծել. ՌԴ փոխարտգործնախարար
 |tert.am|

ՀԱԿՊ-ում և ԵԱՏՄ-ում տեսնում են՝ ինչպես է ԱՄՆ-ն ձգտում կառավարելի քաոսի իրավիճակ ստեղծել. ՌԴ փոխարտգործնախարար |tert.am|

<ditert.am: v class="inner-content__left inner-content__left--770 fl"> Ռուսաստանի գործընկերները Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) կազմում տեսնում են, որ ԱՄՆ-ն կառավարելի քաոսի ստեղծման քաղաքականություն է վարում մի շարք տարածաշրջաններում: Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, նման հայտարարություն է արել ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը «Երկրի, բոլոր երկրների համար ընտրության ազատության պաշտպանություն. նոր գաղափարներ Ռուսաստանի արտաքին քաղաքականության համար» խորագրով զեկույցի ներկայացման ժամանակ: «Ոչ միայն մենք, այլև ՀԱՊԿ-ի մեր դաշնակիցներից և ԵԱՏՄ կամզում մեր գործընկերներից շատերը երկար ժամանակ է, ինչ հետևում են աշխարհի տարբեր տարածաշրջաններում կառավարելի քաոսի իրավիճակ ստեղծելուն և ինքնիշխան երկրների և ամբողջ տարածաշրջանների փաստացի ենթարկեցմանն ուղղված ԱՄՆ ջանքերին»,- ասել է պաշտոնյան:      
19:47 - 22 ապրիլի, 2020