<ditert.am: v class="inner-content__left inner-content__left--770 fl">
Ռուսաստանի գործընկերները Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) կազմում տեսնում են, որ ԱՄՆ-ն կառավարելի քաոսի ստեղծման քաղաքականություն է վարում մի շարք տարածաշրջաններում:
Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, նման հայտարարություն է արել ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը «Երկրի, բոլոր երկրների համար ընտրության ազատության պաշտպանություն. նոր գաղափարներ Ռուսաստանի արտաքին քաղաքականության համար» խորագրով զեկույցի ներկայացման ժամանակ:
«Ոչ միայն մենք, այլև ՀԱՊԿ-ի մեր դաշնակիցներից և ԵԱՏՄ կամզում մեր գործընկերներից շատերը երկար ժամանակ է, ինչ հետևում են աշխարհի տարբեր տարածաշրջաններում կառավարելի քաոսի իրավիճակ ստեղծելուն և ինքնիշխան երկրների և ամբողջ տարածաշրջանների փաստացի ենթարկեցմանն ուղղված ԱՄՆ ջանքերին»,- ասել է պաշտոնյան:
comment.count (0)