Ֆրանսիա

Ֆրանսիական Հանրապետություն, ունիտար կիսանախագահական հանրապետություն Արևմտյան Եվրոպայում՝ իր մի քանի անդրծովյան տարածքներով և կղզիներով, որոնք տեղակայված են Հնդկական, Խաղաղ և Ատլանտյան օվկիանոսներում։ Մայրցամաքային Ֆրանսիան ձգվում է Միջերկրական ծովից մինչև Անգլիական նեղուց և Հյուսիսային ծով, Հռենոսից մինչև Ատլանտյան օվկիանոս։ Տարածքը՝ 674,843 կմ², բնակչության թիվը 2020-ի տվյալներով ավելի քան 65 միլիոն է։

Ֆրանսիայի մայրաքաղաքը Փարիզն է, պետական լեզուն ֆրանսերենը։

Ռուսաստանը «պերսոնա նոն գրատա» է հայտարարել 34 ֆրանսիացի դիվանագետի. Ֆրանսիայի ԱԳՆ-ն արձագանքել է
 |tert.am|

Ռուսաստանը «պերսոնա նոն գրատա» է հայտարարել 34 ֆրանսիացի դիվանագետի. Ֆրանսիայի ԱԳՆ-ն արձագանքել է |tert.am|

tert.am: Ռուսաստանը «պերսոնա նոն գրատա» է հայտարարել Ռուսաստանում ֆրանսիական դիվանագիտական հաստատությունների 34 աշխատակցի, որոնք երկու շաբաթվա ընթացքում պետք է լքեն երկիրը։ Այս մասին ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ, որը տարածվել է չորեքշաբթի։Մայիսի 18-ին Ֆրանսիայի Հանրապետության դեսպան Պիեռ Լևին կանչվել է ՌԴ ԱԳՆ: Նրան խստորեն բողոքել են Ֆրանսիայի իշխանությունների սադրիչ և չարդարացված որոշման առնչությամբ՝ Ֆրանսիայում ռուսական դիվանագիտական հաստատությունների 41 աշխատակցի անցանկալի անձ ճանաչելու վերաբերյալ։ Ընդգծվել է, որ այս քայլը լուրջ վնաս է հասցնում ռուս-ֆրանսիական հարաբերություններին և կառուցողական երկկողմ համագործակցությանը։Ֆրանսիայի ԱԳՆ-ն ափսոսում է ֆրանսիացի դիվանագետներին արտաքսելու Ռուսաստանի Դաշնության որոշման համար և այն համարում է անհիմն։
15:28 - 18 մայիսի, 2022
ՀՀ ԲՏԱ նախարարը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտի զարգացմանն առնչվող հարցեր

ՀՀ ԲՏԱ նախարարը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտի զարգացմանն առնչվող հարցեր

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը  մայիսի 16-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից։ Ռոբերտ Խաչատրյանը, բարձր գնահատելով Ֆրանսիայի հարուստ փորձը տեխնոլոգիական ոլորտում, ինչպես նաև նախարարության հետ նախկինում իրականացված ծրագրերի արդյունավետությունը, կարևորել է երկկողմ փոխշահավետ համագործակցության խորացման անհրաժեշտությունը։ «Անն Լույոն՝ շնորհավորելով Ռոբերտ Խաչատրյանին նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, վերահաստատել է համագործակցության շարունակության պատրաստակամությունը: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Ֆրանսիայի կողմից Հայաստանին նվիրաբերած սուպեր համակարգիչը Երևան տեղափոխելու գործընթացին, «Ինժեներական քաղաքի» գործունեությանը, ստարտափների զարգացմանն ուղղված ինկուբացիոն և աքսելերացիոն ծրագրերին, տեխնոլոգիական կրթության ոլորտում  համագործակցության  հնարավորություններին, մի շարք այլ թեմաների»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Կողմերը քննարկել են նաև հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության ճանապարհային քարտեզի շրջանակում նորագույն տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորությունները: Ռոբերտ Խաչատրյանն  ու Անն Լույոն անդրադարձել են նաև հունիսին Փարիզում կայանալիք Viva-Technology-2022 և այլ միջազգային ցուցահանդեսներին նախարարության մասնակցությանն առնչվող մի շարք հարցերի։ Նշվում է, որ հանդիպման ավարտին ևս մեկ անգամ վերահաստատվել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտում երկկողմ հարաբերությունները զարգացնելու անհրաժեշտությունն ու պատրաստակամությունը:
18:50 - 16 մայիսի, 2022
«Մեծ յոթնյակի» ԱԳ նախարարներն ընդգծել են, որ չեն ճանաչում Ուկրաինայի սահմանների փոփոխությունները |shantnews.am|

«Մեծ յոթնյակի» ԱԳ նախարարներն ընդգծել են, որ չեն ճանաչում Ուկրաինայի սահմանների փոփոխությունները |shantnews.am|

shantnews.am: Յոթնյակի (G7) երկրները (Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Իտալիա, Կանադա, ԱՄՆ, Ֆրանսիա և Ճապոնիա) ընդգծել են, որ չեն ճանաչում Ուկրաինայի սահմանների փոփոխությունները, փոխանցում է ՏԱՍՍ-ը: ««Մեծ յոթնյակի» երկրների արտգործնախարարները պնդում են, որ Ուկրաինային զենք կմատակարարեն «այնքան ժամանակ, քանի դեռ դա անհրաժեշտ է»,- այս մասին ասվում է Գերմանիայի հյուսիսում գտնվող Վանգելս կոմունայում եռօրյա հանդիպման արդյունքներով G7 երկրների արտգործնախարարների ընդունած համատեղ հայտարարության մեջ։ G7-ի արտգործնախարարները կարծում են, որ Ուկրաինայում իրավիճակը վատթարացրել է համաշխարհային տնտեսության զարգացման հեռանկարները։ Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունները, նրանց գնահատմամբ, «վատթարացրին համաշխարհային տնտեսության զարգացման հեռանկարները՝ հանգեցնելով պարենամթերքի, վառելիքի և էներգիայի գների աճին»։ Նախարարները Ռուսաստանին կոչ են արել վերջ տալ Ուկրաինայից «հացահատիկի արտահանման շրջափակմանը»։ «Սա կարող է լինել միայն առաջին քայլը»,- ասվում է հայտարարության մեջ։ Փաստաթղթում նշվում է, որ մոտ 43 միլիոն մարդ սովից մեկ քայլ է հեռու։ G7-ը Չինաստանին կոչ է անում նաև չօգնել Ռուսաստանին և չշրջանցել Մոսկվայի դեմ պատժամիջոցները։ Ռուսաստանի Դաշնության նախագահը ավելի վաղ ընդգծել էր, որ Ռուսաստանի դեմ արևմտյան պատժամիջոցները հարվածում են այն երկրների տնտեսություններին, որոնք դրանք պարտադրում են, ինչպես նաև հրահրում են համաշխարհային ճգնաժամ։
14:43 - 14 մայիսի, 2022
Զելենսկու պնդմամբ՝ Մակրոնն Ուկրաինային առաջարկել է «որոշ զիջումների գնալ»
 |azatutyun.am|

Զելենսկու պնդմամբ՝ Մակրոնն Ուկրաինային առաջարկել է «որոշ զիջումների գնալ» |azatutyun.am|

azatutyun.am: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն առաջարկել է Ուկրաինային «որոշ զիջումների գնալ ինքնիշխանության հարցում»՝ «օգնելու Պուտինին փրկել դեմքը»։ Այս մասին իտալական Rai 1 հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Ուկրաինայի նախագահի գնահատմամբ` Մակրոնի առաջարկը «կոռեկտ չէ»: Զելենսկին պնդել է, որ Ուկրաինան չի պատրաստվում «ինչ-որ մեկի համար ինչ-որ բան փրկել և դրա համար տարածքներ կորցնել»։ Թե երբ և կոնկրետ ինչ է առաջարկել Մակրոնը, Զելենսկին բառացի չի ասել։ Մակրոնը վերջին անգամ Մոսկվա և Կիև է այցելել փետրվարի սկզբին՝ մինչև պատերազմը։ Մամուլն այն ժամանակ գրել էր, որ Մակրոնը կարող էր Պուտինի առաջարկները Զելենսկուն փոխանցել՝ մասնավորապես մինսկյան համաձայնագրերի մեկնաբանման հետ կապված։ Ուկրաինայի նախագահի հայտարարություններին պաշտոնական Փարիզը դեռևս չի արձագանքել։
18:13 - 13 մայիսի, 2022
Հարձակում Փարիզում Թուրքիայի գլխավոր հյուպատոսության վրա, տուժածներ չկան |azatutyun.am|

Հարձակում Փարիզում Թուրքիայի գլխավոր հյուպատոսության վրա, տուժածներ չկան |azatutyun.am|

azatutyun.am: Նախօրեին պայթուցիկ սարքով հարձակում է տեղի ունեցել Փարիզում Թուրքիայի գլխավոր հյուպատոսության վրա։ Թուրքական լրատվամիջոցների համաձայն, վնասվել են հյուպատոսարանի պատերը, ջարդվել են պատուհանները, տուժածներ չկան։ Տեղի ունեցածի համար մինչ այս պահը որևէ մեկը պատասխանատվություն չի ստանձնել։ Ֆրանսիական ոստիկանությունը փնտրում է հարձակման հեղինակներին: Պաշտոնական Անկարան դատապարտել է միջադեպը և Ֆրանսիայի իշխանություններին կոչ արել՝ անհապաղ քայլեր ձեռնարկել մեղավորներին հայտնաբերելու և պատասխանատվության ենթարկելու համար։ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն այսօր հայտարարել է, որ կապ է հաստատել Ֆրանսիայի նախագահ խորհրդականի հետ և Թուրքիան հստակ քայլեր է ձեռնարկում այդ հարցով։ «Անկարայում Ֆրանսիայի դեսպան չլինելու պատճառով Թուրքիայի արտգործնախարարություն է կանչվել գործերի ժամանակավոր հավատարմատարը։ Մենք ֆրանսիացի դիվանագետին բաց ներկայացրել ենք մեր ակնկալիքները», - այսօր հայտարարել է Չավուշօղլուն։
14:27 - 13 մայիսի, 2022
Թրյուդոն Մակրոնի հետ քննարկել է Ուկրաինայի իրադրության հետեւանքները |armenpress.am|

Թրյուդոն Մակրոնի հետ քննարկել է Ուկրաինայի իրադրության հետեւանքները |armenpress.am|

armenpress.am: Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն մայիսի 12-ին հեռախոսազրույց Է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Այդ մասին ասված Է Կանադայի կառավարության ղեկավարի կայքում զետեղված հաղորդագրության մեջ: Նշվում Է, որ խոսք Է գնացել այդ թվում Ուկրաինայի իրադրության «գլոբալ հետեւանքների» մասին, «առանձնապես Էներգակիրների գների եւ պարենային անվտանգության համար»: Զրուցակիցները պայմանավորվել են «երկկողմ եւ բազամակողմ ուղիներով հետագա համագործակցության շուրջ այդ մարտահրավերների համակարգված պատասխանի համար՝ առավել խիստ տուժած (պետություններին) օգնելու նպատակով, հատկապես Աֆրիկայում եւ Մերձավոր Արեւելքում»: Թրյուդոն եւ Մակրոնը նաեւ քննարկել են Ուկրաինայի իրադարձությունները եւ «համաձայնության են եկել ուկրաինական կողմի հետագա աջակցության համար գործընկերների եւ դաշնակիցների հետ համակարգումը շարունակելու անհրաժեշտության վերաբերյալ», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
11:31 - 13 մայիսի, 2022
ԵԱՀԿ քարտուղարությունը «Մինսկի խումբը դիտարկում է որպես պատշաճ մարմին»՝ կայուն խաղաղության հաստատման համար |azatutyun.am|

ԵԱՀԿ քարտուղարությունը «Մինսկի խումբը դիտարկում է որպես պատշաճ մարմին»՝ կայուն խաղաղության հաստատման համար |azatutyun.am|

azatutyun.am: «Մենք Մինսկի խումբը դիտարկում ենք որպես պատշաճ մարմին և տեսնում ենք անհրաժեշտություն ակտիվացնելու ջանքերը՝ կայուն խաղաղության հաստատման, տարածաշրջանի բարգավաճ զարգացման համար»,- այսպես են արձագանքել ԵԱՀԿ քարտուղարությունից՝ պատասխանելով «Ազատության» հարցին։ Տարիներ շարունակ ղարաբաղյան հակամարտությամբ զբաղվող կառույցից հետաքրքրվել էինք՝ երբ Ադրբեջանը դե ֆակտո չի ճանաչում եռանախագահության մանդատը, իսկ միջնորդների միջև վիթխարի հակասություններ կան, տեսնո՞ւմ են արդյոք Մինսկի խմբի հետագա գործունեության հեռանկար։ Ուկրաինայում պատերազմի պատճառով Ռուսաստանի և Արևմուտքի հակասությունների ֆոնին Մինսկի խմբի համանախագահները առանձին-առանձին են այցելում Հայաստան։ ԵԱՀԿ-ից, սակայն, չեն մեկնաբանել ռուս-ուկրաինական պատերազմի ընթացքում արված Ռուսաստանի արտգործնախարարի հայտարարությունը, թե ԱՄՆ-ը և Ֆրանսիան հրաժարվել են Ռուսաստանի հետ աշխատել ԵԱՀԿ Մինսկի խմբում։ «ԵԱՀԿ նախագահությունը մտադիր չէ մեկնաբանել Մինսկի խմբի առնչությամբ Ֆրանսիային կամ ԱՄՆ-ին վերաբերող հայտարարությունները»,- ասված է պատասխանում։ ԵԱՀԿ-ից նաև չեն հստակեցրել՝ ինչ պատասխան են տվել Երևանի դիմումին։ Մոտ երկու ամիս առաջ Երևանը դիմել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման նպատակով բանակցություններ կազմակերպելու համար։ «Համանախագահող երկրները, ինչևս և ԵՄ-ը, վերջին շաբաթներին ակտիվորեն համագործակցում են Բաքվի և Երևանի հետ: Հայաստանը և Ադրբեջանը՝ որպես ԵԱՀԿ-ի անդամ երկրներ, գիտակցում են, որ կազմակերպությունը պատրաստ է ցանկացած աջակցություն ցուցաբերել՝ թե՛ իր մանդատի շրջանակներում, թե՛ այլ համատեքստերում իր փորձի հիման վրա»,- նշել են ԵԱՀԿ քարտուղարությունից։ Իգոր Խովաևը ապրիլի կեսին նշանակվել է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների բարելավման հարցով Ռուսաստանի հատուկ ներկայացուցիչ։ Ինչպես ԵԱՀԿ քարտուղարկությունից են նշել՝ Ռուսաստանը նոր համանախագահի առաջադրման մասին չի տեղեկացրել.- «Ուստի մեր ըմբռնումն այն է, որ դեսպան Խովաևն է շարունակում մնալ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահը»։
10:10 - 13 մայիսի, 2022
Մակրոնն ու Օրբանը քննարկել են Ռուսաստանի դեմ նավթային էմբարգոն

 |armenpress.am|

Մակրոնն ու Օրբանը քննարկել են Ռուսաստանի դեմ նավթային էմբարգոն |armenpress.am|

armenpress.am: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ հեռախոսազրույց է ունեցել, որի ընթացքում կողմերը քննարկել են Ռուսաստանից նավթի ներկրման էմբարգոյի հարցը, ինչին դեմ է Բուդապեշտը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Ելիսեյան պալատի ներկայացուցչին։ «Բոլոր մակարդակներով բանակցություններ են ընթանում՝ վեցերորդ (Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցների) փաթեթի շուրջ գլոբալ համաձայնության հասնելու համար», - նշել է Ֆրանսիայի ղեկավարի վարչակազմի ներկայացուցիչը։ Պատժամիջոցների հարցի շուրջ բանակցությունները կշարունակվեն ԵՄ այլ ներկայացուցիչների հետ, ասել է նա։ Ավելի վաղ Ֆրանսիայի արտգործնախարարության պետքարտուղար Կլեման Բոնը հայտարարել էր, որ Մակրոնը մայիսի 10-ին ծրագրում է բանակցություններ վարել Հունգարիայի վարչապետ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի և ԵՄ այլ առաջնորդների հետ Ռուսաստանից նավթի մատակարարումների էմբարգոյի վերաբերյալ։ Նրա խոսքով՝ Ֆրանսիան ակնկալում է, որ «մոտ օրերս կհամաձայնեցվի պատժամիջոցների վեցերորդ փաթեթը»։  
20:05 - 10 մայիսի, 2022
ՌԴ-ի դեմ պատժամիջոցների քննարկումներում առաջընթաց կա. Ֆոն դեր Լայենը՝ Օրբանի հետ հանդիպման մասին |1lurer.am|

ՌԴ-ի դեմ պատժամիջոցների քննարկումներում առաջընթաց կա. Ֆոն դեր Լայենը՝ Օրբանի հետ հանդիպման մասին |1lurer.am|

1lurer.am: Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հարցում Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ բանակցություններում առաջընթացի մասին: «Այսօր երեկոյան վարչապետ Վիկտոր Օրբանի մեր քննարկումը օգտակար էր պատժամիջոցների և էներգետիկ անվտանգության հետ կապված հարցերի պարզաբանման համար։ Մենք առաջընթաց ենք գրանցել, բայց հետագա աշխատանք է պետք»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Եվրահանձնաժողովի նախագահը՝ ամփոփելով Հունգարիա կատարած այցը։ Նա հավելել է, որ տարածաշրջանի երկրների մասնակցությամբ խորհրդակցություն կհրավիրի՝ ուղղված նավթային ենթակառուցվածքների ոլորտում տարածաշրջանային համագործակցության ամրապնդմանը: Ավելի վաղ Հունգարիան, որի կախվածությունը ռուսական նավթից ու գազից մեծ է, կտրականապես դեմ էր արտահայտվել Մոսկվայի դեմ պատժամիջոցների փաթեթում նավթային էմբարգո սահմանելուն: Ֆրանսիայի ԱԳ նախարարությունից էլ հայտնել են, որ նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց կունենա Հունգարիայի վարչապետի հետ՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հարցում համաձայնության հասնելու համար: Գերատեսչությունից հույս են հայտնել, որ Մոսկվայի դեմ սահմանափակումների փաթեթը մոտ օրերս կընդունվի:
13:05 - 10 մայիսի, 2022