ՌԴ-ի դեմ պատժամիջոցների քննարկումներում առաջընթաց կա. Ֆոն դեր Լայենը՝ Օրբանի հետ հանդիպման մասին |1lurer.am|
13:05 - 10 մայիսի, 2022

ՌԴ-ի դեմ պատժամիջոցների քննարկումներում առաջընթաց կա. Ֆոն դեր Լայենը՝ Օրբանի հետ հանդիպման մասին |1lurer.am|

1lurer.am: Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հարցում Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ բանակցություններում առաջընթացի մասին:

«Այսօր երեկոյան վարչապետ Վիկտոր Օրբանի մեր քննարկումը օգտակար էր պատժամիջոցների և էներգետիկ անվտանգության հետ կապված հարցերի պարզաբանման համար։ Մենք առաջընթաց ենք գրանցել, բայց հետագա աշխատանք է պետք»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Եվրահանձնաժողովի նախագահը՝ ամփոփելով Հունգարիա կատարած այցը։

Նա հավելել է, որ տարածաշրջանի երկրների մասնակցությամբ խորհրդակցություն կհրավիրի՝ ուղղված նավթային ենթակառուցվածքների ոլորտում տարածաշրջանային համագործակցության ամրապնդմանը:

Ավելի վաղ Հունգարիան, որի կախվածությունը ռուսական նավթից ու գազից մեծ է, կտրականապես դեմ էր արտահայտվել Մոսկվայի դեմ պատժամիջոցների փաթեթում նավթային էմբարգո սահմանելուն:

Ֆրանսիայի ԱԳ նախարարությունից էլ հայտնել են, որ նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց կունենա Հունգարիայի վարչապետի հետ՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հարցում համաձայնության հասնելու համար: Գերատեսչությունից հույս են հայտնել, որ Մոսկվայի դեմ սահմանափակումների փաթեթը մոտ օրերս կընդունվի:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել