Օլաֆ Շոլց

Օլաֆ Շոլցը Գերմանիայի կալնցլերն է։ Այդ պաշտոնը զբաղեցնում է 2021 թվականից։

Գերմանիան ռուսական գազի դիմաց վճարելու է եվրոյով կամ դոլարով․ ԳՖՀ կառավարության ներկայացուցիչ

Գերմանիան ռուսական գազի դիմաց վճարելու է եվրոյով կամ դոլարով․ ԳՖՀ կառավարության ներկայացուցիչ

Գերմանիան շարունակելու է ռուսական գազի դիմաց վճարել եվրոյով կամ դոլարով, ինչպես նախատեսված է պայմանագրերով։ «G7-ի համաձայնագիրն ուժի մեջ է»,- երեկ՝ մարտի 30-ին, հայտարարել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Հեբեշտրայտը՝ անդրադառնալով Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցի արդյունքներին, գրում է Deutsche Welle-ն։ Գերմանական կառավարության ներկայացուցչի խոսքով Պուտինը կրկնել է, որ ապրիլի 1-ից Ռուսաստանում օրենք է գործում, որի համաձայն՝ գազի մատակարարման վճարումները պետք է ռուբլիով իրականացվեն։ Սակայն եվրոպական ընկերությունների համար ոչինչ չի փոխվի․ վճարումները կիրականացվեն բացառապես եվրոյով և սովորականի պես կփոխանցվեն «Գազպրոմբանկին», որի դեմ պատժամիջոցներ չեն գործում։ Այնուհետև բանկն այդ գումարը կփոխանակի ռուբլիլով։ Շոլցը, ըստ Հեբեշտրայտի, չի համաձայնել այս ընթացակարգին, այլ միայն խնդրել է գրավոր տեղեկություններ ներկայացնել այդ մասին։ Կրեմլի մամուլի ծառայությունը Պուտին-Շոլց հեռախոսազրույցի մասին հայտնել է հետևյալը․ «Վլադիմիր Պուտինը դաշնային կանցլերին տեղեկացրել է մասնավորապես ԳՖՀ-ին մատակարարվող գազի դիմաց ռուբլիով վճարումների անցնելու որոշման մասին։ Հաշվարկների կարգի փոփոխումն իրականացվում է այն պատճառով, որ, խախտելով միջազգային իրավունքի նորմերը, Ռուսաստանի բանկի արտարժութային պահուստները սառեցվել են ԵՄ անդամ երկրների կողմից»։ Հաղորդագրությունում նշվում է նաև, որ Պուտինն ու Շոլցը պայմանավորվել են, որ գազի դիմաց ռուբլիով վճարումների անցնելը կքննարկեն ՌԴ և Գերմանիայի փորձագետները։ «Նշվել է, որ ընդունված որոշումը չպետք է ռուսական գազ ներկրող եվրոպական երկրների համար պայմանագրային պայմանների վատթարացման բերի։ Պայմանավորվածություն կա, որ այդ հարցով լրացուցիչ քննարկումներ կանցկացնեն երկու երկրների փորձագետները»,- նշված է Կրեմլի հաղորդագրությունում։   Նորա Վանյան
11:45 - 31 մարտի, 2022
Վլադիմիր Պուտինը եւ Օլաֆ Շոլցը քննարկել են ռուսական գազի դիմաց վճարները ռուբլիով իրականացնելու որոշումը

Վլադիմիր Պուտինը եւ Օլաֆ Շոլցը քննարկել են ռուսական գազի դիմաց վճարները ռուբլիով իրականացնելու որոշումը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը մտքեր են փոխանակել նախորդ օրը Ստամբուլում կայացած ռուս-ուկրաինական բանակցությունների հերթական փուլի մասին։ Ռիա Նովոստի-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է Շոլցին ռուսական գազի համար վճարները ռուբլիով իրականացնելու որոշմանն անցնելու մասին: Նա ընդգծել է, որ վճարման կարգի փոփոխությունները պայմանավորված են նրանով, որ «միջազգային իրավունքների նորմերի խախտումների պատճառով ԵՄ անդամ երկրների կողմից սառեցվել են Ռուսական բանկի պահուստները»: Շոլցի հետ զրույցում Պուտինը նշել է, որ որոշումը չպետք է հանգեցնի ռուսական գազը ներկրող եվրոպական ընկերությունների համար պայմանագրի դրույթների վատթարացման Կողմերը պայմանավորվել են, որ գազի դիմաց ռուբլիով վճարելուն անցնելու հարցը կքննարկվի Ռուսաստանի ու Գերմանիայի փորձագետների կողմից:
20:00 - 30 մարտի, 2022
Շոլցը հայտնել է, որ ՆԱՏՕ-ն չի ձգտում ռեժիմի փոփոխության Ռուսաստանում

Շոլցը հայտնել է, որ ՆԱՏՕ-ն չի ձգտում ռեժիմի փոփոխության Ռուսաստանում

Ռուսաստանում ռեժիմի փոփոխությունը ՆԱՏՕ-ի նպատակը չէ, չնայած Մոսկվայի ներխուժմանը Ուկրաինա: Այս մասին, ինչպես փոխանցում է NDTV-ն, կիրակի ասել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Վլադիմիր Պուտինին անվանել է «մսագործ», որը «չի կարող մնալ իշխանության մեջ»։ Դա «ոչ ՆԱՏՕ-ի, ոչ էլ ԱՄՆ նախագահի նպատակը չէ»,- ասել է Շոլցը գերմանական ARD հեռուստաալիքին տված հարցազրույցում: «Ես հնարավորություն եմ ունեցել երկար զրուցելու նրա հետ Սպիտակ տանը, և մենք նույնպես քննարկել ենք այդ հարցերը»,- հավելել է նա: Դատապարտելով Ռուսաստանի նախագահին որպես «մսագործի» Ուկրաինա ներխուժման համար՝ Բայդենը ելույթի վերջում ասել էր. «Ի սեր Աստծո, այս մարդը չի կարող մնալ իշխանության»։ «Ժողովրդավարությունը, ազատությունն ու արդարությունը ապագա ունեն ամեն տեղ»,- կիրակի ասել է Շոլցը,- «Բայց այն ժողովուրդներիի և ազգերի համար է, որ պայքարեն այս ազատության համար»։
10:49 - 28 մարտի, 2022
Գերմանիայի կանցլերը զրուցել է ՌԴ և Ուկրաինայի նախագահների հետ, հրադադարի կոչ արել |1lurer.am|

Գերմանիայի կանցլերը զրուցել է ՌԴ և Ուկրաինայի նախագահների հետ, հրադադարի կոչ արել |1lurer.am|

1lurer.am: Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ Ուկրաինայում շտապ հրադադարի հաստատման և այնտեղ հումանիտար իրավիճակի բարելավման կոչ է արել: ՌԴ նախագահի հետ զրույցից հետո Շոլցը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ, ծանոթացել ընթացիկ իրավիճակին և ՌԴ-ի հետ բանակցություններին նրա գնահատականին: Նրանք պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել սերտ շփումները: Իսկ Կրեմլի հաղորդագրությունում նշվում է․ «Ուշադրություն է դարձվել Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների միջև ընթացող բանակցությունների խնդիրների վրա: Վլադիմիր Պուտինը մի շարք նկատառումներ է նախանշել այդ բանակցություններում Ռուսաստանի Դաշնության սկզբունքային դիրքորոշման համատեքստում»։
10:34 - 24 մարտի, 2022
Գերմանիան մտադիր չէ անմիջապես հրաժարվել ՌԴ-ի գազից և նավթից

 |factor.am|

Գերմանիան մտադիր չէ անմիջապես հրաժարվել ՌԴ-ի գազից և նավթից |factor.am|

factor.am: Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հերթական անգամ բացառել է ռուսական նավթի և գազի ներմուծման անհապաղ դադարեցումը։ «Մենք որքան հնարավոր է շուտ վերջ կդնենք այդ կախվածությանը»,- ասել է նա Բունդեսթագում Գերմանիայի հաջորդ տարվա պետական բյուջեի նախագծի ընդհանուր քննարկման ժամանակ, գրում է DW-ի ռուսասկան ծառայությունը։ Այնուամենայնիվ, մատակարարումների հանկարծակի դադարեցումը, ըստ Գերմանիայի կառավարության ղեկավարի, կնշանակի ռեցեսիա Գերմանիայում և Եվրոպայում, սպառնալիք հարյուր հազարավոր աշխատատեղերի և ամբողջ արդյունաբերության համար: Շոլցը նշել է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների բացասական հետևանքները արդեն զգացվում են Գերմանիայում,  որը «ծանր հարված է հասցրել շատ քաղաքացիների», և ոչ միայն գազալցակայաններում։ «Պատժամիջոցները չպետք է ավելի ուժեղ հարվածեն եվրոպական երկրներին, քան Ռուսաստանի ղեկավարությանը, սա է մեր սկզբունքը»,- ընդգծել է Գերմանիայի կանցլերը։ Նա հավելել է, որ դրանից ոչ ոք չի շահի, եթե Գերմանիան միտումնավոր վտանգի ենթարկի իր տնտեսական հզորությունը։
22:35 - 23 մարտի, 2022
Պուտինը Շոլցի հետ զրույցում ընդգծել է՝ Կիևի ռեժիմն ամեն կերպ փորձում է հետաձգել բանակցային գործընթացը՝ առաջ քաշելով ավելի ու ավելի անիրատեսական առաջարկներ

Պուտինը Շոլցի հետ զրույցում ընդգծել է՝ Կիևի ռեժիմն ամեն կերպ փորձում է հետաձգել բանակցային գործընթացը՝ առաջ քաշելով ավելի ու ավելի անիրատեսական առաջարկներ

Գերմանական կողմի նախաձեռնությամբ կանցլեր Օլաֆ Շոլցն ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։  «Շարունակվել է Ուկրաինայում ստեղծված իրավիճակի շուրջ քննարկումը։ Ռուսաստանի նախագահը ուշադրություն է հրավիրել Դոնեցկի և Մակիիվկայի բնակելի թաղամասերի վրա ուկրաինական ուժայինների հրթիռակոծությունների վրա, որոնք հանգեցրել են մեծ զոհերի»։  Կրեմլի պնդմամբ՝ «այս պատերազմական հանցագործությունները անտեսվել են Արևմուտքում»։ «Վլադիմիր Պուտինը ներկայացրել է իր գնահատականները Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների միջև ընթացող բանակցությունների վերաբերյալ։ Ընդգծվել է, որ Կիևի ռեժիմն ամեն կերպ փորձում է հետաձգել բանակցային գործընթացը՝ առաջ քաշելով ավելի ու ավելի անիրատեսական առաջարկներ։ Այդուհանդերձ, ռուսական կողմը պատրաստ է, իր հայտնի սկզբունքային մոտեցումներին համահունչ, շարունակել լուծումների որոնումը»,- նշվում է հաղորդագրության մեջ։ Կրեմլի փոխանցմամբ՝ Պուտինը նաև նշել է, որ ռուսական ԶՈՒ-ն անում է հնարավոր ամեն բան խաղաղ բնակիչների կյանքերը փրկելու համար, այդ թվում՝ բնակչության տարհանման համար «անվտանգ միջանցքներ» է ապահովում։  Գերմանիայի կառավարության խոսնակն էլ, «Reuters»-ի փոխանցմամբ, հայտնել է, որ Շոլցը զրույցի ընթացքում Պուտինին հրադադար հաստատելու կոչ է արել։ Շոլցը նաև ընդգծել է, որ հումանիտար իրավիճակը պետք է բարելավվի, և հնարավորինս շուտ դիվանագիտական լուծում գտնելու ուղղությամբ առաջընթաց պետք է գրանցվի։
14:45 - 18 մարտի, 2022
Զելենսկու խոսքով՝  «Եվրոպայի մեջտեղում՝ ազատության և անազատության միջև, նոր պատ է առաջացել», որի կառուցմանը նպաստել է Գերմանիան

Զելենսկու խոսքով՝  «Եվրոպայի մեջտեղում՝ ազատության և անազատության միջև, նոր պատ է առաջացել», որի կառուցմանը նպաստել է Գերմանիան

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Գերմանիայի Բունդեսթագում ելույթ ունենալիս հիշել է Բեռլինի պատի փլուզումը։ Նա Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցին հորդորել է քանդել, ինչպես ինքն է աում, «ազատ և անազատ» Եվրոպայի միջև պատն ու դադարեցնել պատերազմն Ուկրաինայում։ Այս մասին հայտնում է «Reuters»-ը։ Զելենսկու խոսքով՝  «Եվրոպայի մեջտեղում՝ ազատության և անազատության միջև, նոր պատ է առաջացել», որի կառուցմանը նպաստել է Գերմանիան՝ մեկուսացնելով Ուկրաինային Ռուսաստանի հետ իր բիզնես կապերով և «Հյուսիսային հոսք 2» գազատարին նախկինում աջակցելով։ Բունդեսթագում Զելենսկուն ողջունել են բուռն ծափահարություններով։ Հիշեցնենք, որ Գերմանիան անցյալ ամիս դադարեցրել էր «Հյուսիսային հոսք 2» գազատարի նախագիծը, որով կրկնապատկվելու էր ռուսական գազի ուղիղ հոսքը դեպի Գերմանիա: 
16:06 - 17 մարտի, 2022
Թուրքիան զգալի առաջընթաց է գրանցել ՌԴ-ի և Ուկրաինայի մերձեցման և երկխոսության հաստատման գործում․ Էրդողան

Թուրքիան զգալի առաջընթաց է գրանցել ՌԴ-ի և Ուկրաինայի մերձեցման և երկխոսության հաստատման գործում․ Էրդողան

Մեր տարածաշրջանում տեղի ունեցած վերջին զարգացումները ապացուցեցին, որ Թուրքիան առանցքային դերակատարում ունի բազմաթիվ ոլորտներում, հատկապես անվտանգության և էներգետիկայի ոլորտներում։ Այս մասին Թուրքիայի նախագահ Էրդողանը ընդգծել է իր հայտարարությունների ընթացքում, որոնք արել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Շոլցի հետ համատեղ ասուլիսի ընթացքում, հայտնում է Թուրքիայի նախագահի աշխատակազմը։  «Նախագահ Էրդողանն իր ելույթում նշել է, որ Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Շոլցն իր առաջին պաշտոնական այցն է կատարել Թուրքիա, որի ընթացքում ընդգծել է, որ թուրք-գերմանական հարաբերությունների չափերն ու ինտենսիվությունը, որոնք չափազանց դինամիկ են և ամուր, անզուգական են։ Նշելով, որ հիմնականում քննարկվել են Ուկրաինայի և Ռուսաստանի համատեքստում զարգացումները, ինչպես նաև երկկողմ հարաբերությունները՝ նախագահ Էրդողանն ասել է. «Որպես ՆԱՏՕ-ի երկու դաշնակիցներ՝ մենք հաստատել ենք, որ ունենք ընդհանուր տեսակետներ և մտահոգություններ։ Եվրոպական անվտանգության համար անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելիս մենք պայմանավորվեցինք, որ լուծման ուղղությամբ դիվանագիտական ​​ջանքերը պետք է արագացվեն»,- ասել է Էրդողանը։ Շեշտելով, որ Թուրքիան զգալի առաջընթաց է գրանցել կողմերի մերձեցման և երկխոսության հաստատման գործում, Էրդողանն ասել է. «Մեր ջանքերի արդյունքում Անթալիայում իմ արտգործնախարարի մասնակցությամբ հանդիպեցին Ռուսաստանի և Ուկրաինայի արտգործնախարարները։ Նույնիսկ այս հանդիպման կազմակերպումը այնպիսի միջավայրում, որտեղ պատերազմը շարունակվում է, դիվանագիտության արձանագրության մեջ կարևոր հաջողություն է։ Մենք առանց վարանելու կշարունակենք մեր ջանքերը՝ մշտական ​​հրադադարի հաստատման ուղղությամբ»,- ասել է Էրդոողանը։  
20:45 - 14 մարտի, 2022
Պուտինը, Մակրոնը և Շոլցը հեռախոսազրույց են ունեցել. ղեկավարները որոշել են շարունակել շփումները Ուկրաինայի հարցով

Պուտինը, Մակրոնը և Շոլցը հեռախոսազրույց են ունեցել. ղեկավարները որոշել են շարունակել շփումները Ուկրաինայի հարցով

Տեղի է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հեռախոսազրույցը։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը, հաղորդում է «ՏԱՍՍ»-ը։ «Պուտինն ասել է, որ Ուկրաինայի ազգայնական գումարտակները համակարգված կերպով խափանում են բնակչության փրկության գործողությունը։ Պուտինը Մակրոնին և Շոլցին ներկայացրել է Ուկրաինայի անվտանգության ուժերի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտման բազմաթիվ փաստեր։ Ղեկավարները քննարկել են Ուկրաինայի վերաբերյալ Ռուսաստանի Դաշնության պահանջների կատարման շուրջ մշակվող համաձայնագրերին առնչվող  հարցեր։ ՌԴ նախագահը Մակրոնին և Շոլցին կոչ է արել ազդել Կիևի իշխանությունների վրա՝ Ուկրաինայի ազգայնական գումարտակների «հանցավոր» գործողությունները դադարեցնելու համար»,-նշված է Կրեմլի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։ Պուտինը մանրամասն անդրադարձել է ռուս-ուկրաիանական բանակցությունների փուլերին։ Ղեկավարները որոշել են շարունակել շփումները Ուկրաինայի հարցով։
18:12 - 12 մարտի, 2022
Պուտինն ու Շոլցը քննարկել են քաղաքական և դիվանագիտական ​​ջանքերի տարբերակները՝ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի համատեքստում

Պուտինն ու Շոլցը քննարկել են քաղաքական և դիվանագիտական ​​ջանքերի տարբերակները՝ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի համատեքստում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հեռախոսազրույց են ունեցել։ Կողմերը քննարկել են քաղաքական և դիվանագիտական ​​ջանքերի տարբերակները՝ Ուկրաինայի  շուրջ ստեղծված իրավիճակի համատեքստում։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Դոնբասի պաշտպանության հատուկ ռազմական գործողության շուրջ իրավիճակի զարգացման համատեքստում քննարկվել են քաղաքական և դիվանագիտական ​​ջանքերի տարբերակները, մասնավորապես՝ Ռուսաստանի պատվիրակության և Կիևի իշխանությունների ներկայացուցիչների միջև բանակցությունների երրորդ փուլի արդյունքները»,- հայտնում են Կրեմլի մամուլի ծառայությունից։ Քաղաքացիական բնակչության տարհանում «Պուտինը Շոլցին ներկայացրել է Ուկրաինայում ազգայնականների կողմից խաղաղ բնակչության անվտանգ տարհանումը կանխելու փորձերի մասին։ Հատկապես ուշադրություն է դարձվել Ուկրաինայի և Դոնբասի հանրապետություններում իրավիճակի հումանիտար ասպեկտներին: Ռուսաստանի նախագահը տեղեկացրել է բախումների վայրերից խաղաղ բնակչությանը տարհանելու համար մարդասիրական միջանցքների կազմակերպման և ազգայնական կազմավորումների՝ մարդկանց անվտանգ տարհանումը խափանելու փորձերի մասին»,- ասվում է հաղորդագրության մեջ։  
19:52 - 09 մարտի, 2022
ԱՄՆ-ի, Գերմանիայի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի ղեկավարները հայտարարել են Կիևին հետագա օգնություն ցուցաբերելու իրենց հանձնառության մասին

ԱՄՆ-ի, Գերմանիայի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի ղեկավարները հայտարարել են Կիևին հետագա օգնություն ցուցաբերելու իրենց հանձնառության մասին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը երկուշաբթի օրը տեսակոնֆերանսի միջոցով խորհրդակցությունների ժամանակ հայտարարել են Կիևին հետագա օգնություն ցուցաբերելու իրենց  հանձնառության մասին, այդ թվում՝ ռազմական: Այս մասին բանակցություններից հետո հայտնել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։ «Ղեկավարները վերահաստատել են իրենց վճռականությունը՝ շարունակելու Ռուսաստանի Դաշնության համար մեծացնել պետական ծախսերը՝ կապված Ուկրաինայում նրա հատուկ ռազմական գործողության հետ։   Նրանք նաև ընդգծել են Ուկրաինային տնտեսական, հումանիտար և անվտանգության ոլորտում աջակցություն ցուցաբերելու իրենց հանձնառությունը։ Բացի այդ, ղեկավարներրը քննարկել են իրենց վերջին հաղորդակցությունները Ուկրաինայի և Ռուսաստանի նախագահների հետ»:     
23:53 - 07 մարտի, 2022
 Պուտինը Շոլցի հետ զրույցում ընդգծել է, որ Ուկրաինայում ռազմական հատուկ գործողության նպատակներն ու խնդիրներն անպայման կիրագործվեն

Պուտինը Շոլցի հետ զրույցում ընդգծել է, որ Ուկրաինայում ռազմական հատուկ գործողության նպատակներն ու խնդիրներն անպայման կիրագործվեն

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Գերմանիայի կանցլեր Օլավ Շոլցի միջեւ հեռախոսազրույցը Բեռլինի նախաձեռնությամբ է կայացել։ Կրեմլի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ ասվում է, որ Շոլցն իր մտահոգությունն է հայտնել Ուկրաինայի տարածում ռուս եւ ուկրաինացի զինվորականների ակտիվ ռազմական գործողությունների, կողմերի ռազմական կորուստների եւ խաղաղ բնակիչների շրջանում զոհերի առնչությամբ։ Ի պատասխան՝ Պուտինը հիշեցրել է, որ Արեւմուտքն ութ տարվա ընթացքում աչք է փակել Դոնբասում մոտ 14 հազար մարդկանց, այդ թվում՝ երեխաների մահվան վրա, այն ցեղասպանության վրա, որը Կիեւն իրագործել է հարավ-արեւելքի բնակիչների նկատմամբ։ Ռուսաստանի ղեկավարն ընդգծել է, որ Ուկրաինայում ռազմական հատուկ գործողության նպատակներն ու խնդիրներն անպայման կիրագործվեն։ Միեւնույն ժամանակ Պուտինն ընդգծել է, որ Կիեւում եւ այլ խոշոր քաղաքներում իբրեւ թե գնդակոծությունների մասին տեղեկատվական լցոնումները քարոզչական կոպիտ կեղծիքներ են։ Բացի դրանից՝ ՌԴ նախագահն իր զրուցակցին տեղեկացրել է, որ Ուկրաինայում հիմնական վտանգը գալիս է նեոնացիստների զինված կազմավորումներից, որոնք ռազմական հանցագործություններ են կատարում, կիրառում են ահաբեկչական մեթոդներ, բնակելի թաղամասերում տեղակայում են հարվածային զենքեր եւ խաղաղ բնակչությանն օգտագործում որպես վահան՝ ցինիկաբար թաքնվելով նրանց հետեւում։ Նախագահը նշել է, որ նման դեպքերն ավելի են շատանում։ Իսկ պաշտոնական Կիեւը, ընդգծել է Պուտինը, չի կատարում այդ բարբարոսությունը դադարեցնելու իր խոստումը։ Պուտինի խոսքով՝ ռադիկալներն ավելի քան 6 հազար օտարերկրյա քաղաքացիների պատանդ են վերցրել, մեծ մասամբ ուսանողների։ՌԴ նախագահն ասել է, որ նրանք օտարերկրացիներին օգտագործում են որպես կենդանի վահան եւ զենքի օգնությամբ կանխում երկիրը լքելու նրանց փորձերը։ Պուտինը որպես ահավոր փաստ՝ հիշատակել է Սումի քաղաքում օտարերկրյա ուսանողների հանրակացարանի գնդակոծությունը նեոնացիստների կողմից։ Նա նշել է, որ այդ գնդակոծության հետեւանքով վիրավորներ կան։ Նախագահ Պուտինը Շոլցին խնդրել է օգտագործել իր ազդեցությունը Կիեւի իշխանությունների վրա՝ օտարերկրացիների շուտափույթ ազատմանն ու նրանց անվտանգ տարհանմանը հասնելու համար։ Բացի դրանից, շարունակել է Պուտինը, Ուկրաինայում ավելի հաճախ է արձանագրվում վարձկանների հայտնվելը այլ երկրներից, օրինակ՝ մարտիկներ Ալբանիայից, Խորվաթիայից, Կոսովոյից եւ մարտական փորձ ունեցողներ՝ Սիրիայից։ Պուտինն ու Շոլցը հույս են հայտնել, որ Կիեւի ներկայացուցիչները բանակցությունների երրորդ փուլում խելամիտ եւ կառուցողական դիրքորոշում կունենան։ Պուտինը հույս ունի նաեւ, որ կհաջողվի պայմանավորվել հակամարտության գոտուց խաղաղ բնակիչներին դուրս հանելու մարդասիրական միջանցքների ստեղծման աշխատանքների շուրջ։ Գերմանիայի կանցլերն ու ՌԴ նախագահը պայմանավորվել են շարունակել շփումը։
22:55 - 04 մարտի, 2022