Գազպրոմ Արմենիա

«Գազպրոմ Արմենիա» (նախկին անվանում՝ «ՀայՌուսգազարդ»), ռուսական փակ բաժնետիրական ընկերություն է, որը զբաղվում է ՀՀ-ում գազի մատակարարմամբ և իրացմամբ։ Ստեղծվել է ՀՀ էներգետիկայի նախարարության, ԲԲԸ «Գազպրոմ»-ի, «ԻՏԵՌԱ» Միջազգային էներգետիկ ՍՊԸ-ի կողմից՝ 1997 թվականին։

Ընկերությունն ունի տարածքային սկզբունքով կազմակերպված 15 գազիֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղ (ԳԳՄ), «Ինժեներական կենտրոն» մասնաճյուղ, 5 դուստր ընկերություն, ինչպես նաև «Հրազդան-5» և «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկները:

ՀՀ կենտրոնական բանկը զգուշացնում է կեղծ լիցենզիայի և շինծու տվյալների հիման վրա տարածվող առաջարկների մասին

ՀՀ կենտրոնական բանկը զգուշացնում է կեղծ լիցենզիայի և շինծու տվյալների հիման վրա տարածվող առաջարկների մասին

Արժեթղթերի շուկայում մասնագիտացված մասնակցի կեղծված լիցենզիայի հիման վրա «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ անունից  հանդես եկող որոշ անձինք հրապարակային առաջարկի միջոցով փորձում են Հայաստանում հաճախորդներ ներգրավել՝ առաջարկելով ներդրումային ծառայություններ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կենտրոնական բանկից։ «Հաշվի առնելով, որ նշված կազմակերպությունը չլիցենզավորված գործունեություն է իրականացնում և չի գտնվում Կենտրոնական բանկի վերահսկողության տիրույթում՝ հորդորում ենք զգոն լինել, չվստահել և չարձագանքել  նման առաջարկների՝ զերծ մնալով նշված առաջարկի ներքո ցանկացած գործարար հարաբերություն հաստատելուց»: ՀՀ տարածքում ներդրումային ծառայություններից օգտվելու համար պետք է դիմել Կենտրոնական բանկի կողմից համապատասխան լիցենզիա ստացած ներդրումային ծառայություններ մատուցող կազմակերպություններին։    
19:14 - 06 հունիսի, 2022
Մաքսիմալ ծանրաբեռնվածությամբ աշխատող Երևան ՋԷԿ-ը և չշահագործվող Հրազդան 5-ը․ Հայաստանի խոշոր ջերմակայանները

Մաքսիմալ ծանրաբեռնվածությամբ աշխատող Երևան ՋԷԿ-ը և չշահագործվող Հրազդան 5-ը․ Հայաստանի խոշոր ջերմակայանները

Երևանի ջերմաէլեկտրակայանը (ՋԷԿ) այս պահին էլեկտրաէներգետիկ համակագում ամենաշատ հոսանք արտադրող կայանն է․ «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ընկերության գլխավոր տնօրեն Մնացական Մնացականյանը ասում է՝ ինչ ատոմակայանը անցել է հերթական պլանային պարապուրդին, մյուս կայաններն աշխատում են ավելի մեծ ծանրաբեռնվածությամբ։ «Ներկայումս մեզ մոտ աշխատում է Երևանի ՋԷԿ-ը, Armpower-ի ջերմակայանը վթարային նորոգման մեջ է։ Դրա փոխարեն Հրազդանի ՋԷԿ-ում միացված է մեկ բլոկ։ Հիմա վարարման սեզոնն է, որի ընթացքում փոքր ՀԷԿ-երը վերցնում են մաքսիմալ բեռը, որ այսօր մեր հաշվարկներով մոտավորապես 210 մեգավատտ է կազմում։ Որոտանի կասկադում արդեն  ունենք մոտավորապես 100 մեգավատտ արտադրական արևային կայաններ, որոնք ցերեկը ժամը 1-ի կողմերը մինչև 70-75 մեգավատտ բեռ են վերցնում, իսկ ամենամեծ բեռը Երևանի ՋԷԿ-ինն է, մոտավորապես 220-221 մեգավատտ բեռ է զարգացնում»,- նշում է  Մնացական Մնացականյանը։  Երևան ՋԷԿ-ի տարածքը Էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացման ծրագրի միջոցով Երևան ՋԷԿ-ը դարձել է համակարգի հաշվեկշռող ու լրացնում է էլեկտրաէներգետիկական համակարգում պակասած էներգիան․ «Դա համակարգի օպերատորի հետ է կապված, համակարգի օպերատորը ասում է՝ բեռը այսքան պահեք, մենք այդքանը պահում ենք։ Կայանն այս պահին աշխատում է մաքսիմալ ծանրաբեռնվածությամբ»,-ասում է Երևանի ՋԷԿ-ի գլխավոր ճարտարագետ Դավիթ Մադոյանը։ Համակցված շոգեգազային ցիկլով էլեկտրակայանում իրանական գազ են այրում, փոխարենը ստացված էլեկտրաէներգիան փոխանցվում է հարևան երկրին։ Իսկ Armpower ենթակայանի փոխարեն Հրազդան ՋԷԿ-ում այս տարվա մայիսի 26-ի դրությամբ աշխատում էր թիվ 3 էներգաբլոկը, որը, սակայն, ամբողջ հզորությամբ չի շահագործվում․ «Հրազդանի էներգետիկ կազմակերպություն» բաց բաժնետիրական ընկերության արտադրատեխնիկական բաժնի պետ Անահիտ Տիգրանյանն ասում է՝ բլոկի միջին էլեկտրական հզորությունը կազմում է 150 մեգավատտ, այն կարող է զարգացնել 185 մեգավատտ հզորություն, սակայն այս պահին էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի պահանջով բլոկի միջին հզորությունը  պահվում է 150 մեգավատտ․ «Էներգաբլոկը աշխատում է իր մաքսիմալ հզորությամբ այն ժամանակ, երբ օպերատորը առաջադրում է մաքսիմում ռեժիմ։ Դա լինում է այն դեպքում, երբ Հանրապետությունում էլեկտրաէներգիայի պահանջարկ է լինում, իսկ պահանջարկ լինում է այն դեպքում, երբ համակարգում աշխատող էլեկտրաէներգիա արտադրող կայաններից որևէ մեկի մոտ ստացվում է վթար»։  Հրազդան ՋԷԿ-ի տարածքը «Գազպրոմ Արմենիային» պատկանող Հրազդանի 5-րդ էներգաբլոկի շոգեկաթսան էլ Հայաստանում միակն է, որ ոչ թե թմբուկային է, այլ ուղղահոս, որի արդյունքում ջուրը ճնշման տակ առանց եռալու վերածվում է գոլորշու, այսինքն հնարավոր է դառնում քիչ գազ այրելով շատ էլեկտրաէներգիա ստանալ։ ՋԷԿ-ը, սակայն, 2021 թ,-ի փետրվարից չի աշխատում։ Կայանի գլխավոր ճարտարագետի խոսքով՝ կայանի աշխատել-չաշխատելը կախված է Շուկայի օպերատորից․ «Կայանը ռեզերվում է, մենք ասել ենք, որ ռեզերվում ենք, մենք կարող ենք աշխատել, երբ հրահանգ լինի։ Համակարգն այնպիսին է, որ կայանների մի մասը միշտ լինում է ռեզերվում»։ Հրազդան-5-ի տարածքը Կայանի շահագործման դադարեցման պատճառները «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն և Տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարությունը տարբեր կերպ են մեկնաբանել, իսկ ՋԷԿ-ի գլխավոր ճարտարագետը չմեկնաբանեց հարցը, թե ինչու կայանն անցած տարվանից չի շահագործվում։ Նա նշեց, որ ինքը միայն կայանի բնականոն գործունեության ապահովման պատասխանատուն է։   Նանե Ավետիսյան
16:45 - 04 հունիսի, 2022
Կոտայքի, Լոռու մարզերի մի շարք բնակավայրերի, Վանաձորի, Երևանի որոշ թաղամասերի գազամատակարարումը կդադարեցվի

Կոտայքի, Լոռու մարզերի մի շարք բնակավայրերի, Վանաձորի, Երևանի որոշ թաղամասերի գազամատակարարումը կդադարեցվի

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով մայիսի 26-ին՝ ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Կոտայքի մարզի Նոր Գեղի, Եղվարդ, Քանաքեռավան, Մրգաշեն, Նոր Հաճն, Նոր Արտամետ, Զորավան, Արագյուղ բնակավայրերի գազասպառողների, «Աբրահամյան Արթուր» ԱՁ-ի ԱԳԼՃԿ-ի, «Ռոյալ-Գլաս Գրուպ», «Մադլեն Գրուպ», «Այմեգա», «Համերաշխ ընտանիք», «Ռեդ գրուպ» ՍՊԸ-ների ԱԳԼՃԿ-ների, «Կարապետյան Հրայր», «Լիլիթ-Սյուզի» ԱՁ-ների, «Արարատ ճանշին», «Մոդուս Գրանում», «Քեյ-էնդ-Ջի Գրուպ», «Սեմուր ընդ Կո» ՍՊԸ-ների, ՀԿ ՀԻՄ համաբուժարանի, Արզնի առողջարանի և հարակից այլ տարբեր նշանակության հանրային օբյեկտների, ժամը 10:00-ից մինչև ժամը 20:00-ն`Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Արշակունյաց, Տ.Մեծի պողոտաներով, Քրիստափորի, Սևանի, Զավարյան, Նար-Դոսի փողոցներով պարփակված թաղամացի գազասպառողների, ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն`Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Չուխաջյան փողոցի թիվ 2-ից թիվ 66-ը ներառյալ (զույգ համարները), Երևանյան փողոցի թիվ 117-ից մինչև 145/1-ը ներառյալ բազմաբնակարան շենքերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների, ժամը 11:00-ից մինչև ժամը 15:00-ն` Դեբեդ բնակավայրի գազասպառողների, «Սմարթ» կենտրոնի և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը: Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները: Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով:
10:43 - 25 մայիսի, 2022
Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերի մի շարք բնակավայրերի, Երևանի որոշ հասցեների գազամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի

Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերի մի շարք բնակավայրերի, Երևանի որոշ հասցեների գազամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ ձմռան նախապատրաստական, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով մայիսի 18-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Զովաբեր բնակավայրի մի հատվածի գազասպառողների, ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն` Գավառ քաղաքի բազմաբնակարան շենքերի, Ազատության, Դեմիրճյան, Զ.Անդրանիկի, Արծրունի եղբայրներ, Բոշնաղյան, Պետրովի, Նալբանդյան փողոցների, «Գավառի հաց» ԲԲԸ-ի, Հացառատ թաղամասի, Գանձակ, Ծաղկաշեն համայնքների գազասպառողների, ժամը 10:00-ից մինչև ժամը 14:00-ն, կդադարեցվի Վայոց ձորի մարզի Վերնաշեն բնակավայրի գազասպառողների, ժամը 10:00-ից մինչև ժամը 20:00-ն` Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Կ.Ուլնեցու, Գոգոլի, Դ.Անհաղթի, Սուրենյան փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների գազամատակարարումը:
10:14 - 17 մայիսի, 2022
Ժամանակավորապես կդադարեցվի Վանաձորի որոշ հատվածների, Շիրակի մարզի մի շարք բնակավայրերի, Գեղարքունիքի մարզի Դդմաշեն բնակավայրի մի հատվածի գազամատակարարումը

Ժամանակավորապես կդադարեցվի Վանաձորի որոշ հատվածների, Շիրակի մարզի մի շարք բնակավայրերի, Գեղարքունիքի մարզի Դդմաշեն բնակավայրի մի հատվածի գազամատակարարումը

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով մայիսի 13-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 15:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Ազատամարտիկների, Թումանյան, Վարդանանց փողոցներով, Տ.Մեծի պողոտայով պարփակված թաղամասի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների,  ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն` Շիրակի մարզի Անի համայնքի Բագրավան (Նորշեն), Անիավան (Անի կայարան), Անիպեմզա բնակավայրերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների, Արագածոտնի մարզի Թալին համայնքի Հացաշեն, Զառինջա, Նոր Արթիկ, Սուսեր, Ցամաքասար բնակավայրերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների, ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն` Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Դդմաշեն բնակավայրի մի հատվածի գազասպառողների գազամատակարարումը: Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները:                  Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով:
12:04 - 12 մայիսի, 2022
Ապրիլի 25-ին կդադարեցվի Ավան վարչական շրջանի մի հատվածի, Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի գազամատակարարումը

Ապրիլի 25-ին կդադարեցվի Ավան վարչական շրջանի մի հատվածի, Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի գազամատակարարումը

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ ձմռան նախապատրաստական, պրոֆիլակտիկ վերանորոգման, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով ապրիլի 25-ին՝ ժամը 09:00-ից մինչև ժամը 20:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի «Թումանյան», «Քուչակ», «Վարուժան», «Նարեկացի», «Բրյուսով», «Հովհաննիսյան», «Դուրյան», «Չարենց», «Սայաթ-Նովա», «Իսահակյան», «Խուդյակով», «Բաբաջանյան» թաղամասերի, Ավան-Առինջ 1-ին և 2-րդ միկրոշրջանների, Տանձանոցի, Սաֆարյան, Սևակի, Մ.Մկրտչյան, Խ.Աբովյան, Թամրուչի, Տերյան, Սամսոնի Դաշտ, Սամսոնի Դուս, Աղի հանք լեռնային, Ալմաթիի, Առինջեցու, Աշխաբադի փողոցների գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների,  ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն` Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի գազասպառողների գազամատակարարումը: Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները:                Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով:
14:18 - 22 ապրիլի, 2022
2022թ. 1-ին եռամսյակում 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված գումարները կազմել են ավելի քան 327 մլրդ 72 մլն դրամ

2022թ. 1-ին եռամսյակում 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված գումարները կազմել են ավելի քան 327 մլրդ 72 մլն դրամ

Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ հարկային մարմնի կողմից հրապարակվել է 2022 թվականի հունվար-մարտ ամիսների ընթացքում առաջին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի վերաբերյալ տեղեկատվությունը:  1000 խոշոր հարկ վճարողների ցանկի առաջին տասնյակում են «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը», «Գազպրոմ» ընկերությունը, ՀՀ պաշտպանության նախարարությունը, ինչպես նաև «Գրանդ տոբակո», «Ինտերնեյշնլ Մասիս տաբակ», «Ֆլեշ», «Թեղուտ», Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ, Հայաստանի էլեկտրական ցանցեր, «Սոֆթ կոնտրակտ» ընկերությունները։ 1000 խոշոր հարկ վճարողների կողմից 2022թ. 1-ին եռամսյակի ընթացքում պետական բյուջե ընդհանուր առմամբ վճարվել է ավելի քան 327 մլրդ 72 մլն դրամ: Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 278 մլրդ 321 մլն դրամ, իսկ մաքսային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան  48 մլրդ 751 մլն դրամ։ 1000 խոշոր հարկ վճարողների վերաբերյալ ցանկերը հասանելի են ՊԵԿ պաշտոնական կայքի  «Հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվական ցանկեր» բաժնում:  Ցանկը հրապարակվել է հիմք ընդունելով ներկայումս գործող ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված չափորոշիչները, մասնավորապես` ցանկում ներառվել են պետական և համայնքային կառավարչական հիմնարկները:
15:28 - 19 ապրիլի, 2022