Տավուշի մարզի Կողբ բնակավայրի մի հատվածի, Վանաձոր քաղաքի որոշ հասցեների գազամատակարարումը կդադարեցվի
11:45 - 26 մայիսի, 2022

Տավուշի մարզի Կողբ բնակավայրի մի հատվածի, Վանաձոր քաղաքի որոշ հասցեների գազամատակարարումը կդադարեցվի

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով մայիսի 27-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 15:00-ն, կդադարեցվի Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Կողբ բնակավայրի «Գյուղամեջ» թաղամասի գազասպառողների, ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն` Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Մ.Խորենացու, Գր.Լուսավորչի, Թումանյան փողոցներով, Տ.Մեծի պողոտայով պարփակված թաղամասի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը:

Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները:                  

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել