ՃՈ

Ճանապարհային ոստիկանությունը ՀՀ Ոստիկանության մաս է։ ՃՈ ծառայության պետն է ոստիկանության գնդապետ Եգոր Կարապետյանը։
Հայաստանի ճանապարհային ոստիկանությունը պարտավոր է՝

  • իրականացնել պետական հսկողություն եւ վերահսկողություն ճանապարհայիներթեւեկության անվտանգության ապահովման, երթեւեկության կանոնների, չափանիշների, տեխնիկական նորմերի եւ այլ նորմատիվ փաստաթղթերի պահանջների պահպանման նկատմամբ.
  • կազմակերպել եւ անցկացնել ավտոտրանսպորտային միջոցների, դրանց կցորդներիպետական տեխնիկական զննում.
  • ճանապարհային երթեւեկության կազմակերպման, տեխնիկական միջոցների շահագործմանաշխատանքները վերահսկելու նպատակով իրականացնել ընդհանուր օգտագործման ավտոմոբիլայինճանապարհներով երթեւեկելու համար նախատեսված ավտոտրանսպորտային միջոցներիեւ դրանց կցորդների պետական գրանցում եւ հաշվառում.
  • կարգավորել ճանապարհային երթեւեկությունը.
  • սահմանված կարգով իրականացնել ճանապարհային երթեւեկության անվտանգության ցուցանիշների պետական հաշվառում։
Մեղադրանք է առաջադրվել ՃՈ Վանաձորի հաշվառման-քննական բաժանմունքի տեսուչին. ՀՔԾ

Մեղադրանք է առաջադրվել ՃՈ Վանաձորի հաշվառման-քննական բաժանմունքի տեսուչին. ՀՔԾ

Բացահայտվել են ճանապարհային ոստիկանության (ՃՈ) պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական կեղծիք կատարելու և քաղաքացիների կողմից կաշառք տալու դեպքեր, հաղորդում է Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ): ՀՔԾ-ն հայտնում է, որ ՀՀ ոստիկանության Ճանապարհային ոստիկանություն ծառայության Վանաձորի հաշվառման-քննական բաժանմունքի տեսուչ Ա.Գ.-ն փետրվարին պայմանավորվածություն է ձեռք բերել Գյումրի քաղաքում բնակվող իր մտերիմ Ս.Գ.-ի հետ՝ սահմանված կարգի խախտմամբ՝ առանց ավտոմեքենա վարելու տեսական գիտելիքներն ու գործնական հմտությունները պատշաճ ստուգելու՝ կաշառքի դիմաց ձևական բնույթ կրող տեսական և գործնական քննություններ ընդունելու պարագայում քաղաքացիներին վարորդական վկայականներ տրամադրելու համար իրեն օժանդակելու հարցում: Ա.Գ.-ի կողմից կաշառատուներից անձամբ կաշառքի առարկա հանդիսացող գումարները ստանալու դեպքում հավանական բացահայտման խոչընդոտը վերացնելու նպատակով պայմանավորվել են, որ Ս.Գ.-ն պետք է հավաքագրի քաղաքացիներին, նրանցից վերցնի կաշառքի առարկա հանդիսացող գումարները և փոխանցի Ա.Գ.-ին: Այնուհետև, համաձայն հաղորդագրության, Ս.Գ.-ն Շիրակի մարզում բնակվող իր բազմաթիվ ծանոթներին և մտերիմներին տեղեկացրել է կաշառքի դիմաց իր միջոցով վարորդական վկայական ստանալու հնարավորության մասին, ինչից հետո մի շարք քաղաքացիներ անձամբ կամ միջնորդավորված կերպով փետրվար-մայիս ամիսների ընթացքում դիմել են նրան և կաշառքի դիմաց Ճանապարհային ոստիկանություն ծառայության Վանաձորի հաշվառման-քննական բաժանմունքից ստացել են վարորդական վկայականներ: Քննչական և դատավարական գործողությունների, Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հիմնավորվել է, որ փետրվար-մայիս ամիսների ընթացքում Շիրակի մարզի տարբեր համայնքների 8 բնակիչներ պաշտոնատար անձին կաշառք տալու եղանակով վարորդական վկայական ստանալու համար դիմել են Ս.Գ.-ին, ով քաղաքացիներից հավաքագրել է 250 հազարից 300 հազարական դրամ գումարներ, որոնց մի մասը պահել է իրեն, իսկ 170 հազարական դրամները որպես կաշառք փոխանցել է Ա.Գ.-ին: ՀՔԾ-ն տեղեկացնում է, որ ստացած կաշառքի գումարների դիմաց Ա.Գ.-ն` իր պաշտոնեական դիրքն օգտագործելով ծառայության շահերին հակառակ, շահադիտական շարժառիթով քաղաքացիներից տեսական քննություններ ընդունելու ժամանակ նրանց հուշել է ստուգման թեստի հարցերի ճիշտ պատասխանները, պատշաճ չի ստուգել նրանց գործնական վարման հմտությունները, փոխարենը կազմել ու հանձնել է քաղաքացիներից տեսական և գործնական քննություններ ընդունելու մասին կեղծ արձանագրություններ, որոնցում շահադիտական նպատակով մտցրել է ակնհայտ կեղծ տեղեկություններ այն մասին, թե իբր վարորդի թեկնածուները ճշտությամբ պատասխանել են ստուգման թեստի հարցերին և գործնական վարման ժամանակ կատարել են քննության արձանագրություններում նշված գործողությունները: Նախաքննությամբ պարզվել է նաև, որ Ա.Գ.-ն սահմանված կարգի խախտմամբ՝ առանց ավտոմեքենա վարելու տեսական գիտելիքներն ու գործնական վարման հմտությունները պատշաճ ստուգելու՝ ձևական բնույթ կրող տեսական և գործնական քննություններ ընդունելու պայմաններում, վարորդական վկայականներ տրամադրելու համար Ս.Գ.-ի օժանդակությամբ նույն ժամանակահատվածում երեք քաղաքացիներից ստացել է խոշոր չափերով՝ 400 հազար դրամ կաշառք: Հուլիսի 24-ին Ա.Գ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը)1 -ին մասով (վեց դրվագ), ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի (կաշառք ստանալը) 2-րդ մասով (վեց դրվագ), ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի (պաշտոնեական կեղծիքը) 1-ին մասով (վեց դրվագ) նախատեսված հանրորեն վտանգավոր արարքների կատարման համար: Նույն օրը միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ Ա.Գ.-ի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու համար: Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
20:20 - 24 հուլիսի, 2020
ՃՈ հրամանատարը դատապարտվել է քաղաքացու նկատմամբ բռնության գործադրմամբ պաշտոնեական լիազորություններն անցնելու համար

ՃՈ հրամանատարը դատապարտվել է քաղաքացու նկատմամբ բռնության գործադրմամբ պաշտոնեական լիազորություններն անցնելու համար

ՃՈ հրամանատարը դատապարտվել է քաղաքացու նկատմամբ բռնության գործադրմամբ պաշտոնեական լիազորություններն անցնելու համար: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ գլխավոր դատախազությունը: ՀՀ գլխավոր դատախազությունը հետամուտ է քաղաքացիներին ոստիկանության և այլ մարմինների տարածքներում խոշտանգումների, վատ վերաբերմունքի և բռնությունների ենթարկելու բոլոր դեպքերին համարժեք իրավական գնահատականներ տալու և նման արարքներ կատարած պաշտոնատար անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու իր որդեգրած քրեական քաղաքականությանը: Դրա հերթական վկայությունն է ՃՈ աշխատակցի կողմից իր աշխատասենյակում պաշտոնեական լիազորություններն անցնելով քաղաքացու նկատմամբ բռնության գործադրման վերաբերյալ գործով դատարանի կողմից մեղադրական դատավճռի կայացումը:  Մասնավորապես, 2018թ. սեպտեմբերի 22-ին ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված և ՀՀ գլխավոր դատախազություն միջոցով ՀՀ հատուկ քննչական ծառայություն ուղարկված քրեական գործի նախաքննությամբ պարզվել և հիմնավորվել էր, որ  ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության 2-րդ գումարտակի 6-րդ վաշտի դասակի հրամանատար Ն. Ա.-ն 2018թ. սեպտեմբերի 4-ին՝ ժամը 15:50-ի սահմաններում, իր աշխատասենյակում ընդունել է Կապան քաղաքի մի բնակչի, ով պարզաբանումներ է պահանջել նույն օրը ՃՈ տեսուչներից մեկի կողմից իր  վարած ավտոմեքենան կանգնեցնելու կապակցությամբ: Քաղաքացու և Ն.Ա.-ի խոսակցությունը վերածվել է վիճաբանության, որի ժամանակ վերջինս քաղաքացուն գցել է գետնին և ձեռքերով հարվածներ հասցրել նրա մարմնի տարբեր մասերին: Բռնության գործադրմամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու հանցավոր արարք կատարելու համար 2018թ. դեկտեմբերի 18-ին Ն. Ա.-ին առաջադրվել է մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին:  2019թ. փետրվարի 5-ին, մեղադրական եզրակացությունը հաստատելուց հետո նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը քրեական գործն ուղարկել է  ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ ըստ էության քննության առնելու համար: 2020թ. հունիսի 30-ին դատարանն ամբաստանյալ Ն. Ա.-ին մեղավոր է ճանաչել առաջադրված մեղադրանքում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության կատարման մեջ և նշանակել պատիժ՝ ազատազրկում 2 տարի ժամկետով և նույն որոշմամբ «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի կիրառմամբ դատարանն ամբասանյալին ազատել է հիմնական՝ ազատազրկման ձևով նշանակված պատիժը կրելուց: Միաժամանակ, դատարանը, որպես լրացուցիչ պատիժ նրան 1 տարի ժամկետով զրկել է ՀՀ ոստիկանությունում պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնելու իրավունքից: Բացի վերոնշյալը, ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ՀՀ դատախազության բոլոր ստորաբաժանումներին հանձնարարել է խոշտանգումների, վատ վերաբերմունքի վերաբերյալ անձանց բողոքների և պնդումների մասին քննություններն օպերատիվ, անաչառ, մանրակրկիտ և արդյունավետ կատարելու, դրանց պատշաճ արագությունն ապահովելու նպատակով այդ բողոքներն ու պնդումներն անհապաղ, բայց ոչ ուշ քան 24 ժամվա ընթացքում, ուղարկվեն ՀՀ գլխավոր դատախազություն՝ ՀՀ հատուկ քննչական ծառայություն ուղարկելու հարցը քննարկելու համար։
17:17 - 13 հուլիսի, 2020
Կանոնավոր երթուղիներում հայտնաբերվել են կանգնած ուղևորներով փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցներ․ ՔՏՀԱՏՄ

Կանոնավոր երթուղիներում հայտնաբերվել են կանգնած ուղևորներով փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցներ․ ՔՏՀԱՏՄ

Կիրակի՝ հուլիսի 12-ին, ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետները ՀՀ Ճանապարհային ոստիկանության կարգախմբերի հետ համատեղ վերահսկողական միջոցառումներ են իրականացրել Երևանի Շենգավիթ վարչական շրջանում՝ ՀՀ պարետի որոշումներով սահմանված անվտանգության կանոնների պահպանման նկատմամբ։Տրանսպորտային միջոցների նկատմամբ իրականացված լայնածավալ վերահսկողության արդյունքում Տեսչական մարմնի մասնագետների կողմից կանոնավոր երթուղիներում հայտնաբերվել են կանգնած ուղևորներով փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցներ, իսկ տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցներում՝ դիմացի նստատեղին ուղևորի առկայությամբ փոխադրում իրականացնելու դեպքեր:Հայտնաբերված խախտումների դեպքերով կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ համապատասխան արձանագրություններ:
21:39 - 12 հուլիսի, 2020
ՀՔԾ-ն բացահայտել է վարորդական վկայական տրամադրելու հետ կապված կաշառք ստանալու առերևույթ դեպքեր

ՀՔԾ-ն բացահայտել է վարորդական վկայական տրամադրելու հետ կապված կաշառք ստանալու առերևույթ դեպքեր

ԱԱԾ-ում հարուցված և Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով կատարված նախաքննության ընթացքում բացահայտվել են ճանապարհային ոստիկանության պաշտոնյաների և ոստիկանության այլ պաշտոնատար անձանց, ինչպես նաև քաղաքացիների կողմից կաշառք տալու, ստանալու, կաշառքի միջնորդության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և պաշտոնեական կեղծիք կատարելու առերևույթ հանցագործության դեպքեր: Ինչպես տեղեկացրին ՀՔԾ-ից, քրեական գործով հիմնավորվել է, որ ճանապարհային ոստիկանության Սևանի հաշվառման-քննական բաժանմունքի ավագ տեսուչ Էդվարդ Շիրոյանը օրենքով սահմանված կարգի խախտմամբ՝ առանց փաստացի ստուգելու վարորդական վկայական ստանալու համար դիմած անձանց տեսական գիտելիքներն ու գործնական վարման հմտությունները, ձևական բնույթ կրող տեսական և գործնական քննություններ ընդունելու պայմաններում 2020թ.-ի մարտ ամսվա ընթացքում վարորդական վկայականներ է տրամադրել 2 անձի, որի դիմաց միջնորդավորված ձևով ստացել է տարբեր չափերի կաշառք, այդ թվում` ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Գեղարքունիքի մարզի երկու անձնագրային բաժանմունքների պետերից: Մասնավորապես, Սևանի անձնագրային բաժանմունքի պետի միջնորդությամբ ստացած 150 հազար ՀՀ դրամ կաշառքի դիմաց, սահմանված կարգի խախտմամբ, Էդվարդ Շիրոյանը նրա ներկայացրած անձի գործնական քննությունը գնահատել է դրական, և վերջինս ստացել է վարորդական վկայական: Բացի այդ, պարզվել է, որ մեկ այլ քաղաքացի` Մեսրոպ Վարդանյանը, կաշառք տալու միջոցով վարորդական վկայական ստանալու հարցում աջակցելու համար դիմել է իր ազգականին` Գավառի ավտոդպրոցի վարպետ Հաղթանակ Յավրյանին, ով այդ նպատակով Մ. Վարդանյանից վերցրել է 250.000 ՀՀ դրամ: Այնուհետև Հ. Յավրյանն ավագ տեսուչ Էդվարդ Շիրոյանի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել 200.000 ՀՀ դրամ կաշառքի դիմաց Մեսրոպ Վարդանյանին վարորդական վկայական տրամադրելու վերաբերյալ: Էդվարդ Շիրոյանը ստացած խոշոր չափի կաշառքի դիմաց Մեսրոպ Վարդանյանի օժանդակությամբ կազմել է տեսական քննություն ընդունելու մասին կեղծ արձանագրություն և Մ. Վարդանյանի քննությունը գնահատել դրական: Վերը նշված հանցավոր արարքների համար Էդվարդ Շիրոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով /2 դրվագ/, 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, 311-րդ հոդվածի 2-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով: Մեսրոպ Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 2-րդ մասով և 38-314-րդ հոդվածի 1-ին մասով: Հաղթանակ Յավրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 313-րդ հոդվածի 1-ին մասով: Էդվարդ Շիրոյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, իսկ Մեսրոպ Վարդանյանի և Հաղթանակ Յավրյանի նկատմամբ` ստորագրություն չհեռանալու մասին: Քրեական գործից հիշյալ մեղադրյալների վերաբերյալ անջատված մասով նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ: Քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք են բերվել փաստական տվյալներ նաև այն մասին, որ բացի վերը թվարկված դեպքերից, ՀՀ ոստիկանության ՃՈ Սևանի հաշվառման-քննական բաժանմունքի պետական ծառայություն իրականացնող առանձին պաշտոնատար անձինք, նախնական համաձայնության գալով, վարորդական վկայականներ ստանալու համար դիմած անձանց օգտին գործողություն կատարելու՝ գործնական քննությունները դրական գնահատելու համար 2020 թվականի մարտ ամսվա ընթացքում ստացել են կաշառք և առանց ավտոմեքենա վարելու գործնական հմտությունները ստուգելու տրամադրել են վարորդական վկայականներ:  Վերոնշյալ դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, 312-րդ հոդվածի 1-ին մասով, 308-րդ հոդվածի 1-ին մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել են քրեական գործեր, որոնցով նախաքննությունը շարունակվում է: Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
19:10 - 26 հունիսի, 2020
Անձնագրային ծառայություններն ու ՃՈ հաշվառման-քննական ստորաբաժանումները հունիսի 15-ից կգործեն

Անձնագրային ծառայություններն ու ՃՈ հաշվառման-քննական ստորաբաժանումները հունիսի 15-ից կգործեն

Ոստիկանությունն այսօր հայտնել էր, որ Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային համավարակի հետևանքով արտակարգ իրավիճակով պայմանավորված՝ ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության ու ենթակա տարածքային, ինչպես և Ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական ստորաբաժանումները հունիսի 15-ից անորոշ ժամանակով չեն գործի: Սակայն նկատի ունենալով, որ քաղաքացիներից շատերն անհետաձգելի գործողություններ ունեն՝ կապված այս ծառայությունների սպասարկման ոլորտի հետ՝ որոշում է կայացվել վերոհիշյալ ստորաբաժանումների աշխատանքը չդադարեցնել: Ոստիկանությունը քաղաքացիներին կոչ է անում անձնագրային և վիզաների վարչության ու ենթակա տարածքային, ինչպես և Ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական ստորաբաժանումներ այցելել ծայրահեղ անհրաժեշտության դեպքում, իսկ այցելելու դեպքում խստորեն կատարել ՀՀ պարետի որոշումներով սահմանված պահանջները, պահպանել անվտանգության կանոններն ու պահանջված սոցիալական տարածությունը: ՃՈ հաշվառման-քննական ստորաբաժանումներ կարելի է դիմել միայն е-request.am կայքում կամ [email protected] էլ. փոստով նախապես դիմում ներկայացնելուց և հաշվառման-քննական ստորաբաժանման աշխատակցի հետ այցելելու օրվա և ժամի մասին պայմանավորվածություն ձեռք բերելուց հետո։
21:03 - 13 հունիսի, 2020
Հունիսի 15-ից եւս Անձնագրային ծառայություններն ու ՃՈ հաշվառման-քննական ստորաբաժանումները քաղաքացիներին չեն սպասարկի

Հունիսի 15-ից եւս Անձնագրային ծառայություններն ու ՃՈ հաշվառման-քննական ստորաբաժանումները քաղաքացիներին չեն սպասարկի

Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային համավարակի հետևանքով առաջացած արտակարգ իրավիճակով պայմանավորված՝ հունիսի 15-ից եւս անձնագրային և վիզաների վարչության ու ենթակա տարածքային, ինչպես եւ ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական ստորաբաժանումները չեն գործի: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը: «Քաղաքացիներին սպասարկող ծառայությունների աշխատանքը վերսկսելու վերաբերյալ տեղեկությունը լրացուցիչ կտրամադրվի: Հայցում ենք քաղաքացիների ներողամտությունը։ Այս սահմանափակումների նպատակը բացառապես մեր քաղաքացիների առողջության պահպանումն է»,-ասված է Ահարոնյանի գրառման մեջ։
12:35 - 13 հունիսի, 2020
Աջափնյակ վարչական շրջանում՝ ՔՏՀԱ Տեսչական մարմնի և Ճանապարհային ոստիկանության կողմից իրականացվել են հերթական վերահսկողական գործառույթները

Աջափնյակ վարչական շրջանում՝ ՔՏՀԱ Տեսչական մարմնի և Ճանապարհային ոստիկանության կողմից իրականացվել են հերթական վերահսկողական գործառույթները

Հունիսի 4-ին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետները՝ ՀՀ ՃՈ ծառայողների հետ համատեղ, ուժեղացված և լայնածավալ հսկողություն, մշտադիտարկումներ են իրականացնել Աջափնյակ վարչական շրջանում:Կանոնավոր երթուղիներում շահագործվող տրանսպորտային միջոցներում իրականացված գործառույթների շրջանակներում հայտնաբերվել են մի շարք խախտումներ և թերություններ։ Մասնավորապես՝ միկրոավտոբուսներում ուղևորափոխադրումը կատարվել է առջևի նստատեղին միաժամանակ երկու ուղևորի նստեցումով, որոշ տրանսպորտային միջոցներում բացակայել է ախտահանիչ հեղուկը, ինչպես նաև վարորդները, ուղևորները եղել են առանց դիմակի, առանց ձեռնոցի: Հայտնաբերվել են նաև գերբեռնված երթ իրականացնող տրանսպորտային միջոցներ:Նշված խախտումների հիմքով ՃՈ կողմից կազմվել են մի շարք արձանագրություներ։Տեսչական մարմնի մասնագետները ստուգում իրականացնելուց բացի, տեղում կատարում են նաև ակտիվ իրազեկման և բացատրական աշխատանքներ: Մշտադիտարկումներն ակտիվ իրականացվում են նաև Երևանի այլ վարչական շրջաններում և հանրապետության բոլոր մարզերում:ՔՏՀԱ տեսչական մարմինը հորդորում է բոլորին խստագույնս հետևել պարետի կողմից տրված ցուցումներին և սահմանած անվտանգության կանոններին՝ չվտանգելով մեր քաղաքացիների առողջությունը։
18:38 - 04 հունիսի, 2020
ՃՈ-ի և ՊՊԾ-ի փոխարեն կներդրվի պարեկային ծառայություն. ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց նախագիծը |hetq.am|

ՃՈ-ի և ՊՊԾ-ի փոխարեն կներդրվի պարեկային ծառայություն. ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց նախագիծը |hetq.am|

hetq.am: Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Ոստիկանության մասին» և «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու Կառավարության նախաձեռնած փաթեթը, որով առաջարկվում է ներդնել պարեկային ծառայություն: Ըստ այս փոփոխությունների` այժմ գործող «Ճանապարհային ոստիկանություն» և պարեկապահակային ծառայությունները, որոնք իրականացնում են ճանապարհային երթևեկության կանոնակարգման, ճանապարհային անվտանգության ապահովման գործառույթները և հասարակական կարգի պահպանություն, չեն գործելու, այլ լինելու է պարեկային ծառայություն: Փաթեթն ընդունվեց միաձայն` 112 ձայնով: Այս ծառայությունը ներդրվելու է աստիճանաբար, նախ` Երևանում, ապա Գյումրիում և Վանաձորում, այնուհետև ամբողջ Հանրապետությունում: Տեղեկացնենք նաև, որ արդարադատության նախարարությունն արդեն հայտարարել է նոր ծառայության ստեղծման մասին և ներկայացրել այն պահանջները, որոնց պետք է բավարարեն մրցույթին դիմողները: Ըստ այդմ` կարող է դիմել 18-35 տարեկան ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի, որն ունի առնվազն միջնակարգ կրթություն և չի տառապում օրենսդրությամբ սահմանված ցանկով նախատեսված հիվանդություններով, անցել է պարտադիր զինվորական ծառայություն (բացառությամբ իգական սեռի քաղաքացիների և «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետով նախատեսված դեպքի) ու բավարարում է «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 11-րդ հոդվածի պահանջներին: Դիմորդները հինգ ամիս շարունակ Ոստիկանության կրթահամալիրում ուսանելու են:
11:08 - 03 հունիսի, 2020