Շինարարների փողոց-Էստոնական փողոց-Առաքելյան փողոց խաչմերուկում օգոստոսի 23-ին կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն
21:15 - 22 օգոստոսի, 2020

Շինարարների փողոց-Էստոնական փողոց-Առաքելյան փողոց խաչմերուկում օգոստոսի 23-ին կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն

Տրանսպորտային միջոցների երթևեկության թողունակությունը մեծացնելու նպատակով Երևան քաղաքի Շինարարների փողոց-Էստոնական փողոց-Առաքելյան փողոց խաչմերուկում 2020 թվականի օգոստոսի 23-ին կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:

Առաքելյան փողոցի դեպի Շինարարների փողոց երթևեկելի ուղղության՝ խաչմերուկին հարակից 40 մետր հատվածում կարգելվի տրանսպորտային միջոցների կանգառը․ և միաժամանակ Առաքելյան փողոցի նշված հատվածում մոտ 1,0 մետրի չափով դեպի կանգառն արգելված հատված կտեղափոխվի հանդիպակաց երթևեկության հոսքերը բաժանող առանցքային գծանշումը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել