Տիգրան Խաչատրյան

ՀՀ ֆինանսների նախարարն է․ այս պաշտոնին նշանակվել է 2021թ․ օգոստոսի 3-ին։

Ծնվել է 1970թ․ դեկտեմբերի 11-ին։ 1987-1992 թթ. սովորել է  Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտում, 1993-1996 թթ.  ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի տնտեսագիտության ինստիտուտի ասպիրանտուրայում, 1996 թ.  Վիեննայի միացյալ ինստիտուտում։

1999-2001 թթ.  եղել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության պետական եկամուտների քաղաքականության գլխավոր վարչության պետ։ 2001-2006 թթ. աշխատել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ, 2016-2018 թթ․ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ։

2018-2019 թթ.- ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար։

2019-2020 թթ. - ՀՀ էկոնոմիկայի նախարար

Հայաստանի կառավարությունը 2 տրիլիոն 204 միլիարդ դրամի հարկային եկամուտ է կանխատեսում 2023 թվականի համար

 |armenpress.am|

Հայաստանի կառավարությունը 2 տրիլիոն 204 միլիարդ դրամի հարկային եկամուտ է կանխատեսում 2023 թվականի համար |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի հարկային եկամուտները 2022 թվականին կկազմեն 1 տրիլիոն 920 միլիարդ դրամ, հաջորդ տարվա համար կանխատեսվում է 2 տրիլիոն 204 միլիարդ դրամ։ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2023 թ. պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ այս մասին ասաց Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը։ «Այս պահին կանխատեսում ենք, որ այս տարվա հարկային եկամուտները 1 տրիլիոն 920 միլիարդ դրամ կկազմեն՝ առնվազն 75 միլիարդ դրամով ավելի, քան նախատեսված էր 2022 թվականի պետական բյուջեով։ Արդեն վերանայված ցուցանիշներից ելնելով՝ կանխատեսում ենք, որ հաջորդ տարվա հարկային եկամուտները կկազմեն 2 տրիլիոն 204 միլիարդ դրամ, որը կկազմի  ՀՆԱ-ի 3,7 տոկոսը»,- նշեց Խաչատրյանը։ Ըստ նախարարի՝ այսպիսի աճը համահունչ է հարկային ավելացումների սցենարին, որը նախատեսվել է Կառավարության 2021-2026 թվականների գործունեության ծրագրով։ «Մեզ անհրաժեշտ է գալիք տարիներին ՀՆԱ-ի նկատմամբ 0,5 տոկոսով հարկային եկամուտների աճ ապահովել, որպեսզի կարողանանք 2026 թվականի համար ունենալ 25 տոկոսը գերազանցող մակարդակ»,- եզրափակեց Խաչատրյանը։
12:19 - 31 հոկտեմբերի, 2022
Նախատեսվում է պետական պարտքը ՀՆԱ-ի նկատմամբ նվազեցնել՝ հասցնելով 50 տոկոսի

 |armenpress.am|

Նախատեսվում է պետական պարտքը ՀՆԱ-ի նկատմամբ նվազեցնել՝ հասցնելով 50 տոկոսի |armenpress.am|

armenpress.am: 2023 թվականին նախատեսվում է ապահովել  համախառն ներքին արդյունքի նկատմամբ պետական պարտքի զգալի բարելավում։ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2023 թ. պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ այս մասին ասաց Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը։  «Որքան պարտքը և պարտքի սպասարկումը գտնվում են հուսալի միջավայրում, այնքան մեր բոլոր անելիքները միջնաժամկետ հատվածում ավելի մեծ երաշխավորվածությամբ կարող են իրականացվել այն ծավալներով, որոնք նախատեսված են։ Հայտնի է, որ անորոշությունները շատ են, և այս տարվա միջավայրը դրա վկայությունն է։ Մենք պետք է հաշվի առնենք բոլոր հնարավոր զարգացումները, որպեսզի պարտքը կառավարենք այնպիսի եղանակով, որ դրանք միջնաժամկետ հատվածում չստեղծեն Կառավարության անելիքների իրականացման ռիսկեր»,- ասաց Խաչատրյանը։ Նախարարը հիշեցրեց, որ 2021 թվականի արդյունքներով պարտքը համախառն ներքին արդյունքի նկատմամբ գտնվում էր էապես բարձր մակարդակի վրա էր և կազմում էր 60,3 տոկոս։ «Կառավարության գործունեության ծրագրի ժամանակահատվածում պետք է հասնենք նրան, որ այդ ցուցանիշը չլինի ավելի բարձր, քան համախառն ներքին արդյունքի 50 տոկոսն է»,- ասաց Խաչատրյանը։
11:37 - 31 հոկտեմբերի, 2022
2023 թվականին նախատեսվում է էականորեն ավելացնել հարկային եկամուտները․ Տիգրան Խաչատրյան

 |armenpress.am|

2023 թվականին նախատեսվում է էականորեն ավելացնել հարկային եկամուտները․ Տիգրան Խաչատրյան |armenpress.am|

armenpress.am: Ինչպես 2022 թվականի, այնպես էլ 2023 թվականի պետական բյուջեի նախագիծը կառուցված է այն սկզբունքից ելնելով, որ պետք է երաշխավորվի մակրոտնտեսական կայունություն։ Ինչպես տեղեկացնում է ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2023 թ. պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ այս մասին ասաց Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը։  «Ի՞նչ է նշանակում մակրոտնտեսական կայունություն հարկաբյուջետային քաղաքականության և մասնավորապես պետական բյուջեի մասին օրենքի կիրառության սկզբունքների տեսանկյունից։ Առաջին հերթին դա նշանակում է, որ մենք պետք է էականորեն, ինչպես և Կառավարության գործունեության ծրագիրն է նախատեսում, ավելացնենք հարկային եկամուտները, որովհետև դրանք են այն երաշխիքը, որոնք պետք է ապահովեն միջնաժամկետ հատվածում կառավարության ծրագրերի հուսալի ֆինանսավորում»,- ասաց Խաչատրյանը։ Նա հիշեցրեց, որ 2021-2026 թվականների Կառավարության գործունեության ծրագրով նախատեսվում է հարկային եկամուտները համախառն ներքին արդյունքի նկատմամբ ցուցանիշի հավակնոտ աճ։ «Մենք 2026 թվականին՝ Կառավարության գործունեության ծրագրային ժամանակահատվածի վերջին տարում, պետք է հասնենք հարկերը համախառն ներքին արդյունքի նկատմամբ 25 տոկոս ցուցանիշի»,- եզրափակեց Խաչատրյանը։
10:49 - 31 հոկտեմբերի, 2022
2023-ին կբարձրանա հանրային ոլորտի աշխատողների աշխատավարձը, բայց ավելի քիչ պարգեւավճարներ են լինելու. նախարար
 |news.am|

2023-ին կբարձրանա հանրային ոլորտի աշխատողների աշխատավարձը, բայց ավելի քիչ պարգեւավճարներ են լինելու. նախարար |news.am|

news.am: 2023-ի բյուջեում 21 մլրդ լրացուցիչ հատկացում է նախատեսված հանրային հատվածի աշխատողների աշխատավարձերի ավելացման համար: Այս մասին կառավարության այսօրվա՝ սեպտեմբերի նիստում, ներկայացնելով 2023 թվականի բյուջեի նախագիծը, նշեց ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը: Նրա խոսքով, ավելացման վերաբերյալ առաջիկայում կներկայացնեն մանրամասն պարզաբանումներ. «Դրա հիմքում դրված է հետեւյալ սկզբունքը. Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց համար ներկայումս սահմանված է 2 հիմնական մոտեցում. Առաջին դեպքում սահմանված է բազային աշխատավարձի նկատմամբ որոշվող հիմնական աշխատավարձ եւ դրանց գումարվող որոշակի պարգեւավճարներ: Երկրորդ  դեպքում բազային աշխատավաձի նկատմամբ որոշվող հիմնական աշխատավարձերին գումարվում են սահմանված հավելավճարներ: Նախատեսվող փոփոխությունը վերաբերում է բազային աշխատավարձի ավելացմանը, որը ընկած է ընդհանուր աշխատավարձերի հաշվարկման հիմքում եւ ներկայումս սահմանված է 66 140 դրամի չափով: Փոփոխված համակարգում բազային աշխատավարձը կսահմանվի 83 200 դրամ: Այս աշխատավարձի բարձրացումը որոշ չափով փոխհատուցվելու է պարգեւավճարների եւ հավելավճարների համար հատկացվող ընդհանուր գումարը վերաբաշխելու եղանակով: 2023-ին ավելի քիչ պարգեւավճարներ եւ հավելավճարներ են լինելու»,-ասաց Տիգրան Խաչատրյանը:
13:40 - 29 սեպտեմբերի, 2022
ՀՀ ֆինանսների նախարարն ու Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան պատվիրակությունը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր

ՀՀ ֆինանսների նախարարն ու Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան պատվիրակությունը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր

ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը սեպտեմբերի 26-ին աշխատանքային հանդիպում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովայի գլխավորած պատվիրակության հետ: Այս մասին հայտնում են ֆինանսների նախարարությունից։ Հանդիպմանը ներկա են եղել ֆինանսների նախարարի տեղակալները, Հայաստանում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Մեհդի Ռաիսսին և ԱՄՀ առաքելության տնտեսագետներ: Նախարար Խաչատրյանը, ողջունելով հյուրերին, ներկայացրել է տնտեսական վերջին զարգացումները, ներկայում գործող հարկային քաղաքականությունն ու վարչարարությունը, ինչպես նաև՝ խոսել 2022 թվականի պետական բյուջեի կատարման ընթացքից: Իվա Պետրովան, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, ընդգծել է Ֆինանսների նախարարության հետ ունեցած գործընկերային բարձր հարաբերությունները և վերահաստատել իր պատրաստակամությունը մասնակցելու ընթացիկ բոլոր ծրագրերին: Կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ, մասնավորապես ՝ անդրադարձել են մակրոտնտեսական վերջին զարգացումներին, կապիտալ ծախսերին և հարկային քաղաքականությանն առնչվող թեմաներին: Հանդիպման ավարտին ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ առաջիկայում աշխատանքային ձևաչափով շարունակելու ընթացիկ ծրագրերի քննարկումները:  
16:44 - 26 սեպտեմբերի, 2022
Ֆինանսների նախարարը ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին է ներկայացրել Կառավարության 5-ամյա ծրագրի առաջնահերթությունները

Ֆինանսների նախարարը ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին է ներկայացրել Կառավարության 5-ամյա ծրագրի առաջնահերթությունները

ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր՝ հուլիսի 26-ին, ընդունել է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ եւ լիազոր դեսպան տիկին Լին Թրեյսիի գլխավորած պատվիրակությանը։ Ողջունելով հյուրերին՝ նախարար Խաչատրյանը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ կառավարությանը Հայաստանում նախաձեռնված բարեփոխումների իրականացման գործում ցուցաբերած աջակցության համար: Այնուհետեւ նախարարը հյուրերին է ներկայացրել Կառավարության 5-ամյա ծրագրի առաջնահերթությունները եւ Ֆինանսների նախարարության վարած ֆիսկալ քաղաքականության օրակարգը: ԱՄՆ դեսպան Լինն Թրեյսին նախարարին հայտնել է ամերիկյան կողմի պատրաստակամությունը շարունակելու ցուցաբերել աջակցություն ինչպես կարճաժամկետ ծրագրերի, այնպես էլ երկարաժամկետ ռազմավարական բարեփոխումների իրականացման ուղղությամբ: Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանում բարենպաստ ներդրումային միջավայր ստեղծելու հնարավորությունների եւ հայ-ամերիկյան համագործակցության զարգացման հեռանկարի շուրջ:
15:31 - 26 հուլիսի, 2022
Տիգրան Խաչատրյանը և Եվրոպական ներդրումային բանկի տարածաշրջանային գրասենյակի ղեկավարը քննարկել են համագործակցության զարգացման ուղղությունները

Տիգրան Խաչատրյանը և Եվրոպական ներդրումային բանկի տարածաշրջանային գրասենյակի ղեկավարը քննարկել են համագործակցության զարգացման ուղղությունները

ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Մացիեյ Ցզուրային: Նախարար Խաչատրյանը բարձր է գնահատել Եվրոպական ներդրումային բանկի հետ համագործակցությունը և կարևորել տարբեր ոլորտներում ԵՆԲ համաֆինանսավորմամբ իրականացվող, այդ թվում՝ Հյուսիս-հարավ ավտոմայրուղու և Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի նախատեսվող շինարարության, Երևանի էներգախնայողության և տրանսպորտային համակարգի կառավարման ծրագրերը: Մացիեյ Ցզուրան շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և իր վստահությունը հայտնել ՀՀ կառավարությանը՝ հավակնոտ բարեփոխումների օրակարգը կյանքի կոչելու գործում: «ՀՀ ֆինանսների նախարարության ու Եվրոպական ներդրումային բանկի միջև ձևավորված երկարատև և արդյունավետ համագործակցությությունը հաջողության մեր գրավականն է»,- իր խոսքում նշել է ԵՆԲ ներկայացուցիչը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ, անդրադարձել պետական պարտքի սպասարկման ռազմավարությանը, մակրոտնտեսական կայունությանը, 2023-2025 թթ. պետական միջնաժամկետ ծախսերի և ՀՀ կառավարության պարտքի բեռի նվազեցման վերանայված ծրագրերին:
14:36 - 19 հուլիսի, 2022
ՀՀ-ն և Վրաստանը սերտացնում են գործակցությունը հարկային և մաքսային ոլորտներում. ՊԵԿ նախագահը Թբիլիսիում հանդիպել է Վրաստանի գործընկերոջ հետ

ՀՀ-ն և Վրաստանը սերտացնում են գործակցությունը հարկային և մաքսային ոլորտներում. ՊԵԿ նախագահը Թբիլիսիում հանդիպել է Վրաստանի գործընկերոջ հետ

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը,  Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանի գլխավորած պատվիրակության կազմում, հուլիսի 7-ից 8-ն աշխատանքային երկօրյա այցով գտնվել է Վրաստանում: Այցի շրջանակում հանդիպումներ են տեղի ունեցել Վրաստանի ֆինանսների նախարար Լաշա Խուցիշվիլիի, ինչպես նաև Ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության ղեկավար Լևան Կակավայի հետ: Այս մասին հայտնում են ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։ Վրաստանի ֆինանսների նախարարի հետ հանդիպման ընթացքում կարևորվել է ստուգման ենթակա հարկ վճարողների ընտրության նպատակով ռիսկերի գնահատման էլեկտրոնային համակարգերի, ինչպես նաև այդ համակարգերում ինքնաուսուցանվող (machine-learning) կամ արհեստական ինտելեկտով (artificial intelligence) գործիքների կիրառման փորձը:  Անդրադարձ է կատարվել նաև բյուջետային գործընթացի կառավարմանը, դրա ընթացքում քաղաքացիների մասնակցությանը, ինչպես նաև հարկային և մաքսային բարեփոխումներին, այդ թվում՝ Վրաստանի հարկման համակարգերի առանձնահատկություններին: Վրացի գործընկերները ներկայացրել են հարկային ճեղքի ոլորտային գնահատման գործում և հարկային կամ մաքսային ծառայության կողմից հարկ վճարողներին մատուցվող ծառայություններից գոհունակության գնահատման հետ կապված իրենց փորձը:  ՀՀ ՊԵԿ նախագահը գործընկերոջ՝ Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության ղեկավար Լևան Կակավայի հետ հանդիպման ընթացքում անդրադարձել է համագործակցության փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող թեմաներին: Ընդգծվել է, որ  հարկային և մաքսային վարչարարության ոլորտներում երկու երկրների միջև առկա իրավապայմանագրային հարաբերությունները հնարավորություն են տալիս ակտիվ փոխգործակցել երկկողմ, ինչպես նաև միջազգային հարթակներում:  Կողմերն անդրադարձել են ապրանքների բացթողումից հետո իրականացվող հսկողության շրջանակում կիրառվող ռիսկերի կառավարման համակարգի առանձնահատկություններին։ Քննարկվել է նաև ապրանքների բացթողումից հետո հսկողություն իրականացնող ստորաբաժանումների պաշտոնատար անձանց միջև ուղիղ հաղորդակցության, տեղեկությունների՝ օպերատիվ կարգով փոխանակման ընթացակարգի հաստատման հարցը։  Դիտարկվել են ըստ ռիսկայնության մակարդակի՝ արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող անձանց դասակարգման, օրինապահ տնտեսվարողների համար կիրառվող պարզեցումներին առնչվող հարցերը: Քննարկման առանցքում է եղել նաև լիազորված տնտեսական օպերատորից տարբերվող կարգավիճակի առկայության դեպքում՝ տնտեսվարողի որոշակի արտոնություններից օգտվելու կարգը: Հայ և վրացի գործընկերներն անդրադարձել են Վրաստանի տարածքով տարանցիկ փոխադրվող՝ Հայաստանից ապրանքներ տեղափոխող բեռնատար տրանսպորտային միջոցների հերթերի կարգավորման, շուտ փչացող ապրանքներ փոխադրող տրանսպորտային միջոցների արտահերթ բացթողման հնարավորության, ինչպես նաև՝ հրատապ լուծում պահանջող հարցերի պարզաբանման և տեղեկատվության փոխանակման նպատակով Հայաստանի և Վրաստանի սահմանային մաքսային մարմինների միջև ղեկավարների մակարդակով շուրջօրյա օպերատիվ կապի ներդրման հարցերին։  Ռուստամ Բադասյանը և Լևան Կակավան հուլիսի 8-ին Թբիլիսիում ստորագրել են «Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի և Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության միջև տրանսպորտային միջոցների և ապրանքների միջազգային տեղափոխման վերաբերյալ նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման մասին» հուշագրից բխող ծրագրի մեկնարկի վերաբերյալ արձանագրություն: Կողմերը կարևորել են երկու երկրների մաքսային և հարկային ոլորտների պատասխանատուների պարբերական դարձած հանդիպումները, ինչպես նաև պատրաստակամություն են հայտնել ակտիվացնելու գործուն քայլերը` ձեռքբերված պայմանավորվածությունները կենսագործելու ուղղությամբ: 
09:58 - 11 հուլիսի, 2022
2023-ին հարկաբյուջետային քաղաքականությունն ուղղված կլինի թիրախավորված 7 տոկոս տնտեսական աճի ապահովմանը. Տիգրան Խաչատրյան
 |1lurer.am|

2023-ին հարկաբյուջետային քաղաքականությունն ուղղված կլինի թիրախավորված 7 տոկոս տնտեսական աճի ապահովմանը. Տիգրան Խաչատրյան |1lurer.am|

1lurer.am: 2023 թվականին և հաջորդող 2 տարիներին հարկաբյուջետային քաղաքականությունն ուղղված կլինի թիրախավորված 7 տոկոս տնտեսական աճի ապահովմանը՝ շեշտադրելով պետական ներդրումների մասնաբաժնի էական մեծացումը և ծախսերի իրականացման արդյունավետության բարձրացումը: Այս մասին Կառավարության նիստի ընթացքում ասաց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը՝ ներկայացնելով համապատասխան օրենքի նախագիծը: «Կարևոր է ընդգծել, որ դա պետք է տեղի ունենա պարտքի կառավարելիության բարձրացման և այդպիսով՝ մակրոտնտեսական կայունության երաշխավորման պայմաններում»,- ասաց Խաչատրյանը: Նախարարի խոսքով՝ նախնական գնահատականներով, հարկաբյուջետային քաղաքականության կարևոր ցուցանիշներն այս տարվա ընթացքում կարձանագրեն 2022 թվականի բյուջեով սահմանված թիրախային ցուցանիշների առաջանցիկ բարելավում: «Կառավարության պարտքը ՀՆԱ-ի նկատմամբ կնվազի ավելի արագ, քան նախատեսված է, և չի գերազանցի ՀՆԱ-ի 60 տոկոսը՝ սահմանված 60.2 տոկոսի փոխարեն: Հարկային եկամուտները կգերազանցեն ՀՆԱ-ի նկատմամբ 23.4 տոկոս, որն այս տարվա համար սահմանված թիրախն է: Պետական բյուջեի ծախսերի ֆինանսավորումն ավելի մեծ չափով կիրականացվի սեփական եկամուտների հաշվին և ավելի քիչ կֆինանսավորվի փոխառու միջոցներով, ինչի արդյունքում պետական բյուջեի դեֆիցիտը ՀՆԱ-ի նկատմամբ չի գերազանցի 3 տոկոսը»,- ասաց նախարարը:
11:28 - 30 հունիսի, 2022
2022 թվականի պետբյուջեի հարկային եկամուտները 40 միլիարդ դրամով ավելացվեցին
 |1lurer.am|

2022 թվականի պետբյուջեի հարկային եկամուտները 40 միլիարդ դրամով ավելացվեցին |1lurer.am|

1lurer.am: 2022 թվականի պետբյուջեի հարկային եկամուտները 40 միլիարդ դրամով ավելացվեցին, և դրանք ուղղվեցին Կառավարության պահուստային ֆոնդ: «Տարվա առաջին կեսը մոտենում է ավարտին, և կարող ենք արձանագրել, որ պետական բյուջեի կիսամյակային հարկային եկամուտներն ավելին են, քան սկզբնապես նախատեսված էին: Հունիսի 22-ի դրությամբ հարկային եկամուտները կազմել են մոտ 911 միլիարդ դրամ. դա 30 տոկոսով ավելին է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում էր:  Եթե այս կիսամյակի հարկերից նվազեցնենք մետաղական խտանյութերի համար առ այսօր վճարված 38 միլիարդ դրամը, որը նախորդ տարվա նույն կիսամյակում դեռևս չէր կիրառվում, որպեսզի համադրելի դարձնենք նախորդ տարվա առաջին կիսամյակի հետ, ապա հարկերի աճը կկազմի մոտ 25 տոկոս: Հարկային եկամուտների աճը պայմանավորված է մի քանի գործոններով, դրանց թվում նախևառաջ հարկային վարչարարության բարելավումն է, որի արդյունքում մենք ստացել ենք թե՛ մեկանգամյա զգալի լրացուցիչ հարկային եկամուտներ, թե՛ պարբերաբար նաև ավելացված հարկեր: 2021 թվականի արդյունքներով՝ շահութահարկ վճարողների հանրագումարային հարկվող շահույթի ավելի մեծ աճն է, որն ազդել է 2022 թվականի հարկային եկամուտների մեծության վրա: 2022-ի ընթացքում մենք ստանում ենք շահութահարկ, որը հիմնված է 2021 թվականի ֆինանսական արդյունքների վրա: Երրորդ պատճառը խտանյութերի համար պետական տուրքի գումարն է»,- ասաց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը: Խաչատրյանը նաև նշեց, որ առաջին կիսամյակում կա գնաճային որոշակի միջավայր, որը որոշ հարկատեսակների դեպքում հանգեցնում է բազաների ընդլայնման: Խոսքը հատկապես ԱԱՀ-ի մասին է: Հետևե՛ք մեզ նաև Telegram-ում
11:44 - 23 հունիսի, 2022
ՀՀ ֆինանսների նախարարը և ԱՄՀ հայաստանյան պատվիրակությունն անդրադարձել են մակրոտնտեսական վերջին զարգացումներին

ՀՀ ֆինանսների նախարարը և ԱՄՀ հայաստանյան պատվիրակությունն անդրադարձել են մակրոտնտեսական վերջին զարգացումներին

Տիգրան Խաչատրյանն այսօր՝ հունիսի 20-ին, աշխատանքային հանդիպում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովայի գլխավորած պատվիրակության հետ: Հանդիպմանը ներկա են եղել ֆինանսների նախարարի տեղակալները, Հայաստանում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Մեհդի Ռաիսսին և ԱՄՀ առաքելության տնտեսագետներ: Նախարար Խաչատրյանը, ողջունելով հյուրերին, շնորհավորել է տիկին Պետրովային պատասխանատու պաշտոնի ստանձման կապակցությամբ՝ մաղթելով արգասաբեր աշխատանք: Իվա Պետրովան, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, ընդգծել է ֆինանսների նախարարության հետ ունեցած գործընկերային բարձր հարաբերությունները և հայտնել իր պատրաստակամությունը անձամբ մասնակցելու ընթացիկ բոլոր ծրագրերին: Կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ, մասնավորապես անդրադարձել են մակրոտնտեսական վերջին զարգացումներին, կապիտալ ծախսերին և հարկային քաղաքականությանն առնչվող թեմաներին: Հանդիպման ավարտին ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ առաջիկայում աշխատանքային ձևաչափով շարունակելու ընթացիկ ծրագրերի քննարկումները:
17:35 - 20 հունիսի, 2022
Ըստ ֆինանսների նախարարի՝ դոլարի էժանացումը կարող է կրճատել պետական պարտքը
 |hetq.am|

Ըստ ֆինանսների նախարարի՝ դոլարի էժանացումը կարող է կրճատել պետական պարտքը |hetq.am|

hetq.am: Եթե 2022-ի վերջին դոլարի փոխարժեքը տարեսկզբի համեմատությամբ ավելի ցածր լինի, ապա ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը հավանական է համարում, որ պետական պարտքը նախատեսվածից ցածր լինի: Այս մասին նախարարն ասաց խորհրդարանում 2021 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ՝ արձագանքելով պատգամավոր Բաբկեն Թունյանի հարցին: Պատգամավորը հետաքրքրվել էր դրամի արժևորումից` հարցնելով, թե կա՞ն արդյոք գնահատականներ վերջին 1-2 ամիսների ընթացքում փոխարժեքի նվազումն ինչպե՞ս կազդի արտաքին պարտքի ցուցանիշի վրա: «Եթե տարեսկզբի համեմատությամբ տարվա վերջին փոխարժեքը լինի ավելի ցածր, ապա մեր ընդհանուր պարտքի և այդ թվում կառավարության պարտքի կառուցվածքում, այդ պարտքի դրամային արժեքն ավելի փոքր կլինի ՀՆԱ-ի նկատմամբ, այդ փաստը կնպաստի, որ տարեվերջին մեր կանխատեսածից ավելի ցածր պարտքի համեմատական մեծություն ունենանք ՀՆԱ-ի նկատմամբ: Մենք նախատեսում էինք այս տարեվերջին ունենալ մոտ 60.2 տոկոս, բայց, եթե այդ շեղումը բավականաչափ մեծ լինի մեր նախատեսած սկզբնական փոխարժեքային ենթադրություններից, ապա հավանական է, որ մենք կունենանք 59 տոկոսը չգերազանցող սահմանում պարտքի ընդհանուր մեծություն»,-  ասաց Տիգրան Խաչատրյանը: Նախարարի խոսքով` դոլարի ցածր փոխարժեքը կազդի նաև տոկոսավճարների վճարման վրա: «2021-ին 72.5 մլրդ դրամ վճարել ենք արտաքին պարտքի նկատմամբ ունեցած մեր տոկոսավճարային պարտավորությունները: Համապատասխանաբար, եթե միջին փոխարժեքի օրինակ 5 տոկոսի շեղում լինի, դա կնշանակի մոտ 3.5 մլրդ դրամի չափով խնայողություն»,- եզրափակեց նա:
12:26 - 15 հունիսի, 2022
2021 թ. տնտեսական աճն առավելապես պայմանավորված է եղել ծառայությունների աճով․ Տիգրան Խաչատրյան
 |1lurer.am|

2021 թ. տնտեսական աճն առավելապես պայմանավորված է եղել ծառայությունների աճով․ Տիգրան Խաչատրյան |1lurer.am|

1lurer.am: 2021 թվականի տնտեսական աճը, որն սկզբնապես ծրագրված էր 3.2 տոկոս, կազմել է 5.7 տոկոս: Տնտեսության աճն առավելապես պայմանավորված է եղել ծառայությունների աճով: Այս մասին ԱԺ նիստի ընթացքում հայտնեց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը: «Աճի կեսն ապահովել են կացության և սննդի ծառայությունները: Արդյունաբերության աճի ազդեցությունը եղել է 0.8 տոկոսային կետ, շինարարության աճինը՝ 0.2 տոկոսային կետ: Գյուղատնտեսության կրճատումը բացասաբար է ազդել տնտեսական աճի վրա, ընդհանուր աճի ցուցանիշը կրճատվել է 0.2 տոկոսային կետով: Ընդ որում՝ անասնաբուծությունն աճել է, սակայն բուսաբուծության կրճատումն ավելի մեծ չափով է ազդել ընդհանուր արդյունքի վրա»,- ասաց Խաչատրյանը: Խաչատրյանը տեղեկացրեց նաև, որ համախառն պահանջարկի ավելացումը զգալիորեն պայմանավորված է եղել սպառման աճով: Նա նշեց նաև, որ հիմնական միոջոցներում կապիտալ ներդրումներն աճել են 7.7 տոկոսով: Ապրանքների և ծառայությունների արտահանման իրական ծավալներն աճել են 16.5 տոկոսով, իսկ ներմուծումը՝ 10.9 տոկոսով: «Տնտեսական վերականգնման նշված ընթացքին մեծապես նպաստել է համաշխարհային և հատկապես մեր գործընկեր պետությունների տնտեսություններում արձանագրված տնտեսական աճը: Մասնավորապես, 2021-ին ԱՄՆ տնտեսությունն աճել է 5.6 տոկոսով: Այս հանգամանքը մենք շեշտում ենք, քանի որ տարվա ընթացքում մեծ չափով ավելացած են եղել ԱՄՆ կողմից ֆիզիկական անձանց ստացած դրամական փոխանցումները: Եվրագոտու տնտեսություններն աճել են 5.2 տոկոսով: Այս հատվածը հատկապես կարևոր է մեր ֆինանսական կազմակերպությունների համագործակցության տեսանկյունից: ՌԴ տնտեսական աճը կազմել է 4.5 տոկոս: Մենք մեծ չափով ներմուծում ենք առաջնային նշանակության սպառման ապրանքներ, ինչպես նաև իրականացնում ենք ապրանքներիր արտահանում դեպի Ռուսաստան: Իսկ Չինաստանինը` 8.1 տոկոս: Չինաստանը հանդիսանում է հիմնականում մետաղական խտանյութերի գնորդը»,- ասաց Խաչատրյանը:
10:53 - 15 հունիսի, 2022