Նախատեսվում է պետական պարտքը ՀՆԱ-ի նկատմամբ նվազեցնել՝ հասցնելով 50 տոկոսի

 |armenpress.am|
11:37 - 31 հոկտեմբերի, 2022

Նախատեսվում է պետական պարտքը ՀՆԱ-ի նկատմամբ նվազեցնել՝ հասցնելով 50 տոկոսի |armenpress.am|

armenpress.am: 2023 թվականին նախատեսվում է ապահովել  համախառն ներքին արդյունքի նկատմամբ պետական պարտքի զգալի բարելավում։ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2023 թ. պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ այս մասին ասաց Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը։ 

«Որքան պարտքը և պարտքի սպասարկումը գտնվում են հուսալի միջավայրում, այնքան մեր բոլոր անելիքները միջնաժամկետ հատվածում ավելի մեծ երաշխավորվածությամբ կարող են իրականացվել այն ծավալներով, որոնք նախատեսված են։ Հայտնի է, որ անորոշությունները շատ են, և այս տարվա միջավայրը դրա վկայությունն է։ Մենք պետք է հաշվի առնենք բոլոր հնարավոր զարգացումները, որպեսզի պարտքը կառավարենք այնպիսի եղանակով, որ դրանք միջնաժամկետ հատվածում չստեղծեն Կառավարության անելիքների իրականացման ռիսկեր»,- ասաց Խաչատրյանը։

Նախարարը հիշեցրեց, որ 2021 թվականի արդյունքներով պարտքը համախառն ներքին արդյունքի նկատմամբ գտնվում էր էապես բարձր մակարդակի վրա էր և կազմում էր 60,3 տոկոս։

«Կառավարության գործունեության ծրագրի ժամանակահատվածում պետք է հասնենք նրան, որ այդ ցուցանիշը չլինի ավելի բարձր, քան համախառն ներքին արդյունքի 50 տոկոսն է»,- ասաց Խաչատրյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել