Հայաստանի կառավարությունը 2 տրիլիոն 204 միլիարդ դրամի հարկային եկամուտ է կանխատեսում 2023 թվականի համար

 |armenpress.am|
12:19 - 31 հոկտեմբերի, 2022

Հայաստանի կառավարությունը 2 տրիլիոն 204 միլիարդ դրամի հարկային եկամուտ է կանխատեսում 2023 թվականի համար |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի հարկային եկամուտները 2022 թվականին կկազմեն 1 տրիլիոն 920 միլիարդ դրամ, հաջորդ տարվա համար կանխատեսվում է 2 տրիլիոն 204 միլիարդ դրամ։ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2023 թ. պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ այս մասին ասաց Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը։

«Այս պահին կանխատեսում ենք, որ այս տարվա հարկային եկամուտները 1 տրիլիոն 920 միլիարդ դրամ կկազմեն՝ առնվազն 75 միլիարդ դրամով ավելի, քան նախատեսված էր 2022 թվականի պետական բյուջեով։ Արդեն վերանայված ցուցանիշներից ելնելով՝ կանխատեսում ենք, որ հաջորդ տարվա հարկային եկամուտները կկազմեն 2 տրիլիոն 204 միլիարդ դրամ, որը կկազմի  ՀՆԱ-ի 3,7 տոկոսը»,- նշեց Խաչատրյանը։

Ըստ նախարարի՝ այսպիսի աճը համահունչ է հարկային ավելացումների սցենարին, որը նախատեսվել է Կառավարության 2021-2026 թվականների գործունեության ծրագրով։

«Մեզ անհրաժեշտ է գալիք տարիներին ՀՆԱ-ի նկատմամբ 0,5 տոկոսով հարկային եկամուտների աճ ապահովել, որպեսզի կարողանանք 2026 թվականի համար ունենալ 25 տոկոսը գերազանցող մակարդակ»,- եզրափակեց Խաչատրյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել