ՀՀ զինված ուժեր

Հայաստանի անվտանգությունը, պաշտպանությունը եւ տարածքային ամբողջականությունը, նրա սահմանների անձեռնմխելիությունը պաշտպանող պետական ռազմական հաստատություն:

Պաշտոնապես հիմնադրվել է 1992թ. հունվարի 28-ին։ ՀՀ զինված ուժերը կազմված են հետեւյալ մասնագիտացված զորքերից. ցամաքային զորքեր, ռազմաօդային ուժեր, հակաօդային պաշտպանության զորքեր: Ցամաքային զորքերն իրենց հերթին բաղկացած են հետեւյալ զորատեսակներից. մոտոհրաձգային զորքեր, տանկային զորքեր, հրթիռային զորքեր եւ հրետանի, օդադեսանտային զորքեր, ինժեներական զորքեր, կապի զորքեր։

Զինված ուժերը կառավարվում են Պաշտպանության նախարարության եւ Գլխավոր շտաբի կողմից։ Գործող պաշտպանության նախարարը Վաղարշակ Հարությունյանն է, Գլխավոր շտաբի պետը՝ Օնիկ Գասպարյանը։ Ռազմական դրության եւ պատերազմի պայմաններում զինված ուժերը ենթարկվում են վարչապետին։

Բանակում կարգուկանոնի ուժեղացումն ու քրեական ենթամշակույթի դեմ պայքարը թույլ կտան բացառել նման դեպքերը. ԱԽ քարտուղարը՝ ԶՈւ-ում տարեսկզբի մահվան դեպքերի մասին |tert.am|

Բանակում կարգուկանոնի ուժեղացումն ու քրեական ենթամշակույթի դեմ պայքարը թույլ կտան բացառել նման դեպքերը. ԱԽ քարտուղարը՝ ԶՈւ-ում տարեսկզբի մահվան դեպքերի մասին |tert.am|

tert.am: Բանակում նման դեպքերի բացառման և զգալի արդյունքի հասնելու համար պետք է երկու ուղղությամբ աշխատել՝ ուժեղացնել բանակի կարգուկանոնն ու պայքարել քրեական ենթամշակույթի դեմ: Այս մասին Հանրային ՀԸ եթերում հայտարարել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով բանակում տարեսկզբին զինվորների մահվան դեպքերին: «Հայ ժողովուրդը յուրահատուկ վերաբերմունք ունի բանակի նկատմամբ և ցանկացած պաշտոնյա հասկանում է, որ բանակում տեղի ունեցած իրադարձություններն ավելի զգայուն են ընդունվում, որովհետև մենք ունենք անվտանգության հանդեպ ավելի զգայուն մոտեցումներ»,-նշել է Գրիգորյանը: Անդրադառնալով ՀՀ վարչապետի մոտ անցկացված խորհրդակցությանը՝ Գրիգորյանն ասել է, թե դրա նպատակը բանակի խորքային խնդիրները հասկանալն էր: «Առաջինը կարգուկանոնի ուժեղացումն է, որ թույլ կտա մինիմալի հասցնել կամ բացառել նման դեպքերը, մյուսը քրեական ենթամշակույթն է, որն ազդում է նման երևույթների վրա»,-ասել է Գրիգորյանը՝ նշելով, որ ինչքան էլ բանակում ուժեղացնեն կարգուկանոնը, եթե քրեական ենթամշակույթի դեմ պայքար չլինի, արդյունքներն էլ զգալի չեն լինի: Հարցին՝ դեպքերի համար կա՞ն կոնկրետ պատասխանատուներ, թե՞ պատճառը միայն քրեական ենթամշակույթն է, ԱԽ քարտուղարը պատասխանել է, որ միայն քրեական մշակույթը մեղավոր դիտարկելով՝ որևէ լուծում չենք գտնի: «Կան նաև կադրային որոշումներ, որոնք ցույց են տալիս, որ պատասխանատուներ կան նման իրավիճակի համար: Կա քրեական ենթամշակույթ, բայց և կա անհատների պատասխանատվության խնդիր»,-ասել է նա: Վերջինս կարևորել է նաև բանակի ընդհանուր բարեփոխման տրամաբանությունը՝ նշելով, որ քրեական ենթամշակույթ ասելով՝ կարևոր դեր է տրվում Ռազմական ոստիկանությանը: Նյութն ամբողջությամբ՝ այստեղ։ 
21:37 - 18 փետրվարի, 2020
ՀՀ նախագահը խոսք է հղել Զինված ուժերում վերջին օրերին տեղի ունեցած մտահոգիչ դեպքերի կապակցությամբ

ՀՀ նախագահը խոսք է հղել Զինված ուժերում վերջին օրերին տեղի ունեցած մտահոգիչ դեպքերի կապակցությամբ

 ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը խոսք է հղել Զինված ուժերում վերջին օրերին տեղի ունեցած մտահոգիչ դեպքերի կապակցությամբ՝ նշելով, որ յուրաքանչյուր զինվորի կամ սպայի, Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու, յուրաքանչյուր մեր հայրենակցի զոհվելը մեծագույն ցավ է, անդառնալի կորուստ: Ինչպես  տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, Արմեն Սարգսյանն իր խոսքում նշել է. «Սիրելի հայրենակիցներ, Զինված ուժերում վերջին օրերին տեղի ունեցած մտահոգիչ դեպքերի կապակցությամբ նախ ցանկանում եմ անկեղծ ցավակցություններս հայտնել ծառայության ընթացքում զոհված մեր բոլոր զինծառայողների ընտանիքներին ու հարազատներին՝ կիսելով նրանց վիշտը: Յուրաքանչյուր զինվորի կամ սպայի, Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու, յուրաքանչյուր մեր հայրենակցի զոհվելը մեծագույն ցավ է, անդառնալի կորուստ: Սիրելի՛ զինվորներ, սիրելի՛ հրամանատարներ, Ձեզնից յուրաքանչյուրն իր ընտանեկան օջախից, իր ծնողներից, կնոջից, երեխաներից կամ հարազատներից, իր սիրած աղջկանից մի անկեղծ օրհնություն, աննկարագրելի մի ջերմություն, մի տաք համբույր է ստացել ծառայության մեկնելիս: Ձեզ մաղթել են անփորձանք ծառայություն և բարի վերադարձ, վստահ են եղել, որ դուք հայրենիքի հուսալի պաշտպան եք լինելու, ապահով են եղել, որ լավ ընկեր կլինեք, ու ձեր կողքին էլ լավ ծառայակից ընկեր կլինի, որի հետ կկիսեք ոչ միայն ծառայության դժվարությունները, այլև միասին՝ թիկունք-թիկունքի տված, կուռ, ամբողջական ու հզոր ուժ լինելու զգացողությունը: Բանակը փորձառություն է, ուսում, դաստիարակություն, կյանքի ու հայրենասիրության դաս, որը հեշտ չի տրվում, բայց անհրաժեշտ է: Անցնելով այն՝ դուք հասունանում ենք, ամրանում, սովորում դիմակայել ու հաղթահարել, լինել սառնասիրտ, զուսպ ու ամենակարևորը լինել պատասխանատու, որովհետև ձեզ՝ հայոց բանակի թե՛ տասնութամյա նորակոչիկներին, թե՛ ծառայության բովով անցած փորձառու սպաներին է վստահված ամենաարժեքավորը՝ մեր հայրենիքի, մեր ընտանիքների պաշտպանությունը, մեր ապագան ու խաղաղությունը: Պատասխանատվությամբ վերաբերվեք ձեր առաքելությանը, միմյանց հետ ձեր փոխհարաբերություններին, հիշեք՝ հանդուրժողականությունն ուժի ապացույց է: Հիշեք, որ դուք ծառայում եք հաղթանակած բանակում ու պետք է պատվով ու արժանապատվությամբ շարունակեք կյանքի ու մահվան գնով ձևավորված ու կայացած հայկական բանակի ամենալավ ավանդույթները՝ փոխօգնության, միասնականության ու համախմբվածության ավանդույթները: Մենք վստահում, հավատում ու սպասում ենք ձեզնից յուրաքանչյուրին: Հիշեք, որ մենք կորցնելու կյանքեր չունենք, մենք չպետք է ունենանք չիրականացված երազանքներ, ձեր օջախներում դեռ պետք է զավակներ ծնվեն, ձեզնից յուրաքանչյուրն արժանի է ու պետք է տեսնի միասնական ու խաղաղ հայրենիքի փայլուն ապագան, ձեր նվիրյալ ծառայությամբ կերտած ապագան: Սիրելի՛ հայրենակիցներ,   Միասին ապավեն լինենք մեր զինվորին, սպային, խաղաղություն պահպանենք մեր տանն ու հասարակության մեջ: Իսկ տան խաղաղությունն առանց հանդուրժողականության հնարավոր չէ, առանց իրար ցավ զգալու հնարավոր չէ, առանց միմյանց կարծիքը հարգելու, առանց իրար հետ միասին ապրել սովորելու հնարավոր չէ։ Աստված պահապան բոլորիս»:
19:02 - 17 փետրվարի, 2020
Արտակարգ իրավիճակ է, պետք է համազգային սուգ հայտարարել.Ժաննա Ալեքսանյան |factor.am|

Արտակարգ իրավիճակ է, պետք է համազգային սուգ հայտարարել.Ժաննա Ալեքսանյան |factor.am|

factor.am: Միայն վերջին երկու շաբաթում հայկական բանակում 8 զինծառայող է մահացել։ Ըստ իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի՝ դրությունը տագնապահարույց է․ «Սա արտառոց իրավիճակ է, պետք է համազգային սուգ հայտարարել, պառլամենտում հրավիրել լսումներ, հայտարարել արտակարգ իրավիճակ, այսքան տարի չեմ տեսել այսպիսի պարբերականությամբ զոհեր։ Ի՞նչն է ամենաահավորը, որ արձագանք չկա»։ Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը, շեշտում է՝ վերջին աղմկահարույց մահվան դեպքերով էլ քրեական գործ հարուցվել է ինքնասպանության հասցնելու հոդվածով, ինչը նշանակում է, որ զինծառայողների մահվան քննությունները տարվում են դեպքի չբացահայտում․ «Դատախազությունը և գուցե բանակի․․․․ շահագրգիռներն ուզում են ասել, որ չենք բացահայտելու։ Որևէ մեկը ելույթ չի ունենում ասի՝ ինչ են մտածում, ձեր զավակները ապահով են, հասկացանք, դուք տանում եք բոլոր ընտանիքներից բանակ, բարի եղեք՝ հավասար պայմաններ ստեղծել։ Դրանք ինքնասպանություններ չեն, սա պարարտ հող է բանակում անպատժելիության մթնոլորտը պահելու։ Եթե չեն բացահայտվում հանցագործությունները, ծնվում են նորերը։ Քննչական կոմիտեն թող փակեն ընդհանրապես, գլխավոր դատախազը եթե չի կարողանում վերահսկել, թող հեռանա։ Տարիներ շարունակ մենք գոռում ենք։ Եթե վարչապետը պատմական մինիմում էր արձանագրել, հիմա էլ արձանագրել է պատմական մաքսիմում»։ Մանրամասները՝ տեսանյութում։
18:38 - 17 փետրվարի, 2020
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբը հորդորում է զերծ մնալ բանակում մահվան դեպքերը շահարկելու փորձերից

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբը հորդորում է զերծ մնալ բանակում մահվան դեպքերը շահարկելու փորձերից

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարություն է տարածել Զինված ուժերում այս տարվա ընթացքում գրանցված մահվան դեպքերի վերաբերյալ: «2020 թվականի հունվարի 1-ից մինչև փետրվարի 17-ը Զինված ուժերում գրանցված 13 (ժամկետային և պայմանագրային զինծառայողներ, սպաներ) մահվան դեպքերից 4-ը դժբախտ պատահարի հետևանքով են, 4-ը պայմանավորված են ծառայության հետ առնչություն չունեցող հանգամանքներով (հիվանդություն, անձնական խնդիրներ), մնացած 5 դեպքերի առթիվ հարուցված են քրեական գործեր, հանգամանքները պարզվում են: ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբը hորդորում է լրատվամիջոցների ներկայացուցիչներին, քաղաքական և հասարակական գործիչներին, փորձագետներին և «վերլուծաբաններին» զերծ մնալ բանակում մահվան դեպքերը շահարկելու, դրանցից անձնական և քաղաքական դիվիդենտներ քաղելու ապակայունացնող փորձերից, հասարակությանն էլ կոչ է անում ապատեղեկատվությունից խուսափելու և մանիպուլյացիաների չենթարկվելու համար հետևել պաշտոնական լրահոսին: Բանակը մեր երկրի կայունությունն ապահովող հիմնական կառույցն է և այս կամ այն կերպ առնչություն ունի ոչ միայն պետության՝ որպես մեկ ամբողջության, այլև անհատապես մեզանից յուրաքանչյուրի հետ: Հասկանալի է հանրության բուռն արձագանքը ԶՈւ հետ կապված ցանկացած միջադեպի առնչությամբ, առանձնապես երբ մահվան ելքով դեպքեր են գրանցվում: Հավաստիացնում ենք, որ յուրաքանչյուր դեպք համակողմանիորեն և խորությամբ ուսումնասիրվում է, քննվում է պատկան մարմինների կողմից, արվում են անհրաժեշտ հետևություններ և հնարավոր ամեն ինչ բացթողումները շտկելու և հետագայում բացառելու համար: Հորդորում ենք բոլորին լինել համբերատար, զերծ մնալ զգացմունքային բնորոշումներից, որակավորումներից և անհիմն մեղադրանքներից, լինել զգոն և առավելագույնս զգուշավոր լրատվամիջոցներում, սոցցանցերում և այլ հարթակներում պետության անվտանգությունն ապահովող կառույցի հետ կապված ցանկացած հրապարակային միտք արտահայտելիս: Յուրաքանչյուր զինծառայողի մահը մեծ կորուստ և ցավ է Զինված ուժերի հրամանատարական կազմի համար: Կրկին ցավակցում ենք բոլոր մահացած զինծառայողների հարազատներին, համբերություն ենք մաղթում նրանց: Վստահեցնում ենք, որ զինծառայողների մարտունակությունը բարձր է, և մենք շարունակում ենք անշեղորեն կատարել մեր առջև դրված մարտական խնդիրները»:
18:33 - 17 փետրվարի, 2020
Բանակում խաղաղ պայմաններում մահվան դեպքերի խնդիրը հասկանալու համար պետք է տեսնել, թե մեր բակերում, դպրոցներում երեխաներն իրար հետ ինչպես են շփվում. Նիկոլ Փաշինյան |tert.am|

Բանակում խաղաղ պայմաններում մահվան դեպքերի խնդիրը հասկանալու համար պետք է տեսնել, թե մեր բակերում, դպրոցներում երեխաներն իրար հետ ինչպես են շփվում. Նիկոլ Փաշինյան |tert.am|

tert.am: ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ  վարչապետի ուշադրությանը հրավիրեց բանակում խաղաղ պայմաններում մահվան դեպքերին. 2020-ին 10 զոհ է եղել ոչ մարտական պայմաններում, վերջին 13 օրում՝ 7 զոհ։«Կարծում եմ՝ սա անձնապես ձեր ուշադրության հարցը պետք է դառնա»,-ասաց նա:Վարչապետը նշեց, որ այսօրվա դեպքի հետ կապված մանրամասն զրույց է ունեցել և՛ պաշտպանության նախարարի հետ, և՛ Գլխավոր շտաբի պետի հետ և ասել է, որ այս խնդրի խորքը հասկանալու համար պետք է տեսնել, թե մեր բակերում, դպրոցներում երեխաներն իրար հետ ինչպես են շփվում։«Վերջերս զարմացա, երբ իմացա, որ ընդհուպ ԱԺ պատգամավորներ ինչ-որ միջավայրում ասել են, որ գողական ապրելակերպը մեր ազգային ավանդույթների ու ինքնության պահպանման համար կարևոր է»,- ասաց նա և նշեց, որ զարմացած է, բայց դեռ առիթ չի ունեցել շփվել այն մարդկանց հետ, որոնց անունները տրվել է։ «Գիտեք, որ վարտիքները փոխելու խնդիր են դրել, լվացքի մեքենաներով ապահովել ենք զորամասերը, բայց պարզում է, որ մեր զինվորների արժանապատվության համար պրոբլեմ է, որ իրենց վարտիքը լվացքի մեքենայի մեջ հայտնվի ուրիշի վարտքի հետ։ Եթե հանկարծ զինվորներից մեկը կրի վարտիք, որը լվացքի մեքենայի մեջ հայտնվել ուրիշի վարտիքի հետ, այդ զինվորի հետ մեծ պարզաբանում կլինի»,– ասաց նա։ «Խնդիրն այն է, որ գենետիկ մակարդակում նույնիսկ այս խնդիրը պետք է ախտորոշենք, իմ համոզմունքն այն է, որ սա քրեական կրթամշակույթի արտահայտման ձևերից է։ Հանգամանքների բերումով եղել եմ քրեակատարողական հիմնարկում, տեսել եմ, թե ինչ հասկացություններով մարդուն ոտքի վրա ոչնչացնում, ջարդում ու հողին հավասար են սարքում»,-ասաց Նիկոլ Փաշինյան:
20:52 - 12 փետրվարի, 2020
Արման Բաբաջանյանն առաջարկում է զինվորների մահվան դեպքերն ուսումնասիրելու համար ԱԺ-ում աշխատանքային խումբ ստեղծել

Արման Բաբաջանյանն առաջարկում է զինվորների մահվան դեպքերն ուսումնասիրելու համար ԱԺ-ում աշխատանքային խումբ ստեղծել

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը բանակում զինվորների մահվան դեպքերն ուսումնասիրելու եւ քննելու նպատակով ԱԺ-ում աշխատանքային խումբ ստեղծելու առաջարկ է ներկայացրել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին: Այս մասին Բաբաջանյանը գրել է «Ֆեյսբուքի» իր էջում:  «Այսօր կրկին զոհ ունենք բանակում: Դեռևս չպարզված հանգամանքներում մահացու հրազենային վիրավորում են ստացել ՊԲ զինծառայող, 2000թ. ծնված Տիգրան Մանվելի Մանվելյանը և Տիգրան Հուսիկի Մխոյանը: Վերջին շրջանի թույլատրելիության սահմանը հատող մահվան դեպքերը ուսումնասիրելու ու քննելու նպատակով Ազգային Ժողովում պետք է ստեղծել աշխատանքային խումբ՝ զինված ուժերի ղեկավարության հետ համատեղ աշխատանքի արդյունքում արձանագրվող մահվան դեպքերի պատճառները քննարկելու ու նմանատիպ դեպքերը կանխարգելելու նպատակով։ Աշխատանքային խումբ ստեղծելու համապատասխան առաջարկը ներկայացրել եմ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին»,- ասված է Բաբաջանյանի հրապարակման մեջ:
20:38 - 12 փետրվարի, 2020
Զինված ուժերում հանցագործությունները նվազել են 18.5%-ով. ամփոփվել են ՀՀ զինվորական դատախազության 2019թ. գործունեության արդյունքները

Զինված ուժերում հանցագործությունները նվազել են 18.5%-ով. ամփոփվել են ՀՀ զինվորական դատախազության 2019թ. գործունեության արդյունքները

Այսօր ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի կողմից անցկացված խորհրդակցության ընթացքում, որին ներկա է եղել նաև ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ամփոփվել են 2019թ. ընթացքում ՀՀ զինվորական դատախազության գործունեության, զինված ուժերում հանցավորության  դեմ անցագործության դեպքերով իրականացվող քննությունների էֆեկտիվության բարձրացման ուղղությամբ իրավապահ մարմինների աշխատանքի արդյունքները:   Խորհրդակցությանը մասնակցել են նաև ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության և կայազորների դատախազները, ինչպես նաև ներկայացուցիչներ ՀՀ ՊՆ-ից, ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունից: ՀՀ զինվորական դատախազ Վահե Հարությունյանը ներկայացրել է 2019թ. ԶՈՒ-երում հանցավորության դեմ պայքարի հիմնական ցուցանիշները: Ըստ այդմ՝ նշված ժամանակահատվածում զինված ուժերում արձանագրվել է 929 հանցագործության դեպք, որոնցից 556-ը կամ 59,8%-ը` զինվորական, 373-ը կամ 40,1%-ն` այլ ընդհանուր բնույթի։ 2018թ. համեմատությամբ արձանագրվել է հանցագործությունների նվազում 18.5%-ով: Ծանր հանցագործությունները նվազել են 8,3%-ով, իսկ առանձնապես ծանր հանցագործությունները՝ 27,9%-ով: Ընդհանուր առմամբ նվազում է արձանագրվել ԶՈՒ-երին բնորոշ հանցագործությունների բոլոր հիմնական տեսակներով՝ բացի հասարակական կարգի և բարոյականության դեմ ուղղված, ինչպես նաև ռազմական   տեխնիկայի   օգտագործման   կարգի   դեմ    ուղղված հանցագործություններից: Ընդ որում՝ զինված ուժերում կատարված հանցագործությունների բացահայտման ցոցւանիշները եղել են բարձր՝ մնալով 97%-ի սահմաններում: Վերլուծությունը ցույց է տվել, որ հատկապես բռնություններով պայմանավորված դեպքերը, այն է՝ զինծառայողների կողմից կանոնագրքով նախատեսված փոխհարաբերությունների նկատմամբ ոչ պատշաճ վերաբերմունք դրսևորելը՝ իրենց թվացյալ առավելությունը ցույց տալու, կամ այդպիսի առավելությունն ընդգծելու, ծառայության ընթացքում իրենց համար ավելի բարենպաստ պայմաններ ստեղծելու, ինչպես նաև զինվորական կարգապահությանը չհարմարվելու և փողոցային բարքերով առաջնորդվելու հետևանք են: Խորհրդակցության ընթացքում հատուկ անդրադառնալով այս խնդրին, ինչպես նաև բանակում արձանագրվող մահվան դեպքերին՝ ՀՀ գլխավոր դատախազը շեշտել է, որ չնայած հանցագործությունների նվազման դրական միտումներին, ինչը իրավապահ մարմինների և ՀՀ ԶՈւ ղեկավարության աշխատանքի արդյունավետության վկայությունն է, 2020թ. հիմնական առաջնահերթություններից է դառնում նման հանցագործությունների կանխարգելման, դրանց նպաստող պայմանների ու պատճառների  վերացման ուղղությամբ առավել քան ակտիվ աշխատանքները: Այդ շրջանակներում անողոք պայքար է մղվելու բանակում քրեական ենթամշակույթին բնորոշ դրսևորումների վերացման, զինծառայողների հետ ինտենսիվ բացատրական աշխատանքների իրականացման ուղղությամբ: ՀՀ գլխավոր դատախազը հանձնարարել է զինծառայողների նկատմամբ բռնության բոլոր այն դեպքերով, որոնց քննությունների ընթացքում անձը չի հաստատում իր կողմից նախապես հայտնած տեղեկությունները, դատախազների կողմից պարտադիր կազմակերպել նրանց ընդունելությունը: ՀՀ գլխավոր դատախազը նշել է, որ ցանկացած առանձնապես ծանր հանցագործության դեպքով քննության առարկա է դառնալու նաև դրանց կանխման, բացահայտման պարտավորություններ ունեցող պաշտոնատար անձանց գործողությունները և խիստ վերահսկողություն է իրականացվելու տրված վերոնշյալ հանձնարարականների կատարման նկատմամբ: Թեև Արթուր Դավթյանը գոհունակություն է հայտնել զինվորական դատախազության դատախազների կողմից հանցագործություններին նպաստող գործոնների վերացմանն ուղղված միջնորդագրերով պատկան պետական օղակներին դիմելու նախաձեռնողականության առթիվ, սակայն նշել է, որ դրանք պետք է առավել ինտենսիվ դարձնել՝ զուգահեռաբար հետևողականություն ցուցաբերելով դրանցում նշված խնդիրների վերացման ուղղությամբ գործուն միջոցների ձեռնարկմանուղղությամբ: Ըստ վերլուծությունների՝ արձանագրվում են դեպքեր, երբ  հանցագործությունները հետևանք են սպայական անձնակազմի կողմից կատարված հանցագործությունների ու այլ իրավախախտումների, ինչպիսիք են զինծառայողների նկատմամբ համածառայակիցների, կրտսեր և ավագ սպայական կազմի ներկայացուցիչների կողմից դրսևորվող ոչ կանոնագրքային վարքագծի տարաբնույթ դրսևորումները: ՀՀ գլխավոր դատախազը շեշտել է ՀՀ պաշտպանության նախարարության հետ համագործակցությամբ սպայակազմի վարքագծի փոփոխության ուղղությամբ միջոցառումների շարունակման անհրաժեշտությունը: Այս իմաստով հատկանշական է, որ զգալիորեն՝ 33,1 %-ով կամ 87 դեպքով նվազել է հանցավորության մակարդակը սպաների շրջանում: Եթե 2018թ. ընթացքում արձանագրվել է սպաների կողմից կատարված հանցագործությունների 263 դեպք, ապա 2019թ․դրանց թիվը կազմել է՝ 176: Արթուր Դավթյանը նշել է նաև, որ ՀՀ ՊՆ-ի հետ գործակցության հիմնական ուղղություններից է զորամասերում տարաբնույթ հանացագործությունների կանխման և բացահայտման հարցում ԶՈՒ այս ստորաբաժանումների ղեկավար անձնակազմի շահագրգռության բարձրացման գործուն մեխանիզմների ներդրումը: Այդ շրջանակներում, ըստ գլխավոր դատախազի, էական է, որպեսզի հանցագործությունների կանխման և բացահայտման ցուցանիշները որպես դրական գործոն դիտարկվեն զորամասերի ղեկավարների աշխատանքի գնահատման հարցում: Խորհրդակցության ընթացքում արձանագրվել է, որ շարունակվում է նաև դրական դինամիկան ինչպես կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման, այնպես էլ ԶՈւ-երում պետական շահերի պաշտպանության դատախազական գործառունթների իրականացման ոլորտներում: Մասնավորապես, եթե  2018 ընթացքում վարույթում քննվել է կոռուպցիոն բնույթի 291 քրեական գործ, ապա 2019թ. ընթացքում՝ 296: 2019թ. ընթացքում պետական շահերի պաշտպանության հարցադրումներով կատարվել է 404 ուսումնասիրություն, որոնց արդյունքում ՀՀ զինվորական դատախազության ստորաբաժանումների կողմից արձանագրվել է պետությանը պատճառված շուրջ 12մլրդ ՀՀ դրամ  վնաս, ինչը շուրջ 6 անգամ գերազանցում է 2018թ. ցուցանիշը: Դատախազական ներգործության միջոցների կիրառմամբ ընդհանուր վերականգնվել է մոտ 1.3 մլրդ ՀՀ դրամ վնաս, որը կրկնակի ավելի է 2018թ. արդյունքներից: 2019թ. ընթացքում մեղադրական եզրակացությամբ դատարաններ է ուղարկվել զինծառայողների կողմից կամ նրանց մասնակցությամբ կատարված հանցագործությունների վերաբերյալ 503 քրեական գործ՝ 752 անձի վերաբերյալ: 306 քրեական գործերի դատաքննությունն ավարտվել է դատավճռի կայացմամբ, որոնցով դատապարտվել  է 416 անձ: Մեղադրանքի պաշտպանության դատախազական գործառույթի կիրառման արդյունավետության համատեքստում ՀՀ գլխավոր դատախազը հանձնարարել է, որպեսզի հատկապես մահվան ելքով քրեական գործերի դատական քննության փուլում ղեկավար դատախազներն անմիջականորեն ներգրավվեն մեղադրանքի պաշտպանության գործընթացում: Բացի այդ,  Արթուր Դավթյանն անհրաժեշտ է համարել բավարար ապացույցների համակցության առկայության դեպքում ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերը մեղադրական եզրակացությամբ հնարավորինս շուտ ուղարկել դատարան՝ ոչ միայն համաչափ պատժի անխուսափելիության ապահովման սկզբունքից ելնելով, այլ նաև հաշվի առնելով ինքնին դատական քննությունների նշանակությունը հանցագործությունների կանխարգելման առումով: Խորհրդակցության ընթացքում շահագրգիռ քննարկում է ծավալվել զորամասերում ոչ կանոնադրական հարաբերությունների վերացման մեխանիզմների, զորամասերի հրամանատարների՝ որպես հետաքննություն իրականացնող մարմինների, քրեադատավարական կարգով նյութեր նախապատրաստելու հմտրությունների բարձրացման հարցերում ՀՀ դատախազության և ՀՀ ՊՆ-ի համագործակցության հեռանկարների շուրջ: ՀՀ գլխավոր դատախազը և ՀՀ պաշտպանության նախարարը բարձր են գնահատել դրված խնդիրների համատեքստում երկու գերատեսչությունների գործակցության մակարդակը:
19:24 - 11 փետրվարի, 2020
ԼՀԿ-ն առաջարկում է համաներում հայտարարել արտերկրում բնակվող, 27 տարին լրացած և ՀՀ զինված ուժերում չծառայած 3647 քաղաքացիների նկատմամբ |tert.am|

ԼՀԿ-ն առաջարկում է համաներում հայտարարել արտերկրում բնակվող, 27 տարին լրացած և ՀՀ զինված ուժերում չծառայած 3647 քաղաքացիների նկատմամբ |tert.am|

tert.am: Այսօր ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում ներկայացրեց կուսակցության նոր նախաձեռնության մասին, որով դիմում են ՀՀ վարչապետին` առաջարկելով համաներում կիրառել 27 տարին լրացած, հանրապետությունում չգտնվող և ԶՈՒ-ում ծառայությունից խուսափելու համար հետախուզման մեջ գտնվող 3647 քաղաքացիների նկատմամբ: «Մինչ օրս ունեինք օրենսդրական կարգավորում, որով 27 տարին լրացած ՀՀ արական սեռի այն ներկայացուցիչները, որոնք արտերկրում են և մինչև 2017թ. ՀՀ զինված ուժերում չծառայելու համար գտնվում են հետախուզման մեջ՝ իրավունք ունեին գալ Հայաստան և վճարել 1 միլիոն 800 հազար դրամ, ապա կանգել պահեստազորում, ստանալ զինգրքույկ»,-ներկայացրեց նա և նշեց, որ այնուհետև վճարվող գումարի շեմը բարձրացավ, իսկ հիմա, այլևս այդ հնարավորությունը քաղաքացիները չունեն:  «Հազարավոր մարդիկ, որոնք հանրապետությունից դուրս են գտնվում և քրեական հետապնդման մեջ են, նրանց խնդիրը մնում է չլուծված»,-ասաց նա և նշեց, որ  2019թ. ամփոփել ենք  հետախուզման մեջ գտնվող 10 940 մարդկանցով: «Հենց հիմա 3647 քաղաքացի, որոնց 27 տարին լրացել է և գտնվում են հետախուզման, եթե անգամ նրանք հայտնաբերվեն, ապա չեն կարող ծառայել Զինված ուժերում, քանի որ զինապարտության տարիքն անցել է և նրանք պետք է գան և բանտ նստեն»,- նշել է Մարուքյանը և հավելել, որ նրանցից շատերը բազմաթիվ պատմությունների պատճառով են լքել հայրենիքը: «Մեր առաջարկը հետևյալն է. քանի որ խմբակցությունը կամ պատգամավորը չունի համաներման նախաձեռնության իրավունք, դա ունի միայն կառավարությունը, ես պատրաստվում եմ գրություն ուղարկել վարչապետին և առաջարկել, որ համաներման նախաձեռնություն ներկայացվի, և 3647 քաղաքացիների նկատմամբ համաներում հայտարարվի, որպեսզի նրանք կարողանան գալ Հայաստան»,- ասաց նա:
17:51 - 10 փետրվարի, 2020