ՀՀ Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմին

ՀՀ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմինը Կառավարությանը ենթակա՝ վերահսկողություն եւ օրենքով սահմանված այլ գործառույթներ իրականացնող պետական մարմին է, որն օրենքով սահմանված կարգով կիրառում է պատասխանատվության միջոցներ բնապահպանության եւ ընդերքի բնագավառներում՝ հանդես գալով Հայաստանի Հանրապետության անունից։

Ղեկավարն է Գնել Հասրաթյանը, տեղակալը՝  Վրեժ Գալոյանը։

Արձանագրված 18 դեպքով հաշվարկվել է 20.5 մլն դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս

Արձանագրված 18 դեպքով հաշվարկվել է 20.5 մլն դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից 2020 թվականի նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 4-ն ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվություն է ներկայացվել։ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթի գործերի քննության ընթացքում արձանագրված 18 դեպքով հաշվարկվել է 20.589.700 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 1 դեպքով նշանակվել է 50.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Նախկինում արձանագրված 10 դեպքով հաշվարկվել է 5.485.930 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել է 550.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Մասնավորապես`Բուսական աշխարհի պահպանության ոլորտԱրձանագրված 17 դեպքով հաշվարկվել է 20.589.700 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։Նախկինում արձանագրված 6 դեպքով հաշվարկվել է 4.092.500 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։ Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտԱրձանագրված 1 դեպքով նշանակվել է 50.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Նախկինում իրականացված 3 ստուգման արդյունքում հաշվարկվել է 1.393.430 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել է 500.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Հաշվետվությունների սահմանված ժամկետում չներկայացումԲնապահպանական հարկի և բնօգտագործման վճարի միասնական եռամսյակային հարկային հաշվարկները սահմանված ժամկետում չներկայացնելու համար նախկինում արձանագրված իրավախախտման 1 դեպքով նշանակվել է 50.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ ՀՀ ԱՆ ՀԿԱԾ է ուղարկվել 5 գործ (764.400 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք)։Նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 1.338.091 ՀՀ դրամ:
11:25 - 15 դեկտեմբերի, 2020
ԲԸՏՄ և ոստիկանության աշխատակիցներն առգրավել են 794 սիգ տեսակի ձուկ

ԲԸՏՄ և ոստիկանության աշխատակիցներն առգրավել են 794 սիգ տեսակի ձուկ

Դեկտեմբերի 10-ին ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի (ԲԸՏՄ ) կենսաբազմազանության վերահսկողության վարչության, Գեղարքունիքի, Տավուշի տարածքային բաժինների, «Սևան ԱՊ» ՊՈԱԿ-ի և ՀՀ ոստիկանության աշխատակիցները «Սևանի ՃՈ» և «Դիլիջանի ոլորան» հենակետերում համատեղ իրականացված վերահսկողական կանխարգելիչ միջոցառման արդյունքում արձագրված 7 դեպքով առգրավել են 794՝ ընդհանուր քաշով 234,9 կգ սիգ տեսակի ձուկ: Այս մասին հայտնում է  ԲԸՏՄ մամուլի ծառայությունը։   Առգրավված ձկները ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների կողմից հանձնվել են «Սևանի հոգեկան առողջության կենտրոն» ՓԲԸ-ին և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը:   Միջոցառումներն իրականացվել են համաձայն Հայաստանի Հանրապետության 2019 թվականի սեպտեմբերի 30-ի N 1293-L որոշմամբ հաստատված Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման, բնականոն զարգացման և օգտագործման միջոցառումների՝ 2020 թվականի տարեկան ծրագրի, որի հավելվածի 7-րդ կետով Սևանա լճում կենդանական պաշարների օգտագործման մասին պայմանագրերի գործողության ժամկետ է սահմանվել 2020 թվականի մարտի 15-ից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 1-ը՝ հաշվի առնելով իշխան և սիգ ձկնատեսակների ձվադրման ժամանակահատվածը ձկների բնականոն վերարտադրությունն ապահովելու նպատակով։   ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հորդորում է զերծ մնալ անօրինական գործողություններից, պահպանել կենդանական աշխարհը։
19:55 - 13 դեկտեմբերի, 2020
Շրջակա միջավայրին հասցվել է ավելի քան 13 մլն դրամի վնաս

Շրջակա միջավայրին հասցվել է ավելի քան 13 մլն դրամի վնաս

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից նոյեմբերի 2-13-ն ընկած ժամանակահատվածում իրականացված ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթի գործերի քննության ընթացքում արձանագրված 28 դեպքով հաշվարկվել է 13.756.850 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։   Նախկինում արձանագրված 10 դեպքով հաշվարկվել է 2.550.250 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել է 580.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։   Մասնավորապես`   Բուսական աշխարհի պահպանության ոլորտ   Արձանագրված 28 դեպքով հաշվարկվել է 13.756.850 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։   Նախկինում արձանագրված 9 դեպքով հաշվարկվել է 2.550.250 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել է 500.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։   Պետության կողմից հատուկ պահպանվող բնական օբյեկտների պահպանության կանոններ և ռեժիմ խախտել՝   Նախկինում արձանագրված 1 դեպքով նշանակվել է 80.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։   ՀՀ ԱՆ ՀԿԱԾ է ուղարկվել 6 գործ (508.800 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք)։   Նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 2.737.150 ՀՀ դրամ:
17:56 - 24 նոյեմբերի, 2020
Վարչապետին ներկայացվել են Սննդամթերքի անվտանգության և Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինների գործունեության հաշվետվությունները

Վարչապետին ներկայացվել են Սննդամթերքի անվտանգության և Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինների գործունեության հաշվետվությունները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ այսօր քննարկվել է Սննդամթերքի անվտանգության և Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինների՝ 2019թ. գործունության և 2020թ. առաջին 8 ամսվա աշխատանքների հաշվետվությունը: Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը նշել է, որ այս տեսչական մարմիններում ևս ներդրվել է ռիսկի վրա հիմնված ստուգումների համակարգ, կանոնակարգվել է օրենսդրական դաշտը: Զեկուցվել են նաև երկու տեսչական մարմինների ոլորտները կարգավորող նոր օրենսդրական փոփոխությունների ընթացքը, ինչպես նաև նախատեսվող կարգավորումների վերաբերյալ մանրամասներ: ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանը, ներկայացնելով կատարված աշխատանքները,ել է, որ հաշվետու ժամանակահատվածում սննդի անվտանգության ոլորտում գործարկվել է սննդամթերք տեղափոխող փոխադրամիջոցների սանիտարական անձնագրերի ռեեստրների վարման նոր համակարգ, իրականացվել են վերահսկողության միջոցառումներ: Անասնաբուժության ոլորտում 2020թ. հուլիսի 1-ից գործում է կենդանիների սպանդանոցային մորթի անցնելու պարտադիր պայմանը: Բոլոր մարզերում իրականացվել է բրուցելոզ հիվանդության վերաբերյալ հետազոտություն, որին մասնակցել են ֆերմերներ, կաթնամթերք ու մսամթերք արտադրող տնտեսվարողներ, սպանդանոցների աշխատակիցներ: Մեկնարկել է բուսական ծագման մթերքներում պեստիցիդների, նիտրատների ծանր մետաղների և գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների մնացորդների մոնիթորինգային ծրագիրը: ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսական կազմակերպության հետ ստորագրվել է «Սննդամթերքի անվտանգության և կենդանիների առողջության ռիսկերի գնահատման և կառավարման կարողությունների հզորացում» փաստաթուղթը, որը նախատեսում է 3 ոլորտային ռիսկերի գնահատման համակարգերի ներդնում: Նախնական գործարկվել է սահմանային հսկողության «Մեկ պատուհան» համակարգը, զարգացել է միջազգային համագործակցությունը: Զեկուցվել է նաև ՏՄ կառուցվածքային բարեփոխումների և վարչապետի հանձնարարականների կատարողականի վերաբերյալ: Ի պատասխան սննդամթերքի անվտանգության չափանիշների վերաբերյալ վարչապետի հարցադրման՝ նշվել է, որ այս բնագավառում ՍԱՏՄ-ն առաջնորդվում է միջազգային կանոնակարգերով: Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվել է հացի և հացամթերքի տեղափոխման կանոնների պահպանման հետ կապված իրավիճակով, ինչպես նաև հանրապետության տարածքում սպանդանոցների կառուցման և սպանդանոցային մորթի կազմակերպման աշխատանքներով: Նշվել է, որ արդեն կա գործող 67 սպանդանոց, որից 36-ը՝ ծառայություններ մատուցող, կառուցման փուլում է ևս 78-ը: Երևանում սպանդանոցային ծագման մսամթերքի վաճառքի ծավալը հասնում է 90 տոկոսի, մարզերում ևս այս ցանցն ընդլայնվում է: Այս համատեքստում անդրադարձ է եղել նաև առկա լաբորատոր կարողությունների հզորացման հնարավորություններին: Վարչապետը կարևորել է պարբերական վերահսկողությունը սննդի անվտանգության ապահովման ուղղությամբ և հանձնարարել լինել հետևողական: Նիկոլ Փաշինյանը ընդգծել է սննդի անվտանգության ոլորտում բարձր չափանիշների սահմանման, լաբորատոր կարողությունների հզորացման կարևորությունը և հանձնարարել ներկայացնել լուծումների առաջարկներ: Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Գնել Հասրաթյանն իր զեկույցում նախ ներկայացրել է նախ ՏՄ-ում իրականացված կառուցվածքային բարեփոխումները, ապա խոսել նախաձեռնությունների մասին: Մասնավորապես, «Պահպանիր բնությունը» նախաձեռնության շրջանակում մշակվել է բնապահպանական քարտեզ, որով կահավորված ցուցանակները կտեղադրվեն բնության տարածքներում: Հավանության է արժանացել ՏՄ տեսուչների նոր համազգեստը, ՏՄ կարողությունների հզորացմանը միտված մեկ այլ՝ «Պահպանվող տարածքների աջակցման ծրագրի» շրջանակում նախատեսվում է տեխնոլոգիական գործիքակազմով վերազինում և էլեկտրոնային հսկողության հնարավորություն: Մշակվել է Սևանա լճի և ջրհավաք ավազանի բնապահպանական մոնիթորինգ իրականացնելու մասին որոշման նախագիծ։ Ձկնաբուծական տնտեսություններում իրականացված ստուգումների արդյունքներով տնտեսվարողների մոտ տեղադրվել են ջրաչափեր: Ստուգումներ են իրականացվել նաև հիդրոէլեկտրակայաններում, որոնց արդյունքում ևս տեղադրվել են ջրաչափեր։2019-2020թթ. արձանագրվել են 3000-ից ավելի իրավախախտումներ, որոնց հիմքով հարուցվել են վարչական վարույթներ, կիրառվել են վարչական տույժ-տուգանքներ: 2020թ. առաջին 8 ամսվա դրությամբ ստուգում է իրականացվել 38 տնտեսվարող սուբյեկտի մոտ, որից 18-ն ավարտվել է, 20-ն ընթացքի մեջ է: Վարչապետի հարցադրումներին ի պատասխան զեկուցվել է Սևանի ավազանում ձկնորսության նոր կարգի կիրառման մոնիթորինգի, որսագողության, ապօրինի անտառահատումների և հիդրոէլեկտրակայանների գործունեության նկատմամբ տարվող վերահսկողական միջոցառումների վերաբերյալ: Ներկայացվել են այս աշխատանքների արդյունավետության բարձրացմանը միտված գաղափարներն ու առաջարկները: Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև Հայաստանի տարածքում առանց թույլտվության հանքերի օգտագործման խնդրին՝ հանձնարարելով մշակել վերահսկողության գործուն մեխանիզմներ: Ամփոփելով՝ վարչապետը կարևորել է տեսչական մարմինների գործունեության վերլուծության և արդյունավետության գնահատման մեխանիզմների գործարկումը:  «Պետք է հստակ չափանիշներ սահմանել՝ ոչ միայն տեսչական ստուգումներ իրականացնելու, այլև դրանց արդյունքներով ոլորտներում առկա իրավիճակը հասկանալու համար: Պետք է վերլուծել հաշվետվությունները, ձևակերպել խնդիրները, լուծումներ մշակել և իրագործել», - նշել է Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ գործընթացը պետք է իրականացվի ոլորտային ռազմավարություններին համահունչ:
18:35 - 24 սեպտեմբերի, 2020
Պատգամավորները քննարկում են բնապահպանական տեսչական մարմնին նոր գործիքակազմ տրամադրող նախագիծ |armenpress.am|

Պատգամավորները քննարկում են բնապահպանական տեսչական մարմնին նոր գործիքակազմ տրամադրող նախագիծ |armenpress.am|

armenpress.am: Կառավարությունը խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել օրենքի նախագիծը, որով առաջարկվում է բնապահպանական և ընդերքի տեսչական մարմնին վերապահել հատուկ գործիքակազմ, որով կկարողանա տեղում անհապաղ կասեցնել տնտեսավարող սուբյեկտի գործունեությունը, իսկ եթե տնտեսավարողը դիմի դատարան, ապա կասեցման որոշումը կմնա ուժի մեջ այնքան ժամանակ, մինչև դատարանի կողմից վճիռ կհրապարակվի: «Բնապահպանական վերահսկողության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ներկայացրեց Վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը: «Գործող իրավակարգավորումներով հաճախ ստուգման ընթացքում լինում են դեպքեր, երբ անհրաժեշտություն է լինում տեղում անմիջապես կասեցնել տնտեսավարող սուբյեկտի գործունեությունը: Սակայն գործող իրավակարգավորումները դրա հնարավորությունը չեն տալիս: Նախատեսել ենք տեսչական մարմնին վերապահել հատուկ գործիքակազմ, որի միջոցով այն կարող է տեղում անհապաղ կասեցնել տնտեսավարող սուբյեկտի գործունեությունը: Եթե կասեցման պարագայում տնտեսավարողը դիմում է դատարան, ապա կասեցման որոշումը մնում է ուժի մեջ այնքան ժամանակ, մինչև դատարանի կողմից վճիռ կհրապարակվի»,- ասաց Ասոյանն ու հավելեց՝ միայն դատարանի որոշմամբ կամ տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ կարող է այդ կասեցումն ուժը կորցրած ճանաչվել: Նա նշեց՝ հաճախ, երբ տեսչական մարմինը որոշում է կայացնում որոշակի գործունեության կասեցման վերաբերյալ, տնտեսավարողն ամիջապես դիմում է դատարան: Եվ գործող իրավակարգավորումներով՝ դատարան դիմելու պարագայում տեսչական մարմնի վարչական ակտը մնում է կախված այնքան ժամանակ, մինչև դատարանը կունենա վճիռ: Եվ փաստացի լինում են իրավիճակներ, երբ կասեցված գործունեության պարագայում տնտեսավարողը շարունակում է գործել: Կասեցման գործիքը տեսչական մարմինը կօգտագործի 10 բացառիկ դեպքերում, որոնք սահմանված են օրենքով: Փաթեթում, բացի գործունեության դադարեցումից, նախատեսված է նաև գործողության դադարեցումը:
11:10 - 15 սեպտեմբերի, 2020
Օգոստոսի 24-ից 28-ը Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն արձանագրել է խախտման 25 դեպք, որից 23-ով հաշվարկվել է 6 մլն 803 հազար ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս

Օգոստոսի 24-ից 28-ը Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն արձանագրել է խախտման 25 դեպք, որից 23-ով հաշվարկվել է 6 մլն 803 հազար ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից 2020 թվականի օգոստոսի 24-ից 28-ն ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվություն է հրապարակվել։ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթի գործերի քննության ընթացքում արձանագրվել է 25 դեպք, որից 23 դեպքով հաշվարկվել է 6․803․500 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 2 դեպքով նշանակվել է  140․000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Նախկինում արձանագրված 14 դեպքով հաշվարկվել է 246․770․000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել է 770․000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Մասնավորապես` Բուսական աշխարհի պահպանության ոլորտ Արձանագրված 23 դեպքով հաշվարկվել է 6․803․500 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։ Նախկինում արձանագրված 3 դեպքով հաշվարկվել է 50․000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել է 300․000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Նախկինում իրականացված 1 ստուգման արդյունքում հաշվարկվել է 11․470․000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։ Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ Արձանագրված 2 դեպքով նշանակվել է 140․000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Նախկինում արձանագրված 2 դեպքով հաշվարկվել է 235․250․000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել է 70․000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ Նախկինում արձանագրված  8 դեպքով նշանակվել է 400․000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ ՀՀ ԱՆ ՀԿԱԾ է ուղարկվել 1 գործ (161.200 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք)։ Նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 942․500 ՀՀ դրամ:
16:41 - 08 սեպտեմբերի, 2020
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի արձանագրած 23 դեպքով հաշվարկվել է 21․775․050 դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի արձանագրած 23 դեպքով հաշվարկվել է 21․775․050 դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի իրականացրած ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթի գործերի քննության ընթացքում արձանագրվել է 25 դեպք, որից 23 դեպքով հաշվարկվել է 21․775․050 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 2 դեպքով նշանակվել է  250․000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Տեսչական մարմնի հաղորդագրության համաձայն՝ նախկինում արձանագրված 13 դեպքով նշանակվել է 950․000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Մասնավորապես` Բուսական աշխարհի պահպանության ոլորտ Արձանագրված 22 դեպքով հաշվարկվել է 21․725․050 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։ Նախկինում արձանագրված 1 դեպքով նշանակվել է 100․000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք: Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ Արձանագրված 1 դեպքով հաշվարկվել է 50․000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս: Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ Արձանագրված 2 դեպքով նշանակվել է 250.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Նախկինում արձանագրված 2 դեպքով նշանակվել է 200.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Նախկինում իրականացված 1 ստուգման արդյունքում նշանակվել է 100․000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարի միասնական եռամսյակային հարկային հաշվարկները սահմանված ժամկետում չներկայացնելու համար նախկինում արձանագրված իրավախախտման 9 դեպքով նշանակվել է 550.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք: ԱՆ ՀԿԱԾ է ուղարկվել 6 գործ (664.700 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք)։ Նշված ժամանակահատվածում պետական բյուջե մուտքագրվել է 1․943․320 դրամ:
11:28 - 31 օգոստոսի, 2020
Հանքի լցակույտերը լցվում են Ողջի գետի ափին․ մետաղական հանքարդյունաբերության ոլորտում ոչինչ չի փոխվել․ Լեւոն Գալստյան

Հանքի լցակույտերը լցվում են Ողջի գետի ափին․ մետաղական հանքարդյունաբերության ոլորտում ոչինչ չի փոխվել․ Լեւոն Գալստյան

Օրերս Հայկական բնապահպանական ճակատ նախաձեռնությունը ֆեյսբուքյան իր էջում հայտնեց, որ Քաջարան գյուղից ահազանգ է ստացել, որ Պղնձամոլիբդենային կոմբինատը հենց գյուղի մոտ ինչ-որ շինարարություն է սկսել՝ ամենայն հավանականությամբ նոր ջարդիչ կայան կառուցելու նպատակով։ Հանքի լցակույտերը թափվում են հենց Ողջի գետի ափին՝ գյուղի տներից մի քանի տասնյակ մետր հեռավորության վրա։ Բացի այդ՝ գյուղացիները պնդում են, որ գետի ջուրն ամբողջովին վերցնում են խողովակների մեջ, ինչի հետեւանքով գետն, ըստ էության, ցամաքում է․ այս պատկերը երեւում է նաեւ գրառմանը կից հրապարակված տեսանյութում։  Քաջարանում առկա իրավիճակի եւ մետաղական հանքարդյունաբերության առաջացրած խնդիրների մասին Infocom.am-ը զրուցել է աշխարհագրագետ, ՀԲՃ անդամ Լեւոն Գալստյանի հետ։ Վերջինս հայտնեց, որ խնդրի վերաբերյալ դիմել են համապատասխան մարմիններին, եւ Տեսչական մարմինն, ըստ ամենայնի, պարզել է, որ ջրօգտագործման թույլտրելի պահանջները խախտված են, էկոլոգիական թողքը չի ապահովվում․ «Բայց ընդհանուր իրավիճակը այդքան էլ կապ չունի դրա հետ, ես կարծում եմ, որ էկոթողքի չպահպանելը գրեթե բոլոր տեղերում է։ Ես այդպես եմ կարծում եւ իմ աչքով տեսել եմ, որ բոլոր այն տեղերում, որտեղ ջրառ է իրականացվում այս ջրասակավ ամիսներին, նման խախտումներ լինում են։ Եղել եմ հարյուրավոր տեղերում եւ տեսել եմ, իսկ այս խնդրի լուծումը տրված չէ, դա միայն Քաջարանի խնդիրը չէ, այլ համատարած է»։ Գալստյանն ընդգծեց, որ խնդիրները վերաբերում են ջրօգտագործմանը, չկան այն հարցերի պատասխանները, թե գետերի ջուրն ինչպես են վերցնում, ինչպես են օգտագործում։ Աշխարհագրագետի խոսքով՝ ստացվում է՝ ցանկացած ջրօգտագործող կարող է գետում թողնել զրո ջուր կամ շատ ավելի քիչ ջուր, քան տրված է ջրօգտագործման թույլտվությամբ, ինչն էլի խիստ կասկածելի է, թե հիմանվորված չէ այդ որոշված թիվը՝ որքան ջուր պետք է թողնել գետում։ ՀԲՃ-ի կարծիքով՝ այդ թվերը նույնպես հիմնավորված չեն եւ գետերի ոչնչացում են նշանակում։ Ինչ վերաբերում է Քաջարանին, Գալստյանն ընդգծեց, որ նույն Քաջարանն է, ինչպես կար 2010, 2012, 2014 թվականներին, ոչինչ չի փոխվել։   «Հանքի պոչամբարը լրիվ այլ վայրում է, հեռու է, բայց դրա մասին էլ տարբեր ահազանգեր եղել են։ 10 տարուց ավելի է՝ ոչինչ չի փոխվել, նույնիսկ 2018 թվականից հետո, ոնց աղտոտում էին գետերը, նույն ձեւ շարունակում են աղտոտել՝ պնդելով, թե թույլատրվում է, բայց, մեր կարծիքով, դա իրականությանը չի համապատասխանում, վերահսկողություն չկա, եւ ոչ ոք ամեն օր կամ շաբաթը մեկ անալիզներ չի անում, որ հասկանա՝ գետերը աղտոտվո՞ւմ են, թե՞ չէ։ Երբ մենք ենք արել կամ ուրիշներն են արել, պարզվել է, որ աղտոտովում է, բայց հիմա չգիտեմ՝ այդ հարցի լուծումը որն է»։ Գալստյանն արձանագրեց, որ խնդիրը շատ լայն է, հանքարդյունաբերության ոլորտում ոչ մի բան չի փոխվել, բացի այն դեպքերից, երբ մետաղական հանքարդյունաբերողներին զրկել են լիցենազիայից՝ խախտումներ թույլ տալու համար, այլ էական փոփոխություններ չեն եղել։ ՀԲՃ-ն վերջերս նաեւ հարցում է իրականացնել՝ անդրադառնալով հանքաքարների մի քանի տոննա ավելի արտահանմանը․ այս խնդիրը գալիս է 2013 թվականից։ Գալստյանի պնդմամբ՝ Զանգեզուրի կոմբինատը թույլատրելի քանակից ավելի հանքաքար է հանել հանքից, որի իրավունքը չուներ, պետությունը թույլատրել է 12․5 միլիոն տոննա հանել, իսկ իրենք հանել են տարեկան մինչեւ 19 միլիոն։ «Այսինքն՝ իրենք մոտ 35 միլիոն տոննա ավելի հանքաքար են արդյունահանել՝ մինչեւ 2017 թվականի սկիզբը՝ 5-6 տարվա ընթացքում։ Նախորդ կառավարության ժամանակ էլ մենք դրել ենք այդ հարցադրումը, որ դա լրջագույն խախտում է եւ դրան հասնում է շատ լուրջ պատիժ, ընդհուպ՝ բնապահպանական եզրակացության ուժը կորցրած ճանաչելը եւ ընդերքօգտագործման պայմանագրի խզումը եւ այլն։ Անցյալ տարի էլ հարցում էինք արել նոր կառավարությանը, փաստաթղթերը ուղարկել էինք բոլոր հնարավոր ատյաններին․ ոչ մի արձագանք չէր եղել։ Հետո, մենք մասնավոր գրեցինք այդ դեպքի մասին եւ ուղարկեցինք բոլոր պատգամավորներին, իսկ նրանք դա փոխանցեցին Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնին, այդտեղից պատասխան ստացանք, որ, այո՛, իրենք տեղյակ են խնդրից եւ չարաշահումներից, եւ դրա համար նշանակվել է վարչական տուգանք՝ 150․000 դրամ․ սա ծաղր է Հայաստանի Հանրապետության, ընդերքի, քաղաքացիների նկատմամբ։ Այլ բան ասել չեմ կարող, եթե մենք այդ տրամաբանությամբ ենք սկսել եւ շարունակելու ենք գործել, ինչի մասին է խոսքը»,- ասաց մեր զրուցակիցը։  Վերջինս հավելեց նաեւ, որ խնդիրներից մեկն էլ այն է, որ հանքարդյունաբերական տարածքներում պետք է լինի մշտական, լուրջ, անկախ մոնիթորինգ։ Այն պետք է մշտական լինի, եւ ստուգումները ոչ թե մի քանի ամիս պարբերականությամբ իրականացվեն, այլ պետք է ամենօրյա մոնիթորինգ արվի՝ ե՛ւ օդի աղտոտվածության, ե՛ւ ջրերի, որ մարդիկ հասկանան՝ ինչ միջավայրում են ապրում, ինչ վտանգներ ու աղտոտումներ կան, որոնց լուծում չի տրվում։ Լեւոն Գալստյանը տեղեկացրեց, որ այն գիտական, լաբորատոր հետազոտությունները որոնք արվել են, ապացուցել են, որ կան լրջագույն խնդիրներ, բայց չկա պատասխան, թե ոնց պիտի լուծում տրվի դրանց, որպեսզի այդ աղտոտումների քանակները նվազեն․   «Ես էլ չեմ խոսում հանքավայրի օրինականության մասին, այդ խախտման փաստը, որ արձանագրվել է, դրանից հետո կարող էին ուղղակի իրենց զրկել լիցենզիայից եւ կոմբինատը դարձնել ժողովրդական սեփականություն։ Դա քաղաքական որոշման հարց է, դրա համար պետք է հասկանալ՝ ոնց պետք է արվի, որ այս հանքավայրերն իրենց պատճառած վնասը գոնե նվազագույնի հասցնեն, եթե հնրավոր չէ, ուրեմն չպիտի գործեն․ որպես պետություն՝ մենք պետք է որշում կայացնենք։ Պետք է ազնիվ լինենք, ասենք՝ այո՛, այս գործողությունն արվում է ինչ-որ եկամուտ ստանալու համար՝ իմանալով, որ նման լուրջ հետեւանքներ է ունենալու, գոնե ազնվություն ունենաք դա ասել։ Եթե մեր երկրում բոլոր մետաղական հանքավայրերի շահագործման իրավունքը հարյուր տոկոսով տրված է մասնավորներին, այս հարկային համակարգը հակապետական եւ հակաժողովրդական է։ Հարկային այս համակարգով մետաղական հանքերի շահագործումը մասնավորին տալը նախորդների հանցագործ գործունեության արդյունքն է, եւ մենք հիմա ոչինչ չենք ուզում փոխել»,- ասաց Գալստյանը։   Նրա կարծիքով՝ հանք շահագործողները պետք է երկու-երեք անգամ ավելի շատ հարկ վճարեն, հակառակ դեպքում կարող են հրաժարվել, գնալ մեր երկրից, մենք ինքներս շահագործենք հանքավայրերը, եթե գտնենք, որ դրա անհրաժեշտությունը կա։ Գալստյանն ընդգծեց, որ պետք է հասկանալ, թե հանքի շահագործման համար վճարվող հարկերը որքանով են արդարացված եւ արդյոք փոխհատուցում են այն վնասները, որոնք հասցվում են երկրին․ «Տարեկան 50 միլիոն դոլարը մեր միակ ու ամենախոշոր հանքավայրի շահագործման արդյունքում ստանալը երկրկի ընդերքի մսխում է։ 2018 թվականի դեկտեմբերին մեր խմբի անդամներով հանդիպել ենք վարչապետի հետ, փոխանցել ենք մետաղական հանքարդյունաբերության վերաբերյալ փոփոխությունների մեր նախնական ցանկը, առաջնային կետերը, որոնք պետք է իրականացվեն, խնդրել ենք, որ դա քննարկվի, հետո մեզ հետ քննարկվի։ Այդ ամենը ներկայացրել ենք մնaցած կառույցներին՝ Ազգային ժողովից սկսած, բայց առ այսօր այդ թեմայով որեւէ քննարկում չի իրականացվել։ Մեկ քննարկում է եղել Ազգային ժողովում, բայց դա նախնական էր, քննարկվեց միայն հանձնաժողովում»,- եզրափակեց Լեւոն Գալստյանը։  Քաջարանի բնակիչներից Խորեն Աբրահամյանն էլ, որը նաեւ հիշյալ տեսանյութի հեղինակն էր, Infocom-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ հեղափոխությունը, փաստորեն, դեռ Քաջարան չի հասել։ Նրա պնդմամբ՝ խախտված են տեղի բնակիչների իրավունքները, խմելու ջրի որակը վատն է, կենցաղային հարցերի համար եւս ստիպված են ջուրը խանութից գնել։ Աբրահամյանն իրավապահներին կոչ է անում զբաղվել բարձրացրած հարցերով։   Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմինն էլ, անդրադառնալով ահազանգերին, հանդես էր եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասվում էր․   «Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի Սյունիքի տարածքային բաժնի աշխատակիցները Հայկական բնապահպանական ճակատ քաղաքացիական նախաձեռնության հրապարակման, Քաջարան գյուղի բնակիչների ահազանգի վերաբերյալ իրականացրել են ուսումնասիրություն՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի արտադրական նպատակով տրամադրված ջրօգտագործման թույլտվության՝ Ողջի գետի ջրառի կետում։ Պարզվել է, որ Ընկերությունը չի ապահովում էկոլոգիական թողքը՝ խախտելով ջրօգտագործման թույլտվության պահանջները։ Հարուցվել է վարչական վարույթ։ Բարձրացված մյուս հարցերի շրջանակներում խախտումներ չեն բացահայտվել։ Ընկերության կողմից նոր ջարդման կայան չի կառուցվում, իսկ արտադրության ընթացքում մակաբացված դատարկ ապարները լցվում են արտադրական նախագծով սահմանված լցակույտերում»։   Լուսանկարը՝ 2019 թվականի   Ասպրամ Փարսադանյան      
17:33 - 27 օգոստոսի, 2020
Փոշու արտանետումները կանխարգելող միջոցառումները չկատարելու դեպքում նախատեսված է տուգանք. իրազեկում

Փոշու արտանետումները կանխարգելող միջոցառումները չկատարելու դեպքում նախատեսված է տուգանք. իրազեկում

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հիշեցնում է Հայաստանի Հանրապետության տարածքում կառուցվող (վերակառուցվող, քանդվող) օբյեկտների շինարարության ընթացքում փոշու արտանետումները կանխարգելող միջոցառումները չկատարելու դեպքում նախատեսված տուգանքի մասին։ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 81.1. հոդվածի համաձայն Հայաստանի Հանրապետության տարածքում կառուցվող (վերակառուցվող, քանդվող) օբյեկտների շինարարության ընթացքում մթնոլորտային օդի պահպանման պահանջները չկատարելը` փոշու արտանետումների կանխարգելման համար շինարարական հրապարակները չպարսպապատելը կամ շինությունները շինարարությանը համապատասխան բարձրությամբ անթափանց թաղանթով չծածկելը, կամ օդի դրական ջերմաստիճանի դեպքում շինարարական հրապարակը օրվա ընթացքում պարբերաբար չջրելը (խոնավ չպահելը), կամ հղկման աշխատանքներ իրականացնելիս փոշու արտանետումները բացառող սարքեր, տեխնոլոգիաներ չօգտագործելը, կամ սորուն նյութերը փակ տարածքներում չպահեստավորելը և անթափանց թաղանթով չծածկելը, կամ շինարարական հրապարակից դուրս եկող ավտոմեքենաների անվադողերը չլվանալը առաջացնում են տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկի չափով: Նույն խախտումները, որոնք կատարվել են կրկին վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո մեկ տարվա ընթացքում` առաջացնում են տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով:
16:28 - 24 օգոստոսի, 2020
Բնապահպանության և ընդերքի ՏՄ-ի արձանագրած խախտումներով պետբյուջե է մուտքագրվել 530 000 դրամ

Բնապահպանության և ընդերքի ՏՄ-ի արձանագրած խախտումներով պետբյուջե է մուտքագրվել 530 000 դրամ

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը 2020 թվականի օգոստոսի 3-7-ն ընկած ժամանակահատվածում կատարած ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթի գործերի քննության ընթացքում արձանագրել է շրջակա միջավայրին վնաս հասցնելու թվով 11 դեպք: Այս մասին տեղեկացնում են ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից: «11 դեպքից 10-ով հաշվարկվել է 3 մլն 34 հազար 800 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 1 դեպքով նշանակվել է 50 հազար դրամի չափով վարչական տուգանք։ Նախկինում արձանագրված թվով 5 դեպքով հաշվարկվել է շրջակա միջավայրին հասցված 393 հազար 500 դրամի չափով վնաս և նշանակվել է 300 հազար դրամի չափով վարչական տուգանք։ Բուսական աշխարհի պահպանության ոլորտում արձանագրված 10 դեպքով հաշվարկվել է 3 մլն 34 հազար 800 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։ Նախկինում արձանագրված 3 դեպքով հաշվարկվել է 393 հազար 500 դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս և նշանակվել է 100 հազար ՀՀ դրամի չափով վարչական տուգանք»,- հայտնում են տեսչական մարմնից։ Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտում նախկինում արձանագրված 2 դեպքով նշանակվել է 200 հազար ՀՀ դրամի չափով վարչական տուգանք: Բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարի միասնական եռամսյակային հարկային հաշվարկները սահմանված ժամկետում չներկայացնելու համար արձանագրված իրավախախտման 1 դեպքով նշանակվել է 50 հազար դրամի չափով վարչական տուգանք։ ՀՀ ԱՆ հարկադիր կատարումն ապահովող ծառայություն է ուղարկվել 1 գործ  և նշանակվել է 181 հազար դրամի չափով վարչական տուգանք։ Ընթացիկ տարվա օգոստոսի 3-7-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 530 000 ՀՀ դրամ:
14:32 - 19 օգոստոսի, 2020
Անշարժ հուշարձանների տարածքներում պահպանվել են համաճարակային անվտանգության կանոնները. ԲԸՏՄ

Անշարժ հուշարձանների տարածքներում պահպանվել են համաճարակային անվտանգության կանոնները. ԲԸՏՄ

ՀՀ պարետի որոշումների պահանջների կատարումն ապահովելու նպատակով օգոստոսի 15-ին՝ վաղ առավոտից, ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը դիտարկել է ՀՀ Արարատի մարզի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների տարածքները, զբոսաշրջային հետաքրքրություն ներկայացնող տեսարժան վայրերը։ Վերջին օրերի մշտադիտարկումների ընթացքում գրանցված դրական արդյունքները պահպանվել են նաև այսօր։ Խոր Վիրապ վանական համալիրի հարակից տարածքում գրեթե բոլորը պահպանել են համաճարակային անվտանգության կանոնները, այդուհանդերձ եղել են անձանց միջև սոցիալական հեռավորությունը խախտելու, դիմակը սխալ կրելու թերացումներ։ Տեսուչները կատարել են բացատրական աշխատանքներ, տվել պարտադիր կատարման ցուցումներ և հորդորել հետևել պարետատան կողմից սահմանված սանիտարահամաճարակային նորմերին։ ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի խստացված հետևողական շրջայցերն ամենօրյա են։
17:47 - 15 օգոստոսի, 2020