Գագիկ Ծառուկյան

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության գործող ղեկավար։ Ծնվել է 1956թ.-ի նոյեմբերի 25-ին։ 1989թ.-ին ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը: 1996թ.-ին հռչակվել է բազկամարտի աշխարհի չեմպիոն, 1998թ.-ին դարձել է Եվրոպայի առաջնության հաղթող: 2004թ.-ից ղեկավարում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն:

2003թ.-ին մեծամասնական կարգով ընտրվել է ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր։ 2004թ.-ին հիմնադրել է «Բարգավաճ Հայստան» կուսակցությունը, որը 2007թ.-ին կայացած ընտրություններում ձեւավորեց մեծությամբ երկրորդ խմբակցությունը։ 2012թ․-ին ԲՀԿ-ն ստացավ 37 մանդատ՝ կրկին գրավելով երկրորդ տեղը, 2017-ին 31 մանդատով՝ երկրորդ տեղում, 2018թ-ին 26 մանդատով՝ երկրորդ տեղում։ 

2020 թ․ հունիսի 13-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն տարածեց Գագիկ Ծառուկյանի բիզնեսներին վերաբերող քրեական գործի հարուցման վերաբերյալ, ըստ որի պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի վնաս։

2020 թվականի հունիսի 16-ին ՀՀ Ազգային Ժողովը նրան զրկեց պատգամավորական անձեռնմխելիությունից եւ համաձայնություն տվեց կալանավորելու միջնորդությանը։

Այդ քրեական գործում տասնյակ հազարներով ընդգրկված անձինք կան. դատախազը՝ Գագիկ Ծառուկյանի քրգործի մասին |1lurer.am|

Այդ քրեական գործում տասնյակ հազարներով ընդգրկված անձինք կան. դատախազը՝ Գագիկ Ծառուկյանի քրգործի մասին |1lurer.am|

1lurer.am: ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը մանրամասներ է ներկայացրել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին առնչվող քրեական գործից: «Այդ քրեական գործում տասնյակ հազարներով ընդգրկված անձինք կան, այսինքն՝ հազարավոր հարցաքննություններ են իրականացվել, տասնյակ անձանց նկատմամբ հետապնդումներ են իրականացվել, պետք է ամբողջացվեն քննության տվյալները, վերջում տրվի քրեաիրավական համարժեք գնահատական»,- նշեց Դավթյանը: Հիշեցնենք՝ Գագիկ Ծառուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 154.2 հոդվածով (ընտրողի կողմից թեկնածուներից, կուսակցություններից (կուսակցությունների դաշինքներից), հանրաքվեի քարոզչական նախաձեռնություններից կաշառք ստանալը կամ թեկնածուների, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների), հանրաքվեի քարոզչական նախաձեռնությունների կողմից ընտրողներին կաշառք տալը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը): Գագիկ Ծառուկյանը 2020 թ. քրեական գործի շրջանակներում կալանավորվել էր, սակայն 44-օրյա պատերազմի օրերին փոխվել էր նրա խափանման միջոցը, և ԲՀԿ նախագահն ազատ էր արձակվել:
15:31 - 30 ապրիլի, 2021
Հայոց Մեծ Եղեռնից 106 տարի անց համայն հայությունը դեռ սպասում է պատմական արդարության վերականգնմանը. Գագիկ Ծառուկյան

Հայոց Մեծ Եղեռնից 106 տարի անց համայն հայությունը դեռ սպասում է պատմական արդարության վերականգնմանը. Գագիկ Ծառուկյան

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 106-րդ տարելիցի կապակցությամբ։ «Աշխարհասփյուռ հայությունն այսօր ոգեկոչում է Հայոց Ցեղասպանության 106-րդ տարելիցը: 20-րդ դարի մեծագույն ոճրագործության՝ 1,5 միլիոն անմեղ զոհերի հիշատակն այսօր էլ վառ է մեր սրտերում և մենք աղոթում ենք նրանց հոգիների հանգստության համար: Հայոց Մեծ Եղեռնից 106 տարի անց համայն հայությունը դեռ սպասում է պատմական արդարության վերականգնմանը, քանզի Ցեղասպանությունը չունի վաղեմության ժամկետ և ժխտողական քաղաքականությունը որդեգրած Թուրքիան պետք է պատասխան տա: Հայոց Մեծ Ցեղասպանությունը պետք է ընդունի նաև ամբողջ աշխարհը, քանի որ անպատժելիությունը դառնում է մարդկության դեմ նոր ոճրագործությունների և նոր հանցագործությունների պատճառ և մեր ամենօրյա աշխատանքով մենք պետք է բացառենք 1915 թվականի ոճրագործության կրկնությունը: Իմ և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում բոլոր այն երկրներին, կազմակերպություններին և անհատներին, որոնք միացել են հայկական պահանջատիրության համընդհանուր ջանքերին և ճանաչել են Ցեղասպանությունը: Յուրաքանչյուր հայի պարտքն է մշտապես վառ պահել մեր անմեղ նահատակների հիշատակն ու միասնական ջանքերով հասնել պատմական արդարության վերականգնմանը: Մեր խոնարհումը 1,5 միլիոն անմեղ զոհերի հիշատակին: Աստված պահապա՛ն մեզ բոլորիս…», - ասված է Ծառուկյանի ուղերձում։
13:15 - 24 ապրիլի, 2021
Հարցումների արդյունքներով Արման Թաթոյանը Հայաստանում ամենաբարձր վարկանիշ ունեցող գործիչն է |armenpress.am|

Հարցումների արդյունքներով Արման Թաթոյանը Հայաստանում ամենաբարձր վարկանիշ ունեցող գործիչն է |armenpress.am|

armenpress.am:  Հայաստանում անցկացված հարցման արդյունքներով ամենաբարձր գնահատականն է ստացել Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը` 3.7 բալ: Այս մասին մարտի 31 կայացած մամուլի ասուլիսի ընթացքում ասաց «GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ «Էմ Փի ՋԻ» ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը: Նավասարդյանը նշեց, որ քաղաքացիներին խնդրել են գնահատել հետևյալ գործիչների հանդեպ իրենց վերաբերմունքը, որտեղ 1 բալը նվազագույն գնահատականն է, 5-ը՝ ամենաբարձր գնահատականը, ներկայացված է միջին գնահատականը: «Ամենաբարձր գնահատականը ստացել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ 3.7 բալ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստացել է 2.7 բալ, նախագահ Արմեն Սարգսյանը՝ 2.4 բալ , ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը 2.1 բալ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը 2.1 բալ, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը 1.9 բալ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը 1.6 բալ, ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը 1.5 բալ, «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը 1.5 բալ: 1.4 բալ ստացել է «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանը»,- ասաց Նավասարդյանը:
14:32 - 31 մարտի, 2021
«Բարգավաճ Հայաստանի» ընտրական ցուցակը կգլխավորի Գագիկ Ծառուկյանը. Մելքումյան |1lurer.am|

«Բարգավաճ Հայաստանի» ընտրական ցուցակը կգլխավորի Գագիկ Ծառուկյանը. Մելքումյան |1lurer.am|

1lurer.am: Բաղրամյան պողոտան բացվեց, հասկանալի է, որ առաջին փուլը, այսպես ասած՝ մեծ ընդդիմադիր շարժման, այն է՝ հրաժարականի պահանջի ձևակերպում և արտահերթ ընտրություններ, քաղաքական պայմանավորվածությունների տեսքով արդեն իրողություն է, եթե կտրուկ այլ բաներ չփոխվեն: Ինչ վերաբերում է շտաբին, ապա շտաբի կարիք չկա, որովհետև «17-ի» ձևաչափը գործում է, այն չի վերացել: «Հայրենիքիի փրկության շարժման» խորհրդի, որտեղ նաև մեր կուսակցությունն է մասնակցում, ծրագրերը, որոնք կնախատեսվեն, կիրականացվեն: Այս մասին, պատասխանելով «Լուրեր»-ի թղթակցի հարցին, թե ինչպես է գործելու և ինչ ձևաչափով ընդդիմության շտաբը, ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը: Ինչ վերաբերում է հարցին՝ ով է գլխավորելու «Բարգավաճ Հայաստանի» ցուցակը, պատգամավորը հայտնեց՝ «ցուցակը միանշանակ կգլխավորի Գագիկ Ծառուկյանը»: «Ինչպես ասվել է, «Բարգավաճը» կգնա միայնակ, առանց որևէ դաշինքի: Եվ մենք նաև պատրաստ ենք, եթե այդպիսի հարց լինի, և՛ ռեյտինգային, և՛ համամասնական ցուցակով գնալ ընտրության, այսինքն՝ պատրաստ ենք ցանկացած պարագայում մասնակցել»,- ասաց Մելքումյանը: Ինչ վերաբերում է դաշինքով ընտրություններին գնալուն, ապա պատգամավորն ասաց, որ ինքը այդքան էլ «պոզիտիվ չի նայում նախընտրական դաշինքներին, ինչքան հետընտրականին»:
14:52 - 24 մարտի, 2021
Կարծում եմ, ԲՀԿ ցուցակը կգլխավորի Գագիկ Ծառուկյանը. Իվետա Տոնոյան
 |armtimes.com|

Կարծում եմ, ԲՀԿ ցուցակը կգլխավորի Գագիկ Ծառուկյանը. Իվետա Տոնոյան |armtimes.com|

armtimes.com: «Մեզ համար, սկզբունքորեն միևնույն է, թե որ Ընտրական օրենսգրքով կգնանք այս ընտրություններին՝ հին, թե նոր: Կարևորն այն է, որ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների կամ լրամշակումների պատրվակով ընտրությունների օրը չտեղափոխվի, կամ քաղաքական այլ գործընթացները չփորձեն հարմարեցնել Ընտրական օրենսգրքի բարեփոխումների հետ»,- այսօր լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ պատգամավոր Իվետա Տոնոյանը: «Կոնկրետ ժամկետների առումով հնարավոր է ունենալ կա՛մ թերի օրենսդրություն, կա՛մ ծածկադմփոցի պայմաններում անցկացնել այն նախաձեռնությունները, որոնք իշխանության քիմքին հաճո են: Նախընտրական այս ժամանակահատվածում կարևորագույն օրենսդրական փոփոխությունների ենթարկվող փաստաթղթի քննարկումը նպատակահարմար չէ: Չենք մտնելու քննարկման բովանդակային դաշտ»,-նշեց Տոնոյանն՝ անդրադառնալով Ընտրական օրենսգրքով նախաձեռնող փոփոխություններին: Հարցին, թե ո՞վ է լինելու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն, Իվետա Տոնոյանը  հայտնեց, որ ցուցակը գլխավորելու է Գագիկ Ծառուկյանը․ «Կարող եմ վստահաբար ասել, որ Գագիկ Ծառուկյանն է գլխավորելու ԲՀԿ-ն: Սա իմ անձնական կարծիքն է, որն իմ թիմակիցները կարծում եմ՝ կկիսեն»։
19:34 - 23 մարտի, 2021
Ինչ օրակարգով է շարունակելու պայքարը ՀՅԴ-ն. ներկայացրել է Իշխան Սաղաթելյանը |armenpress.am|

Ինչ օրակարգով է շարունակելու պայքարը ՀՅԴ-ն. ներկայացրել է Իշխան Սաղաթելյանը |armenpress.am|

armenpress.am: ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Հայրենիքի փրկության շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը նորմալ է ընդունում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հայտարարությունն արտահերթ ընտրությունների մասնակցելու մասին: Իշխան Սաղաթելյանը լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ Գագիկ Ծառուկյանը ՀՀ վարչապետի հետ հանդիպումից առաջ և հետո տեղյակ է պահել զարգացումների մասին և շարժման համար անակնկալ չի եղել: «Գագիկ Ծառուկյանը բազմիցս ասել է, որ արտահերթ ընտրությունների դեպքում կմասնակցի: Դա ԲՀԿ-ի իրավունքն է ու դա նոր չէ, հրապարակային ասվել է այդ մասին: «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը ևս հայտարարել է, որ եթե լինեն ընտրություններ, ապա կմասնակցեն: Այստեղ կա մի կարևոր բան, մենք Նիկոլ Փաշինյանի հեռացման հարցում շարժման մեջ ունենք 100 տոկոս կոնսենսուս: Պարզապես, ուժերի մի մասը գտնում է, որ դրա արագ ճանապարհը ընտրությունն է, մյուս մասն էլ կարծում է, որ պետք չէ իր հետ գնալ ընտրության»,-ասաց Իշխան Սաղաթելյանը: Հարցին, թե Դաշնակցությունն ինչ դիրքորոշում ունի, Իշխան Սաղաթելյանը նշեց, որ իրենք պայքարելու են առաջ քաշած օրակարգի համար: Նույնիսկ եթե մենակ էլ մնան, միևնույն է պայքարելու են, որ Նիկոլ Փաշինյանն օր առաջ հեռացվի: Իշխան Սաղաթելյանը նշեց, որ եթե ամեն դեպքում տեղի ունենան ընտրություններ, ապա Դաշնակցությունը կքննարկի մասնակցում է, թե ոչ:
15:51 - 19 մարտի, 2021
Պետք է երկրում ձևավորել նոր իշխանություն և նոր կառավարություն, ինչի միակ լեգիտիմ ճանապարհը արտահերթ խորհրդարանական ընտրություններն են. Գագիկ Ծառուկյան

Պետք է երկրում ձևավորել նոր իշխանություն և նոր կառավարություն, ինչի միակ լեգիտիմ ճանապարհը արտահերթ խորհրդարանական ընտրություններն են. Գագիկ Ծառուկյան

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն իր ֆեյսբուքյան  էջում անդրադարձել է հունիսի 20-ին արտահերթ ընտրություն անցկացնելու որոշմանը: «Մի քանի օր առաջ ես հայտարարել էի, որ ստեղծված ծանրագույն վիճակից մեր հայրենիքը դուրս բերելու համար հնարավորինս սեղմ ժամկետներում պետք է երկրում ձևավորել նոր իշխանություն և նոր կառավարություն: Դրա միակ լեգիտիմ ճանապարհը արտահերթ խորհրդարանական ընտրություններն են: Ժողովուրդն իր քվեով պետք է որոշի, թե ում է վստահելու հաջորդ իշխանությունը»,- գրել է նա: Հիշեցնենք՝ այսօր կայացել է Գագիկ Ծառուկյանի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումը, որից հետո Փաշինյանը տեղեկացրել է խորհրդարանական ընդդիմության հետ հանդիպումների արդյունքում հունիսի 20-ին արտահերթ ընտրություններ անցկացնելու որոշման մասին:
16:05 - 18 մարտի, 2021
Գագիկ Ծառուկյանը հայտնում է, որ Նիկոլ Փաշինյանի հետ կհանդիպի
 |azatutyun.am|

Գագիկ Ծառուկյանը հայտնում է, որ Նիկոլ Փաշինյանի հետ կհանդիպի |azatutyun.am|

azatutyun.am: Վարչապետը պետք է հրաժարական տա, որից հետո պետք է տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ, համոզված է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը: Ըստ նրա` ինչքան շուտ ձևավորվի նոր կառավարություն, այնքան ավելի շուտ խնդիրները կլուծվեն: Խոսելով տեղեկությունների մասին, թե ինքը հանդիպել է վարչապետի հետ, Ծառուկյանն ընդգծեց, որ եթե հանդիպում լիներ, այդ մասին լրատվամիջոցները կիմանային: Միաժամանակ նա հայտնեց, որ «Հայրենիքի փրկության շարժման» գործընկերների հետ է հանդիպել, կհանդիպի նաև Փաշինյանի հետ` շարունակելով. «Ինձ թվում է` շուտով հանդիպումը կլինի, և բոլորդ էլ տեղյակ կլինեք, ոչ թե պատերի տակի խոսակցություններով, թե հանդիպել են, էս- էն արել։ Էս վիճակից դուրս գալու համար անհրաժեշտ է քայլ կատարել, վայրկյան շուտ հանգուցալուծել, որ էս խնդիրները կարգավորենք: Ինչ վերաբերում է նախագահ Արմեն Սարգսյանի արած հրավերին` հանդիպեն վարչապետը, ՀՓՇ-ի ներկայացուցիչներն ու խորհրդարանական խմբակցությունների ղեկավարները, ապա ԲՀԿ առաջնորդն ասաց. «Նախագահը հրավերն ուղարկել է մեզ, բայց տվյալ հրավերի մեջ ծրագրային ինչ-որ պարզաբանում` ինչի մասին պետք է խոսենք, կամ ծրագիրը մի քիչ բաց չի, արտահայտված չի: Գրած է, հանդիպենք, կխոսենք: Եթե նա հարցադրումներ կդնի, կետերը կդնի, ծրագրի մեջ, որ այս հարցն է, կհանդիպենք, կքննարկենք, կասենք, բայց հենց այնպես քննարկելու, խոսելու համար ես հարկ չեմ համարում»: Հիշեցնենք, որ ավելի վաղ նախագահի աշխատակազմից հայտնեցին, որ հանդիպումը չի կայանա, քանի որ «Բարգավաճ Հայաստանը» և «Հայրենիքի փրկության շարժումը» հանդիպման համար առաջարկել են իրենց օրակարգն ու պայմաններ ներկայացրել:
22:48 - 12 մարտի, 2021
Գագիկ Ծառուկյանը սոցիալական, տնտեսական խնդիրները հրատապ լուծելու անհրաժեշտություն է տեսնում |armenpress.am|

Գագիկ Ծառուկյանը սոցիալական, տնտեսական խնդիրները հրատապ լուծելու անհրաժեշտություն է տեսնում |armenpress.am|

armenpress.am: Երևանի Ազատության հրապարակ անցկացվող  «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը իր ելույթում շեշտը դրեց տնտեսական, սոցիալական հարցերի վրա: Նա նշեց, որ մարդիկ այսօր արդարացիորեն իրենց դժգոհությունն են հայտնում, որովհետև երկրում տնտեսական, սոցիալական վիճակը վատացել է: «Դեռ նախորդ տարի հունիսին ես հայտարարել էի, որ գործող իշխանության երիտասարդներն անփորձ են, նրանք պետք է հրաժարական տան: Այսօր ինչ ունենք՝  տնտեսական ճգնաժամ, գործ չկա, մարդիկ չեն կարողանում կոմունալները վճարել: Հանրահավաքին գալու ճանապարհին տասնյակ մարդիկ են մոտեցել աջակցության համար: Մեկը նշում է, որ 4 երեխա ունի և չի կարողանում սոցիալական հարցերը կարգավորել, մյուսները բարձրացնում են ցածր թոշակի հարցը, նշում են, որ այս թանկացումների ֆոնին եղածը չի բավարարում: Այս և մյուս խնդիրները պետք է հրատապ լուծվեն, թոշակները բարձրացվեն»,-  ասաց Գագիկ Ծառուկյանը: ԲՀԿ առաջնորդի խոսքով` այսօր աջակցության կարիք ունի բիզնեսը: Նա նշեց, որ ստեղծված դժվար իրավիճակով պայմանավորված բիզնեսն այսօր դժվար դրության մեջ է: Գագիկ Ծառուկյանը կարծում է, որ պետք է պետությունը որոշ վարկեր ների, մինչև բիզնեսը ոտքի կկանգնի: Ստեղծված իրավիճակում Գագիկ Ծառուկյանը անհրաժեշտություն է համարում իշխանության հրաժարականը:
17:05 - 20 փետրվարի, 2021
Շարժման ներսում ընտրությունների մասնակցության հարց չի քննարկվել, ուժերը ազատ են՝ որոշելու իրենց մասնակցության ֆորմատը. Իշխան Սաղաթելյանը՝ Գագիկ Ծառուկյանի հայտարարության մասին |tert.am|

Շարժման ներսում ընտրությունների մասնակցության հարց չի քննարկվել, ուժերը ազատ են՝ որոշելու իրենց մասնակցության ֆորմատը. Իշխան Սաղաթելյանը՝ Գագիկ Ծառուկյանի հայտարարության մասին |tert.am|

tert.am: Շարժումը ներկայացրել է իր օրակարգը, դրանից այն կողմ շարժման անդամ ուժերը իրար նկատմամբ որևէ պայմանավորվածություն կամ պարտավորություն չունեն, եթե լինեն ընտրություններ, իրավունք ունեն իրենց մասնակցության ֆորմատը որոշել: Այս մասին ասաց «Հայրենիքի փրկության շարժման» համակարգող, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը: -Պարո՛ն Սաղաթելյան, երեկ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանի հետ համագործակցությունը բացառված է, շարունակում են պահանջել նրա հրաժարականը և միևնույն ժամանակ նշել է, որ եթե արտահերթ ընտրություններ լինեն, ԲՀԿ-ն կմասնակցի միայնակ` առանց դաշինքի: Արդյոք սա նշանակո՞ւմ է, որ «Հայրենիքի փրկության շարժման» մեջ ընտրություններին միասին մասնակցելու օրակարգ չկա, չի լինելու: -Շարժման ներսում ընտրություններին մասնակցելու հարցեր չենք քննարկել, և հայտարարել ենք, որ մեր օրակարգը դա չէ: Ես շարժման մյուս կուսակցությունների դիրքորոշման մասին չեմ կարող ասել: Ընդհանրապես բոլորը քաղաքական առանձին ուժեր են, եթե ընտրություն լինի, իրենց իրավունքն է, ըստ իրավիճակի, իրենց մասնակցության ֆորմատի մասին որոշում ընդունել, ես սա շատ նորմալ եմ համարում: - Պարո՛ն Սաղաթելյան, Դուք բազմիցս անդրադարձել եք հարցին, թե տարաձայնություններ կա՞ն շարժման առաջնորդների միջև, թե ոչ, բայց արդյոք Ծառուկյանի հայտարարությունն էլ չի՞ կարող դիտարկվել, որ տարբեր ճանապարհներով եք գնում: -Տեսեք, շատ պարզ մարդիկ հայտարարում են, ինչ է ասել Գագիկ Ծառուկյանը, ասել է, որ համագործակցություն չի պատկերացնում, Նիկոլը պետք է հրաժարական տա, այսինքն` ասել է այն, ինչ ասում է շարժումը, բայց ասել է, որ եթե ընտրություն լինի, ինքը մասնակցելու է միայնակ, ինչը նորմալ է, դրանից չի կարելի ենթադրել, որ ինչ-որ խոր տարաձայնություններ կան: Շարունակությունը՝ tert.am-ում
14:25 - 13 փետրվարի, 2021