1lurer.am: Բաղրամյան պողոտան բացվեց, հասկանալի է, որ առաջին փուլը, այսպես ասած՝ մեծ ընդդիմադիր շարժման, այն է՝ հրաժարականի պահանջի ձևակերպում և արտահերթ ընտրություններ, քաղաքական պայմանավորվածությունների տեսքով արդեն իրողություն է, եթե կտրուկ այլ բաներ չփոխվեն: Ինչ վերաբերում է շտաբին, ապա շտաբի կարիք չկա, որովհետև «17-ի» ձևաչափը գործում է, այն չի վերացել: «Հայրենիքիի փրկության շարժման» խորհրդի, որտեղ նաև մեր կուսակցությունն է մասնակցում, ծրագրերը, որոնք կնախատեսվեն, կիրականացվեն: Այս մասին, պատասխանելով «Լուրեր»-ի թղթակցի հարցին, թե ինչպես է գործելու և ինչ ձևաչափով ընդդիմության շտաբը, ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:
Ինչ վերաբերում է հարցին՝ ով է գլխավորելու «Բարգավաճ Հայաստանի» ցուցակը, պատգամավորը հայտնեց՝ «ցուցակը միանշանակ կգլխավորի Գագիկ Ծառուկյանը»:
«Ինչպես ասվել է, «Բարգավաճը» կգնա միայնակ, առանց որևէ դաշինքի: Եվ մենք նաև պատրաստ ենք, եթե այդպիսի հարց լինի, և՛ ռեյտինգային, և՛ համամասնական ցուցակով գնալ ընտրության, այսինքն՝ պատրաստ ենք ցանկացած պարագայում մասնակցել»,- ասաց Մելքումյանը:
Ինչ վերաբերում է դաշինքով ընտրություններին գնալուն, ապա պատգամավորն ասաց, որ ինքը այդքան էլ «պոզիտիվ չի նայում նախընտրական դաշինքներին, ինչքան հետընտրականին»:
comment.count (0)