Համաշխարհային բանկ

Համաշխարհային բանկը միջազգային ֆինանսական կազմակերպություն է, որը զարգացող երկրներին վարկ է տրամադրում ենթակառուցվածքային հիմնական ծրագրեր իրականացնելու համար։ Հիմնադրվել է 1945 թ․ դեկտեմբերի 27-ին։ Գլխադասային գրասենյակը գտնվում է ԱՄՆ-ում՝ Վաշինգտոնում։ 

Ներկայումս «Համաշխարհային բանկ» փաստացի նշանակում է երկու կազմակերպություն՝ Վերակառուցման և զարգացման միջազգային բանկ և Զարգացման միջազգային ասոցիացիա։ Տարբեր ժամանակներում ՀԲ-ի խնդիրները լուծելու համար դրանց են միացել ևս երեք կազմակերպություն՝ Միջազգային ֆինանսական կորպորացիան, Ներդրումների երաշխավորման բազմակողմանի գործակալությունը, Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոնը։ Բոլոր հինգ կազմակերպությունները մտնում են ՀԲ կազմակերպությունների խմբի մեջ և կոչվում են Համաշխարհային Բանկի Խումբ։                                                                                

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՀԲ տարածաշրջանային տնօրենին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՀԲ տարածաշրջանային տնօրենին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Սեբաստիան Մոլինեուսին: Հանդիպմանը ներկա էր նաև ՀԲ հայաստանյան գրասենյակի ղեկավար Սիլվի Բոսութղոն: Կողմերը քննարկել են համատեղ ծրագրերի իրականացման, ինչպես նաև ոլորտային ռազմավարությունների մշակման գործընթացներին առնչվող հարցեր: Սեբաստիան Մոլինեուսը շնորհակալություն է հայտնել փոխվարչապետին ձևավորված կառուցողական համագործակցության համար և գոհունակությամբ խոսել բարեփոխումների ընթացքի մասին: Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրենը բարձր է գնահատել կորոնավիրուսի դեմ Հայաստանի ձեռնարկած քայլերը և հայտնել է, որ Համաշխարհային բանկի կողմից հաստատվել են աջակցության տարբեր ձևաչափի ֆինանսական գործիքներ, որոնք անհրաժեշտության դեպքում կարող են հասանելի լինել նաև Հայաստանի համար: Ամփոփելով հանդիպումը՝ փոխվարչապետը բարձր է գնահատել Համաշխարհային բանկի ներգրավվածությունը Հայաստանի Կառավարության ձեռնարկած բարեփոխումների իրականացման գործում և շնորհակալություն է հայտնել համագործակցության համար: 
17:33 - 10 մարտի, 2020
Վրեժ Գաբրիելյանն ընդունել է Համաշխարհային Բանկի ներկայացուցիչներին

Վրեժ Գաբրիելյանն ընդունել է Համաշխարհային Բանկի ներկայացուցիչներին

Մարտի 9-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում Փրկարար ծառայության տնօրեն փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանն ընդունեց Հայաստանում աղետների ռիսկի կառավարման ազգային ծրագրի (NDRMP) տեխնիկական աջակցության առաքելություն իրականացնող թիմի ներկայացուցիչներին՝ Աղետների ռիսկերի կառավարման գլխավոր խորհրդական Ադամ Մկքալիստերին, Համաշխարհային Բանկի ներկայացուցիչ Նորա Միրզոյանին և թարգմանչուհի Ֆենյա Եփրեմյանին: Հանդիպմանը մասնակցում էին նաև Փրկարար ծառայության պաշտոնատար անձինք: Ողջունելով հյուրերին՝ Վրեժ Գաբրիելյանը իր երախտագիտությունը հայտնեց տեխնիկական աջակցության առաքելության շրջանակներում սերտ համագործակցության համար, ինչպես նաև ընդգծեց, որ համագործակցության արդյունքում ակնկալվում է նաև գործնական օժանդակություն: Ներկայացվեց առաքելության հիմնական նպատակները. իրականացնել արտակարգ իրավիճակների արձագանքման ազգային կարողությունների և օպերատիվ արձագանքման հնարավորությունների գնահատում, ցուցաբերել տեխնիկական աջակցություն միջազգային խորհրդատվական ընկերությանը, որը կկատարի երկրի ողջ տարածքում հրշեջ և փրկարարական կայանների կառուցվածքային և ֆունկցիոնալ հատկանիշների վերաբերյալ նախնական տվյալների հավաքագրում, իրականացնել տեղեկատվության պահանջների և ինստիտուցիոնալ զարգացման կարիքների բացահայտմանն ուղղված գյուղատնտեսական ռիսկերի կառավարման կարողությունների արագ գնահատում և ներկայացնել առաջարկություններ ռիսկերի կառավարման հավանական ռազմավարությունների վերաբերյալ: Հանդիպման ավարտին պայմանավորվածություն ձեռք բերվեց հաջորդ քայլերի վերաբերյալ:
09:11 - 10 մարտի, 2020
Հանրապետության մարզերում կվերականգնվի ևս 65 կմ կենսական նշանակության ճանապարհ

Հանրապետության մարզերում կվերականգնվի ևս 65 կմ կենսական նշանակության ճանապարհ

«Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է, որ կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի համար երկրորդ լրացուցիչ ֆինանսավորում ծրագրի շրջանակներում նախատեսվում է հանրապետությունում վերականգնել շուրջ 65 կմ ընդհանուր երկարությամբ կենսական նշանակության ճանապարհներ, որոնք կընդգրկեն Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու և Սյունիքի մարզերը: Նախատեսվում է շինարարական աշխատանքների մրցույթները կազմակերպել 2 փուլով։ Առաջին փուլում կհայտարարվեն այն ճանապարհների մրցույթները, որոնց համար արդեն մշակվել են նախագծեր։ Դրանք շուրջ 23 կմ ընդհանուր երկարությամբ հետևյալ ճանապարհներն են՝ Լուկաշին-Հ17, որն ունի 3.2 կմ երկարություն, գտնվում է Արմավիրի մարզում, Դաստակերտ-Նժդեհ-Ցղունի հանրապետական նշանակության ճանապարհը՝  5.4 կմ երկարությամբ, որը գտնվում է  Սյունիքի մարզում‚ և Գեղարքունիքի մարզում գտնվող Մ11-Ախպրաձոր շուրջ 14,5 կմ երկարությամբ ճանապարհը‚ որն անցնում է Ծովակ, Լճավան, Մաքենիս և Ախպրաձոր համայնքներով։ Նշված ճանապարհների շինարարական աշխատանքների մրցույթները կհայտարարվեն մարտի կեսերին։ Նույն ծրագրի շրջանակներում ևս 42 կմ ճանապարհների նախագծման աշխատանքներն ընթացքի մեջ են։ Այժմ ուսումնասիրվում են նախնական նախագծերը։  Նախագծերի վերջնական տարբերակները պատրաստելուց անմիջապես հետո կհայտարարվի շինարարության մրցույթների 2-րդ փուլը։ Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագիրն իրականացվում է Համաշխարհային բանկի և ՀՀ կառավարության աջակցությամբ։
15:41 - 07 մարտի, 2020
Համաշխարհային բանկը 12 մլրդ դոլար շտապ օգնություն կհատկացնի կորոնավիրուսի դեմ պայքարին |armenpress.am|

Համաշխարհային բանկը 12 մլրդ դոլար շտապ օգնություն կհատկացնի կորոնավիրուսի դեմ պայքարին |armenpress.am|

armenpress.am: Համաշխարհային բանկը ոոշում Է ընդունել 12 մլրդ դոլար անհետաձգելի օգնություն հատկացնել նոր կորոնավիրուսի բռնկման դեմ պայքարին: Այդ մասին ասված Է ՀԲ-ի՝ մարտի 3-ին տարածված հայտարարության մեջ:«Քանի որ COVID-19-ն ընդգրկել Է ավելի քան 60 երկիր, Համաշխարհային բանկը կապահովի մինչեւ 12 մլրդ դոլարի չափով սկզբնական փաթեթից օգտվելու հնարավորություն՝ որպես անհետաձգելի օգնություն հիվանդության գլոբալ բռնկման բժշկական ու տնտեսական հետեւանքների հաղթահարման գործում, նշվում Է փաստաթղթում:- Այդ ֆինասնավորումը կոչված Է օգնել անդամ պետություններին՝ արդյունավետ միջոցներ ձեռնարկել COVID-19-ի ողբերգական հետեւանքներին հակազդելու համար»:Կազմակերպությունում պարզաբանել են, որ միջոցները կօգտագործվեն «առողջապահության համակարգերի ամրապնդման գործում, այդ թվում՝ բժշկական ծառայություններից օգտվելու հնարավորությունների ընդլայնման հարցում զարգացող երկրներին օգնություն ցուցաբերելու համար»: Խոսքը վերաբերում Է ֆինանսական փաթեթի, որը ցածր ու միջին եկամուտներ ունեցող պետություններին կապահովի դրամաշնորհներով եւ ցածր տոկոսով վարկերով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
10:26 - 04 մարտի, 2020
Հայաստանի տնտեսությունը պահպանում է բարձր աշխուժություն. Համաշխարհային բանկ |armenpress.am|

Հայաստանի տնտեսությունը պահպանում է բարձր աշխուժություն. Համաշխարհային բանկ |armenpress.am|

armenpress.am: Համաշխարհային բանկի գնահատմամբ՝ Հայաստանի տնտեսությունը պահպանում է բարձր աշխուժությունը, ընդ որում՝ աճի հիմնական շարժիչը ծառայություններն են ու հանքարդյունաբերության վերականգնումը: Այս մասին ասված է Համաշխարհային բանկի՝ Հայաստանի ամսական տնտեսական զարգացումների վերաբերյալ համառոտագրում:   Համաշխարհային բանկը նկատել է՝ տնտեսական ակտիվության ցուցանիշի աճը (ՏԱՑ) դեկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ հասել է գագաթնակետին՝ 10.7 տոկոսի: «Աճի ամենաբարձր տեմպը շարունակեց գրանցվել ծառայությունների, մասնավորապես՝ տրանսպորտի ճյուղում ուժեղ կատարողականով (բեռնափոխադրումների աճը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ կազմել է 25 տոկոս): Դրա շնորհիվ ՏԱՑ տարեկան գումարային աճը 2019 թ. նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ կազմեց 7.8 տոկոս, ինչը համաշխարհային ֆինանսական ճգնաժամից ի վեր ամենաբարձր ցուցանիշն է»,-նշված է համառոտագրում: Բանկը նաև նկատել է՝ 2019 դեկտեմբերին ցածր գնաճը պահպանվել է (0.7 տոկոս նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ), իսկ 2020 թ. հունվարին ավելի դանդաղել: «Դեկտեմբերին գնաճին նպաստեցին ալկոհոլային խմիչքների և ծխախոտային արտադրանքի գների 4.6 տոկոսանոց աճը և տրանսպորտային ծախսերի 2.3 տոկոսով բարձրացումը: 2019թ. միջին տարեկան գնաճի ցուցանիշը կազմեց 1.4 տոկոս (նվազելով 2018 թ. 2.5 տոկոսից), որի մեկ տոկոսային կետը պայմանավորված էր սննդամթերքի և խմիչքների գների աճով: Ամենավերջին տվյալները ցույց են տալիս, որ հունվարին գների փոփոխություն գրեթե չի եղել, ընդ որում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ գնաճը կազմել է 0.2 տոկոս»,-ասված է համառոտագրում: Բանկը նկատել է՝ չնայած գնաճի ցուցանիշը զգալի ցածր է ՀՀ ԿԲ թիրախային միջակայքից (4 +/-1.5 տոկոս), ՀՀ ԿԲ խորհուրդը հունվարի 24-ի խորհրդի նիստում կայացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ՝ 5.5 տոկոս թողնելու որոշում, նկատելով, որ առաջիկայում սպասվող ավելի ընդլայնողական հարկաբյուջետային քաղաքականությունը կարող է խթանել գնաճի բարձրացմանը: Համառոտագրում նշվում է նաև դեկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ գրանցված ներմուծման 52 տոկոսանոց աճի մասին՝ արտահանման 13 տոկոսանոց աճի համեմատ: Բանկը նկատել է՝ ընթացիկ հաշվի այլ մուտքերի կատարողականը բարձր է եղել: Մասնավորապես միջազգային զբոսաշրջիկների ժամանումը 2019 թվականին աճել է 14,7 տոկոսով `հասնելով 1,9 միլիոն զբոսաշրջիկի: Բացի այդ, բարձր է եղել նաև արտասահմանից փոխանցումների աճը, հավանաբար նաև չգրանցված վերաարտահանման պատճառով: Համառոտագրում նշված է՝ դեկտեմբերին անվանական փոխարժեքի մեղմ արժեզրկումից հետո, հայկական դրամն ամրապնդվել է 2020 թ. հունվարին: «Դեկտեմբերի բարձր կապիտալ ծախսերի հետևանքով բյուջեի 40 միլիարդ ՀՀ դրամ կազմող հավելուրդը տարեվերջին վերածվեց 71 միլիարդ ՀՀ դրամի պակասուրդի: Այնուհանդերձ, պակասուրդը ցածր է 98 միլիարդ ՀՀ դրամի տարեկան բյուջեի պակասուրդի ծրագրային ցուցանիշից: Այն պայմանավորված էր 5 տոկոս լրացուցիչ զուտ հարկերի հավաքմամբ (42 միլիարդ ՀՀ դրամի չափով նախկին հարկային պարտավորությունները կազմակերպություններին վերադարձնելուց հետո) և 15 տոկոսով կապիտալ ծախսերի թերակատարմամբ, իսկ ընթացիկ ծախսերը կատարվեցին ըստ նախատեսվածի»,-նշված է համառոտագրում:   Բանկը նկատել է, որ կապիտալ ծախսերի աճը դեկտեմբերին պայմանավորված է եղել նաև խոշոր ռազմական տեխնիկայի ձեռքբերմամբ: 2019 թ. վերջի դրությամբ Կառավարության պարտքը կանխատեսվող ՀՆԱ-ի 50 տոկոսից ցածր էր:
18:53 - 14 փետրվարի, 2020
Համաշխարհային բանկի տրիբունալը պարտավորեցրել է Պակիստանին մոտ $6 մլրդ վճարել ավստրալական Tethyan Copper ընկերությանը

Համաշխարհային բանկի տրիբունալը պարտավորեցրել է Պակիստանին մոտ $6 մլրդ վճարել ավստրալական Tethyan Copper ընկերությանը

aysor.am։ Օրերս հրապարակված դատավճռով Համաշխարհային բանկի տրիբունալը որոշում է կայացրել պարտավորեցնել Պակիստանին շուրջ 6 մլրդ դոլար վճարել ավստրալական Tethyan Copper ընկերությանը շուրջ յոթ տարի տևած դատավեճի արդյունքում։ Ըստ գործի նյութերի, ավստրալական Tethyan Copper ընկերությանը տարիներով արգելքներ են ստեղծվել իրեն պատկանող պակիստանյան հանքարդյունաբերական ծրագրի տարածքում գործունեություն ծավալելու համար։ Դատավեճը առաջացել էր դեռ 2011 թվականին, երբ Պակիստանի Բելուջիստան նահանգի իշխանությունները մերժել էին ավստրալական Tethyan Copper ընկերության հայցը` ստանալու Իրանի ու Աֆղանստանի սահմանակից շրջանում գտնվող հանքավայրի շահագործման արտոնագիրը, թեև այդ նույն շրջանում աշխատանքներ ծավալելու արտոնագիր նույն ընկերությանը տրվել էր դեռ 2006 թվականին։ Ըստ Mining.com-ի հրապարակման, Պակիստանի իշխանությունների այս քայլն արվել էր, երբ ավստրալական ընկերության չինական մրցակիցները ներկայացրել են մեկ այլ ծրագիր, որով Բելուջիստան նահանգը Չինաստանի մետալուրգիական կորպորացիայի (Metallurgical Corporation of China) կողմից կարող էր ստանալ եկամտի ու ռոյալթիների մասնաբաժին։ Ինչևէ, Պակիստանի իշխանությունները պնդում են, որ իրենց որոշումը պայմանավորված է եղել անվտանգության նկատառումներով, ինչպես նաև տեղի բնակչության բողոքների խնդիրները հաշվի առնելով։ Ավստրալական Tethyan Copper ընկերությունը վեճը տարել էր Համաշխարհային բանկի արբիտրաժային մարմին (International Center for Settlement of Investment Disputes), պնդելով, որ նախնական ուսումնասիրությունների վրա արդեն իսկ ծախսել է շուրջ 500 մլն դոլար։ Համաձայն նախնական պայմանավորվածությունների, այս ընկերությունը ի սկզբանե պլանավորում էր մոտ 5 մլրդ դոլարի ներդրումային ծրագիր, որը Պակիստանի պատմության մեջ ամենախոշոր օտարերկրյա ներդրումը կարող էր դառնալ։
09:35 - 16 հուլիսի, 2019
Համաշխարհային բանկը 500 մլն դոլարի վարկ կտա Հայաստանին |panarmenian.net|

Համաշխարհային բանկը 500 մլն դոլարի վարկ կտա Հայաստանին |panarmenian.net|

panarmenian.net։ Համաշխարհային բանկի խմբի (ՀԲԽ) Գործադիր տնօրենների խորհուրդը հավանություն է տվել Հայաստանի հետ 2019-2023 թվականներին «Երկրի գործընկերության շրջանակին» (ԵԳՇ)՝ մոտ $500 մլն՝ կայուն և ներառող աճին և երկրում կենսամակարդակի բարելավմանն աջակցելու համար: Նշվում է, որ նոր ԵԳՇ-ն լիովին համահունչ է կառավարության հնգամյա ծրագրին՝ հանուն արդար, ներառական և քաղաքացիակենտրոն Հայաստանի: «Համաշխարհային բանկի խմբի կողմից առաջարկվող ռազմավարությունը կհենվի Հայաստանի վերջին փոփոխությունների շնորհիվ առաջացած ավելի խորը բարեփոխումների խթանի ու քաղաքական կամքի և լավ կառավարման նորացված հանձնառության վրա՝ աճի նոր մոդելի ուղղությամբ տնտեսության վերահավասարակշռմանն աջակցելու համար»,- ասել է Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի ղեկավար Սիլվի Բոսութղոն: Հայաստանի կառավարության՝ ծայրահեղ աղքատությունը վերացնելու և համընդհանուր բարգավաճումը խթանելու նպատակների առաջմղմանը երկրի համատեքստում օգնելու համար ԵԳՇ-ով նախատեսվում է Հայաստանին աջակցել երեք հիմնական ոլորտում՝ արտահանումը հնարավոր դարձնող գործոնների և ընկերությունների մրցունակության խթանում, մարդկային կապիտալի և հավասարության բարելավում, շրջակա միջավայրի և բնական պաշարների կայուն կառավարում:  
09:09 - 29 մարտի, 2019
ՀԲ-ն 2019-ին Հայաստանի համար ՀՆԱ 4.3% աճ է կանխատեսել

ՀԲ-ն 2019-ին Հայաստանի համար ՀՆԱ 4.3% աճ է կանխատեսել

Համաշխարհային բանկը «Փոփոխելու հզոր մանդատ գլոբալ տնտեսական աճի դանդաղման պայմաններում» Հայաստանի մասին զեկույցում 2019 թվականի համար ՀՆԱ-ի աճի տեմպի նվազում է կանխատեսել: Ըստ ՀԲ-ի, ընթացիկ տարում մեր երկրի ՀՆԱ աճը կկազմի 4.3%: «Մեր ելակետային սցենարը նախատեսում է 2019-իմ ՀՆԱ-ի աճի ավելի ցածր, բայց դեռևս հաստատուն տեմպ՝ ցածր գնաճի ու կայուն պետական ֆինանսների նպաստավոր մակրոտնտեսական միջավայրի պայմաններում: 2019 թ. համաշխարհային և տարածաշրջանային աճի կանխատեսվող ավելի ցածր մակարդակը կարող է բացասաբար անդրադառնալ Հայաստանից ապրանքների և ծառայությունների արտահանման վրա: Երկրի ներսում աճին կնպաստի չափավոր բյուջետային ընդլայնումը, տնային տնտեսությունների (այդ թվում հիփոթեքային) վարկավորման շարունակական կայուն աճը և բիզնեսի բարելավված տրամադրվածությունը», - նշված է զեկույցում:
09:15 - 22 մարտի, 2019