panarmenian.net։ Համաշխարհային բանկի խմբի (ՀԲԽ) Գործադիր տնօրենների խորհուրդը հավանություն է տվել Հայաստանի հետ 2019-2023 թվականներին «Երկրի գործընկերության շրջանակին» (ԵԳՇ)՝ մոտ $500 մլն՝ կայուն և ներառող աճին և երկրում կենսամակարդակի բարելավմանն աջակցելու համար:
Նշվում է, որ նոր ԵԳՇ-ն լիովին համահունչ է կառավարության հնգամյա ծրագրին՝ հանուն արդար, ներառական և քաղաքացիակենտրոն Հայաստանի:
«Համաշխարհային բանկի խմբի կողմից առաջարկվող ռազմավարությունը կհենվի Հայաստանի վերջին փոփոխությունների շնորհիվ առաջացած ավելի խորը բարեփոխումների խթանի ու քաղաքական կամքի և լավ կառավարման նորացված հանձնառության վրա՝ աճի նոր մոդելի ուղղությամբ տնտեսության վերահավասարակշռմանն աջակցելու համար»,- ասել է Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի ղեկավար Սիլվի Բոսութղոն:
Հայաստանի կառավարության՝ ծայրահեղ աղքատությունը վերացնելու և համընդհանուր բարգավաճումը խթանելու նպատակների առաջմղմանը երկրի համատեքստում օգնելու համար ԵԳՇ-ով նախատեսվում է Հայաստանին աջակցել երեք հիմնական ոլորտում՝ արտահանումը հնարավոր դարձնող գործոնների և ընկերությունների մրցունակության խթանում, մարդկային կապիտալի և հավասարության բարելավում, շրջակա միջավայրի և բնական պաշարների կայուն կառավարում:
comment.count (0)