ՊԵԿ

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն 2008-2014 թթ. և 2016 թ. մարտի 1-ից գործող հանրապետական գործադիր մարմին է, որն իր իրավասության սահմաններում ապահովում է պետական բյուջեի մուտքերը և հարկային ու մաքսային վարչարարությունը։ Կոմիտեում գործում են հարկային և մաքսային ծառայությունները։

Ներկայումս, Պետական եկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնը զբաղեցնում է Էդվարդ Հովհաննիսյանը։

Հարկային եկամուտները նախորդ տարում գերակատարվել են 62.4 մլրդ դրամով |armenpress.am|

Հարկային եկամուտները նախորդ տարում գերակատարվել են 62.4 մլրդ դրամով |armenpress.am|

armenpress.am։ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն 2019-ին հավաքագրել է փաստացի 1 տրլն 464.3 մլրդ դրամ հարկային եկամուտ, իսկ առանց հաշվի առնելու հարկ վճարողներին վերադարձված 42.8 մլրդ դրամի ԱԱՀ-ի գծով հին դեբետային պարտքը`1 տրլն 507 մլրդ դրամ` ցուցանիշը գերակատարելով ավելի քան 100 մլրդ դրամով: Այս մասին ասուլիսում հայտնեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը: «2019-ի պետական բյուջեի հիմքում դրված է եղել 6 տրլն 756 մլրդ համախառն ներքին արդյունքի ցուցանիշ, որի 20.75 տոկոսը կամ գումարով 1 տրլն 401 մլրդ 900 մլն դրամը ծրագրավորվել է որպես հարկային եկամուտ: Սա նշանակում է՝ մենք 2019-ի ընթացքում նախատեսված էր, որ գեներացնեինք շուրջ 6.7 տրլն համախառն ներքին արդյունք, որի 20.75 տոկոսը հարկերի տեսքով վերաբաշխվեր մեր հասարակության մեջ: Փաստացի կատարողականը կազմել է 1 տրլն 464.3 մլրդ դրամ (բացարձակ գերակատարումը` 62.4 մլրդ դրամ), եթե հաշվի ենք առնում ԱԱՀ-ի գծով շուրջ 42.8 մլրդ դրամի հին պարտքի վերադարձը: Եթե հաշվի չենք առնում այդ վերադարձը, ապա փաստացի ցուցանիշը 1 տրլն 507 մլրդ է կամ գերակատարումը կազմում է 105.2 մլրդ դրամ»,-ասաց Անանյանը: ՊԵԿ նախագահը հիշեցրեց, որ 2019-ի սեպտեմբերին հանդես էին եկել նախաձեռնությամբ, և կառավարությունը համապատասխան օրենսդրական փոփոխությունների փաթեթ էր ներկայացրել ԱԺ, որի արդյունքում շատ արագ` հոկտեմբերի 21-ից սկսած կարողացել են սկսել հարկ վճարողերի հանդեպ նախկին ժամանակներում գոյացած հին դեբետների կամ ԱԱՀ-ի հին դեբետային պարտքերի վերադարձի գործընթաց: Օգոստոսի 31-ի դրությամբ՝ դրանք կազմում էին 56.4 մլրդ դրամ, և հոկտեմբերից մեկնարկած վերադարձի գործընթացի արդյունքում հարկ վճարողներին մինչև դեկտեմբերի 31-ը հետ է վերադարձվել հին դեբետային պարտքերի գծով 42.8 մլրդ դրամ:
08:32 - 13 հունվարի, 2020
Մաքսային վճարները չկատարելու դեպքում կգործեն 2020 թվականի դրույքաչափերը. ՊԵԿ

Մաքսային վճարները չկատարելու դեպքում կգործեն 2020 թվականի դրույքաչափերը. ՊԵԿ

Վերջին օրերին տեղեկություններ են ստացվել այն մասին, որ որոշ քաղաքացիներ ներմուծվող ավտոմեքենաների հայտարարագրման հետ կապված գործառնությունները կատարելուց հետո ավարտին չեն հասցնում մաքսային ձևակերպման աշխատանքները, և առանց հաշվարկված մաքսային վճարները կատարելու, մեքենաները թողնում են մաքսատան տարածքում՝ հավանաբար ենթադրելով, թե միայն հայտարարագրումը բավարար է տվյալ ավտոմեքենայի դեպքում հետագայում 2019թ․-ին գործող դրույքաչափերը կիրառելու համար։ Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ նկարագրված դեպքերում, եթե հայտարարատուն ավտոմեքենայի համար հաշվարկված վճարումների և բացթողնման հետ կապված մաքսային գործառնությունների կատարման համար կներկայանա 2020թ-ի հունվարի 1-ից հետո, ապա տվյալ ավտոմեքենայի մաքսային վճարները կհաշվարկվեն 2020թ-ի հունվարի 1-ից գործող դրույքաչափերով: Հաշվի առնելով նման իրավիճակները՝ կոմիտեն հորդորում է բոլոր այն քաղաքացիներին, ովքեր արդեն իսկ իրականացրել են ներմուծվող ավտոմեքենաների հայտարարագրման հետ կապված գործառնությունները, մինչև ընթացիկ տարվա վերջ կատարել նաև հաշվարկված մաքսային վճարումները, ներկայանալ մաքսատուն բացթողնման հետ կապված մաքսային գործառնությունները ավարտելու, և ավտոմեքենան ԱՏԳ տարածքից դուրս բերելու համար:
08:07 - 30 դեկտեմբերի, 2019
ՊԵԿ-ը հորդորում է զերծ մնալ միկրոձեռնարկատիրության արտոնյալ համակարգն այլ նպատակներով օգտագործել ու մտադրությունից

ՊԵԿ-ը հորդորում է զերծ մնալ միկրոձեռնարկատիրության արտոնյալ համակարգն այլ նպատակներով օգտագործել ու մտադրությունից

2020թ-ի հունվարի 1-ից` նախորդ տարվա արդյունքներով մինչև 24 մլն դրամ իրացման շրջանառություն ունեցող ռեզիդենտ առևտրային կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը կարող են գործունեություն իրականացնել միկրոձեռնարկատիրության համակարգում: ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված դեպքերում նրանք ազատվելու են միկրոձեռնարկատիրության մասով առաջացող պետական հարկերից։ Միկրոձեռնարկատիրության հարկման համակարգի ներդրումը միտված է հարկային արտոնությունների միջոցով բացառապես փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացմանը խթանելուն։ Միաժամանակ, առկա են ռիսկեր, որ միկրոձեռնարկատիրության համակարգի ներդրումը կարող է օգտագործվել ոչ բարեխիղճ հարկ վճարողների կողմից, որոնք կփորձեն առաջարկել իրենց վարձու աշխատողներին գրանցվել որպես միկրոձեռնարկատիրության սուբյեկտ, և իրենց հետ աշխատանքային հարաբերությունները տեղափոխելով քաղաքացիաիրավական պայմանագրերի դաշտ՝ կխուսափեն հարկային պարտավորություններից: Հետևաբար, Պետական եկամուտների կոմիտեն հորդորում է գործատուներին և նման առաջարկ ստացած անձանց զերծ մնալ միկրոձեռնարկատիրության արտոնյալ համակարգն այլ նպատակներով օգտագործելու մտադրութությունից: Կոմիտեն միաժամանակ հայտարարում է, որ նշված ռիսկերը բացահայտելու համար ՊԵԿ-ում առկա են համապատասխան տեխնիկական և վերլուծական հնարավորություններ, հետևաբար նման ձևով հարկեր վճարելուց խուսափելու դեպքերին կտրվի իրավական գնահատական:
07:11 - 27 դեկտեմբերի, 2019
Պետական եկամուտների կոմիտեում ոչ աշխատանքային և տոնական օրերին սահմանվել է հերթապահություն

Պետական եկամուտների կոմիտեում ոչ աշխատանքային և տոնական օրերին սահմանվել է հերթապահություն

Պետական եկամուտների կոմիտեն Ամանորի կապակցությամբ առանձին ստորաբաժանումներում ոչ աշխատանքային, տոնական և հիշատակի օրերին սահմանել է հերթապահություն: Այս մասին հայտնեցին ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի հրամանով արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների, ինչպես նաև ֆիզիկական անձանց կողմից մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների մաքսային ձևակերպումներն անխափան իրականացնելու նպատակով 2019թ. դեկտեմբերի 28-ին, 2020թ. հունվարի 3-ից 7-ը՝ ժամը 11.00-ից մինչև 15.00-ն սահմանվել է հերթապահություն: Մասնավորապես, հերթապահություն սահմանվել է ՊԵԿ մաքսատուն-վարչություններում, մաքսանենգության դեմ պայքարի, մաքսային հսկողության, հետաքննության և օպերատիվ- հետախուզության, տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություններում և քարտուղարությունում։ Հյուսիսային մաքսատուն-վարչությունում աշխատանքները կիրականացվեն նաև 2019 թվականի դեկտեմբերի 31-ին, ժամը 09.00-ից մինչև 21.00-ն: Հերթապահության ժամանակացույցի վերաբերյալ տեղեկատվությունը, ինչպես նաև պատասխանատու անձի տվյալները և հեռախոսահամարը մաքսային գործառույթների իրականացման վայրերում զետեղված են տեղեկատվական վահանակներում: ՊԵԿ նախագահի հրամանով տոնական և նախատոնական օրերին Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության, մաքսատուն-վարչությունների, սահմանային մաքսային կետ-բաժինների կողմից սահմանային մաքսային մարմիններում կիրականացվի ուժեղացված հսկողություն:
08:39 - 26 դեկտեմբերի, 2019
ՊԵԿ-ը բացահայտել է պակաս հարկեր վճարելու նպատակով բիզնեսի արհեստական տրոհման դեպքեր  |armenpress.am|

ՊԵԿ-ը բացահայտել է պակաս հարկեր վճարելու նպատակով բիզնեսի արհեստական տրոհման դեպքեր |armenpress.am|

armenpress.am:  ՀՀ պետական եկամուտների կոմիտեի օպերատիվ ստորաբաժանումը 2019-ի հունվար-նոյեմբեր ամիսներին հայտնաբերել է միմյանց հետ փոխհամաձայնեցված սկզբունքով գործող հարկ վճարողների: 39 գործող բիզնես արհեստականորեն տրոհվել է 96 հարկ վճարողի՝ պակաս հարկեր վճարելու նպատակով: Այս մասին ԶԼՄ ներկայացուցիչների հետ հանդիպմանն ասաց ՊԵԿ նախագահի տեղակալ Էդվարդ Հովհաննիսյանը: Նա նշեց, որ նույն բիզնեսը տարբեր մասերի բաժանելը հարկեր վճարելուց խուսափելու նպատակ է հետապնդում: «Այս ուղղությամբ օպերատիվ ստորաբաժանման կողմից միջոցառումները շարունակվել են, և թվով 39 դեպքով հիմնավորվել է, որ թվով 96 հարկ վճարող գործունեություն են իրականացրել միմյանց հետ փոխհամաձայնեցված սկզբունքով: Սա նշանակում է, որ 39 գործող բիզնես տրոհվել է 96 հարկ վճարողների միջև՝ շրջանառության ծավալները բաշխելու և ավելացված արժեքի հարկի դաշտում գործելուց խուսափելու նպատակով»,- ասաց Հովհաննիսյանն ու հավելեց՝ հաշվարկվել են լրացուցիչ հարկային պարտավորություններ: Անդրադառնալով հարցին, թե արդյոք լրացուցիչ ռիսկեր չե՞ն տեսնում 2020-ի հունվարից ուժի մեջ մտնող նոր փոփոխությունում, որով մինչև 24 մլն դրամ շրջանառություն ունեցող միկրոձեռնարկատիրության սուբյեկտները ստանում են հարկային արտոնություններ՝ Հովհաննիսյանը պատասխանեց՝ ռիսկեր միշտ են տեսնում: «Նման օրենսդրական փոփոխության հետևանքով ռիսկերը կարող են լինել այն առումով, որ որոշ տնտեսավարող սուբյեկտներ կարող են արհեստականորեն տեղավորվել միկրոձեռնարկատիրության համակարգով գործելու շրջանակում և ազատվել հարկերից»,-ասաց նա ու հավելեց՝ իրենց հսկողական աշխատանքներն ուղղված են լինելու նշված ռիսկերը վերհանելուն, հիմնավորելուն ու հետագա ընթացքը լուծելուն:  
11:49 - 17 դեկտեմբերի, 2019
2019-ի 11 ամիսներին ՊԵԿ-ի կողմից հարուցված վարչական վարույթներով վերականգնվել է 370 մլն դրամ, 2018-ին՝ 403 մլն դրամ |news.am|

2019-ի 11 ամիսներին ՊԵԿ-ի կողմից հարուցված վարչական վարույթներով վերականգնվել է 370 մլն դրամ, 2018-ին՝ 403 մլն դրամ |news.am|

news.am: Այս տարի լայնածավալ աշխատանքներ են իրականացվել հանրային սննդի մատուցմամբ զբաղվող խոշոր օբյեկտներում, նրանց կողմից շրջանառության թերհայտարարագրման ռիսկերի, աշխատակիցներին տրվող իրական աշխատավարձի չափերի պարզման ուղղությամբ: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 17-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՊԵԿ նախագահի տեղակալ Էդվարդ Հովհաննիսյանը: Նրա խոսքով, պարզվել է, որ հասարակական սննդի բազմաթիվ օբյեկտներ թերի են հաշվառել իրենց շրջանառությունը, աշխատակիցներին վճարվող աշխատավարձի իրական չափերը եւ խուսափել իրենց հարկային պարտավորությունները կատարելուց: «Հիմնականում վեր հանված ռիսկերը ընդունվել են տնտեսվարողների կողմից եւ նրանք ներկայացրել են ճշգրտված հաշվետվություններ: Ընդհանուր առմամբ իրականացված միջոցառումների արդյունքում միայն աշխատավարձի գծով պակաս վճարված եկամտային հարկի դրվագներով հաշվարկվել է ավելի քան 40 մլն դրամ հարկային պարտավորություն մի քանի դեպքերով, որոնցով հարկերից խուսափելու համար հարուցվել են քրեական գործեր»,-ասաց նա: ՊԵԿ փոխնախագահը նաեւ նշեց, որ 2019-ի 11 ամիսների տվյալներով ՊԵԿ-ի կողմից տնտեսական հանցագործությունների ուղղությամբ հարուցվել են թվով 409 քրեական գործեր, որոնց ճնշող մեծամասնությունը վերաբերում է հարկերից խուսափելուն եւ մաքսանենգության դեպքերին: «151 գործ հարուցվել է հարկերից խուսափելու փաստով, իսկ 128 գործ՝ մաքսանենգությանը դեպքերով: 36 գործ վերաբերում է կանխամտածված սնանկության դեպքերին եւ ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու դեպքերով հարուցվել է 21 քրգործ: 2018-ին հարուցվել է 63-ով ավելի պակաս քրեական գործ: 2018-ին պետությանը պատճառված վնասը կազմել է 20,2 մլրդ դրամ, իսկ 2019-ին՝ 20,8 մլրդ դրամ: 2019-ի 11 ամիսներին ՊԵԿ-ի կողմից հարուցվել է 27 165 վարչական վարույթ, որոնցով տուգանքից գումարը կազմել է 452 մլն դրամ: Փաստացի վերականգնվել է 370 մլն դրամը: 2018-ի նույն ժամանակահատվածում հարուցվել է 22 083 վարչական վարույթ, փաստացի գանձվել է 403 մլն դրամ»,-ասաց նա: Չվճարված հարկային պարտավորությունների գծով, ըստ ՊԵԿ փոխնախագահի, կայացվել է գանձման 26 108 որոշում, որոնցով ընդհանուր գումարը կազմել է, գումարը կազմել է 55,5 մլրդ դրամ, արդյունքում պետբյուջե է վերականգնվել 37 մլրդ դրամ. «2018-ին կայացվել է 5380 նման որոշում՝ 17,2 մլրդ դրամի չափով, փաստացի վերականգնվել է 13,2 մլրդ դրամը»:
08:17 - 17 դեկտեմբերի, 2019
ՊԵԿ-ից արձագանքում են՝ Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերություններում ստուգումները թիրախային չեն |aysor.am|

ՊԵԿ-ից արձագանքում են՝ Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերություններում ստուգումները թիրախային չեն |aysor.am|

aysor.am։ ՊԵԿ նախագահի տեղակալ Էդվարդ Հովհաննիսյանը բացառում է տնտեսվարողների մոտ թիրախային ստուգումները։ «Ստուգումների իրականացման կարգ գոյություն ունի, և ցանկացած պահի կամ կամայականորեն հնարավոր չէ ինչ-որ մի տնտեսվարողի նկատմամբ ստուգումներ իրականացվեն։ Դրա համար անհրաժեշտ են համապատասխան օրենսդրական պահանջների առկայություն, նոր միայն դրանից հետո հնարավոր է լինում ստուգումների իրականացում», - Պետական եկամուտների կոմիտեում հրավիրված մամուլի ասուլիսում ասաց ՊԵԿ փոխնախագահը՝ արձագանքելով ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հայտարարությանը, թե հարկային ստուգումներ միայն իր նկատմամբ են իրականացվում։ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը լրագրողների հետ զրույցում ասել էր. «էսօր բացի Ծառուկյանից ո՞ւմ են ստուգում: Սերժ Սարգսյանի օրոք ստուգել են, Կարեն Կարապետյանի օրոք ստուգել են, հիմա նորից դրել են, ես էլ ասում եմ՝ ստուգեք, բայց ստուգելուն ձև կա, չափ կա: Էս երկրում մենակ Ծառուկյա՞նն ա սեփականատեր, հեղափոխությունից հետո ի՞նչ փոխվեց, մենակ էլի Ծառուկյանի՞ն պիտի ստուգեն, իրեն ցավն էլ տանեմ, ստուգում են, թող ստուգեն»։ Արձագանքելով այս հայտարարությանը՝ ՊԵԿ փոխնախագահ Էդվարդ Հովհաննիսյանն ասաց. «Եթե կան այլ տնտեսվարողներ, ովքեր ունեն բազմաթիվ բիզնեսներ և դրանք խոշոր հարկ վճարող են, տրամաբանորեն այդ ընկերություններում ստուգումներն ավելի հաճախակի են լինում»։
07:24 - 17 դեկտեմբերի, 2019
ՊԵԿ-ը ևս մեկ անգամ հորդորում է սեղմ ժամկետներում իրականացնել մեքենաների մաքսային ձևակերպումը

ՊԵԿ-ը ևս մեկ անգամ հորդորում է սեղմ ժամկետներում իրականացնել մեքենաների մաքսային ձևակերպումը

Նորագավիթի ավտոմաքսատան՝ ՊԵԿ կողմից վարձակալության ժամկետի ավարտից հետո այդ տարածքում մաքսային մարմինները որևէ ծառայություն չեն մատուցելու։ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ևս մեկ անգամ հորդորում է Նորագավիթի ավտոմաքսատանը գտնվող ավտոմեքենաների սեփականատերերին՝ սեղմ ժամկետներում իրականացնել դրանց մաքսային ձևակերպումները և մեքենաները դուրս բերել մաքսային հսկողության տարածքից: Կոմիտեն հիշեցնում է, որ Երևանի Նորագավիթ թաղամասում տեղակայված ավտոմեքենաների մաքսային ձևակերպումների տարածքի` ՊԵԿ կողմից վարձակալության ժամկետը չի երկարացվելու, և ժամկետի ավարտից հետո այդ տարածքում մաքսային մարմինները որևէ ծառայություն չեն մատուցելու: Հետևաբար, տարածքի վարձակալության ժամկետի ավարտից հետո մաքսային մարմինները որևէ կերպ չեն երաշխավորում բաց թողումից հետո այդ տարածքում մնացած ավտոմեքենաների պահպանությունը: Իսկ մաքսային հսկողության ենթակա ավտոմեքենաները կտեղափոխվեն մաքսային հսկողության այլ՝ գործող տարածք:
07:35 - 14 դեկտեմբերի, 2019
Ձերբակալվել են մաքսային ծառայության պաշտոնյաներ

Ձերբակալվել են մաքսային ծառայության պաշտոնյաներ

ՀՀ ՊԵԿ քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին մասով, 308-րդ հոդվածի 1-ին մասով, 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 312-րդ հոդվածի 1-ին մասով քննվող քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ տարածքում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող մի շարք հարկ վճարողներ, իրենց ստվերային շրջանառությունը թաքցնելու և առանձնապես խոշոր չափերով հարկերը վճարելուց չարամտորեն խուսափելու դիտավորությամբ, օգտվելով երրորդ երկրից ՀՀ ժամանող քաղաքացիների համար սահմանված ուղեկցող բեռի՝ մինչև 25 կգ թույլատրելի չափի հնարավորությունից, նյութական շահագրգռվածության դիմաց հավաքագրել են ՀՀ քաղաքացիներից բաղկացած տարբեր խմբեր: Յուրաքանչյուր քաղաքացուն խոստանալով և վճարելով շուրջ 10.000 ՀՀ դրամ վարձավճար՝ վերոհիշյալ անձինք Թուրքիայի Հանրապետությունից իրականում ձեռնարկատիրական նպատակներով պատվիրված և ստացված ապրանքների մեծածավալ առևտրային խմբաքանակները տարանցիկ երկրում՝ Վրաստանում, բեռնավորել են իբրև թե տուրիստական տրանսպորտային միջոցներում և կցել նույն քաղաքացիներին: Այնուհետև նշված եղանակով ապրանքները ՊԵԿ Արևելյան մաքսատուն-վարչության Գոգավան-Պրիվոլնոյե մաքսային կետով տեղափոխվել են Հայաստան, մաքսային կետում հայտարարագրվել որպես այդ քաղաքացիների անձնական ուղեկցող բեռ ու հանձնվել պատվիրատու սուբյեկտներին: Քրեական գործով կատարված նախաքննությամբ պարզվել է նաև, որ ՊԵԿ Արևելյան մաքսատուն-վարչության Գոգավան-Պրիվոլնոյե մաքսային կետ-բաժնի մի խումբ պաշտոնատար անձինք շահադիտական նպատակներով պաշտոնեական դիրքն օգտագործել են մաքսային ծառայության շահերին հակառակ: Մասնավորապես` չեն կատարել ներկրվող ապրանքների նկատմամբ օրենքով սահմանված կարգով մաքսային պատշաճ հսկողություն իրականացնելու, այդ թվում` իրավախախտման դեպքերը հայտնաբերելու, արձանագրելու և բացառելու ուղղությամբ իրենց պարտականությունները: Այս պայմաններում Թուրքիայից Հայաստան ներկրված և վաճառքի համար նախատեսված ապրանքները պաշտոնատար անձանց թողտվությամբ օրենքով սահմանված կարգով չեն մաքսազերծվել, և դրանց մուտքը չի փաստաթղթավորվել: Արդյունքում՝ Գոգավան-Պրիվոլնոյե մաքսային կետ-բաժնի պաշտոնատար անձանց գործողությունների հետևանքով հեղինակազրկվել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեն, և էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին: Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է նաև, որ 2019թ. հուլիսից Արևելյան մաքսատուն-վարչության Գոգավան-Պրիվոլնոյե մաքսային կետ-բաժնի մի խումբ պաշտոնատար անձինք, նույն հանցավոր գործունեությունն իրականացնելու նպատակով, նախնական համաձայնության են եկել մի շարք քաղաքացիների հետ: Մասնավորապես` նրանց օգտին ՀՀ ներկրվող ապրանքների նկատմամբ մաքսային ձևակերպման հարցերի հետ կապված իրենց լիազորությունների շրջանակում կատարել են ակնհայտ ապօրինի գործողություներ, ինչպես նաև անգործություն են ցուցաբերել իրենց վերապահված մաքսային հսկողության գործառույթների նկատմամբ: Այս ամենի դիմաց քաղաքացիներից պարբերաբար ստացել են տարբեր չափերով կաշառք: Նշված քրեական գործով տրված քննչական հանձնարարության շրջանակում ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողների կողմից ձեռնարկված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և ՊԵԿ քննչական վարչությունում քրեական գործով կազմավորված քննչական խմբում ընդգրկված քննիչների ու ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության ծառայողների հետ համատեղ իրականացված քննչական և օպերատիվ գործողությունների արդյունքում հայտնաբերվել ու ձերբակալվել են վերոնշյալ հանցավոր արարքների կատարման մեջ կասկածվող մաքսային ծառայության պաշտոնատար 6 անձինք և 2 քաղաքացի: Խուզարկություններ են կատարվել Գոգավան-Պրիվոլնոյե մաքսային կետում, ձերբակալվածների բնակարաններում, ինչպես նաև նրանց վարած տրանսպորտային միջոցներում, ինչի արդյունքում հայտնաբերվել և առգրավվել են քրեական գործի համար կարևոր ապացուցողական նշանակություն ունեցող իրեր, քաղաքացիների անձնագրեր և պաշտոնական տարաբնույթ փաստաթղթեր: Պետական եկամուտների կոմիտեն կարևորում է կոռումպացված աշխատակիցներին բացահայտելու ուղղությամբ ձեռնարկվող քայլերը` միաժամանակ հորդորելով քաղաքացիներին զերծ մնալ անօրինական եղանակով, այդ թվում` առանց օրենքով սահմանված պատշաճ ձևակերման ընթացակարգի և հայտարարագրման կամ հանցավոր գործունեություն իրականացնող անձանց կողմից կազմված խմբերում ընդգրկվելու եղանակով ՀՀ տարածք ապրանքներ ներմուծելուց: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
10:46 - 09 դեկտեմբերի, 2019
Հնարավորություն է ստեղծվում ՀՀ ներմուծել աջ ղեկով տրանսպորտային միջոցներ՝ դրանք ձախակողմյան ղեկային տեղաբաշխման փոխելու նպատակով

Հնարավորություն է ստեղծվում ՀՀ ներմուծել աջ ղեկով տրանսպորտային միջոցներ՝ դրանք ձախակողմյան ղեկային տեղաբաշխման փոխելու նպատակով

Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է` դեկտեմբերի 5-ին ՀՀ կառավարությունն ընդունել է որոշում, որով լրացում է կատարվել կառավարության 2015 թվականի նոյեմբերի 19-ի N 1359-Ն որոշման մեջ: Արդյունքում, որոշումն ուժի մեջ մտնելուց հետո, հնարավորություն է ստեղծվում «Վերամշակում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգի շրջանակներում ՀՀ ներմուծել նաև աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցներ` դրանք վերամշակելու, ղեկային տեղաբաշխումը փոխելու և հետագայում` Բացթողում՝ ներքին սպառման համար մաքսային ընթացակարգով ձևակերպելու նպատակով: Սահմանային անցումային կետում լրացված տարանցման հայտարարագրի հիման վրա՝ տրանսպորտային միջոցները Գյումրիի մաքսատուն (իսկ հայ-իրանական սահմանով ժամանման դեպքում՝ Սիսիանի մաքսատուն) տեղափոխվելուց հետո հայտարարատուն ներկայացնում է «Վերամշակում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգի համար հայտարարագիր և ձևակերպման համար վերամշակման թույլտվություն: Վերջինս ստանալու նպատակով հայտարարատուն պետք է դիմի Գյումրի քաղաքում տեղակայված Հյուսիսային մաքսատուն-վարչություն (կամ Սիսիան քաղաքում տեղակայված Հարավային մաքսատուն-վարչություն)՝ նշելով նաև ղեկի տեղաբաշխման փոփոխության համար անհրաժեշտ ողջամիտ ժամկետը։ Հարկ է հիշել, որ «Վերամշակում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով բացթողնված ավտոմոբիլների շահագործումը արգելվում է: Այդ ընթացքում ավտոմեքենան պետք է տնօրինվի բացառապես դրա ղեկային տեղաբաշխումը փոխելու նպատակով: ՀՀ ոստիկանության կողմից կիրականացվեն օրինախախտների հայտնաբերման համար ուժեղացված հսկողություն, իսկ օրինախախտները կենթարկվեն վարչական պատասխանատվության։ ՊԵԿ-ը տեղեկացնում է նաև, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2020 թվականի հունվարի 1-ից փոփոխվելու են տրանսպորտային միջոցների ՀՀ մաքսային տարածք ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափերը, ուստի 2019 թվականին ՀՀ ներմուծված և «Վերամշակում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ձևակերպված ավտոմոբիլների համար հարկավոր է նաև ներկայացնել նախնական հայտարարագիր՝ մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ը։ Այս պարագայում 30 օրվա ընթացքում վերամշակման գործողությունները ավարտելուց հետո արդեն ձախակողմյան ղեկային տեղաբաշխման փոխված ավտոմեքենան մաքսային մարմիններին բացթողնման ներկայացնելու դեպքում կկիրառվեն նախնական հայտարարագրի գրանցման օրվա դրությամբ գործող մաքսատուրքի դրույքաչափերը: Հետագա խնդիրներից խուսափելու համար շատ կարևոր է գիտակցել, որ նախնական հայտարարագիրը ներկայացնելու օրվանից հաշվարկված 30 օր հետո կկիրառվեն 2020 թվականի դրությամբ գործող մաքսատուրքի դրույքաչափերը, այսինքն՝ ավելի բարձր դրույքաչափեր։ Կարևոր է նաև իմանալ, որ «Վերամշակում՝ ներքին սպառման համար» ընթացակարգը, ինչպես նաև նախնական հայտարարագրումը ավարտվում են ապրանքային հայտարարագրի ներկայացմամք, ինչն իրենից ենթադրում է ճանապարհածախսի և ապահովագրության գումարների ավելացում մաքսային արժեքի հաշվարկման ժամանակ։  
13:25 - 06 դեկտեմբերի, 2019
Գյումրի քաղաքում գործող ՊԵԿ Արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնում չկա որևէ մենաշնորհ․ ՊԵԿ

Գյումրի քաղաքում գործող ՊԵԿ Արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնում չկա որևէ մենաշնորհ․ ՊԵԿ

Գյումրի քաղաքում գործող ՊԵԿ Արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնում չկա որևէ մենաշնորհ ավտոմեքենաների բեռնման-բեռնաթափման և հարակից ծառայությունների մատուցման ոլորտում: Ներմուծողները հնարավորություն ունեն իրենց ավտոմեքենաները բեռնարկղերից բեռնաթափել անձամբ, այլ անձի միջոցով, կամ դիմել տարածքում մրցույթով հաղթած ծառայություն մատուցող կազմակերպությանը։ Այս կազմակերպությանը զուգահեռ, այսօր ԱՏԳ կենտրոնում ևս մոտ 14 կազմակերպություն կատարում են իրենց բեռնաթափումները։ Հարկ է նշել, որ ավտոմեքենաների մոտ 60 տոկոսը ժամանում է ինքնաշարժ եղանակով, այսինքն՝ բեռնաթափման կարիք չունի: Հետևաբար ստացվում է, որ օրական ժամանող 800 մեքենայից բեռնաթափվում է մոտ 300-ը։ Պետական եկամուտների կոմիտեն հայտարարում է, որ հիշատակված կազմակերպությունը որևէ կապ չունի ՀՀ ՊԵԿ պաշտոնատար անձանց հետ: Կազմակերպության ընտրությունը կատարվել է հրապարակային մրցույթով: Գնման գործընթացի շրջանակներում հրավերն ու հայտարարությունը հրապարակվել են 15.10.2019թ. gnumner.am պաշտոնական կայքում, և հաղթող է ճանաչվել «ԲԻԷՅՋԷՄ ԿԱՐԳՈ ՀԵՆԴԼԻՆԳ» ՍՊԸ-ն: Կոռուպցիայի դեմ պայքարող հասարակական կազմակերպություններին և հետաքննող լրագրողներին խնդրում ենք ուսումնասիրել այս գործընթացը։ Կարծում ենք դրանով վերջ կդրվի կեղծ և զրպարտող հայտարարություններ տարածելու ցանկություններին։ Կոմիտեն հայտնում է նաև, որ աշխատակիցների քանակի և ձևակերպվող ավտոմեքենաների քանակի մասին պնդումները ևս կեղծ են։ Հյուսիսային մաքսատուն-վարչությունը համալրվել է մոտ 70 աշխատակցով, որից 26-ը ավտոմեքենա ձևակերպող տեսուչներ են, իսկ 29․11․2019-ին Գյումրի քաղաքում մաքսազերծվել է 802 ավտոմեքենա։ Այսօր ՊԵԿ-ը ներդնում է իր ողջ ներուժը շինարարությունն ավարտին հասցնելու և քաղաքացիներին բարձրակարգ ծառայություններ մատուցելու ուղղությամբ: Աշխատանքների ընթացքում ունեցել ենք բազում կառուցողական հանդիպումներ ոլորտը ներկայացնող քաղաքացիների և տնտեսվարողների հետ, որի արդյունքում լուծվել են թե առկա խնդիրները, թե՝ ծնվել նոր գաղափարներ: Հետևաբար, եթե կան ոլորտը բարելավող գաղափարներ, ապա հորդորում ենք անցնել կառուցողական դաշտ, մնալ կոռեկտության սահմաններում, իսկ ենթադրյալ ապօրինությունների մասին խոսել նախևառաջ իրավապահ մարմինների հետ։ ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
12:29 - 30 նոյեմբերի, 2019
ՊԵԿ-ի հայտարարությունը՝ երկաթուղային տրանսպորտով տեղափոխվող ավտոմեքենաների բեռնաթափման վերաբերյալ

ՊԵԿ-ի հայտարարությունը՝ երկաթուղային տրանսպորտով տեղափոխվող ավտոմեքենաների բեռնաթափման վերաբերյալ

Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ 2019թ․-ի նոյեմբերի 25-ից 8703 ապրանքային դիրքին դասվող տրանսպորտային բոլոր միջոցների մաքսային գործառնություններն իրականացվում են Գյումրի քաղաքում տեղակայված Հյուսիսային մաքսատուն-վարչությունում։ Հաշվի առնելով, որ Գյումրիում գործող Հյուսիսային մաքսատուն-վարչության Արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնն առայժմ հարմարեցված չէ երկաթուղային փոխադրումները սպասարկելու համար, ուստի երկաթուղային տրանսպորտով տեղափոխվող ավտոմեքենաների բեռնաթափումը կիրականացվի Երևան քաղաքում տեղակայված մաքսային գործառնությունների իրականացման այն վայրերում, որոնք հարմարեցված են երկաթուղային փոխադրումների սպասարկման համար, իսկ մաքսային ձևակերպումները կիրականացվեն քաղաքացիների նախընտրած մաքսատանը։
10:10 - 29 նոյեմբերի, 2019
ՊԵԿ-ը ուժեղացրել է հսկողությունը Գյումրու ավտոմաքսատանը և հորդորում է տուժած բոլոր անձանց դիմել ոստիկանություն |aysor.am|

ՊԵԿ-ը ուժեղացրել է հսկողությունը Գյումրու ավտոմաքսատանը և հորդորում է տուժած բոլոր անձանց դիմել ոստիկանություն |aysor.am|

aysor.am: Պետական եկամուտների կոմիտեն վերջին օրերին տեղեկություն է ստացել Հյուսիսային մաքսատուն-վարչության տարածքում գործող ԱՏԳ կենտրոնում (ք.Գյումրի) մաքսային հսկողության ներքո գտնվող ավտոմեքենաների առանձին մասերի գողության դեպքերի մասին: ՊԵԿ-ից հայտնեցին, որ այս կապակցությամբ մաքսային ծառայությունն ուժեղացրել է հսկողությունը ԱՏԳ տարածքում և դիմել ՀՀ ոստիկանությանը՝ ձեռնարկելու համապատասխան միջոցներ` նկարագրված դեպքերը հետագայում բացառելու և մեղավոր անձանց բացահայտելու ուղղությամբ: Հաշվի առնելով վերոգրյալը՝ ՊԵԿ-ը հորդորում է նկարագրված դեպքերից տուժած բոլոր անձանց համապատասխան հաղորդումներ ներկայացնել ՀՀ ոստիկանություն: Միաժամանակ կոմիտեն զգուշացնում է, որ այսօրվանից տարածքը հսկվում է նաև տեսախցիկներով:  
13:24 - 28 նոյեմբերի, 2019
Խախտվել են խմիչք արտադրող ընկերության հեղինակային իրավունքները

Խախտվել են խմիչք արտադրող ընկերության հեղինակային իրավունքները

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկություն է ստացել այն մասին, որ ՀՀ-ում խախտվում են «Օմսկվինպրոմ» ՍՊ ընկերության հեղինակային իրավունքները: Մասնավորապես՝ Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարությունը գրությունը է ուղարկել ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությանը՝ ներկայացնելով «Օմսկվինպրոմ» ՍՊ ընկերության տնօրենի դիմումն ու կից նյութերը, ըստ որոնց, «Ալկո Իմպորտ Էքսպորտ» ՍՊ ընկերության կողմից արտադրվում և իրացվում է «Օմսկվինպրոմ» ՍՊ ընկերությանը պատկանող «Պյատ Օզեր» և «Բելայա Բերյոզկա» ապրանքային նշաններով օղիներին մոլորեցնելու չափ նմանվող խմիչք: Իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում պարզվել է, որ «Ալկո Իմպորտ Էքսպորտ» ՍՊ ընկերությունը, իրականում երկրորդային շուկայից ձեռքբերելով «Օմսկվինպրոմ» ՍՊ ընկերության կողմից արտադրվող «Պյատ Օզեր» և «Բելայա Բերյոզկա» օղիների տարաները, դրանք շշալցրել է իր արտադրած օղիներով: Շշերի վրա փակցվել են «Տեղական» նշագրումով ակցիզային դրոշմանիշներ և հայաֆիկացման համար նախատեսված ինքնակպչուն թերթիկներ՝ «Ալկո Իմպորտ Էքսպորտ» ՍՊ ընկերության կողմից արտադրված լինելու վերաբերյալ նշումով, որից հետո իրացվել են։Օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում «Ալկո Իմպորտ Էքսպորտ» ՍՊ ընկերության կողմից նման ապրանքային նշաններով օղիներ շշալցնելու և իրացնելու հանգամանքը հաստատվել է ինչպես գնորդ անհատ ձեռնարկատերերի հայտարարություններով, այնպես էլ «Ալկո Իմպորտ Էքսպորտ» ՍՊ ընկերության կողմից տրամադրված տեղեկանքով։ Նկատի ունենալով, որ ՕՀ միջոցառումների ընթացքում ստացված նյութերն առերևույթ պարունակել են «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի խախտումներ՝ 2019 թ. հուլիսի 26-ին դրանք ուղարկվել են ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով։ ՏՄՊՊ հանձնաժողովի կողմից 2019 թ. օգոստոսի 9-ին կայացվել է վարչական վարույթ հարուցելու մասին որոշում, որի արդյունքում հանձնաժողովի 22․10․2019 թվականի թիվ 143-Ա որոշմամբ «Ալկո Իմպորտ Էքսպորտ» ՍՊ ընկերության նկատմամբ նշանակվել է 16,207,000 ՀՀ դրամ տուգանք՝ անբարեխիղճ մրցակցության գործողության համար։  
08:54 - 28 նոյեմբերի, 2019