2019-ի 11 ամիսներին ՊԵԿ-ի կողմից հարուցված վարչական վարույթներով վերականգնվել է 370 մլն դրամ, 2018-ին՝ 403 մլն դրամ |news.am|
08:17 - 17 դեկտեմբերի, 2019

2019-ի 11 ամիսներին ՊԵԿ-ի կողմից հարուցված վարչական վարույթներով վերականգնվել է 370 մլն դրամ, 2018-ին՝ 403 մլն դրամ |news.am|

news.am: Այս տարի լայնածավալ աշխատանքներ են իրականացվել հանրային սննդի մատուցմամբ զբաղվող խոշոր օբյեկտներում, նրանց կողմից շրջանառության թերհայտարարագրման ռիսկերի, աշխատակիցներին տրվող իրական աշխատավարձի չափերի պարզման ուղղությամբ: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 17-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՊԵԿ նախագահի տեղակալ Էդվարդ Հովհաննիսյանը:

Նրա խոսքով, պարզվել է, որ հասարակական սննդի բազմաթիվ օբյեկտներ թերի են հաշվառել իրենց շրջանառությունը, աշխատակիցներին վճարվող աշխատավարձի իրական չափերը եւ խուսափել իրենց հարկային պարտավորությունները կատարելուց:

«Հիմնականում վեր հանված ռիսկերը ընդունվել են տնտեսվարողների կողմից եւ նրանք ներկայացրել են ճշգրտված հաշվետվություններ: Ընդհանուր առմամբ իրականացված միջոցառումների արդյունքում միայն աշխատավարձի գծով պակաս վճարված եկամտային հարկի դրվագներով հաշվարկվել է ավելի քան 40 մլն դրամ հարկային պարտավորություն մի քանի դեպքերով, որոնցով հարկերից խուսափելու համար հարուցվել են քրեական գործեր»,-ասաց նա:

ՊԵԿ փոխնախագահը նաեւ նշեց, որ 2019-ի 11 ամիսների տվյալներով ՊԵԿ-ի կողմից տնտեսական հանցագործությունների ուղղությամբ հարուցվել են թվով 409 քրեական գործեր, որոնց ճնշող մեծամասնությունը վերաբերում է հարկերից խուսափելուն եւ մաքսանենգության դեպքերին:

«151 գործ հարուցվել է հարկերից խուսափելու փաստով, իսկ 128 գործ՝ մաքսանենգությանը դեպքերով: 36 գործ վերաբերում է կանխամտածված սնանկության դեպքերին եւ ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու դեպքերով հարուցվել է 21 քրգործ:

2018-ին հարուցվել է 63-ով ավելի պակաս քրեական գործ: 2018-ին պետությանը պատճառված վնասը կազմել է 20,2 մլրդ դրամ, իսկ 2019-ին՝ 20,8 մլրդ դրամ:

2019-ի 11 ամիսներին ՊԵԿ-ի կողմից հարուցվել է 27 165 վարչական վարույթ, որոնցով տուգանքից գումարը կազմել է 452 մլն դրամ: Փաստացի վերականգնվել է 370 մլն դրամը:

2018-ի նույն ժամանակահատվածում հարուցվել է 22 083 վարչական վարույթ, փաստացի գանձվել է 403 մլն դրամ»,-ասաց նա:

Չվճարված հարկային պարտավորությունների գծով, ըստ ՊԵԿ փոխնախագահի, կայացվել է գանձման 26 108 որոշում, որոնցով ընդհանուր գումարը կազմել է, գումարը կազմել է 55,5 մլրդ դրամ, արդյունքում պետբյուջե է վերականգնվել 37 մլրդ դրամ. «2018-ին կայացվել է 5380 նման որոշում՝ 17,2 մլրդ դրամի չափով, փաստացի վերականգնվել է 13,2 մլրդ դրամը»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել