Վրաց-հայկական սահմանին զենքի ապօրինի տեղափոխման դեպք է կանխվել։ Զենքը հայտնաբերվել է մեքենայի մանրակրկիտ զննման արդյունքում։
Բագրատաշենի անցակետի աշխատակիցները Վրաստանից վերադարձող՝ Հայաստանի քաղաքացու մեքենայի զննումից հետո զենք են գտել։ Այս մասին հաղորդում է Պետական եկամուտների կոմիտեի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ սահմանապահների մոտ կասկած է առաջացել ու նրանք ՀՀ քաղաքացու մեքենան ուղարկել են անգար՝ կրկնակի զննման։ Խուզարկության արդյունքում շարժիչի մոտ հայտնաբերվել են 6 պնևմատիկ հրացան, որոնք ըստ մեքենայի սեփականատիրոջ՝ պատկանում են ՀՀ այլ քաղաքացու։
Դեպքի առթիվ արձանագրություն է կազմվել, նյութեր են նախապատրաստվում, զենքն առգրավվել է։
comment.count (0)