ՀՀ Գլխավոր դատախազություն

ՀՀ դատախազությունը միասնական, կենտրոնացված համակարգ է, որը ղեկավարում է գլխավոր դատախազը։ ՀՀ գլխավոր դատախազն է Արթուր Դավթյանը։

Դատախազությունը՝

  • օրենքով նախատեսված դեպքերում և կարգով հարուցում է քրեական հետապնդում,
  • հսկողություն է իրականացնում նախաքննության և հետաքննության օրինականության նկատմամբ,
  • դատարանում պաշտպանում է մեղադրանքը,
  • պետական շահերի պաշտպանության հայց է հարուցում դատարան,
  • բողոքարկում է դատարանների վճիռները, դատավճիռները և որոշումները,
  • հսկողություն է իրականացնում պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման նկատմամբ։
Դատախազական ներգործության անհրաժեշտ միջոցները կիրառվում են Հոկտեմբեր 27-ի գործը բացահայտելու համար․ Արթուր Դավթյան |armenpress.am|

Դատախազական ներգործության անհրաժեշտ միջոցները կիրառվում են Հոկտեմբեր 27-ի գործը բացահայտելու համար․ Արթուր Դավթյան |armenpress.am|

armenpress.am: Ազգային ժողովում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հայտարարեց, որ Հոկտեմբեր 27-ի գործով անելիքներ շատ կան, թե քննչական գործողությունների, թե օպերատիվ-հետախուզական միջոցառումների առումով։ «Հոկտեմբերի 27-ի վերաբերյալ քրեական գործի վերաբերյալ հրապարակային հանդես ենք եկել։ Պատգամավորները ևս տեղյակ են դրա մասին։ Իմ որոշմամբ վերաբացվել է այդ քրեական գործով կազմակերպիչների վերաբերյալ կայացված որոշումը, վերաբացվել է քրեական գործի նախաքննությունը։ Քրեական գործով մեծ անելիք կա, ինչպես քննչական գործողությունների առումով, այնպես էլ օպերատիվ հետախուզական միջոցառումների առումով։ Վստահաբար կարող եմ ասել, որ դատախազական ներգործության բոլոր միջոցները անհրաժեշտ պահին կիրառվել և կիրառվում են այդ քրեական գործը բացահայտելու և մեղավոր անձանց պատասխանատվության ենթարկելու համար»,- ընդգծեց Դավթյանը։ Նաիրի Հունանյանը 1999 թվականի հոկտեմբերի 27-ին եղբոր, քեռու և մի խումբ այլ անձանց հետ իրականացրել են Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի վրա հարձակումը, որը տեղի է ունեցել հերթական նստաշրջանի կառավարությանը հարց ու պատասխանի ժամանակ՝ կառավարության անդամների ներկայությամբ։ Տեղի ունեցած ահաբեկչությանը զոհ են գնացել 8 պետական գործիչներ`ՀՀ վարչապետ Վազգեն Սարգսյանը, ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, փոխխոսնակներ Յուրի Բախշյանն ու Ռուբեն Միրոյանը, Օպերատիվ հարցերի նախարար Լեոնարդ Պետրոսյանը, պատգամավորներ Արմենակ Արմենակյանը, Հենրիկ Աբրահամյանը եւ Միքայել Քոթանյանը: 2020 թվականի փետրվարի 2-ին Դատախազությունը հայտնել էր, որ Հոկտեմբերի 27-ի գործի անջատված մասով ԱԱԾ-ում քննչական խումբ է ստեղծվել: Դատախազությունն այսպիսով մասամբ բավարարել էր հասարակական-քաղաքական գործիչ, հանրային խորհրդի անդամ Անահիտ Բախշյանի՝ Հոկտեմբերի 27-ի գործի վերաբերյալ Գլխավոր դատախազությանն ուղղված դիմումն, որով վերջինս խնդրել էր անջատված գործով քննչական խումբ ստեղծել:
10:57 - 04 մայիսի, 2022
Ծանր վիրավորանքն ու հայհոյանքը քրեականացվել են ամբողջ հանրությանը պաշտպանելու համար. դատախազ
 |hetq.am|

Ծանր վիրավորանքն ու հայհոյանքը քրեականացվել են ամբողջ հանրությանը պաշտպանելու համար. դատախազ |hetq.am|

hetq.am: Տեղին չեն այն մտահոգությունները, որ ծանր վիրավորանքի և հայհոյանքի համար քրեական պատասխանատվություն է սահմանվել` կոնկրետ ինչ-որ անձանց պաշտպանելու համար: Խորհրդարանում հայտարարեց գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը` անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանի հարցին: Պատգամավորն անդրադարձել էր հանրության որոշ շրջանակներում առկա  մտահոգություններին, որ վերոնշյալ արարքները քրեականացվել են իշխանություններին պաշտպանելու համար: «Այս արարքը քրեականացվել է ամբողջ հանրությանը պաշտպանելու համար, արարքը քրեականացվել է, որպեսզի ամբողջ հանրությունը պաշտպանված լինի հայհոյանքից, ատելության խոսքից, որի հանցածին նշանակությունը ոչ ոք չի կարող հերքել: Ես շատ ուրախությամբ այս հարցի քննարկմանը տարբեր միջազգային գործընկերների, դեսպանների հետ հանդիպմանն ասում եմ` խնդրում եմ բացեք, մինչև օգոստոս ամիսը նայեք մեր հրապարակային խոսքի որակը և, օրինակ, էսօր: Ակնհայտորեն տարբերություն մենք ունենք»,-ասաց գլխավոր դատախազը: Արթուր Դավթյանը  հիշեցրեց, որ այդ հոդվածի հատկանիշներով 802 քրեական գործ է հարուցվել, որից 425-ը՝ 137.1 հոդվածի առաջին մասով: «Առաջին մասը մասնավոր մեղադրանքի գործ է, այսինքն՝ կեսից ավելին մասնավոր, կենցաղային հարաբերություններում առաջացած դեպքեր են եղել, հարևանը` հարևանին, ընտանիքի անդամը` մյուսին, մարդն իրեն պաշտպանելու համար եկել հաղորդում է տվել: Այ մյուս կեսը հանրային մեղադրանքի գործեր են, որտեղ վիճակագրության մեջ հստակ բացված է՝ թիրախներն ովքեր են` գործող պաշտոնյաներ, նախկին պաշտոնյաներ, լրագրողներ, իշխանության ներկայացուցիչներ, ընդդիմության ներկայացուցիչներ: Այսինքն՝ պատկերը շատ ընդհանրական է»,-ասաց նա: Արթուր Դավթյանը նաև անդրադարձավ օրեր առաջ Սահմանադրական դատարանի հրապարակած որոշմանը, որով Բարձր դատարանը սահմանադրական է ճանաչել այս արարքի քրեականացումը: Հիշեցնենք, որ ՍԴ-ում օրենքի սահմանադրականությունը վիճարկում էր խորհրդարանական ընդդիմությունը: ***Անձին ծանր վիրավորանք հասցնելու` հայհոյելու կամ նրա արժանապատվությունն այլ ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորելու դեպքում  կիրառվում է տուգանք` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով (100 հազարից-500 հազար դրամ):
16:57 - 03 մայիսի, 2022
2021 թ․-ին աճել է ինչպես հանցագործությունների, այնպես էլ դրանց բացահայտման ցուցանիշը․ Արթուր Դավթյան

2021 թ․-ին աճել է ինչպես հանցագործությունների, այնպես էլ դրանց բացահայտման ցուցանիշը․ Արթուր Դավթյան

2021թ. արձանագրվել է ինչպես հանցագործությունների դեպքերի, այնպես էլ հանցագործությունների բացահայտման ցուցանիշի աճ: Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյան։  Վերջինս ԱԺ է եկել՝ ներկայացնելու Դատախազության 2021 թվականի տարեկան հաղորդումը։ Հաշվի առնելով, որ հաղորդումը շատ ծավալուն է եւ հասանելի է նաեւ Դատախազության պաշտոնական կայքում՝ Դավթյանը խոսեց հատկապես հանրային հետաքրքրություն ներկայացնող թեմաներից։ Նա նախ հայտնեց, որ 2021թ. ընթացքում հանրապետությունում արձանագրվել է հանցագործության 30.245 դեպք, ինչը նախորդ տարվա ցուցանիշից ավելի է 3777-ով կամ 14.3%-ով․ «Ամենապարզ կրիմինալոգիական վերլուծությունը վկայում է վերջին տարիներին հանցավորության աճի երկու գլխավոր պատճառների մասին։ Առաջինն այն է, որ քրեականացվել են բազմաթիվ նոր, ոչ մեծ եւ միջին ծանրության արարքներ, իսկ երկրորդը՝ այն, որ բարելավվել են հանցագործությունների պաշտոնական գրանցման, բացահայտման աշխատանքները»,- ասաց Դավթյանը։ Ըստ նրա՝ հանցագործության 30․245 դեպքերի բացարձակ մեծամասնությունը՝ 84.1%-ը կազմում են ոչ մեծ (17.460 դեպք կամ 57.7%) եւ միջին ծանրության (7988 դեպք կամ 26.4%-ը), այսինքն՝ նվազ հասարակական վտանգավորություն ներկայացնող հանցագործությունները, իսկ առանձնապես ծանր հանցագործությունները կազմել են ամբողջի 1.2%-ը, ծանր հանցագործությունները՝ 14.7%-ը։ Արթուր Դավթյանի խոսքով՝ «Համաշխարհային բնակչության գնահատում» անկախ միջազգային կազմակերպության հրապարակած տվյալների համաձայն՝ հանցավորության մակարդակի 2022 թվականի ցուցիչով Հայաստանը զբաղեցնում է 10-րդ տեղը` 22.79 ինդեքսով՝ առաջ անցնելով ինչպես ԱՊՀ բոլոր երկրներից, այնպես էլ եվրոպական երկրների մեծ մասից․ «Համեմատության համար նշենք, որ Դանիան զբաղեցնում է 20-րդ տեղը, Ֆինլանդիան՝ 23-րդ տեղը, Գերմանիան՝ 42-րդ տեղը' 35.79 ինդեքսով, Ռուսաստանը' 51-րդ տեղը»: Անդրադառնալով հանցագործությունների բացահայտմանը՝ Գլխավոր դատախազը նշեց, որ 2021 թվականին բացահայտման ցուցանիշը կազմել է 57․7 տոկոս նախորդ տարվա 55․7 տոկոսի դիմաց։ Հաշվետու տարում բացահայտվել է 3830-ով ավելի հանցագործություն, քան նախորդ տարի։ Դավթյանը հայտնեց, որ որոշ հանցագործությունների դեպքում, այնուհանդերձ, առկա է մտահոգիչ պատկեր։ Խոսքը վերաբերում է հատկապես մարդու դեմ ուղղված ամենածանր հանցագործության՝ սպանության եւ սպանության փորձին, որոնց ցուցանիշները նախորդ տարվա համեմատ աճել են 20 եւ 17․9 տոկոսներով, ինչպես նաեւ թրաֆիքինգի, բռնաբարությունների, ապօրինի ծառահատումների, ճանապարհային անվտանգության եւ համակարգչային տեղեկատվության անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների դեպքերին։ Ըստ Գլխավոր դատախազի՝ մտահոգիչ է հատկապես ՀՀ-ում թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերի ծավալը։   Միլենա Խաչիկյան
16:50 - 03 մայիսի, 2022
Հակակոռուպցիոն կոմիտեն հետաձգել է Նիկոլ Փաշինյանին որպես մեղադրյալ ներգրավելու միջնորդության լուծումը

Հակակոռուպցիոն կոմիտեն հետաձգել է Նիկոլ Փաշինյանին որպես մեղադրյալ ներգրավելու միջնորդության լուծումը

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն հետաձգել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին պատերազմին առնչվող քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավելու միջնորդության լուծումը, մինչեւ միջնորդության վերաբերյալ որոշում ընդունելու համար էական հանգամանքների պարզումը։  Infocom-ի հարցին ի պատասխան՝ այս մասին տեղեկացրեց Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։ Նման հիմքով միջնորդության հետաձգումը նախատեսված է Քրեական դատավարության օրենսգրքի 102-րդ հոդվածի 2-րդ մասով։ Հիշեցնենք՝ օրեր առաջ Գլխավոր դատախազությունը հայտնել էր, որ  ապրիլի 26-ին ստացել են պահանջ՝ 2020թ. արցախյան պատերազմի աղետալի հետևանքներին հանգեցրած պատճառների հանգամանքների վերաբերյալ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական գործով Փաշինյանին պետական դավաճանության, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ պաշտոնեական լիազորությունները անցնելու հոդվածներով որպես մեղադրյալ ներգրավվելու մասին (ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մաս, 308-րդ հոդվածի 2-րդ մաս եւ 309-րդ հոդվածի 3-րդ մաս): Հսկող դատախազի կողմից միջնորդությունն ուղարկվել էր վարույթն իրականացնող քննիչին՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 102-րդ և 199-րդ հոդվածներով սահմանված կարգով քննարկելու նպատակով:
15:43 - 03 մայիսի, 2022
5 օրն անցավ, Գլխավոր դատախազը պետք է իջնի ու պատասխան տա. զոհվածների ծնողները դատախազության մոտ են
 |news.am|

5 օրն անցավ, Գլխավոր դատախազը պետք է իջնի ու պատասխան տա. զոհվածների ծնողները դատախազության մոտ են |news.am|

news.am: 44-օրյա պատերազմում զոհված զինծռայողների ծնողները կրկին հավաքվել են Գլխավոր դատախազության դիմաց: «5165» շարժման ղեկավար Կարին Տոնոյանը նշեց, որ հավաքվել են եւ սպասում են գլխավոր դատախազի պատասխանին, որը նա խոստացել էր տալ 5 օրում եւ այդ 5 օրը լրացել է: «Նա խոստացավ ասել, թե ինչ են ձեռնարկելու, որ սկսեն գործ հարուցել եւ պատասխանատվության կանչել Նիկոլ Փաշինյանին եւ ապա նրանց, որոնք մեղավոր են պատերազմի այսքան կարուստների համար: Նաեւ եկել ենք շարունակելու մեր միջնորդությունները ներկայացնել, որ մեզ ներգրավեն որպես տուժող կողմ: Ի վերջո, մեզ՝ ծնողներիս, պատասխան տալո՞ւ են, թե ովքեր են մեղավոր, որ պատերազմում մեր երեխաները զոհվեցին այն դեպքում, երբ Նիկոլ Փաշինյանը ԱԺ բեմից հայտարարում է, որ այո, կարող էին զոհեր չունենալ, եթե կանգնեցնեին պատերազմը, նույն ելքը կունենայինք, բայց առանց զոհերի: Այսինքն խոստովանում է, որ ինքը մեղավորն է 5 հազար զոհերի: Հետեւաբար, մենք պահանջում ենք գլխավոր դատախազից, որ իջնի այստեղ եւ ասի՝ 5 օրն անցավ, ի՞նչ է պատասխանում: Թող ասեն, թե այդ 5 օրում ինչ արեցին, ինչ ընթացքում է գործը, որ մենք էլ հասկանանք, թե ինչի պետք է սպասենք եւ ճշտենք մեր հետագա ան ելիքները»,-ասաց նա: Տոնոյանը վստահեցրեց, որ ծնողները այլեւս ոչ մեկին հանգիստ չեն տալու. «Չի կարող այսպիսի ահռելի հանցագործություն տեղի ունենալ եւ ոչ ոք չպատժվի: Մենք գիտենք, որ տեղի է ունեցել դավաճանություն, եւ պետք է գործ հարուցվի եւ պարզվի՝ դավաճանություն եղել է, թե ոչ: Եթե Նիկոլ  Փաշինյանը մեղավոր չէ, ապա ինչի՞ց է վախենում: Եթե պարզվի, որ ինքը մեղավոր չէ, թող մեզ տան մեղավորներին»:
15:12 - 03 մայիսի, 2022
Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավարին պատկանող գույքի վրա կալանք է դրվել

 |armenpress.am|

Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավարին պատկանող գույքի վրա կալանք է դրվել |armenpress.am|

armenpress.am: Երևանի Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար Ռուսլան Բաղդասարյանը և նրա հետ փոխկապակցված անձ Արմինե Հարությունյանը հրավիրվել են Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն: Այս մասին տեղեկանում ենք պաշտոնական հայտարարությունների «Azdarar.am» կայքից: Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության կողմից հայցի նախնական ապահովման միջոցներ կիրառելու նպատակով ներկայացված միջնորդությունների հիման վրաայդ անձանց գույքերի նկատմամբ կիրառվել է արգելանք` դատարանի որոշմամբ: Նշվում է, որ Երևանի Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավարին առաջարկվում է մայիսի 5-ին ներկայանալ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն:  
16:31 - 02 մայիսի, 2022
Դատախազությունը խստորեն զգուշացնում է ձեռնպահ մնալ Հայաստանի ներքին անվտանգությանը սպառնացող որևէ գործողություն կատարելուց

Դատախազությունը խստորեն զգուշացնում է ձեռնպահ մնալ Հայաստանի ներքին անվտանգությանը սպառնացող որևէ գործողություն կատարելուց

ՀՀ գլխավոր դատախազության հայտարարություն է տարածել շարունակվող հավաքների ընթացքում սահմանված իրավակարգավորումների շրջանակներում մնալու անհրաժեշտության մասին՝ շեշտելով, որ հավաքների առանձին մասնակիցների հանրային խոսքում կտրուկ ավելացել է անհանդուրժողականության և ատելության խոսքը։  Հայտարարության մեջ ասվում է. «Մայրաքաղաք Երևանում և առանձին վայրերում շարունակվում են անցկացվել բողոքի ակցիաներ և հավաքներ, որոնց ֆոնին ինչպես հավաքների առանձին մասնակիցների, այնպես էլ այլոց կողմից հանրային խոսքում կտրուկ ավելացել է նաև այլախոհության նկատմամբ անհանդուրժողականության և ատելության խոսքը, արձանագրվել են բռնության կիրառման կամ բռնությունն արդարացնող կոչեր պարունակող հայտարարություններ անելու դեպքեր, որոնք ինքնին հանդիսանում են հանցածին երևույթներ և զգալիորեն մեծացնում են նոր հանցագործությունների կատարման հնարավորությունը։ Հաշվի առնելով վերոգրյալ իրողությունները՝ ՀՀ գլխավոր դատախազությունը հարկ է համարում զգուշանելու հետևյալը։ Հայաստանի Հանրապետությունում օրենքով սահմանված կարգով խաղաղ հավաքների անցկացումը, դրանց քաղաքացիների ազատ մասնակցությունը երաշխավորված է։ Իրավապահ մարմիններն ապահովում և շարունակելու են ապահովել հավաքների խաղաղ ընթացքը և մասնակիցների անվտանգությունը։ Միևնույն ժամանակ, հավաքների, երթերի անցկացումը որևէ կերպ չեն կարող տեղի ունենալ այլոց իրավունքների, օրինական շահերի ոտնահարմամբ և արհամարմամբ, խաթարել հանրային կենսագործունեության բնականոն ընթացքը։ ՀՀ գլխավոր դատախազությունը ինչպես հավաքների փաստացի նախաձեռնողներին և ղեկավարողներին, այնպես էլ մասնակիցներին  խստորեն զգուշացնում է զանգվածային միջոցառումների ձեռնարկման և անցկացման ընթացքում մնալ «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրեքով սահմանված իրավակարգավորումների շրջանակներում, դրսևորել իրավահպատակ վարքագիծ, ձեռնպահ մնալ Հայաստանի Հանրապետության ներքին  անվտանգությանը սպառնացող որևէ գործողություն կատարելոց, այդ թվում՝ հավաքների մասնակիցների անվտանգությունն ապահովող և իրենց ծառայողական պարտքը կատարող իրավապահների, ինչպես նաև քաղաքացիների հետ հնարավոր բախումներ, սադրիչ գործողություններ, զանգվածային անկարգություններ հրահրելուց կամ դրանց մասնակիցը դառնալուց։ Իրավակարգի հանցավոր խաթարման փորձեր կատարողներն անվերապահորեն ենթարկվելու են համարժեք իրավական պատասխանատվության»։ «Մայրաքաղաք Երևանում և առանձին վայրերում շարունակվում են անցկացվել բողոքի ակցիաներ և հավաքներ, որոնց ֆոնին ինչպես հավաքների առանձին մասնակիցների, այնպես էլ այլոց կողմից հանրային խոսքում կտրուկ ավելացել է նաև այլախոհության նկատմամբ անհանդուրժողականության և ատելության խոսքը, արձանագրվել են բռնության կիրառման կամ բռնությունն արդարացնող կոչեր պարունակող հայտարարություններ անելու դեպքեր, որոնք ինքնին հանդիսանում են հանցածին երևույթներ և զգալիորեն մեծացնում են նոր հանցագործությունների կատարման հնարավորությունը։ Հաշվի առնելով վերոգրյալ իրողությունները՝ ՀՀ գլխավոր դատախազությունը հարկ է համարում զգուշանելու հետևյալը։ Հայաստանի Հանրապետությունում օրենքով սահմանված կարգով խաղաղ հավաքների անցկացումը, դրանց քաղաքացիների ազատ մասնակցությունը երաշխավորված է։ Իրավապահ մարմիններն ապահովում և շարունակելու են ապահովել հավաքների խաղաղ ընթացքը և մասնակիցների անվտանգությունը։ Միևնույն ժամանակ, հավաքների, երթերի անցկացումը որևէ կերպ չեն կարող տեղի ունենալ այլոց իրավունքների, օրինական շահերի ոտնահարմամբ և արհամարմամբ, խաթարել հանրային կենսագործունեության բնականոն ընթացքը։ ՀՀ գլխավոր դատախազությունը ինչպես հավաքների փաստացի նախաձեռնողներին և ղեկավարողներին, այնպես էլ մասնակիցներին  խստորեն զգուշացնում է զանգվածային միջոցառումների ձեռնարկման և անցկացման ընթացքում մնալ «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրեքով սահմանված իրավակարգավորումների շրջանակներում, դրսևորել իրավահպատակ վարքագիծ, ձեռնպահ մնալ Հայաստանի Հանրապետության ներքին անվտանգությանը սպառնացող որևէ գործողություն կատարելոց, այդ թվում՝ հավաքների մասնակիցների անվտանգությունն ապահովող և իրենց ծառայողական պարտքը կատարող իրավապահների, ինչպես նաև քաղաքացիների հետ հնարավոր բախումներ, սադրիչ գործողություններ, զանգվածային անկարգություններ հրահրելուց կամ դրանց մասնակիցը դառնալուց։ Իրավակարգի հանցավոր խաթարման փորձեր կատարողներն անվերապահորեն ենթարկվելու են համարժեք իրավական պատասխանատվության»։   Գլխավոր լուսանկարը՝ Photolure-ի
11:56 - 01 մայիսի, 2022
«Սա քաղաքական պայքար չէ, մենք այստեղ ենք մեր երեխաների համար»․ զոհված և անհետ կորած զինծառայողների ծնողները Դատախազության դիմաց են |tert.am|

«Սա քաղաքական պայքար չէ, մենք այստեղ ենք մեր երեխաների համար»․ զոհված և անհետ կորած զինծառայողների ծնողները Դատախազության դիմաց են |tert.am|

tert.am: Սա քաղաքական պայքար չէ, մենք այստեղ եկել ենք մեր երեխաների համար։ Այս մասին այսօր Գլխավոր դատախազության դիմաց բողոքի ակցիայի ժամանակ ասաց զոհված զինծառայողի ծնողը․«Այստեղ ո՛չ Սերժ Սարգսյան կա, ո՛չ Ռոբերտ Քոչարյան կա, ո՛չ Արթուր Վնաեցյան կա։ Ես այստեղ եկել եմ իմ Նարեկի ու 5000 Նարեկի համար, թող գան այստեղ։ Ով ցանկանում է, թող գնա Հրապարակ, ոչ չի ասում՝ թող չգնա, բայց այստեղ թող գան։ Մարտակերտում 28 երեխան կորավ, այդ 28 երեխայի ծնողներից միայն ես եմ այստեղ, այդ ինչպես եղավ, որ սուրճի ապարատը հասցրին առան ու փախան, բայց երեխաներին չհասցրեցին փրկել»,ասաց զոհված զինծառայող Նարեկի հայրը։ Հարցին, թե ճանաչո՞ւմ է 27 զոհերի ծնողներին, ակցիայի մասնակից ծնողն ասաց․«Ինչպե՞ս չէ, ես կապ ունեմ իրենց հետ, իրենց որդիների շիրիմներին եմ այցելում, իմ տղան Եռաբլուրում չէ, իմ տղան գյուղում է, բայց Եռաբլուրում շատերն են։ Իրենց ծնողներն էլ Երևանում ապրող են, ես մարզից գալիս, հասնում եմ այստեղ իմ երեխայի համար, իրենք երկու ոտ չե՞ն կարողանում գան։ Սա քաղաքական պայքար չէ, մի գնացեք Հրապարակ, եկեք  Դատախազության դիմաց, եկեք այստեղ վրաններ խփենք, ու մնանք, մեզ ոչ ոք չի կարող ձեռք տալ, այդքանն եմ ուզում ասել»։
15:24 - 30 ապրիլի, 2022
Անհետ կորած զինծառայողների ծնողները հանդիպել են Նիկոլ Փաշինյանի հետ |news.am|

Անհետ կորած զինծառայողների ծնողները հանդիպել են Նիկոլ Փաշինյանի հետ |news.am|

news.am: Զոհված ու անհետ կորած զինծառայողների ծնողներն այսօր՝ ապրիլի 29-ին, հանդիպել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Ծնողների խումբը դեռ ամիսներ առաջ է պայմանավորվել հանդիպել վարչապետի հետ, միայն այսօր է հանդիպումը կայացել։ «Մեր տղաների հարցով գործը նախաքննական փուլում է։ Մենք ուզում էինք բարձրաձայնել ավելի բարձր ատյանում՝ վարչապետի մոտ: Էդ մարդն էլ կանչել էր դատախազին, համապատասխան քննչական մարմիններին, նորից մեր հուզող հարցը բարձրացրել ենք, ասել ենք՝ թող ձեր անմիջական հսկողության տակ լինի»,- լրագրողներին պատմեց ծնողներից մեկը: «Հրամանատարի անփութության պատճառով մենք կորցրել ենք մեր երեխեքին, այդ հարցով էինք վարչապետի մոտ։ Վարչապետը բացարձակ ոչ մի բան չասաց, երևի թե, տեղյակ էլ չէր գործից: Քանի որ գործը նախաքննական փուլում է, ասաց՝ թող քննությունը ընթանա: Հիմա ասեկոսեներ է գնում, որ բախտակից ծնողների մեջ պառակտում կա: Ես պաշտոնապես հայտարարում եմ, եթե կան կասկածողներ, թող գան իմ դեմը կանգնեն ասեն: Ո՞նց կարող է նույն ցավի տեր մարդկանց մեջ պառակտում լինի, դա բացառվում է»,-ասաց նա՝ հավելելով, որ հանդիպումը տևել է 2-ից 3 ժամ: «Անհետ կորած զինծառայողների ծնողները վարչապետից հարցնում էին, ասում էին՝ ո՞ւր են մեր երեխեքը, ե՞րբ են տուն գալու, ասում է՝ «չեմ կարա ասեմ»: Առավել երկար խոսեցին անհետ կորած զինվորների ծնողները»»,- նշեց հանդիպմանը մասնակից ծնողը։  
18:11 - 29 ապրիլի, 2022
Զոհվածների ծնողները փակել են Վազգեն Սարգսյան փողոցը․ հանդիպում են պահանջում Արթուր Դավթյանի հետ |news.am|

Զոհվածների ծնողները փակել են Վազգեն Սարգսյան փողոցը․ հանդիպում են պահանջում Արթուր Դավթյանի հետ |news.am|

news.am: 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները փակել են Վազգեն Սարգսյան փողոցը և հանդիպում են պահանջում Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ։ Նրանք նշում են, որ փակ են պահելու փողոցն այնքան ժամանակ, քանի դեռ Դատախազը չի հանդիպել իրենց հետ։ Արդեն 2 ժամից ավել է ծնողները գտնվում են Դատախազության շենքի դիմաց։ Այնտեղ են նաև «Հայաստան» դաշինքի պատգամավորներ Արթուր Ղազինյանը, Արամ Վարդևանյանը։ Դատախազությունց առաջարկ է եղել, որ Արթուր Ղազինյանը բարձրանա Դատախազություն՝ ծնողների պահանջները քննարկելու, սակայն ծնողները մերժել են առաջարկը՝ նշելով, որ իրենք են ցանկանում հանդիպել դատախազի հետ։ Նշենք, որ ծնողները պահանջում են արդար քննություն իրականացնել և վարչապետ Նիկոլ Փաշինյանին ներգրավվել որպես մեղադրյալ։ Ավելի վաղ գլխավոր դատախազությունից ծնողներին տեղեկացրել էին, որ կոնկրետ վարչապետի մասով միջնորդությունն ուղարկվել է Հակակոռուպցիոն կոմիտե և հինգ օր հետո միայն պարզ կլինի, թե ինչ գործողություններ են կատարվելու։  
16:33 - 29 ապրիլի, 2022
Աղվան Հովսեփյանը կշարունակի մնալ կալանավորված. վերաքննիչ բողոքը մերժվեց
 |factor.am|

Աղվան Հովսեփյանը կշարունակի մնալ կալանավորված. վերաքննիչ բողոքը մերժվեց |factor.am|

factor.am: Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Ռուբիկ Մխիթարյանի նախագահությամբ, քիչ առաջ որոշում կայացրեց մերժել ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՔԿ նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի կալանավորման ժամկետը ևս երկու ամսով երկարացնելու որոշման դեմ բողոքը։ Հովսեփյանի կալանքի ժամկետը կրկին երկարեցվել էր փետրվարի 28-ին։ Պաշտպանական թիմը հայտարարել էր, որ այս մասով հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին՝ խնդրելով դատավորներ Դավիթ Արղամանյանի և Արմեն Դանիելյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու խնդրանքով դիմել ՀՀ բարձրագույն դատական խորհրդին։ Դիմումի մասով մինչ օրս պատասխան չի ստացվել։   Հիշեցնենք՝ Աղվան Հովսեփյանին առնչվող քրեական գործի նախաքննությունն օրեր առաջ է ավարտվել։ Factor.am-ի հետ զրույցում Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել էին, որ նախաքննությամբ ապացուցվել է՝ Հովսեփյանը պաշտոնավարման տարիներին օրինականացրել է ավելի քան 1 միլիարդ 300 միլիոն դրամ, մասնակցել է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող մի շարք ընկերությունների կառավարմանը, ստացել առանձնապես խոշոր չափերով` 190 միլիոն դրամ կաշառք և խարդախությամբ հափշտակել է 800 միլիոն դրամի գույք։   «Ավելի քան 6 մլրդ 800 միլիոն դրամ եկամտի հանցավոր ծագումը թաքցնելու նպատակով Հովսեփյանը կառուցել է Բյուրականի առանձնատունը: Առանձնատունը նախկինում պատկանել է Նկարիչների միությանը։ Այն ունի 2 հա-ից ավելի տարածք, բազմաթիվ շինություններ: Ապօրինի ճանապարհով ստացած գումարներով Բյուրականում գտնվող առանձնատունը կառուցելու արդյունքում դրա արժեքը բարձրացել է, կազմում է 1 մլրդ դրամից ավելի: Բացի այդ՝ հանցավոր ճանապարհով ստացած գումարով Մաշտոցի պողոտայում ձեռք է բերվել 2 բնակարան, ավտոտնակ: Հովսեփյանը, նախկին «Երևան» հեռուստաընկերության սեփականատիրոջից տեղեկացված լինելով նրա շահերին առնչվող քրգործերի մասին, հովանավորչության համար որպես կաշառք պահանջել է 206 մլն դրամ արժեքով 50 բաժնետոմս, որը ստացել է որդուն նվիրաբերելու եղանակով»,- նշվում է նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներում։    Աղվան Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել 6 հոդվածով, այդ թվում՝ ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, հանցավոր ճանապարհով ստացած եկամուտն օրինականացնելու համար: Առաջադրված մեղադրանքները ՀՀ Քննչական կոմիտեի նախկին նախագահը չի ընդունում։    
15:33 - 29 ապրիլի, 2022
Բորիս Բախշիյանն ազատ կարձակվի. ԱԱԾ-ն նրա կալանքի ժամկետը երկարացնելու միջնորդություն չի ներկայացրել |hetq.am|

Բորիս Բախշիյանն ազատ կարձակվի. ԱԱԾ-ն նրա կալանքի ժամկետը երկարացնելու միջնորդություն չի ներկայացրել |hetq.am|

hetq.am: Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու մասին միջնորդություն դատարան չի ներկայացվել: Այս մասին հայտնել են Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտից: Բորիս Բախշիյանը կալանավորվել է 2022 թվականի փետրվարի 7-ին՝ երկու ամիս ժամկետով, որից հետո կալանքի ժամկետը երկարացվել է ևս մեկ ամսով, այսինքն՝ մինչև մայիսի 7-ը: Քրեական դատավարության օրենսգրքի 139-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «մեղադրյալին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու անհրաժեշտության դեպքում քննիչը, դատախազը, ոչ ուշ, քան կալանքի տակ պահելու ժամկետը լրանալուց 10 օր առաջ, պետք է դատարան ներկայացնեն պատճառաբանված միջնորդություն»: Տվյալ դեպքում ստացվում է, որ ապրիլի 27-ը օրենքով սահմանված վերջին օրն էր, որ ԱԱԾ-ն կարող էր դատավորի կալանքի ժամկետը երկարացնելու միջնորդություն ներկայացնել, ինչը չի արվել: Սա նշանակում է, որ կալանքի ժամկետը լրանալու օրը՝ մայիսի 7-ին, երեք ամիս կալանքի տակ մնալուց հետո Բախշիյանն ազատ կարձակվի: Հիշեցնենք, որ դատավորը մեղադրվում է իր վարույթում գտնված գործերից մեկով մեղադրյալին ակնհայտ ապօրինի կալանավորելու մեջ, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանք: Խոսքը Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի գործով մեղադրյալ Նվեր Մկրտչյանի մասին է: Վերջինս չի ներկայացել գործով նշանակված դատական նիստին: Մկրտչյանի պաշտպանը նիստից առաջ դատարան գրություն է ուղարկել այն մասին, որ ինքն անհետաձգելի քննչական գործողության մասնակցելու պատճառով նիստին ներկայանալ չի կարող, իսկ պաշտպանյալն առանց իրեն չի ցանկանում մասնակցել նիստին: Առավել մանրամասն՝ hetq.am-ում
20:20 - 28 ապրիլի, 2022
Շարունակվում է  զոհված զինծառայողների, անհետ կորածների ծնողների  ակցիան․ մասնակիցները պատրաստվում են վրաններ տեղադրել Դատախազության շենքի դիմաց |factor.am|

Շարունակվում է զոհված զինծառայողների, անհետ կորածների ծնողների ակցիան․ մասնակիցները պատրաստվում են վրաններ տեղադրել Դատախազության շենքի դիմաց |factor.am|

factor.am: Շարունակվում է  զոհված զինծառայողների, անհետ կորածների ծնողների ու հարազատների ակցիան: Նրանք Գլխավոր դատախազության դիմաց հավաքվել են ՝պարզելու, թե ինչ իրավական ընթացք է ստանալու Նիկոլ Փաշինյանի ելույթը: Նշենք, որ ակցիայի մասնակիցների հետ հանդիպմանը Գլխավոր դատախազի գլխավոր խորհրդական Գոռ Աբրահամյանը նշեց, որ Նիկոլ Փաշինյանին որպես մեղադրյալ ներգրավելու միջնորդությունն ուղարկվել է Հակակոռուպցիոն կոմիտե: Ակցիայի ընթացքում վիճաբանություն սկսվեց ակցիայի մասնակիցների միջև։ 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Աբգար Նազարյանի հայրը՝ ԱԺ պատգամավոր Գեղամ Նազարյանը ակցիայի մասնակիցներին կոչ արեց էմոցիաները զսպել. «Եթե ինչ-որ մեկը մտածում է, որ գոռալով ու խփելով մեր խնդիրը կլուծվի, չարաչար սխալվում է»: Լրագրողների հետ զրույցում ակցիայի մասնակիցներից մեկը հայտարարեց, որ պատրաստվում են վրաններ տեղադրել Դատախազության շենքի դիմաց: «Այստեղ կմնանք այնքան, մինչև որ երկրի դատական համակարգի ղեկավարները կկայացնեն բարոյական որոշում, որ պետք է մեր տղաների արյան համար դավաճանները պատասխան տան»,- նշեց զոհված զինծառայողի հայրը:  
16:54 - 27 ապրիլի, 2022
Արցախյան պատերազմում զոհված զինծառայողների ծնողների ներկայացրած պահանջների համար իրավական ընթացակարգ է ապահովվել

Արցախյան պատերազմում զոհված զինծառայողների ծնողների ներկայացրած պահանջների համար իրավական ընթացակարգ է ապահովվել

2022թ. ապրիլի 26-ին ՀՀ գլխավոր դատախազությունում ստացվել է 2020թ. Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի ընթացքում զոհված զինծառայողներին քրեական գործով որպես տուժող ճանաչելու վերաբերյալ զոհված զինծառայողների մի շարք ծնողների, հարազատների միջնորդությունը, որը բավարարվել է: Այս մասին հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը։ «Մասնավորապես, նկատի ունենալով, որ ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողության ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանի հարցազրույցի հիման վրա ՀՀ ՀՔԾ-ում 2020թ. նոյեմբերի 21-ին ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված, ինչպես նաև դրան միացված՝ Արա Զոհրաբյանի հաղորդման հիման վրա հարուցված քրեական գործով քննության առարկա են պատերազմից առաջ և դրա ընթացքում ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից հնարավոր կատարված այնպիսի արարքներ, որոնք բացասական նշանակություն են ունեցել զինված ուժերի մարտունակության հարցում և ազդել պատերազմի արդյունքի վրա, իսկ դատավարության մասնակից ճանաչելու վերաբերյալ ստացված պահանջի համաձայն՝ դրան կից ցուցակում նշված անձինք զոհվել են Արցախում տեղի ունեցած պատերազմի ընթացքում՝ քրեական վերոնշյալ գործով հսկողություն իրականացնող դատախազը գրավոր ցուցում է տվել վարույթն իրականացնող մարմնին (ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննիչին) զոհված զինծառայողներին ճանաչել տուժող, իսկ պահանջ ներկայացրած նրանց ծնողներին, հարազատներին՝ տուժողի իրավահաջորդ: Բացի այդ, ապրիլի 26-ին ՀՀ գլխավոր դատախազությունում ստացվել է նաև առանձին պահանջ՝ 2020թ. արցախյան պատերազմի աղետալի հետևանքներին հանգեցրած պատճառների հանգամանքների վերաբերյալ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում միացված վարույթով քննվող վերոնշյալ քրեական գործով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասով, 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 309-րդ հոդվածի 3-րդ մասով որպես մեղադրյալ ներգրավելու վերաբերյալ: Հսկող դատախազի կողմից այս միջնորդությունն ուղարկվել է վերը նշված նույն գործով վարույթն իրականացնող քննիչին՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 102-րդ և 199-րդ հոդվածներով սահմանված կարգով քննարկելու նպատակով: ՀՀ դատախազությունը բոլոր միջոցները գործադրելու է՝ մասնավորապես 2020թ. աղետալի պատերազմին առնչվող քրեական գործերով դատավարության բոլոր մասնակիցների, այդ թվում նաև տուժողների և տուժողների իրավահաջորդների դատավարական իրավունքների լիարժեք իրացումը երաշխավորելու նպատակով, ինչի շրջանակներում մշտապես բաց է արդյունավետ հաղորդակցության համար: Միաժամանակ, հիշեցնում ենք, որ քրեական գործերի քննությունը, դրա օրինականության նկատմամբ դատախազական հսկողությունը, այդ շրջանակներում կայացվող դատավարական որոշումները կատարվում են բացառապես օրենքով սահմանված կարգով և չեն կարող կախված լինել հանրային գործընթացներից: Անթույլատրելի են իրավական դաշտից դուրս գտնվող ցանկացած գործոնով պայմանավորված՝ քննությունների ընթացի վրա ազդեցություն գործադրելու հրապարակային կոչերը: Դրանք չեն բխում իրավական պետության սահմանադրական հիմունքներից և քրեական արդարադատության շահերից»։
10:47 - 27 ապրիլի, 2022