Արայիկ Վլադիմիրի Հարությունյան

Արայիկ Վլադիմիրի Հարությունյանը (դեկտեմբերի 14, 1973, Ստեփանակերտ) Արցախի Հանրապետության գործող նախագահն է։  Խոշոր գործարար է, պետական-քաղաքական գործիչ Արցախի Հանրապետությունում, Արցախի նախկին պետական նախարարն է, Ազատ Հայրենիք կուսակցության նախագահը, տեխնիկական գիտությունների թեկնածու։

1990թ․ ավարտել է Ստեփանակերտի ֆիզմաթ դպրոցը եւ նույն թվականին ընդունվել Երեւանի ժողտնտեսության ինստիտուտը։ 1994թ․ տեղափոխվել եւ 1995թ․ ավարտել է Արցախի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը։ 1996թ․ ընդունվել եւ 1998թ․ ավարտել է ԱրՊՀ ասպիրանտուրան՝ տնտեսագիտություն մասնագիտությամբ։ 2013-ին պաշտպանել է ատենախոսությունը եւ դարձել տեխնիկական գիտությունների թեկնածու։
 


1995-1997 թվականներին աշխատել է ԼՂՀ էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարարությունում՝ որպես նախարարի օգնական։ 1997-1999 թվականներին աշխատել է Հայագրոբանկի Ասկերանի մասնաճյուղում՝ որպես կառավարիչ։
1999-2004 թվականներին զբաղեցրել է Հայագրոբանկի Ստեփանակերտի մասնաճյուղի կառավարչի պաշտոնը։
2005- թվականին ընտրվել է ԼՂՀ ԱԺ պատգամավոր, մոտ երկու տարի նախագահել խորհրդարանի ֆինանսաբյուջետային եւ տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովում, միաժամանակ եղել է Հայրենիք խմբակցության ղեկավարը։
2005- 2007 թթ․ եղել է Ազատ Հայրենիք կուսակցության համանախագահը, ապա նախագահը:
2007- 2009թթ -Պատգամավորական գործունեությունը դադարեցրել եւ կուսակցապետի պաշտոնը թողել է ԼՂՀ վարչապետ նշանակվելու կապակցությամբ։
 
Արայիկ Հարությունյանը ԼՂՀ Նախագահի հրամանագրով վարչապետ է նշանակվել 2007 թվականի սեպտեմբերի 14-ին։ 2009 թ. հոկտեմբերից վերընտրվել է Ազատ Հայրենիք կուսակցության նախագահ։ ԱՀ Նախագահի հրամանագրով 2012 թվականին վերանշանակվել է ԱՀ վարչապետ։ 2017թ-ին որպես վարչապետ եւ իշխող կուսակցության ղեկավար աջակցել է Արցախում իրականացվող սահմանադրական փոփոխություններին, որի արդյունքում գործող նախագահը շարունակել է պաշտոնավարումը երրորդ ժամկետով առանց ընտրությունների անցկացման:

Նախագահի 2017թ․ սեպտեմբերի 25-ի հրամանագրով նշանակվել է Արցախի Հանրապետության պետական նախարար: 2018թ․ հունիսի 6-ին ազատվել է ԱՀ պետական նախարարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն, ապա նշանակվել Բակո Սահակյանի հատուկ հանձնարարությունների գծով խորհրդատու:

 2020 թվականից Արցախի Հանրապետության նախագահն է։
Արայիկ Հարությունյանը մի շարք նշանակումներ է արել

Արայիկ Հարությունյանը մի շարք նշանակումներ է արել

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 1-ին հաստատել է կառավարության մի շարք որոշումներ: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։ Մելանյա Բալայանն ազատվել է Արցախի Հանրապետության ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի եւ զբոսաշրջության նախարարի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն: Ալեքսանդր Շահրամանյանն ազատվել է ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի եւ զբոսաշրջության նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնից: Աշոտ Դանիելյանը նշանակվել է ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի եւ զբոսաշրջության նախարարի տեղակալ՝ ազատվելով կրթության, գիտության եւ մշակույթի նախարարի տեղակալի պաշտոնից: Նարեկ Գրիգորյանը նշանակվել է ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի եւ զբոսաշրջության նախարարի տեղակալ: Գայանե Գրիգորյանը նշանակվել է կրթության, գիտության եւ մշակույթի նախարարի տեղակալ՝ ազատվելով ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի եւ զբոսաշրջության նախարարի տեղակալի պաշտոնից:
19:20 - 01 հուլիսի, 2020
Արցախի նախագահը ներկայացրել է 2020-2025 թվականների ծրագիրը

Արցախի նախագահը ներկայացրել է 2020-2025 թվականների ծրագիրը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի մոտ հունիսի 30-ին տեղի է ունեցել ընդլայնված խորհրդակցություն՝ հանրապետության օրենսդիր և գործադիր իշխանությունների մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ: Ինչպես հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, խորհրդակցության ընթացքում ներկայացվել է Արցախի Հանրապետության նախագահի 2020-2025 թվականների ծրագիրը: Երկրի ղեկավարն իր խոսքում ընդգծել է, որ ծրագիրը ներառում է նախագահի և գործադիր իշխանության գործունեության հիմնական առաջնահերթությունները, ինչպես նաև հանրապետության զարգացման ուղիները առաջիկա հինգ տարիների ընթացքում: Այն մշակվել է՝ հիմք ընդունելով Սահմանադրության, երկրի ղեկավարի նախընտրական ծրագրի, ինչպես նաև «Ազատ հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքի ու «Միասնական հայրենիք» կուսակցության միջև կնքված հուշագրի  հիմնական դրույթները և սկզբունքները: Արայիկ Հարությունյանը նշել է, որ իր կողմից հաստատված կառավարության որոշմամբ՝ կառավարության անդամներին և պետական մարմինների ղեկավարներին հանձնարարվել է ապահովել Նախագահի ծրագրից բխող միջոցառումների մշակումն ու կատարումը և դրանց ընթացքի վերաբերյալ պարբերաբար հաշվետվություն ներկայացնել երկրի ղեկավարին: Արցախի Հանրապետության նախագահի 2020-2025 թվականների գործունեության ծրագրին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ։ 
17:38 - 30 հունիսի, 2020
Արցախի Հանրապետության նախագահի մոտ քննարկվել է Ստեփանակերտի նոր գլխավոր հատակագիծ ունենալու հարցը

Արցախի Հանրապետության նախագահի մոտ քննարկվել է Ստեփանակերտի նոր գլխավոր հատակագիծ ունենալու հարցը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 29-ին հրավիրել է աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն՝ նվիրված Ստեփանակերտ քաղաքի նոր գլխավոր հատակագծի մշակմանը: Այս մասին հայտնում է ԱՀ նախագահի աշխատակազմը։ Երկրի ղեկավարը նշել է, որ տարիներ ի վեր պատասխանատուների անհեռատես աշխատանքի պատճառով մայրաքաղաքը զրկված է եղել ուրույն ոճ ունենալու հնարավորությունից: Արայիկ Հարությունյանը հանձնարարել է կարճ ժամանակահատվածում միջոցներ ձեռնարկել Ստեփանակերտի նոր գլխավոր հատակագիծը մշակելու ուղղությամբ՝ ընդգծելով, որ, դրա կարևորությունից ելնելով, վերջնական տարբերակը կքննարկվի նաև Անվտանգության խորհրդի նիստում: Հանրապետության նախագահի խոսքով՝ այն հիմք է հանդիսանալու նաև նախկինում կառուցված շենք-շինություններին անդրադառնալու և, անհրաժեշտության դեպքում, դրանք ձևափոխելու կամ քանդելու որոշում կայացնելու համար: Խորհրդակցությանը մասնակցել են ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանը, ԱՀ քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանը, Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը, պաշտոնատար այլ անձինք:
19:57 - 29 հունիսի, 2020
Արցախի կառավարությունն աջակցության ձեռք կմեկնի լիբանանահայությանը

Արցախի կառավարությունն աջակցության ձեռք կմեկնի լիբանանահայությանը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 29-ին ընդունել է Մերձավոր Արևելքի երկրներում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Կարո Քեբաբջյանին: Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։ Երկրի ղեկավարը նշել է, որ Արցախում ուշադրությամբ հետևում են Լիբանանում համավարակի հետևանքով ստեղծված սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակի հետ կապված զարգացումներին և մտահոգված են լիբանանահայության կացությամբ: Հանրապետության նախագահի խոսքով՝ չնայած տնտեսական խնդիրները չեն շրջանցել նաև Արցախը, սակայն ԱՀ կառավարությունն իր համազգային պատասխանատվության շրջանակներում քննարկում է ունեցած սուղ միջոցներից լիբանանահայ քույրերին և եղբայրներին ցուցաբերվելիք աջակցության ծավալը: Կարո Քեբաբջյանը շնորհակալություն է հայտնել Արայիկ Հարությունյանին ջերմ ընդունելության և ցուցաբերվող աջակցության համար՝ ընդգծելով, որ դա փաստացի ապացույցն է այն իրողության, որ աշխարհով մեկ սփռված հայության համար հայրենիքը ամենահուսալի վայրն է: Հանդիպմանը մասնակցում էին ԱՀ արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը և ԱՀ նախագահի՝ Սփյուռքի հարցերով խորհրդական Ազատուհի Սիմոնյանը:
15:34 - 29 հունիսի, 2020
Արման Բաբաջանյանը Արցախի նախագահին չի առաջարկել արցախյան հիմնախնդիրը քննարկել Լևոն Տեր-Պետրոսյանի «Պատերազմ թե՞ խաղաղություն» գաղափարախոսության շրջանակում. նախագահի խոսնակը հերքում է

Արման Բաբաջանյանը Արցախի նախագահին չի առաջարկել արցախյան հիմնախնդիրը քննարկել Լևոն Տեր-Պետրոսյանի «Պատերազմ թե՞ խաղաղություն» գաղափարախոսության շրջանակում. նախագահի խոսնակը հերքում է

Պաշտոնապես հերքում եմ այսօր «Հանուն հանրապետության» քաղաքական նախաձեռնության հետ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի մոտ տեղի ունեցած հանդիպումից հետո նշված կազմակերպության ֆեյսբուքյան էջում տեղ գտած այն տեղեկատվությունը, թե իբր ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը Արցախի նախագահին առաջարկել է արցախյան հիմնախնդիրը քննարկել Լևոն Տեր-Պետրոսյանի «Պատերազմ թե՞ խաղաղություն» գաղափարախոսության շրջանակներում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը, ապա շարունակել. «Պահանջում եմ պատասխանատուներից չխեղաթյուրել հանդիպման ընթացքում ծավալված քննարկման բովանդակությունը և սուտ հրապարակման համար հրապարակավ ներողություն խնդրել:Առանց բացելու մասնավոր զրույցի փակագծերը՝ միայն նշեմ, որ Հանրապետության նախագահը նշված գաղափարախոսությանը լրիվ հակառակ շեշտադրումներ է կատարել»:
10:31 - 28 հունիսի, 2020
Հակառակորդի ագրեսիվ վարքի իրական զսպող միջոցը հայոց զինված ուժերն են. Արայիկ Հարությունյան

Հակառակորդի ագրեսիվ վարքի իրական զսպող միջոցը հայոց զինված ուժերն են. Արայիկ Հարությունյան

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 26-ին այցելել է Պաշտպանության բանակի «Տիգրանակերտ» զորավարժարան և հետևել ՊԲ տարբեր զորամասերի ընդգրկմամբ անցկացվող մարտավարական զորավարժության մարտական հրաձգության փուլին: Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։ Երկրի ղեկավարը պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանի ուղեկցությամբ ծանոթացել է նաև ՊԲ-ում կիրառվող հայրենական և օտարերկրյա արտադրության նշանոցներին և վերջին շրջանում համալրված կապի և տեսադիտարկման տեխնիկական միջոցներին, դրանց տեխնիկական հնարավորություններին:  Այցի ընթացքում նախագահը հետևել է նաև ՊԲ հատուկ նշանակության ստորաբաժանման ցուցադրական պարապմունքին: Արայիկ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել բանակի հրամկազմին զորավարժությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար՝ ընդգծելով, որ ցուցադրած արդյունքները մեկ անգամ ևս փաստում են, որ հակառակորդի ռազմաքաղաքական ղեկավարության ագրեսիվ վարքի իրական զսպող միջոցը հայոց զինված ուժերն են: Զորավարժությանը ներկա էին նաև ՀՀ Զինված ուժերի գլխավոր  շտաբի պետ Օնիկ Գասպարյանը, պաշտոնատար այլ անձինք:
13:44 - 26 հունիսի, 2020
Առաջիկայում կսկսվի Սարսանգի ջրամբարի ջրերի տեղափոխումը Թարթառ գետի աջափնյա մաս

Առաջիկայում կսկսվի Սարսանգի ջրամբարի ջրերի տեղափոխումը Թարթառ գետի աջափնյա մաս

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 25-ին ընդունել է Մարտակերտի շրջանի վարչակազմի ղեկավար Հայկ Բախշիյանին և քննարկել շրջանում առկա խնդիրները, դրանց լուծման ուղիները: Այս մասին տեղեկացնում է ԱՀ նախագահի կայքը: Հանդիպման ժամանակ նախագահը տեղեկացրել է, որ շուտով իր լուծումը կստանա Մարտակերտի շրջանի դաշտերի ոռոգման խնդիրը: Կսկսվի Սարսանգի ջրամբարի ջրերի տեղափոխումը Թարթառ գետի աջափնյա մաս:Բախշիյանը ներկայացրել է շրջանում իրականացվող պետական ծրագրերի ընթացքը, խոսել բերքահավաքի աշխատանքների և առաջնահերթ լուծում պահանջող խնդիրների մասին: Նա, մասնավորապես, անդրադարձել է երաշտի պատճառով շրջանի որոշ համայնքներում առաջացած խմելու և ոռոգման ջրի սակավության, բնակարանաշինության, միջհամայնքային ճանապարհների վերակառուցման հետ կապված հարցերին: Անդրադառնալով շրջանում առկա գյուղատնտեսական խնդիրներին՝ Արայիկ Հարությունյանը նշել է, որ կառավարությունը կաջակցի այն հողօգտագործողներին, որոնք ընթացիկ տարում գարու ցածր բերքատվության պատճառով վնաս են կրել՝ նրանց տրամադրելով գարու սերմացու: Արայիկ Հարությունյանը նշել է, որ սոցիալական ծրագրերի իրականացման շրջանակներում շինանյութերի ձեռքբերման համար պետական բյուջեից կհատկացվի 100 մլն ՀՀ դրամ, ևս 100 մլն ՀՀ դրամի չափով վարկ կտրամադրվի <<Ջրաբերդշին>> ընկերությանը՝ շինաշխատանքների ընթացքում առաջացող հրատապ խնդիրների լուծման համար: Երկրի ղեկավարի խոսքով՝ մեծածավալ ֆինանսական միջոցներ են հատկացվելու ներհամայնքային ճանապարհների սալապատման, զոհված ազատամարտիկների, առաջին կարգի զինհաշմանդամների և բազմազավակ ընտանիքների, ինչպես նաև սոցիալական այլ խմբերի բնակարանային խնդրի լուծման նպատակով: Խորհրդակցությանը մասնակցել է նաև ԱՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Ժիրայր Միրզոյանը:
19:37 - 25 հունիսի, 2020
Հայաստանի բուհերում սովորող արցախցի ուսանողների համար կգործի անվճար ուսուցման ծրագիր

Հայաստանի բուհերում սովորող արցախցի ուսանողների համար կգործի անվճար ուսուցման ծրագիր

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 24-ին ընդունել է ԱՀ կրթության, գիտության և մշակույթի նախարար Լուսինե Ղարախանյանին: Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից։ Հանդիպմանը քննարկվել է կրթության ոլորտում իրականացվող ծրագրերին և նախատեսվող բարեփոխումներին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Լուսինե Ղարախանյանը հանրապետության նախագահին է ներկայացրել համավարակի պայմաններում նոր ուսումնական տարում առցանց և կենդանի ուսուցման արդյունավետ կազմակեպման հսմար պայմանների ստեղծմանը, ինչպես նաև հանրակրթական ուսումնական հաստատությունների և բուհերի համար ուսուցման առցանց հարթակի մշակմանը վերաբերող հարցեր: Հատուկ անդրադարձ է կատարվել անվճար ու որակյալ բարձրագույն կրթության կազմակեպման ուղղությամբ իրականացվող քայլերին: Հանրապետության նախագահը նշել է, որ համավարակի տեմպերի նվազման դեպքում  առաջնահերթությունը կտրվի կենդանի ուսուցմանը՝ հաշվի առնելով բոլոր հնարավոր ռիսկերը: Անդրադառնալով անվճար բուհական կրթության ծրագրին՝ Արայիկ Հարությունյանը նշել է, որ պետական հավատարմագրված բուհերի բակալավրի և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների առկա ուսուցման համակարգի բոլոր ուսանողների համար կրթությունը կլինի անվճար՝ կառավարության կողմից ուսման վարձավճարների փոխհատուցման եղանակով: Մասնավոր բուհերի դեպքում սկզբունքը կվերաբերի միայն ընթացիկ տարում ուսումնական հաստատություն ընդունվածներին: Նախագահի հանձնարարությամբ՝ որակյալ կրթություն ապահովելու նպատակով պարբերաբար աշխատանքներ կիրականացվեն նաև բուհերի դասախոսների վերապատրաստման և կրթական ծրագրերի արդիականացման ուղղությամբ: ՀՀ բուհերում սովորող արցախցի ուսանողների պարագայում անվճար ուսուցման ծրագիրը կգործի մասնակի: Մասնավորապես՝ անվճար ուսման հնարավորություն կունենան միայն այն ուսանողները, որոնց ընտրած մասնագիտությունները Արցախի բուհերի կողմից առաջարկվող ցանկում չկան: Բացի այդ՝ նրանց հետ կկնքվեն համապատասխան պայմանագրեր՝ ուսումն ավարտելուց հետո Արցախ վերադառնալու և տեղում որոշակի ժամանակահատված պարտադիր աշխատելու մասին: Այն խախտելու դեպքում բուհերի շրջանավարտները պետք է պետությանը փոխահատուցեն ուսման համար ստացած ամբողջ գումարը և որոշակի չափով տուգանք: Հանդիպման ընթացքում քննարկվել են ոլորտին վերաբերող այլ հարցեր:
22:42 - 24 հունիսի, 2020
Ենթականերին անհարգալից վերաբերվող պաշտոնյաները կարժանանան խիստ արձագանքի. ԱՀ նախագահ

Ենթականերին անհարգալից վերաբերվող պաշտոնյաները կարժանանան խիստ արձագանքի. ԱՀ նախագահ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 23-ին ընդունել է ԱՀ Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանին: Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, նախագահ Հարությունյանը նշել է, որ ծանոթացել է Մարդու իրավունքների պաշտպանի 2019թ. գործունեության, ինչպես նաև մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին տարեկան հաղորդմանը՝ կարևորելով Պաշտպանի հաստատության դերը Հանրապետության մի շարք առանցքային ոլորտներում մարդակենտրոն բարեփոխումներ իրականացնելու գործում: Արտակ Բեգլարյանը հակիրճ ներկայացրել է տարեկան հաղորդման մեջ ամփոփված որոշ առաջարկներ, ներառյալ՝ պետական վարչարարության, հանրային ծառայության, քրեակատարողական համակարգերի բարեփոխման վերաբերյալ՝ հույս հայտնելով, որ շուրջ հարյուր առաջարկների մի մասը տեղ կգտնի Հանրապետության նախագահի՝ առաջիկայում հրապարակվելիք ծրագրում: Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծել է Կառավարության կողմից մարդու իրավունքների պաշտպանության ռազմավարություն մշակելու և իրագործելու անհրաժեշտությունը: Հանրապետության նախագահն անդրադարձել է որոշ առաջարկների, պատրաստակամություն է հայտնել կոնկրետ քայլեր ձեռնարկել վերհանված հիմնախնդիրների վերացման ուղղությամբ՝ հատկանշելով կառավարման համակարգի արդյունավետության բարձրացման ու հանրային ծառայողների կարողությունների զարգացման ուղղությունները: Արայիկ Հարությունյանը շեշտադրել է, որ պետական բարձրաստիճան այն պաշտոնյաներն, ովքեր ոչ իրավաչափ կամ անհարգալից վերաբերմունք կդրսևորեն քաղաքացիների և իրենց ենթակաների նկատմամբ, կարժանանան համապատասխան խիստ արձագանքի:
20:28 - 23 հունիսի, 2020
Արցախում խոր հարգանք են տածում Ձեր հանդեպ. Արայիկ Հարությունյանը շնորհավորել է Արմեն Սարգսյանին

Արցախում խոր հարգանք են տածում Ձեր հանդեպ. Արայիկ Հարությունյանը շնորհավորել է Արմեն Սարգսյանին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 23-ին շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին՝ ծննդյան տարեդարձի կապակցությամբ: Ուղերձում ասված է. «Մեծարգո՛ Արմեն Վարդանի, Արցախի ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա կապակցությամբ: Արցախում խոր հարգանք են տածում Ձեր հանդեպ՝ որպես հմուտ պետական ու քաղաքական գործչի, գիտնականի ու դիվանագետի: Մենք բարձր ենք գնահատում Ձեր հետեւողական ջանքերն՝ ուղղված հայկական երկու հանրապետությունների զարգացման ու զորացման, նոր աշխարհում հայ ժողովրդի տեղի ու դերի ամրապնդման, մեր սերունդների հուսալի ու ծաղկուն ապագայի կերտման հայրենանվեր գործին: Թող հաջողությունն ուղեկցի Ձեզ համազգային խնդիրների լուծման ճանապարհին: Մաղթում եմ Ձեզ եւ Ձեր ընտանիքին քաջառողջություն, խաղաղություն ու ամենայն բարիք»:
12:25 - 23 հունիսի, 2020
ՀՀ կառավարությունը բյուջետային վարկ է տրամադրել Արցախի կառավարությանը

ՀՀ կառավարությունը բյուջետային վարկ է տրամադրել Արցախի կառավարությանը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հայաստանի Հանրապետության մեծարգո՛ ՎարչապետՀայտնում եմ իմ խորին երախտագիտությունը Ձեզ և ՀՀ Կառավարությանը՝ գործադիրի այսօրվա որոշման համար, որի համաձայն՝ Արցախի Հանրապետության տնտեսությանն աջակցելու նպատակով ՀՀ պետական բյուջեից 2020թ. առաջին կիսամյակում Արցախի Հանրապետության Կառավարությանը տրամադրվելու է 12,600,000,000 դրամ գումարի չափով բյուջետային վարկ:Հավատացնում եմ՝ այդ գումարի կարիքն Արցախի տնտեսությունը շատ ուներ, հատկապես՝ համավարակի սոցիալ-տնտեսական հետևանքները հաղթահարելու առումով: Այն ամբողջությամբ կուղղենք սոցիալ-տնտեսական խնդիրների կարգավորմանը: Այս որոշումը ևս մեկ օրինակ է Արցախի բնակչության անվտանգության ու զարգացման գործում Հայաստանի Հանրապետության իշխանությունների ստանձնած հանձնառությունների հետևողական կատարման»։
09:10 - 23 հունիսի, 2020