ՄԱԿ

Միավորված Ազգերի Կազմակերպությունը միջկառավարական կազմակերպություն է, որի առաջադրանքն է պահպանել միջազգային խաղաղություն ու անվտանգություն, ազգերի միջև զարգացնել բարեկամական հարաբերություններ, հասնել միջազգային համագործակցության և ազգերի միջև գործողությունների ներդաշնակման կենտրոնում լինել: Ստեղծվել է 1945 թվականի հոկտեմբերի 24-ին։ Ներառում է 193 երկիր։

ՄԱԿ-ն ունի 6 հիմնական կառույց՝ Գլխավոր ասամբլեան, Անվտանգության խորհուրդը, Սոցիալ-տնտեսական խորհուրդը, Խնամակալության խորհուրդը, Արդարադատության միջազգային դատարանը և ՄԱԿ-ի քարտուղարությունը: ՄԱԿ-ի համակարգային գործակալությունները ընդգրկում են Համաշխարհային բանկի խումբը, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, Պարենի համաշխարհային ծրագիրը, ՅՈՒՆԵՍԿՕ-ն և ՅՈՒՆԻՍԵՖ-ը:

ՄԱԿ-ի ամենահայտնի պաշտոնյան գլխավոր քարտուղարն է. 2017 թվականի հունվարի 1-ից յադ պաշտոնը զբաղեցնում է պորտուգալացի քաղաքական գործիչ և դիվանագետ Անտոնիո Գուտիերեշը: ՄԱԿ-ի գլխամասային գրասենյակները գտնվում են Մանհեթեն և Նյու Յորք քաղաքներում ու համարվում են արտաօրենսդրական: Մյուս գլխավոր գրասենյակները տեղակայված են Ժնևում, Նայրոբիում և Վիեննայում:

Ադրբեջանի տարածքային պահանջները սնանկ են. ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը՝ Անտոնիո Գուտերեշին

Ադրբեջանի տարածքային պահանջները սնանկ են. ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը՝ Անտոնիո Գուտերեշին

Ապրիլի 22-ին ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը նամակ է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին՝ Ադրբեջանի նախագահի ապրիլի 20-ի ելույթում հնչած Հայաստանի դեմ ուժի կիրառման սպառնալիքների և տարածքային նկրտումների առնչությամբ։ Նամակում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ուշադրությունն է հրավիրվել Ադրբեջանի կողմից բռնության և հակահայկական ատելության քարոզի ու ռազմատենչ գաղափարախոսության վրա, ինչը սպառնալիք է ներկայացնում ոչ միայն հայ ժողովրդի և սեփական հայրենիքում ապրելու իր իրավունքի, այլև ողջ տարածաշրջանի խաղաղության և անվտանգության համար։ ՀՀ մշտական ներկայացուցիչն ընդգծել է, որ սա ակնհայտորեն փաստում է, որ գլոբալ համավարակի պայմաններում Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը զենքի ուժով լուծելու փորձ էր։ Դեսպան Մարգարյանը նշել է, որ Ադրբեջանի տարածքային պահանջները և սպառնալիքները ուժի կիրառմամբ ստեղծելու այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» սնանկ են թե´ պատմության և թե՛ միջազգային իրավունքի տեսանկյունից, և նման հռետորաբանությունը հակասում է 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթներին։ Ընդգծվել է, որ Ադրբեջանը շարունակում է խախտել միջազգային հումանիտար իրավունքը՝ գերության մեջ պահելով բազմաթիվ հայ ռազմագերիների և քարոզելով բռնություն ու ռասիզմ ազգությամբ հայերի նկատմամբ Բաքվի «պուրակում», որը նացիստական շրջանի քարոզչության ակնհայտ նմանակում է։ «Հայաստանը դատապարտում է սադրիչ հռետորաբանությունը, ռասիստական գաղափարախոսությունը և ուժ կիրառելու սպառնալիքները, ինչը կարող է հանգեցնել տարածաշրջանում իրավիճակի ապակայունացմանը և վերահաստատում է միջազգային հումանիտար իրավունքի շրջանակներում հանձնառությունների լիարժեք, անհապաղ և բարեխիղճ իրականացման անհրաժեշտությունը, մասնավորապես՝ ռազմագերիների, պատանդների և գերեվարված այլ անձանց ազատ արձակման առնչությամբ»,- նշել է Մհեր Մարգարյանը։
11:04 - 23 ապրիլի, 2021
Արցախի ՀԿ ղեկավարները հանդիպել են Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփի հետ

Արցախի ՀԿ ղեկավարները հանդիպել են Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփի հետ

Արցախի հասարակական կազմակերպությունների ղեկավարներն այսօր հանդիպել են Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփի հետ: Օրեր առաջ Արցախում մշակութային ցեղասպանությունը կանխելու կոչով նրանք բողոքի ակցիա էին իրականացրել գրասենյակի առաջ, ինչից հետո կառույցի ղեկավարը խոստացել էր ընդունել նրանց: Հասարակական կազմակերպությունների ղեկավարները ներկայացրել են Արցախի հումանիտար խնդիրները, անդրադարձել իրավաքաղաքական հարցերի, Արցախի օկուպացված տարածքներում պատմամշակութային կոթողներն ավերելու Ադրբեջանի քաղաքականությանը և նշել, որ այս մտահոգությունների հարցում ՄԱԿ-ը պասիվ քաղաքականություն է վարում:Մարիամ Ավագյան, «Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի» համակարգող - Այս հանդիպումն ինձ համար քարոզի մի հնարավորություն էր, փափուկ ուժի կիրառման հնարավորություն էր: Գտնում եմ, որ ՀՀ ԱԳՆ-ն և մեր իշխանությունները վերջին 30 տարում լիարժեք չեն աշխատել միջազգային կառույցների հետ, որովհետև իրենք չեն ունեցել արտաքին դիվանագիտական քաղաքականություն: Արդյունքում՝ մենք ունենք այն, որ ՄԱԿ-ը լիարժեք մեզ չի ծառայում:
22:25 - 21 ապրիլի, 2021
ԵՄ-ն ՌԴ-ին կոչ է անում հետ կանչել իր զորքերը Ուկրաինայի հետ սահմանից. Բորել |tert.am|

ԵՄ-ն ՌԴ-ին կոչ է անում հետ կանչել իր զորքերը Ուկրաինայի հետ սահմանից. Բորել |tert.am|

tert.am: Եվրամիությունը կոչ է անում Ռուսաստանին հետ կանչել իր զորքերը ուկրաինական սահմանից:Այս մասին այսօր հայտարարել է ԵՄ արտաքին հարաբերությունների գծով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը, գրում է Al Arabiya-ն: «Մենք կքննարկենք Ուկրաինայի սահմանին տիրող իրավիճակը, որտեղ ռուսական զորքերը տեղակայված են դաշտային զորավարժությունների համար: Սա շատ վտանգավոր իրավիճակ է, մենք Ռուսաստանին կոչ ենք անում հետ կանչել իր զորքերը Ուկրաինայի հետ սահմանից»,- ասել է Բորելը: Միևնույն ժամանակ, նա նշել է՝ ԵՄ-ի և Ռուսաստանի միջև լարվածությունը շարունակում է աճել  երկու երկրների հարաբերությունների շատ ոլորտներում:Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Բորելը նախատեսում է այցելել Ուկրաինա և մասնավորապես Դոնբասի շփման գիծ:Նշենք՝ Դոնբասում իրավիճակի սրման ֆոնին Մոսկվայի և Կիևի հարաբերությունները վատթարացել են: Ուկրաինայի իշխանությունները և արևմտյան երկրները բազմիցս մեղադրել են Ռուսաստանին Ուկրաինայի ներքին գործերին միջամտելու համար: Մոսկվան բազմիցս հայտարարել է, որ ինքը ներքին ուկրաինական հակամարտության կողմ չէ, և շահագրգռված է, որ Կիևը դուրս գա քաղաքական և տնտեսական ճգնաժամից:2014 թվականի ապրիլին Ուկրաինայի իշխանությունները ռազմական գործողություններ են սկսել ինքնահռչակ հանրապետությունների դեմ, որոնք իրենց անկախությունն էին հռչակել 2014-ի փետրվարին Ուկրաինայում տեղի ունեցած պետական հեղաշրջումից հետո:ՄԱԿ-ի վերջին տվյալների համաձայն՝ հակամարտության զոհ է դարձել շուրջ 13 հազար մարդ:
13:12 - 19 ապրիլի, 2021
ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը նամակ է հղել ՄԱԿ գլխավոր քարտուղարին՝ Բաքվում «Ռազմական ավարի պուրակի» բացման կապակցությամբ

ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը նամակ է հղել ՄԱԿ գլխավոր քարտուղարին՝ Բաքվում «Ռազմական ավարի պուրակի» բացման կապակցությամբ

Ապրիլի 14-ին ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը նամակ է հղել ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին՝ Բաքվում էթնիկ հայեր պատկերող կերպարների (մանեկեններ), 44-օրյա պատերազմի ընթացքում զոհված հայ զինվորների սաղավարտների և անձնական իրերի ամենաանմարդկային հավաքածուն ցուցադրող, այսպես կոչված «Ռազմական ավարի պուրակի» բացման կապակցությամբ։   «Մարդկային զրկանքները և մահերը Բաքվում ամենաբարձր քաղաքական մակարդակով տոնելը՝  ազգությամբ հայերին նսեմացնող ու անմարդկային ձևով պատկերելու միջոցով, ևս մեկ անգամ ցույց է տալիս պետության կողմից հովանավորվող հակահայկական ատելության սերմանման քաղաքականությունը և բացահայտ ցեղասպան մտադրությունը»,- նշել է դեսպան Մարգարյանն իր նամակում։   Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ապրիլի 12-ին Բաքվում այցելել էր արցախյան վերջին պատերազմի հետևանքով որպես ավար վերցված հայկական զրահատեխնիկայի նորաբաց այգի: Այն տեղակայվել է 5 հեկտար տարածքում: Այգում ցուցադրվում են հայկական զրահամեքենաները, հայ զինվորներին պատկանած սաղավարտներ և այլն:
12:06 - 17 ապրիլի, 2021
Ո՞վ գիտի, որ միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտումներ է թույլ տվել Ադրբեջանը, ապրում ենք կեղծ լուրերի և կեղծ օրենքների արանքում․ Ալֆրեդ դե Զայաս |tert.am|

Ո՞վ գիտի, որ միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտումներ է թույլ տվել Ադրբեջանը, ապրում ենք կեղծ լուրերի և կեղծ օրենքների արանքում․ Ալֆրեդ դե Զայաս |tert.am|

tert.am: Ադրբեջանը խախտել է ռազմագերիների վերադարձի մասին պայմանավորվածությունները: Այս մասին զրույցում հայտարարել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների և ժողովրդավարության հարցերով նախկին անկախ փորձագետ, ամերիկացի իրավաբան և պատմաբան Ալֆրեդ դե Զայասը՝ անդրադառնալով արցախյան պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից գերեվարված հայերի իրավունքներին։ «Բայց ո՞վ գիտի դրա մասին, և ի՞նչ ենք կարդում New York Times- ում, Washington Post- ում և այլ լրատվամիջոցներում: Համոզված եմ, որ նրանք, ովքեր հետևում են ՄԱԿ-ի գործունեությանը, գիտեն, որ որպես Գլխավոր ասամբլեայի փաստաթուղթ, 6 լեզուներով թողարկվել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանի կողմից ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին ուղղված նամակը` կապված Ադրբեջանի կողմից գերեվարված հայ ռազմագերիների և խաղաղ բնակիչների իրավիճակի հետ։ Բայց ո՞վ է կարդում նման փաստաթղթեր: Ո՞վ գիտի, որ Արցախի դեմ ռազմական ագրեսիան ենթադրում է ագրեսիայի հանցագործություն Հռոմի կանոնադրության 5-րդ հոդվածի և Կամպալայի ագրեսիայի սահմանման դեմ, ո՞վ գիտի, որ միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտումներ է թույլ տվել Ադրբեջանը»,- իր տարակուսանքը հայտնեց հայտնի փորձագետը։ Նրա դիտարկմամբ՝ մենք ապրում ենք տեղեկատվական պատերազմի մեջ: «Իրավիճակը չի կարող բարելավվել առանց ճշգրիտ փաստերի և Կարմիր խաչի կոնվենցիաների և Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրի համատեղ պարտավորության: Եվրամիությունը ոչ միայն չկարողացավ կանխել ադրբեջանական այս ագրեսիան, այլև այն չկարողացավ դատապարտել պատերազմական հանցագործությունները, խաղաղ բնակչության դեմ ահաբեկչությունները, Սիրիայում Թուրքիայի կողմից հավաքագրված իսլամիստ վարձկանների ներկայությունը: Եվ չնայած Թուրքիայի այս խառնաշփոթ ներգրավմանը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ պատերազմական հանցագործություններին, ԵՄ-ն ցանկանում է «բիզնես անել» նախագահ Էրդողանի հետ»,- նշեց նա՝ հավելելով, որ ապրում ենք կեղծ լուրերի և կեղծ օրենքների արանքում, պատերազմական հանցագործությունների, մարդկության դեմ հանցագործությունների, ցեղասպանության և անպատժելիության պայմաններում, որոնք մինչ այժմ հանդուրժել են ՄԱԿ-ը և հայտնի լրատվամիջոցները։ Շարունակությունը՝ tert.am–ում։
20:44 - 10 ապրիլի, 2021
ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը ԱԽ-ի ուշադրությունն է հրավիրել Արցախի բնակիչների դեմ արգելված զինատեսակների կիրառման վրա

ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը ԱԽ-ի ուշադրությունն է հրավիրել Արցախի բնակիչների դեմ արգելված զինատեսակների կիրառման վրա

Ապրիլի 8-ին տեղի է ունեցել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ՝ նվիրված ականային գործողության և խաղաղության պահպանության ոլորտում միջազգային համագործակցությանը, որի ընթացքում ելույթ է ունեցել ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը՝ հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:   Նա նշել է, որ ականները և ինքնաշեն պայթուցիկ սարքերը հատկապես բացասաբար են ազդում հակամարտության գոտիների բնակչության առօրյա կյանքի, նրանց իրավունքների և հիմնարար ազատությունների, մասնավորապես՝ կյանքի իրավունքի և զարգացման իրավունքի իրականացման վրա։   Դեսպան Մարգարյանն անդրադարձել է Սիրիայում հայկական հումանիտար առաքելության ականազերծման և ականային վտանգների վերաբերյալ իրազեկվածության բարձրացման աշխատանքներին, ինչպես նաև Հայաստանի Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի համագործակցությանը միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների հետ։ Նա Անվտանգության խորհրդի ուշադրությունն է հրավիրել Թուրքիայի և օտարերկրյա ահաբեկիչ մարտիկների ներգրավմամբ 2020 թ․ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի ընթացքում Արցախի քաղաքացիական բնակչության դեմ արգելված զինատեսակների կիրառման և չպայթած զինամթերքով տարածքի աղտոտման վրա։   Նշվել է Լեռնային Ղարաղում ռուսաստանյան խաղաղապահների կողմից ականազերծման ուղղությամբ իրականացվող մեծածավալ աշխատանքը։  
18:24 - 10 ապրիլի, 2021
Արա Այվազյանը ՄԱԿ-ի ԳՔ տեղակալի հետ քննարկել է COVID-19-ի հաղթահարման գործում միջազգային ջանքերի գործադրման քայլերը

Արա Այվազյանը ՄԱԿ-ի ԳՔ տեղակալի հետ քննարկել է COVID-19-ի հաղթահարման գործում միջազգային ջանքերի գործադրման քայլերը

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը  ապրիլի 7-ին տեսակապի ձևաչափով զրույց է ունեցել  ՄԱԿ գլխավոր քարտուղար տեղակալ, Ասիայի և խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի Գործադիր Քարտուղար Արմիդա Սալսիա Ալիսահբանանի հետ: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից: «Զրուցակիցները գոհունակություն հայտնեցին Հայաստանի և Հանձնաժողովի միջև հաստատված սերտ փոխգործակցության առնչությամբ՝ վերահաստատելով փոխադարձ պատրաստակամությունը՝ ապահովելու տարբեր գերատեսչությունների մակարդակով ծրագրերի և նախաձեռնությունների իրականացման շարունակականությունը:  Միջտարածաշրջանային համագործակցության ընդլայնման ուղղությամբ Հանձնաժողովի կողմից իրականացվող ծրագրերի շուրջ քննարկումների համատեքստում նախարար Այվազյանն ընդգծեց, որ Հայաստանը, լինելով դեպի ծով ելք չունեցող երկիր, մշտապես հանդես է եկել տարածաշրջանային համագործակցության և փոխկապակցվածության ամրապնդման դիրքերից՝ հիմնված ներառականության սկզբունքի լիարժեք իրականացման վրա:  Ի թիվս մի շարք հարցերի՝ քննարկվեցին առաջիկայում կայանալիք Հանձնաժողովի 77-րդ նստաշրջանին վերաբերող հարցեր: Արտգործնախարար Արա Այվազյանն ու Գործադիր Քարտուղար Արմիդա Սալսիա Ալիսահբանանը մտքեր փոխանակեցին նաև COVID-19-ի հաղթահարման գործում միջազգային ջանքերի գործադրման և համավարակից կայուն վերականգնմանն ուղղված քայլերի շուրջ:  ԱԳ նախարար Այվազյանը զրուցակցի ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ Ադրբեջանը և Թուրքիան, անտեսելով ՄԱԿ Գլխավոր քարտուղարի՝ համավարակի ժամանակ գլոբալ հրադադարի կոչը, լայնամասշտաբ ագրեսիա սանձազերծեցին Արցախի դեմ, որի հետևանքով արցախահայության առջև ծառացել են հումանիտար և սոցիալ-տնտեսական հրատապ խնդիրներ: Կարևորվեց միջազգային կառույցների՝ տեղում  անմիջական ներգրավվածությունը և գործուն քայլերի ձեռնարկման անհրաժեշտությունը»,.- ասված է հաղորդագրության մեջ: 
14:57 - 07 ապրիլի, 2021
Հայաստանում դեռ կա ականային վտանգ պարունակող 17 636 470 քմ տարածք․ ապրիլի 4-ն Ականային վտանգի իրազեկման և ականազերծման գործունեության աջակցության միջազգային օրն է

Հայաստանում դեռ կա ականային վտանգ պարունակող 17 636 470 քմ տարածք․ ապրիլի 4-ն Ականային վտանգի իրազեկման և ականազերծման գործունեության աջակցության միջազգային օրն է

ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի որոշմամբ ապրիլի 4-ը 2005 թվականից հռչակվել է Ականային վտանգի իրազեկման և ականազերծման գործունեության աջակցության միջազգային օր: Այս մասին տեղեկացնում են «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» (ՀԱՓԿ) ՊՈԱԿ-ից,  2014 թվականի ապրիլի 23-ին այն ճանաչվել է ականազերծման գործողությունների ազգային մարմին: Ըստ այդմ, հակաականային գործողությունների ազգային ծրագրի կանոնակարգումը, կառավարումն ու համակարգումը Հայաստանում իրականացվում են ՀԱՓԿ ՊՈԱԿ-ի կողմից: «01.02.2021 թ.-ի դրությամբ Հայաստանում դեռևս կա ականային վտանգ պարունակող 120 տարածք, որոնց ընդհանուր մակերեսը կազմում է 17 636 470 քառակուսի մետր: Ականներով ծանրաբեռնված մարզերն են՝ Սյունիք, Տավուշ, Վայոց Ձոր, Գեղարքունիք։ Ամեն տարի ՀԱՓկ ՊՈԱԿ-ի մասնագետներն իրազեկում են մոտ 10 000 անձանց անվտանգ վարքագծի կաննոնները։ Այս օրերին էլ իրազեկման աշխատանքներ են ընթանում Երևանի մի շարք դպրոցներում»,- հայտնել են կենտրոնից՝ հավելելով, որ «Ականազերծման և ուտիլիզացիայի հիմնադրամ»-ի և Հայկական Կարմիր Խաչի ընկերության համագործակցության արդյունքում իրականացվում է «Պատերազմի պայթուցիկ մնացորդների և ականների վտանգի իրազեկման ծրագիրը Հայաստանի Հանրապետությունում» ծրագիրը։ Եվ այս օրերին ականներով ծանրաբեռնված մարզերում աշակերտներին սովորեցնում են անվտանգ վարքագծի կանոնները։ ՀԱՓԿ-ից նաև հայտնում են, որ Ճապոնիայի կառավարության Grant Assistances for Grassroots Human Security Projects (GGP) ծրագրի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածության արդյունքում էլ նախատեսվում են հաստատված վտանգավոր մարզերում, հատկապես՝ աշակերտների շրջանում, կազմակերպել առաջին բուժօգնության և ականների վտանգի իրազեկման դասընթացներ, մասնագիտացված այցելություններ ականից տուժած անձանց։ Իսկ ծրագրի շրջանակներում ձեռք բերվող հատուկ կահավորված շտապ օգնության մեքենան հնարավարություն կտա սահմանամերձ շրջանի երեխաներին ակնդետ ուսումնասիրել առաջին բուժօգնության ցուցաբերման ընթացակարգը։ Մեկ տարի տևողությամբ այս ծրագրի շահառու կդառնան մոտ 40 000 անձինք։ Ըստ աղբյուրի՝ բոլոր աշխատանքների որակի վերահսկողությունն իրականացնում է «Հումանիտար Ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ը։
19:19 - 04 ապրիլի, 2021
ՄԻԽ 46-րդ նստաշրջանի ընթացքում Հայաստանը համահեղինակել է 6 բանաձև և միացել 11 համատեղ հայտարարության

 |armenpress.am|

ՄԻԽ 46-րդ նստաշրջանի ընթացքում Հայաստանը համահեղինակել է 6 բանաձև և միացել 11 համատեղ հայտարարության |armenpress.am|

armenpress.am: Ժնևում փետրվարի 22-ից մարտի 24-ը կայացել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի (ՄԻԽ) 46-րդ նստաշրջանը: ՄԻԽ 46-րդ նստաշրջանի ընթացքում Հայաստանը համահեղինակել է 6 բանաձև և միացել 11 համատեղ հայտարարության։ COVID-19  համավարակի սահմանափակումներով պայմանավորված՝ նստաշրջանն առաջին անգամ տեղի է ունեցել ամբողջությամբ հեռավար և առցանց ձևաչափով: ՄԱԿ պատմության մեջ առաջին անգամ նաև հեռավար էլեկտրոնային քվեարկություն է անցկացվել առցանց ձևաչափով՝ ՄԻԽ բանաձևերն ընդունելու նպատակով։ Այս մասին տեղեկացրին Շվեյցարիայում Հայաստանի դեսպանութունից։ Նստաշրջանի բարձրաստիճան հատվածին մասնակցել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը: «Իր ելույթում նախարար Այվազյանն անդրադարձավ ՄԻԽ անդամակցության առաջին տարում Հայաստանի գործունեությանը, կարևորելով ցեղասպանությունների կանխարգելման, մարդկության դեմ հանցագործությունների անպատժելիության և ատելության խոսքի դեմ պայքարի, ինչպես նաև մի շարք այլ ոլորտներում սկզբունքային աշխատանքն ու դիրքորոշումները: Ներկայացվեց Արցախի դեմ սանձազերծված պատերազմի ընթացքում խաղաղ բնակչության դեմ Ադրբեջանի իրականացրած հանցագործությունները, այդ թվում Թուրքիայի օժանդակությամբ օտարերկրյա ահաբեկիչների ներգրավումը: Նախարարը շեշտեց նաև զինադադարից հետո շարունակվող հանցագործությունների, այդ թվում՝ ռազմագերիների և քաղաքացիական անձանց խոշտանգումների, հայկական կրոնական և մշակութային ժառանգության ոչնչացման և միջազգային իրավունքի այլ կոպիտ խախտումների մասին: Շեշտվեց արդարության համար պայքարող Արցախի ժողովրդի՝ սեփական ապագան ինքնուրույն որոշելու կարևորությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ: Ըստ աղբյուրի՝ ՄԻԽ 46-րդ նստաշրջանի օրակարգում էին ռասիզմի և այլատյացության, խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի դեմ պայքարի, հաշմանդամություն ունեցող անձանց, երեխաների իրավունքների պաշտպանության, մահապատժի վերացման և մի շարք այլ հարցեր: Քննարկվել են նաև կրոնական ազատությունների, մշակութային, բնապահպանական իրավունքների խնդիրները՝  COVID-19 համավարակի համատեքստում: Մի շարք ինտերակտիվ երկխոսություններ նվիրվել են առանձին երկրներում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակին: Փետրվարի 26-ին ՄԻԽ օրակարգի 2-րդ կետի ներքո Մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ բարձր հանձնակատար Միշել Բաչելետն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը՝ մասնավորապես հայտնելով, որ ինքը շարունակում է ջանքեր գործադրել, որպեսզի իր գրասենյակը հնարավորություն ստանա մուտք գործելու Լեռնային Ղարաբաղ։ Նա ընդգծել է, որ միջազգային իրավունքի բոլոր խախտումները պետք է հետաքննվեն, մեղավորները պատժվեն, իսկ տուժածները փոխհատուցում ստանան։ Մարդու իրավունքների հարցերով բարձր հանձնակատարը նաև շեշտեց, որ բոլոր գերեվարված անձիք, պետք է պաշտպանվեն միջազգային իրավունքի համաձայն և արժանանան մարդկային վերաբերմունքի: Միշել Բաչելետի հայտարարությանը հաջորդած ընդհանուր քննարկման ժամանակ Հայաստանը և մի շարք այլ երկրներ բարձրացրել ենն Արցախում Ադրբեջանի կողմից գերեվարված զինվորական և քաղաքակացիական անձանց իրավունքների պաշտպանության հարցը։ «Խնդրին անդրադարձել է Պորտուգալիայի ներկայացուցիչը, որը խոսել է Եվրոպական Միության անդամ քսանյոթ պետությունների, ինչպես նաև Հյուսիսային Մակեդոնիայի, Մոնտենեգրոյի, Սերբիայի, Ալ­բանիայի, Բոսնիա և Հերցեգովինայի, Լիխտենշտեյնի և Հայաստանի՝ ընդհանուր առմամբ 34 երկրի անունից։ Գերիների իրավունքների պաշտպանության խնդրին առանձին անդրադարձ կատարեցին նաև մի շարք այլ երկրներ՝ ազգային կարգավիճակով»,- նշված է հաղորդագրության մեջ։ Շվեյցարիայում Հայաստանի դեսպանությունից նաև հայտնում են, որ ՄԻԽ 46-րդ նստաշրջանի ընթացքում Հայաստանը համահեղինակել է 6 բանաձև և միացել 11 համատեղ հայտարարության, որոնք նվիրված էին մարդու իրավուքների պաշտպանության հրատապ խնդիրներին։  ՄԻԽ նստաշրջանի ժամանակ Ժնևի ՄԱԿ գրասենյակում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչությունը հանդես է եկել 53 ելույթներով՝ ներկայացնելով մեր երկրի առաջնայնությունները մարդու իրավունքների խնդիրների շուրջ: ՄԻԽ օրակարգի ընդհանուր և առանձին քննարկումներում հայկական կողմից ներկայացվել են Արցախի դեմ պատերազմի ընթացքում Ադրբեջանի գործած պատերազմական հանցագործությունները, մարդու իրավունքների և միջազգային հումանիտար իրավունքի աղաղակող խախտումները: ՄԱԿ անդամ երկրների և կառույցների ուշադրությունը հրավիրվել է ռազմագերիների և գերեվարված քաղաքացիական անձանց մասով պարտավորությունների չկատարման, բնիկ հայկական կրոնական ու մշակութային ժառանգության նպատակային ոչնչացման, դեպի Արցախ միջազգային կառույցների մուտքը խոչընդոտելու, տեղահանված անձանց իրավունքները ոտնահարելու ադրբեջանական քաղաքականությունը և հայերի հանդեպ իրականացվող ռասիստական, խտրական վերաբերմունքն ու ատելության սերմանումը: Ներկայացվել են մանրամասներ Արցախի դեմ պատերազմում Թուրքիայի ներգրավվածության ու վարձկան ահաբեկիչների օգտագործման վերաբերյալ։ ՀՀ կողմից անդրադարձներ են կատարվել նաև Ադրբեջանում հիմնարար ազատությունների սահմանափակման, իրավապաշտպանների հետապնդումների և սպանությունների, հայատյացության ծայրահեղ դրսևորումների վրա: Վերահաստատվել է հայկական կողմի հանձնառությունը հակամարտության խաղաղ լուծմանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում բանակցային գործընթացի միջոցով՝ Արցախի ժողովրդի հիմնարար ազատությունների հարգման ու ինքնորոշման իրավունքի հիման վրա: Վերոնշյալ հարցերի շուրջ Հայաստանի մշտական ներկայացուցչությունը ՄԻԽ շրջանակներում տարածել է մի շարք հայտագրեր, տեղեկատվական նյութեր և զեկույցներ։ ՄԻԽ հաջորդ նստաշրջանը կկայանա 2021-ի հունիսին։
20:05 - 26 մարտի, 2021
Թաթոյանը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի նիստում բարձրացրել է ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից էթնիկ զտումների հարցը

Թաթոյանը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի նիստում բարձրացրել է ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից էթնիկ զտումների հարցը

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 46-րդ նստաշրջանի մարտի 19-ի նիստում հեռարձակվել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հատուկ ձևաչափով տեսաուղերձն այն մասին, որ 2020թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմի ընթացքում ադրբեջանական զինված ուժերն իրականացրել են էթնիկ զտումների ու ցեղասպանության քաղաքականություն: Այս մասին հայտնեցին Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից:  Տեսաուղերձում նշվել է, որ Ադրբեջանում առկա է իշխանությունների աջակցությամբ հայատյացության քաղաքականություն, որը խրախուսվում է մշակութային, սպորտի ու այլ հանրային գործիչների կողմից: Այս ամենը հիմնավորվում է օբյեկտիվ ապացույցներով: Տեսաուղարձում շեշտվում է, որ սեպտեմբերի 27-ից սկսած թե՛ ադրբեջանական, թե՛ թուրքական ԶԼՄ-ների ու սոցիալական ցանցերի մոնիտորինգն արձանագրել է զանգվածային ատելություն և սպանությունների, բռնության, խոշտանգումների կոչեր, որոնք թիրախավորում են նաև հայ երեխաների: Հայերի նկատմամբ էթնիկ պատկանելիության շարժառիթներով հանցագործությունները խրախուսվում են ադրբեջանական իշխանությունների կողմից ու դա հաստատված է ՄԻԵԴ-ի վճիռներով:   Նշվում է, որ նման տեսաուղերձով հանդես գալու հնարավորություն ունեն բացառապես «A» միջազգային կարգավիճակով օժտված մարդու իրավունքների ազգային հաստատությունները:
17:02 - 22 մարտի, 2021
ՄԱԿ-ի ներկայացուցիչները Սյունիքի մարզում ուսումնասիրել են վերաբնակեցված արցախցիների խնդիրները

ՄԱԿ-ի ներկայացուցիչները Սյունիքի մարզում ուսումնասիրել են վերաբնակեցված արցախցիների խնդիրները

Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանն ընդունել է ՄԱԿ-ի փախստականների գործակալության իրավաբանական բաժնի ավագ ղեկավար Ումար Յախյաևին և գործառնությունների գծով ավագ ղեկավար Ալմազ Բուրկուտովին։   Սյունիք այցի հիմնական նպատակը վերջին պատերազմի հետևանքով Արցախից տեղահանված ու մարզում վերաբնակեցված քաղաքացիներին հումանիտար օգնության տրամադրման հասցեականությունն ուսումնասիրելն ու այն ապահովելն է։   Միջազգային կառույցի ներկայացուցիչները հետաքրքրվել են, թե հիմնականում որտեղ ու ինչ պայմաններում են բնակվում այդ մարդիկ, ինչ կարիքներ ունեն ու ինչ ուղղություններով պետք է ծրագրեր իրականացնել նրանց օգնելու համար։ Նրանց հետաքրքրում էր նաև երեխաների կրթական իրավունքի ապահովումը։   Քննարկվել են մարզպետարանի հետ համատեղ աշխատանքների կազմակերպումն ու իրականացվելիք ծրագրերը։ Մարզպետը ներկայացրել է այս ոլորտում առկա խնդիրներն ու առաջարկներ՝ դրանք լուծելու համար։ Նշվել է, որ տեղահանվածների համար առաջնահերթ պետք է լուծել զբաղվածության, կացարանով ապահովման, սոցիալական խնդիրները։
19:16 - 19 մարտի, 2021
ՄԱԿ-ի խոսնակ. Չունեմ որևէ մեկնաբանություն Հայաստանում արտահերթ ընտրությունների անցկացման քաղաքական որոշման մասին |amerikayidzayn.com|

ՄԱԿ-ի խոսնակ. Չունեմ որևէ մեկնաբանություն Հայաստանում արտահերթ ընտրությունների անցկացման քաղաքական որոշման մասին |amerikayidzayn.com|

amerikayidzayn.com:  ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուջարիկը լրագրողների հետ զրույցի ընթացքում անդրադարձավ Հայաստանում արտահերթ ընտրությունների անցկացման մասին տեղեկությանը: Պատասխանելով հարցին, թե արդյոք հունիսի 20-ին նախատեսվող արտահերթ ընտրությունները կօգնեն լիցքաթափել իրավիճակը երկրում և արդյոք ՄԱԿ-ը պատրաստվում է դիտորդական առաքելություն ուղարկել ընտրությունների ժամանակ՝ Դյուջարիկն ասել է. «Ես տեղյակ չեմ՝ արդյոք մենք ստացել ենք նման խնդրանք, թե ոչ: Մենք դիտորդներ չենք ուղարկում, սակայն իհարկե, աջակցում ենք անդամ պետություններին, եթե նման խնդրանքով մեզ դիմեն իշխանությունները: Ես չունեմ որևէ մեկնաբանություն ընտրությունների անցկացման քաղաքական որոշման վերաբերյալ: Մենք միշտ կողմնակից ենք ընտրություններին, որտեղ մարդիկ կարող են ազատ արտահայտվել իրենց ապագայի մասին».-ասաց ՄԱԿ-ի խոսնակը:Նա նաև հավելեց, որ եթե նման խնդրանք ստացվի ՄԱԿ-ի անդամ որևէ երկրից, ապա այն անպայման կդիտարկվի:
11:20 - 19 մարտի, 2021
Առողջապահության նախարարի մասնակցությամբ քննարկվել են արտակարգ իրավիճակներում արձագանքման քայլերը

Առողջապահության նախարարի մասնակցությամբ քննարկվել են արտակարգ իրավիճակներում արձագանքման քայլերը

Առողջապահության նախարարության և ՄԱԿ-ի Զարգացման գործակալության հայաստանյան գրասենյակի նախաձեռնությամբ կայացել է «Արտակարգ իրավիճակների դեպքում առողջապահության նախարարության արձագանքումն ու բարելավման ուղիները» թեմայով երկօրյա աշխատաժողովը, որին մասնակցել է գերատեսչության ղեկավար անձնակազմը: Հանդիպման շրջանակներում քննարկվել են արտակարգ իրավիճակների հնարավոր ռիսկերը, արձագանքման բոլոր պլանները, վերանայման գործընթացներն ու առողջապահության բնագավառի արձագանքման արդիական ու ճկուն համակարգ ունենալու ուղղությունները: Նշենք, որ 2015 թվականին ՄԱԿ-ի կողմից ընդունվել է Սենդայի ծրագիրը, որով հաստատվել են կայուն զարգացման հիմնական թիրախները և այդ թիրախներին հասնելու համար անհրաժեշտ գործողությունների փաթեթը: Դրանց իրագործման դեպքում կապահովվի համայն մարդկության կայուն զարգացումը մինչև 2030 թվականը: Այս ուղղությամբ առողջապահության նախարարությունն իրականացրել է ահռելի աշխատանք, գործակցել է ինչպես պետության կառավարման տարբեր մարմինների, այնպես էլ մի շարք միջազգային կառույցների և ոչ պետական կազմակերպությունների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև առողջապահության կառավարման համակարգի ու ենթակառուցվածքների բարելավման, աղետից կամ արտակարգ դեպքերից հետո առողջապահական համակարգի մարտունակության պահպանման հարցերը:
14:55 - 13 մարտի, 2021
ԱԳ նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանի ելույթը ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 14-րդ կոնգրեսում

ԱԳ նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանի ելույթը ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 14-րդ կոնգրեսում

Հայաստանի պատվիրակությունը շարունակում է մասնակցել Կիոտոյում ընթացող ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 14-րդ կոնգրեսի աշխատանքներին: Մարտի 11-ին, կոնգրեսի շրջանակներում, ԱԳ նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանը հանդես եկավ ելույթով՝ ահաբեկչությանը նվիրված օրակարգային կետի ներքո։ Այս մասին տեղեկացնում է ԱԳՆ-ի պաշտոնական կայքը։ «Արտակ Ապիտոնյանն իր խոսքում բարձր գնահատեց ՄԱԿ-ի և միջազգային այլ մարմինների գործիքակազմերի դերն ահաբեկչության կանխարգելման և վերացման գործում՝ միաժամանակ ընդգծելով, որ այդ գործիքակազմերի արդյունավետ իրականացումն ու ներդրումն ազգային օրենսդրություններում հնարավոր է պետությունների քաղաքական կամքի առկայության պարագայում։ Արտակ Ապիտոնյանն արձանագրեց, որ ահաբեկչության դեմ պայքարում բազմակողմ համագործակցությունը լուրջ խոչընդոտների է բախվում որոշ երկրների կողմից ահաբեկչության ուղիղ և համակարգված ֆինանսավորման ու լոգիստիկ աջակցության պայմաններում։  Նախարարի տեղակալն անդրադարձավ Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի ընթացքում Թուրքիայի անմիջական աջակցությամբ օտարերկրյա զինյալ ահաբեկիչների ներգրավմանն ու միջազգային հանրության արձագանքին. «Արցախի դեմ սանձազերծված պատերազմն ի ցույց դրեց օտարերկրյա զինյալ ահաբեկիչների հավաքագրման դեմ պայքարում առկա միջազգային իրավական գործիքների բացերը, մասնավորապես, երբ խոսքը վերաբերում է դրանց կյանքի կոչմանը»։ Արտակ Ապիտոնյանն ընդգծեց ահաբեկչության մեջ ներգրավված, ինչպես նաև զինված հակամարտություններում օտարերկրյա զինյալ ահաբեկիչներ հավաքագրող անձանց հայտնաբերման և պատասխանատվության ենթարկելու գործում միջազգային առավել համապարփակ համագործության անհրաժեշտությունը», - նշված է կայքում։
21:23 - 11 մարտի, 2021
ՄԱԿ-ի ԱԽ-ն կոչ է արել ազատ արձակել ձերբակալվածներին և դադարեցնել բռնությունները Մյանմայում |armtimes.com|

ՄԱԿ-ի ԱԽ-ն կոչ է արել ազատ արձակել ձերբակալվածներին և դադարեցնել բռնությունները Մյանմայում |armtimes.com|

armtimes.com: ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Մյանմայի ներկա ռազմական իշխանություններին կոչ է արել հրաժարվել խաղաղ ցուցարարների դեմ բռնությունից, ազատել բոլոր նրանց, ովքեր առանց հիմնավոր պատճառի կալանավորված են, և անցնել կառուցողական երկխոսության՝ իշխանությունը քաղաքացիական կառավարությանը փոխանցելու վերաբերյալ: Այս մասին ասվում է չորեքշաբթի Մյանմայում իրավիճակի վերաբերյալ Անվտանգության խորհրդի նիստին հաջորդած հայտարարության մեջ: Բացի այդ, Անվտանգության խորհրդի անդամները կոչ են արել իշխանությունը փոխանցել քաղաքացիական կառավարությանը: ՄԱԿ-ի աղբյուրը ՏԱՍՍ-ին հայտնել է, որ հայտարարության նախագիծը ներկայացրել է Մեծ Բրիտանիան: Դրա ներկայացուցիչները, ինչպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արևմտյան մի շարք այլ երկրներ, առաջարկել էին տեքստն ընդունել ավելի կոշտ ձևակերպումներով, բայց հետո հրաժարվել են այդ առաջարկից՝ վստահ, որ կստանան Ռուսաստանի ու Չինաստանի առարկությունները: Մյանմայի իրադրությունը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ուշադրության կենտրոնում հայտնվեց այդ երկրում իրականացված բռնի հեղաշրջումից հետո: Ըստ տեղեկությունների, անցյալ շաբաթ ոստիկանության և զինված ուժերի միջև բախումների հետեւանքով զոհվել է 38 մարդ:
13:12 - 11 մարտի, 2021