Իրան

Իրանի Իսլամական Հանրապետությունն ինքնիշխան պետություն է Արևմտյան Ասիայում: Ավելի քան 83 միլիոն բնակչությամբ։ Իրանը աշխարհում բնակչության թվով 18-րդն է: 1.648.195 կմ քառակուսի տարածքով այն երկրորդ ամենախոշոր երկիրն է Մերձավոր Արևելքում և 17-րդը` աշխարհում: Իրանը հյուսիս արևմուտքում սահմանակից է Հայաստանին, Արցախին, Ադրբեջանին և Ադրբեջանի մաս կազմող Նախիջևանին, հյուսիսում Կասպից ծովին, հյուսիս արևելքում Թուրքմենստանին, արևելքում Աֆղանստանին և Պակիստանին, հարավում Պարսից ծոցին և Օմանի ծոցին, արևմուտքում Թուրքիային և Իրաքին :

Երկրի մայրաքաղաքը և խոշորագույն քաղաքը Թեհրանն է, որը համարվում է նաև երկրի մշակութային և տնտեսական կենտրոնը: Երկրի նախագահը Հասան Ռոհանին է, հոգևոր առաջնորդը Այաթոլլա Ալի Խամենեին է։

ԱԱԾ-ն չհիասթափեցրեց իր հանդեպ թերահավատ ավիատորներին |hetq.am|

ԱԱԾ-ն չհիասթափեցրեց իր հանդեպ թերահավատ ավիատորներին |hetq.am|

hetq.am: Իրանում հայտնված հայկական օդանավի գործը, ըստ էության, կարելի է փակված կամ «ջրված» համարել։ Քրեական գործի վարույթը կասեցվել է, ինչը նշանակում է, որ նախաքննական մարմինը՝ ԱԱԾ-ն, հաստատեց ավիատորների այն բոլոր կասկածները, որ գործը դժվար թե բացահայտվի։ Հիշեցնենք, որ «Fly Armenia Airways» (ներկայում՝ «Hayways») ավիաընկերության հաշվեկշռում գրանցված «Boeing 737-300» օդանավը (հայկական գրանցումը՝ EK-FAA) 2021 թ․ փետրվարի 19-ին թռել էր Էստոնիայի մայրաքաղաք Տալլինից եւ ուկրանական Գոստոմելի օդանավակայանում վայրէջք կատարելու փոխարեն հասել էր Բուլղարիա՝ Վառնա քաղաք, որտեղ գիշերել էր, իսկ հաջորդ օրը՝ ամսի 20-ին, կրկին անօրինական ձեւով հայտնվել Իրանի մայրաքաղաք Թեհրանում ու միայն երկարատեւ քաշքշուկներից հետո ապրիլի 23-ին տեղափոխվել Երեւանի «Զվարթնոց» օդանավակայան: ՀՀ քաղավիացիայի կոմիտեն հայտարարել էր, որ օդաչուները եղել են Տաջիկստանի քաղաքացիներ։ Ինչպես «Հետքին» պատմել էին ավիաընկերության ներկայացուցիչները, 2020-ի օգոստոսին իրենց վարձակալած այս օդանավի սեփականատերը՝ շվեյցարական «BK Impex» ընկերությունը, պարտավոր էր անցկացնել բոլոր տեխնիկական աշխատանքները՝ օդանավը թռիչքային պիտանիության վիճակի բերելու համար։ Աշխատանքների ավարտից հետո օդանավը պետք է տեղափոխվեր Հայաստան՝ հետագա շահագործման համար: Բայց քանի որ 2020-ի աշնանը մեր երկրում պատերազմ էր եւ կորոնավիրուսի համավարակ ամբողջ աշխարհում, օդանավը Հայաստան տեղափոխելու աշխատանքները դանդաղել էին։ Երբ իրավիճակը կայունացել էր, օդանավի տեխնիկական աշխատանքները Տալլինում վերսկսվել էին, եւ սեփականատիրոջ կողմից որոշում էր կայացվել դրանց մնացած մասը իրականացնել Ուկրաինայի Գոստոմել քաղաքի օդանավակայանում: Անհրաժեշտ էր օդանավը Տալլինից տեղափոխել Գոստոմել, բայց քանի որ Էստոնիան Շենգեն գոտի է, «Fly Armenia Airways»-ի հայ օդաչուների վիզայի խնդիր էր ծագել կորոնավիրուսի համավարակի եւ միջպետական փակ սահմանների պայմաններում։ Մյուս կողմից՝ հայկական ընկերությունը տեղեկացվել էր, որ Գոստոմելում տեխսպասարկման համար արդեն իսկ սլոթ (կոնկրետ ժամանակահատված) է ամրագրվել, որը խախտելու դեպքում ավիաընկերությունը ստիպված կլինի հավելյալ վճարումներ կատարել: Այսինքն՝ շտապելու խնդիր էր ծագել: Եվ այս պարագայում, երբ հայկական ընկերության սեփական օդաչուները շենգենյան վիզա չեն ունեցել, սեփականատեր «BK Impex»-ն առաջարկել էր տաջիկ օդաչուների տարբերակը, ինչն ընդունվել էր «Fly Armenia Airways»-ի կողմից: Մենք պարզել էինք նաեւ, թե ովքեր են տաջիկները․ հրամանատար Ազիզբեկ Գոզիեւը եւ երկրորդ օդաչու Սարվար Նուրովը: Վերջիններիս ֆեյսբուքյան էջերն ուսումնասիրելով՝ գրել էինք, որ աշխատում են տաջիկական «Tajik Air» ավիաընկերությունում: Գոզիեւը Տաջիկստանի Բուստոն (նախկինում՝ Չկալովսկ) քաղաքից է, Նուրովը՝ մայրաքաղաք Դուշանբեից, երկուսն էլ ավարտել են Ղրղզստանի ավիացիոն ինստիտուտը (ք. Բիշքեկ): «The Independent» օրաթերթի պարսկալեզու կայքի հեղինակ Բաբակ Թաղվային, ով ռազմական եւ պաշտպանական ոլորտի փորձագետ է, հղում անելով իր աղբյուրին, հայտնել էր, որ իրանական «Caspian Airlines» ավիաընկերությունն այս «Boeing 737-300» օդանավը պատվիրել էր (գնել էր) 2020-ի ամռանը՝ այն ժամանակ, երբ ինքնաթիռը դեռ Հայաստանում չէր գրանցվել («Fly Armenia Airways»-ի շարժակազմում չէր), այլ գտնվում էր լիտվական «GetJet Airlines»-ի հաշվեկշռում ու կայանված էր Էստոնիայի մայրաքաղաքում: Եթե այս ինֆորմացիան ճիշտ է, նշանակում է, որ օդանավը Հայաստանում գրանցելն ուղղակի միջոց է եղել այն Իրան տեղափոխելու գործընթացում: «Հետքի» աղբյուրի տեղեկացմամբ՝ այս առումով առանցքային «խաղացողները» եղել են շվեյցարական սեփականատերն (վաճառողը) ու իրանական կողմը (գնորդը):  «Hayways»-ը համարում է, որ այս պատմության մեջ ինքը զոհ է, իսկ հիմնական մեղավորներից շվեյցարական սեփականատեր «BK Impex»-ին, ինչպես գրել ենք, արդեն դատի է տվել՝ պահանջելով փոխհատուցել Թեհրանում օդանավը թռիչքային վիճակի բերելու եւ Հայաստան տեղափոխելու համար կատարած իր ծախսերը։ Չնայած մինչ օրս օդանավը գտնվում է հայկական ավիաընկերության հաշվեկշռում, այն շահագործելու միտք «Hayways»-ն այլեւս չունի։  Իր հերթին ՀՀ ԱԱԾ-ն 2021-ի փետրվարի 25-ին քրեական գործ էր հարուցել ՔՕ 221-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի եւ 325-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:  Նշվածներից առաջին դրույթը սահմանում է. «Օդանավ, նավ կամ երկաթուղային շարժակազմ փախցնելը կամ փախցնելու նպատակով զավթելը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, պատժվում է ազատազրկմամբ՝ 7-12 տարի ժամկետով»:  Քրգործի հիմքում դրված երկրորդ դրույթը նշում է. «Իրավունք վերապահող կամ պատասխանատվությունից ազատող վկայական կամ պաշտոնական այլ փաստաթուղթ կեղծելը՝ կեղծողի կողմից անձամբ կամ այլ անձի կողմից դրանք օգտագործելու կամ իրացնելու նպատակով կամ այդպիսի փաստաթուղթ իրացնելը կամ նույն նպատակներով կեղծ կնիքներ, դրոշմներ, ձեւաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ պատրաստելը կամ իրացնելը, ինչպես նաեւ ակնհայտ կեղծ փաստաթղթեր օգտագործելը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի 200-400-ապատիկի չափով (200.000-400.000 դրամ - «Հետք»), կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը 2 տարի ժամկետով»: Այսինքն՝ ԱԱԾ-ն գործը քննում էր օդանավ փախցնելու եւ փաստաթուղթ կեղծելու հատկանիշներով։ ԱԱԾ քննչական դեպարտամենտի հատկապես կարեւոր գործերի ավագ քննիչ, փոխգնդապետ Գեւորգ Խալաթյանը 2021-ի մարտին «Հետքին» հայտնել էր, որ դեռեւս որեւէ անձի չի տրվել կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ: 2021-ի օգոստոսին՝ քրգործի հարուցումից 6 ամիս անց, պատկերը նույնն էր՝ որեւէ անձի կասկածյալի կամ մեղադրյալի դատավարական կարգավիճակ չէր տվել: Այսինքն՝ տաջիկ օդաչուները ո՛չ կասկածյալ էին, ո՛չ էլ մեղադրյալ: ԱԱԾ-ին օգոստոսին հարցրել էինք նաեւ, թե արդյոք հարցաքննվել են Գոզիեւն ու Նուրովը եւ ինչ կարգավիճակով, ինչին քննիչ Խալաթյանը պատասխանել էր, թե դա նախաքննական գաղտնիք է: Նկատենք, որ հայ ավիատորները թերահավատ էին, թե ԱԱԾ-ն կբացահայտի այս գործը։ Եվ խոսքը ոչ այնքան մասնագիտական կարողության, որքան կամքի եւ ինչ-որ առումով քաղաքական որոշման մասին էր, քանի որ սեղանին նաեւ հայ-իրանական հարաբերություններն էին։ Հիշեցնենք՝ «Հետքի» աղբյուրները հայտնել էին, որ Իրանից օդանավը վերադարձնելու հարցում մեծ դեր է խաղացել այդ երկրում ՀՀ դեսպանությունը, որը կապի մեջ է եղել տարբեր ոլորտների իրանցի պատասխանատուների, բարձրաստիճան պաշտոնյաների հետ եւ պնդել Հայաստանի դիրքորոշումը՝ ինքնաթիռը պետք է վերադարձվի մեր երկիր, ինչն էլ արդյունք էր տվել:  Նախորդ ամիս ԱԱԾ-ին հարցրել էինք, թե ինչ փուլում է քրգործի նախաքննությունը, արդյոք օդաչուներ Ազիզբեկ Գոզիեւն ու Սարվար Նուրովը ներգրավված են գործում որեւէ կարգավիճակով, արդյոք նրանց հանդեպ հայտարարվել է հետախուզում, ԱԱԾ-ն արդյոք դիմել է Տաջիկստանի իր գործընկերներին՝ իրավական օգնություն ցույց տալու համար եւ ինչ պատասխան է ստացել, արդյոք քրգործով կան մեղադրյալներ կամ կասկածյալներ։ Ի պատասխան՝ քննիչ Գեւորգ Խալաթյանը ընդամենը նշել է, որ քրգործի վարույթը կասեցվել է, իսկ թե երբ եւ ինչ հիմքով է դա տեղի ունեցել, քննիչը չի ասել։ Մնացած բոլոր հարցերի պատասխանները, այդ թվում՝ գործում մեղադրյալների կամ կասկածների առկայության կամ բացակայության, Խալաթյանը նախաքննական գաղտնիք է համարել ու տեղեկատվություն չի տրամադրել։ Երկրորդ հարցումով հիշեցրել ենք, որ 2021-ի մարտին եւ օգոստոսին այն փաստը, որ մեղադրյալներ ու կասկածյալներ չկան, նախաքննական գաղտնիք չէր, հետեւաբար ի՞նչ է փոխվել այս անգամ։ Խնդրել էինք նաեւ հայտնել, թե ինչ հիմքով է վարույթը կասեցվել, բացի դրանից՝ արդյոք 2021-ի ապրիլի 23-ից Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանում կայանված ինքնաթիռը շարունակում է մնալ քրգործով արգելանքի տակ։ Քննիչ Խալաթյանն այս անգամ նշել է, թե յուրաքանչյուր քրգործով վարույթն իրականացնող մարմինն ինքն է գնահատում, թե որ տեղեկություններն են հանդիսանում գործի քննության տվյալ փուլում հրապարակման ոչ ենթակա նախնական քննության տվյալներ եւ որոշում դրանց տրամադրման ծավալը։ Շարունակությունը՝ hetq.am-ում Գլխավոր լուսանկարում՝ «Զվարթնոցում» կայանված եւ քաղաքացիական ու քրեական գործերում ներգրավված «Boeing 737-300»-ը (EK-FAA). 25.10.2021, լուսանկարիչ՝ Սիմոն Դե Ռուդեր/jetphotos.com  
18:47 - 04 ապրիլի, 2022
Խաթիբզադե․ «Իրանը չի կարող հավերժ սպասել միջուկային ծրագրի շուրջ համաձայնագրի կնքմանը»
 |azatutyun.am|

Խաթիբզադե․ «Իրանը չի կարող հավերժ սպասել միջուկային ծրագրի շուրջ համաձայնագրի կնքմանը» |azatutyun.am|

azatutyun.am: «Թեհրանը չի կարող հավերժ սպասել միջուկային ծրագրի շուրջ համաձայնագրի կնքմանը», - այսօր Իրանի մայրաքաղաքում կայացած ամենշաբաթյա ասուլիսի ընթացքում հայտարարել է իսլամական հանրապետության արտգործնախարարության խոսնակ Սաեդ Խաթիբզադեն։ Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցչի խոսքով՝ Վիեննայում վերջին մի քանի ամիսներին ընթացող բանակցություններում արձանագրված դադարի գլխավոր մեղավորը ամերիկյան իշխանություններն են։ «Անկեղծ ասած մենք այժմ սպասում ենք Վաշինգտոնի վերջնական պատասխանին։ Եթե ամերիկացիները պատասխանեն առաջ քաշված հարցերին, մենք շուտափույթ կերպով կարող ենք մեկնել Վիեննա։ Իրանական պատվիրակությունը, սակայն, Ավստրիայի մայրաքաղաք կմեկնի ոչ թե նոր բանակցությունների, այլ միջուկային համաձայնագրի տեքստը ավարտին հասցնելու համար», - հայտարարում էր Խաթիբզադեն։
15:33 - 04 ապրիլի, 2022
Գևորգ Պապոյանը նամակ է հղել Իրանի խորհրդարանի Իրան-Հայաստան բարեկամական խմբի նախագահին և անդամներին

Գևորգ Պապոյանը նամակ է հղել Իրանի խորհրդարանի Իրան-Հայաստան բարեկամական խմբի նախագահին և անդամներին

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ նամակ է հղել Իրանի խորհրդարանի Իրան-Հայաստան բարեկամական խմբի նախագահին և խմբի անդամներին։ «Որպես ՀՀ ԱԺ Հայաստան-Իրան բարեկամական խմբի նախագահ նամակ եմ հղել Իրանի խորհրդարանի՝ Իրան-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Սեյեդ Մեհդի Ֆարշադանին և բարեկամական խմբի անդամ, Իրանի խորհրդարանի Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամ Մահմուդ Ահմադի Բաղիշին: Նամակում ներկայացրել եմ Ադրբեջանի կողմից Արցախում վերջին ռազմական ներխուժումը և ադրբեջանական այն գործողությունները, որոնք նպատակ ունեն Արցախում հումանիտար աղետ և էթնիկ զտում առաջացնել»,- գրել է պատգամավորը։ Պապոյանը նշել է նաև, որ Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու իր օրակարգին։
18:49 - 27 մարտի, 2022
Ժոզեպ Բորելը հայտնել է, որ Իրանի հետ միջուկային համաձայնագիրը շատ մոտ է

 |armenpress.am|

Ժոզեպ Բորելը հայտնել է, որ Իրանի հետ միջուկային համաձայնագիրը շատ մոտ է |armenpress.am|

armenpress.am: ԵՄ-ի արտաքին քաղաքական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը շաբաթ օրը հայտարարել է, որ Իրանը և համաշխարհային տերությունները շատ մոտ են 2015 թվականի միջուկային համաձայնագրի վերականգնման շուրջ համաձայնությանը, որը կսահմանափակի Թեհրանի միջուկային ծրագիրը՝ կոշտ պատժամիջոցները չեղարկելու դիմաց: Այս մասին հայտնում է Reuters-ը, Բորելը նման մեկնաբանություն է արել՝ ելույթ ունենալով «Դոհա ֆորում» միջազգային համաժողովում: Միջուկային բանակցությունների՝ ԵՄ համակարգող Էնրիկե Մորան ավելի վաղ ասել է, որ մարտի 26-ին մեկնելու է Թեհրան՝ հանդիպելու Իրանի գլխավոր բանակցողի հետ: Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեին Աբդոլահիանը այս շաբաթ ասել է, որ միջուկային համաձայնագիրը կարող է ձեռք բերել կարճաժամկետ հեռանկարում, եթե ԱՄՆ-ն պրագմատիկ է: Սակայն ԱՄՆ պաշտոնյաներն ավելի զգույշ են եղել համաձայնագրի վերականգնմանն ուղղված ջանքերի գնահատման հարցում:
16:08 - 26 մարտի, 2022
Օդային ճանապարհով Իրանից Հայաստան 3 հազարից ավելի զբոսաշրջիկի այց է սպասվում |armenpress.am|

Օդային ճանապարհով Իրանից Հայաստան 3 հազարից ավելի զբոսաշրջիկի այց է սպասվում |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում Նոուրուզը նշելու նպատակով օդային ճանապարհով Իրանից 3 հազարից ավելի զբոսաշրջիկների այց է սպասվում։  Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը նշեց, որ արդեն մի քանի թռիչքն իրականացվել է, և օդանավերը ծանրաբեռնված են գալիս։ Մինչև ապրիլի սկիզբ Իրանի ուղղությամբ նախատեսված է 30 թռիչք։ «Բնականաբար այս օրերին մենք սրանից ավելի այցելություններ սպասում ենք նաև ցամաքային ճանապարհով, իսկ դրանք ամրագրումներ են հյուրանոցներում, ակտիվություն է տուրիստական ընկերություններում։ Դրա համար մենք պետք է ամեն ինչ անենք, որ ցամաքային կապն անխափան ապահովենք»,-ասաց Մեխակ Ապրեսյանը։ Անդրադառնալով Իրանից Հայաստան նախորդ տարվա զբոսաշրջային հոսքերի վիճակագրական տվյալներին՝ Մեխակ Ապրեսյանը նշեց, որ 2021-ին այցելությունները զգալի են եղել։ Հայաստան զբոսաշրջային այցելությունների մեջ Իրանի մասնաբաժինը շուրջ 11 տոկոս է կազմել։ Տարեկան ցուցանիշը եղել է մոտ 95 հազար, որից 9 հազարից ավելին՝ Նոուրուզի օրերին։ Մեխակ Ապրեսյանը նշեց, որ Իրանի ուղղությամբ աշխատանքները պետք է ակտիվ լինեն՝ նպաստելով Իրանից զբոսաշրջային հոսքերի ավելացմանը։
13:34 - 21 մարտի, 2022
Հայաստանի համար առանձնահատուկ կարևոր են հայ-իրանական հարաբերու­թյունները. Վահագն Խաչատուրյանը Նովրուզի առթիվ շնորհավորել է Իրանի նախագահին և հոգևոր առաջնորդին

Հայաստանի համար առանձնահատուկ կարևոր են հայ-իրանական հարաբերու­թյունները. Վահագն Խաչատուրյանը Նովրուզի առթիվ շնորհավորել է Իրանի նախագահին և հոգևոր առաջնորդին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Նովրուզի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսիին: Ուղերձում մասնավորապես ասվում է․ «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Նովրուզի՝ իրանական Ամանորի կապակցությամբ։ Արեգակնային տոմարով Նոր տարին Իրանի Իսլամական Հանրապետության համար թող նշանավորվի նորանոր ձեռքբերումներով և հարատև խաղաղությամբ։ Հայաստանի համար առանձնահատուկ կարևոր են հայ-իրանական հարաբերու­թյունները՝ խարսխված բազմադարյա պատմության և փոխադարձ հարգանքի վրա։ Համոզված եմ, որ համատեղ ջանքերով կկարողանանք նոր մակարդակի բարձրացնել փոխշահավետ գործակցությունը՝ հնարավորինս օգտագործելով առկա ներուժը՝ ի շահ մեր ժողովուրդների»։ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել նաև Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյյեդ Ալի Խամենեիին։ Ուղերձում մասնավորապես ասվում է․ «Հայաստանը բարձր է գնահատում Իրանի հետ փոխադարձ հարգանքի և համերաշխության վրա հիմնված բարեկամական հարաբերությունները։ Վստահ եմ, որ առկա են անհրաժեշտ նախադրյալները համատեղ ջանքերով փոխշահավետ գործակցությունն առավել զարգացնելու և ընդլայնելու համար՝ ի նպաստ տարածաշրջանի կայունության և մեր ժողովուրդների բարօրության»։ 
17:15 - 20 մարտի, 2022
Վարչապետը շնորհավորական ուղերձներ է հղել Իրանի հոգևոր առաջնորդին և Իրանի նախագահին՝ Նոուրուզի առթիվ

Վարչապետը շնորհավորական ուղերձներ է հղել Իրանի հոգևոր առաջնորդին և Իրանի նախագահին՝ Նոուրուզի առթիվ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Իրանի Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեիին և նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիին՝ Նոուրուզի կապակցությամբ: Նիկոլ Փաշինյանի՝ Սեյյեդ Ալի Խամենեիին ուղղված ուղերձում ասված է. «Ձերդ Վսեմություն, Սրտանց շնորհավորում եմ Ձեզ և Իրանի Իսլամական Հանրապետության բարեկամ ժողովրդին Նոուրուզի կապակցությամբ։ Մաղթում եմ, որ գալիք տարին հարևան և բարեկամ Իրանի ժողովրդի համար նշանավորվի բացառիկ արգասաբերությամբ և խաղաղությամբ։ Ուրախությամբ կարող ենք արձանագրել, որ հազարամյակների պատմություն ունեցող և փոխվստահության ու հարգանքի մթնոլորտում ձևավորված հայ-իրանական հարաբերությունները շարունակում են անշեղ զարգացման իրենց բնականոն ընթացքը։ Մեծապես կարևորում ենք Իրանի Իսլամական Հանրապետության հետ նորանոր ծրագրերի իրականացումը և հայ-իրանական բազմատարր օրակարգի ընդլայնումը՝ ի նպաստ երկկողմ հարաբերությունների զարգացման և տարածաշրջանային խաղաղության։ Առիթը պատեհ համարելով՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, իսկ Իրանի ժողովրդին՝ հարատև բարօրություն։ Ընդունեք խնդրեմ, Ձերդ Վսեմություն, խորին հարգանքիս հավաստիքը»։Վարչապետ Փաշինյանի՝ Իրանի նախագահին ուղղված ուղերձում նշված է. «Ձերդ Գերազանցություն,Ամենայն ջերմությամբ շնորհավորում եմ Ձեզ և Իրանի ժողովրդին բնության զարթոնքի և ծաղկման տոնի՝ Նոուրուզի կապակցությամբ։ Մաղթում եմ, որ նոր տարին հարևան և բարեկամ Իրանի Իսլամական Հանրապետության համար նշանավորվի անխախտ խաղաղությամբ և նորանոր ձեռքբերումներով։ Բազմադարյա պատմություն ունեցող հայ-իրանական հարաբերությունները, խարսխված միջմշակութային ամուր և փոխադարձ հարգանքի վրա, շարունակում են իրենց անխաթար զարգացման ուղին։ Վստահ եմ, որ համատեղ անխոնջ ջանքերի շնորհիվ նոր որակ կհաղորդվի հայ-իրանական բազմատարր օրակարգ ունեցող հարաբերություններին՝ կենսագործելով իրականացման փուլում գտնվող և օրակարգային նորանոր ծրագրեր՝ ի նպաստ երկկողմ և տարածաշրջանային համագործակցության։ Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ հաջողություններ և արևշատություն, իսկ Իրանի Իսլամական Հանրապետության բարեկամ ժողովրդին՝ բարեկեցություն և հարատև խաղաղություն։ Ընդունեք խնդրեմ, Ձերդ գերազանցություն, խորին հարգանքիս հավաստիքը»։
11:30 - 20 մարտի, 2022
Ինչպե՞ս է ազդում ուկրաինական պատերազմը Միջին Արևելքի վրա․ Al Jazeera

Ինչպե՞ս է ազդում ուկրաինական պատերազմը Միջին Արևելքի վրա․ Al Jazeera

Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժման հետևանքներն ազդել են ողջ աշխարհի վրա, և Միջին Արևելքը բացառություն չէ։ Տարածաշրջանի երկրների վրա, որոնք տարիներով համագործակցել են թե Վաշինգտոնի, թե Մոսկվայի հետ, այժմ ճնշում է գործադրվում, որպեսզի նրանք սատարեն կողմերից մեկին։ Սակայն, կարծես, միջինարևելյան երկրները դեռևս չեն ուզում նման բան անել․ նրանց մեծ մասը դատապարտել է Ռուսաստանի ներխուժումը, սակայն զերծ մնացել Մոսկվայի դեմ պատժամիջոցներ կիրառելուց, գրում է Al Jazeera պարբերականը, որի հոդվածը կրճատումներով ներկայացնում ենք ընթերցողին։ Այս երկրներն ունեն տարբեր տնտեսական ակնկալիքներ․ էներգակիրների և ցորենի ներկրողները պատրաստվում են վատթարագույն սցենարների, մինչդեռ նավթ արտադրողները սպասում են եկամուտների կտրուկ ավելացման։ Սակայն տնտեսական հարցերից զատ՝ այս հակամարտության ելքը կարող է զգալի աշխարհաքաղաքական հետևանքներ ունենալ տարածաշրջանի համար։ Հաշվարկված չեզոքություն 2020 թ-ի նոյեմբերին Ջո Բայդենի նախագահ ընտրվելուց ի վեր Միջին Ասիայի առաջնորդները ձգտում են նվազեցնել տարածաշրջանային լարվածությունը՝ կարգավորելով լարված երկկողմանի հարաբերությունները։ Օրինակ՝ Թուրքիան բացել է հաղորդակցության ուղիները Եգիպտոսի, Արաբական Միացյալ Էմիությունների և Իսրայելի հետ, շփումներ կան նաև Կատարի և Եգիպտոսի, ինչպես նաև Սաուդյան Արաբիայի և Իրանի միջև։ Այս երկրների կառավարությունները չեն ուզում, որ Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա ի չիք դարձնի այդ ջանքերն ու բևեռացման նոր ալիք առաջացնի։ Նրանք նաև չեն ուզում, որ Ռուսաստանը խոշոր պարտություն կրի, որը կարող է ամրապնդել միակողմանի գործողություններ ձեռնարկելու ԱՄՆ քաղաքականությունը և դժվարացնել իրենց դաշինքների դիվերսիֆիկացումը։ Սակայն Բայդենի վարչակազմի և արաբական առաջնորդների առաջնահերթությունները հակասում են միմյանց։ Ներկա պահին Վաշինգտոնը կենտրոնացած է Մոսկվային զսպելու և մեկուսացնելու վրա և աշխատում է հնարավոր միջուկային համաձայնագրի վրա, որը կարող է վերջ դնել Իրանի տնտեսական մեկուսացմանը։ Արաբական երկրները, սակայն, ուզում են, որ Ռուսաստանն ուժեղ մնա՝ զսպելու համար տարածաշրջանում ազդեցությունը մեծացնելու Իրանի նկրտումները։ Սաուդյան Արաբիա, ԱՄԷ Սաուդյան Արաբիայի և ԱՄԷ հարաբերությունները Բայդենի վարչակազմի հետ մնում են լարված՝ հատկապես այն պատճառով, որ, ըստ նրանց, ԱՄՆ-ն բավականաչափ աջակցություն չի ցուցաբերել իրենց տարածքների վրա հութիների վերջերս տեղի ունեցած հարձակումների հարցում։ Սա ազդել է Ուկրաինա ներխուժմանը նրանց արձագանքի վրա։ Օրինակ՝ ԱՄԷ-ն փետրվարի 25-ին ՄԱԿ-ում ներխուժումը դատապարտող բանաձևի նախագծի օգտին քվեարկման ժամանակ ձեռնպահ է մնացել։ Վերջերս այս երկու երկրները վերանայել են իրենց դիրքորոշումը (օրինակ՝ մարտի 2-ին ԱՄԷ-ն կողմ է քվեարկել ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի բանաձևին, որը դատապարտում է ներխուժումն Ուկրաինա), սկսել բանակցել Ռուսաստանի և Ուկրաինայի առաջնորդների հետ և իրավիճակի դեէսկալացիայի կոչեր արել։ Սակայն Էր Ռիադն այս հարցում ԱՄՆ-ին շատ ընդառաջ չի գնա, քանի դեռ Բայդենը չի սկսել ակտիվ համագործակցությունը գահաժառանգ Մուհամադ իբն Սալմանի հետ՝ չսահմանափակվելով միայն նավթի արդյունահանման ավելացման խնդրանքով։ Էմիրաթներն, իրենց հերթին, սառեցնում են իրենց արտաքին կապեըը Վաշինգտոնի հետ, քանի որ Բայդենի վարչակազմը սկսել է ավելի սերտ կապեր հաստատել ԱՄԷ-ի տարածաշրջանային մրցակից Կատարի հետ։ Որպեսզի այս երկրներն ԱՄՆ կողմն ացնեն, կպահանջվի ավելի շատ փոխգործակցություն և շահերի համաձայնեցում։ Թուրքիա Ռուսական ներխուժումն Ուկրաինա ցուցադրեց նաև Ռուսաստան-Թուրքիա և Ռուսաստան-Իրան դաշինքների փխրունությունը։ Իր ներկայիս տնտեսական մեկուսացման պատճառով Մոսկվան ավելի մեծ կախում է ձեռք բերել թուրքական և իրանական շուկաներից, ինչը հանգեցրել է նրանց վրա ազդեցության որոշ լծակների կորստի։ Եթե Ռուսաստանը գրավի Սև ծովի ուկրաինական ափը, դա կմեծացնի վերահսկողությունը Սև ծովի նկատմամբ, ինչը մարտահրավեր է Թուրքիայի համար։ Այնուամենայնիվ, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որի համար ակնհայտորեն շահավետ է լարվածությունը Վաշինգտոնի և Մոսկվայի միջև, նոր հնարավորություններ է տեսնում այս հակամարտությունում և կարծում է, որ կարող է դրանք իր օգտին ծառայեցնել։ Սակայն նա նաև չի ուզում սադրել Պուտինին, քանի որ գիտի, որ ցանկացած պատժամիջոց կարող է վնաս հասցնել թուրքական, առանց այդ էլ, խոցելի տնտեսությանը։ Այսպիսով՝ Անկարան հրապարակավ սատարում է Կիևին և ԱԹՍ-ներ տրամադրում, որոնք ուկրաինական բանակը հաջողությամբ կիրառում է ռուսական զորքերի դեմ, բայց խուսափում է պատժամիջոցներ սահմանել Մոսկվայի դեմ։ Սակայն լիովին հավանական է, որ Պուտինը մտապահում է Թուրքիայի բալանսավորված դիրքորոշումը, որպեսզի հետագայում պակաս զիջող լինի Անկարայի կարիքների և պահանջների հարցում․ նա արդեն թեթևակի պատժում է Անկարային՝ արգելափակելով Ուկրաինայից և Ռուսաստանից ծովով ձեթի արտահանումը Թուրքիա, ինչը կարող է հանգեցնել թուրքական շուկայում այդ ապրանքի պակասի։ Բայցևայնպես, Պուտինն այժմ Էրդողանի կարիքն ավելի շատ ունի, քան նախկինում, քանի որ Թուրքիան կարող է լավ ուղղություն լինել ռուսական կապիտալի և զբոսաշրջիկների համար, որոնք ձգտում են շրջանցել ԱՄՆ պատժամիջոցները։ Այսպիսով՝ հազիվ թե Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա հանգեցնի Անկարայի և Մոսկվայի միջև խզումների կամ Թուրքիայի անցմանն Արևմուտքի կողմ։ Իրան Ուկրաինական ճգնաժամի ամենասկզբից Իրանը նույնպես հասկացրել է, որ չի պատրաստվում որևէ մեկի կողմը բռնել։ Իրանի չեզոքության երեք հիմնական պատճառ կա։ Առաջինն այն է, որ Մոսկվան վճռականորեն չսատարեց Թեհրանին՝ Թրամփի վարչակազմին և Իսրայելին նրա դիմակայության հարցում։ Երկրորդն այն է, որ Իրանի համար առաջնահերթություն է ԱՄՆ հետ միջուկային համաձայնագրի վերականգնումն ու իր նկատմամաբ գործող պատժամիջոցների չեղարկումը, այդ պատճառով էլ նա Վաշինգտոնի հետ առճակատում չի ուզում։ Երրորդ հերթին՝ Իրանի քաղաքական վերնախավը տարակարծիք է պատերազմի հարցում․ ոմանք ԱՄՆ-ին մեղադրում սրացման համար, մյուսներն՝ Ուկրաինային սատարող հայտարարություններ անում և պահանջում ռուսական ագրեսիայի դադարեցում։ Եթե Իրանի և ԱՄՆ միջև միջուկային համաձայնագրի վերակնքումն արդյունքում ձախողվի, Թեհրանի և Մոսկվայի մերձեցումը կավելանա, իսկ եթե հաջողի, Իրանն, ըստ ամենայնի, կհեռանա Ռուսաստանից։ Այսպիսով՝ Ռուսաստանի հարձակումն Ուկրաինայի վրա Բայդենի վարչակազմի համար կարող է խթան լինել՝ Իրանի հետ միջուկային համաձայնագրի արագ վերականգնման համար։ Իսրայել Իսրայելը նույնպես փորձում է պահպանել հավասարակշռությունը Ռուսաստանի և ԱՄՆ միջև։ Այն բանից հետո, երբ Իսրայելի կառավարությունը հայտարարեց «Ուկրաինայի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը» սատարելու մասին, Ռուսաստանը դատապարտեց Գոլանյան բարձունքների օկուպացիան Իսրայելի կողմից։ Սակայն Իսրայելն այնքան հեռուն չգնաց, որքան Թուրքիան, և մերժեց Ուկրաինայի խնդրանքը՝ զենք և ռազմական տեխնիկա ուղարկելու վերաբերյալ։ Ըստ The Wall Street Journal-ի զեկույցի՝ Իսրայելի մտահոգությունն այն է, որ եթե նա ներգրավվի Ուկրաինայի դեմ ռազմական գործողություններում, Մոսկվան կպատասխանի Սիրիայի օդային տարածքում նրա գործողությունների սահմանաափակմամբ, որոնք ուղղված են Իրանին ու նրա դաշնակիցներին զսպելուն։ Այսպիսով՝ Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա փորձության է ենթարկել Միջին Արևելքում Մոսկվայի և Վաշինգտոնի ազդեցության լծակները։ Այն փաստը, որ տարածաշրջանի երկրները որոշել են հավասարակշռություն և չեզոքություն պահպահել, ցույց է տալիս, որ, չնայած Աֆղանստանից ԱՄՆ զորքերի դուրսբերմանն ու Իրանի հետ միջուկային համաձայանգրի վերականգնմանն ուղղված ջանքերին, որոնք արաբ առաջնորդները գնահատել են որպես նահանջ, Վաշինգտոնը դեռ բավականին մեծ ազդեցություն ունի տարածաշրջանում։ Սակայն թե արդյոք նրանք չեզոքություն կպահպանեն երկարաժամկետ հեռանկարում, կախված կլինի, նախևառաջ, Կիևի շուրջ ռազմական գործողությունների ելքից։ Եթե կողմերից մեկը հստակ հաղթանակ տանի, միջինարևելյան երկրներն իրենց դիրքորոշումները համապատասխանաբար կվերանայեն՝ ապահովելու սեփական տնտեսական և աշխարհաքաղաքական շահերը։ Սակայն ինչ էլ լինի արդյունքում, հիմա արդեն պարզ է, որ նրանք չեն ուզում ոչ ԱՄՆ, ոչ Ռուսաստանի վճռական հաղթանակն Ուկրաինայի և այլ հարցերում։ Նորա Վանյան
22:48 - 17 մարտի, 2022
Իրանը պատրաստ է ՌԴ-ի հետ շարունակել զարգացնել տնտեսական համագործակցությունը՝ չնայած Արևմուտքի հակառուսական սահմանափակումներին

Իրանը պատրաստ է ՌԴ-ի հետ շարունակել զարգացնել տնտեսական համագործակցությունը՝ չնայած Արևմուտքի հակառուսական սահմանափակումներին

Ռուսաստանը կարևոր է համարում, որ Իրանը պատրաստ է շարունակել զարգացնել տնտեսական համագործակցությունը՝ չնայած Արևմուտքի հակառուսական սահմանափակումներին, հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը` Իրանի Նավթի նախարարության նախարար Ջավադ Օուջիի հետ հանդիպմանը։ «Մեր հանդիպման նախօրեին Ռուսաստանի և Իրանի ԱԳ նախարարների միջև բանակցությունները հաջողությամբ անցկացվեցին: Ռուսական կողմի համար կարևոր է Ռուսաստանի հետ համագործակցությունը զարգացնելու Թեհրանի պատրաստակամությունը՝ չնայած Արևմուտքի հակառուսական սահմանափակումներին»,- ասել է Նովակը։ Իրանը պատրաստ է աջակցել Ռուսաստանին և ավելի ինտենսիվ կերպով զարգացնել համագործակցությունը։ Այս մասին իր հերթին նշել է Իրանի նավթի նախարարը։ «Ռուսաստանը մեր կողքին էր, երբ մենք ենթարկվեցինք պատժամիջոցների, ուստի այսօր մեր պարտքն ենք համարում լինել Ռուսաստանի կողքին այս դժվարին պայմաններում և օգնություն ցուցաբերել»,- ասել է նա։
22:33 - 17 մարտի, 2022
Հայաստան-Իրան տնտեսական կապերի վրա չի ազդում. Բադասյանը՝ ադրբեջանցիների կողմից բեռնատարներից մաքսատուրք գանձելու մասին |armenpress.am|

Հայաստան-Իրան տնտեսական կապերի վրա չի ազդում. Բադասյանը՝ ադրբեջանցիների կողմից բեռնատարներից մաքսատուրք գանձելու մասին |armenpress.am|

armenpress.am: Գորիս-Կապան ճանապարհահատվածում ադրբեջանցիների կողմից իրանական բեռնատարներից մաքսատուրք գանձելու հանգամանքը չի ազդում Հայաստանի և Իրանի տնտեսական հարաբերությունների վրա, իրանական բեռնատարների հոսքը Հայաստան է գալիս նորակառույց ճանապարհով: Վստահեցրեց ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով հարցին, թե ադրբեջանցիների կողմից մաքսատուրքի գանձման հետևանքով որքանո՞վ են տուժում Իրանի հետ տնտեսական հարաբերությունները: «Մեծ հոսքը գնում է Տաթևի նորակառույց ճանապարհով»,-նշեց Բադասյանը: Անդրադառնալով նորակառույց ճանապարհում առաջացած դժվարությունների վերաբերյալ դիտարկմանը՝ նա ասաց, որ պայմանավորված եղանակով՝ մեկ կամ երկու օր կարող են խնդիրներ առաջանալ, նույն խնդիրները կարող են առաջանալ տարբեր ճանապարհների վրա: «Դա Իրանի հետ մեր հարաբերությունների վրա չի ազդում՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ այն ծավալը, որը մտնում էր Հայաստան, այսպես թե այնպես, նույն ծավալով էլ մտնում է»,-ասաց Բադասյանը: Նա հիշեցրեց նոր ճանապարհների կառուցման մասին, որոնց գործարկման դեպքում հավելյալ խնդիրներ չեն առաջանա:
15:18 - 16 մարտի, 2022
Ռուսաստանը եւ Իրանը պատրաստում են փաստաթղթեր, որոնք կարձանագրեն գործընկերության նոր որակը. Լավրով |armenpress.am|

Ռուսաստանը եւ Իրանը պատրաստում են փաստաթղթեր, որոնք կարձանագրեն գործընկերության նոր որակը. Լավրով |armenpress.am|

armenpress.am: Մոսկվան եւ Թեհրանը նախապատրաստում են փաստաթղթեր, որոնք պետք Է արձանագրեն ռուս-իրանական գործընկերության նոր որակը: Մարտի 15-ին այդ մասին հայտարարել Է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն Իրանի արտգործնախարարության ղեկավար Հոսեյն Ամիր Աբդոլլահիյանի հետ հանդիպմանը: «Մեզ մոտ պատրաստվում են նոր կարեւոր փաստաթղթեր, որոնք կոչված են արձանագրելու մեր գործընկերության նոր որակը»,- ասել Է նա: Նրա խոսքով՝ Ռուսաստանի Դաշնությունը նաեւ գնահատում Է Իրանի անաչառ դիրքորոշումն Ուկրաինայի իրադրության վերաբերյալ: «Ցանկանում եմ նշել, որ մենք գնահատում ենք մեր վստահական երկխոսությունը եւ ձեր անկողմնակալ դիրքորոշումն այն բանի վերաբերյալ, ինչ տեղի Է ունենում Ուկրաինայում»,- ասել Է Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչության ղեկավարը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
15:48 - 15 մարտի, 2022