ՌԴ

Ռուսաստանը (պաշտոնական անվանումը՝ Ռուսաստանի Դաշնություն) միջմայրցամաքային պետություն Եվրասիայի հյուսիսարևմտյան հատվածում։ Տարածքի հիմնական մասը գտնվում է Հյուսիսային Ասիայում, իսկ որոշակի հատված՝ նաև Արևելյան Եվրոպայում: ՌԴ-ն աշխարհի խոշորագույն պետությունն է և զբաղեցնում է երկրագնդի ցամաքային տարածքի 1/8-ը։ Բնակչության թվով 9-րդն է աշխարհում․ ըստ 2018-ի մարդահամարի տվյալների՝ ավելի քան 144 մլն մարդ։ Երկրի ազգաբնակչության 77%-ը կենտրոնացված է արևմուտքում՝ եվրոպական հատվածում։

Մայրաքաղաքն է Մոսկվան։ Վերջինս համարվում է Եվրոպայի խոշորագույն քաղաքը, ինչպես նաև խոշորագույններից մեկն ամբողջ աշխարհում։ ՌԴ նշանավոր քաղաքներից են նաև Սանկտ Պետերբուրգը, Նովոսիբիրսկը, Եկատերինբուրգը և Նիժնի Նովգորոդը։ Պետական լեզուն ռուսերենն է։ Խոշոր ազգային փոքրամասնություններն են թաթարները, ուկրաինացիները, բաշկիրները, հայերը, չուվաշները, չեչենները և այլն։

Ռուսաստանը նախագահական կառավարմամբ դաշնային հանրապետություն է, որտեղ նախագահը՝ պետության, իսկ վարչապետը՝ կառավարության ղեկավարն է։ ՌԴ գործող նախագահն է Վլադիմիր Պուտինը, վարչապետը՝ Միխայիլ Միշուստինը։

«Red Wings» ավիաընկերության օդանավը «Դոմոդեդովո» օդանավակայանից դեպի Երևան ուղղություն վերցրեց․ Հայաստան է վերադառնում 230 քաղաքացի

«Red Wings» ավիաընկերության օդանավը «Դոմոդեդովո» օդանավակայանից դեպի Երևան ուղղություն վերցրեց․ Հայաստան է վերադառնում 230 քաղաքացի

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունն իր ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել, որը ներկաայացնում ենք ստորև․ « «Red Wings» ավիաընկերության օդանավը «Դոմոդեդովո» օդանավակայանից դեպի Երևան ուղղություն վերցրեց։ Մոսկվա-Երևան երրորդ չարտերային թռիչքով Հայաստան է վերադառնում 230 քաղաքացի։ Համընդհանուր ջանքերով հնարավոր դարձավ ապահովել 201 քաղաքացու անվճար մեկնումը հայրենիք։ Օդանավով Հայաստան են տեղափոփվում նաև ռուսական կողմից ՀՀ Առողջապահության նախարարությանը փոխանցված կորոնավիրուսի ախտորոշման թեստերը, այլ երկրներից Մոսկվա տարանցման ճանապարհով բերված ռեագետներն ու տարբեր անհրաժեշտ պարագաներ։ Մեր խորին երախտագիտությունն ենք հայտնում «Հայաստան» համահայկական հիմնադրամին («Տաշիր» բարեգործական հիմնադրամի հետ համագործակցությամբ) մոտ 60 քաղաքացու՝ հայրենիք անվճար վերադարձի ապահովման հարցում ցուցաբերած աջակցության համար։ Միևնույն ժամանակ նշենք, որ Հայաստան մեկնել ցանկացող, բայց նշյալ չվերթով մեկնել չկարողացած 8 քաղաքացի օդանավակայանից տեղափոխվել է «Նոյ» հյուրանոց, իսկ 30 քաղաքացի՝ Պոդոլսկում գնտվող ժամանակավոր կացարան»։
18:29 - 12 ապրիլի, 2020
Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 11․04․20 (թարմացվող)

Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 11․04․20 (թարմացվող)

18։34- Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով վարակվածների թիվը հասել է 1 միլիոն 722 հազար 306-ի: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 104 հազարը: Ապաքինվել է ավելի քան 389 հազար մարդ: ԱՀԿ-ի տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 210-ը: Վիրուսից վարակվածնե |armenpress.am|    18։05- Վերջին օրվա ընթացքում Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսի 1667 նոր դեպք։ Այդ մասին հայտնում է Կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբը։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը Ռուսաստանում գերազանցել է 13,5 հազարը։ Մեկ օրվա ընթացքում մահացել է 12 պացիենտ, որոնցից 8-ը մահացել են Մոսկվայում, մեկական դեպքեր էլ գրանցվել են Մոսկվայի, Կալինինգրադի մարզերում, Խաբարովսկի և Ստավրոպոլի երկրամասերում։ Ընդհանուր առմամբ, Ռուսաստանում կորոնավիրուսից մահերի թիվը հասել է 106-ի։ Ապաքինվածների թիվը գերազանցում է 1000-ը։ |hetq.am|   17։56- Վրաստանում կորոնավիրուսից ապաքինվածների թիվը 56 է: Տեղեկատվությունը տեղադրված է stopcov.ge հատուկ կայքում: Վարակվածների թիվը 233 է: Վրաստանի ևս 3 քաղաքացի կորոնավիրուսով հիվանդ վիճակում տեղափոխվել է արտերկրից: Կարանտինում 4856 մարդ է, ստացիոնարում՝ 370: 3 մահ է արձանագրվել: |aliq.ge|   15։49- Ուկրաինայում կորոնավիրուսից մահացության ցուցանիշը հասել է 2,9 տոկոսի, հայտնել է Ուկրաինայի գլխավոր համաճարակաբան, Առողջապահության նախարարի տեղակալ Վիկտոր Լյաշկոն։ «Ընդհանուր առմամբ հոսպիտալացվել է 1017 մարդ, որոնցից 42-ը` երեխա։ Այս պահին ծանր վիճակում է 45 հոգի։ 100 հազար մարդու հաշվարկով վարակվածության ցուցանիշը 6.0 է, իսկ մահացության ցուցանիշը 2.9 տոկոս»,- նշել է Լյաշկոն։Ուկրաինայի Առողջապահության նախարարության վերջին տվյալներով` կորոնավիրուսից վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 308-ով։ Վարակվածների ընդհանուր թիվը 251 է, հիվանդությունից ապաքինվել է 79 մարդ, մահացել` 73-ը։ |ria.ru||armenpress.am|15։37- Մեծ Բրիտանիայի Ազգային առողջապահության ծառայության քարտուղար Մեթ Հենկոկը հայտնել է, որ վարակի բռնկումից ի վեր երկրում կորոնավիրուսից մահացել է 19 բուժաշխատող։ |The Independent|14։01- Իռլանդիան երկարեցնում է սահմանափակումների ռեժիմը՝ մինչև մայիսի 5-ը, այս մասին հայտարարել է վարչապետ Լեո Վարադկարը։ Արգելվում է բարերի, ռեստորանների ու ոչ առաջնային անհրաժեշտության պարագաների խանութների աշխատանքը, մարդկանց տեղաշարժը սահմանափակվում է տնից առավելագույնը 2 կմ հեռավորությամբ։ |reuters.com|12։51- Ռուսաստանում կորոնավիրուսով վարակված լինելու կասկածով բիժշկների հսկողության տակ է մոտ 159 հազար քաղաքացի։ ««Ռոսպոտրեբնադզոր»-ի տվյալներով` ապրիլի 11-ի դրությամբ` բժշկական հսկողության տակ է գտնվում մոտ 159 հազար մարդ։ Իրականացվել է կորոնավիրուսի 1,18 մլն լաբորատոր հետազոտություն։ |armenpress.am|12։27- Կորոնավիրուսով վարակի տարածման հետ կապված բնակչության համար սահմանափակումների չեղարկումը չպետք է անտեղի հապճեպ լինի: Ինչպես նախազգուշացրել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը՝ դա կարող է հանգեցնել վարակի նոր ալիքի և զոհերի թվի աճի: ԱՀԿ ղեկավար Թեդրոս Ադանոմ Գեբրեյեսուսը պնդում է, որ սահմանափակումները վերացնելու հարցի շուրջ չպետք է շտապել՝ չնայած նման արգելքների բացասական տնտեսական ազդեցությանը: Նա հաստատել է, որ որոշ երկրներում նկատվում է դեպքերի թվի աճի տեմպերի դանդաղում: |aysor.am|12։02- Մոսկվայում նոր սահմանափակումներ են մտցվում։ Չեղյալ են հայտարարվում ապրիլի 22-ին ու 25-ին կայանալիք համաքաղաքային շաբաթօրյակները։ Մյուս շաբաթվանից աստիճանաբար կսկսի մտցվել անցաթղթային ռեժիմ։ Կանգնեցվում է գրեթե բոլոր կազմակերպությունների ու ընկերություններհ աշխատանքը՝ բացառությամբ պետական հիմնարկների, բժշկական հաստատությունների, սննդի, բժշկական պարագաների, անհատական պաշտպանիչ միջոցների արտադրությունների, պաշտպանության, կենսական կարևորության ենթակառուցվածքների ու մթերային խանութների։ Միաժամանակ, բոլոր աշխատող ձեռնարկությունները պետք է նվազագույնի հասցնեն տեղում աշխատողների թիվը։ 11։21- Այնքան ժամանակ, քանի դեռ բավարար թվով մարդիկ չեն պատվաստվել կորոնավիրուսի դեմ, մենք պետք է սահամանփակենք նրա տարածումը։ Ճանապարհներից մեկը ախտահարված ու իրենց հետ շփված մարդկանց գտնելն է։ Սակայն այս քայլը շատ մեծ ներխուժում է մարդու անձնական կյանքի մեջ, ու մենք պետք է կարգավորումները մշակենք շատ զգույշ, որպեսզի ապահովենք հարգանքը մարդու իրավունքների ու օրենքի ուժի նկատմամբ։ [Եվրոպական խորհրդի խորհրդարանական ասամբլեայի նախագահ Ռիկ Դաեմսի հայտարարությունը]11։16- Այսօր մենք պայքարում են աննախադեպ ճգնաժամի դեմ։ Կորոնավիրուսը լույսի արագությամբ խարխլել է մեր հասարակական ու տնտեսական կարգը ու այն չափի, որը մենք չէինք տեսել մեր կյանքում։ Ու մենք դեռ չենք կարող կանխորոշել, թե այն ինչքան կտևի ու որքան խորը կլինի։ Ամեն դեպքում, արդեն ակնհայտ է, որ համաշխարհային աճը 2020թ կլինի կտրուկ բացասական, ինչը դուք կտեսնեք մյուս շաբաթ հարապարակվելիք Աշխարհի տնտեսական քարտեզում։ Իրականում, մենք կանխատեսում ենք ամենխոշոր տնտեսական անկումը Մեծ ճգնաժամից հետո։ [Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավար տնօրեն Կրիստալինա Գեորգիևա]
21:45 - 11 ապրիլի, 2020
Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանից դեպի Երևան երրորդ չարտերային թռիչքը կիրականացվի ապրիլի 12-ին

Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանից դեպի Երևան երրորդ չարտերային թռիչքը կիրականացվի ապրիլի 12-ին

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունն իր ֆեյբուքյան էջում հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․ «Հայտնում ենք, որ Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանից դեպի Երևան երրորդ չարտերային թռիչքը (WZ4323) «Ռեդ Վինգս» ավիաընկերությունը կիրականացնի ապրիլի 12-ին (ժամը՝ 15։40-ին)։ Նշենք, որ իրականացվելիք չարտերային թռիչքով Հայաստան վերադարձող քաղաքացիների համալրվող ցուցակը պարբերաբար հրապարակվում է Facebook սոցիալական ցանցի դեսպանության էջում (@armembrus): Ցուցակագրված քաղաքացիները ապրիլի 12-ին (ժամը` 12.00-ին) պետք է մոտենան «Դոմոդեդովո» միջազգային օդանավակայանի |25| - |30| հաշվառման սեղաններին՝ նստեցման կտրոնի ստացման և ուղեբեռի հանձնման նպատակով։ Նշյալ թռիչքով Հայաստան վերադարձի առաջնահերթություն է տրվել՝ • Այն ՀՀ քաղաքացիներին, ովքեր Մոսկվա էին ժամանել այլ քաղաքներից Հայաստան մեկնելու նպատակով, բայց թռիչքների չեղարկման պատճառով չէին կորղացել մեկնել; • Այն ՀՀ քաղաքացիները, ովքեր այս օրերին գտնվում են դեսպանության կողմից տրամադրված հյուրանոցներում; • Մանկահասակ երեխաներ ունեցող ՀՀ քաղաքացիներին, մեծահասակներին, հետվիրահատական վերականգնման անհրաժեշտություն ունեցող և բուժման ցուցումով Հայաստան վերադարձողներին; ծայրաստիճան բարդ կացության մեջ հայտված քաղաքացիներին (նամակ-խնդրանքները ներկայացրած դեսպանության թեժ գծի և/կամ [email protected] էլ․հասցեի միջոցով): Եվս մեկ անգամ հիշեցնում ենք, որ վերոնշյալ թռիչքով Հայաստան վերադարձած ՀՀ քաղաքացիները ենթարկվելու են 14-օրյա պարտադիր կարանտինային ռեժիմի, այն է՝ վերջիններս օդանավակայանից տեղափոխվելու են կարանտինային ռեժիմի համար նախատեսված հատուկ վայր»:
18:42 - 11 ապրիլի, 2020
Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսի 1667 նոր դեպք |hetq.am|

Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսի 1667 նոր դեպք |hetq.am|

hetq.am: Վերջին օրվա ընթացքում Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսի 1667 նոր դեպք։ Այդ մասին հայտնում է Կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբը։ Այսպիսով, ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը Ռուսաստանում գերազանցել է 13,5 հազարը։ Մեկ օրվա ընթացքում մահացել է 12 պացիենտ, որոնցից 8-ը մահացել են Մոսկվայում, մեկական դեպքեր էլ գրանցվել են Մոսկվայի, Կալինինգրադի մարզերում, Խաբարովսկի և Ստավրոպոլի երկրամասերում։ Ընդհանուր առմամբ, Ռուսաստանում կորոնավիրուսից մահերի թիվը հասել է 106-ի։ Ապաքինվածների թիվը գերազանցում է 1000-ը։ Կորոնավիրուսի վարակի դեպքերը գրանցվել են երկրի 85 շրջաններից 82-ում։ Այս պահի դրությամբ, կորոնավիրուսի դեպքեր չեն արձանագրվել Նենեցական ինքնավար շրջանում, Ալթայի հանրապետությունում և Չուկոտկայում։ Շարունակությունը՝ hetq.am-ում։
18:08 - 11 ապրիլի, 2020
ՀՀ պաշտպանության նախարարը և ՌԴ դեսպանը ծանոթացել են կորոնավիրուսի հետազոտման շարժական լաբորատորիայի աշխատանքներին

ՀՀ պաշտպանության նախարարը և ՌԴ դեսպանը ծանոթացել են կորոնավիրուսի հետազոտման շարժական լաբորատորիայի աշխատանքներին

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը ապրիլի 11-ին ծանոթացել են Երևանում բացազատված Covid-19 վարակի հետազոտման շարժական լաբորատորիայի աշխատանքներին: Այս մասին տեղեկացնում է ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։Պաշտպանական գերատեսչության ղեկավարը զրուցել է շարժական լաբորատորիան սպասարկող անձնակազմի հետ, ծանոթացել առաջին նմուշառումների արդյունքներին, նախապես վարակազերծված լաբորատորիայում հետաքրքրվել դրա հնարավորություններով։Շարժական լաբորատորիան ՌԴ-ից Հայաստան է տեղափոխվել երկու պետությունների պաշտպանության նախարարների միջև ձեռք բերված պայմանավորվածության արդյունքում:Նոր կորոնավիրուսային վարակի տարածման կանխարգելման և հակահամաճարակային միջոցառումների կազմակերպմանն աջակցելու, ինչպես նաև հայ գործընկերներին այդ ոլորտում իրենց փորձն ու գիտելիքները փոխանցելու նպատակով Հայաստանում են նաև ՌԴ զինված ուժերի մասնագետները: ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության սպաները ռուս գործընկերների հետ արդեն իրականացնում են լաբորատոր հետազոտություններ, անցկացնում վերապատրաստման պարապմունքներ, քննարկումներ ընթացիկ աշխատանքների կազմակերպման վերաբերյալ։Հայաստան տեղափոխված Covid-19 վարակի հետազոտման շարժական լաբորատորիան կարող է հետազոտություններ իրականացնել ցանկացած տեղանքում և եղանակային բարդ պայմաններում՝ ապահովելով իրականացվող ստուգումների 99% ճշգրտություն:
15:21 - 11 ապրիլի, 2020
Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտարել է, որ նոր սահմանափակումներ է մտցնում մայրաքաղաքում |lenta.ru|

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտարել է, որ նոր սահմանափակումներ է մտցնում մայրաքաղաքում |lenta.ru|

lenta.ru: Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտարել է, որ նոր սահմանափակումներ է մտցնում մայրաքաղաքում։  Մասնավորապես, չեղյալ են հայտարարվում ապրիլի 22-ին ու 25-ին կայանալիք համաքաղաքային շաբաթօրյակները։ Մյուս շաբաթվանից աստիճանաբար կսկսի մտցվել անցաթղթային ռեժիմ։  Կանգնեցվում է գրեթե բոլոր կազմակերպությունների ու ընկերություններհ աշխատանքը, բացառությամբ պետական հիմնարկների, բժշկական հաստատությունների, սննդի, բժշկական պարագաների, անհատական պաշտպանիչ միջոցների արտադրությունների։ Ինչպես նաև արգելքը չի տարածվում ռազմաարդյունաբերական համալիրի, ավիացիայի ընկերությունների, Ռոսկոսմոսի և Ռոսատոմի վրա: Միաժամանակ, բոլոր աշխատող ձեռնարկությունները պետք է նվազագույնի հասցնեն տեղում աշխատողների թիվը։  Ժամանակավորապես կասեցվում են բոլոր շինարարական աշխատանքները բացառությամբ բուժհաստատությունների շինարաության, շարունակում են աշխատել մետրոն, գնացնքերը, վերգետնյա հասարակական տրանսպորտն ու օդանավակայանները։ Մյուա շաբաթվանից արգելվելու է նաև առանց արտոնգարի տաքսիների աշխատանքը։ Աղբյուրը՝ lenta.ru Թարգմանությունը՝ Լիլիթ Հարությունյանի
12:03 - 11 ապրիլի, 2020
Ստեղծված իրավիճակում կարևոր է ընդհանուր շուկայի առկայությունը․ ՌԴ վարչապետ

Ստեղծված իրավիճակում կարևոր է ընդհանուր շուկայի առկայությունը․ ՌԴ վարչապետ

Այսօր ԵԱՏՄ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների տեսակոնֆերանսի ընթացքում կողմերը ներկայացրել են երկրներում կորոնավիրուսի համավարակի պայմաններում իրականացվող տնտեսական միջոցառումները։  Ռուսաստանի վարչապետ Միշուստինը նշել է, որ կարևորը քաղաքացիների կյանքի ու առողջության պահպանումն է, ինչպես նաև՝ անդամ պետությունների սանիտարաէպիդեմիոլոգիական համագործակցությունը։  «Պետք է այնպես անել, որ հնգյակի անդամ պետությունները ապահովված լինեն անհրաժեշտ դեղորայքով ու բժշկական սարքավորումներով, պետք է շատացնել թեստավորումը։ Ռուսաստանն իր դաշնակիցներին արդեն փոխանցել է թեստավորման պարագաներ», - նշել է Միխայիլ Միշուստինը։  Բացի այդ, Ռուսաստանի վարչապետը շեշտել է ստեղծված իրավիճակում ընդհանուր շուկայի առկայության կարևորությունը․ «Մի շարք որոշումներ արդեն կայացվել են։ Մի շարք ապրանքներ ազատվում են ներկրման հարկերից։ Դրանք են ախտահանիչ նյութերը, անհատական պաշտպանության միջոցները, դիագնոստիկայի համար անհրաժեշտ ռեագենտները, բժշկական սարքավորումներն ու նյութերը։ Առաջին անգամ, ընդունվել է միասնական որոշում ժամանակավորապես արգելել նշված ապրանքների արտահանումը միության սահմաններից դուրս»։ Մյուս կարևոր քայլը, ըստ Միշուստինի, դա պետությեւնների տնտեսություններին ցույց տրվող աջակցությունն է։ Աղբյուրը՝ radiosputnik.ria.ru Թարգմանությունը՝ Լիլիթ Հարությունյանի
17:08 - 10 ապրիլի, 2020
Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը և ՌԴ ԱԳՆ դիվանագիտական ակադեմիան հայտարարում են 2020/21թթ. ուսումնական տարվա համար ընդունելություն

Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը և ՌԴ ԱԳՆ դիվանագիտական ակադեմիան հայտարարում են 2020/21թթ. ուսումնական տարվա համար ընդունելություն

ՀՀ ԱԳՆ-ն հայտնում է, որ Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը (МГИМО) և ՌԴ ԱԳՆ դիվանագիտական ակադեմիան հայտարարում են 2020/21թթ. ուսումնական տարվա համար ընդունելություն՝ Հայաստանի Հանրապետությանը հատկացված քվոտային տեղերի շրջանակներում: 2020/21թթ. ուսումնական տարվա համար МГИМО-ի կողմից ՀՀ հատկացված քվոտաների ընդհանուր քանակը 7-ն է՝ 5 բակալավրիատի և 2 մագիստրոսական ծրագրերի դիմելու հնարավորությամբ: Դիվանագիտական ակադեմիան տրամադրում է սահմանափակ քանակությամբ տեղեր՝ կախված ընդունելության քննություններում դիմորդների ցուցաբերած արդյունքներից: ՌԴ ԱԳՆ դիվանագիտական ակադեմիան առաջարկում է բակալավրի ծրագրեր հետևյալ ուղղություններով՝ 1. Միջազգային հարաբերություններ (քննական առարկաներ՝ ռուսերեն, օտար լեզու, պատմություն)2. Տնտեսագիտություն (քննական առարկաներ՝ ռուսերեն, օտար լեզու, պատմություն, մաթեմատիկա) Մագիստրոսական ծրագրեր՝ 1. Միջազգային հարաբերություններ (քննական առարկաներ՝ ռուսերեն, օտար լեզու, մասնագիտական առարկա)2. Տնտեսագիտություն (քննական առարկաներ՝ ռուսերեն, օտար լեզու, մասնագիտական առարկա)3. Իրավագիտություն (քննական առարկաներ՝ ռուսերեն, օտար լեզու, մասնագիտական առարկա): Տեղեկացնում ենք, որ առկա է նաև ասպիրանտուրայի համար դիմելու հնարավորություն։ Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտն առաջարկում է կրթական ծրագրեր հետևյալ ուղղություններով՝ 1. Միջազգային հարաբերություններ2. Տարածաշրջանագիտություն3. Քաղաքագիտություն4. Տնտեսագիտություն5. Իրավագիտություն6. Ժուռնալիստիկա7. Գովազդ և հանրային կապեր8. Առևտրային գործ МГИМО-ի բակալավրի ծրագրերին դիմողները պարտավոր են հանձնել ընդունելության քննություններ ռուսերեն և օտար լեզուներից, իսկ տնտեսագիտական ուղղությունն ընտրած թեկնածուները պետք է տիրապետեն մաթեմատիկական գիտելիքների: Մագիստրատուրայի դեպքում դիմորդները հանձնում են քննություն օտար լեզվից և մասնագիտական առարկայից: Միաժամանակ հայտնում ենք, որ ՀՀ-ին հատկացված քվոտաներով ուսումը վերոնշյալ ԲՈՒՀ-երում անվճար է, սակայն ուսումնառության ամբողջ ընթացքում կացության հետ կապված ծախսերը, ինչպես նաև ճանապարհածախսը պարտավորվում են հոգալ մասնակիցները: Հանրակացարաններում բնակությունը՝ տեղերի առկայության պարագայում նույնպես վճարովի է: Այլ մանրամասների ծանոթանալու, ինչպես նաև ծրագրերին մասնակցելու նպատակով դիմում-հայտ ներկայացնելու համար խնդրում ենք զանգահարել ՀՀ ԱԳՆ +37460-620-375 հեռախոսահամարով կամ գրել [email protected] էլ. հասցեին: МГИМО-ի ուսումնական ծրագրերին դիմելու վերջնաժամկետն է ս.թ. ապրիլի 23-ը, իսկ ՌԴ ԱԳՆ դիվանագիտական ակադեմիա դիմելու վերջնաժամկետը՝ մայիսի 7-ը: Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ․ - դիմում ՀՀ ԱԳ նախարարի անունով,- անձնագրի պատճեն,-ատեստատի պատճեն (բակալավրիատի դեպքում) /դիպլոմի պատճեն (մագիստրատուրայի դեպքում)՝ ներառյալ միջուկները,- արական սեռի դիմորդների պարագայում՝ կցագրման վկայականի կամ զինվորական գրքույկի պատճենները,- ինքնակենսագրություն՝ շարադրված ազատ ոճով,- 2 գունավոր լուսանկար 3X4 չափսի։ Ուշադրություն․ ​Ռուսաստանի Դաշնությունում կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված արտակարգ դրության պատճառով ծրագրին դիմելու և ընդունելության քննությունների ժամկետները, ինչպես նաև դրանց անցկացման ձևաչափը կարող են ենթարկվել փոփոխությունների:
14:42 - 10 ապրիլի, 2020
Ռուսաստանն առաջարկում է հետաձգել առցանց խանութներից ԵԱՏՄ երկրներ առանց մաքսատուրքերի ներմուծման շեմի իջեցումը
 |news.am|

Ռուսաստանն առաջարկում է հետաձգել առցանց խանութներից ԵԱՏՄ երկրներ առանց մաքսատուրքերի ներմուծման շեմի իջեցումը |news.am|

news.am: Արտասահմանյան առցանց խանութներից Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրներ ապրանքների առանց մաքսատուրքերի ներմուծման շեմի իջեցման հարցի քննարկումը կորոնավիրուսի տարածման հետ կապված իրավիճակի պատճառով պետք է հետաձգվի առնվազն մինչեւ 2021 թվականի կեսերը: Այս մասին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ)  խորհրդի արտահերթ նիստին հայտարարել է պետքարտուղար, ՌԴ ֆինանսների փոխնախարար Ալեքսեյ Սազանովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: «Կարծում ենք, որ շեմերի փոփոխման հարցը չարժե քննարկել առնվազն մինչեւ հաջորդ տարվա կեսը եւ հնարավոր է` ավելի երկար: Այժմ մեզ համար ամենակարեւոր խնդիրը անհրաժեշտ ենթակառուցվածքների ստեղծումն է` միջսահմանային առցանց առեւտրի ընթացակարգերի պարզեցման համար»,- ասել է փոխնախարարը, որին մեջբերում է Ռուսաստանի կառավարության մամուլի ծառայությունը: Առաջարկվում է նաեւ առցանց առեւտրի օպերատորի ինստիտուտ ստեղծել, որը ինքնուրույն կհայտարարագրի ապրանքները եւ մաքսատուրքեր կվճարի գնորդի փոխարեն: Սա էապես կարագացնի մաքսային վարչարարությունը եւ կպարզեցնի ընթացակարգերն առցանց առեւտրի շրջանակներում: Ապրիլի 10-ին Եվրասիական միջկառավարական խորհուրդը նախատեսում է քննարկել միջազգային էլեկտրոնային առեւտրի շրջանակներում անձնական օգտագործման ապրանքների` առանց մաքսատուրքերի ներմուծման հարցերի կանոնակարգման մոտեցումները, ինչպես նաեւ` ԵԱՏՄ պետությունների միջեւ ազգային արժույթներով ներմուծման մաքսատուրքերի վճարման վերաբերյալ ԵԶԲ նախաձեռնությունը:  
20:40 - 09 ապրիլի, 2020
«S7» ավիաընկերությունը «Դոմոդեդովոյում» դեպի Երևան տոմսեր է վաճառել, հետո չեղարկել չվերթը 
 |armtimes.com|

«S7» ավիաընկերությունը «Դոմոդեդովոյում» դեպի Երևան տոմսեր է վաճառել, հետո չեղարկել չվերթը |armtimes.com|

armtimes.com: Ապրիլի 7-ին «S7» ավիաընկերությունը «Դոմոդեդովո» օդանավակայանում բացել է Մոսկվա- Երևան տոմսերի վաճառք: Չվերթը հայտարարվել է ապրիլի 8-ին՝ Մոսկվայի ժամանակով 12-40: Օդանավակայանում հավաքված ՀՀ քաղաքացիների մի մասը, մոտ հիսուն ուղևոր, ովքեր չէին հասցրել տեղավորվել Մոսկվայից դեպի Երևան ապրիլի 6-ին և 7-ին կայացած «Ռեդ Վինգս» ավիաընկերության հատուկ չվերթում, տոմսեր են գնել «S7» ավիաընկերությունից: Թռիչքից ժամեր առաջ, երբ կայացել է հաշվառումը և ընդունվել ուղեբեռը, ավիաընկերության ներկայացուցիչը հայտարարել է ուղևորներին, որ նախատեսված չվերթը չեղարկվել է և նրանք կարող են վերադարձնել տոմսերը կամ դրանց փոխարեն ստանալ սերտիֆիկատներ: Տոմսերը արժեցել են մոտ 16 000 ռուբլի: Հարցին, թե ինչու է ավիաընկերությունը չեղարկել թռիչքը, եթե բացել է տոմսերի վաճառք և սկսել հաշվառում, «S7»-ի օդանավակայանում հերթապահ ներկայացուցիչը պատասխանեց, որ այդ խնդիրը իրենց ընկերության իրավասության տիրույթում չէ: Իրենց ասել են, որ կարող են բացել տոմսերի վաճառք, նախատեսվում է թռիչք, իսկ հետո էլ հրամայել են չեղարկել այն և ետ վերադարձնել տոմսերը: Թե ո՞րն է նման որոշման պատճառը, պատկան մարմիններից որ մեկն է նման հրաման իջեցրել, ներկայացուցիչը ասել չի կարող: Ինչ վերաբերում է նրան, թե առաջիկայում «S7»-ը կիրականացն՞ի թռիչք դեպի Երևան, թե ոչ, ներկայացուցիչը ասում է, որ հնարավոր է ապրիլի 13-ին կամ 14-ին նման հնարավորություն լինի, սակայն, դա հաստատ չէ և կրկին կախված է նրանից, թե ավիաընկերությունը համապատասխան թույլտվություն կստանա, թե՝ ոչ: Այս պահին «Դոմոդեդովոյում» հավաքված են շուրջ հիսուն ՀՀ քաղաքացիներ, այդ թվում կանայք, որոնք գիշերել են օդանավակայանում և հրաժարվում են տեղափոխվել հյուրանոցներ՝ պատճառաբանելով, թե վախենում են լքել տարածքը՝ հանկարծ ու տոմսերի վաճառք կսկսվի և իրենք կրկին չեն հասցնի գնել: Նրանք հիմնականում տարանցիկ չվերթների ուղևորներ են՝ ժամանած Ռուսաստանի տարբեր քաղաքներից: Վերջիններս բողոքում են, որ նախորդ օրերին իրենք գիշերել են հյուրանոցներում, սակայն, մինչ հաղթահարել են հյուրանոցից դեպի օդանավակայան ընկած մեծ տարածությունը և հասել օդանավակայան՝ «Ռեդ Վինգս» ավիաընկերության հատուկ չվերթի տոմսերը սպառված են եղել ու այժմ չեն ցանկանում կրկին նույն բախտին արժանանալ: Քաղաքացիները հայտնում են, որ ՌԴ-ում ՀՀ դեսպանության և այլ մարմինների կողմից իրենց պարբերաբար առաջարկվում է գիշերակացի տեղ և սնունդ, սակայն, օրինակ, նրանց մի մասն այսօր հրաժարվել է թե գիշերակացի տեղից, և թե առաջարկված սննդից: Սնվել են իրենց հաշվին և ունեն միայն մեկ պահանջ՝ կազմակերպել իրենց վերադարձը դեպի Հայաստան: Նաիրա ԲաղդասարյանՄոսկվա 
19:52 - 09 ապրիլի, 2020
Դեսպանությունը կաջակցի ՀՀ քաղաքացիներին Ռուսաստանում շինարարական ոլորտում աշխատանքի տեղավորվելու հարցում

Դեսպանությունը կաջակցի ՀՀ քաղաքացիներին Ռուսաստանում շինարարական ոլորտում աշխատանքի տեղավորվելու հարցում

Ռուսաստանում ՀՀ դեսպանությունը ջանքեր է գործադրում հնարավոր աջակցություն ցուցաբերելու այն ՀՀ քաղաքացիներին, ովքեր արտագնա աշխատանքի նպատակով ժամանել էին Ռուսաստան և ստեղծված իրավիճակի հետևանքով կորցրել աշխատանքն ու հայտնվել դժվար կացության մեջ։   Շինարարական ոլորտում աշխատանքի կարիք ունեցող անհատները, խմբերը կարող են իրենց տվյալներն ուղարկել հետևյալ էլ. հասցեին՝ [email protected]։Անհրաժեշտ է նամակում նշել անուն, ազգանունը, խմբի պարագայում՝ անդամների թիվը, մասնագիտացումը (օր․՝ ճանապարհային շինարարություն), հետադարձ կապի ապահովման համար հեռախոսահամարը։   Նշյալ հարցով կապ կարող եք հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ + 7 (966) 118-89-84։    Նշենք, որ դեսպանությունը ռուսաստանաբնակ մեր հայրենակիցների կողմից պարբերաբար ստանում է տեղեկատվություն ՌԴ տարբեր շրջաններում շինարարական ոլորտում հնարավոր աշխատանքային պայմաններով ապահովելու վերաբերյալ։   Անհրաժեշտության դեպքում գործատուների կողմից կապահովվի ՌԴ-ի տարբեր շրջաններ քաղաքացիների տեղափոխման հարցը։
17:44 - 09 ապրիլի, 2020
Աշխարհում վարակվածների թիվն անցել է 1.5 միլիոնը․ COVID-19 |armenpress.am|

Աշխարհում վարակվածների թիվն անցել է 1.5 միլիոնը․ COVID-19 |armenpress.am|

armenpress.am: v dir="auto"> Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվը հասել է 1 միլիոն 519 հազար 195-ի: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 88 հազարը: Ապաքինվել է ավելի քան 330 հազար մարդ: Վիրուսից վարակվածների թվով առաջին տեղում հայտնված ԱՄՆ-ում 435 հազար 160 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվըժ 14 հազար 797 է: Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում գտնվող Իսպանիայում հաստատված դեպքերի թիվը կազմում է 148 հազար 220: Իսպանիայում մահացության ցուցանիշը կազմում է 14 հազար 792: Մահացության ցուցանիշով երկու երկրները գրեթե հավասար են: Իտալիան վարակվածների թվով երրորդն է: Այստեղ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 139 հազար 422 է: Վարակից մահացել է 17 հազար 669 մարդ: Կորոնավիրուսից վարակվածության ցուցանիշով հաջորդը Գերմանիան է. եվրոպական այդ երկրում գրանցվել է 113 հազար 296 հաստատված դեպք, մահացությունը՝ 2 հազար 300-ից ավելին է:  Վարակվածության ցուցանիշով Գերմանիային հաջոդում է Ֆրանսիան, որտեղ 112 հազար 950 հաստատված դեպք կա, մահացել է 10 հազար 869 մարդ:   Վարակի ծագման երկիր Չինաստանն առանձնանում է 81 հազար 865 ընդհանուր, 63 նոր դեպքով։ Չինաստանում մահացել է 3 հազար 335 մարդ։ Իրանում հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 64 հազար 586 է: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 3 հազար 993: Մեծ Բրիտանիայում հաստատված դեպքերի թիվը 60 հազար 733 է, Թուրքիայում՝ 38 հազար 226 է, Բելգիայում՝ 23 հազար 403 է, Շվեյցարիայում՝ 23 հազար 280 է: Վրաստանում կորոնավիրուսով վարակվածության հաստատված 211 դեպք կա, Ռուսաստանում` 8 հազար 672: ՌԴ-ում մահացել է 63 մարդ: Արաբական երկրներից Միացյալ Էմիրություններում վարակվածների թիվը կազմում է 2 հազար 659, այստեղ գրանցվել է մահացության 12 դեպք: Կատարում կորոնավիրուսով վարակվել է 2 հազար 210 մարդ: Վարակից մահվան 6 դեպք է արձանագրվել: Արաբական վերը նշված երկրների համեմատ մահացության ցուցանիշը բարձր է Եգիպտոսում, այստեղ 103 մարդ է մահացել, սակայն ցածր է վարակվածության թիվը: Հաստատված ընդհանուր դեպքերի թիվը կազմում է 1560: Իրաքում վարակվածների թիվը 1202 է, մահացության ցուցանիշը 69 է: Քուվեյթում գրանցվել է մահացության 1 դեպք, վարակվածության՝ 855: Սիրիայում հաստատվել է 19 դեպք, մահացել է 2 մարդ: Լիբիայում գրանցվել է վարակվածության 21, մահվան 1 դեպք: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 204-ը:
11:05 - 09 ապրիլի, 2020