Ֆրանսիա

Ֆրանսիական Հանրապետություն, ունիտար կիսանախագահական հանրապետություն Արևմտյան Եվրոպայում՝ իր մի քանի անդրծովյան տարածքներով և կղզիներով, որոնք տեղակայված են Հնդկական, Խաղաղ և Ատլանտյան օվկիանոսներում։ Մայրցամաքային Ֆրանսիան ձգվում է Միջերկրական ծովից մինչև Անգլիական նեղուց և Հյուսիսային ծով, Հռենոսից մինչև Ատլանտյան օվկիանոս։ Տարածքը՝ 674,843 կմ², բնակչության թիվը 2020-ի տվյալներով ավելի քան 65 միլիոն է։

Ֆրանսիայի մայրաքաղաքը Փարիզն է, պետական լեզուն ֆրանսերենը։

Բայդենը եւս մեկ հեռախոսազրույց է վարել Մակրոնի հետ |armenpress.am|

Բայդենը եւս մեկ հեռախոսազրույց է վարել Մակրոնի հետ |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի նախագահներ Ջո Բայդենը եւ Էմանուել Մակրոնը փետրվարի 6-ին հեռախոսով քննարկել են Ուկրաինայի շուրջ իրադրությունը: Զրույցը կայացել Է Մոսկվա Ֆրանսիայի պետության ղեկավարի այցի նախօրյակին: «Ղեկավարները քննարկել են գործադրվող դիվանագիտական ջանքերը եւ դիմադարձման ջանքներն ի պատասխան Ուկրաինայի հետ սահմանին Ռուսաստանի զինված ուժերի շարունակվող կուտակման, ինչպես նաեւ հավաստել են Ուկրաինայի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության պաշտպանությունը: Նրանք պայմանավորվել են, որ իրենց անձնախմբերը կպահապանեն կապը եւ կշարունակեն կոնսուլտացիաները մեր դաշինկիցների եւ գործընկերների, այդ թվում Ուկրաինայի հետ»,- ասված Է հաղորդագրության մեջ, որը տարածել Է Սպիտակ տունը: Սա արդեն ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի նախագահների երկրորդ հեռախոսազույցն Է շաբաթվա ընթացքում, նախորդը կայացել Էր փետրվարի 2-ին: Փետրվարի 7-ին նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում կընդունի իր ֆրանսիացի պաշտոնակցին: Ինչպես հայտնել Է Ռուսաստանի պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, ղեկավարները, որոնք երեք անգամ հեռախոսով զրուցել են վերջին երկու շաբաթվա ընթացքում, մտադիր են արծարարծել շատ թեմաներ: Փետրվարի 8-ին Ֆրանսիայի նախագահը պլանավորում Է այցելել Ուկրաինա: Ինչպես իր հերթին տեղեկացրել Է Ֆրանսիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Գաբիել Ատալը, Մակրոնի այցերը Մոսկվա եւ Կիեւ կդառնան Ուկրաինայի շուրջ իրադրության ապաԷսկալացման՝ Փարիզի ջանքերի շարունակությունը: Վերջին ժամանակներս Արեւմուտքի երկրներում, ինչպես նաեւ Կիեւում հնչում են հայտարարություններ Ուկրաինայի տարածք Ռուսաստանի հնարավոր ներխուժման մասին: Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարն ավելի վաղ նման տեղեկատվությունը որակել Է լարվածության սին եւ անպատասխանատու բորբոքում: Նա ընդգծել Է, որ Ռուսաստանը ոչ մեկի համար սպառնալիք չի ներկայացնում եւ հիշեցերել Է, որ ռուսական զորքերի բոլոր տեղաշարժերը տեղի են ունենում իր սեփական տարածքում: Ըստ որում նա չի բացառել սադրանքների հնարավորությունն՝ այդ հայտարարությունների արդարացման համար, եւ նախազգուշացրել Է, որ Ուկրաինայի հարավ - արեւելքում ճգնաժամի ուժային լուծման փորձերը կունենան ամենալուրջ հետեւանքները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
11:14 - 07 փետրվարի, 2022
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի, Իլհամ Ալիեւի, Էմանուել Մակրոնի, Շառլ Միշելի հեռավար հանդիպումը

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի, Իլհամ Ալիեւի, Էմանուել Մակրոնի, Շառլ Միշելի հեռավար հանդիպումը

Փետրվարի 4-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի՝ Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ և մասնակցությամբ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հեռավար հանդիպումը:Կողմերը մտքեր են փոխանակել առկա հումանիտար խնդիրների լուծման, երկու երկրների ինքնիշխանության և իրավազորության ներքո տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման, ՀՀ-ԱՀ սահամանագոտում լարվածության նվազեցման և սահմանազատման, Լեռնային Ղարաբաղ միջազգային կազմակերպությունների ելումուտի, ինչպես նաև հարցերի լայն շրջանակի վերաբերյալ։ Վարչապետ Փաշինյանն ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի համանախագահության ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ կարգավորման և խաղաղության համաձայնագրի կնքման անհրաժեշտությունը։
20:41 - 04 փետրվարի, 2022
Ռուսաստանը՝ լավագույն գործընկեր, Թուրքիան ու Ադրբեջանը՝ մեծագույն սպառնալիք․ ՄՀԻ հետազոտության տվյալները

Ռուսաստանը՝ լավագույն գործընկեր, Թուրքիան ու Ադրբեջանը՝ մեծագույն սպառնալիք․ ՄՀԻ հետազոտության տվյալները

Միջազգային հանրապետական ինտիտուտը հրապարակել է  Հայաստանի բնակչության շրջանում արված հանրային կարծիքի հետազոտությունը: Տվյալները հավաքվել են 2021 թ․-ի նոյեմբերի 22-ից դեկտեմբերի 5-ը ընկած ժամանակահատվածում՝ հեռախոսազանգերի միջոցով։  Հարցմանը մասնակցել է 1512 չափահաս բնակիչ։ Ի թիվս այլնի՝ բնակիչները պատասխանել են նաև արտաքին քաղաքականության վերաբերող հարցերի։ Ռուսաստանը՝ լավագույն գործընկեր Այսպես․ հարցվածների 57%-ը կարծիք է հայտնել, որ Հայաստանի լավագույն  2 գործընկերներից մեկը Ռուսաստանի Դաշնությունն է, 50%-ը՝ Ֆրանսիան, 38 %-ը՝ ԱՄՆ-ն։  Ո՞ր 2 պետություններն եք համարում Հայաստանի լավագույն գործընկերը Ռուսաստանը առաջին տեղում է նաև որպես լավագույն տնտեսական գործընկեր։ Հարցվածների 61%-ը համարել է, որ Ռուսաստանն է Հայաստանի լավագույն 2 տնտեսական գործընկերներից մեկը, 40%-ը այդպիսի գործընկեր է  համարել Իրանին, 29%-ը՝ Չինաստանին, ԱՄՆ-ն՝ 16%-ին։ Ո՞ր 2 պետություններն եք համարում Հայաստանի լավագույն տնտեսական գործընկերը Ռուսաստանը առաջատար է նաև անվտանգային տեսանկյունից։ Բնակիչների 64%-ը կարծում է, որ Հայաստանի 2 կարևորագույն անվտանգային գործընկերներից մեկը Ռուսաստանն է, 32%-ը այդպիսի գործընկեր է համարել Ֆրանսիային, 31%-ը՝ Իրանին։ Ո՞ր 2 պետություններն եք համարում Հայաստանի անվտանգային ամենակարևոր գործընկերը   Թուրքիան, Ադրբեջանն ու Ռուսաստանը՝ մեծագույն սպառնալիք Հայաստանի համար քաղաքական ամենամեծ սպառնալիքը, ըստ հարցվածների 90%-ի, Թուրքիան է: 77%-ը այդպիսի երկիր է համարել Ադրբեջանը։ Հարցվածների 15%-ի կարծիքով՝ Հայաստանի ամենամեծ քաղաքական սպառնալիքը Ռուսաստանն է։ Հայաստանի համար ո՞ր 2 պետություններն են ամենամեծ քաղաքական սպառնալիքը Հայաստանի համար տնտեսական մեծագույն սպառնալիքը, հարցվածների 68%-ի կարծիքով, Թուրքիան է։  52%-ը այդպիսի երկիր է համարել Ադրբեջանը։ 17%-ի կարծիքով՝ Ռուսաստանն է Հայաստանի համար ամենամեծ տնտեսական սպառնալիք հանդիսացող երկու երկրներից մեկը։  Հայաստանի համար ո՞ր 2 պետություններն են ամենամեծ տնտեսական սպառնալիքը Իսկ բնակիչների 88%-ի կարծիքով՝ Հայաստանի անվտանգության ամենամեծ սպառնալիքը  Թուրքիան է,  81%-ը՝ Ադրբեջանը, 11%-ը՝ Ռուսաստանը։  Հայաստանի համար ո՞ր երկու պետություններն են անվտանգության տեսանկյունից ամենամեծ սպառնալիքը  
16:09 - 03 փետրվարի, 2022
Բայդենը և Մակրոնը հեռախոսով քննարկել են Ռուսաստանի գործողությունները |azatutyun.am|

Բայդենը և Մակրոնը հեռախոսով քննարկել են Ռուսաստանի գործողությունները |azatutyun.am|

azatutyun.am: Երեկ երեկոյան Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի նախագահները հեռախոսով քննարկել են Ռուսաստանի գործողությունները, որը «շարունակում է ռազմական ուժ կուտակել Ուկրաինայի հետ սահմանի մոտ», ասված է Սպիտակ տան մամուլի ծառայության հաղորդագրությունում։ Ջո Բայդենն ու Էմանյուել Մակրոնը վերահաստատել են իրենց աջակցությունը Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը և քննարկել են համակարգումը ինչպես դիվանագիտության մեջ, այնպես էլ «Ուկրաինա հետագա ներխուժման դեպքում Ռուսաստանի դեմ արագ և խիստ տնտեսական պատժամիջոցներ կիրառելու» համար, նշված է հաղորդագրությունում։ Բայդենը և Մակրոնը նաև պայմանավորվել են, որ իրենց թիմերը սերտ շփումներ կպահպանեն՝ ներառյալ ՆԱՏՕ-ի և Եվրամիության շրջանակում, որպեսզի մշակեն «համակարգված և ինտեգրված մոտեցում այս խնդիրների լուծման համար»:
10:08 - 03 փետրվարի, 2022
Ֆրանսիա կատարելիք այցին ընդառաջ Զարեհ Սինանյանը հանդիպել է Անն Լույոյի հետ

Ֆրանսիա կատարելիք այցին ընդառաջ Զարեհ Սինանյանը հանդիպել է Անն Լույոյի հետ

Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն այսօր հանդիպել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյի հետ՝ քննարկելու Ֆրանսիայի հայ համայնք իր առաջիկա այցի մանրամասները: Սա Գլխավոր հանձնակատարի առաջին այցն է լինելու Ֆրանսիա և տևելու է փետրվարի 8-19-ը:   Այցի ընթացքում Զարեհ Սինանյանը կմասնակցի Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի (CCAF) ամենամյա ընթրիքին։ Այնուհետև հանդիպումներ կլինեն հայկական կազմակերպությունների և կառույցների ներկայացուցիչների, քաղաքական գործիչների հետ, ինչպես նաև այցելություններ համայնքային եկեղեցիներ, դպրոցներ և մշակութային կենտրոններ:   Զարեհ Սինանյանն ընդգծել է ֆրանսահայ համայնքի կարևոր դերակատարությունը և այս դժվարին ժամանակներում անսասան աջակցությունը Հայաստանի ժողովրդին ու պետությանը։   Գլխավոր հանձնակատարը նշել է, որ Ֆրանսիա այցի առաջին նպատակն է համայնքին ներկայացնել սփյուռքի հետ աշխատանքի քաղաքականությունն ու ծրագրերը, ինչպիսիք են «իԳործ»-ը, Հայրենադարձության և ինտեգրման կենտրոնը, «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագիրը և այլն, ինչպես նաև քաջալերել ֆրանսահայերին մասնակցություն ունենալ այս գործընթացներին։ Այցի երկրորդ նպատակն է քննարկել համայնքի և Հայաստանի միջև համագործակցության զարգացմանն ուղղված հետագա քայլերը:   Դեսպանը մեծ հետաքրքրություն է ցուցաբերել այս նախաձեռնության նկատմամբ և ընդգծել Ֆրանսիայի քաղաքացիական հասարակության մեջ և մեր երկու երկրների միջև հարաբերությունների ամրապնդման գործում ֆրանսահայերի կարևոր դերը, հատկապես՝ տնտեսական, մշակութային և հումանիտար ոլորտներում:   Դեսպանը և Գլխավոր հանձնակատարը պայմանավորվածություն են ձեռք բերել կրկին հանդիպել Ֆրանսիա կատարած այցի ավարտին՝ մտքերի փոխանակման և Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի և Ֆրանսիայի դեսպանատան միջև համագործակցության խորացման նպատակով՝ ի շահ ֆրանս-հայկական երկկողմ հարաբերությունների:  
19:48 - 01 փետրվարի, 2022
ԿԳՄՍ փոխնախարարն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանին

ԿԳՄՍ փոխնախարարն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին. տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։ Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստանի կրթական համակարգի զարգացմանը միտված հայ-ֆրանսիական համագործակցության ընդլայնմանը, այդ թվում՝ կրթության տարբեր մակարդակներում ֆրանսերենի ուսուցման բարելավմանը: Նախարարի տեղակալը նշել է, որ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանն անդամակցությունից ի վեր մեր երկրում բավականին տարողունակ կրթական ծրագրեր են իրականացվում, և այս հանդիպումը հերթական առիթն է քննարկելու համագործակցության ընդլայնման ներուժը և ուղենշելու զարգացման հեռանկարները: Դեսպան Անն Լույոն իր հերթին ընդգծել է երկկողմ և բազմաշերտ համագործակցության օրակարգի ընդլայնման ու խորացման անհրաժեշտությունը: Նա անդրադարձել է ՀՀ հանրակրթական դպրոցներում ֆրանսերենի խորացված ուսուցման կազմակերպման ծրագրին, որը, ըստ դեսպանի, կնպաստի Հայաստանում ֆրանսերենի զարգացմանը և հանրակրթական դպրոցներում ֆրանսերենի դասավանդման արդյունավետության բարձրացմանը: Որպես հաջողված օրինակ՝ դեսպանն ընդգծել է Երևանի թիվ 119 դպրոցում ֆրանսերենի ուսուցման փորձն այլ հաստատություններում տարածելու հնարավորությունը: Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև ֆրանսերենի դասավանդման գնահատման կազմակերպմանը, որը հնարավորություն կտա բացահայտելու առկա խնդիրներն ու ուղենշելու գործնական քայլեր ֆրանսերենի ուսուցման բարելավման համար: Ֆրանսերենի ուսուցիչների վերապատրաստման կազմակերպման շրջանակում նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն առաջարկել է դիտարկել Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնի հետ համագործակցության հնարավորությունը: Կողմերն անդրադարձել են նաև Հայաստանի նախնական և միջին մասնագիտական հաստատությունների կրթական ծրագրերի զարգացման համագործակցությանը: Ողջունելով այս ուղղությամբ արդեն իսկ կատարված առանձին քայլերը՝ Արթուր Մարտիրոսյանը շեշտել է երկկողմ ձևաչափով նմանօրինակ նախաձեռնությունների կյանքի կոչումը մի փուլում, երբ կրթություն-աշխատաշուկա կապի զարգացման համատեքստում գերակա է ՄԿՈՒ հաստատություններում նոր մասնագիտությունների ներդրումը, կրթական ծրագրերի վերափոխումը, մասնավորապես՝ դուալ կամ աշխատանքի վրա հիմնված կրթական ծրագրերի ներդրումը՝ կարևորելով ֆրանսիական փորձն ինչպես գյուղատնտեսության, այնպես էլ մասնագիտական կրթության այլ ոլորտներում: Կողմերը քննարկել են Հայաստանում ֆրանսիական համալսարանի՝ որպես կրթական և հետազոտական ներդրումային ծրագրեր իրականացնող բուհի գործունեությանն առնչվող հարցեր: Երկուստեք կարևորվել է մեր երկրում այդ համալսարանի գործունեության զարգացումը, այդ թվում՝ գիտահետազոտական բաղադրիչի զարգացման միջոցով: Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակում ԿԳՄՍ նախարարության համակարգման ոլորտներում իրականացվող ծրագրերի ընդլայնման և համագործակցության խորացման այլ հարցերի:
15:34 - 01 փետրվարի, 2022
Պուտինը Մակրոնի հետ զրույցում մեկնաբանել է անվտանգության երաշխիքների հարցով Արևմուտքի պատասխանը |tert.am|

Պուտինը Մակրոնի հետ զրույցում մեկնաբանել է անվտանգության երաշխիքների հարցով Արևմուտքի պատասխանը |tert.am|

tert.am: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցում հայտարարել է, որ Մոսկվան ուշադիր կուսումնասիրի Արևմուտքի պատասխաններն անվտանգության երաշխիքների առաջարկներին և դրանից հետո կկողմնորոշվի հետագա գործողությունների հարցում: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:«Վլադիմիր Պուտինն ընդգծել է, որ ռուսական կողմը ուշադիր ուսումնասիրում է հունվարի 26-ին ստացված ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի գրավոր պատասխաններն անվտանգության երաշխիքների մասին, ինչից հետո կկողմնորոշվի իր անելիքների հարցում»,- ասվում է հաղորդագրության մեջ:Պուտինը զրույցի ընթացքում նշել է, որ ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն հաշվի չեն առել Ռուսաստանի սկզբունքային մտահոգությունները:«Ամերիկյան և նատոյական պատասխաններում այդպես էլ հաշվի չի առնվել ՌԴ-ի սկզբունքային մտահոգությունները, ինչպիսին են ՆԱՏՕ-ի ընդլայնման անթույլատրելիությունը, ռուսական սահմանի մոտ սպառազինման հարվածային համակարգերի տեղակայումը, ինչպես նաև Եվրոպայում ՆԱՏՕ-ի ռազմական ներուժի և ենթակառուցվածքների վերադարձը 1997 թվականի դիրքեր, երբ ստորագրվել էր Ռուսաստան-ՆԱՏՕ հիմնարար ակտը»,- ասվում է Կրեմլի հաղորդագրության մեջ:
17:57 - 28 հունվարի, 2022
Ֆրանսիայի ԱԳ նախարարը հորդորել է գործընկերներին շարունակել երկխոսությունը Ռուսաստանի հետ

 |armenpress.am|

Ֆրանսիայի ԱԳ նախարարը հորդորել է գործընկերներին շարունակել երկխոսությունը Ռուսաստանի հետ |armenpress.am|

armenpress.am: Ֆրանսիան կոչ է անում Եվրամիության և ՆԱՏՕ-ի իր գործընկերներին անել հնարավոր ամեն բան՝ շարունակելու երկխոսությունը Ռուսաստանի հետ: Այս մասին Ֆրանսիայի Սենատում հունվարի 26-ին հայտարարություն է արել արտգործնախարար Ժան-Իվ Լե Դրիանը՝ մեկնաբանելով Ուկրաինայի շուրջ ստեղծված իրադրությունը: «Չեմ թաքցնի, որ իրադրությունը շատ լարված է: ԵՄ և ՆԱՏՕ-ի մեր գործընկերների հետ մենք ձգտում ենք դադարեցնել էսկալացիան»,- ասել է նա: Արտգործնախարարը տեղեկացրել է, որ բոլորը միակարծիք են, որ Ուկրաինայի տարածքային ամբողջականության նկատմամբ ոտնձգությունների պարագայում անհրաժեշտ են մասշտաբային պատժամիջոցներ: «Մենք աշխատում ենք դրա շուրջ: Այդուհանդերձ, անհրաժեշտ է անել ամեն բան, որպեսզի Ռուսաստանի հետ երկխոսությունը շարունակվի և որ մենք նպաստեն լարվածության թոթափմանը»,- հայտարարել է Ժան-Իվ Լե Դրիանը:
20:28 - 26 հունվարի, 2022
ՀՀ ՄԻՊ-ը Ֆրանսիայի դեսպանի հետ քննարկել է մարդու իրավունքներին առնչվող մի շարք հարցեր

ՀՀ ՄԻՊ-ը Ֆրանսիայի դեսպանի հետ քննարկել է մարդու իրավունքներին առնչվող մի շարք հարցեր

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոյին։Հանդիպմանը քննարկվել են մարդու իրավունքներին առնչվող մի շարք հարցեր (լրագրողների մասնագիտական աշխատանք, կանանց ու երեխաների իրավունքներ և այլն):Արման Թաթոյանը դեսպանին է ներկայացրել 2021թ. դեկտեմբերին Ֆրանսիա իր այցի հետ կապված մանրամասներ։ Նա նշել է, որ Փարիզում կարևոր խորհրդակցություններ է անցկացրել Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունում: Դրանից բացի, Հայ դատի հանձնախմբի հրավերով հանդիպումներ է ունեցել Ֆրանսիայի Սենատում Սենատի անդամների ու Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորների, Ֆրանսիայի իրավունքների պաշտպանի, Լիոնի, Բուրգ Լե Վալանսի, Նիցցայի, Մարսելի, Դեսինի ղեկավարների հետ և այլն: Հանդիպումներ են եղել նաև Հայկական սփյուռքի առաջնորդների հետ:Արման Թաթոյանը դեսպանին տեղեկացրել է, որ այցի ընթացքում մանրամասն քննարկել է հետպատերազմական շրջանում մարդու իրավունքների վիճակի, Հայաստանի բնակիչների իրավունքների երաշխավորման նպատակով անվտանգության գոտու ստեղծման անհրաժեշտության հետ կապված հարցեր։ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը շնորհակալություն է հայտնել դեսպանին, որ Ֆրանսիայի իշխանությունները Ֆրանսիայի հայ համայնքի իրավունքների հարցերն ուշադրության ներքո են պահում:
21:56 - 25 հունվարի, 2022
Միջուկային խնդրի շուրջ բանակցություններում կա լավ առաջընթաց. Իրանի ԱԳՆ |azatutyun.am|

Միջուկային խնդրի շուրջ բանակցություններում կա լավ առաջընթաց. Իրանի ԱԳՆ |azatutyun.am|

azatutyun.am: Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Սայեդ Խաթիբզադեհը շաբաթական ասուլիսում հայտարարել է, որ Վիեննայում Իրանի միջուկային խնդրի շուրջ բանակցությունները «ճիշտ ուղու վրա են և գրանցել են լավ առաջընթաց»: Նրա փոխանցմամբ, «բանակցող կողմերի միջև առկա տարաձայնությունները մի շարք հարցերի շուրջ կարգավորվել են»։ «Ամենակարևորն այն է, որ բոլոր կողմերը համաձայն են, որ Միացյալ Նահանգները հետագայում չպետք է նորից հրաժարվի հնարավոր գործարքից», - ասել է Խահթիբզադեհը: Իրանը կարևորում է հնարավոր համաձայնության վերաբերյալ հստակ երաշխիքների տրամադրումը: Խաթիբզադեհը նշել է, որ Միացյալ Նահանգները դեռ պատրաստ չէ ընդունել Իրանի առաջարկած մի շարք գործնական գաղափարներ: Նա Վաշինգտոնին կոչ է արել՝ հնարավորինս արագ որոշումներ կայացնել Թեհրանի հետ պահպանվող տարաձայնությունների վերաբերյալ: Թեհրանը բանակցությունները շարունակելու համար պահանջում է Միացյալ Նահանգների սահմանած պատժամիջոցների չեղարկում: Վիեննայում Իրանի միջուկային ծրագրի հարցով բանակցություններին մասնակցում են Բրիտանիայի, Չինաստանի, Ֆրանսիայի, Ռուսաստանի, Գերմանիայի և Եվրամիության ներկայացուցիչները: Միացյալ Նահանգների ներկայացուցիչն այս փուլում ընթացող քննարկումներում հեռակա կարգով է ներգրավված: Վիեննայի բանակցությունները մեկնարկել են 2021 թվականի ապրիլին: Կողմերը ցանկանում են վերականգնել Իրանի և գերտերությունների 2015 թվականի հուլիսի պայմանագիրը, որով Իրանը պետք է սահմանափակի միջուկային ակտիվությունն, իսկ գերտերությունները պետք է աստիճանաբար թուլացնեն պատժամիջոցները: Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի վճռով Վաշինգտոնը 2018 թվականի մայիսին դուրս է եկել պայմանագրից և վերականգնել ու խստացրել է պատժամիջոցները: Թրամփին նախագահի պաշտոնում փոխարինած Ջո Բայդենի համոզմամբ, նպատակահարմար է թեկուզ խմբագրված տարբերակով վերականգնել այդ պայմանագիրը:
13:21 - 25 հունվարի, 2022