Ռուսաստանը՝ լավագույն գործընկեր, Թուրքիան ու Ադրբեջանը՝ մեծագույն սպառնալիք․ ՄՀԻ հետազոտության տվյալները
16:09 - 03 փետրվարի, 2022

Ռուսաստանը՝ լավագույն գործընկեր, Թուրքիան ու Ադրբեջանը՝ մեծագույն սպառնալիք․ ՄՀԻ հետազոտության տվյալները

Միջազգային հանրապետական ինտիտուտը հրապարակել է  Հայաստանի բնակչության շրջանում արված հանրային կարծիքի հետազոտությունը: Տվյալները հավաքվել են 2021 թ․-ի նոյեմբերի 22-ից դեկտեմբերի 5-ը ընկած ժամանակահատվածում՝ հեռախոսազանգերի միջոցով։  Հարցմանը մասնակցել է 1512 չափահաս բնակիչ։

Ի թիվս այլնի՝ բնակիչները պատասխանել են նաև արտաքին քաղաքականության վերաբերող հարցերի։

Ռուսաստանը՝ լավագույն գործընկեր

Այսպես․ հարցվածների 57%-ը կարծիք է հայտնել, որ Հայաստանի լավագույն  2 գործընկերներից մեկը Ռուսաստանի Դաշնությունն է, 50%-ը՝ Ֆրանսիան, 38 %-ը՝ ԱՄՆ-ն։ 


Ո՞ր 2 պետություններն եք համարում Հայաստանի լավագույն գործընկերը

Ռուսաստանը առաջին տեղում է նաև որպես լավագույն տնտեսական գործընկեր։ Հարցվածների 61%-ը համարել է, որ Ռուսաստանն է Հայաստանի լավագույն 2 տնտեսական գործընկերներից մեկը, 40%-ը այդպիսի գործընկեր է  համարել Իրանին, 29%-ը՝ Չինաստանին, ԱՄՆ-ն՝ 16%-ին։


Ո՞ր 2 պետություններն եք համարում Հայաստանի լավագույն տնտեսական գործընկերը

Ռուսաստանը առաջատար է նաև անվտանգային տեսանկյունից։ Բնակիչների 64%-ը կարծում է, որ Հայաստանի 2 կարևորագույն անվտանգային գործընկերներից մեկը Ռուսաստանն է, 32%-ը այդպիսի գործընկեր է համարել Ֆրանսիային, 31%-ը՝ Իրանին։


Ո՞ր 2 պետություններն եք համարում Հայաստանի անվտանգային ամենակարևոր գործընկերը

 

Թուրքիան, Ադրբեջանն ու Ռուսաստանը՝ մեծագույն սպառնալիք

Հայաստանի համար քաղաքական ամենամեծ սպառնալիքը, ըստ հարցվածների 90%-ի, Թուրքիան է: 77%-ը այդպիսի երկիր է համարել Ադրբեջանը։ Հարցվածների 15%-ի կարծիքով՝ Հայաստանի ամենամեծ քաղաքական սպառնալիքը Ռուսաստանն է։


Հայաստանի համար ո՞ր 2 պետություններն են ամենամեծ քաղաքական սպառնալիքը

Հայաստանի համար տնտեսական մեծագույն սպառնալիքը, հարցվածների 68%-ի կարծիքով, Թուրքիան է։  52%-ը այդպիսի երկիր է համարել Ադրբեջանը։ 17%-ի կարծիքով՝ Ռուսաստանն է Հայաստանի համար ամենամեծ տնտեսական սպառնալիք հանդիսացող երկու երկրներից մեկը։ 


Հայաստանի համար ո՞ր 2 պետություններն են ամենամեծ տնտեսական սպառնալիքը

Իսկ բնակիչների 88%-ի կարծիքով՝ Հայաստանի անվտանգության ամենամեծ սպառնալիքը  Թուրքիան է,  81%-ը՝ Ադրբեջանը, 11%-ը՝ Ռուսաստանը։ 


Հայաստանի համար ո՞ր երկու պետություններն են անվտանգության տեսանկյունից ամենամեծ սպառնալիքը

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել