Շառլ Միշելն արձագանքել է 8 հայ ռազմագերիների վերադարձին |hetq.am|
15:35 - 07 փետրվարի, 2022

Շառլ Միշելն արձագանքել է 8 հայ ռազմագերիների վերադարձին |hetq.am|

hetq.am: Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը թվիթերյան իր միկրոբլոգում գրառում է արել 8 հայ ռազմագերիների Հայաստան վերադառնալու վերաբերյալ։

«Ադրբեջանի կողմից 8 հայ ձերբակալվածների ազատումն ու նրանց հայրենադարձումը Հայաստան դրական զարգացումների մեկ այլ նշան է, որը հաջորդել է Էմանուել Մակրոնի, Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը»,- նշվում է գրառման մեջ։

Շառլ Միշելի խոսքով՝ Եվրամիությունն աջակցում է տարածաշրջանում կայունությանն ու բարգավաճմանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել