ՄԱԿ

Միավորված Ազգերի Կազմակերպությունը միջկառավարական կազմակերպություն է, որի առաջադրանքն է պահպանել միջազգային խաղաղություն ու անվտանգություն, ազգերի միջև զարգացնել բարեկամական հարաբերություններ, հասնել միջազգային համագործակցության և ազգերի միջև գործողությունների ներդաշնակման կենտրոնում լինել: Ստեղծվել է 1945 թվականի հոկտեմբերի 24-ին։ Ներառում է 193 երկիր։

ՄԱԿ-ն ունի 6 հիմնական կառույց՝ Գլխավոր ասամբլեան, Անվտանգության խորհուրդը, Սոցիալ-տնտեսական խորհուրդը, Խնամակալության խորհուրդը, Արդարադատության միջազգային դատարանը և ՄԱԿ-ի քարտուղարությունը: ՄԱԿ-ի համակարգային գործակալությունները ընդգրկում են Համաշխարհային բանկի խումբը, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, Պարենի համաշխարհային ծրագիրը, ՅՈՒՆԵՍԿՕ-ն և ՅՈՒՆԻՍԵՖ-ը:

ՄԱԿ-ի ամենահայտնի պաշտոնյան գլխավոր քարտուղարն է. 2017 թվականի հունվարի 1-ից յադ պաշտոնը զբաղեցնում է պորտուգալացի քաղաքական գործիչ և դիվանագետ Անտոնիո Գուտիերեշը: ՄԱԿ-ի գլխամասային գրասենյակները գտնվում են Մանհեթեն և Նյու Յորք քաղաքներում ու համարվում են արտաօրենսդրական: Մյուս գլխավոր գրասենյակները տեղակայված են Ժնևում, Նայրոբիում և Վիեննայում:

250 միլիոն դրամ աջակցություն՝ Լոռու, Շիրակի և Տավուշի մարզերին. ՄԱԶԾ

250 միլիոն դրամ աջակցություն՝ Լոռու, Շիրակի և Տավուշի մարզերին. ՄԱԶԾ

Հայաստանի Լոռու, Շիրակի և Տավուշի մարզերի 50-ից ավել գյուղական տնտեսություններին և անհատ ֆերմերներին ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից կտրամադրվի ընդհանուր առմամբ 250 միլիոն դրամին համարժեք աջակցություն:   Աջակցությունը տրամադրվում է Եվրոպական միության ու Ավստրիական զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող ԵՄ «Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն Հայաստանում» ծրագրի շրջանակում։ Այս աջակցությունը կտրամադրվի hատիկընդեղենի, խոտաբույսերի և ոչխարաբուծության արժեշղթաներում ընտրված լավագույն հայտադիմորդներին, ովքեր կստանան աջակցություն բարձրարժեք ագրոներդրումների, սարքավորումների, ենթակառուցվածքների և ծառայությունների տրամադրման միջոցով՝ ուղղված տարածաշրջանում ագրոբիզնեսների հզորացմանը, բիզնես կարողությունների զարգացմանը, կանաչ և նորարարական տեխնոլոգիաների ներդրմանը, հավելյալ արժեքի ստեղծմանը, արտադրության բազմազանեցմանը և ծավալների ավելացմանը:   Վերջին մի քանի շաբաթների ընթացքում ՄԱԶԾ-ն աջակցության փաթեթների համաձայնագրեր է կնքել 54 շահառուների հետ։ Ավելին՝ ծրագրի շահառուներից ոմանք արդեն իսկ ստացել են իրենց ֆերմերային տնտեսության զարգացման պլանին համապատասխան ռեսուրսներ, ինչպիսիք են օրինակ բարձր մսատու, մաքրացեղ ոչխարներ, մոտոբլոկներ, մինի տրակտորներ, բարձր արդյունավետություն ունեցող գյուղատնտեսական գործիքներ, վերամշակող սարքավորումներ և չորանոցներ։   Այստեղ կարող եք ծանոթանալ ՄԱԶԾ համագործակցությանը Գյումրու սելեկցիոն կայանի հետ (https://gselection.am)՝ հատիկընդեղենի տեղական բարձրորակ սերմացու ապահովելու նպատակով։ Մի քանի տնտեսությունների հետ համաձայնագրեր են ստորագրվել ցուցադրական տնտեսություններ ստեղծեյու վերաբերյալ, որտեղ հասանելի կլինեն տնտեսության կառավարման և արտադրության վերամշակման արդյունավետ մեթոդները՝ ցուցադրական և ուսումնական այցերի նպատակով։
15:34 - 20 հունվարի, 2021
Տարածաշրջանում տևական խաղաղությանը կարելի է հասնել հակամարտության համապարփակ լուծմամբ, որը կներառի ԼՂ կարգավիճակը. Ա. Այվազյանը նամակ է հղել ՄԱԿ Գլխավոր քարտուղարին

Տարածաշրջանում տևական խաղաղությանը կարելի է հասնել հակամարտության համապարփակ լուծմամբ, որը կներառի ԼՂ կարգավիճակը. Ա. Այվազյանը նամակ է հղել ՄԱԿ Գլխավոր քարտուղարին

Հունվարի 12-ին ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը նամակ է հղել ՄԱԿ Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին՝ համապարփակ ներկայացնելով 2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից ձեռնարկված լայնածավալ ռազմական հարձակման հետևանքով Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն: Նախարարն իր նամակում նշել է, որ համաշխարհային առողջապահական աննախադեպ ճգնաժամի պայմաններում, տարածաշրջանում տասնամյակներ տևած զինադադարի խախտմամբ պատերազմական գործողությունները հանգեցրել են մարդկային կյանքերի մեծաթիվ կորուստների, Արցախի բնիկ ազգաբնակչության լայնածավալ էթնիկ զտումների, կանխամտածված ավերածությունների, հայկական կրոնական և մշակութային հուշարձանների պղծման ու վանդալիզմի: ՀՀ ԱԳ նախարարը նամակում անդրադարձ է կատարել Ադրբեջանի կողմից նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների խախտման դեպքերին՝ նշելով, որ հրադադարի հաստատումից ավելի քան մեկ ամիս հետո Ադրբեջանն իրականացրել է ռազմական գործողություններ Արցախի Հադրութի շրջանի երկու գյուղերի՝ Հին Թաղերի և Խծաբերդի ուղղությամբ: Նշվել է, որ ռազմական հարձակման ժամանակ Ադրբեջանի զինված ուժերը գերեվարել են 64 հայ զինծառայողի՝ խախտելով եռակողմ հայտարարությամբ հրադադարի պահպանման Ադրբեջանի պարտավորությունները: Նամակում առանձնահատուկ ընդգծվել է Ադրբեջանի կողմից եռակողմ հայտարարության 8-րդ հոդվածի ոչ լիարժեք իրականացումը, որով նախատեսվում է «ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց ու զոհվածների դիակների փոխանակում»: Շեշտվել է, որ Ադրբեջանը փաստացիորեն հրաժարվում է կատարել իր այս հանձնառությունը, ինչը միջազգային հումանիտար իրավունքի բացահայտ խախտում է: Նախարար Այվազյանը ՄԱԿ Գլխավոր քարտուղարի ուշադրությունը հրավիրել է նաև մշակութային ժառանգության պահպանման ոլորտում միջազգային կազմակերպությունների հետ համագործակցելու Ադրբեջանի դժկամության վրա: «Տարածաշրջանում տևական և կայուն խաղաղությանը կարելի է հասնել միայն հակամարտության համապարփակ լուծմամբ, որը կներառի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը` հիմնված Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման վրա»,- եզրափակում է ՀՀ ԱԳ նախարարը:
17:59 - 13 հունվարի, 2021
Որոշ զարգացած երկրներ անտեսում են այլ երկրների կարիքները բնակչության պատվաստումների հարցում․ ՄԱԿ գլխավոր քարտուղար |tert.am|

Որոշ զարգացած երկրներ անտեսում են այլ երկրների կարիքները բնակչության պատվաստումների հարցում․ ՄԱԿ գլխավոր քարտուղար |tert.am|

tert.am: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի կարծիքով՝ որոշ զարգացած երկրներ անտեսում են այլ երկրների կարիքները բնակչության պատվաստումների հարցում, հայտնում է ՏԱՍՍ-ը։ Գուտերեշի խոսքով՝ կորոնավիրուսային համավարակը բացահայտել է միջազգային համերաշխության բացակայության խնդիրը: «Վերջերս մենք տեսանք պատվաստանյութերի հետ կապված ազգայնականության այս դրսևորումը, երբ որոշ հարուստ երկրներ իրենց բնակչության համար պատվաստանյութեր գնելիս մրցում էին՝ առանց հաշվի առնելու աղքատ երկրների նման հնարավորությունը», - շեշտել է նա։ Ըստ պաշտոնյայի՝ համավարակն առանձնահատուկ ազդեցություն է ունեցել աղքատների և անօթևանների վրա, 88 միլիոն մարդ հայտնվել է աղքատության մեջ, իսկ 270 միլիոնն էլ  սննդամթերքի պակասի սպառնալիքի տակ է։
09:57 - 11 հունվարի, 2021
Մարդկանց ապագայի ցանկությունները հասկանալով՝ հնարավոր կլինի կառուցել կայուն աշխարհ. ՄԱԿ |1lurer.am|

Մարդկանց ապագայի ցանկությունները հասկանալով՝ հնարավոր կլինի կառուցել կայուն աշխարհ. ՄԱԿ |1lurer.am|

1lurer.am: ՄԱԿ-ը, 75-ամյակի կապակցությամբ, մեկամյա խորհրդակցության վերաբերյալ վերջնական զեկույց է հրապարակել: Կլիմայի, առողջապահության և աշխատանքի մտավախությունների ֆոնին՝ ՄԱԿ-ը միանգամայն լավատեսորեն է տրամադրված ապագայի հանդեպ: Վերջին 12 ամիսների ընթացքում ՄԱԿ-ը հարցումներ է անցկացրել ամբողջ աշխարհում՝ մարդկանց հույսերի, ապագայի հանդեպ մտավախությունների, սպասումների, միջազգային համագործակցության գաղափարների վերաբերյալ: ՄԱԿ-ը հայտարարել է, որ այս թեմաների շուրջ հարցումների ժամանակ արձանագրվել է միասնականություն սերունդների, կրոնների, սոցիալական, կրթական ու քաղաքական տարբեր խավերի շրջանում: ՄԱԿ-ի հարցումներին մասնակցել է 193 երկրի 1.5 մլն քաղաքացի: Սա ՄԱԿ-ի ամենահավակնոտ ծրագրերից մեկն է: Շատերին առավելապես մտահոգում է բնապահպանական ու կլիմայական աղետը՝ անկախ տարեթվից, քաղաքական ուղղվածությունից: Սա համամարդկային աղետ է: Հարցվածների 49 տոկոսը մարդկության համար լավ ապագա են սպասում 2045-ին, իսկ 32 տոկոսը հոռետեսորեն է տրամադրված: 97 տոկոսը վստահ է, որ միջազգային գործակցությունը շատ կարևոր է համաշխարհային մարտահրավերներին դիմակայելու գործում: ՄԱԿ-ի նախաձեռնությամբ հնարավոր կլինի ավելի լավ հասկանալ ապագայի հանդեպ մարդկանց հույսերն ու մտավախությունները՝ պատկերացնելով բոլոր մարդկանց ապագայի ցանկություններն ու իրականացնելով նրանց գաղափարները՝ հնարավոր կլինի կառուցել ավելի լավ և կայուն աշխարհ բոլորի համար:
15:14 - 09 հունվարի, 2021
Ջեյհուն Բայրամովը դիմել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին Հայաստանի վրա ճնշում գործադրելու կոչով |azatutyun.am|

Ջեյհուն Բայրամովը դիմել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին Հայաստանի վրա ճնշում գործադրելու կոչով |azatutyun.am|

azatutyun.am: Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը մեղադրում է պաշտոնական Երևանին նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության դրույթների «ոտնահարման և տարածաշրջանում իրադրության ապակայունացմանն ուղղված քայլերի համար»։ Ադրբեջանական դիվանագիտական գերատեսչության ղեկավարն այս մասին գրել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին ուղղված նամակում։ Այն թվագրված է դեկտեմբերի 28-ով, սակայն հրապարակայնացվել է միայն երեկ։ Բայրամովի նամակի զգալի մասը նվիրված է հրադադարից հետո գերեվարված 62 հայ զինծառայողներին, որոնք ըստ Ադրբեջանի արտգործնախարարի` ծնունդով Շիրակի մարզից են. «Եվ Ադրբեջանի տարածքում են տեղակայվել դիվերսիոն գործողություններ իրականացնելու նպատակով»։ Դիմելով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Գուտերեշին՝ Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նաև կոչ է անում. «Օգտագործել Ձեր տրամադրության տակ եղած բոլոր միջոցները` համոզելու համար Հայաստանին զերծ մնալ ապակայունացնող գործունեությունից և դուրս բերել իր բոլոր զինված ուժերը Ադրբեջանի տարածքից»։
13:34 - 09 հունվարի, 2021
ԱՀԿ-ն թույլատրել է Pfizer/BioNTech ընկերությունների պատվաստանյութի արտակարգ կիրառումը |azatutyun.am|

ԱՀԿ-ն թույլատրել է Pfizer/BioNTech ընկերությունների պատվաստանյութի արտակարգ կիրառումը |azatutyun.am|

azatutyun.am: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) թույլատրել է Pfizer և BioNTech ընկերությունների պատվաստանյութի արտակարգ կիրառումը։ Դեղամիջոցը համապատասխանում է անվտանգության և արդյունավետության բոլոր անհրաժեշտ չափանիշներին։ Դրա կիրառման առավելությունները գերազանցում են պոտենցիալ ռիսկերը, հայտարարում է ԱՀԿ-ն: ԱՀԿ-ի արտական թույլտվությունից հետո աշխարհի երկրները կարող են արագացնել պատվաստանյութի ներքին լիցենզավորման գործընթացը, իսկ ՄԱԿ-ը՝ սկսել կարիքավոր երկրների համար դեղամիջոցի գնման գործընթացը։ Pfizer/BioNTech-ի պատվաստանյութն արդեն սկսել են կիրառել Միացյալ Նահանգներում և Եվրամիության երկրներում։ Համաճարակի բռնկումից ի վեր աշխարհում կորոնավիրուսով է վարակվել շուրջ 84 միլիոն մարդ, մահացածների թիվը մոտենում է երկու միլիոնին։ Վարակակիրների թվով աշխարհում առաջատարը Միացյալ Նահանգներն է, որտեղ ավելի քան 20 միլիոն 500 հազար մարդ է վարակվել, մահացել է ավելի քան 350 հազար մարդ։
14:08 - 01 հունվարի, 2021
Իրանը ՄԱԿ-ին կոչ է արել սահմանափակել ԱՄՆ-ի «ռազմական արկածախնդրությունը» Պարսից ծոցում |tert.am|

Իրանը ՄԱԿ-ին կոչ է արել սահմանափակել ԱՄՆ-ի «ռազմական արկածախնդրությունը» Պարսից ծոցում |tert.am|

tert.am: Իրանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին և միջազգային հանրությանը խնդրում է Միացյալ Նահանգներին կոչ անել դադարեցնել ապակայունացնող քայլերը Պարսից ծոցում, ասվում է ՄԱԿ-ում Իրանի գործերի ժամանակավոր հավատարմատար Էսհագ ալ-Հաբիբի նամակում:«Պարսից ծոցում և Օմանում (Արաբական) ծովում ԱՄՆ ռազմական արկածախնդրությունն ակտիվացել է, հատկապես վերջին շաբաթներին: Վերջին մի քանի շաբաթվա ընթացքում տարածաշրջան առաջադեմ և բարձր տեխնոլոգիական զենքեր ուղարկելուց բացի, ԱՄՆ-ն իրականացրել է մի շարք սադրիչ ռազմական գործողություններ», - գրված է նամակում:Ըստ նրա, նման սադրիչ գործողությունները ներառում են վերջին օրերին ԱՄՆ ռազմավարական ռմբակոծիչների թռիչքները Պարսից ծոցի վրայով:Ըստ Ալ-Հաբիբի՝ նման առճակատման միջոցները սրել են այս անկայուն տարածաշրջանում առանց այդ էլ լարված իրավիճակը: Նման ռազմատենչ միտումները կարող են սրել իրավիճակը տագնապալի մակարդակների, գրել է պաշտոնյան:
11:44 - 01 հունվարի, 2021
Բելգիայից Հայաստան է ժամանել ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագրի՝ ակնկալվող երեք բեռնափոխադրման ինքնաթիռներից երկրորդը

Բելգիայից Հայաստան է ժամանել ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագրի՝ ակնկալվող երեք բեռնափոխադրման ինքնաթիռներից երկրորդը

Բելգիայից Հայաստան է ժամանել ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագրի՝ ակնկալվող երեք բեռնափոխադրման ինքնաթիռներից երկրորդը՝ բերելով ՀԲԸՄ-ի աջակցությամբ ձեռքբերված COVID-19-ի դեմ պայքարում անհրաժեշտ պարագաներ: Այս մասին հայտնում են ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակից։  Այս անգամ պարագաների խմբաքանակը պարունակում էր ընդհանուր 490,301 դոլար արժողությամբ մի շարք առողջապահական և հումանիտար պիտույքներ, այդ թվում՝ անհատական պաշտպանիչ միջոցներ, բուժական սնունդ, անզգայացման համար նախատեսված սարքեր, անվասայլակներ, բժշկական ձեռնափայտեր, օրթոպեդիկ սարքավորումներ, հագուստ, կոշիկներ, քնապարկեր, սնունդ և հիգիենայի միջոցներ և այլն:  Անհատական պաշտպանիչ միջոցները և բժշկական պարագաներն անմիջապես փոխանցվել են առողջապահության նախարարությանը, հագուստը, կոշիկները, ծածկոցները և հիգիենայի միջոցները՝ արտակարգ իրավիճակների նախարարությանը: Իսկ 16 000 կգ սնունդը կմնա ՀԲԸՄ հայաստանյան գրասենյակում` ամբողջ երկրում առավել խոցելի բնակչությանը տրամադրելու համար:  Առաջին ինքնաթիռը վայրէջք էր կատարել հոկտեմբերի 29-ին՝ բերելով COVID-19-ի դեմ պայքարում անհրաժեշտ պարագաների առաջին խմբաքանակը:
21:29 - 29 դեկտեմբերի, 2020
ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագիրն օժանդակում է ՀԲԸՄ-ին՝ քովիդ-19-ի դեմ պայքարելու համար օժանդակ միջոցներ Հայաստան առաքելու գործում

ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագիրն օժանդակում է ՀԲԸՄ-ին՝ քովիդ-19-ի դեմ պայքարելու համար օժանդակ միջոցներ Հայաստան առաքելու գործում

Քանի որ հայաստանյան հիվանդանոցներն ու խնամքի հաստատություններն անդուլ աշխատում են՝սպասարկելով Արցախյան պատերազմում վիրավորվածներին, համաձայն Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնների (ՀՎԿԿ), կորոնավիրուսով վարակման աստիճանով երկիրը հատել է չորրորդ մակարդակի շեմը: Սովի և մարդասիրական ճգնաժամերի վերացման ուղղությամբ աշխատող ամենահին գործակալությունը աշխարհում՝ Միավորված ազգերի կազմակերպության Պարենի համաշխարհային ծրագիրը (WFP), ՀԲԸՄ-ին առաջարկել է համակարգել Բելգիայի Լիեժ քաղաքից մաքսային բեռի մի քանի խմբաքանակի առաքման լոգիստիկ աշխատանքները, ընդ որում, բեռների հսկողությունը պետք է իրականացվեր ՀԲԸՄ Եվրոպայի մասնաճյուղի, իսկ ստացումը՝ ՀԲԸՄ Հայաստանի ներկայացուցչության կողմից. կորոնավիրուսով հիվանդացածների թիվը այդ պահի դրությամբ գերազանցում էր 150,000-ը: «Առաքման հետ կապված բոլոր ծախսերը ստանձնեց Լիեժում WFP-ի գրասենյակը, իսկ Քովիդ-ի հետ կապված անձնական պաշտպանիչ սարքավորումն ու օժանդակ պարագաները սիրահոժար նվիրաբերեցին Բելգիայի հայ համայնքի անդամները: «WFP-ն հպարտ է ՀԲԸՄ-ի պես պատմական և ամենահաս կազմակերպության հետ գործընկերության համար: ՀԲԸՄ-ի էությունը, ինքնին, որպես համայն հայության համար այնքան կարևոր միջազգային ժողովրդական կազմակերպություն, նշանավորվում է WFP-ի հետ ծանրակշիռ համագործակցությամբ», – ասաց WFP-ի Լիեժի գրասենյակի գործառնական ղեկավար Հայեն Աջեմյանը: «Մենք հպարտ ենք, որ մատուցում ենք ծառայություններ, որոնք օգնում են ՀԲԸՄ-ին օգնել ավելի մեծ թվով մարդկանց և փոփոխություն մտցնել նրանց կյանքում: ՄԱԿ-ի հետ համագործակցությունը դեպի այդ փոփոխություն ճանապարհին արված մի քայլ է, և WFP-ի Լիեժի գրասենյակը հուսով է, որ այս փորձը գործուն նշանակություն կունենա հետագա համագործակցության համար», – ընդգծեց Աջեմյանը: Համավարակի պայմաններում մատակարարումների նախաձեռնությունը մեկնարկել է 2020թ. հոկտեմբերի սկզբին և կշարունակվի մինչ հունվարի կեսերը: Բրյուսելի «Հայ տուն» հայկական մշակութային կենտրոնը, կենտրոնի նախագահ Կարեն Թադևոսյանի համակարգմամբ, հավաքել, կազմակերպել և փաթեթավորել է տարբեր իրեր և նյութեր: Ի թիվս այլ մարդկանց, Բելգիայի հայ համայնքը ներկայացնող բարերար Նանի Կաչերիսյանը անձամբ հատկացրել է 614կգ անձնական պաշտպանության միջոցներ՝ ի աջակցություն Հայաստանի առողջապահական աշխատողների: Շուրջ 42,827կգ (43 տոննա) պարագաներ կառաքվեն ՀԲԸՄ Հայաստանի գրասենյակ, որոնք կծառայեն հայ ժողովրդի կարիքներին: «WFP-ի շնորհիվ, և բելգիահայ կամավորների աջակցությամբ, մենք կարող ենք առողջապահական համակարգի մեր հերոսներին և Հայաստանում գտնվող ՔՈՎԻԴ-19-ով հիվանդներին առաքել այնքան անհրաժեշտ օգնությունը», – նշեց ՀԲԸՄ եվրոպական գրասենյակի նախագահ Նադյա Գործունյանը: ՀԲԸՄ Հայաստանի գրասենյակը ստանձնեց բեռի ստացումը Երևանի Զվարթնոց օդանավակայանում: Առաքանին պարունակում էր առողջապահական և մարդասիրական բնույթի մի շարք պարագաներ, այդ թվում՝ անձնական պաշտպանության միջոցներ, պատրաստի թերապևտիկ սնունդ, անեսթեզիայի սարքավորում, անվասայլակներ, բժշկական հենակներ, օրթոպեդիկ սարքավորում, հագուստ, կոշիկ, քնապարկեր, սնունդ և հիգիենիկ պարագաներ՝ շուրջ 490,301 ԱՄՆ դոլար արժողությամբ: Վայրէջքից անմիջապես հետո ՀԲԸՄ-ն բեռը բաշխեց հետևյալ կերպ. անձնական պաշտպանության պարագաները ուղարկվեցին անմիջապես Հայաստանի առողջապահության նախարարություն: Հագուստը, կոշիկներն ու ծածկոցները, ինչպես նաև հիգիենիկ պարագաներն ուղարկվեցին Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարություն: Իսկ 16,000կգ սնունդը կմնա ՀԲԸՄ Հայաստանի գրասենյակում և կհատկացվի երկրի ողջ տարածքում ապրող կարիքավոր հայերին: «WFP այս առաքանիները անչափ կարևոր էին Հայաստանի համար այս վճռորոշ օրերին: Մենք նաև երախտագիտությամբ ենք ընդունում ՀԲԸՄ կամավորների և անձնակազմի անձնվիրությունը, որոնք համակարգեցին իրենց գործունեությունը և համագործակցեցին՝ ապահովելու համար այս միջազգային նախաձեռնության խնամքով, արդյունավետ և թափանցիկ իրականացումը», – նշեց ՀԲԸՄ Հայաստանի նախագահ Վազգեն Յակուբյանը՝ հավելելով, որ ՀԲԸՄ-ն վերահաստատեց մարդասիրական օգնություն հասցնող հուսալի և բանիմաց գործընկերոջ իր համբավը»,- ասված է հաղորդագրությունում:
15:57 - 29 դեկտեմբերի, 2020
ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը ՄԱԶԾ ներկայացուցիչ Դմիտրի Մարիասինիի հետ քննարկել է հետագա համագործակցության ծրագրերը

ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը ՄԱԶԾ ներկայացուցիչ Դմիտրի Մարիասինիի հետ քննարկել է հետագա համագործակցության ծրագրերը

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը դեկտեմբերի 17-ին ընդունել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիասինին: Հանդիպման նպատակն է եղել քննարկել Արտակարգ իրավիճակների նախարարության և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հետագա համագործակցության հեռանկարները: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ-ը: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Դմիտրի Մարիասինը նշել է, որ Հայաստանի համար շատ դժվար վերջին երկու ամիսների ընթացքում ՄԱԶԾ-ն իր հնարավորությունների սահմաններում ամեն ինչ արել է աջակցելու Հայաստանի կառավարությանը՝ հումանիտար օգնության առումով: Միաժամանակ նա վերահաստատել է իրենց պատրաստակամությունը՝ շարունակելու նախարարության հետ արդեն մեկնարկած ծրագրերը՝ մասնավորապես ազդարարման համակարգերի ներդրման ուղղությամբ: Նախարար Փիլոյանն ընդգծել է քաղաքացիական պաշտպանության ոլորտում ԱԻՆ-ի որդեգրած նոր առաջնահերթությունները՝ ինչպես պատերազմական իրավիճակներում, այնպես էլ՝ տարերային աղետների դեպքում: Նա կարևորել է նաև սահմանամերձ բնակավայրերի տարածքների ականազերծման ուղղությամբ աշխատանքների իրականացումը: Փիլոյանը վստահեցրել է, որ ՄԱԶԾ–ի հետ հետագա փոխգործակցությունն ավելի ակտիվ և առարկայական կլինի:
18:41 - 17 դեկտեմբերի, 2020
ԱԳ նախարարի տեղակալ Արմեն Ղևոնդյանը մասնակցել է ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստին

ԱԳ նախարարի տեղակալ Արմեն Ղևոնդյանը մասնակցել է ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստին

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արմեն Ղևոնդյանի մասնակցությամբ կայացել է ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն: Տեսակապի ձևաչափով կայացած նիստի ընթացքում քննարկվել են ԱՊՀ շրջանակներում մասնակից պետությունների համագործակցության և միջազգային օրակարգի մի շարք հարցեր: Նիստի օրակարգում ներառված էր տարբեր ուղղություններով ԱՊՀ մասնակից պետությունների համագործակցության խորացմանն ուղղված շուրջ 15 փաստաթուղթ, այդ թվում՝ 2021թ. ԱՊՀ ԱԳ նախարարությունների միջև բազմամակարդակ խորհրդատվությունների ծրագիրը, ԱՊՀ գործադիր կոմիտեի գործունեության, ինչպես նաև COVID-19 համավարակի սոցիալ-տնտեսական հետևանքների վերացման ուղղությամբ ԱՊՀ մասնակից պետությունների համատեղ գործողությունների վերաբերյալ: Նիստի ընթացքում ստորագրված փաստաթղթերի մի մասը կներառվի ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի առաջիկա նիստի օրակարգում, մասնավորապես՝ ՄԱԿ-ի ստեղծման 75-ամյակի կապակցությամբ ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների համատեղ հայտարարությունը, միջազգային տեղեկատվական անվտանգության ապահովման ոլորտում ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների համագործակցության մասին համատեղ հայտարարությունը, մինչև 2025թ. ԱՊՀ մասնակից պետությունների՝ ռազմական համագործակցության մասին հայեցակարգը, ԱՊՀ հետագա զարգացման հայեցակարգը: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն իր ելույթում ներկայացրել է օրակարգային հարցերի վերաբերյալ ՀՀ դիրքորոշումը: Արմեն Ղևոնդյանն անդրադարձել էնաև Թուրքիայի անմիջական աջակցությամբ և վարձկան ահաբեկիչների ներգրավմամբ Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիային: ԱՊՀ ԱԳՆԽ նիստի մասնակցիների ուշադրությունը հրավիրվել է անհապաղ լուծում պահանջող այնպիսի հարցերի վրա, ինչպիսիք են ռազմագերիների և պատանդների, ինչպես նաև՝ զոհվածների դիերի փոխանակումը, անհայտ կորածների վերաբերյալ տվյալների ճշգրտման հրատապությունը, հայկական պատմամշակութային արժեքների պահպանման անհրաժեշտությունը:
13:37 - 12 դեկտեմբերի, 2020
Գուտերեշը նախազգուշացրել է աշխարհում վերջին 80 տարվա ընթացքում ամենաուժեղ տնտեսական անկման մասին



 |armenpress.am|

Գուտերեշը նախազգուշացրել է աշխարհում վերջին 80 տարվա ընթացքում ամենաուժեղ տնտեսական անկման մասին |armenpress.am|

armenpress.am: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը նախազգուշացրել է, որ աշխարհի երկրները կարող են բախվել վերջին 80 տարվա ընթացքում ամենաուժեղ տնտեսական անկմանը: Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ին, Գուտերեշն այս մասին ասել է Նոբելյան մրցանակի համաժողովի նիստում: «Կորոնավիրուսային համաճարակի սոցիալական և տնտեսական հետեւանքները հսկայական են, եւ դրանք շարունակում են ուժեղանալ։ Ոչ մի պատվաստանյութ չի կարող շտկել վնասը, որն արդեն հասցվել է ։ Մենք կանգնած ենք ութ տասնամյակների ընթացքում խոշորագույն գլոբալ  ռեցեսիայի առջև», - ասել է Գուտերեշը: Նրա խոսքով ՝ այժմ մոլորակի վրա աճում է ծայրահեղ աղքատությունը, սովի վտանգ կա: Գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ երկրները չեն կարողացել միավորվել կորոնավիրուսի նետած մարտահրավերի դեմ: «Համաճարակը ճգնաժամ է, որը ոչ մի այլ բանի նման չէ: Նրա օրոք աշխարհը բախվում է ընդհանուր թշնամու հետ ։ Ցավոք, երկրների կառավարությունները համատեղ պատասխան չձեռնարկեցին այդ գլոբալ սպառնալիքին», - կարծում է ՄԱԿ-ի ղեկավարը։
21:31 - 11 դեկտեմբերի, 2020