tert.am: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի կարծիքով՝ որոշ զարգացած երկրներ անտեսում են այլ երկրների կարիքները բնակչության պատվաստումների հարցում, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Գուտերեշի խոսքով՝ կորոնավիրուսային համավարակը բացահայտել է միջազգային համերաշխության բացակայության խնդիրը:
«Վերջերս մենք տեսանք պատվաստանյութերի հետ կապված ազգայնականության այս դրսևորումը, երբ որոշ հարուստ երկրներ իրենց բնակչության համար պատվաստանյութեր գնելիս մրցում էին՝ առանց հաշվի առնելու աղքատ երկրների նման հնարավորությունը», - շեշտել է նա։
Ըստ պաշտոնյայի՝ համավարակն առանձնահատուկ ազդեցություն է ունեցել աղքատների և անօթևանների վրա, 88 միլիոն մարդ հայտնվել է աղքատության մեջ, իսկ 270 միլիոնն էլ սննդամթերքի պակասի սպառնալիքի տակ է։
comment.count (0)