Երևանի քաղաքապետարան

Երևանի քաղաքապետարանը համայնքային ծառայություններ իրականացնող պետական մարմին, որի նպատակն ու խնդիրն ավագանու և քաղաքապետի լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացման, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին ավագանու և քաղաքապետի մասնակցության ապահովումն է։ Երևանի քաղաքապետը և ավագանին քաղաքապետարանի միջոցով համակարգում Երևանի ենթակայության հիմնարկների, առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունների գործունեությունը, կազմակերպում հանրապետական գործադիր մարմինների և դրանց՝ Երևանի տարածքային ծառայությունների հետ հարաբերությունները։

Քաղաքապետարանը ստեղծվում, վերակազմակերպվում և նրա գործունեությունը դադարեցվում է ավագանու որոշմամբ։ 

Նոր տրոլեյբուսներն օրեր անց կլինեն երթուղիներում. քննարկվում է էլեկտրաբուս ձեռք բերելու հնարավորությունը |armenpress.am|

Նոր տրոլեյբուսներն օրեր անց կլինեն երթուղիներում. քննարկվում է էլեկտրաբուս ձեռք բերելու հնարավորությունը |armenpress.am|

armenpress.am: Երևանում նոր տրոլեյբուսներն օրեր անց կսպասարկեն երթուղիները։ «Արմենպրես»-ի հետ զրույցում Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանը տեղեկացրեց, որ 2022 թվականին գնման գործընթացի արդյունքում կնքվեց պայմանագիր մատակարար ընկերության հետ և 15 նոր տրոլեյբուս մատակարարվեց Հայաստան։ Տվյալ տրոլեյբուսների հանձնումն ու ընդունումն արդեն կատարվել է։ «Մեկ-երկու օրում կավարտվեն մաքսազերծման աշխատանքները և շուտով տրոլեյբուսները կսպասարկեն երթուղիները։  Տվյալ տրոլեյբուսները սպասարկելու են 2 երթուղի՝ թիվ 2-ը և թիվ 10-ը։ Դրանք կշահագործվեն հին շարժակազմին զուգահեռ։ Ինչո՞ւ ենք նման մոտեցում կիրառել։ Նոր սերնդի տվյալ տրոլեյբուսներն ունեն մարտկոց, ինչը թույլ է տալիս, առանց կոնտակտային ցանցի, ևս 60 կմ շահագործել։ Այս տրոլեյբուսները հնարավորություն են տալիս կատարել երթուղու փոփոխություն, ինչն էլ արվել է»,-ասաց Վազգեն Հարությունյանը։ Երթուղու փոփոխության ընթացքում, որպեսզի տարանջատում լինի, սահմանվելու է 2ա և 10ա։ Ա տարբերանշանով երթուղիները կսպասարկեն նոր սերնդի տրոլեյբուսները, որոնք կոնտակտային ցանցից դուրս նույնպես սպասարկում կիրականացնեն։ Երթուղու փոփոխությունների արդյունքում հնարավորություն է ընձեռվում տրոլեյբուսով սպասարկել Դավթաշեն վարչական շրջանը, Էրեբունու զանգվածը և Աէրացիան։ Հին շարժակազմի հետ համատեղ աշխատանքի արդյունքում տրոլեյբուսները կաշխատեն 10 րոպե պարբերականությամբ, իսկ կոնտակտային ցանցից դուրս, քանի որ բացառապես նոր տրոլեյբուսներն են սպասարկելու, հաճախականությունը կլինի մինչև 20 րոպե։ «Ստացվում է, որ երթուղու երկայնքով կլինեն ավտոբուսներին փոխարինողներ։ Եթե նախկինում տվյալ հատվածում գործում էին միայն ավտոբուսներ, ապա արդեն միանում են նաև տրոլեյբուսները»,-ասաց Վազգեն Հարությունյանը։  Դիտարկվում է նաև էլեկտրաբուսերի ձեռքբերման հնարավորությունը։ Տրոլեյբուսի կարևորագույն գործառույթը էկոլոգիական խնդրի լուծումն է, որը կարող է ապահովվել էլեկտրաբուսերով։ Վերջնական որոշման դեպքում քաղաքապետարանը հանրությանը կտեղեկացնի։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում 
11:15 - 03 հուլիսի, 2023
Կարգը փոխվել է, Երևանի քաղաքապետարանը վերսկսում է քաղաքացիների ընդունելությունը․ Տիգրան Ավինյան |tert.am|

Կարգը փոխվել է, Երևանի քաղաքապետարանը վերսկսում է քաղաքացիների ընդունելությունը․ Տիգրան Ավինյան |tert.am|

tert.am: Փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստն սկսեց լավ լուրով։ Երևանի քաղաքապետի տեղակալը հայտնեց, որ կարգը փոխվել է․ քաղաքապետարանը վերսկսում է քաղաքացիների ընդունելությունը, յուրաքանչյուր հինգշաբթի երևանցիներին կընդունեն քաղաքապետարանում։ Նա հայտարարեց, որ այսուհետ բոլոր այն քաղաքացիները, որոնք մերժումներ են ստացել իրենց դիմումների կապակցությամբ, հնարավորություն են ունենալու անձամբ պարզաբանումներ ստանալ ստորաբաժանումների ղեկավարներից: Ավինյանը հիշեցրեց, որ քաղաքապետարանում քաղաքացիների ընդունելությունը դադարեցրել էին կորոնավիրուսի համավարակի պատճառով՝ նշելով, որ վարչական շրջաններում քաղաքացիների ընդունելությունն այդպես էլ չի դադարեցվել, այն միշտ եղել է։ «Նորամուծությունն, իհարկե, քաղաքապետարանի վարչություններն էին, որոնք շատ կարևոր են այն առումով, որ քաղաքացիների մոտ շատուշատ հարցեր են կուտակվում այն դեպքում, երբ նրանց դիմումները մերժվում են»,- ասաց նա։
10:54 - 03 հուլիսի, 2023
Երևանի Կասյան փողոցն անվանափոխվեց կաթողիկոս Վազգեն Առաջին Վեհափառի անվամբ
 |iravaban.net|

Երևանի Կասյան փողոցն անվանափոխվեց կաթողիկոս Վազգեն Առաջին Վեհափառի անվամբ |iravaban.net|

iravaban.net: Երևանի ավագանին հունիսի 27-ին որոշում ընդունեց Երևանի Կասյան փողոցը կաթողիկոս Վազգեն Առաջին Վեհափառի անվամբ անվանափոխելու մասին։ Հարցը ավագանու անդամներին ներկայացրեց Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Նա հիշեցրեց, որ տարիներ առաջ՝ 2017 թվականին, երբ ինքը ավագանու «Ելք» դաշինքի անդամ էր, այս նախագծով արդեն իսկ հանդես էին եկել, որն այդ ժամանակ չէր ընդունվել և առաջարկեց նույնը չկրկնելու համար ուղղակի դիտել նախորդ ելույթը։ Նշենք, որ որոշման հիմնավորման համաձայն՝ Խորհրդային Միության փլուզումից հետո դրա կազմի մեջ մտնող գրեթե բոլոր հանրապետություններում տեղի ունեցան արժեհամակարգային փոփոխություններ: Վերարժևորվեցին պատմական և քաղաքական իրադարձությունները, «հերոսների» ու «հակահերոսների» դերն ու նշանակությունը: 1991 թվականի սեպտեմբերի 21-ին անկախություն ձեռք բերելուց հետո սկսվեց մի գործընթաց, որը նպատակ ուներ ազատվելու բոլշևիկյան ժամանակահատվածի «հերոսների» անուններով տեղանուններից, որոնք բացասական ազդեցություն են ունեցել Հայաստանի պետականության վրա, ակտիվորեն մասնակցել են ապազգային, հակապետական գործունեությանը՝ նպաստելով Հայաստանի առաջին անկախ պետության տապալմանը: Ցավով պետք է նշել, որ այս գործընթացը կիսատ է մնացել և անհրաժեշտություն կա այն հասցնել տրամաբանական ավարտին: Ավելին, վերջին շրջանում նկատվում է անցյալում ապազգային և հակապետական գործունեությամբ աչքի ընկած գործիչներին արդարացնելու, նրանց անունով փողոցներ կոչելու, նոր հուշարձաններ տեղադրելու ուղղությամբ: Ավելին, ամբողջ աշխարհում վաղուց սկսվել է ստալինյան բռնաճնշումների ժամանակահատվածի դատապարտման գործընթաց, որն ինքնին պետք է բացառի տվյալ ժամանակահատվածումապազգային գործունեությամբ աչքի ընկած պետական պաշտոններ զբաղեցրածների անուններով փողոցների, դպրոցների, հրապարակների անվանակոչությունը: Սույն նախագծով առաջարկվում է անվանափոխել Սարգիս Կասյանի անունը կրող փողոցը  հայժողովրդի կողմից ամենասիրված կաթողիկոսներից մեկի՝ Հայաստանի Հանրապետության ազգային հերոս Վազգեն Առաջին Վեհափառի անունով: Սարգիս Կասյանը կանգնած էհայոց պետականության ոչնչացման ակունքներում: Բոլշևիկների կողմից Հայաստանի առաջին Հանրապետության տապալումից հետո Կասյանը կարճ ժամանակով ղեկավարել է Հայհեղկոմը՝ Հայաստա նում հիմք դնելով բռնաճնշումներին և քաղաքական էլիտայի բնաջնջմանը, որոնք ամրագրված են սույն հիմնավորմանը կից փաստաթղթերով: 1920 թվականի սեպտեմբերի 1-8-ը Բաքվում կայացավ «Արևելքի ժողովուրդների» առաջին համագումարը, որտեղ ի թիվս այլ հարցերի քննարկվել է Հայաստանի առաջին հանրապետության կազմալուծման հարցը: Այստեղ ընդունված որոշումներից կարճ ժամանակ անց Հայաստանի կոմկուսի Կենտրոնական կոմիտեի անդամներ՝ Ս. Կասյանի, Ա. Մռավյանի, Ա. Նուրիջանյանի, Շ. Ամիրխանյանի, Ի. Դովլաթյանի, Ա. Հովհաննիսյանի կողմից կազմվում և տարածվում է մի փաստաթուղթ-թռուցիկ, որը համահունչ էր Բաքվում կայացված որոշումներին: Հատկանշական է, որ Բաքվի համագումարին մասնակցել էր նաև հայ ժողովրդի Մեծ եղեռնի հեղինակներից մեկը՝ Էնվեր փաշան: Թռուցիկումմասնավորապես ասվում էր, որ «Քեմալական Թուրքիան Խորհրդային Ռուսաստանի դաշնակիցն է և պայքարում է իր ազգային ազատության համար՝ ընդդեմ իմպերիալիզմի: Հանրապետական Հայաստանի հաղթանակը Թուրքիայի նկատմամբ կնշանակի իմպերիալիզմի ուժեղացումը Մերձավոր Արևելքում և կվտանգի հեղափոխության հաղթանակը Անդրկովկասում, ապա նաև Արևելքի խորհրդայնացումը: Հայ բոլշևիկ կոմունիստների խնդիրը պետք է լինի արագացնել հանրապետական Հայաստանի պարտությունը, որով և կարագացվի Հայաստանի խորհրդայնացումը»: Որպես առաջարկներ նշվում էին․ «կազմալուծել հայկական կռվող բանակը, կազմակերպել դասալքություն, ռազմաճակատում հասկացնել զինվորներին, որպեսզի նրանք չկրակեն առաջացող թուրքական զինվորների վրա, չենթարկվել սպաների հրամաններին և հարկ եղած դեպքում ոչնչացնել նրանց»: Միայն այս փաստաթուղթը բավարար էր, որպեսզի Կասյանի անունով ոչ միայն փողոց չկոչվեր, այլ նա «պատվավոր» առաջին հորիզոնականները զբաղեցներ Հայոց պետականության դեմ ծանրագույն հանցանքներ գործածների ցանկում, ով համագործակցել է Հայաստանի թշնամի ռեժիմների հետ և իրականացրել նրանց քաղաքական գիծը: Հատկանշական է, որ Հայհեղկոմը ձևավորվել է Բաքվում, և Հայաստանի այն ժամանակվա իշխանությունների դեմ հյուծիչ գործողությունները ղեկավարել է հարևան հանրապետությունից: 1920թ. նոյեմբերի 22-ին Բաքվում Սարգիս Կասյանի գլխավորությամբ ձևավորվել էր Հայաստանի ռազմահեղափոխական կոմիտեն՝ Հայհեղկոմը: Ուղիղ մեկ շաբաթ անց՝ նոյեմբերի 29-ին, Հայհեղկոմը Բաքվից հասավ Իջևան, Հայաստանում հռչակեցին խորհրդային կարգեր: Կասյանն ու գործընկերները միանգամայն համեմատելի են ներկայում Բաքվից հակահայկական քարոզչություն իրականացնող «Խաղաղության պլատֆորմի» ներկայացուցիչներ Սյուզան Ջաղինյանի, Վահան Մարտիրոսյանի և մյուսների հետ, որոնց գործողությունները, ինչպես Կասյանի դեպքում, ուղղված են հայոց պետականության կազմալուծմանը, բայց արդեն 21-րդ դարի սկզբին: Սարգիս Կասյանի ստորագրությամբ Հայաստանի խորհրդայնացումից հետո ստեղծվում է պատժիչ ամենադաժան մեքենաներից մեկը՝ Հայաստանի Արտակարգ հանձնաժողովը՝ «Չեկա»-ն, որի գլուխ կանգնեց Նիկոլայ Այվազյանը: Հենց ՉԵԿԱ-ն ձեռնամուխ եղավ Առաջին Հանրապետության զինվորականության և մտավորականության ցուցակագրմանը և հետագայում նրանց մի մասի սպանդին: 1920 թվականի դեկտեմբերին Կասյանի ղեկավարած Հեղկոմի պատասխանատուները ցուցակագրեցին հայ բոլոր սպաներին, տարբեր հաշվարկներով այս ընթացքում աքսորվում կամ սպանվում է ավելի քան 1000 սպա: Բաքվի և Ռուսաստանի բանտեր աքսորի ժամանակ զոհվեցին նրանց մի մասը: 1921 թվականի սկզբին կացնահարվեցին տասնյակ սպաներ Երևանի բանտերում: Կալանավորվածների թվում էին հայոց բանակի գեներալներ Ա. Գաջիևը, Դ. Անդրեևսկին, Աթաբեկ Բեյ-Մամիկոնյանը, Ի. Բագրամովը և ուրիշներ։ Ավելի վաղ կալանավորվել էին Համազասպ Սրվանձտյանը, Արարատյան նահանգի նահանգապետ Սերգեյ Մելիք-Յոլչյանը, Հովհաննես Քաջազնունին, Համո Օհանջանյանը, Սիմոն Վրացյանը, Վահան Նավասարդյանը, Նիկոլ 1 «Հայ բոլշևիկ կոմունիստների խնդիրը` արագացնել Հայաստանի պարտությունը». 1920թ. Սեպտեմբեր, http://www.aniarc.am/2016/12/18/armenian-bolsheviks-baku-1920-turkey/ Աղբալյանը, Լևոն Շանթը։ 1.000-ից ավելի սպաների, որոնց թվում էին գեներալլեյտենանտներ Մովսես Սիլիկյանը, Թովմաս Նազարբեկյանը աքսորեցին Ռուսաստան: Կասյանը ոչ միայն չի կանխել այս բռնաճնշումները, այլ նաև նրա ղեկավարման մի քանի ամիսների ընթացքում Հայհեղկոմը վերջնականապես ցանկացել է ոչնչացնել բոլոր այն ուժերին, որոնք առնչություն են ունեցել Հայաստանի պետականության հետ: Միանգամայն հիմնավորված են Սարգիս Կասյանի փողոցի վերանվանումը Հայ ժողովրդի պետականությանը մեծապես նպաստած Հայ առաքելական եկեղեցու հովիվ, Վազգեն Առաջին Վեհափառի անունով վերանվանելու նախագիծը: Վազգեն Ա (ավազանի անունը` Լևոն-Կարապետ) Պալճյանը ծնվել է Բուխարեստում։ Ամենայն հայոց կաթողիկոս է դարձել 1955 թվականին։ Հայ Առաքելական եկեղեցու 130-րդ Կաթողիկոսն է, հայագետ և ՀՀ ազգային հերոս։ Նախնական կրթությունն ստացել է Օդեսայի հայկական նախակրթարանում, ապա Բուխարեստի Միսաքյան-Քեսիմյան ազգային, 1924–1926թթ. Բուխարեստի առևտրական բարձրագույն վարժարանում: 1936-ին ավարտել է Բուխարեստի պետական համալսարանի գրականության և փիլիսոփայության ֆակուլտետը, 1937-ին՝ գործնական մանկավարժության բաժինը: 1948թ. մայիսի 23-ին Սբ․ Էջմիածնի Մայր տաճարում Ամենայն հայոց կաթողիկոս Գևորգ Զ Չորեքչյանը նրան օծել է ծայրագույն վարդապետ, 1951-ի մայիսին՝ եպիսկոպոս: Վազգեն 1-ին Վեհափառը նպաստել է Սփյուռք-Հայաստան կապերի և միջեկեղեցական հարբերությունների ընդլայնմանը և ամրապնդմանը։ Վեհափառի շնորհիվ 1962թ. հայ եկեղեցին դարձել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի, այնուհետև՝ Եվրոպական եկեղեցիների համաժողովի անդամ: 1952-ին ընտրվելով Ռումինիայի խաղաղության պաշտպանության կոմիտեի անդամ, հաջորդող տարիներին արդեն որպես Հայոց հայրապետ, Վազգեն Ա մասնակցել է կրոնական գործիչների Հանուն խաղաղության, զինաթափման և ժողովուրդների միջևարդար հ արաբերությունների հաստատման համաշխ. համաժողովներին (Մոսկվա, Բեռլին, Հելսինկի): Վազգեն 1-ինը եղել է եկեղեցաշինարար։ Նրա ջանքերով վերանորոգվել է Էջմիածնի Մայր տաճարը, Էջմիածնի Սուրբ Հռիփսիմե, Սուրբ Գայանե, Սուրբ Շողակաթ վանքերը, Գեղարդավանքը, Խոր Վիրապի վանքը, Օշականի Ս․ Մեսրոպ Մաշտոց, Երևանի Սուրբ Սարգիս, Սուրբ Զորավոր, Սուրբ Հովհաննես եկեղեցիները։ Կառուցել է Գալուստ Կյուլպենկյան վանատունը, Ալեք և Մարի Մանուկյան գանձատունը: Վազգեն Ա-ի նախաձեռնությամբ և սփյուռքահայերի նվիրատվությամբ ժամանակակիցսարքավորումներով վերազինվել է Մայր աթոռի տպարանը: Վեհափառ հայրապետի շնորհիվ փրկվել ու Երևանի Մատենադարանին են հանձնվել Թովմա Արծրունու «Պատմություն Արծրունյաց տան» աշխատության պահպանված միակ ձեռագիր օրինակը, Թորոս Ռոսլինի ծաղկած «Զեյթունի Ավետարանը» «Վեհափառի» և «Վեհամոր» անուններով կնքված երկու Ավետարանները, «Մալաթիայի Ավետարանը» և բազմաթիվ այլ ձեռագրեր, արժեքավոր վավերագրեր: Պետք է նշել, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի ստեղծման և տեղային կառույցների ձևավորման համար 1992-ին հատուկ կոչով դիմել է Հայ եկեղեցու թեմակալ առաջնորդներին: 1988թ. փետրվարի 25-ին դիմել է ԽՍՀՄ նախագահ Միխայիլ Գորբաչովին Արցախը Հայաստանի հետ վերամիավորելու հարցով։ Արցախյան շարժման ընթացքում խորհրդային և միջազգային ամենաբարձր ատյաններում բարձրացրել է արցախահայության պահանջը: Հայրապետական առանձին տնօրինությամբ վերահաստատել է Հայ եկեղեցու Արցախի թեմը (1989), ձեռնարկել Արցախի մի շարք եկեղեցիների ու վանքերի վերաբացումն ու վերանորոգումը: Խորհրդանշական է, որ Վազգեն Վեհափառն իր վերջին օրհնած վեցերորդ Մյուռոնը (1991- ի սեպտ. 29) անվանել է Անկախության Մյուռոն։ Դրանով օծել է Մայր տաճարի Ավագ խորանի «Տիրամայրը Մանկան հետ» պատկերը՝ այն անվանելով Անկախության Տիրամայր: Իր հոգևոր-եկեղեցական և գիտամշակութային ավանդի համար Վազգեն Վեհափառն առաջինն է արժանացել Հայաստանի ազգային հերոսի բարձրագույն կոչմանն ու Հայրենիքի շքանշանին (1994-ի հուլիսի 29): Վազգեն Ա-ն պարգևատրվել է Խաղաղության համաշխարհային խորհրդի Ժոլիո Կյուրիի անվան (1962թ.) և Խաղաղության պաշտպանության կոմիտեի (1968թ.) ոսկե մեդալներով, Ռումինիայի «Հանրապետության աստղ» (1952թ.), ԽՍՀՄ «Պատվո նշան» (1968թ.) և Ժողովուրդների բարեկամության (1978թ.) շքանշաններով:
12:35 - 27 հունիսի, 2023
Քաղաքապետարանն արձագանքում է Արամ Պետրոսյանի հայտարարությանը

Քաղաքապետարանն արձագանքում է Արամ Պետրոսյանի հայտարարությանը

Երևանի քաղաքապետարանն ի պատասխան «Հայաքվե» նախաձեռնության լիազոր ներկայացուցիչ Արամ Պետրոսյանի ևհամակարգող Ավետիք Չալաբյանի՝ լրագրողների հետ հանդիպման ընթացքում հնչեցրած հայտարարությունների տարածել է հաղորդագրություն, որտեղ ասված է. «Այսօր տեղի ունեցած ասուլիսի ընթացքում «Հայաքվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը հայտարարել է, թե «Երևանի վարչական շրջանների մի շարք ղեկավարներ, հղում անելով Երևանի քաղաքապետի պաշտոնակատար Լևոն Հովհաննիսյանին, հրաժարվել են տարածքներ տրամադրել ստորագրահավաքի անցկացման համար»: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է մայրաքաղաքի Ավան, Նոր Նորք, Կենտրոն, Նուբարաշեն և Աջափնյակ վարչական շրջաններին: Երևանի քաղաքապետարանը հայտարարում է, որ պարոն Չալաբյանի պնդումը փաստերի խեղաթյուրում է, քանի որ վարչական շրջանների ներկայացուցիչները ոչ թե հրաժարվել են նախաձեռնությանը տարածքներ տրամադրել, այլ, մատնանշելով իրավասությունների տարանջատումը, առաջարկել են դիմել Երևանի քաղաքապետարան՝ համապատասխան թույտվություն ստանալու խնդրանքով: Վստահ ենք, որ պարոն Չալաբյանը թյուրիմացաբար է այս առաջարկը գնահատել որպես մերժում»։
13:25 - 26 հունիսի, 2023
Սեւ ամպեր՝ Տիգրան Ավինյանի գլխի՞ն. քրեական վարույթ է սկսվել
 |hetq.am|

Սեւ ամպեր՝ Տիգրան Ավինյանի գլխի՞ն. քրեական վարույթ է սկսվել |hetq.am|

hetq.am: Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (ԿԿՀ) Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի գործով վարույթի նյութերն ուղարկել է Գլխավոր դատախազություն, ինչից հետո նախաձեռնվել է քրեական վարույթ: Խոսքն այն վարույթի մասին է, որը ԿԿՀ-ն հարուցել էր 2022 թ. դեկտեմբերին: Իսկ դրա պատճառն այն էր, որ Տիգրան Ավինյանը 2022 թ. սեպտեմբերի 23-ին Երեւանի ավագանու կողմից ընտրվել է փոխքաղաքապետ, բայց դրանից հետո մնացել է «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» (ԱՆԻՖ) ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնում, որը զբաղեցնում է 2019-ից: Մամուլը, ԱՆԻՖ-ն ու ԿԿՀ-ն տարակարծիք են Փոխքաղաքապետի ու ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնների համատեղումը տարակուսանք էր առաջացրել հայկական մամուլում նախորդ տարվա աշնանը: Դրանից հետո ԿԿՀ-ն վարույթ էր հարուցել անհամատեղելիության պահանջներն առերեւույթ խախտելու վերաբերյալ: Մինչեւ ԿԿՀ-ն վարույթ կհարուցեր, մամուլի հրապարակումներին արձագանքել էր ԱՆԻՖ-ը՝ հայտարարելով, թե Ավինյանի կողմից երկու պաշտոնների համատեղումն օրենսդրության սահմաններում է, քանի որ «Հանրային ծառայության մասին» օրենքի համաձայն՝ «հանրային պաշտոն զբաղեցնող անձը (այս դեպքում՝ փոխքաղաքապետ Տ. Ավինյանը - «Հետք») կարող է ընդգրկվել 50 եւ ավելի տոկոս ՀՀ մասնակցությամբ առեւտրային կազմակերպության տնօրենների խորհրդի կազմում, եթե դա ուղղակիորեն առնչվում է իր պաշտոնավարման ոլորտի քաղաքականության իրականացման հետ՝ առանց վարձատրության կամ որեւէ այլ ձեւով փոխհատուցում ստանալու»։ Այս առումով ԱՆԻՖ-ը նշել էր, որ ինքը 100 տոկոս պետական մասնակցությամբ առեւտրային կազմակերպություն է, իսկ տնօրենների խորհրդի նախագահ Ավինյանը վարձատրություն չի ստանում: Սակայն ամենակարեւոր հանգամանքն այն է, որ «Հանրային ծառայության մասին» օրենքի պահանջով՝ հանրային պաշտոն զբաղեցնող անձը կարող է ընդգրկվել նույն ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի կազմում, եթե դա ուղղակի կապ ունի նրա պաշտոնավարման ոլորտի քաղաքականության իրականացման հետ: Երբ 2018-2021 թթ. Տ. Ավինյանը փոխվարչապետ էր, ըստ էության, հակասություն չկար նրա այս պաշտոնի ու ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի նախագահ լինելու միջեւ, քանի որ որպես փոխվարչապետ նա համակարգում էր այն ոլորտը, որում գործում է ԱՆԻՖ-ը: Բայց արդյոք ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի նախագահ լինելը որեւէ առնչություն ունի փոխքաղաքապետի պաշտոնի հետ: Ըստ ԱՆԻՖ-ի՝ այո: Ահա թե ինչպես է վերջինս դեռ նախորդ տարվա նոյեմբերին փորձել հիմնավորել այդ առնչությունը. «ԱՆԻՖ-ի ընթացիկ, առայժմ չհայտարարված, ինչպես նաեւ ապագա քննարկվող ծրագրերի մեծ մասը ուղիղ կապ ունի Երեւանի զարգացման ծրագրերի հետ: Այդ թվում են քաղաքացիների շարժունակության, ենթակառուցվածքների, տուրիզմի, սպասարկման, շինարարության, կառուցապատման եւ այլ բնագավառները։ ԱՆԻՖ-ի կողմից իրականացվող ծրագրերի զգալի մասի արդյունավետությունը եւ իրացվելիությունը ուղիղ կապ ունեն Երեւանի քաղաքապետարանի գործառույթների հետ։ Այս պահին քննարկման փուլում են Երեւանում ԱՆԻՖ-ի կողմից նոր ներդրումների ներգրավման մի քանի ծրագրեր, որոնք գտնվում են քաղաքապետարանի անմիջական գործառույթների տիրույթում։ Հետեւաբար, փոխքաղաքապետի կարգավիճակի հետ համատեղությունը ԱՆԻՖ-ի անկախ վերահսկող մարմնում ինչպես չի հակասում օրենքին, այնպես էլ նպաստում է պետության ներդրումային եւ առկա ծրագրերի իրականացման համադրմանը»: Սակայն ԿԿՀ-ն, ըստ էության, այլ կարծիքի է եղել, ինչն էլ Ավինյանի վերաբերյալ վարույթ հարուցելու հիմք է դարձել: Հանձնաժողովը վարույթ հարուցելու որոշման մեջ մեջբերել է ոչ միայն «Հանրային ծառայության մասին» օրենքի սահմանափակումները, այլեւ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի այն դրույթը, որ քաղաքապետի տեղակալները չեն կարող պաշտոն զբաղեցնել առեւտրային կազմակերպություններում: ԿԿՀ-ն կասեցրել է վարույթը. ինչու՞ 2022 թ. դեկտեմբերին հարուցված վարույթի վերջնաժամկետը մինչեւ մարտի 12-ն էր, որը ԿԿՀ-ն երկարաձգել էր եւս մեկ ամսով: Սակայն ապրիլի 12-ին, երբ պիտի պարզ դառնար՝ ի վերջո, Տ. Ավինյանը խախտե՞լ է անհամատեղելիության պահանջները, թե՞ ոչ, Հանձնաժողովն այլ որոշում կայացրեց: ԿԿՀ-ն որոշեց կասեցնել վարույթը: Հանձնաժողովն այդպես էլ չհրապարակեց բուն որոշումը, սակայն ապրիլի 17-ին հայտարարեց. «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն իր որոշմամբ հիմնավորել է, որ վարույթի շրջանակներում ձեռք բերված նյութերում առկա են տվյալներ, որոնք պետք է ուսումնասիրվեն այլ պետական մարմինների կողմից»: Այս հայտարարությունն ավելի շատ հարցեր էր առաջացնում, քան պարզություն մտցնում: «Հետքի» առաջին հարցումից հետո ԿԿՀ-ն միայն տրամադրեց իր կայքում տեղադրված այս հայտարարության հղումը, սակայն երկրորդ հարցումով խնդրեցինք տրամադրել վարույթը կասեցնելու բուն որոշումը: Մեր այս հարցումից հետո՝ հունիսի 8-ին (որոշումը կայացնելուց շուրջ 2 ամիս անց), Հանձնաժողովն իր կայքում հրապարակեց այն՝ որոշ հատվածներով փակելով: ԿԿՀ-ի որոշման բաց հատվածներում, մասնավորապես, նշվում է, որ Տիգրան Ավինյանը «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» (ԱՆԻՖ) ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի նախագահ է դարձել 2019 թ. հուլիսի 8-ին, երբ ՀՀ փոխվարչապետ էր (2018-2021 թթ.): Հանձնաժողովն ԱՆԻՖ-ից պահանջել է 2019-2023 թթ. իրականացրած ոլորտային ծրագրերի (այդ թվում՝ նախատեսվող ծրագրերի) եւ դրանց վերաբերյալ հաշվետվությունների, ինչպես նաեւ խորհրդի ձեւավորման օրվանից սկսած՝ հրավիրված նիստերի արձանագրությունների պատճենները: «Վերլուծելով ներկայացված տվյալները՝ Հանձնաժողովի մոտ ձեւավորվել է ողջամիտ կասկած առ այն, որ ընկերության գործունեության ընթացքում հնարավոր է իրականացվել են չարաշահումներ, որոնք պետք է հանդիսանան բազմակողմանի եւ օբյեկտիվ քննության առարկա եւ ստուգվեն քրեադատավարական ընթացակարգերով»,- նշել է ԿԿՀ-ն եւ որոշել Ավինյանի գործով վարույթը կասեցնել, իսկ դրա նյութերն ուղարկել Գլխավոր դատախազություն՝ քրեադատավարական ընթացակարգերի շրջանակնում դրանք գնահատելու, իսկ համապատասխան հիմքերի առկայության դեպքում՝ ընթացք տալու համար: Այս որոշումն, օրենքի պահանջով, ուղարկվել է նաեւ Տ. Ավինյանին: Քրեական վարույթ է սկսվել Գլխավոր դատախազությունը, ի պատասխան «Հետքի» հարցման, հայտնել է, որ ԿԿՀ-ից ստացված համապատասխան փաստաթղթերն ուղարկվել էին Հակակոռուպցիոն կոմիտե (ՀԿԿ)՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու համար: Ապրիլի 22-ին ՀԿԿ-ում նախաձեռնվել է քրեական վարույթ ՔՕ 277-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Մասնավոր ոլորտում ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը): Շարունակությունը՝ սկզբանղբյուր կայքում
16:55 - 13 հունիսի, 2023
Ալեն Սիմոնյանը վստահ է, որ Երևանի քաղաքապետի առաջիկա ընտրություններում կհաղթի Տիգրան Ավինյանը
 |armenpress.am|

Ալեն Սիմոնյանը վստահ է, որ Երևանի քաղաքապետի առաջիկա ընտրություններում կհաղթի Տիգրան Ավինյանը |armenpress.am|

armenpress.am: Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը վստահ է, որ Երևանի քաղաքապետի առաջիկա ընտրություններում կհաղթի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուն՝ Տիգրան Ավինյանը:   «Այն բարեփոխումները, որոնք արվել են ու արվում են Երևանում, ակնհայտ են։ Կառավարության կողմից հատկացվել են գումարներ, որոնց շնորհիվ վերելակներ են վերանորոգվում, ավտոբուսներ են բերվում, կանաչապատում է իրականացվում, շենքեր են վերանորոգում։ Այդ ամենն անում է Կառավարությունը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Սիմոնյանը։ Սիմոնյանը հիշեցրեց 44-օրյա պատերազմից հետո տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները: «Ես վստահ եմ՝ եթե եկող շաբաթ ընտրություններ լինեն, ՔՊ-ն ավելի շատ ձայն կհավաքի, քան պատերազմից հետո եղած ընտրությունների ժամանակ էր: Մոռանո՞ւմ եք, որ պատերազմից հետո, որ ամենամեծ ցավն էր բոլորի համար, մենք 54 տոկոս ձայն հավաքեցինք, ո՞վ էր դրան հավատում»,- ասաց Սիմոնյանը։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը որոշում է կայացրել, որ Երևան քաղաքի առաջիկա ՏԻՄ ընտրություններում կուսակցության ցուցակը գլխավորելու է Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը։
13:57 - 13 հունիսի, 2023
Տիգրան Ավինյանը մեկ շաբաթ ժամանակ տվեց Երևանի փողոցների փոսերը լցնելու համար |armenpress.am|

Տիգրան Ավինյանը մեկ շաբաթ ժամանակ տվեց Երևանի փողոցների փոսերը լցնելու համար |armenpress.am|

armenpress.am: Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը կրկին խոսեց մայրաքաղաքի փողոցներում փոսերի առկայության և փոսալցման աշխատանքների խնդիրների մասին։ Ավինյանին զայրացրեց այն փաստը, որ արդեն մեկ ամիս է՝ խոսում են փոսերի խնդրի մասին, բայց այդ հարցը լուծում չի ստանում։ «Հարգելի գործընկերներ, արդեն որերորդ շաբաթն է՝ այս փոսալցումների մասին եմ խոսում։ Նախորդ նիստից հետո հատուկ առանձին փակ քննարկում ենք արել վարչական շրջանների ղեկավարների, Երևանի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության պետի պաշտոնակատարի հետ։ Այդ փոսերի մասին քննարկումները դեռ ակտուալ են։ Ինչքա՞ն ասեմ փոսեր։ Ուզում եմ հասկանալ մինչև ո՞ր ամիսն է ձգվելու։ Վարչական շրջանների ղեկավարնե՛ր, երկրորդական փողոցների փոսալցման աշխատանքները ձեր պատասխանատվությունն է։ Ի՞նչ չունեք, ո՞րն է խնդիրը։ Մի ամիս փոս չենք կարողանում լցնել քաղաքում։ Ամենապրիմիտիվ աշխատանքը չենք կարողանում նորմալ կատարել։ Սա վերջին շաբաթն է՝ հրատապ կլինի, մեկ անձնից գնումով կլինի, ուզում եք անձամբ գնացեք այդ ասֆալտը լցրեք։ Եթե հաջորդ երկուշաբթի ևս մեկ դեպք արձանագրվեց, ինձանից չնեղանաք»,- Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում ասաց Ավինյանը։
11:23 - 12 հունիսի, 2023
Երևանի տրանսպորտային գլխավոր ռեֆորմը պետք է դառնա ճոպանուղու ցանցը. Մանե Թանդիլյան

Երևանի տրանսպորտային գլխավոր ռեֆորմը պետք է դառնա ճոպանուղու ցանցը. Մանե Թանդիլյան

Երևանի տրանսպորտային գլխավոր ռեֆորմը պետք է դառնա ճոպանուղու ցանցը: Ֆեյսբուքյան էջում գրել է «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ, Երևանի ավագանու ընտրություններում կուսակցության քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանը․ Քաղաքների երեք «տարածությունների» միաժամանակյա արդյունավետ օգտագործումը միայն կարող է հնարավորություն տալ լուծել Երևանի առջև ծառացած մի շարք խնդիրները, այդ թվում, տրանսպորտային և հետիոտնի անխոչընդոտ տեղաշարժին վերաբերողները։  Առաջին «տարածությունը»՝ գետինը, գրեթե սպառել է իրեն և Երևանի բնակչության և տնտեսության զարգացման տեմպերի համար ունի սակավ հնարավորություններ լուծելու քաղաքի խնդիրները։ Նոր ճանապարհների, փողոցների կառուցման հնարավորությունները սահմանափակ են։  Երկրորդ՝ ստորգետնյա «տարածությունը» բավական քիչ է օգտագորված։ Ունենք շատ քիչ թունելներ, գետնանցումներ։ Միևնույն ժամանակ, Երևանի ռելիեֆը և ստորգետնյա ենթակառուցվածների առկայությունները նույնպես թույլ չեն տալիս քաղաքը դարձնել լիարժեք «երկհարկանի»։ Սակայն, այստեղ նույնպես ունենք սկզբունքային խնդիր։ Օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով գետնանցումները չեն դառնում մարդկանց հիմնական ճանապարհը, որը նաև անվտանգության խնդիրներ է առաջացնում։ Քաղաքը, նախ և առաջ, պետք է լինի մարդկանց համար, հետևաբար Երևանի մի շարք գետնանցումներ պետք է վերածվեն թունելի՝ մեքենաների համար, իսկ մարդիկ քայլեն գետնի վրայով։ Միևնույն ժամանակ, Երևանում առկա են մի շարք հնարավորություններ փոքր թունելների շնորհիվ ունենալ նոր հետիոտնային հատվածներ։ Երրորդ՝ վերգետնյա, օդային «տարածությունը» գրեթե չի օգտագործվում։ Վերնանցումները շարունակում են մնալ անհարմար մարդկանց համար, իսկ 1-2 էստակադաները չեն լուծում քաղաքի տրանսպորտային խնդիրները։  Հաշվի առնելով Երևանի ռելիեֆային առանձնահատկությունը՝ քաղաքի տրանսպորտային գլխավոր ռեֆորմը պետք է դառնա ճոպանուղու ցանցը։  Քաղաքային ճոպանուղին ունի հետևյալ առավելությունները՝ ✔️Մարդկային մեծ հոսքերի տեղափոխման հնարավորություն ✔️Կանգառներում սպասելու բացակայություն ✔️Էկոլոգիապես մաքուր՝ օդի աղտոտվածության բացակայություն ✔️Ամենաանվտանգ տրանսպորտային միջոցը աշխարհում  ✔️Ամենակարճ ճանապարհների ստեղծում՝ ուղիղ գծի շնորհիվ ✔️Հաշմանդամություն ունեցող անձանց համար այն բացառիկ հարմար ✔️Նոր, ազատ տարածությունների օգտագործման հնարավորություն ✔️Կայարանների կառուցման համար փոքր տարածքների անհրաժեշտություն ✔️Արագ կառուցման հնարավորություն՝ չխոչընդոտելով առկա տրանսպորտային ուղիները շինարարական աշխատանքների ժամանակ Առաջիկայում կներկայացնենք Երևանի ճոպանուղու համակարգի ներդրման նախագիծը»,-գրել է Թանդիլյանը։
17:06 - 09 հունիսի, 2023
«Ապրելու երկիր» կուսակցությունը Մանե Թանդիլյանին կառաջադրի Երևանի քաղաքապետի թեկնածու
 |armenpress.am|

«Ապրելու երկիր» կուսակցությունը Մանե Թանդիլյանին կառաջադրի Երևանի քաղաքապետի թեկնածու |armenpress.am|

armenpress.am: «Ապրելու երկիր» կուսակցությունը քաղաքական խորհրդի նիստում հաստատել է Երևանի ավագանու առաջիկա ընտրություններում քաղաքապետի պաշտոնի համար կուսակցության թեկնածուին՝ Մանե Թանդիլյանին: Այս մասին հայտարարեց «Ապրելու երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Տիգրան Սահակյանը՝ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստից հետո հրավիրված ասուլիսում: « «Ապրելու երկիր» կուսակցության քաղխորհրդի կողմից առաջադրվել և հաստատվել է Երևանի ավագանու առաջիկա ընտրություններում քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանի թեկնածությունը»,-ասաց Սահակյանը: Ըստ նրա՝ այդ որոշումը հիմնված է եղել վերջին ամիսներին Երևանի բնակիչների հետ իրենց ակտիվ շփումների, սոցիոլոգիական հարցումների, ինչպես նաև  կուսակցության անդամների կարծիքների հիման վրա: Սահակյանը հայտնեց՝ հավատարիմ են իրեն որդեգրած դիրքորոշմանը՝ համապետական ընտրություններից զատ, ակտիվորեն պատրաստվել և մասնակցել բոլոր ՏԻՄ ընտրություններին: «Մենք վստահ ենք, որ ՏԻՄ մակարդակում ևս քաղաքական ուժերը պետք է լուրջ քաղաքական ծրագրեր ներկայացնեն, ստանձնեն պատասխանատվություն և ընթացիկ օպերարտիվ խնդիրներից զատ, իրական զարգացում ապահովեն համայնքներում»,-ասաց Սահակյանը: Ըստ նրա՝ Մանե Թանդիլյանի առաջադրումը ևս մեկ անգամ ընդգծում է իրենց վճռականությունը՝ ոչ միայն մասնակցելու, այլ նաև հաղթելու Երևանի ավագանու ընտրություններում: «Ես հավաստիացնում եմ, որ այս ընտրություններում մեր մասնակցությունն ու հաղթանակը երկրում արմատական ու խորքային փոփոխությունների առաջնորդության անշրջելի հայտ է մեր կողմից»,-ասաց նա: Երևանի ավագանու ընտրությունները, նախատեսվում է, որ տեղի կունենան սեպտեմբեր ամսին:
13:56 - 08 հունիսի, 2023
Օտարման ոչ ենթակա հողատարածքը քաղաքացուն վաճառվելուց հետո նվիրատվությամբ գրանցվել է ԱԺ նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի կնոջ անունով

Օտարման ոչ ենթակա հողատարածքը քաղաքացուն վաճառվելուց հետո նվիրատվությամբ գրանցվել է ԱԺ նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի կնոջ անունով

2003 թվականի հուլիսի 1-ին Երևանի քաղաքապետ Ռ. Ն.-ի (Ռոբերտ Նազարյան-խմբ․) որոշմամբ՝ քաղաքացի Մ.Պ.-ին է օտարվել Ազատամարտիկների փողոցի 78/3 հասցեում գտնվող հողամասը՝ շուկայականից անհամեմատ էժան գնով՝ 14 մլն 646 հազար 180 դրամով, այն դեպքում, երբ հողամասն ընդգրկված է եղել Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների (օտարման ոչ ենթակա հողատարածքների) ցանկում: Երևան քաղաքի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների դատախազությունում, պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու գործառույթի շրջանակում, ուսումնասիրվել է Ազատամարտիկների փողոցի 78/3 հասցեում գտնվող շենքի օտարման գործընթացը: Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Երևանի քաղաքապետի 2003 թվականի հուլիսի 1-ի որոշմամբ՝ 2003 թվականի հունիսի 27-ին կայացած աճուրդային վաճառքի և վարձակալության մրցույթի արդյունքների հիման վրա, Ազատամարտիների փողոցի 78/3 հասցեում գտնվող հողատարածքը 2003 թվականի դեկտեմբերի 26-ին վարձակալությամբ տրամադրվել է քաղաքացի Մ.Պ.-ին՝ մանկական խաղահրապարակ և բացօթյա սրճարան կառուցելու նպատակով: Հողամասը գտնվում է Էրեբունու մանկական զբոսայգու տարածքի սահմաններում, իսկ Կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի որոշմամբ՝ ներառվել է Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների (օտարման ոչ ենթակա հողատարածքների) ցանկում։ 2008 թվականի հունվարի 17-ին Երևանի քաղաքապետի տեղակալ Կ.Դ.-ն տրամադրել է ակնհայտ կեղծ մասնագիտական եզրակացություն, համաձայն որի՝ Ազատամարտիների փողոցի 78/3 հասցեում գտնվող հողամասն ընդգրկված չէ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում: Եզրակացության հիման վրա՝ Կադաստրի կոմիտեի տարածքային ստորաբաժանման իրավասու պաշտոնատար անձինք Մ.Պ.-ին հատկացրել են անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական: Հետագայում Ազատամարտիների փողոցի 78/3 հասցեում գտնվող հողատարածքը նվիրատվությամբ գրանցվել է Էրեբունի վարչական շրջանի նախկին ղեկավար, ԱԺ նախկին պատգամավոր Մ.Ս.-ի (Մհեր Սեդրակյանի-խմբ․) կնոջ՝ Շ.Ա.-ի անունով: Շ.Ա.-ն, օտարման ոչ ենթակա վերոնշյալ հողատարածքը 150 հազար ԱՄՆ դոլարով օտարել է իրավաբանական անձի: Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում քննվող քրեական վարույթով հիմնավորվել է վերը նշված գործընթացում Երևանի քաղաքապետի տեղակալ Կ.Դ.-ի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հանգամանքը: Կ.Դ.-ի վերաբերյալ 2021 թվականի դեկտեմբերի 27-ին որոշում է կայացվել քրեական հետապնդում չիրականացնելու մասին՝ վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով: 2023 թվականի հունիսի 6-ին Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում, հայց է ներկայացրել Վարչական դատարան՝ Երևանի քաղաքապետի 2003 թվականի հուլիսի 1-ի որոշումը, ինչպես նաև դրա հետևանքները վերացնելու, այդ թվում՝ կատարված իրավունքի պետական գրանցումներն ու գրանցամատյանի գրառումներն անվավեր ճանաչելու պահանջով:
13:30 - 08 հունիսի, 2023
Սարալանջի ճանապարհին հանրային տրանսպորտի համար առանձնացված գիծն արդեն շահագործվում է

Սարալանջի ճանապարհին հանրային տրանսպորտի համար առանձնացված գիծն արդեն շահագործվում է

Երևանի Սարալանջի ճանապարհին ավտոբուսների համար առաջին առանձնացված գիծն արդեն շահագործվում է: Ինչպես հայտնում են Երևանի քաղաքապետարանից, աշխատանքային հերթական խորհրդակցությանը  զեկուցվել է, որ ավտոբուսների համար երթևեկության առանձին գծեր կլինեն նաև Գայի պողոտայում և Գարեգին Նժդեհի փողոցում: Վարչական շրջաններում կատարվում է փողոցների շուրջ 23 կմ 740 մ հատվածի միջին նորոգում: Փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը, անդրադառնալով աշխատանքների որակին, շեշտել է տեխնիկական հսկողության նշանակությունն ու ընդգծել, որ այն պետք է ձևական  չլինի:«Կատարված աշխատանքների վերաբերյալ բազմիցս եղել են բողոքներ, որ բավարար որակով չի իրականացվում: Այստեղ մենք ունենք տեխնիկական հսկողության կառույցը, որը պետք է սկսի իրապես աշխատել: Պետք է հասկանանք, թե քանի տեխհսկող է պատժվել իր գործը չանելու համար: Նաև գուցե ուսումնասիրենք կառավարության փորձը՝ աշխատանքների տեխնիկական հսկողության լոտերը մեծացնելու առումով և, համապատասխանաբար, ավելի խոշոր խաղացողներին  մասնակցելու հնարավորություն տանք: Տեխնիկական հսկողությունը պետք է չկրի ձևական բնույթ: Եթե այդպես է՝ ավելի լավ է չունենանք: Պետք է գտնել բովանդակային ձևը, որպեսզի տեխհսկողությունը դառնա իրական գործիք, և խստորեն հետևենք որակին» ,-ընդգծել է փոխքաղաքապետը:  ***«Ժոնգ Թոնգ» մակնիշի ավտոբուսների վերջին խմբաքանակի տեխնիկական բնութագրի անհամապատասխանության խնդիրներն ընկերության կողմից չլուծելու պարագայում քաղաքապետարանը կձեռնարկի անհրաժեշտ միջոցներ:  «Եթե տեխնիկական առաջադրանքին ոչ համապատասխան որևէ ծառայություն կամ ապրանք մատակարարվի Երևանի քաղաքապետարանին՝ ամենակոշտ ձևով քաղաքապետարանն իր բոլոր լիազորություններն ու լծակներն օգտագործելու է: Սա այսուհետ քաղաքապետարանի գործելաոճն է լինելու բոլոր տեսակի պայմանագրերի վերաբերյալ» ,-շեշտել է Տիգրան Ավինյանը  ***Երևանի քաղաքապետարանի ենթակայության ՀՈԱԿ-ների և ՓԲԸ-ների 1321 աշխատակից ներառվել է առողջապահական ապահովագրության փաթեթում:  Նրանց ընտանիքի անդամները նույնպես կարող են ապահովագրվել նույն գումարի սահմանաչափով:  ***Արցախի փողոցի 4-րդ նրբանցքի վթարային շենքի բնակիչների վերաբնակեցման ծրագրի վերաբերյալ բնակիչների հետ անցկացվել է հանդիպում: Հաշվի առնելով որոշ բնակիչների բացասական դիրքորոշումը խնդրի լուծման մասին՝ հանձնարարվել է պատրաստել գերակա շահ ճանաչելու վերաբերյալ որոշման նախագիծ: «Ամբողջ շենքի բնակիչները մեկ-երկու հոգու ոչ խելամիտ պահանջների պատճառով չպետք է պատանդ մնան այդ խարխլված տներում, որոնց 1 քմ-ի համար, ի դեպ, մենք առաջարկել են 402 հազար ՀՀ դրամ՝ մի քանի անգամ ավելի մեծ բնակտարածքով» ,-նշել է փոխքաղաքապետը:Երևանի քաղաքապետարանի «Թեժ գիծ» ծառայության զանգերի արդյունավետության և քաղաքապետարան մուտքագրված դիմումների  ու գրությունների կատարման առնչությամբ զեկուցվել է, որ արդեն իսկ համալրվել են արագ արձագանքման խմբերը: Նախորդ շաբաթ 6730 զանգից սպասարկվել է 825-ը: «Աշխատանքի որակն առաջին հերթին գնահատվելու է պատասխանված զանգերի սպասարկման տոկոսով, ինչն այսօր շատ փոքր է, և պատասխանների որակով: Քաղաքապետարանն այլևս չի գործելու նախկին ձևով,  մեր գործելաոճը պետք է 180 աստիճանով փոխվի:  Համաշխարհային բանկի հետ մենք իրականացնելու ենք նոր ծրագիր, որով մշակվելու է հավելված, որն առաջին հերթին ունենալու է քաղաքացիների ներգրավման հնարավորություն՝ իրենց բողոքներն ու դիտարկումները ներկայացնելու և, հետևաբար, արագորեն արձագանքելու համար»,-ընդգծել է Տիգրան Ավինյանը:  ***Հիմնանորոգվում են Շենգավիթի համալիր մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցի յոթ մարզադահլիճը, նկուղային հարկը: Շինարարության ընթացքում կվերակառուցվի լողավազանը, կբարելավվի հովացման համակարգը: Ավարտական փուլում է Կոմիտասի անվան զբոսայգու, պանթեոնի խորքային հորի վերակառուցումը: Զուգահեռաբար ընթանում է էրեբունի, Արաբկիր, Նոր Նորք և Կենտրոն վարչական շրջաններում ոռոգման ցանցի և առանձին ջրագծերի շինարարությունը: ***Նախորդ շաբաթ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը «Աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկի հետ մաքրել է Սարալանջի ճանապարհի՝ Նորք-Մարաշից մինչև Տիգրան Մեծի պողոտա ընկած շուրջ 4 կմ  հատվածը: Տարածքը մաքրվել է քարերից, շինանյութերից, գերաճած անպետք ծառատեսակներից ու թփերից:  ****Այս պահին փոխարիվում է քաղաքի բազմաբնակարան բնակելի շենքերի 100 վերելակ: Մոնտաժման աշխատանքների ավարտից և ԱԻՆ համապատասխան փորձաքննությունից հետո դրանք կհանձնվեն շահագործման: Երկրորդ փուլով կփոխարինվի ևս 400 վերելակ:    
14:09 - 05 հունիսի, 2023