Մետրոյի Սուրմալուի կայարանի կառուցման մասին շուտով կհայտարարենք. փոխքաղաքապետ
 |news.am|
10:56 - 19 հունիսի, 2023

Մետրոյի Սուրմալուի կայարանի կառուցման մասին շուտով կհայտարարենք. փոխքաղաքապետ |news.am|

news.am: Աջափնյակի մետրոյի նոր կայարանի նախագծման միաժամանակ 2-րդ և 3-րդ փուլերում ենք: Այդ մասին այսօր՝ հունիսի 19-ին, Երեւանի քաղաքապետարանում հերթական գործակարգավարական նիստի ժամանակ նշեց Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Նա անդրադարձավ նաև Սուրմալուի տարածքում նոր կայարանի կառուցմանը։

«Մենք շուտով պետք է հայտարարենք Սուրմալուի մերձակայքում նոր կայարանի կառուցման նախագծի մասին: Դրա տեխնիկական առաջադրանքը, ենթադրում եմ՝ պատրաստ է: Գնման ընթացակարգի վերաբերյալ նույնպես մի առանձին հանձնարարական ֆիքսենք», - ասաց Ավինյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել