Կհայտարարվի Կոնդի վերակառուցման հայեցակարգի միջազգային բաց մրցույթի երկրորդ փուլը
15:01 - 19 հունիսի, 2023

Կհայտարարվի Կոնդի վերակառուցման հայեցակարգի միջազգային բաց մրցույթի երկրորդ փուլը

Երևանի քաղաքապետարանը Կադաստրի կոմիտեի հետ կկազմակերպի քննարկում՝ Կոնդ թաղամասի բնակիչների տների և հարակից տարածքների սահմանների ճշտման և սեփականության վկայականներ տրամադրելու նպատակով:
 
Ինչպես տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից՝ կհայտարարվի թաղամասի վերակառուցման հայեցակարգի միջազգային բաց մրցույթի երկրորդ փուլը: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը հանձնարարել է գործընթացը պահել մշտական հսկողության ներքո:
 
«Սա քաղաքապետարանի ամենակարևոր ծրագրերից է, և համայնքը պետք է նախաձեռնող լինի»,- ասել է Ավինյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել