Անգելա Մերկել

Գերմանիայի կանցլեր, «Քրիստոնյա-դեմոկրատների միություն» կուսակցության նախկին առաջնորդ։

Ծնվել է 1954թ․ հուլիսի 17-ին։ Անգելա Մերկելը ծնվել է 1954 թ-ի հուլիսի 17-ին, Համբուրգ քաղաքում։ Երրորդ երեխան է լյութերական քահանա Հորսթ Կասների ընտանիքում։ Մայրը՝ Գերլինդա Կասները, ուսուցչուհի է։ Անգելայի ծնվելուց հետո ընտանիքը տեղափոխվում է ԳԴՀ։ Պատանեկության տարիներին Անգելան եղել է պիոներական կազմակերպության անդամ։ Սովորել է ռուսերեն, ավելի մեծ տարիքում՝ անգլերեն։ 1978 թ-ին ավարտել է Լայպցիգի համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը, 1986 թ-ին պաշտպանել է թեզ՝ քվանտային քիմիայի գծով։

1978 թ-ից աշխատել է ԳԴՀ Գիտությունների ակադեմիայի ֆիզիկական քիմիայի կենտրոնական ինստիտուտում։ Բեռլինի պատի վերացումից հետո ակտիվորեն մասնակցել է դեմոկրատական շարժմանը, որը վերածվել է կուսակցության։ 1989 թ-ի օգոստոսին նրա կուսակցությունը միավորվել է իշխանության գլուխ կանգնած Քրիստոնեա-դեմոկրատական Միության հետ (ՔԴՄ)։ Նույն տարվա դեկտեմբերին Բունդեստագի պատգամավոր է ընտրվել՝ փայլուն անցկացնելով ընտրարշավը։ Հելմուտ Կոլի կառավարությունում վարել է կանանց և երիտասարդության հարցերով նախարարի պաշտոն։

1991 թ-ից ՔԴՄ փոխնախագահն է, 1994 թ-ից անցել է Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնի։ 1998 թ-ից ՔԴՄ-ն զիջել է իշխանությունը և անցել ընդդիմադիր դաշտ։ Ներկուսակցական տարաձայնությունների կարգավորման ընթացքում ձայների մեծամասնությամբ (96%) Անգելա Մերկելն ընտրվել է ՔԴՄ նախագահ։ 2004 թ-ին Մերկելը կարողացել է օժանդակել թեկնածուի Հորսթ Քյոլերին՝ ընտրվելու Գերմանիայի պրեզիդենտ։ 2005 թ-ի նոյեմբերին ընտրվել է Գերմանիայի դաշնային կանցլեր։

Մերկելի խոսքից Վենետիկի հանձնաժողովի հետ կապված հատվածը չհիշատակելը եղել է թարգմանչի բացթողումը |armenpress.am|

Մերկելի խոսքից Վենետիկի հանձնաժողովի հետ կապված հատվածը չհիշատակելը եղել է թարգմանչի բացթողումը |armenpress.am|

armenpress.am:  ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունն անհիմն է համարում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի կողմից փետրվարի 13-ին արված մամուլի հայտարարությունների հետ կապված բոլոր շահարկումները։ Այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: «Հայտնում ենք, որ Վենետիկի հանձնաժողովի հետ կապված նախադասությունը չհիշատակելը եղել է թարգմանչի կողմից բացթողում, և եթե վարչապետի լրատվական ծառայությունը որևէ տեղեկատվություն ցանկանար թաքցնել կամ չներկայացնել, ապա վարչապետի գրեթե բոլոր հանդիպումներն ուղիղ հեռարձակմամբ չէր ներկայացնի։ Տեղեկացնում ենք նաև, որ վարչապետի պաշտոնական կայքում շահարկվող հատվածի թարգմանությունը ներառվել է»,- ասված է ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պարզաբանման մեջ: Ավելի վաղ ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Արմեն Աշոտյանը «Ֆեյսբսուք»-ի իր էջում գրել էր, որ Բեռլինում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիմանը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն իր խոսքում Հայաստանի դատաիրավական բարեփոխումների համատեքստում հիշատակում է Վենետիկի հանձնաժողովը, ինչի մասին հայերեն թարգմանության մեջ խոսք չկա: Նա հավելել էր, որ այդ հատվածը բացակայում է նաև Հայաստանի վարչապետի պաշտոնական կայքում զետեղված հաղորդագրությունից:  
14:43 - 15 փետրվարի, 2020
Այսօրվա քննարկման կարևոր հարցերից է ԼՂ հակամարտության կարգավորման թեման. Անգելա Մերկել

Այսօրվա քննարկման կարևոր հարցերից է ԼՂ հակամարտության կարգավորման թեման. Անգելա Մերկել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բեռլինում հանդիպում է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ: Վարչապետ Փաշինյանի դիմավորման և պատվիրակություններին ողջունելու արարողությունից հետո երկու երկրների ղեկավարները մինչ բանակցությունները սկսելը ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես են եկել հայտարարություններով: Իր խոսքում Անգելա Մերկելը նշել է. «Սիրով Գերմանիայում մեկ անգամ ևս ողջունում եմ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Մենք առիթ ունեցել ենք հանդիպելու, և այդ պահից ի վեր մեր երկու երկրների կապերն ավելի ինտենսիվ են դարձել։ Մենք այսօր խոսելու ենք մեր երկկողմ հարաբերությունների խորացման մասին։ Հայաստանում ներկայում տեղի են ունենում մեծ փոփոխություններ։ Մեծ փոփոխություններ են ակնկալվում նաև իրավական համակարգում։ Դա այդքան էլ դյուրին գործընթաց չէ, բայց մենք Հայաստանին ցանկանում ենք հաջողություն այդ քայլերում։ Ինչպես արդեն ասացի, մեր հարաբերություններն ինտենսիվացել են։ Երբ այցելել էի Հայաստան` եղա Թումո կենտրոնում և շատ էի հիացել այդ կենտրոնով։ Մեզ մոտ Թումո կենտրոն բացելու համար ստորագրվել է համաձայնագիր, և այս տարվա աշնանը մենք կկարողանանք Բեռլինում բացել այն։   Նախորդ տարվա հոկտեմբերին մենք ունեցել ենք տնտեսական ֆորում, և այն մի նոր ճյուղ է բացել հայ- գերմանական հարաբերություններում։ Եվ մենք շնորհակալություն ենք հայտնում այն բանի համար, որ Հայաստանն ինտենսիվ մեզ հետ համագործակցում է Աֆղանստանի խաղաղապահ առաքելությունում։ Հայաստանը Եվրոպական միության հետ է համաձայնագիր ստորագրել, միևնույն ժամանակ Եվրասիական տնտեսական միության անդամ երկիր է, և մենք դեռ պետք է երկար աշխատանք տանենք երկու միությունների համագործակցության համար:   Այսօրվա քննարկման կարևոր հարցերից է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման թեման: Պարոն վարչապետը շարունակելու է իր ուղևորությունը Մյունխեն, շնորհակալ ենք և ուրախ ենք, որ այսօր այստեղ եք»:   Իր հերթին, վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է. «Հարգելի տիկին կանցլերԶԼՄ-ների հարգելի ներկայացուցիչներՏիկնայք և պարոնայք Մեծ ուրախությամբ եմ ցանկանում արձանագրել, որ իմ պաշտոնավարումից ի վեր, վերջին մեկուկես տարվա ընթացքում, տիկին կանցլերի հետ մենք հանդիպում ենք արդեն երրորդ անգամ: Սա ինքնին խոսուն փաստ է, ինչը վկայում է մեր հարաբերությունների բարձր մակարդակի մասին: Գերմանիան Հայաստանի մտերիմ բարեկամն ու գործընկերն է, և մենք զգում ենք այդ բարեկամության ուժը և՛ զգացական, և՛ գործնական առումներով։ Գերմանիան այն հզոր կամուրջներից մեկն է, որը կապում է Հայաստանը Եվրոպական միության, եվրոպական քաղաքակրթության և մշակույթի հետ:   Այսօր վստահությամբ կարող եմ արձանագրել, որ մեր բարեկամությունը հիմնված է ընդհանուր արժեքների վրա: Դրանք միավորում են մեր երկու երկրները և հուսալի հենք ծառայում ամենատարբեր ոլորտներում համագործակցության համար: Ուրախ եմ արձանագրել, որ մենք այսօր կապված ենք նաև փոխշահավետ համագործակցությամբ ու գործնական ծրագրերով։ Պատրաստ ենք անել հնարավորը այն առավել ամրապնդելու և առաջ մղելու համար: Քիչ անց տիկին Մերկելի հետ հնարավորություն ենք ունենալու քննարկելու մեր համագործակցության օրակարգը: Առանձնակի ցանկանում եմ շեշտել այն աջակցությունը, որը Գերմանիան ցուցաբերում է Հայաստանում տեղի ունեցող բարեփոխումներին: Մենք երախտապարտ ենք Գերմանիայի և Եվրոպական միության բարոյական, քաղաքական, փորձագիտական և ֆինանսական աջակցության համար: Այն կարևորագույն նշանակություն ունի մեր երկրում ժողովրդավարության անշրջելիությունն ապահովելու և այդ նպատակով իրավունքի գերակայությունը ամրապնդելու և տնտեսական ու քաղաքական ինստիտուտները բարեփոխելու համար: Ընդհանուր առմամբ ուզում եմ ընդգծել մեր հետաքրքրությունների ևս մեկ ասպեկտ Գերմանիայի հետ հարաբերություններում: Դուք գիտեք, որ 2018 թվականից Հայաստանն անցում է կատարել խորհրդարանական կառավարման համակարգի, և Գերմանիան մեզ համար շատ կարևոր և հաջողված մոդել է խորհրդարանական կառավարման արդյունավետ, ուժեղ պետություն լինելով, որտեղ հստակ գործում են հակակշիռների և փոխզսպումների մեխանիզմները և որտեղ ժողովրդավարությունը շատ վաղուց թերևս կասկածի տակ չէ և այն անշրջելի է պատմականորեն: Այս առումով Գերմանիայի հետ մեր հարաբերությունները շատ կարևոր են, և այսօր տիկին կանցլերի հետ խոսելու ենք ներկայումս Հայաստանի տեղի ունեցող զարգացումների, մեր բարեփոխումների օրակարգի մասին, այդ թվում` ինչպես և նախկինում խոսել ենք, ժողովրդավարությունը Հայաստանում ինստիտուցիոնալ առումով ուժեղ և անշրջելի դարձնելու մասին, և սա շատ կարևոր խոսակցություն է:   Ընդհանուր առմամբ Գերմանիայի հետ համագործակցության համատեքստում կցանկանայի առանձնացրել գերմանական Միջազգային համագործակցության ընկերակցության (GIZ) և Գերմանական վերակառուցման բանկի (KfW) գործունեությունը մեր երկրում: Մեր հանդիպման զգալի հատված նվիրելու ենք տնտեսական օրակարգին, որը վերջին մեկուկես տարվա ընթացքում զգալի առաջընթաց է ապրել: Այս համատեքստում կարևորում ենք հայ-գերմանական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի անցկացումը: Ուրախ եմ, որ փետրվարի վերջին նախատեսվում է գերմանացի գործարարների պատվիրակության այցը Հայաստան, իսկ հոկտեմբերին՝ «Գերմանական տնտեսական միության» կողմից «Հայաստան-Գերմանիա տնտեսական ֆորում 2020» համաժողովի անցկացումը: Մենք մեծապես շահագրգռված ենք գերմանական ընկերությունների մուտքով Հայաստան:   Ուրախությամբ պետք է փաստեմ, որ անցած տարվա մեր հանդիպումից հետո, տիկին կանցլեր, շոշափելի առաջընթաց ունենք գրեթե բոլոր պայմանավորվածությունների շուրջ: Անչափ ուրախալի է, որ KfW բանկի հետ ստորագրվել է Բեռլինում մեր կողմից տեխնոլոգիաների ուսուցման Թումո կենտրոն հիմնելու վերաբերյալ համաձայնագիր: Մեզ համար մեծ պատիվ է Գերմանիայի նման տեխնոլոգիական հսկա հանդիսացող երկին մեր առաջավոր փորձի փոխանցումը: Տիկին կանցլերի հետ անդրադառնալու ենք նաև մշակութային, գիտակրթական համագործակցությունը: Մեզ համար կարևոր է կրթական ոլորտում Գերմանիայի առաջատար փորձի տրամադրումը: Մենք մեծապես շահագրգռված ենք Հայաստանում գերմաներեն լեզվի և մշակույթի հետագա տարածմամբ: Լիահույս ենք, որ 2017թ. դեկտեմբերին Երևանում բացված Գյոթեի անվան կենտրոնը մոտ ապագայում կվերածվի լիարժեք ինստիտուտի:   Ամփոփելով խոսքս, թույլ տվեք արձանագրել, որ այսօր հայ-գերմանական հարաբերությունները գտնվում են երբևէ ամենաբարձր մակարդակի վրա։ Շնորհակալություն»:
20:19 - 13 փետրվարի, 2020
Հայաստան-Գերմանիա հարաբերություններն ինտենսիվ զարգանում եմ. Մերկել |armenpress.am|

Հայաստան-Գերմանիա հարաբերություններն ինտենսիվ զարգանում եմ. Մերկել |armenpress.am|

armenpress.am: Հայաստան-Գերմանիա հարաբերությունները բավական ինտենսիվ զարգանում են։ ԶԼՄ ների համար հայտարարության ժամանակ այս մասին նշեց Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը։ «Հայաստանում մեծ փոփոխություններ են կատարվել։ Փոփոխություններ են կատարվում այսօր իրավական համակարգում։ Մենք համոզված ենք, որ դա դյուրին գործ չէ, և հաջողություն ենք մաղթում այդ գործում Հայաստանին», - ասաց Անգելա Մերկելը։ Նա վերհիշեց իր այցելությունը Հայաստան և ընդգծեց, որ տպավորված էր «Թումո» կենտրոն այցելությամբ։ Այդ այցելությունն իր արդյունքն է տվել, և Անգելա Մերկելը տեղեկացրեց, որ աշնանը Բեռլինում կբացվի «Թումո» կենտրոն։ Նա նշեց, որ ինտենսիվ համագործակցությունը շարունակվում է տարբեր ոլորտներում։ Նկատեց, որ հոկտեմբերին Գերմանիայում կայացել է տնտեսական ֆորում, որը նոր էջ է բացել հայ-գերմանական հարաբերություններում։ Անգելա Մերկելը կարևորեց Աֆղանստանում Հայաստանի խաղաղապահների առաքելությունը և շնորհակալություն հայտնեց դրա համար։ Նա նշեց, որ Հայաստանի իր գործընկերոջ հետ հանդիպումը կշարունակվի հագեցած օրակարգով, անդրադարձ կկատարվի նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին։
19:02 - 13 փետրվարի, 2020
Հայ-գերմանական հարաբերությունները գտնվում են երբևէ ամենաբարձր մակարդակի վրա. Վարչապետ Փաշինյան |armenpress.am|

Հայ-գերմանական հարաբերությունները գտնվում են երբևէ ամենաբարձր մակարդակի վրա. Վարչապետ Փաշինյան |armenpress.am|

armenpress.am: Գերմանիան այն հզոր կամուրջներից մեկն է, որը կապում է Հայաստանը Եվրոպական Միության, եվրոպական քաղաքակրթության և մշակույթի հետ: Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Բեռլինում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ լրատվամիջոցների համար համատեղ հայտարարության ընթացքում: «Գերմանիան Հայաստանի մտերիմ բարեկամն ու գործընկերն է, և մենք զգում ենք այդ բարեկամության ուժը և՛ զգացական, և՛ գործնական առումներով։ Այսօր վստահությամբ կարող եմ արձանագրել, որ մեր բարեկամությունը հիմնված է ընդհանուր արժեքների վրա: Դրանք միավորում են մեր երկու երկրները և հուսալի հենք են ծառայում ամենատարբեր ոլորտներում համագործակցություն ծավալելու համար»,-ասաց վարչապետ Փաշինյանը: Նա նկատեց, որ իր պաշտոնավարումից ի վեր, վերջին մեկ ու կես տարվա ընթացքում, ԳԴՀ կանցլերի հետ հանդիպում է արդեն երրորդ անգամ, որն ինքնին խոսուն փաստ է և վկայում է երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակի մասին: «Ուրախ եմ արձանագրել, որ մենք այսօր կապված ենք նաև փոխշահավետ համագործակցությամբ ու գործնական ծրագրերով։ Պատրաստ ենք անել հնարավորը՝ այն առավել ամրապնդելու և առաջ մղելու համար»,-ընդգծեց ՀՀ վարչապետը:   Նա առանձնակի շեշտեց այն աջակցությունը, որը Գերմանիան ցուցաբերում է Հայաստանում տեղի ունեցող բարեփոխումներին և երախտագիտություն հայտնեց Գերմանիայի և Եվրոպական միության բարոյական, քաղաքական, փորձագիտական և ֆինանսական աջակցության համար: «Այն կարևորագույն նշանակություն ունի մեր երկրում ժողովրդավարության անշրջելիությունն ապահովելու և այդ նպատակով իրավունքի գերակայությունն ամրապնդելու և տնտեսական ու քաղաքական ինստիտուտները բարեփոխելու համար Գերմանիայի ցուցաբերած աջակցության համատեքստում Փաշինյանն առանձնացրեց գերմանական Միջազգային համագործակցության ընկերակցության (GIZ) և Գերմանական վերակառուցման բանկի (KfW) գործունեությունը Հայաստանում: ՀՀ վարչապետը տեղեկացրեց, որ փետրվարի վերջին նախատեսվում է գերմանացի գործարարների պատվիրակության այցը Հայաստան, իսկ հոկտեմբերին՝ «Գերմանական տնտեսական միության» կողմից «Հայաստան-Գերմանիա տնտեսական ֆորում 2020» համաժողովի անցկացումը: «Մենք մեծապես շահագրգռված ենք գերմանական ընկերությունների մուտքով Հայաստան: Ուրախությամբ պետք է փաստեմ, որ անցած տարվա մեր հանդիպումից հետո շոշափելի առաջընթաց ունենք գրեթե բոլոր պայմանավորվածությունների շուրջ: Անչափ ուրախալի է, որ KfW բանկի հետ ստորագրվել է Բեռլինում մեր կողմից տեխնոլոգիաների ուսուցման ԹՈՒՄՈ կենտրոն հիմնելու վերաբերյալ համաձայնագիր: Մեզ համար մեծ պատիվ է Գերմանիայի նման տեխնոլոգիական հսկա հանդիսացող երկին մեր առաջավոր փորձի փոխանցումը»,-ընդգծեց վարչապետ Փաշինյանը: Նա հայտնել է Հայաստանի շահագրգռությունը երկրում գերմաներեն լեզվի և մշակույթի հետագա տարածմամբ: «Լիահույս ենք, որ 2017թ. դեկտեմբերին Երևանում բացված Գյոթեի անվան կենտրոնը մոտ ապագայում կվերածվի լիարժեք ինստիտուտի: Ամփոփելով խոսքս, թույլ տվեք արձանագրել, որ այսօր հայ-գերմանական հարաբերությունները գտնվում են երբևէ ամենաբարձր մակարդակի վրա»,-ասաց ՀՀ վարչապետը:
18:42 - 13 փետրվարի, 2020
Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը ժամանեց Բեռլին |armenpress.am|

Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը ժամանեց Բեռլին |armenpress.am|

armenpress.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը ժամանեց Բեռլին: Պատվիրակության կազմում են ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը, Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը, ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը և այլք: Բեռլինում նախատեսված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հանդիպումը: Երկու երկրների ղեկավարները ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես կգան հայտարարություններով: Նիկոլ Փաշինյանը կհանդիպի նաև Բունդեսթագի նախագահ Վոլֆգանգ Շոյբլեի հետ: Կառավարության ղեկավարը Սոցիալ-դեմոկրատական կուսակցության Ֆրիդրիխ Էբերթ հիմնադրամում հանդիպում կունենա ԳԴՀ գիտական, փորձագիտական շրջանակների հետ: Փետրվարի 14-ին վարչապետ Փաշինյանը կմեկնի Մյունխեն, որտեղ կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովի բացման պաշտոնական արարողությանը: Համաժողովի շրջանակում նախատեսված են վարչապետի երկկողմ մի շարք հանդիպումներ:
14:21 - 13 փետրվարի, 2020
«Նորմանդական» հանդիպման արդյունքները բավարար չԷին ՌԴ-ի դեմ պատժամիջոցները հանելու համար. Մերկել |armenpress.am|

«Նորմանդական» հանդիպման արդյունքները բավարար չԷին ՌԴ-ի դեմ պատժամիջոցները հանելու համար. Մերկել |armenpress.am|

armenpress.am: «Նորմանդական քառյակի» ղեկավարների՝ Փարիզում կայացած հանդիպմանը հաջողվել Է հաղթահարել «լճացումը», որը վերջին տարիներին տիրում Էր Ուկրաինայի արեւելքում հակամարտության կարգավորման հարցում, բայց բանակցությունների արդյունքները բավարար չԷին Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները հանելու համար: Այդ մասին դեկտեմբերի 18-ին հայտարարել Է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ ելույթ ունենալով Բունդեսթագում:«Կարելի Է ասել, որ լճացումը, որը դիտվում Էր մի քանի տարի, հաղթահարված Է, բայց արդյունքներն այնպիսին չԷին, որ մենք կարողանայինք չերկարացնել պատժամիջոցները»,-ասել Է նա: Մերկելը հիշեցրել Է, որ ԵՄ-ի գագաթնաժողովը հանրագումարում միաձայն որոշում ընդունեց սահմանափակիչ միջոցները մինչեւ 2020 թվականի հուլիս երկարացնելու մասին:Դեկտեմբերի 9-ին Փարիզում տեղի Է ունեցել «նորմանդական ձեւաչափով» գագաթնաժողով, որին մասնակցել են Գերմանիայի, Ռուսաստանի, Ուկրաինայի ու Ֆրանսիայի ղեկավարները: Բանակցությունների արդյունքներից մեկը դարձել Է արդեն մինչեւ Նոր տարի Դոնբասում գերիների փոխանակում անցկացնելու որոշումը՝ «բոլորին՝ բոլորով» սկզբունքով: Գագաթնաժողովի մասնակիցները պարտավորվել են լիակատար եւ համակողմանի հրադադար ապահովել մինչեւ 2019 թվականի վերջը, ինչպես նաեւ պայմանավորվել են Ուկրաինայի արեւելքում իրադրության կարգավորման շփման խմբի շրջանակում պաշտպանել մինչեւ 2020 թվականի մարտի վերջը հակամարտության գոտում ուժերի ու միջոցների տարանջատման լրացուցիչ երեք տեղամասի վերաբերյալ համաձայնագիրը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
14:04 - 18 դեկտեմբերի, 2019
Մերկելը հայտնել է, որ ԵՄ առաջնորդներն ուրախ են Մեծ Բրիտանիայի ընտրությունների արդյունքների կապակցությամբ |tert.am|

Մերկելը հայտնել է, որ ԵՄ առաջնորդներն ուրախ են Մեծ Բրիտանիայի ընտրությունների արդյունքների կապակցությամբ |tert.am|

tert.am։ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ ԵՄ երկրների առաջնորդները, որոնք ճանաչել են Մեծ Բրիտանիայի ընտրությունների արդյունքները Բրյուսելում կայացած գագաթնաժողովի ընթացքում, ուրախ են եղել դրանց արդյունքների կապակցությամբ: Այս մասին գրում է Express.co-ն։ «Անկեղծ ասած, մենք շատ ուրախ էինք, որ ընտրությունների արդյունքը հստակ էր: Մենք բոլորս ցավում ենք, որ Մեծ Բրիտանիան դուրս է գալիս ԵՄ-ից, բայց հիմա որոշակի վստահություն ունենք, որ այն համաձայնագիրը, որը մենք մշակել ենք, ուժի մեջ կմնա»,- Բրյուսելում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտնել է Գերմանիայի կանցլերը։ Կանցլերը հավելել է, որ դրական է համարում այն փաստը, որ վարչապետն այժմ ունի «հստակ մանդատ», որը թույլ կտա նրան բանակցություններ վարել եվրոպացի գործընկերների հետ: Մերկելը հույս է հայտնել, որ Մեծ Բրիտանիային և ԵՄ-ին կհաջողվի պահպանել լավ գործընկերային հարաբերությունները:
06:31 - 14 դեկտեմբերի, 2019
Մերկելը դեկտեմբերի 9-ին առանձին հանդիպումներ կունենա և՛Պուտինի, և՛ Զելենսկիի հետ |tert.am|

Մերկելը դեկտեմբերի 9-ին առանձին հանդիպումներ կունենա և՛Պուտինի, և՛ Զելենսկիի հետ |tert.am|

tert.am: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը «Նորմանդական ձևաչափով» փարիզյան գագաթաժողովի շրջանակում դեկտեմբերի 9-ին երկկողմ հանդիպումներ կունենա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ: Այս մասին լրագրողներին տեղեկացրել է Գերմանիայի կառավարության ներկայացուցչի տեղակալ Ուլրիկե Դեմմերը: «Այս պահի դրությամբ, ժամը 15:00-ին (Երևանի ժամանակով 18:00) ծրագրված է երկկողմ կարճատև հանդիպում Պուտինի հետ, իսկ 15:30-ին՝ Զելենսկիի: 16:00-ին կլինի աշխատանքային նիստ, իսկ 19:00-ին՝ մամուլի ասուլիս»,-ասել է Դեմմերը: Միևնույն ժամանակ Դեմմերը չի կարողացել հստակեցնել՝ ինչ թեմաներ են քննարկելու Մերկելն ու Պուտինը: «Ես չեմ կարող առաջ ընկնել իրադարձություններից»,-նշել է նա՝ ավելացնելով որ «քննարկման ենթակա հարցերի շրջանակը բավական լայն է»: Դեկտեմբերի 4-ին Մերկելն ասել էր, որ պատրաստվում է բարձրացնել օգոստոսի վերջին Բեռլինում Վրաստանի քաղաքացու սպանության հարցը: Գերմանիայի գլխավոր դատախազությունը ավելի վաղ հայտարարել էր, որ չի բացառում Ռուսաստանի պետական կառույցների առնչությունն այդ սպանությանը: Դեմմերը, պատասխանելով այն հարցին, թե Բեռլինն ինչ ակնկալիքներ ունի գագաթաժողովից, նշել է, որ իրենց կառավարությունը խաղաղ գործընթացի շրջանակում նոր իմպուլսի և հետագա քայլերի շուրջ համաձայնության ակնկալիքներ ունի:  
13:14 - 06 դեկտեմբերի, 2019
Մերկելը՝ Եվրոպայի համար մութ տարիների եւ Թրամփի հետ հարաբերությունների մասին |news.am|

Մերկելը՝ Եվրոպայի համար մութ տարիների եւ Թրամփի հետ հարաբերությունների մասին |news.am|

news.am։ Գերմանիան դեռ պետք է դիմակայի մութ ուժերին, որոնք աջակցություն են ստանում աշխարհում: Այս մասին CNN-ի հետ զրույցում ասել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:«Ակնհայտ է, որ Գերմանիայում դրանք մշտապես դիտարկվել են որոշակի համատեքստում, մեր անցյալ համատեքստում, ինչը նշանակում է, որ մենք պետք է առավել զգոն լինենք, քան մյուսները»,- ասել է Մերկելը:Նրա խոսքով՝ Եվրոպան պետք է բախվի «անցյալի ուրվականների» հետ:Վերջին օրերին գերմանացի պաշտոնյաները տեղի հրեաներին զգուշացրել են, որպեսզի նրանք կիպա չկրեն՝ հակասեմիտական հարձակումների ուժգնացումից հետո: Խոսելով հակասեմիտականության աճի մասին՝ Մերկելն ասել է, որ Գերմանիայում, ցավոք, հակասեմիտականներ միշտ եղել են:Մերկելը, ով 13 տարի կանցլեր է եղել, իրեն մեղավոր է անվանել Եվրոպայում պոպուլիստական ալիքի համար:Կանցլերը կրկին պաշտպանել է Գերմանիա գրեթե 1 մլն փախստականի մուտքը թույլ տալու իր որոշումը՝ հայտարարելով, որ դա լավագույն միջոցն է հումանիտար ճգնաժամը լուծելու համար, ինչպես օրինակ եղավ Սիրիայում եւ Իրաքում: Իսկ ինչ վերաբերում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հարաբերություններին, Մերկելը խոստովանել է, որ իրենք վիճելի պահեր են ունեցել, սակայն կարողացել են «ընդհանուր լեզու գտնել» այնտեղ, որտեղ անհրաժեշտ է եղել:«Միացյալ Նահանգների՝ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ընդունած կարեւորագույն որոշումներից է Եվրոպային եւ Գերմանիային սեփական զարգացման հնարավորություն տալը»,- նշել է Մերկելը:
06:16 - 29 մայիսի, 2019
Մերկելը հաստատել Է 2021 թվականից հետո քաղաքականությունից հեռանալու մտադրությունը  |armenpress.am|

Մերկելը հաստատել Է 2021 թվականից հետո քաղաքականությունից հեռանալու մտադրությունը |armenpress.am|

armenpress.am։ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հաստատել Է, որ չի պատրաստվում քաղաքական պաշտոններ զբաղեցնել այն բանից հետո, երբ 2021 թվականին ավարտին կմոտենա նախարարների կաբինետի իր ղեկավարման ժամկետը: Այդ մասին նա հայտարարել Է Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռյուտեի հետ մայիսի 16-ին անցկացված համատեղ մամուլի ասուլիսում: «Ես չեմ պատրաստվում քաղաքական պաշտոններ զբաղեցնել որեւԷ տեղ»,-ասել Է Մերկելը: Նրա խոսքով՝ այն պլանները, որոնք ինքը հրապարակել Է անցյալ տարվա վերջին, չեն փոխվել:2018 թվականի վերջին Մերկելը թողեց Քրիստոնեադեմոկրատական միության նախագահի պաշտոնը, բայց մնաց կանցլեր: Նա հայտնեց, որ պատրաստվում Է ավարտին հասցնել աշխատանքի չորրորդ ժամկետը եւ այնուհետեւ հեռանալ քաղաքականությունից:Շահարկումներն այն բանի շուրջ, որ Մերկելը պաշտոն կզբաղեցնի Եվրամիության կառույցում, սկսվեցին Suddeutsche Zeitung թերթում ավելի վաղ հրապարակված հարցազրույցից հետո: Դրանում կանցլերը հայտարարել Է, որ «պատասխանատվության ուժգնացող զգացում Է ապրում Եվրոպայի ճակատագրի համար»:Դիտորդներն այդ հայտարարությունը մեկնաբանեցին որպես նրա քաղաքական պրոֆիլի փոխարինման եւ Բրյուսել մոտալուտ տեղափոխման ակնարկ: «Նորմալ Է, որ ես ԳԴՀ-ի կանցլերի իրավունքով անհանգստանում եմ Եվրոպայի ճակատագրի համար»,- մեկնաբանել Է նա իր խոսքերը Ռյուտեի հետ անցկացված մամուլի ասուլիսում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
13:32 - 16 մայիսի, 2019
Եվրոպան պետք է փոխի իր դիրքը փոփոխված աշխարհում. Մերկել  |news.am|

Եվրոպան պետք է փոխի իր դիրքը փոփոխված աշխարհում. Մերկել |news.am|

news.am: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ողջունում է Իրանի հարցում եվրոպական տերությունների միասնությունը՝ ի տարբերություն 16 տարի առաջ Իրաքում պատերազմի առիթով ծագած խորը տարաձայնությունների:Գերմանական Sueddeutsche Zeitung օրաթերթի հետ հարցազրույցում Մերկելը հայտարարել է, որ Եվրոպան «հեռատես» փաստարկների կարիք ունի՝ շեշտելով, թե «70 տարվա խաղաղությունը մատնանշելը արդեն բավական չէ Եվրոպային արդարացնելու համար»: Նրա խոսքով՝ «կասկածներ չկան, որ Եվրոպան պետք է փոխի իր դիրքը փոփոխված աշխարհում»: Մերկելը խոստովանել է, որ Եվրոպան Իրանի հետ դիմակայությունում թույլ է թվում, որովհետեւ դոլարի դերի շնորհիվ այն փորձում է հակազդել ԱՄՆ պատժամիջոցներին՝ ջանալով փրկել Թեհրանի հետ միջուկային համաձայնագիրը: Սակայն, նրա կարծիքով, Եվրոպան նաեւ առաջընթացի է հասել: «Իրանական միջուկային համաձայնագրի հարցում Գերմանիայի, Ֆրանսիայի եւ Բրիտանիայի մոտեցումը տարբերվում է ԱՄՆ դիրքորոշումից»,- ասել է նա: «Չնայած մեր մնացյալ բոլոր տարբերություններին, մենք այս հարցում ընդհանուր շահեր ունենք նույնիսկ Ռուսաստանի եւ Չինաստանի հետ: Այն, որ այս կարեւոր հարցում Եվրոպան այլեւս տարաբաժանված չէ, ինչպես եղավ Իրաքում պատերազմի հարցում, ինքնին արժեքավոր է»,- հավելել է Մերկելը:Գերմանիան եւ Ֆրանսիան դեմ էին հանդես եկել 2003 թվականին Իրաքում ԱՄՆ պատերազմին, իսկ մնացյալ երկրները, ներառյալ Մեծ Բրիտանիան եւ Լեհաստանը, Վաշինգտոնին աջակցել էին:Մերկելը նշել է, որ Եվրոպան «իրատեսորեն» է գնահատում իր հնարավորությունները եւ «ապագայում պետք է ամրապնդի»:Ի պատասխան հարցին՝ ինչպե՞ս են Չինաստանի, Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի կողմից գլոբալ մարտահրավերները ազդում Եվրոպայի վրա, նա ասել է, որ դրանք ԵՄ-ին ստիպում են ընդհանուր դիրքորոշում գտնել, ինչը հաճախ դժվար է, «բայց մենք հասնում ենք հաջողության», օրինակ՝ Ուկրաինային եւ Աֆրիկային առնչվող քաղաքականության մեջ: Նա խոստովանել է՝ «մեր քաղաքական ուժը դեռեւս չի համապատասխանում մեր տնտեսական հնարավորություններին»:
05:57 - 16 մայիսի, 2019
Մերկելը հերքել է իր վաղաժամ հրաժարականի մասին ասեկոսեները |news.am|

Մերկելը հերքել է իր վաղաժամ հրաժարականի մասին ասեկոսեները |news.am|

news.am: Քրիստոնեա-դեմոկրատական միության նախագահը հերքել է տեղեկատվությունը, որ Անգելա Մերկելը կարող է վաղաժամ հեռանալ Գերմանիայի կանցլերի պաշտոնից եւ փոխանցել նրան իր լիազորությունները: Այդ մասին գերմանական պահպանողականների ղեկավարը հայտարարել է կիրակի Welt am Sonntag թերթի հրապարակած հարցազրույցում, հաղորդում է ՏԱՍՍ-ը: «Կանցլերն ու կառավարությունն ընտրված են ամբողջ օրենսդրական ժամկետով, եւ քաղաքացիներն իրավացիորեն ակնկալում են, որ նրանք (կանցլերն ու կառավարությունը) լուրջ են վերաբերվում պարտականություններին, որոնք բխում են այդ ընտրություններից»,- ասել է Կրամփ-Կարենբաուերը:- «Այդկերպ ինձ համար ես բացառում եմ, որ ջանքեր կգործադրեմ իշխանության միտումնավոր փոփոխության համար»: Գերմանիայի Քրիստոնեա-դեմոկրատական միության առաջնորդի խոսքերով՝ 2020 թվականի աշնանը կուսակցությունը մտադիր է ներկայացնել իր նոր նախընտրական ծրագիրն ու որոշել կանցլերի պաշտոնի իր թեկնածուին: 2018 թվականի վերջում Անգելա Մերկելը հեռացել էր ՔԴՄ-ի նախագահի պաշտոնից, սակայն շարունակել էր մնալ կանցլերի պաշտոնում: Նրա խոսքով՝ նա կշարունակի իր լիազորությունները մինչեւ 2021 թվականն՝ իր պաշտոնավարման չորրորդ ժամկետի ավարտը: Սակայն այլեւս մտադիր չէ առաջադրել իր թեկնածությունը: 
05:31 - 13 մայիսի, 2019