Մերկելը հայտնել է, որ ԵՄ առաջնորդներն ուրախ են Մեծ Բրիտանիայի ընտրությունների արդյունքների կապակցությամբ |tert.am|
06:31 - 14 դեկտեմբերի, 2019

Մերկելը հայտնել է, որ ԵՄ առաջնորդներն ուրախ են Մեծ Բրիտանիայի ընտրությունների արդյունքների կապակցությամբ |tert.am|

tert.am։ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ ԵՄ երկրների առաջնորդները, որոնք ճանաչել են Մեծ Բրիտանիայի ընտրությունների արդյունքները Բրյուսելում կայացած գագաթնաժողովի ընթացքում, ուրախ են եղել դրանց արդյունքների կապակցությամբ: Այս մասին գրում է Express.co-ն։

«Անկեղծ ասած, մենք շատ ուրախ էինք, որ ընտրությունների արդյունքը հստակ էր: Մենք բոլորս ցավում ենք, որ Մեծ Բրիտանիան դուրս է գալիս ԵՄ-ից, բայց հիմա որոշակի վստահություն ունենք, որ այն համաձայնագիրը, որը մենք մշակել ենք, ուժի մեջ կմնա»,- Բրյուսելում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտնել է Գերմանիայի կանցլերը։

Կանցլերը հավելել է, որ դրական է համարում այն փաստը, որ վարչապետն այժմ ունի «հստակ մանդատ», որը թույլ կտա նրան բանակցություններ վարել եվրոպացի գործընկերների հետ: Մերկելը հույս է հայտնել, որ Մեծ Բրիտանիային և ԵՄ-ին կհաջողվի պահպանել լավ գործընկերային հարաբերությունները:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել