«Նորմանդական» հանդիպման արդյունքները բավարար չԷին ՌԴ-ի դեմ պատժամիջոցները հանելու համար. Մերկել |armenpress.am|
14:04 - 18 դեկտեմբերի, 2019

«Նորմանդական» հանդիպման արդյունքները բավարար չԷին ՌԴ-ի դեմ պատժամիջոցները հանելու համար. Մերկել |armenpress.am|

armenpress.am: «Նորմանդական քառյակի» ղեկավարների՝ Փարիզում կայացած հանդիպմանը հաջողվել Է հաղթահարել «լճացումը», որը վերջին տարիներին տիրում Էր Ուկրաինայի արեւելքում հակամարտության կարգավորման հարցում, բայց բանակցությունների արդյունքները բավարար չԷին Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները հանելու համար: Այդ մասին դեկտեմբերի 18-ին հայտարարել Է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ ելույթ ունենալով Բունդեսթագում:
«Կարելի Է ասել, որ լճացումը, որը դիտվում Էր մի քանի տարի, հաղթահարված Է, բայց արդյունքներն այնպիսին չԷին, որ մենք կարողանայինք չերկարացնել պատժամիջոցները»,-ասել Է նա: Մերկելը հիշեցրել Է, որ ԵՄ-ի գագաթնաժողովը հանրագումարում միաձայն որոշում ընդունեց սահմանափակիչ միջոցները մինչեւ 2020 թվականի հուլիս երկարացնելու մասին:
Դեկտեմբերի 9-ին Փարիզում տեղի Է ունեցել «նորմանդական ձեւաչափով» գագաթնաժողով, որին մասնակցել են Գերմանիայի, Ռուսաստանի, Ուկրաինայի ու Ֆրանսիայի ղեկավարները: Բանակցությունների արդյունքներից մեկը դարձել Է արդեն մինչեւ Նոր տարի Դոնբասում գերիների փոխանակում անցկացնելու որոշումը՝ «բոլորին՝ բոլորով» սկզբունքով:

Գագաթնաժողովի մասնակիցները պարտավորվել են լիակատար եւ համակողմանի հրադադար ապահովել մինչեւ 2019 թվականի վերջը, ինչպես նաեւ պայմանավորվել են Ուկրաինայի արեւելքում իրադրության կարգավորման շփման խմբի շրջանակում պաշտպանել մինչեւ 2020 թվականի մարտի վերջը հակամարտության գոտում ուժերի ու միջոցների տարանջատման լրացուցիչ երեք տեղամասի վերաբերյալ համաձայնագիրը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել