Քաղավիացիայի կոմիտե

Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեն օդային տրանսպորտի բնագավառի կանոնակարգման, քաղաքացիական ավիացիայի և ոչ ռազմական պետական ավիացիայի գործունեության, օդային երթևեկության սպասարկման, ավիացիոն անվտանգության, թռիչքային անվտանգության, ինչպես նաև ավիացիայի բնագավառում շահագործվող վերգետնյա միջոցների և մատուցվող ծառայությունների ապահովության ու անվտանգության կանոնակարգման, ավիացիոն ծառայությունների և Հայաստանում գործող ավիացիոն ենթակառուցվածքների վերահսկողության իրականացման ոլորտում նախարարությանը ենթակա պետական կառավարման մարմինն է։ Կոմիտեի ներկայիս նախագահը Տաթևիկ Ռևազյանն է:

Ինչ թռիչքներ են սպասվում առաջիկայում

Ինչ թռիչքներ են սպասվում առաջիկայում

Հուլիսի 21-ին կիրականացվի Կիև-Երևան-Կիև չվերթը SKYUP ավիաընկերության կողմից (ժամանում 03:20, մեկնում ժաը 04:20): Այս մասին նշված է ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ֆեյսբուքյան էջում, ներկայացվել են նաև առաջիկա օրերի մյուս չվերթները․ «Ս.թ. հուլիսի 21֊ին կիրականացվի Բեյրութ-Երևան֊Բեյրութ չվերթը Middle East ավիաընկերության կողմից (ժամանում 09:50, մեկնում 10։50)։ Ս.թ. հուլիսի 21֊ին կիրականացվի Մոսկվա-Երևան չվերթը Aircompany Armenia ավիաընկերության կողմից (ժամանում 22։30)։ Ս․թ․ հուլիսի 22-ին կիրականացվի Մինսկ-Երևան֊Մինսկ չվերթը Belavia ընկերության կողմից (ժամանում 02:45, մեկնում 03։45): Արտերկրից ժամանած ՀՀ քաղաքացիները և ՀՀ տարածք մուտք գործելու իրավունք ստացած օտարերկրյա քաղաքացիները ս.թ. հունիսի 23-ից պարտավորվում են ինքնուրույն կազմակերպել իրենց տեղափոխումը օդանավակայանից և ցամաքային սահմանային անցակետերից դեպի նախանշված ինքնամեկուսացման վայրեր»:
09:15 - 21 հուլիսի, 2020
Քաղավիացիան տեղեկացնում է ԱՄՆ-ից, Բելառուսից, Ռուսաստանից, Ուկրաինայից սպասվող չվերթների մասին

Քաղավիացիան տեղեկացնում է ԱՄՆ-ից, Բելառուսից, Ռուսաստանից, Ուկրաինայից սպասվող չվերթների մասին

ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն տեղեկացնում է, որ ս.թ. հուլիսի 16-ին «Belavia» ընկերությունը կիրականացնի Մինսկ-Երևան-Մինսկ չվերթը (ժամանում՝ 02:45, մեկնում՝ 03։35): Ս.թ. հուլիսի 16-ին «Icelandair» ավիաընկերությունը կիրականացնի Լոս Անջելես-Երևան-Բոստոն չվերթը (ժամանում՝ 11։50, մեկնում ս. թ. հուլիսի 17-ին՝ 08։50)։ Ս․թ․ հուլիսի 16-ին «Red Wings» ավիաընկերությունը կիրականացնի Մոսկվա-Երևան չվերթը (ժամանում՝ 21:40): Ս.թ. հուլիսի 17-ին «SKYUP» ավիաընկերությունը կիրականացնի Կիև-Երևան-Կիև չվերթը (ժամանում դեպի Երևան՝ 03:20, Երևանից մեկնում՝ ժամը 04:20): Արտերկրից ժամանած ՀՀ քաղաքացիները և ՀՀ տարածք մուտք գործելու իրավունք ստացած օտարերկրյա քաղաքացիները ս.թ. հունիսի 23-ից պարտավորվում են ինքնուրույն կազմակերպել իրենց տեղափոխումը օդանավակայանից և ցամաքային սահմանային անցակետերից դեպի նախանշված ինքնամեկուսացման վայրեր: Առաջիկա չվերթների մասին տեղեկատվություն հնարավոր է ստանալ Քաղաքվիացիայի էջի սպասվող թարմացումներից:
13:43 - 15 հուլիսի, 2020
Ի՞նչ թռիչքներ են կազմակերպվելու առաջիկայում․ Քաղավիացիայի հայտարարությունը

Ի՞նչ թռիչքներ են կազմակերպվելու առաջիկայում․ Քաղավիացիայի հայտարարությունը

ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն Երևան-Մոսկվա-Երևան չվերթի կապակցությամբ  հանդես է եկել հայտարարությամբ․«Հարգելի քաղաքացիներ, Տեղեկացնում ենք, որ ս. թ. հուլիսի 11֊ին կիրականացվի Երևան-Մոսկվա-Երևան չվերթը Aircompany Armenia ավիաընկերության կողմից (մեկնում 17։55, ժամանում՝ 23։55)։ Ս. թ. հուլիսի 12-ին կիրականացվի Ակտաու-Երևան-Ակտաու չվերթը SCAT ավիաընկերության կողմից (ժամանում 00:30, մեկնում 01:00): Ս․ թ․ հուլիսի 12-ին կիրականացվի Մինսկ-Երևան-Մինսկ չվերթը Belavia ընկերության կողմից (ժամանում 02:45, մեկնում 03։45): Արտերկրից ժամանած ՀՀ քաղաքացիները և ՀՀ տարածք մուտք գործելու իրավունք ստացած օտարերկրյա քաղաքացիները ս.թ. հունիսի 23-ից պարտավորվում են ինքնուրույն կազմակերպել իրենց տեղափոխումը օդանավակայանից և ցամաքային սահմանային անցակետերից դեպի նախանշված ինքնամեկուսացման վայրեր»,- ասված է հայտարարության մեջ։    
17:52 - 11 հուլիսի, 2020
Առաջարկվում է քրեական պատասխանատվություն սահմանել քաղավիացիայի դեմ ուղղված անօրինական գործողությունների և փորձերի համար |hetq.am|

Առաջարկվում է քրեական պատասխանատվություն սահմանել քաղավիացիայի դեմ ուղղված անօրինական գործողությունների և փորձերի համար |hetq.am|

hetq.am: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն նախատեսել քաղաքացիական ավիացիայի դեմ ուղղված այնպիսի անօրինական գործողությունների և փորձերի նկատմամբ, որոնք կվտանգեն ավիացիայի անխափան, արդյունավետ և անվտանգության գործունեությունը: Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու նման նախագիծ է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը ներկայացրել իրավական ակտերի նախագծերի հրապարակման կայքում: Այս նախագծով առաջարկվում է 4-8 տարի ազատազրկում նախատեսել օդանավ փախցնելու կամ փախցնելու նպատակով զավթելու համար։ Իսկ եթե այդ արարքը կատարված կլինի մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դրա սպառնալիքով, զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաներ գործադրելով՝ կնախատեսվի 7-12 տարի ազատազրկում: Եթե այս արարքները կատարված կլինեն կազմակերպված խմբի կողմից և անզգուշությամբ առաջացրած կլինեն մահ, այլ ծանր հետևանքներ կնախատեսվի ազատազրկում՝ 8-15 տարի ժամկետով: Մեկ այլ փոփոխությամբ՝ 4-6 տարի ազատազրկում կնախատեսվի շահագործման մեջ գտնվող օդանավը ոչնչացնելու համար: Եթե այն կկատրվի մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ սպառնալիքով, զենք կամ որպես զենք օգտագործվող առարկաներ գործադրելով կնախատեսվի ազատազրկում՝ 6-8 տարի ժամկետով: Իսկ եթե այդ արարքն առաջացրել է երկու կամ ավելի անձանց մահ կնախատեսվի ազատազրկում՝ 12-20 տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկում։ Առաջարկվող փոփոխությամբ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր օդանավում, օդանավակայանում տեղադրելու, պահելու համար նախատեսվում է ազատազրկում՝ 3-5 տարի ժամկետով։ Եթե այդ արարքը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ սպառնալիքով՝ 5-8 տարի ժամկետով։ Շահագործման մեջ գտնվող օդանավը մահվան, ծանր մարմնական վնասվածք հասցնելու կամ գույքին, շրջակա միջավայրին լուրջ վնաս հասցնելու նպատակով օգտագործելու համար կնախատեսվի ազատազրկում՝ 8-10 տարի ժամկետով: Իսկ եթե այդ արարքը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ՝ կնախատեսվի ազատազրկում՝ 10-15 տարի ժամկետով։Ավելին՝ hetq.am-ում։
21:35 - 07 հուլիսի, 2020
Քաղավիացիայի կոմիտեն հրապարակել է առաջիկա օրերի չվերթների ցանկը

Քաղավիացիայի կոմիտեն հրապարակել է առաջիկա օրերի չվերթների ցանկը

ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն տեղեկացնում, որ ընթացիկ տարվա հուլիսի 7-ին կիրականացվի Վորոնեժ-Երևան չվերթը «Aircompany Armenia» ավիաընկերության կողմից (ժամանում դեպի Երևան 21:20): Քաղավիացիայի կոմիտեն ներկայացրել է նաև առաջիկա օրերի չվերթներ: Մասնավորապես, հուլիսի 7-ին կիրականացվի Երևան-Մոսկվա չվերթը «Ural» ավիաընկերության կողմից (Երևանից մեկնում ժամը 16:45): Նույն օրը կիրականացվի Երևան-Կրասնոդար չվերթը «Ural» ավիաընկերության կողմից (Երևանից մեկնում ժամը 16:25): Հուլիսի 8-ին նախատեսված է Կիև-Երևան-Կիև չվերթը «SKYUP» ավիաընկերության կողմից (ժամանում դեպի Երևան 18:50, Երևանից մեկնում ժամը 19:45): Այդ օրը  Մոսկվա-Երևան չվերթ կիրականացնի «Red Wings» ավիաընկերությունը (ժամանում 21:40): Հուլիսի 8-ին, 9-ին և 11-ին կիրականացվի Մինսկ-Երևան-Մինսկ չվերթը Belavia ավիաընկերության կողմից (ժամանում դեպի Երևան 02:45, Երևանից մեկնում ժամը 03:35): Հուլիսի 9-ին նախատեսված է Միներալնիե Վոդի-Երևան չվերթը «Aircompany Armenia» ընկերության կողմից ( ժամանում դեպի Երևան 15:00): Հուլիսի 10-ին կիրականացվի Դոնի Ռոստով-Երևան չվերթը «Aircompany Armenia» ընկերության կողմից ( ժամանում դեպի Երևան 14:00): Նույն օրը կիրականացվի նաև Կրասնոդար-Երևան չվերթը «Aircompany Armenia» ընկերության կողմից ( ժամանում դեպի Երևան 19:45): Արտերկրից ժամանած ՀՀ քաղաքացիները և ՀՀ տարածք մուտք գործելու իրավունք ստացած օտարերկրյա քաղաքացիները հունիսի 23-ից պարտավորվում են ինքնուրույն կազմակերպել իրենց տեղափոխումն օդանավակայանից և ցամաքային սահմանային անցակետերից դեպի նախանշված ինքնամեկուսացման վայրեր:
21:08 - 06 հուլիսի, 2020
Առաջիկա օրերին չվերթներ են սպասվում Ռուսաստանից եւ Բելառուսից. Քաղավիացիան մանրամասնում է

Առաջիկա օրերին չվերթներ են սպասվում Ռուսաստանից եւ Բելառուսից. Քաղավիացիան մանրամասնում է

ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեից հայտնում են, որ ս. թ․ հուլիսի 3-ին «Aircompany Armenia» ընկերությունը կիրականացնի Երևան-Մոսկվա-Երևան չվերթը (Երևանից մեկնում՝ ժամը 18:00, ժամանում դեպի Երևան՝ 23:55): Երևանից իրականացվող չվերթների մանրամասների համար խնդրում ենք կապ հաստատել ավիաընկերության հետ: Ս․թ․ հուլիսի 4-ին «Red Wings» ավիաընկերությունը կիրականացնի Մոսկվա-Երևան չվերթը (ժամանում՝ 01:40): Ս․թ․ հուլիսի 6-ին «Red Wings» ավիաընկերությունը կիրականացնի Մոսկվա-Երևան չվերթը (ժամանում՝ 21:40): Ս.թ. հուլիսի 4-ին, 5-ին և 6-ին «Belavia» ավիաընկերությունը կիրականացնի Մինսկ-Երևան չվերթը (ժամանում դեպի Երևան՝ 02:45, Երևանից մեկնում՝ ժամը 03:35): Ս․թ․ հուլիսի 4-ին «Red Wings» ավիաընկերությունը կիրականացնի Սանկտ Պետերբուրգ-Երևան չվերթը (ժամանում՝ 19:30): Արտերկրից ժամանած ՀՀ քաղաքացիները և ՀՀ տարածք մուտք գործելու իրավունք ստացած օտարերկրյա քաղաքացիները ս.թ. հունիսի 23-ից պարտավորվում են ինքնուրույն կազմակերպել իրենց տեղափոխումը օդանավակայանից և ցամաքային սահմանային անցակետերից դեպի նախանշված ինքնամեկուսացման վայրեր:
12:39 - 03 հուլիսի, 2020
Հունիսի 20-ից 22-ը կիրականացվեն մի շարք չվերթներ․ Քաղավիացիայի կոմիտե

Հունիսի 20-ից 22-ը կիրականացվեն մի շարք չվերթներ․ Քաղավիացիայի կոմիտե

ՀՀ Քաղավիացիայի կոմիտեն հայտնում է, որ որ ս. թ. հունիսի 20-ին կիրականացվի Մոսկվա-Երևան չվերթը Red Wings ավիաընկերության կողմից (ժամանում դեպի Երևան 21:40):Ս.թ. հունիսի 20-ին կիրականացվի Կիև-Երևան-Կիև չվերթը SKYUP ավիաընկերության կողմից (ժամանում դեպի Երևան 18:50, Երևանից մեկնում ժամը 19:45):Ս.թ. հունիսի 20-ին, 21-ին, 22-ին կիրականացվի Մինսկ-Երևան-Մինսկ չվերթը Belavia ավիաընկերության կողմից (ժամանում դեպի Երևան 02:45, Երևանից մեկնում ժամը 03:35):Ս. թ. հունիսի 22-ին կիրականացվի Մոսկվա-Երևան չվերթը Red Wings ավիաընկերության կողմից (ժամանում դեպի Երևան 21:40): Պարետի ցուցումով ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեն կուղեկցի ժամանած ուղևորներին դեպի ինքնամեկուսացման վայրեր, այսինքն՝ ուղևորների կողմից նախապես տրված հասցեներ։ Ուստի խնդրում ենք ժամանող ուղևորների հարազատներին անհարմարություններից զերծ մնալու նպատակով չգալ օդանավակայան։
11:51 - 18 հունիսի, 2020
ԵՄ օդային անվտանգության ցուցակում հայտնվել են ՀՀ-ում գրանցված բոլոր 7 ավիաընկերությունները

ԵՄ օդային անվտանգության ցուցակում հայտնվել են ՀՀ-ում գրանցված բոլոր 7 ավիաընկերությունները

2020 թվականի հունիսի 2-ին համացանցում հրապարակվեց տեղեկություն այն մասին, որ Հայաստանում գրանցված բոլոր ավիաընկերություններին արգելվել է թռչել ԵՄ տարածք:  Լուրը շատ արագ տարածվեց համացանցում. քննարկման առիթ դարձավ քաղաքական և մասնագիտական շրջանակներում,  ինչին հաջորդեց ՀՀ վարչապետի աշխատակազմին կից «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Տեղեկատվության ստուգման կենտրոն» հարթակի  «Արգելքը տարածվել է Հայաստանից կանոնավոր ավիափոխադրում իրականացնող մեկ ավիաընկերության վրա. մյուսները Եվրոպա թռիչքներ չեն իրականացրել» վերտառությամբ փաստերի ստուգման հոդվածը, որտեղ այս թեմայով լրատվամիջոցների կողմից հրապարակված վերնագրերին տրվում է մանիպուլյատիվ բնորոշումը։ «Այսօր մամուլում տարածվել է տեղեկություն, թե Հայաստանում գրանցված ավիաընկերությունները այլևս չեն կարողանալու թռիչքներ իրականացնել դեպի Եվրամիություն։ Մանիպուլյատիվ վերնագրերով այս լուրը քննարկման առարկա է դարձել համացանցում և փորձագետների շրջանում»,-նշվում հրապարակման մեջ։ Այնուհետև մեջբեվում  Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեին ուղղված հարցման պատասխանը․  «Եվրահանձնաժողովի թարմացրած ԵՄ օդային անվտանգության ցուցակով ԵՄ երկինք մուտք գործելու իրավունքից զրկվել են ընդհանուր առմամբ թվով 96 ավիաընկերություն՝ 16 երկրից։ 96 ավիաընկերություններից միայն մեկն է, որ Հայաստանից ավիափոխադրում է իրականացրել դեպի Եվրամիություն»։ Նաև նշվում է, որ արգելքի տակ հայտնված ավիափոխադրողը կանոնավոր թռիչքներ էր իրականացնում միայն մեկ ուղղությամբ՝ Լիոն։ Հայկական մյուս ավիափոխադրողները եվրոպական երկրներ թռիչքներ այսպես թե այնպես չեն իրականացրել։ Փաստերի ստուգման հոդվածի հրապարակումից 1 օր անց՝ հունիսի 3-ին, քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևի Ռևազյանը հարցազրույց է տվել «Արմենպրես» լրատվական գործակալությանը: «Aircompany Armenia-ին և Atlantis European Airways-ին է վերաբերում այս ամեն ինչը, որ կարող է լուրջ խոչընդոտ ստեղծել: Սակայն բավականին քիչ կանոնավոր չվերթներ են իրականացնում այդ ընկերությունները, բայց չարտերներ ևս կազմակերպում են: Հանրությունը շատ մեծ փոփոխություն չի զգա, բայց պարզ է, որ ավիաընկերության համար կարող է դա մեծ խոչընդոտ լինել»,-նշել է նա: Հիշեցնենք, որ ամիսներ առաջ Infocom-ի ձեռքի տակ հայտնվել էր Թռիչքային անվտանգության Եվրոպական գործակալության նամակը, որը հասցեագրված էր   «Ավիակոմպանիա Արմենիայի» տնօրենին:  Նամակում ասվում է, որ Եվրոպական հանձնաժողովի՝ փետրվարի 3-7-ը ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեում (ՔԱԿ) անցկացրած մոնիթորինգի արդյունքում եկել են այն եզրակացության, որ Հայաստանը ներկայումս ի վիճակի չէ լիցենզավորել և վերահսկել իր օպերատորներին և օդանավերին՝ միջազգային ստանդարտներին համապատասխան։ Որպես նշվածի հետևանք՝ ՀՀ ՔԱԿ-ը ներկայումս պատրաստվում է վերալիցենզավորել նախկինում իր կողմից լիցենզավորած բոլոր օպերատորներին։ Նաև ասվում է, որ Թռիչքային անվտանգության եվրոպական գործակալությունը ներկայումս չունի վստահություն ՀՀ ՔԱԿ-ի կողմից տրված լիցենզիայի նկատմամբ: Այդ լիցենզիան է այն հիմքը, որով «Ավիակոմպանիա Արմենիա»-ին տրվել է TCO (Երրորդ երկրի օպերատոր) լիցենզիա։ Ի՞նչ է ԵՄ օդային անվտանգության ցուցակը («սև ցուցակ»).  ԵՄ օդային անվտանգության ցուցակում կարող են հայտնվել այն ավիափոխադրողները, որոնք չեն համապատասխանում անվտանգության միջազգային ստանդարտներին և ավիաընկերության պետությունը ընդունակ չէ լիցենզավորել և վերահսկել օպերատորին: ԵՄ օդային անվտանգության ցուցակում հայտնված ավիաընկերությունները չեն կարող թռիչքներ իրականացնել դեպի ԵՄ և ԵՄ տարածքում: Բացի ԵՄ թռիչքներ իրականացնող ավիաընկերություններից այս ցուցակում կարող են հայտնվել նաև ավիափոխադրողներ, որոնք թռիչքներ չեն իրականացնում ԵՄ: Այսպիսով՝ Եվրահանձնաժողովը հունիսի 2-ին հայտնել է  ԵՄ ավիացիայի թարմացված «սև ցուցակ»-ի մասին, որից հետո հրապարակել են ցուցակ, ըստ որի ԵՄ օդային անվտանգության ցուցակում ընդգրկվել է 96 ավիափոխադրող 16 երկրներից: Ցանկում ընդգրկված 96 ավիափոխադրողներից 7-ը գրանցված են Հայաստանում: Այսինքն՝ Հայաստանում գրանցված բոլոր 7 ավիաընկերությունները հայտնվել են ԵՄ օդային անվտանգության ցուցակում, հետևաբար այն պնդումը, որ Հայաստանում գրանցված ավիաընկերությունները այլևս չեն կարողանալու թռիչքներ իրականացնել դեպի Եվրամիություն փաստացի համապատասխանում է իրականությանը և, ի հակադրություն «Տեղեկատվության ստուգման կենտրոն»-ի բնորոշման,  զերծ է մանիպուլյացիայից: Մյուս կողմից՝ Տեղեկատվության ստուգման կենտրոնի հոդվածի վերնագիրը թեև ընդհանուր առմամբ համապատասխանում է իրականությանը, այսինքն՝ ԵՄ օդային անվտանգության ցուցակում ընդգրկվելը այս պահին խոչընդոտ է հանդիսանում միայն մեկ ավիաընկերության գործող թռիչքների համար, սակայն չի արտացոլում խնդիրն ամբողջությամբ և տպավորություն է ստեղծվում, որ դա որևէ կերպ չի անդրադառնում կամ չի կարող անդրադառնալ հայկական այլ ընկերությունների գործունեության վրա։ Արգելվել է ՀՀ-ում գրանցված բոլոր 7 ավիաընկերությունների մուտքը ԵՄ: Թեև միայն մեկ ավիաընկերություն էր այս պահին կանոնավոր թռիչքներ իրականացնում դեպի Եվրոպական Միության տարածք, սակայն մյուս ավիաընկերությունները նույնպես զրկվել են այն պոտենցիալ հնարավորությունից, որը կարող էին ունենալ։ Հավելենք նաև, որ Քաղաքացիական ավիացայի կոմիտեից, ի պատասխան մեր հարրցմանը, տվել են գրեթե նույն պարզաբանումն այն մասին, որ Հայաստանում գրանցված և օդանավ շահագործողի վկայական ունեցող ընկերություններից միայն երկու ավիաընկերություն ունեին Եվրոպական Միության երկրներ թռիչքներ իրականացնելու իրավունք, սակայն երկու ավիաընկերություններից միայն մեկ ավիաընկերությունն էր, որ փաստացի իրականացնում էր թռիչքներ դեպի Եվրոպա: Վերոհիշյալ երկու ընկերություններն են «Ավիակոմպանիա Արմենիա» ՍՊԸ-ն և «Ատլանտիս Յուրոփիան Էյրվեյզ» ՍՊԸ-ն:  Այսպիսով՝ հայաստանյան օդանավ շահագործող և «Երրորդ երկրի օպերատոր» սերտիֆիկատ ունեցող վերոհիշյալ երկու ընկերություններից միայն  «Ավիակոմպանիա Արմենիա» ՍՊԸ-ն էր կանոնավոր թռիչքներ իրականացնում դեպի Լիոն, իսկ «Ատլանտիս Յուրոփիան Էյրվեյզ» ՍՊԸ-ն Երևանից դեպի Եվրոպա թռիչքներ չէր իրականացնում: Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից նաև մեզ հայտնեցին, որ Հայաստանում գրանցված և օդանավ շահագործողի վկայական ունեցող ավիաընկերությունները շարունակելու են իրենց անխափան գործունեությունը գրեթե բոլոր տարածաշրջաններում և գրեթե բոլոր ուղություններով՝ բացառությամբ Եվրոպական ուղղությունների: Նարեկ Մարտիրոսյան
11:16 - 17 հունիսի, 2020
Հունիսի 16-ին և 18-ին կիրականացվեն չվերթներ․ ՀՀ Քաղավիացիայի կոմիտե

Հունիսի 16-ին և 18-ին կիրականացվեն չվերթներ․ ՀՀ Քաղավիացիայի կոմիտե

ՀՀ Քաղավիացիայի կոմիտեն հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Տեղեկացնում ենք, որ ս. թ. հունիսի 16-ին կիրականացվի Սանկտ Պետերբուրգ-Երևան չվերթը Red Wings ավիաընկերության կողմից (ժամանում դեպի Երևան 19:30):Ս. թ. հունիսի 18-ին կիրականացվի Մինսկ-Երևան-Մինսկ չվերթը Belavia ավիաընկերության կողմից (ժամանում դեպի Երևան 02:45, Երևանից մեկնում ժամը 03:35):Ս. թ. հունիսի 18-ին կիրականացվի Մոսկվա-Երևան չվերթը Red Wings ավիաընկերության կողմից (ժամանում դեպի Երևան 21:40): Պարետի ցուցումով ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեն կուղեկցի ժամանած ուղևորներին դեպի ինքնամեկուսացման վայրեր, այսինքն՝ ուղևորների կողմից նախապես տրված հասցեներ։ Ուստի խնդրում ենք ժամանող ուղևորների հարազատներին անհարմարություններից զերծ մնալու նպատակով չգալ օդանավակայան»։
09:18 - 16 հունիսի, 2020
Առաջիկա օրերին մի քանի չվերթ կիրականացվի․ Քաղավիացիայի կոմիտե

Առաջիկա օրերին մի քանի չվերթ կիրականացվի․ Քաղավիացիայի կոմիտե

ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտարարություն է տարածել՝ հայտնելով, որ հունիսի 14-16-ը մի քանի չվերթ կիրականացվի։ «Հարգելի քաղաքացիներ, Տեղեկացնում ենք, որ ս. թ. հունիսի 13-ին կիրականացվի Մինսկ-Երևան-Մինսկ չվերթը Belavia ավիաընկերության կողմից (ժամանում դեպի Երևան 02:45, Երևանից մեկնում ժամը 03:35): Ս. թ. հունիսի 14-ին կիրականացվի Ակտաու-Երևան-Ակտաու չվերթը Scat ավիաընկերության կողմից (ժամանում դեպի Երևան 01:00, Երևանից մեկնում ժամը 02:30): Ս. թ. հունիսի 14-ին կիրականացվի Մինսկ-Երևան-Մինսկ չվերթը Belavia ավիաընկերության կողմից (ժամանում դեպի Երևան 02:45, Երևանից մեկնում ժամը 03:35): Ս. թ. հունիսի 14-ին կիրականացվի Երևան-Դոնի Ռոստով-Երևան չվերթը Aircompany Armenia ընկերության կողմից (Երևանից մեկնում ժամը 14:00, ժամանում դեպի Երևան 18:00): Ս. թ. հունիսի 15-ին կիրականացվի Եկատերինբուրգ-Երևան-Եկատերինբուրգ չվերթը Ural ավիաընկերության կողմից (ժամանում դեպի Երևան 12:30, Երևանից մեկնում ժամը 13:30): Ս. թ. հունիսի 16-ին կիրականացվի Սանկտ Պետերբուրգ-Երևան չվերթը Red Wings ավիաընկերության կողմից (ժամանում դեպի Երևան 19:30): Պարետի ցուցումով ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեն կուղեկցի ժամանած ուղևորներին դեպի ինքնամեկուսացման վայրեր, այսինքն՝ ուղևորների կողմից նախապես տրված հասցեներ։ Ուստի խնդրում ենք ժամանող ուղևորների հարազատներին անհարմարություններից զերծ մնալու նպատակով չգալ օդանավակայան։ Առաջիկա չվերթների մասին տեղեկություն ստանալու համար խնդրում ենք հետևել մեր ֆեյսբուքյան էջին»,- ասված է հաղորդագրության մեջ:
09:28 - 12 հունիսի, 2020
Հունիսի 10-ից 12-ը կիրականցվեն մի շարք չվերթներ․ Քաղավիացիայի կոմիտե

Հունիսի 10-ից 12-ը կիրականցվեն մի շարք չվերթներ․ Քաղավիացիայի կոմիտե

ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Տեղեկացնում ենք, որ ս. թ. հունիսի 10-ին կիրականացվի Երևան-Կրասնոդար-Երևան չվերթը Aircompany Armenia ընկերության կողմից (Երևանից մեկնում ժամը 09:00, ժամանում դեպի Երևան 12:35):Ս․ թ․ հունիսի 10-ին կիրականացվի Երևան-Միներալնիե Վոդի-Երևան չվերթը Aircompany Armenia ընկերության կողմից (Երևանից մեկնում ժամը 14:30, ժամանում դեպի Երևան 17:30):Ս. թ. հունիսի 11-ին կիրականացվի Մինսկ-Երևան-Մինսկ չվերթը Belavia ավիաընկերության կողմից (ժամանում դեպի Երևան 02:45, Երևանից մեկնում ժամը 03:35):Ս․ թ․ հունիսի 12-ին կիրականացվի Մոսկվա-Երևան չվերթը Red Wings ավիաընկերության կողմից (ժամանում 21:40)»: Պարետի ցուցումով ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեն կուղեկցի ժամանած ուղևորներին դեպի ինքնամեկուսացման վայրեր, այսինքն՝ ուղևորների կողմից նախապես տրված հասցեներ։ Ուստի խնդրում ենք ժամանող ուղևորների հարազատներին անհարմարություններից զերծ մնալու նպատակով չգալ օդանավակայան։
17:56 - 09 հունիսի, 2020
Առաջիկայում մի շարք չվերթներ կիրականացվեն․ Քաղավիացիա

Առաջիկայում մի շարք չվերթներ կիրականացվեն․ Քաղավիացիա

ՀՀ Քաղավիացիայի կոմիտեն հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Տեղեկացնում ենք, ս․ թ․ հունիսի 5-ին կիրականացվի Նոր Սուլթան--Երևան-Նոր Սուլթան չվերթը SCAT ավիաընկերության կողմից (ժամանում դեպի Երևան 04:30, Երևանից մեկնում ժամը 06:00):Ս.թ. հունիսի 6-ին կիրականացվի Մինսկ-Երևան-Մինսկ չվերթը Belavia ավիաընկերության կողմից (ժամանում դեպի Երևան 02:45, Երևանից մեկնում ժամը 03:35):Ս․ թ․ հունիսի 6-ին կիրականացվի Մոսկվա-Երևան չվերթը Red Wings ավիաընկերության կողմից (ժամանում դեպի Երևան 21:40):Ս.թ. հունիսի 7-ին կիրականացվի Մինսկ-Երևան-Մինսկ չվերթը Belavia ավիաընկերության կողմից (ժամանում դեպի Երևան 02:45, Երևանից մեկնում ժամը 03:35):Ս.թ. հունիսի 7-ին կիրականացվի Կիև-Երևան-Կիև չվերթը SKYUP ավիաընկերության կողմից (ժամանում դեպի Երևան 19:00, Երևանից մեկնում ժամը 19:55):Ս.թ. հունիսի 8-ին կիրականացվի Մինսկ-Երևան-Մինսկ չվերթը Belavia ավիաընկերության կողմից (ժամանում դեպի Երևան 02:45, Երևանից մեկնում ժամը 03:35): Պարետի ցուցումով ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեն կուղեկցի ժամանած ուղևորներին դեպի ինքնամեկուսացման վայրեր, այսինքն՝ ուղևորների կողմից նախապես տրված հասցեներ։ Ուստի խնդրում ենք ժամանող ուղևորների հարազատներին անհարմարություններից զերծ մնալու նպատակով չգալ օդանավակայան։ Առաջիկա չվերթերի մասին տեղեկություն ստանալու համար խնդրում ենք հետևել մեր ֆեյսբուքյան էջին»։
16:48 - 04 հունիսի, 2020