«Լուսավոր Հայաստան» խմբակցություն

ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը ստեղծվել է 2019-ի հունվարի 14-ին։ Խմբակցությունում ընդգրկված է 17 պատգամավոր։ 

Խմբակցության ղեկավարն է Էդմոն Մարուքյանը, քարտուղարը՝ Գեւորգ Գորգիսյանը։ Մյուս պատգամավորներն են՝ Ալեքսանյան Սարգիս Ռոբերտի, Այվազյան Հրանտ Գնունու, Անդրեասյան Էդվարդ Հրաչի, Բաբայան Հարություն Վիլիկի, Բաղդասարյան Գուրգեն Նիկոլի, Գրիգորյան Սրբուհի Էդիկի, Եղիազարյան Արմեն Էդիկի, Թանդիլյան Մանե Վանյայի, Խաչատրյան Արկադի Սանասարի, Կոստանյան Աննա Մայիսի, Մինասյան Սարիկ Սամվելի, Սամսոնյան Անի Տաճատի, Սիմոնյան Կարեն Մանվելի, Սիմոնյան Տարոն Վարդանի, Ստեփանյան Ռուբիկ Շահումի։
 



Քաղաքական հայտարարություններ անելը ԳՇ գործառույթների մեջ չի մտնում. փոխվարչապետ |1lurer.am|

Քաղաքական հայտարարություններ անելը ԳՇ գործառույթների մեջ չի մտնում. փոխվարչապետ |1lurer.am|

1lurer.am: Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանի հարցին ի պատասխան փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշեց, որ ԳՇ հայտարարությունը բավականին խնդրահարույց է՝ առաջին հերթին այն առումով, որ զինվորականությունը, մանավանդ՝ ԳՇ պետը և ղեկավարությունը, համաձայն մեր Սահմանադրության 14-րդ հոդվածի 2-րդ կետի, քաղաքականության հետ չպետք է առնչվեն ու կապ ունենան: «Խնդրահարույց է այն առումով, քանի որ ԳՇ հիմնական խնդիրը պետք է լինի մեր սահմանների պաշտպանությունն ու մեր անվտանգության ապահովումը, և որևէ կերպ քաղաքական հայտարարությունները չեն մտնում ԳՇ գործառույթների մեջ»,- նշեց Ավինյանը՝ ընդգծելով՝ Զինված ուժերը պետք է զբաղվեն այն գործառույթներով, որոնցով լիազորված են՝ ըստ Սահմանադրության:
18:05 - 03 մարտի, 2021
Հակոբ Արշակյանը հորդորում է զերծ մնալ որակումներից, թե IDEX-2021 ցուցահանդեսում հայկական տաղավարը դատարկ է եղել |armenpress.am|

Հակոբ Արշակյանը հորդորում է զերծ մնալ որակումներից, թե IDEX-2021 ցուցահանդեսում հայկական տաղավարը դատարկ է եղել |armenpress.am|

armenpress.am: ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը հորդորում է զերծ մնալ որակումներից, թե Աբու Դաբիում անցկացված  IDEX-2021 միջազգային ռազմարդյունաբերական ցուցահանդեսում հայկական ընկերությունների  տաղավարը դատարկ է եղել. ներկայացված են եղել 14 ընկերություններ՝ իրենց պրոդուկտներով: Արշակյանն այս մասին ասաց ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան»-ից Կարեն Սիմոնյանի հարցին: «Մենք հայկական միասնական տաղավարով ենք հանդես եկել, որի շրջանակներում 14 ընկերություններ են հանդես եկել, նրանք բոլորը պատրաստված են եղել՝ թե իրենց ընկերությունների մասնագիտական ներկայացմամբ, թե պրոդուկտների և ծառայությունների ներկայացմամբ: Տեղում մեծ ծավալի աշխատանք է տարվել՝ Ռազմաարդյունաբերական կոմիտեի աշխատակիցների, նաև նախարարության աշխատակիցների հետ միասին»,-ասաց նախարարը: Նրա վստահեցմամբ՝ հայկական տաղավարը, ըստ տարբեր գնահատականների, ամենագեղեցիկներից է եղել: Էքսպոնատները, որոնք լոգիստիկ խնդիրների պատճառով տեղ չեն հասել, ռազմաարդյունաբերական ցուցահանդեսին ներկայացվողների միայն մի մասն են եղել: «Դրանք էքսպոնատներն են, որոնք ըստ էության տեսք են տալիս, պրոդուկտի տեսքն են ներկայացնում հենց ցուցահանդեսի տաղավարներում: Որակումներ են հնչել, որ ցուցահանդեսի տաղավարը դատարկ է եղել, ես կարծում եմ, որ այսպիսի որակումներից պետք է խուսափենք, որովհետև ըստ էության ցուցահանդեսի մասնակցության բովանդակային մասն ապահովում են թե ընկերությունները՝ իրենց գիտելիքներով և թե այն մասնագետները, որոնք նոր շուկաներ են փնտրում և գտնում: Նմանատիպ բազմաթիվ պայմանավորվածություններ, նաև հրավերներ կան»,-ասաց Արշակյանը: Անդրադառնալով առաջացած խնդիրներին՝ նշեց, որ անպայման հետևողական կլինեն, որ ծառայողական քննության արդյունքները հասանելի դառնան հետաքրքրվող պատգամավորներին, ծառայողական քննության հանգուցալուծումը դեռ չի ստացվել:
17:22 - 03 մարտի, 2021
Պատրաստ ենք գնալ ԱԺ լուծարման գործընթացին, ասել ենք՝ չենք առաջադրի վարչապետի թեկնածու, պետք լինի՝ կարող ենք նաև դա գրել թղթի վրա․ Տարոն Սիմոնյան

Պատրաստ ենք գնալ ԱԺ լուծարման գործընթացին, ասել ենք՝ չենք առաջադրի վարչապետի թեկնածու, պետք լինի՝ կարող ենք նաև դա գրել թղթի վրա․ Տարոն Սիմոնյան

Մենք առաջին իսկ օրից հայտարարել ենք, որ պահանաջում ենք արտահերթ ընտրություններ, քանի որ ինքներդ էլ տեսնում եք, որ այս խորհրդարանը ունակ չէ արձագանքել  այսօրվա քաղաքական իրադարձություններին։ Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը։ «Հիմա ուզում եմ հասկանալ` էլ ինչ է պետք գրել հուշագրում, որպեսզի «Իմ քայլը» խմբակցությունը գնա այդ քայլին, իսկ վարչապետը հարաժարական տա, որպեսզի Ազգային ժողովը լուծարվի»,- հավելեց պատգամավորը։ Իր խոսքում Սիմոնյանն ընգծեց որ միայն հուշագիր ստորագրելը բավարար չէ, պետք է հասկանալ թե այնտեղ ինչ է գրվելու։ Նրա խոսքով՝ եթե այնտեղ պետք է գրվի, որ ԼՀԿ-ն համաձայն է այս Ազգային ժողովի լուծարմանը, ապա այո՛, խմբակցությունը համաձայն է։ Սիմոնյանը կրկին հիշեցրեց, որ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտնել է, որ իրենք պատրաստ են  վարչապետի թեկնածու չառաջադրել, միայն թե առաջնահերթությունը Ազգային ժողովի լուծարումն է։ Լրագրողների այն դիտարկմանը, թե ԼՀԿ ղեկավարը ասաց, որ պատրաստ է հուշագիր ստորագրել, եթե ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին  չհեռացնեն զբաղեցրած պաշտոնից, իսկ ԳՇ պետի  տեղակալ Տիրանի Խաչատրյանին հետ բերեն  իր պաշտոնին, սակայն «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը անընդունելի էր համարել Մարուքյանը հայտարարությունը՝ նշելով, որ չի կարելի նախապայմաններով խոսելը։ Հարցին, թե արդյո՞ք  «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը պատրաստ է  առանց պայմանի ստորագրել հուշագիր, որպեսզի այս  լարվածությունը մեղմվի, Սիմոնյանը պատասխանեց․ «Ես անձամբ, մեկը մյուսի հետ չեմ ուզում կապել, ԳՇ պետին և 40 բարձարստիճան զինվորական սպայակազմին գործից հանելը այլ գործընթաց է, մեր պետության հիմքերը խարխլող գործընթաց է, և եթե վարչապետը շարունակի իր պնդումը, ու այդ անձիք դուրս գան աշխատանքից, մեր բանակը կգլխատվի։ Սա չի կարելի թույլ տալ, սրա հետ կապված իրավական գործընթաց կա, հույս ունեմ, որ նախագահն էլ կդիմի Սահմանադրական դատարան, որպեսզի ՍԴ-ն իր եզրակացությունը տա։ Բոլոր պարագաներում մենք պատրաստ ենք գնալ Ազգային ժողովի լուծարման գործընթացին, մենք ասել ենք, որ չենք առաջադրի վարչապետի թեկնածու, եթե պետք լինի կարող ենք նաև դա գրել թղթի վրա»։ Այն հարցին, թե արդյո՞ք  պատրաստ են գնալ քաղաքական քննարկումների, պատգամավորը պատասխանեց, որ օրեր առաջ իրենք  հրավիրել էին ԱԺ խորհրդի  նիստ, որպեսզի խորհրդարանում անցկացվեն խորհրդակցություններ, սակայն «Իմ քայլը» խմբակության պատգամավորները չեն եկել նիստին, ինչի արդյունքում այն տեղի չի ունեցել։ Սիմոնյանի խոսքով՝ իրենք սպասում են, որ իշխող խմբակցությունը դիմի իրենց՝ խորհրդակցություններ, քննարկումներ իրականացնելու համար։  «Խմբակցությունը պատրաստ է իրենից կախված ամեն քայլ անել, որպեսզի այդ խորհրդարանը օր առաջ լուծարվի, և իրականացվեն արտահերթ ընտրություններ»,- հավելեց Սիմոնյանը։  Վերջինս անդրադառնալով նաև լրագրողների այն հարցին, թե ինչու է անհրաժեշտ իր պաշտոնից հեռացնել ԳՇ պետին, արդյո՞ք իշխանության այն պնդումը, թե նման հայտարարությունից հետո ԳՇ պետը չի կարող մնալ իր պաշտոնին արդարացված են, Սիմոնյանը պատասխանեց, որ ինքը կարող է միայն հեռահար մեկնաբանել, թե ինչու է այս վախը, իսկ մնացած հարցերին կարող է պատասխանել միայն իշխանությունը։  «Այդ վախն այն պատճառով է, որովհետև մենք նման աննախադեպ ակցիա, գործողություն չենք ունեցել մեր պետականության ամբողջ ընթացքում, երբ ամբողջ բանակի բարձրագույն սպայական անձնակազմը կամ նրանց մեծ մասը կանգնեն և պահանջեն, որ վարչապետը հեռանա։ Այսպիսի իրավիճակում առկա մարտահրավերներին չենք կարող արձագանքել, յուրաքանչյուրը վերմակը քաշի իր ուղղությամբ և արդյունքում պետականություն կորցնենք։ Մեկը պետք է ողջախոհություն ունենա, և ողջախոհություն ունենալու անհրաժեշտությունը բխում է հենց այսպես կոչված հասարակության ամենաբարձր պաշտոնատար անձի ներքին պատասխանատվությունից։ Եթե այդ մարդը պատրաստ է իր անձնական կամակորության հետևանքով պետականությունը վարի տալ, ես այդ մարդուն չեմ կարողանում հասկանալ»,- եզրափակեց Սիմոնյանը։
13:27 - 02 մարտի, 2021
Թող խորհրդարանը ցրվի, Փաշինյանն էլ կազմակերպի ընտրությունները․ Մարուքյան |civilnet.am|

Թող խորհրդարանը ցրվի, Փաշինյանն էլ կազմակերպի ընտրությունները․ Մարուքյան |civilnet.am|

civilnet.am: «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը փետրվարի 26-ին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է, որ այսօր հանդիպելու է Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին․ «Ինքն է նախաձեռնողը, ես չգիտեմ՝ ինչ օրակարգով է նախաձեռնել հանդիպումը»,- նշել է Մարուքյանը։ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու իր առաջարկը մերժվել է խորհրդարանական ընդդիմության կողմից։ Մինչդեռ, Էդմոն Մարուքյանը նշում է, որ կողմ են ընտրություններին։ «Ընտրությունների հետ կապված ես ասել եմ՝ եկեք ցրենք խորհրդարանը և անենք ընտրություններ, ես շարունակում եմ մնալ իմ կարծիքին։ Մենք առաջարկել էինք անցումային կառավարություն, բայց եթե հիմա այս վիճակով դա չի արվում՝ ցրվում է խորհրդարանը և կազմակերպիչը Նիկոլ Փաշինյանն է, ուրեմն Նիկոլ Փաշինյանը թող կազմակերպի։ Մեզ համար խնդիր չկա, երկիրն այն վիճակում է, որ ես չեմ նայելու ով է կազմակերպելու, պետք է այս վիճակից դուրս գալ»,- ասել է ԼՀԿ ղեկավարը։ Խորհրդարանական ընդդիմությունն այսօր ԱԺ արտահերթ նիստ էր նախաձեռնել, սակայն ԱԺ խորհրդի նիստը չկայացավ՝ ԱԺ նախագահի չներկայացնալու պատճառով․ «ԱԺ նախագահը Հայաստանի 2-րդ պաշտոնյան է, նա ըստ էության քաղաքական իմաստով գոյություն չունի, նա ոչ մի քայլ չի անում երկրում քաղաքացիական համերաշխությունը վերականգնելու իմաստով»,- հայտարարել է Մարուքյանը։ Շարունակությունը՝ civilnet.am-ում։ 
12:34 - 26 փետրվարի, 2021
«Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները նախատեսում են համատեղ նիստ՝ կապված ստեղծված իրավիճակի հետ

«Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները նախատեսում են համատեղ նիստ՝ կապված ստեղծված իրավիճակի հետ

Վարչապետի հայտարարությունն ուղղակի սադրանք էր։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը։ «Կոչ եմ անում բոլոր քաղաքացիներին դուրս չգալ փողոց, չմասնակցել որևէ հանրահավաքի։ Խոսքը ոչ միայն վարչապետի հրավիրած, այլև վարչապետի դեմ հրավիրվող հանրահավաքների մասին է։ Այս իրավիճակում դա կարող է բերել բախումների, և ամեն ինչ պետք է արվի, որ այս իրավիճակը պարպվի։ Դրա համար կա ամենակարևոր քայլը․ վարչապետը պետք է հրաժարական տա»,- ասաց նա։ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանն էլ հայտնեց, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը «Լուսավոր Հայաստան»-ի հետ նախաձեռնում է համատեղ արտահերթ նիստ։ «Այս իրավիճակը անպայման պետք է քննարկվի և պետք է հանգուցալուծման բոլոր ճանապարհները պետք է բացահայտվեն։ Պետք է բոլոր պրոցեսները բերվեն այն դաշտ, որ հանկարծ բախումներ ցնցումներ չլինեն»,- ասաց նա։ Նշենք, որ ԶՈՒ Գլխավոր շտաբը հայտարարություն է տարածել, որով պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Վերջինս այս հայտարարությունը որակել է որպես ռազմական հեղաշրջման փորձ։
15:04 - 25 փետրվարի, 2021
Ինչո՞ւ է իշխանությունը դեմ պարիտետային փաստահավաք հանձնաժողովի ստեղծմանը, եթե ինքն է ամենաբարձր մակարդակով հարցականի տակ առնում բազմաթիվ կարևոր հարցեր․ Մարուքյան

Ինչո՞ւ է իշխանությունը դեմ պարիտետային փաստահավաք հանձնաժողովի ստեղծմանը, եթե ինքն է ամենաբարձր մակարդակով հարցականի տակ առնում բազմաթիվ կարևոր հարցեր․ Մարուքյան

Դեռ որքա՞ն ժամանակ ենք փնտրելու ճշմարտությունը: Այս մասին ֆեյսբուքայն իր էջում գրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ երեկվա հարցազրույցին։ «Երեկ երեկոյան եթեր հեռարձակված Նիկոլ Փաշինյանի հարցազրույցի ժամանակ նա հայտարարեց. «Պետք է հասկանանք պարտության խորքային ծագումնաբանությունը։ (…) Եթե սա պարտություն է, որը ծագել է 2 տարվա կամ 2 ամսվա ընթացքում, եկեք արձանագրենք և ապացուցենք դա»։ Նույն հարցազրույցում Փաշինյանը նշեց. «Իսկ ինչու՞ կրակած «Իսկանդերը» չի պայթել։ Կամ պայթել է 10%-ով»։ Այնուհետև հարցազրույցը վարող Նվեր Մնացականյանի հարցին, թե այդպե՞ս են ասում, նա ասում է. «Չգիտեմ»։ Հարց է առաջանում, թե այս դեպքում ինչու՞ է իշխանությունը դեմ պարիտետային փաստահավաք հանձնաժողովի ստեղծմանը, եթե ինքն է ամենաբարձր մակարդակով հարցականի տակ առնում բազմաթիվ կարևոր հարցեր, այդ թվում՝ սպառազինության հարցը։ Գործող և նախկին իշխանության ներկայացուցիչները, պաշտպանության և անվտանգության ոլորտի գործող և նախկին ներկայացուցիչները, դաշտային հրամանատարները և մյուսները շարունակելու են հարցազրույցնե՞ր տալ պատերազմի վերաբերյալ, թե՞ ի վերջո հասկանալու են պարիտետային փաստահավաք հանձնաժողովի կարևորությունն ու քաղաքական կամք են դրսևորելու այն ստեղծելու և բոլորին հուզող հարցերի պատասխանները տալու համար»,-գրել է Մարուքյանը։
12:29 - 24 փետրվարի, 2021
Կառավարությանն առաջարկել եմ ընդլայնել անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունք ունեցող քաղաքացիների շրջանակը․ Մարուքյան

Կառավարությանն առաջարկել եմ ընդլայնել անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունք ունեցող քաղաքացիների շրջանակը․ Մարուքյան

Դիմել եմ ՀՀ կառավարությանը՝ առաջարկելով ընդլայնել անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունք ունեցող քաղաքացիների շրջանակը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: «Տվյալ առաջարկը բխում է մեր կողմից վերջին շրջանում ստացված բազմաթիվ քաղաքացիների դիմումներից, ովքեր տեղեկացնում են, որ այդ իրավունքից օգտվելու հնարավորությունը խիստ սահմանափակ է։ Այդ սահմանափակումների թվում է նաև պարտադիր ՔԿԱԳ գրանցումը, ինչը, հայտնի փաստ է, որ չունեն բազմաթիվ ամուսնական զույգեր։ Հաշվի առնելով պատերազմի և համավարակի հետևանքով խորացած դեմագրաֆիական խնդիրները՝ առաջարկել եմ ընդլայնել անվճար և արտոնյալ պայմաններվ վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունք ունեցող անձանց թիվը՝ նախատեսելով, որ նման իրավունքից կարող են օգտվել ՀՀ բոլոր քաղաքացիները, այդ թվում՝ ՔԿԱԳ մարմնում չգրանցված, սակայն փաստացի ամուսնական կապի մեջ գտնվող զույգերը»,- գրել է նա։
19:27 - 22 փետրվարի, 2021
Տելեգրամյան ալիքներից մեկը «Հայաստան» համահայկական հիմնադրամի մասին ապատեղեկատվություն է տարածել

Տելեգրամյան ալիքներից մեկը «Հայաստան» համահայկական հիմնադրամի մասին ապատեղեկատվություն է տարածել

Փետրվարի 17-ին անհայտ ծագման տելեգրամյան ալիքներից մեկը «Համահայկական հիմնադրամից անհետացել է 11 միլիոն դոլար գումար» վերնագրով հրապարակում է կատարել, որը ապատեղեկատվություն է, և իրականության հետ որևէ առնչություն չունի։ Այս մասին տեղեկացնում է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը: «Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը` կանոնադրական խնդիրներից բխող ծրագրերի և միջոցառումների համար, ֆինանսական միջոցներ հատկացվում են բացառապես ՀՀ պետական բյուջեից։ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հորդորում է զանգվածային լրատվամիջոցներին, հասարակությանը համակողմանի և ամբողջական տեղեկատվություն տրամադրելու նպատակով, նախարարության գործառույթներին վերաբերող հարցերի շուրջ հրապարակումներ կատարելիս հղում չանել անհայտ ծագման աղբյուրներին, դրանք ճշտել նախարարության հետ։ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը պատրաստակամ է լրատվամիջոցներին տրամադրել անհրաժեշտ տեղեկատվությունը, բացառությամբ այն դեպքերի, երբ տեղեկատվության տրամադրումը սահմանափակվում է «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքով կամ այլ օրենքներով»,- ասված է նախարարության հաղորդագրության մեջ։
10:34 - 19 փետրվարի, 2021
Առաջարկվում է թույլատրել դատավորների բարեվարքության վերաբերյալ ԿԿՀ-ի եզրակացությունները հանրայնացնելը |hetq.am|

Առաջարկվում է թույլատրել դատավորների բարեվարքության վերաբերյալ ԿԿՀ-ի եզրակացությունները հանրայնացնելը |hetq.am|

hetq.am: «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն առաջարկում է պետական պաշտոններում նշանակման ենթակա անձանց բարեվարքության վերաբերյալ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի (ԿԿՀ) խորհրդատվական բնույթի եզրակացությունները օրենքով թույլ տալ հրապարակել: Գործող օրենքով՝ այդ եզրակացությունները հրապարակման ենթակա չեն: Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժովողի գործառույթների շարքում է օրենքով սահմանված դեպքերում ու կարգով Բարձրագույն դատական խորհրդի անդամների թեկնածուների, Սահմանադրական դատարանի դատավորների թեկնածուների, դատավորների թեկնածուների հավակնորդների, ինչպես նաև օրենքով սահմանված այլ դեպքերում բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական եզրակացություններ ներկայացնելը, որոնք ենթակա չեն հրապարակման: Ըստ նախագծի հեղինակների՝ հանձնաժողովի եզրակացության հրապարակման ենթակա չլինելու մասին նորմի սահմանումը հակասում է Սահմանադրության 42-րդ հոդվածի 1-ին մասին՝ տեղեկություններ փնտրելու, ստանալու և տարածելու ազատությունը սահմանափակելու տեսանկյունից, ինչպես նաև հանձնաժողովի գործունեության հաշվետվողականության և թափանցիկության, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ համագործակցության սկզբունքներին: «Օրենսդիրը, ամրագրելով հանձնաժողովի որոշումների, եզրակացությունների և առաջարկությունների հրապարակման ընդհանուր պահանջ, հետապնդել է հանձնաժողովի գործունեության թափանցիկությունը որևէ կերպ չսահմանափակելու միտում, և նման պայմաններում հասարակական կարևոր նշանակություն ունեցող հանրային ծառայության պաշտոնների՝ Բարձրագույն դատական խորհրդի անդամների, Սահմանադրական դատարանի դատավորների և այլ դատարանների դատավորների բարեվարքության վերաբերյալ կազմված եզրակացությունների հրպարակման ենթակա չլինելու մասին օրենսդրական պահանջն արդարացված և հիմնավոր չէ, ինչպիսի եզրակացության հանգել է նաև Սահմանադրական դատարանը»,- նշվում է նախագծում:
16:07 - 17 փետրվարի, 2021
Հոկտեմբերի 2-ին Արցախում բոլորի մոտ այն տրամադրությունն էր, որ պատերազմը պարտվելու ենք և պարտվում ենք. Էդմոն Մարուքյան |tert.am|

Հոկտեմբերի 2-ին Արցախում բոլորի մոտ այն տրամադրությունն էր, որ պատերազմը պարտվելու ենք և պարտվում ենք. Էդմոն Մարուքյան |tert.am|

tert.am: Երբ Արայիկ Հարությունյանը հայտարարել էր, որ բոլորս պետք է գնանք պատերազմ, մենք այդ ժամանակ ասացինք՝ մեզ էլ զենք տվեք, գնանք միանանք: Մեզ ասվել է՝ ամեն ինչ արեք, հետ գնացեք Հայաստան հիմա, քաղաքական դիվանագիտական միջոցներ ձեռնարկեք, որ պատերազմը կանգնեցվի, խնդիրն այնտեղ է, ամեն ինչ արեք, որ պատերազմը կանգնեցնեք: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:Պատգամավորը նշեց, որ նման կոչեր էին անում Արցախի նախագահի խորհրդականները, զինվորականները: «Հոկտեմբերի 2-ին բոլորն ասում էին, որ այս պատերազմը պետք է արագ կանգնեցնել: Այդ պատերազմը հաղթելու հետ կապված այնտեղ որևէ խոսակցություն չկար: Բոլորն այնտեղ այս տրամադրության տակ էին, որ պատերազմը պարտվելու ենք և պարտվում ենք, բայց մինչ դա Շուշիի վրա ոչ մի ռմբակոծություն չէր եղել»,– ասաց նա:Էդմոն Մարուքյանը նշեց՝ ինչ ուղերձ, որ նրանց Արցախից տվել են, նրանք այստեղ իրացրել են: Հարցին՝ եթե նման ուղերձներ են եղել, ապա ինչու Նիկոլ Փաշինյանն այդ ճանապարհով չի գնացել, պատգամավորը նշեց, որ այդ մասով քննարկում է եղել և  հոկտեմբերի 11-ի խորհրդի նիստում ասել են, որ պետք է զանգել ՌԴ նախագահին և պետք է, անպայման, պատերազմը կանգնեցնել:«Մեզ ասվել է՝ եթե զանգենք ՌԴ նախագահին պատերազմը կանգնեցնելու այդ առաջարկով, նա ասելու է, որ այն, ինչը Ալիևն ուզում է պատերազմով վերցնել, պետք է դուք խաղաղ տաք, այսինքն՝ Լավրովի 5+2 պլանով: Պարոն վարչապետին հարցրել ենք՝ եթե սա չէ Ձեր պլանը, ապա որն է, նա պատասխանել է՝ սա Սարդարապատ է, պետք է բոլորս գնանք, կռվենք»,- ասաց նա:Էդմոն Մարուքյանը նշեց, որ այստեղից հարցեր են առաջանում, թե օրինակ ինչու են եղել մարդիկ, որոնք զինվորագրվել են, ծանուցագիրը ստացել են, սակայն ասել են՝ գնացեք, կկանչենք ու մինչև հիմա չեն կանչել, ըստ նրա, սա տարօրինակ մոտեցում է: Մարուքյանն այս բոլոր հարցերի, ինչպես նաև ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից առաջ բերված հարցերի պատասխանը շարունակում է տեսնել փաստահավաք քննիչ հանձնաժողով ստեղծելու մեջ:Պատգամավորը չհամաձայնեց ՀՀ երրորդ նախագահի այն դիրքորոշման հետ, որ Ապրիլյան պատերազմն ուսումնասիրող քննիչ հանձնաժողի ստեղծում վիրավորական է: ԼՀԿ ղեկավարի պնդմամբ՝ պետք է քննվեն հարցերը, որպեսզի հերքվեն նաև մամուլում տարածված կեղծ լուրերը: «Այն էլ է քննվել, սա էլ եմ պնդում, որ պետք է քննվի»: ԼՀԿ ղեկավարը նշեց, որ և՛ Սերժ Սարգսյանի և՛ Նիկոլ Փաշինյանի բանակցությունները ևս պետք է քննության առարկա դարձնել, քանի որ անցյալը պրպտելը ոչինչ չի տալու: «Տալու համար էիք բանակցում՝ տայիք, վերցնելու համար էինք բանակցում՝ վերցնեիք, թող անեին, թող լուծեին, հիմա եկել հասել ենք այս օրվան, և ես ուզում եմ, որ մենք այս օրը քննենք, դասեր քաղենք ու առաջ գնանք, ես չեմ ուզում, որ հետ գնանք, իմ ասածը սա է»:
12:43 - 17 փետրվարի, 2021
Սահմանադրական փոփոխությունների վիճարկման հարցով ԼՀԿ-ի դիմումի քննությունը ՍԴ-ում հետաձգվել է |armenpress.am|

Սահմանադրական փոփոխությունների վիճարկման հարցով ԼՀԿ-ի դիմումի քննությունը ՍԴ-ում հետաձգվել է |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության՝ Սահմանադրական փոփոխությունների ընթացակարգը վիճարկելու դիմումի հարցով քննությունը Սահմանադրական դատարանը հետաձգել է մինչև ապրիլի 20-ը: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտնեց խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: Նա նշեց՝ ԱԺ-ն սահմանադրական փոփոխություններն առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո նախագիծը չի ուղարկել ՍԴ՝ եզրակացություն ստանալու համար: Անդրադառնալով վիճարկման մյուս պատճառին՝ Մարուքյանը նշեց, որ հանրապետության նախագահը զրկվել է Սահմանադրական փոփոխությունների ընդունված նախագիծը ստորագրելու լիազորությունից, այն ստորագրել է ԱԺ նախագահը: «Այսօր ՍԴ-ն պետք է քններ այս գործով դիմումը: Ստացել ենք որոշումները, մանրամասն կուսումնասիրենք, հայտարարություն կանենք: Գործի քննությունը հետաձգվել է մինչև ապրիլի 20-ը: Գործի այն մասը, որը վերաբերում է լիազորությունների վեճին, կարճվել է, մնացել են միայն ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի վիճարկման մասով հարցերը»,-ասաց Մարուքյանը: Նրա խոսքով՝ եթե դիմումն այդ մասով բավարարվի, հնարավորություն կլինի սահմանադրական փոփոխություններին անդրադառնալ: «Մի շարք վիճահարույց հարցեր կան, Սահմանադրությունն այնպես է գրված, որ տարբեր ձևերով սողանքներ է թողնված, բնականաբար այդ իրավիճակից դատարանը, իմ նախնական կարծիքով, օգտվել է: Ավելի մանրամասն հայտարարությամբ հանդես կգանք»,-ասաց ԼՀԿ ղեկավարը:
12:27 - 17 փետրվարի, 2021
Մարուքյանը հրապարակել է կորոնավիրուսի դեմ պայքարի արդյունավետությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի՝ Կառավարությանն ուղղված հարցաշարը

Մարուքյանը հրապարակել է կորոնավիրուսի դեմ պայքարի արդյունավետությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի՝ Կառավարությանն ուղղված հարցաշարը

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը գրառում է արել Ֆեյսբուքի իր էջում՝ հայտնելով, որ փետրվարի 11-ին ԱԺ COVID 19-ի դեմ պայքարի արդյունավետությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի կողմից ուղարկվել են հարցումներ ՀՀ Կառավարությանը, Մարդու իրավունքների պաշտպանին, Գլխավոր դատախազությանը, Պետական վերահսկողական ծառայությանը, Կենտրոնական բանկին, իսկ մինչ այդ նաև՝ ՀՀ հաշվեքննիչ պալատին։ «Կից ներկայացվում է ՀՀ Կառավարությանն ուղղված 251 հարցից բաղկացած հարցաշարը՝ ըստ հղման:   Կառավարությունից հարցերի պատասխանները ստանալուն զուգընթաց, որպես քննիչ հանձնաժողովի նախագահ, հանրությանը պարբերաբար կներկայացնեմ համապատասխան տեղեկատվություն։   Լիահույս եմ, որ մենք կկարողանանք ներկայացնել մարդկանց հուզող հարցերի պատասխանները։   Միաժամանակ տեղեկացնում եմ, որ հանձնաժողովի հերթական նիստը տեղի կունենա փետրվարի 16-ին՝ ժամը 11։00-ին ԱԺ 334 (1-ին մասնաշենք) սենյակում հետևյալ օրակարգով՝   1․ քննիչ հանձնաժողովի կողմից ուղարկված հարցումների վերաբերյալ տեղեկատվության տրամադրում.   2․ իրավասու պաշտոնատար և այլ անձանց քննիչ հանձնաժողով հրավիրելու սկզբունքների և մոտեցումների վերաբերյալ հարց։   Առո՛ղջ եղեք   https://drive.google.com/.../1LOVxxDgo_DYSW.../view...»,- գրել է Մարուքյանը:      
13:36 - 13 փետրվարի, 2021