Մևլութ Չավուշօղլու

Մեւլութ Չավուշօղլուն 2014 թվականից մինչ այժմ Թուրքիայի արտաքին գործերի նախարարն է:

2010-2012 թվականներին եղել է ԵԱՀԿ նախագահ։ Նա Թուրքիայի «Արդարացում և զարգացում» կուսակցության հիմնադիր անդամ է։

Հայաստանի ու Թուրքիայի երկխոսությունը Ադրբեջան - Հայաստան գործընթացից անկախ տեսնելը իրատեսական չէ. Չավուշօղլու

Հայաստանի ու Թուրքիայի երկխոսությունը Ադրբեջան - Հայաստան գործընթացից անկախ տեսնելը իրատեսական չէ. Չավուշօղլու

«Ադրբեջանի հաղթանակից հետո» Թուրքիան քայլեր է ձեռնարկում Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու համար։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն՝ խոսելով Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման մասին։   Ըստ Չավուշօղլուի՝ խոսքը թռիչքների վերաբացման ու առևտրի ոլորտում որոշակի քայլեր ձեռնարկելուն է վերաբերում։ Չավուշօղլուն միևնույն ժամանակ նշել է՝ Հայաստանի ու Թուրքիայի իրականացրած այս երկխոսությունը Ադրբեջանի և Հայաստանի միջև գործընթացից անկախ տեսնելը իրատեսական չէ։  «Հարավային Կովկասում երկարատև ​​խաղաղության կարելի է հասնել միայն Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ և մշտական ​​խաղաղության համաձայնագրի միջոցով։ Ադրբեջանը առաջարկների փաթեթ ներկայացրեց, որին Հայաստանը երկար ժամանակ չպատասխանեց։ Հիմա ստեղծվել է սահմանային հարցերի հանձնաժողով․ այս աշխատանքները պետք է իրականացվեն։ Կա նաև Զանգեզուրի միջանցքի հարցը։ Սրանց մասին խոսելը Հայաստանին նյարդայնացնում է, բայց սա այն է, ինչ ստորագրվել է եռակողմ հայտարարությամբ»,- նշել է Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավարը։  Չավուշօղլուի խոսքով՝ «Հայաստանը պետք է հասկանա ու ասի՝ արդյոք ուզում է խաղաղություն, թե ոչ»։  «Տպավորություն է, թե Ադրբեջանն է Հայաստանից հողեր վերցրել։ Ադրբեջանը արդեն ճանապարհ է կառուցել, խաղաղապահ ուժերն էլ այդտեղ են կանգնելու։ Այդ բնակելի վայրերից դուրս գալիս հայերը այրում ու ոչնչացնում են դրանք։ Բոլորը տեսնում են մեր անկեղծությունը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման մեջ, բայց Հայաստանը նույնպես պետք է իմանա և չզարմանա։ Մեր բարի մտադրությունների մեջ կասկած չկա։ Մենք խաղաղություն ենք ուզում»,- եզրափակել է Չավուշօղլուն։ 
14:12 - 23 օգոստոսի, 2022
Արեւմուտքում կան երկրներ, որոնք Ուկրաինայում պատերազմի շարունակություն են ուզում. Չավուշօղլու
 |news.am|

Արեւմուտքում կան երկրներ, որոնք Ուկրաինայում պատերազմի շարունակություն են ուզում. Չավուշօղլու |news.am|

news.am: Արեւմուտքում կան երկրներ, որոնք Ուկրաինայում պատերազմի շարունակություն են ուզում։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն։ «Ստամբուլում (Ուկրաինայի եւ Ռուսաստանի) դեմ առ դեմ բանակցությունների վերջին փուլից հետո մենք լիահույս էինք կողմերի դիրքորոշումների մոտեցման ֆոնին։ Սակայն հասան տեսանյութերն եւ լուսանկարները Բուչայից, եւ մթնոլորտը փոխվեց: Երկխոսությունն ընդհատվեց։ Դա, իմ կարծիքով, բեկումնային կետ դարձավ»,- ասաց նախարարը։ Նրա խոսքով՝ այս պահին կարեւոր է համաձայնության գալ «Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը եւ սահմանների անձեռնմխելիությանը» ուղղված հրադադարի շուրջ։ «Թուրքիան այն երկրների շարքում է, որոնք ամենաակտիվ կերպով պաշտպանում են Կիեւի դիրքորոշումը թե՛ Ղրիմի հարցում, թե՛ ռուսական հարձակումների ֆոնին»,- ասել է Չավուշօղլուն։ Ընդ որում, նա նշել է, որ Արեւմուտքում կան երկրներ, որոնք Ուկրաինայում պատերազմի շարունակություն են ուզում։ «Խոսքը ՆԱՏՕ-ի անդամ երկրների մասին է։ Խոսքս ոչ միայն ԱՄՆ-ի, այլ Դաշինքի երկրների մասին է։ Կային ուժեր, որոնք փորձում էին տապալել պայմանավորվածությունները հացահատիկի շուրջ։ Ես ուզում եմ վերապահում անել, որ խոսքը ոչ թե ԱՄՆ-ի, այլ Եվրոպայի մասին է»,- հայտարարել է թուրքական դիվանագիտության ղեկավարը։
13:04 - 23 օգոստոսի, 2022
Թուրքիան և Իսրայելը փոխադարձաբար դեսպաններ կնշանակեն

 |armenpress.am|

Թուրքիան և Իսրայելը փոխադարձաբար դեսպաններ կնշանակեն |armenpress.am|

armenpress.am: Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտնել է, որ Թուրքիան որոշում է կայացրել Իսրայելում Թուրքիայի դեսպան նշանակել: Այս մասին հայտնում է թուրքական Milliyet-ը: «Երբ նոր կառավարությունը ստանձնեց պարտականությունները, Իսրայելի հետ երկխոսության գործընթաց սկսեց։ Գործընթացը շարունակվեց պարոն Հերցոգի այցով Թուրքիա և իմ այցով Իսրայել։ Հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերի թվում եղել է նաև դեսպանների նշանակումը։ Մենք նախապես հայտարարել ենք, որ սկսել ենք աշխատանքները այս հարցով։ Որպես Թուրքիա՝ մենք որոշել ենք դեսպան նշանակել Թել Ավիվում։ Թո՛ղ հաջող լինի: Սրանից հետո սկսում է անունների որոշման գործընթացը»,- ասել է Թուրքիայի արտգործնախարարը: Իսրայելի վարչապետի գրասենյակը նույնպես հանդես է եկել հայտարարությամբ, որը հրապարակվել է գրասենյակի թվիթերյան միկրոբլոգում: «Թուրքիայի հետ հարաբերությունների վերականգնումը կարևոր արժեք է տարածաշրջանային կայունության համար և շատ կարևոր տնտեսական նորություն Իսրայելի քաղաքացիների համար։ Մենք կշարունակենք ամրապնդել Իսրայելի դիրքերն աշխարհում: Վարչապետ Յաիր Լապիդի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանի հանդիպումից հետո Իսրայելը և Թուրքիան նորից վերականգնեցին դիվանագիտական հարաբերությունները»,- ասվում է հայտարարության մեջ:
16:39 - 17 օգոստոսի, 2022
Թուրքիան պայքարում  է Սիրիան  մասնատել ցանկացողների դեմ․ Չավուշօղլու
 |tert.am|

Թուրքիան պայքարում է Սիրիան մասնատել ցանկացողների դեմ․ Չավուշօղլու |tert.am|

tert.am: Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն խոսել է Սիրիայի տարածքային ամբողջականության մասին։ «Սիրիայի մասնատումը կանխելու համար երկիրը պետք է ուժեղ վարչակազմ ունենա: Կամքը, որով հնարավոր կլինի իշխել երկրի յուրաքանչյուր անկյունում, հնարավոր է ձեռք բերել միայն միասնության և համերաշխության միջոցով»,-ասել է նա։   Պատասխանելով հարցին՝ արդյոք ՌԴ-ի հետ մշակվել է Սիրիայում ահաբեկչական խմբավորումների դեմ գործողության գրաֆիկը, Չավուշօղլուն նշել է, որ իրենք այլ երկրների հետ օրացույց չեն ստեղծում։ «Իհարկե, մենք միշտ տեղեկացնում ենք այնտեղ գտնվողներին, որպեսզի խուսափենք դժբախտ պատահարներից, երբ սկսում ենք գործողությունը։ Ի վերջո, մեր նպատակը տարածքն ահաբեկիչներից մաքրելն է։ Մենք այդ գործողությունն անում ենք Սիրիայում, որպեսզի նրանց ազատենք ահաբեկիչներից, որոնք հարձակվում են մեզ վրա և ունեն անջատողական պլաններասել է նա։      
10:10 - 12 օգոստոսի, 2022
Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը շարունակվում է. Չավուշօղլու |armenpress.am|

Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը շարունակվում է. Չավուշօղլու |armenpress.am|

armenpress.am: Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն խոսել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին՝ ասելով, որ գործընթացը շարունակվում է և ձեռնարկվել են որոշ քայլեր այդ ուղղությամբ: Այդ մասին հայտնում է ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը՝ հղում անելով Ստամբուլում իր թղթակցին: Ելույթ ունենալով Թուրքիայում ընթացող դեսպանների 13-րդ համաժողովում՝ Թուրքիայի արտգործնախարարն ասել է, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը համաձայնեցվում է Ադրբեջանի հետ, ինչը որոշ անհանգստություն է առաջացնում Հայաստանում: Սակայն Չավուշօղլուն հավաստիացրել է, որ ե՛ւ Թուրքիան, ե՛ւ Ադրբեջանը «անկեղծ են»: «Մենք ժողովրդավարական երկիր ենք: Ինչքան էլ որ կարգավորման գործընթացը երկկողմ լինի՝ հարկավոր է, որ մենք բոլորս քայլեր ձեռնարկենք Հարավային Կովկասում կայունության հաստատման համար», - ասել է Թուրքիայի արտգործնախարարը:
20:44 - 11 օգոստոսի, 2022
Չավուշօղլուն Հայաստանին  «նախազգուշացրել է հետագա սադրանքների անթույլատրելիության մասին» 
 |tert.am|

Չավուշօղլուն Հայաստանին «նախազգուշացրել է հետագա սադրանքների անթույլատրելիության մասին» |tert.am|

tert.am: Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն երկուշաբթի Անկարայում Թուրքիայի դեսպանների 13-րդ համաժողովի բացմանը հայտարարել է, որ «Թուրքիան հանդես է գալիս արդարության օգտին»: Այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը: «Այդպես էր Ղարաբաղի հարցում։ Մենք տասնամյակներ շարունակ հայտարարում էինք ադրբեջանական հողերի օկուպացիայի անթույլատրելիության մասին»,- ասել է Չավուշօղլուն։Նրա խոսքով՝ 44-օրյա պատերազմից հետո Անկարան շարունակում է ջանքերը Հարավային Կովկասում խաղաղություն ու կայունություն ապահովելու, համագործակցության մթնոլորտ ստեղծելու ուղղությամբ։«Մենք կրկին զգուշացնում ենք Հայաստանին հետագա սադրանքների անթույլատրելիության մասին։ Մեր երկիրը ոչ մի երկրի թշնամի չէ. բոլոր նրանք, ովքեր հակառակն են պնդում, կողմնակալ են»,- շեշտել է Չավուշօղլուն:
12:50 - 08 օգոստոսի, 2022
Չավուշօղլուն և Բայրամովը քննարկել են Մեծ Բրիտանիայում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակման դեպքը

 |armenpress.am|

Չավուշօղլուն և Բայրամովը քննարկել են Մեծ Բրիտանիայում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակման դեպքը |armenpress.am|

armenpress.am: Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի Արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը։ Հեռախոսազրույցի ընթացքում Թուրքիայի արտգործնախարարը մտահոգություն է հայտնել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Ադրբեջանի Հանրապետության դեսպանատան շենքի վրա հարձակման կապակցությամբ։ Ջեյհուն Բայրամովը դեպքի վերաբերյալ մանրամասն տեղեկացրել է թուրքական կողմին։ Չավուշօղլուն մտահոգություն է հայտնել կատարվածի վերաբերյալ և դատապարտել տեղի ունեցածը։ Հիշեցնենք, որ Լոնդոնում մի խումբ ակտիվիստներ օգոստոսի 4-ին հարձակվել են Մեծ Բրիտանիայում Ադրբեջանի դեսպանատան շենքի վրա։ Ադրբեջանական աղբյուրների փոխանցմամբ' հարձակվողները եղել են «Մահդիի ծառաների միություն» կոչվող շիա մահմեդական կազմակերպության անդամներ։
13:51 - 05 օգոստոսի, 2022
Բլինքենն ու Չավուշօղլուն հեռախոսազրույց են ունեցել․ քննարկվել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը
 |factor.am|

Բլինքենն ու Չավուշօղլուն հեռախոսազրույց են ունեցել․ քննարկվել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը |factor.am|

factor.am: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ու Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց են ունեցել, հայտնում է Անադոլու գործակալությունը։ Թուրքիայի ԱԳՆ հաղորդագրության համաձայն՝ կողմերը քննարկել են Ուկրաինայից հացահատիկի արտահանման համաձայնագիրը ու դրա հետ կապված վերջին զարգացումները։ Մտքերի փոխանակություն է տեղի ունեցել  Անկարայի և Վաշինգտոնի հարաբերությունների վիճակի և հեռանկարների շուրջ։ Հիշեցնենք, որ ուկրաինական հացահատիկային գործարքը կնքվել էր Ստամբուլում հուլիսի 22-ին ՌԴ-ի, Թուրքիայի, Ուկրաինայի ու ՄԱԿ-ի ներկայացուցիչների միջև։ ԱՄՆ Պետքարտուղարության տարածած հաղորդագրության մեջ էլ նշվում է,որ կողմերը քննարկել են նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը։ «Պետաքարտուղարն անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը՝ նշելով, որ Միացյալ Նահանգները պատրաստ է երկկողմանի համագործակցության համախոհ գործընկերների հետ և որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ՝ նպաստելու Ադրբեջանի և Հայաստանի միջև երկխոսությանը և օգնելու հասնելու  հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորմանը»,-ասվում է Պետքարտուղարության հայտարարության մեջ։
18:08 - 04 օգոստոսի, 2022
«Աջակցում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններին»․ Չավուշօղլու
 |azatutyun.am|

«Աջակցում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններին»․ Չավուշօղլու |azatutyun.am|

azatutyun.am: «Ցանկանում ենք, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև կարգավորման բանակցությունները հաջողությամբ ավարտվեն: Հարավային Կովկասում կոմունիկացիաների շուտափույթ բացումը բխում է տարածաշրջանային բոլոր երկրների շահերից», - այսօր հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարը: Ուզբեկստանում տեղի ունեցած Թուրքիայի, Ուզբեկստանի և Ադրբեջանի արտաքին գործերի, տրանսպորտի և առևտրի նախարարների համաժողովի ժամանակ Մևլութ Չավուշօղլուն անդրադարձել է հայ-թուրքական և հայ-ադրբեջանական բանակցությունների ընթացքին: «Պատմական Շուշիի հռչակագրով Ադրբեջանի հետ մեր հարաբերությունները բարձրացրինք դաշնակցային մակարդակի: Ադրբեջանի հաղթանակով Հարավային Կովկասում նոր աշխարհաքաղաքական հավասարակշռություն է ի հայտ եկել, որից շահելու են կայունության և համագործակցության կողմնակից երկրները: Մենք կոչ ենք անում բոլորին օգտագործել այս հնարավորությունը: Աջակցում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև հաղորդակցության, սահմանազատման և խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններին: Մենք էլ ենք հարաբերությունների կարգավորման համար քայլեր ձեռնարկում, հատուկ ներկայացուցիչների հանդիպումների միջոցով և Ադրբեջանի հետ խորհրդակցելով առաջ ենք շարժվում», - ասել է Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավարը:
17:14 - 02 օգոստոսի, 2022
Չավուշօղլուն ՌԴ-ին ու ԱՄՆ-ին մեղադրել է «Սիրիայի հարցով իրենց խոստումները չկատարելու» համար

 |factor.am|

Չավուշօղլուն ՌԴ-ին ու ԱՄՆ-ին մեղադրել է «Սիրիայի հարցով իրենց խոստումները չկատարելու» համար |factor.am|

factor.am: Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն չեն կատարել իրենց խոստումները Սիրիայի մասով, գրում են թուրքական լրատվամիջոցները։ «Ռուսաստանն ու ԱՄՆ-ն իրենց խոստումները չկատարեցին։ 2019թ-ին ԱՄՆ-ի հետ բանակցություններ ենք վարել ու հայտարարություն արել։ Ռուսաստանի հետ Սոչիում պայմանավորվածություն ձեռք բերել։ Երկուսն էլ ահաբեկիչներին պետք է մաքրեին տարածքից։  Քանի որ չեն հեռացրել, ԱՄՆ-ն շարունակում է  զենքով աջակցել նրանց։  Դուք ցանկանում ենք բաժանե՞լ Սիրիան, թե մեր դեմ եք։ ԱՄՆ-ն պետք է բացատրություն տա»,- ասել է Չավուշօղլուն թուրքական tv100-ին տված հարցազրույցում։ Նա նշել է, որ երկու երկրները «անկեղծ չեն ահաբեկչության դեմ պայքարում և օգտագործում են PKK-ն և YPG-ն»: «Ինչ էլ ուրիշներն ասեն, մեր պարտքն է վերացնել մեր երկրին սպառնացող վտանգը։ Սա նաև քաղաքական նշանակություն ունի, քանի այս գործողությունը կարևոր է Սիրիայի տարածքային ամբողջականության համար»,-ասել է Չավուշօղլուն։ Նշենք, որ Թուրքիան ցանկանում է նոր ռազմական գործողություն իրականացնել Սիրիայում։ 
15:52 - 27 հուլիսի, 2022
Մևլյութ Չավուշօղլու. «Մենք կոնկրետ քայլեր ենք ցանկանում տեսնել Հայաստանից»
 |hetq.am|

Մևլյութ Չավուշօղլու. «Մենք կոնկրետ քայլեր ենք ցանկանում տեսնել Հայաստանից» |hetq.am|

hetq.am: Մենք կոնկրետ քայլեր ենք ցանկանում տեսնել Հայաստանից։ Այդ մասին թուրքական TRT Haber-ին տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն։ «Եվ Ադրբեջանը, և Թուրքիան անկեղծ են այս հարցում։ Մենք կոնկրետ քայլեր ենք ցանկանում տեսնել Հայաստանից։ Մենք այդ գործընթացը համակարգում ենք Ադրբեջանի հետ, որովհետև մենք մեկ ազգ ենք, երկու պետություն»,- ընդգծել է թուրքական դիվանագիտության ղեկավարը։ Չավուշօղլուն նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև Մոսկվայում և Բրյուսելում տեղի են ունեցել տարբեր հանդիպումներ։ Բացի այդ, ստեղծվել է սահմանների սահմանազատման հարցով հանձնաժողով, իսկ «ադրբեջանական կողմը ներկայացրել է խաղաղության պայմանագրի առաջարկ»։ Չավուշօղլուի պնդմամբ՝ Հարավային Կովկասում Թուրքիան խաղաղություն է ուզում, իսկ 2020 թվականի պատերազմից հետո Թուրքիայի և Ադրբեջանի դիրքորոշումներն ակնհայտ են։ Խոսելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցից՝ Չավուշօղլուն հայտարարել է, որ Էրդողանը Փաշինյանին ներկայացրել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման իր դիրքորոշումը։ Ընդ որում, այս հարցով Չավուշօղլուն այլ մանրամասներ չի հայտնել։ Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հատուկ ներկայացուցիչների վերջին հանդիպումը կայացել էր Վիեննայում։ Դրա արդյունքում կողմերը պայմանավորվել էին բացել հայ-թուրքական սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար։ «Պայմանավորվել են նաև հնարավոր ամենասեղմ ժամկետներում մեկնարկել Հայաստան-Թուրքիա ուղիղ օդային բեռնափոխադրումների իրականացումը և որոշել են սկսել այդ ուղղությամբ անհրաժեշտ գործընթացները»,- նշվում էր ՀՀ ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ։ Ավելի մանրամասն՝ hetq.am-ում։ 
14:34 - 21 հուլիսի, 2022
Թուրքիայի, Ֆինլանդիայի եւ Շվեդիայի ներկայացուցիչները կհանդիպեն օգոստոսին՝ գնահատելու Անկարայի պահանջները. Չավուշօղլու
 |news.am|

Թուրքիայի, Ֆինլանդիայի եւ Շվեդիայի ներկայացուցիչները կհանդիպեն օգոստոսին՝ գնահատելու Անկարայի պահանջները. Չավուշօղլու |news.am|

news.am: Թուրքիայի, Ֆինլանդիայի եւ Շվեդիայի պաշտոնատար անձինք կհանդիպեն օգոստոսին, որպեսզի գնահատեն Հյուսիսային Եվրոպայի երկրներին Անկարայի ներկայացրած պահանջների կատարումը՝ չեղարկելու համար ՆԱՏՕ-ին նրանց անդամակցության հայտերի վետոն, ասել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուն։ Ֆինլանդիան եւ Շվեդիան ՆԱՏՕ-ին անդամակցության հայտ են ներկայացրել, բայց բախվել են Թուրքիայի դիմակայությանը, որը նրանց մեղադրել է ահաբեկչական խմբերին աջակցելու մեջ։ Անցած ամիս երեք երկրները համաձայնագիր են ստորագրել Անկարայի վետոն չեղարկելու մասին՝ ահաբեկչության եւ զենքի արտահանման դեմ պայքարի խոստման դիմաց։ TRT Haber պետական հեռուստաընկերության հարցազրույցում Չավուշօղլուն ասել է, որ օգոստոսյան հանդիպումը դիտարկող կոմիտեի առաջին հանդիպումն է լինելու, որը ձեւավորվել է համաձայնագրի համապատասխան, բայց կրկնել է, որ Թուրքիան կարգելակի ՆԱՏՕ-ին հյուսիսային երկրների անդամակցությունը, եթե նրանք չկատարեն իրենց խոստումները։
14:07 - 21 հուլիսի, 2022
Բալիում կայացել է Լավրով-Չավուշօղլու հանդիպումը |hetq.am|

Բալիում կայացել է Լավրով-Չավուշօղլու հանդիպումը |hetq.am|

hetq.am: Բալիում Քսանի խմբի (G 20) արտաքին գործերի նախարարների հանդիպման շրջանակներում կայացել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուի հետ, որտեղ կողմերը քննարկել են Ուկրաինայում առկա իրավիճակն ու Սև ծովում երկու երկրի փոխգործակցությունը։ Այդ մասին նշվում է ՌԴ ԱԳՆ տարածած մամլո հաղորդագրության մեջ։ Ըստ այդ հաղորդագրության կողմերը հաստատել են երկու երկրների ղեկավարների հետագա շփումների պատրաստակամությունը։ «Նախարարները գոհունակություն հայտնեցին 2022 թվականին մեր երկրների միջև բարձր և ամենաբարձր մակարդակներով քաղաքական երկխոսության դինամիկայի կապակցությամբ։ Նրանք հաստատել են Ռուսաստանի և Թուրքիայի ղեկավարության սերտ շփումները շարունակելու պատրաստակամությունը, այդ թվում՝ առկա ձևաչափով»,- նշվում է ռուսական արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրության մեջ։ Կողմերը քննարկել են նաև միջազգային և տարածաշրջանային օրակարգի հարցերը՝ հիմնական շեշտադրումը դնելով Ուկրաինայում առկա իրավիճակի վրա։ Կողմերն անդրադարձել են նաև սիրիական հիմնախնդրին։ Հաղորդագրությունից պարզ չէ, թե արդյոք Չավուշօղլուն ու Լավրովը քննարկել են Արցախյան հիմնահարցը։
16:34 - 07 հուլիսի, 2022