Վահան Քերոբյան

ՀՀ էկոնոմիկայի նախարար։ Ծնվել է 1976թ. հոկտեմբերի 1-ին ՀՀ մայրաքաղաք Երևանում։

1996-1997թթ` «Արմինկո» ՍՊԸ` համակարգչային համակարգերի ինժեներ

1997-1998թթ՝ ՀՀ կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչություն, ցանցային տեղեկատվության բաժնի գլխավոր մասնագետ

1998թ․՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր վարչություն` համակարգչային բաժնի գլխավոր մասնագետ

1998-1999թթ․՝ «Տրաստբանկ» ՓԲԸ` տեխնոլոգիաների զարգացման և վերլուծության բաժնի մասնագետ

1999-2004թթ․՝ «Էյչ Էս Բի Սի բանկ Հայաստան»` առևտրավարկային վարչության մասնագետ, ավագ մասնագետ, վարիչ

2005-2006թթ․՝ «Վալլետա» ՍՊԸ` «Սթար» պրոյեկտի մենեջեր

2006-2012թթ․՝ «Սթար Դիվայդ» ՓԲԸ` գործադիր տնօրեն

2012-2020թթ․՝ «Menu Group – Menu Group UK Ltd»` հիմնադիր, տնօրեն

2020թ․ նոյեմբերի 26-ից ՀՀ էկոնոմիկայի նախարար

Հայաստանի կառավարությունը քայլեր կձեռնարկի երկրում էլեկտրամոբիլների արտադրություն հիմնելու համար
 |armenpress.am|

Հայաստանի կառավարությունը քայլեր կձեռնարկի երկրում էլեկտրամոբիլների արտադրություն հիմնելու համար |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի կառավարությունը շարունակելու է ջանքերը, որ երկրում հիմնվի էլեկտրական մեքենաների արտադրություն: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ անդրադառնալով «Սեպուհ-1» ընկերությանը, որը Հայաստանում հավաքում է ավտոմեքենաներ: Ընկերության թողարկած արդեն 8 ավտոմքենաները փորձնական խմբաքանակ են: Նախարարը տեղեկացրեց, որ ընկերության հիմնադիրը պարսկահայ գործարար Ջանես Ավետյանն է: Գործարանը գտնվում է Նոր Նորքում: «Նպատակ կա տարեկան մի քանի հարյուր մեքենա արտադրել՝ և ներքին, և արտաքին շուկայի համար»,- ասաց Քերոբյանը: Անդրադառնալով դիտարկմանը, որ Հայաստանում այդ մեքենաները ոչ թե արտադրվում են զրոյից, այլ հավաքվում են՝ նախարարն ասաց, որ ցանկացած արտադրություն սկսվում է հավաքումից, հետզհետե տեղի է ունենում լոկալացում: «Մեզ համար սա շատ կարևոր է: Եվ մենք այս ջանքերը շարունակելու ենք՝ այդ թվում նաև էլեկտրական մեքենաների արտադրության մասով»,- ասաց Քերոբյանը: Նախարարը տեղեկացրեց, որ վերջերս այցելել է Չինաստանում ավտոմեքենաներ արտադրող խոշոր ընկերություն: «Եվ մեր թեման եղել է Հայաստանում արտադրություն հիմնելը»,-ասաց Քերոբյանը: Նախարարը նկատեց՝ Հայաստանում մեքենաների միջին տարիքը բավականին բարձր է, կազմում է 20 տարուց ավել: Կառավարությունը շահագրգռված է, որ երկրի ավտոպարկը թարմացվի:
15:30 - 20 հուլիսի, 2023
«Սեպուհ 1»-ը Հայաստանում կորեական պահեստամասերով մարդատար ավտոմեքենա է հավաքում
 |hy.armradio.am|

«Սեպուհ 1»-ը Հայաստանում կորեական պահեստամասերով մարդատար ավտոմեքենա է հավաքում |hy.armradio.am|

hy.armradio.am: Հայաստանում արտադրվող ավտոմեքենաներն արդեն պետական հաշվառում են ստանում՝ ֆեյսբուքյան գրառմամբ օրերս հայտնել էր էկոնոմիկայի նախարարը և տեսանյութ հրապարակել արտադրամասից։ Խոսքը, ըստ էության, ոչ թե Հայաստանում արտադրվող, այլ հավաքվող մեքենաների մասին է։ Հայկական «Սեպուհ 1» ընկերությունը կորեական Ssang Yong ընկերության պահեստամասերով երկու մոդելի մարդատար ավտոմեքենա է հավաքում: Արտադրության մասին շատ մանրամասներ հայտնի չեն, ընկերությունը խոստանում է հարցերին պատասխանել առաջիկայում, մինչ այդ «Ռադիոլուրը» որոշ պարզաբանումներ է ստացել էկոնոմիկայի նախարարությունից։ «Սեպուհ 1» ընկերությունը համապատասխանության գնահատման փաստաթղթեր է ստացել իր հավաքած 8 մեքենաների համար՝ «Ռադիոլուր»-ին ասում է «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ընկերության տնօրեն Ալբերտ Բաբայանը։ Մանրամասնում, որ 2022 թվականին Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգով է այս բացառությունը նախատեսվել անդամ երկրների համար։ Խոսքն այն մեքենաների մասին է, որոնց օրերս ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել էր էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և կից տեսանյութով տեղեկացրել՝ Հայաստանում արտադրվող ավտոմեքենաներն արդեն պետական հաշվառում են ստանում։ Մեքենաներն, ըստ էության, ոչ թե արտադրվում, այլ հավաքվում են Հայաստանում։ Հայկական «Սեպուհ 1» ընկերությունը կորեական Ssang Yong ընկերության պահեստամասերով հավաքում է թեթև մարդատար Tivoli քրոսովեր եւ Rexton ամենագնաց: Հետագայում նախատեսվում է պահեստամասերն արտադրել Հայաստանում։ «Տվյալ մեքենաներն իրենցից ենթադրում են խոշոր հանգուցավոր մասերի հավաքման արդյունքում ստացված ավտոմեքենաներ։ Դրանք արդեն ստացել են պետական հաշվառման համարանիշներ և պատրաստ են իրացման ՀՀ-ում»։ «Սեպուհը» հարավկորեական Սանգիոնգ ապրանքանիշի պաշտոնական ներկայացուցիչն է Հայաստանում։ Ընկերությունը գրանցվել է 2018 թվականին։ Սեփականատերը հայազգի Ջանեզ Ավետյանն է։ Ընկերության ներկայացուցիչների հետ կապ հաստատել «Ռադիոլուրին» առայժմ չի հաջողվել, արտադրությանը վերաբերող մանրամասներ ներկայացնել ու մեր հարցերին պատասխանել խոստացել են առաջիկայում։ Հայտնի է, որ ընկերությունը դեռ 2020 թվականին է դիմել էկոնոմիկայի նախարարություն ՀՀ–ում հավաքված մեքենաներն առանց արտակարգ օպերատիվ ծառայությունների կանչի համակարգի կահավորման համապատասխանության գնահատում անցնելու համար։ Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջն է՝ «Ռադիոլուրին» բացատրում է «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ընկերության գլխավոր տնօրեն Ալբերտ Բաբայանը։ «Էկոնոմիկայի նախարարության նախաձեռնությամբ մշակվեց կառավարության նախագիծ, որով առաջարկվում էր սարքավորումների բացակայության պարագայում իրականացնել համապատասխանության գնահատում, պայմանով, որ տվյալ տրանսպորտային միջոցներն իրացվելու են միայն ՀՀ տարածքում»։ Մեքենաների արժեքը, նախնական հաշվարկներով, տատանվելու է 30-40 հազար ամերիկյան դոլարի սահմաններում։
10:36 - 19 հուլիսի, 2023
ՀՀ պետական օրհներգի հնչյունների ներքո ավարտվել է ԱԺ 8-րդ գումարման 5-րդ նստաշրջանի աշխատանքը

ՀՀ պետական օրհներգի հնչյունների ներքո ավարտվել է ԱԺ 8-րդ գումարման 5-րդ նստաշրջանի աշխատանքը

Հունիսի 15-ի ԱԺ նիստում ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը երկրորդ ընթերցմամբ խորհրդարանի քննարկման է ներկայացրել Կառավարության հեղինակած ««Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և ««Բուսասանիտարիայի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը: ԱԺ մամուլի ծառայությունից տեղեկացնում են՝ նախարարը տեղեկացրել է, որ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ առաջարկներ չեն եղել: ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանը տեղեկացրել է, որ հանձնաժողովն օրենսդրական նախաձեռնությանը տվել է դրական եզրակացություն: Խորհրդարանն օրենքների նախագծերի փաթեթն ընդունել է երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ: ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Դավիթ Համբարյանը նշել է, որ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել և բացասական եզրակացություն է տրվել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և ««Նյութական պահուստի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» նախագծերի փաթեթին: Փոխնախարարն առաջարկել է դեմ քվեարկել և ՀՀ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 83-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն օրենսդրական փաթեթը տեղափոխել գրավոր առաջարկների ներկայացման փուլ: Պատգամավորները դեմ են քվեարկել նախագծերի փաթեթին, ապա կողմ՝ ««Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և ««Նյութական պահուստի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի երկրորդ ընթերցմամբ քննարկման հատուկ ընթացակարգի մասին» ՀՀ Ազգային ժողովի որոշման նախագծին: Խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը տեղեկացրել է, որ ԱԺ հերթական նիստերի օրակարգում ընդգրկված, բայց չքննարկված հարցերը կքննարկվեն արտահերթ նստաշրջանում: ՀՀ պետական օրհներգի հնչյունների ներքո ավարտվել է ԱԺ 8-րդ գումարման 5-րդ նստաշրջանի աշխատանքը:
22:49 - 15 հունիսի, 2023
Արտահանում-ՀՆԱ հարաբերակցությունը հատել է 2026թ-ի համար նախանշված թիրախը. Քերոբյան
 |armenpress.am|

Արտահանում-ՀՆԱ հարաբերակցությունը հատել է 2026թ-ի համար նախանշված թիրախը. Քերոբյան |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում այս տարվա առաջին եռամսյակի արդյունքում արտահանում-ՀՆԱ հարաբերակցությունը կազմել է 62.6 տոկոս՝ հատելով այն թիրախը, որը կառավարությունը դրել է 2026թ համար: Այս մասին հայտարարեց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ԱԺ-ում Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին նախագծի քննարկմանը: Քերոբյանը նախ պատմական ակնարկ արեց՝ ներկայացնելով, որ 2000 թ. Հայաստանի արտահանումը ՀՆԱ-ի նկատմամբ կազմել է 29.4 տոկոս, ներմուծումը՝ 46.6 տոկոս: 2007թ. արտահանման մասնաբաժինը ՀՆԱ-ի մեջ կրկնակի ընկել է՝ կազմելով 15.5 տոկոս, իսկ ներմուծումը մնացել է մոտավորապես նույնը՝ 43 տոկոս: «Եվ մեր առևտրային դեֆիցիտը մոտավորապես 30 տոկոս է կազմել ՀՆԱ-ի նկատմամբ: Այսինքն՝ արտահանման և ներմուծումների նկատմամբ սարսափել մեծ ճեղք ենք ունեցել»,-ասաց Քերոբյանը: 2022թ.-ն ամփոփվել է պատմական ռեկորդով: Ըստ նախարարի՝ այդպիսի թիվ երբեք չի եղել Հայաստանի պատմության մեջ: 48.3 տոկոս կազմել է արտահանման հարաբերակցությունը ՀՆԱ-ի նկատմամբ՝ այն դեպքում, երբ ներմուծումը կազմել է 51.3 տոկոս: «Այսինքն՝ մեր առևտրային ճեղքը պատմական նվազագույն մակարդակի վրա է գտնվել 2022թ: 2023թ առաջին եռամսյակի արդյունքում մեր արտահանում-ՀՆԱ հարաբերակցությունը հատել է այն թիրախը, որը կառավարությունը դրել է 2026թ համար և կազմել է 62.6 տոկոս: Ընդ որում՝ ներմուծման թիվը կազմել է 64.2 տոկոս: Սա մեր կարծիքով՝ հրաշալի արդյունք է: Այսինքն՝ մեր արտաքին առևտրային սալդոն բացասական է ՀՆԱ-ի ընդամենը 1.6 տոկոսի չափով»,-ասաց նախարարը՝ հավելելով, որ այսպիսի թիվ Հայաստանի տնտեսության մեջ երբևիցե չի եղել:
15:44 - 15 հունիսի, 2023
Ապահովագրական փաթեթը զգալիորեն պաշտպանում է գյուղացիներին եղանակային ռիսկերից․ Վահան Քերոբյան
 |armenpress.am|

Ապահովագրական փաթեթը զգալիորեն պաշտպանում է գյուղացիներին եղանակային ռիսկերից․ Վահան Քերոբյան |armenpress.am|

armenpress.am: Էկոնոմիկայի նախարարությունն արդեն մի քանի տարի է՝ աշխատում է Հայաստանում գյուղատնտեսական բերքի ապահովագրության շուկա ձևավորելու ուղղությամբ։ Ազգային ժողովի նիստի ժամանակ այս մասին ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի հարցին։ Պատգամավորը նշեց, որ Հայաստանի բազմաթիվ գյուղեր կարկուտի պատճառով վնասներ են կրել և գյուղացիները զրկվել են իրենց ապրուստի միջոցից, մնացել են մենակ։ Դանիելյանը հետաքրքրվեց՝ վնասների գնահատում կատարվե՞լ է, թե՞ ոչ։ Վահան Քերոբյանը ասաց, որ Կառավարությունն ամեն տարի սուբսիդավորում է ապահովավճարների էական մասը, որպեսզի գյուղացիները կարողանան տարբեր եղանակային ռիսկերից, այդ թվում՝ կարկուտից, ապահովագրել իրենց բերքը։ «Այսքանով համարում ենք, որ մեր ֆունկցիան կատարել ենք։ Այսինքն՝ չենք կարող այն գյուղացիներին, որոնք չեն ապահովագրել իրենց բերքը, փոխհատուցել այն ծավալով, որը պետք է ապահովագրության ընկերություններն անեին։ Դրա համար Էկոնոմիկայի նախարարությունը ստեղծել է այն փաթեթը, որից պետք է օգտվեն ֆերմերային տնտեսությունները և գյուղացիները։ Եթե գյուղացիները որոշել են, որ պետք է ավանդական մեթոդներով վարեն իրենց գյուղատնտեսությունը և չապահովագրեն իրենց բերքը, դա իրենց ռիսկն է և այստեղ որևիցե լրացուցիչ գործառույթ մեր կողմից չենք տեսնում»,- ասաց Քերոբյանը։ Նախարարի խոսքով՝ Կառավարությունը տարեցտարի կտրուկ ավելացնում է ապահովագրվող տարածքների ծավալները։ «Մենք ամեն տարի ավելացնում ենք նոր բերքի տեսակներ։ Այդ առումով կարող եմ ասել, որ այսօր մեր ապահովագրական փաթեթը զգալիորեն պաշտպանում է գյուղացիներին եղանակային ռիսկերից»,-եզրափակեց Քերոբյանը։
11:40 - 13 հունիսի, 2023
Քննարկվել են Հայաստանի և Չինաստանի միջև առևտրատնտեսական հարաբերությունների խորացմանը վերաբերող հարցեր

Քննարկվել են Հայաստանի և Չինաստանի միջև առևտրատնտեսական հարաբերությունների խորացմանը վերաբերող հարցեր

ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի և ՉԺՀ առևտրի նախարարի տեղակալ, ՉԺՀ միջազգային առևտրային բանակցություններում ներկայացուցչի տեղակալ Լին Ցզիի համանախագահությամբ հունիսի 7-ին Պեկինում անցկացվել է առևտրատնտեսական հարցերով հայ-չինական համատեղ հանձնաժողովի 11-րդ նիստը։ Նիստի ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների խորացմանը վերաբերող հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել առևտրաշրջանառության ընդլայնմանը, ներդրումների խթանմանը, գյուղատնտեսության, արդյունաբերության, թվային տնտեսության, զբոսաշրջության և ավիացիոն ոլորտներում փոխգործակցությանը, միջտարածաշրջանային համագործակցությանը և մի շարք այլ հարցերի։ Ինչպես տեղեկացնում են Էկոնոմիկայի նախարարությունից՝ հանդիպման ավարտին ստորագրվել է նիստի արձանագրությունը:  Հայաստանի և Չինաստանի միջև ապրանքաշրջանառությունը 2022 թ․ կազմել է 1,76 մլրդ ԱՄՆ դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 39,4%-ով։ Ապրանքաշրջանառությունը 2023 թ․ հունվար-մարտ ամիսներին կազմել է 448,8 մլն ԱՄՆ դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 43,5%-ով։
11:53 - 07 հունիսի, 2023
Վահան Քերոբյանը Չինաստանի գործընկերներին հայտնել է, որ հանքարդյունաբերությունը ՀՀ տնտեսության կարևոր ճյուղերից է

Վահան Քերոբյանը Չինաստանի գործընկերներին հայտնել է, որ հանքարդյունաբերությունը ՀՀ տնտեսության կարևոր ճյուղերից է

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հունիսի 2-ին ընդունել է Չինաստանի ազգային երկրաբանական և հանքարդյունաբերական կորպորացիայի (CGM) պատվիրակությանը: Հանդիպման սկզբում հյուրերը տեղեկացրել են, որ CGM կորպորացիան ամբողջությամբ պետական ձեռնարկություն է, որի հիմնական գործունեությունը վերաբերում է երկրաբանական և հանքարդյունաբերական ոլորտներին։ Կորպորացիայի կողմից իրականացվող խոշոր բիզնես ծրագրերն ընդգրկում են Ասիան, Աֆրիկան և Մերձավոր Արևելքը: Վահան Քերոբյանը նշել է, որ հանքարդյունաբերությունը Հայաստանի տնտեսության կարևոր ճյուղերից մեկն է, և վերջերս ՀՀ Կառավարությունն ընդունել է Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարությունը, որով նախանշվել են ՀՀ-ում այդ ոլորտի զարգացման հիմնական ուղղությունները։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում կորպորացիայի կողմից ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորությունները։ Վահան Քերոբյանը պատրաստակամություն է հայտնել նախարարության իրավասությունների շրջանակում աջակցել Հայաստանում ընկերության նախագծերի բարեհաջող իրականացմանը։
12:36 - 02 հունիսի, 2023
Պլանավորում ենք Չինաստանում, Գերմանիայում և ԱՄՆ-ում նշանակել առևտրային ներկայացուցիչներ և զարգացնել շրջանառությունը. Քերոբյան
 |aysor.am|

Պլանավորում ենք Չինաստանում, Գերմանիայում և ԱՄՆ-ում նշանակել առևտրային ներկայացուցիչներ և զարգացնել շրջանառությունը. Քերոբյան |aysor.am|

aysor.am: Էկոնոմիկայի նախարարությունն այս պահին ունի գործող երկու առևտրային ներկայացուցիչներ․ մեկը ԱՀԿ-ում գործող ներկայացուցչությունն է, մյուսը՝ Իրանում, ԱԺ-ում այս մասին հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ «Թափուր հաստիքներ ունենք Չինաստանում, Գերմանիայում և մի շարք այլ երկրներում, հիմա զգուշությամբ լրացնում ենք. դա կարևոր է, որպեսզի նշանակվող մարդիկ լինեն արդյունքներին միտված։ Իրանի հետ հարաբերությունները բավական լավ են զարգանում, առևտրային կցորդ նշանակելուց հետո երկու տարվա ընթացքում մեր շրջանառությունը համարյա կրկնապատկվել է», - ասաց նախարարը։ Նա նշեց, որ պլանավորում են Չինաստանում, Գերմանիայում և ԱՄՆ-ում նշանակել առևտրային ներկայացուցիչներ և զարգացնել շրջանառությունը։
13:01 - 30 մայիսի, 2023
Հայաստանում օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալը պատմության մեջ առաջին անգամ կազմել է մոտ 1 միլիարդ դոլար
 |armenpress.am|

Հայաստանում օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալը պատմության մեջ առաջին անգամ կազմել է մոտ 1 միլիարդ դոլար |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալը 2022 թվականին կազմել է մոտ մեկ միլիարդ դոլար։ Ազգային ժողովում բյուջետային քննարկման ժամանակ այս մասին հայտնեց Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ «Ներդրումների մասով, ըստ միջանկյալ տվյալների, մենք անցած տարի ունենք 1 տրիլիոն 845 միլիարդ դրամի համախառն կուտակում, իսկ օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալն առաջին անգամ Հայաստանի պատմության մեջ կազմել է մոտ մեկ միլիարդ դոլար, որը մեր ՀՆԱ-ի 5․13 տոկոսն է»,- հայտարարեց Քերոբյանը։ Նա հիշեցրեց , որ օտարերկրյա ուղիղ ներդրումներ-ՀՆԱ ցուցանիշի մասով կառավարության թիրախը եղել է 6 տոկոսը, իսկ ներդրումներ-ՀՆԱ ցուցանիշի թիրախը եղել է 25 տոկոսը։ Քերոբյանի խոսքով՝ հիմա միջանկյալ տվյալներով այդ ցուցանիշը կազմում է 21․7 տոկոս,  բայց հաշվի առնելով, որ վերջնական տվյալները էապես ավելի բարձր են լինում, քան միջանկյալ տվյալները, կարծում են, որ բավականին մոտ կլինեն կառավարության դրած թիրախին։ Հայաստանի էկոնոմիկայի նախարարը հավելեց՝ ներդրումներ-ՀՆԱ 25 տոկոս ցուցանիշին հասնելու պարագայում կարող են ասել, որ սպառման վրա հիմնված տնտեսական աճից ներդրումների վրա հիմնված տնտեսական աճին անցումը, ինչի նպատակը դրել է կառավարությունը, իրականացվում է։
12:09 - 30 մայիսի, 2023
Հայաստանի համախառն ներքին արդյունքի 12,6 տոկոսանոց աճը աշխարհում 4-րդ ցուցանիշն է
 |1lurer.am|

Հայաստանի համախառն ներքին արդյունքի 12,6 տոկոսանոց աճը աշխարհում 4-րդ ցուցանիշն է |1lurer.am|

1lurer.am: Հայաստանի համախառն ներքին արդյունքի 12,6 տոկոսանոց աճը աշխարհում 4-րդ ցուցանիշն է: Այդ մասին ԱԺ-ում 2022-ի բյուջեի կատարողականի հաշվետվության քննարկումների ժամանակ հայտարարեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:  «Անցած տարի Հայաստանի համախառն ներքին արդյունքի իրական աճը եղել է 12,6 տոկոս, որը, ըստ Արժույթի միջազգային հիմնադրամի տվյալների, 4-րդ ցուցանիշն է աշխարհում, և այս տարվա առաջին եռամսյակում էլ աճի տեմպը պահպանվում է՝ կազմելով 12,2 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշի աճ»,- ասաց Քերոբյանը: Ներդրումների մասով նախարարը նշեց, որ անցած տարի, ըստ միջանկյալ տվյալների, եղել է 1 տրիլիոն 845 միլիարդ դրամի համախառն կուտակում, իսկ օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալն առաջին անգամ Հայաստանի պատմության մեջ կազմել է մոտ 1 միլիարդ դոլար, որը մեր համախառն ներքին արդյունքի 5,13 հարյուրերորդական տոկոսն է: «Հիշեցնեմ, որ մեր Կառավարության թիրախը եղել է 6 տոկոս, իսկ ներդրումներ-ՀՆԱ ցուցանիշի թիրախը եղել է 25 տոկոս. հիմա միջանկյալ տվյալներով 21,7 տոկոս է, բայց հաշվի առնելով, որ վերջնական տվյալներն էապես ավելի բարձր են լինում, քան միջանկյալ տվյալները՝ կարծում եմ՝ բավականին մոտ կլինենք Կառավարության դրած թիրախին, որը նշանակում է՝ այն տնտեսական քաղաքականությունը, որը մենք նպատակ են դրել վարելու, այսինքն՝ սպառման վրա հիմնված տնտեսական աճից անցում կատարել ներդրումների վրա հիման վրա տնտեսական աճի, իրականացվում է»,- ասաց Քերոբյանը:
11:57 - 30 մայիսի, 2023
Հայաստանի և Լիբանանի Էկոնոմիկայի նախարարները քննարկել են առևտրատնտեսական հարաբերությունները զարգացնելու հնարավորությունները

Հայաստանի և Լիբանանի Էկոնոմիկայի նախարարները քննարկել են առևտրատնտեսական հարաբերությունները զարգացնելու հնարավորությունները

Աբու Դաբիում անցկացվող ներդրումային համաժողովի շրջանակներում էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայկական տաղավարում հանդիպել է Լիբանանի էկոնոմիկայի նախարար Ամին Սալամի հետ: Այդ մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից: Աբու Դաբիում անցկացվող ներդրումային համաժողովի շրջանակներում էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայկական տաղավարում հանդիպել է Լիբանանի էկոնոմիկայի նախարար Ամին Սալամի հետ: Այդ մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից: Այնուհետև Վահան Քերոբյանը մասնակցել է տնտեսական աճի ապահովման համար խոշոր ներդրումների ներգրավման վերաբերյալ պանելային քննարկման, որի ընթացքում անդրադարձել է Հայաստանի համար աննախադեպ տնտեսական աճի ցուցանիշներին: Նախարարը ներկայացրել է նաև Հայաստանի ներդրումային միջավայրը, Կառավարության որդեգրած քաղաքականությունը օտարերկրյա ներդրումներ ներգրավելու նպատակով:
15:32 - 10 մայիսի, 2023
Վահան Քերոբյանը Աբու Դաբիում ներկայացրել է Հայաստանի ներդրումային միջավայրը

Վահան Քերոբյանը Աբու Դաբիում ներկայացրել է Հայաստանի ներդրումային միջավայրը

Աբու Դաբիում անցկացվող Ներդրումային համաժողովի շրջանակներում նախարար Վահան Քերոբյանը հայկական տաղավարում հանդիպել է Լիբանանի Էկոնոմիկայի նախարար պարոն Ամին Սալամի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունից: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունները զարգացնելու հնարավորությունները: Այնուհետև Վահան Քերոբյանը մասնակցել է տնտեսական աճի ապահովման համար խոշոր ներդրումների ներգրավման վերաբերյալ պանելային քննարկման, որի ընթացքում անդրադարձել է Հայաստանի համար աննախադեպ տնտեսական աճի ցուցանիշներին: Նախարարը ներկայացրել է նաև Հայաստանի ներդրումային միջավայրը, Կառավարության կողմից որդեգրած քաղաքականությունը օտարերկրյա ներդրումներ ներգրավելու նպատակով:
21:07 - 09 մայիսի, 2023