ՀՀ քննչական կոմիտե

ՀՀ քննչական կոմիտեն անկախ պետական մարմին է, որն ստեղծվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված օրենքի հիման վրա եւ լիազորված է իրականացնելու նախաքննություն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով իր իրավասությանը վերապահված ենթադրյալ հանցագործությունների կապակցությամբ։

Քննչական կոմիտեի ինքնուրույնությունը երաշխավորված է «ՀՀ քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքով, որի համաձայն՝ նրա ծառայողների գործունեությանը միջամտելն անթույլատրելի է։ Քննիչի լիազորություններն ու պարտականությունները սահմանված են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով։

 Այժմ կոմիտեն գլխավորում է Հայկ Գրիգորյանը։

Խարդախություն՝ ճանա­պար­հատրանսպոր­տա­յին կեղծ պատա­հար կազմակերպելու միջոցով. նախաքննությունն ավարտվել է

Խարդախություն՝ ճանա­պար­հատրանսպոր­տա­յին կեղծ պատա­հար կազմակերպելու միջոցով. նախաքննությունն ավարտվել է

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թուման­յանի քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են խարդախության փորձի, այն է՝ ճանա­պար­հատրանսպոր­տա­յին կեղծ պատա­հար կազմակերպելու միջոցով գումար հափշտակելու դեպքի բոլոր հանգամանքները: Քննչական կոմիտեից հայտնում են, որ կատարված նախաքննությամբ ձեռք բեր­­­­ված ապացույցների համակցությամբ պարզվել և հիմնավորվել է, որ Լոռու մարզի Ախթալա և Շնող համայնքների երկու բնակիչներ, իրար հետ նախնական համա­ձայ­նության գալով ապահովագրական ընկերութ­յու­նից խաբեության եղանակով զգալի չափերով՝ 286.000 ՀՀ դրամ գումար հափշտակելու շուրջ, 2021թ. ապրիլի 29-ին՝ ժամը 21:55-ի սահման­ներում, իրենց կող­մից վարած  «Մերսեդես-Բենց Ե320» և «Մերսեդես-Բենց Ե220» մակնիշի ավտոմեքենաների օգտագործմամբ, Վա­նա­ձոր-Վրաստանի սահման Մ6 ավտոճա­նա­պարհի 71-րդ կմ հատվածում կազմակերպել են ճանա­պար­հատրանսպոր­տա­յին կեղծ պատա­հար: Հաջորդ օրը՝ 2021 թվականի ապրիլի 30-ին, ՀՀ ոստիկանության «Ճանապար­հային ոստիկա­նութ­­յուն» ծառա­յութ­յան հե­տա­քննության և վար­չական վարույ­թի իրականացման խմբի տեսուչը, չիմանալով վերը նշված անձանց՝ կեղծ վթարի շուրջ պայմանավորվածության մասին, կազմել է իրավունք վերա­պահող, պաշտո­նեա­կան փաս­­տա­թուղթ հան­դի­սացող, իրա­­վաբանական նշա­նա­կութ­յուն ունե­­­ցող փաստեր հավաստող արձանա­գրութ­յուն, որը ստորագրությամբ հաստատվել է «պատահարի» մաս­նակիցների կողմից և ուղարկվել ապահովագրական ընկերութ­յու­ն: Այնուհետև, 2021թ. մայիսի 14-ին, կեղծ պատահարի կողմերից մեկը գույքային պատճառված վնասների գծով ապահո­վա­գրական հատու­ցում ստանալու վերաբերյալ կեղծ դիմում է ներկայացրել հիշյալ ապահովագրական ընկերություն, որն ստորագրությամբ հաստա­տվել և հանձ­նվել է օգտագործման, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործութ­յունն ավարտին չի հասցրել՝ ապահովագրական ընկերության կողմից պատահարների առա­ջաց­ման պատճառների առաջնային փորձաքննություն նշանակելու ու դրա արդ­յունք­­ների հիման վրա փոխհատուցում տրամադրելուց հրաժարվելու պատճառով: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ Ախթալա և Շնող համայնքների բնակիչներին մե­ղադրանք է առաջա­դրվել: Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորություն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրենքով ուժի մեջ մտած դատավճռով:
15:47 - 01 փետրվարի, 2022
21 զինծառայողից 13-ը գերեվարվել է, 2-ին սպանել են, 3-ը շարունակում է գերի մնալ. մանրամասներ` նոյեմբերի 16-ի ռազմական գործողություններից․ ՔԿ

21 զինծառայողից 13-ը գերեվարվել է, 2-ին սպանել են, 3-ը շարունակում է գերի մնալ. մանրամասներ` նոյեմբերի 16-ի ռազմական գործողություններից․ ՔԿ

ՀՀ ՔԿ ԶՔԳՎ հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում ավարտվել է 2021 թվականի նոյեմբերի 16-ին ՀՀ ՊՆ N զորամասի պահպանությանը հանձնված պաշտպանության շրջանի հենակետում մարտական հերթապահություն կրելու կանոնները խախտելու (որն առաջացրել է ծանր հետևանքներ) փաստի առթիվ քննվող քրեական գործի նախաքննությունը։ Այս մասին հայտնում են ՔԿ-ից։ Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտմամբ, դրանք իրենց համակցության մեջ վերլուծությամբ և համատեղ գնահատմամբ պարզվել է, որ մայոր Գ.Գ.-ն, 2021 թվականի նոյեմբերի 16-ին իրականացնելով ՀՀ ՊՆ N զորամասի գումարտակի հրամանատարի պաշտոնակատարի պարտականությունները, նշանակված լինելով որպես նույն գումարտակի պահպանությանը հանձնված պաշտպանության շրջանի պատասխանատու և ընդգրկված լինելով մարտական հերթապահությունում գումարտակի պահպանությանը հանձնված տեղամասում, նույն գումարտակի հրամանատարի տեղակալ, մայոր Ն.Ե.-ն նույն ժամանակ ընդգրկված լինելով մարտական հերթապահությունում որպես դիրքի ավագ, իսկ պայմանագրային զինծառայող, շարքային Ս.Մ.-ն իրականացնելով մարտական դիրքի դիտորդի պարտականությունները, խախտել են «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքով, ՀՀ պաշտպանության նախարարի համապատասխան հրամանով հաստատված մարտական հերթապահության կազմակերպման և իրականացման կանոնադրությամբ սահմանված կանոնները, որպիսի գործողություններն առաջացրել են ծանր հետևանքներ. Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ներխուժել են ՀՀ ինքնիշխան տարածք, հրամանատարական դիտակետ հանդիսացող N մարտական դիրքն անցել է հակառակորդի վերահսկողության տակ, մարտական դիրքում գտնվող ընդհանուր 21 զինծառայողներից 13-ը գերեվարվել են հակառակորդի կողմից, նրանցից երկուսի՝ Տարոն Ջիվանի Սահակյանի և Արսեն Սենիկի Գասպարյանի սպանված դիերը, համապատասխանաբար, 2021թ. նոյեմբերի 17-ին և 19-ին փոխանցվել են հայկական կողմին։ Գերեվարված զինծառայողներից 8-ը հետագայում վերադարձվել են հայկական կողմին, ևս 3 ռազմագերիներ դեռևս պահվում են Ադրբեջանի Հանրապետությունում: Քրեական վարույթի շրջանակներում Գ.Գ.-ին, Ն.Ե.-ին և Ս.Մ-ին մեղսագրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցավոր արարքի կատարում, նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված է կալանավորումը։ Նշված երեք անձանց մասով նախաքննությունն ավարտվել է, քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին: 2022 թվականի հունվարի 27-ին քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորություն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրենքով ուժի մեջ մտած դատավճռով: 
11:44 - 01 փետրվարի, 2022
Մեղադրանք է առաջադրվել պատերազմի ընթացքում Արցախի պաշտպանական շրջանի հրամանատարի պաշտոնը զբաղեցրած բարձրաստիճան սպային

Մեղադրանք է առաջադրվել պատերազմի ընթացքում Արցախի պաշտպանական շրջանի հրամանատարի պաշտոնը զբաղեցրած բարձրաստիճան սպային

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի N պաշտպանական շրջանի հրամանատար, գնդապետ Վ.Յ-ն 2020թ. սեպտեմբերի 27-ին ՀՀ կառավարության թիվ 1586-Ն որոշմամբ հայտարարված ռազմական դրության պայմաններում և Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ագրեսիվ պատերազմի ընթացքում` 2020թ. հոկտեմբերի 10-ից 13-ն ընկած ժամանակահատվածում, հրաժարվել է կատարել զինվորական ծառայության առանձին` գնդի հրամանատարի պարտականությունները, որը զուգորդվել է դրանց փաստացի դադարեցմամբ, ինչպես նաև ծառայության նկատմամբ դրսևորել է անփույթ վերաբերմունք։ ՔԿ-ից հայտնում են, որ 2022 թվականի հունվարի 19-ին վերջինիս մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 364-րդ հոդվածի 3-րդ մասով և 376-րդ հոդվածի 1-ին մասով։ Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
10:35 - 27 հունվարի, 2022
Պարզվել են Արմավիր գյուղական համայնքի ղեկավարի կատարած վատնման դեպքի հանգամանքները․ գործը դատարանում է

Պարզվել են Արմավիր գյուղական համայնքի ղեկավարի կատարած վատնման դեպքի հանգամանքները․ գործը դատարանում է

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի  մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և դատավարական այլ մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են Արմավիր գյուղական համայնքի ղեկավարի կողմից կատարված վատնման դեպքի հանգամանքները: Քննչական կոմիտեից հայտնում են, որ ձեռք բերված տվյալների համաձայն 2002 թվականից Արմավիր գյուղական համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցնող անձն օգտագործելով իր պաշտոնեական դիրքը՝ յուրաքանչյուր տարի մեկ միասնական դիտավորությամբ, 2017-2021թթ. ընթացքում բարձրագույն կրթություն չունեցող  նույն անձին նշանակել է ՀՈԱԿ-ի տնօրեն՝ կնքելով աշխատանքային պայմանագիր, որի արդյունքում հիշյալ ՀՈԱԿ-ի տնօրենը ստացել է աշխատանքի վարձատրության՝ տարբեր չափերի գումարներ, կանխիկացրել և տնօրինել: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել: Միաժամանակ որոշում է կայացվել ՀՈԱԿ-ի տնօրենի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին` գործուն զղջալու հիմքով: Պատճառված նյութական վնասն ամբողջությամբ վերականգնվել է: Նախաքննությունն ավարտվել է և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
17:40 - 26 հունվարի, 2022
Սերժ Սարգսյանը, նախկին նախարարները հարցաքննվել են Մեղրիի երկաթգծի հափշտակման գործով
 |civilnet.am|

Սերժ Սարգսյանը, նախկին նախարարները հարցաքննվել են Մեղրիի երկաթգծի հափշտակման գործով |civilnet.am|

civilnet.am: Հայաստանի երրորդ նախագահը, պաշտպանության նախկին նախարարներ, ինչպես նաև Ազգային անվտանգության ծառայության նախկին պաշտոնատար անձինք հարցաքննվել են Մեղրի-Կապան երկաթգծի մի հատվածում հափշտակության գործով. ՍիվիլՆեթի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։ «Քրեական գործի քննության ընթացքում հարցաքննվել են ՀՀ երրորդ նախագահը, պաշտպանության նախկին նախարարները և նախարարների նախկին տեղակալը, տրանսպորտի և կապի նախկին նախարարն ու վերջինիս նախկին տեղակալը, ինչպես նաև ՀՀ ՊՆ և ԱԱԾ նախկին պաշտոնատար անձինք. նախաքննության այս փուլում որպես մեղադրյալ ներգրավված անձինք չկան»,- նշում են ՀՀ քննչական կոմիտեից։ Հայտնում են նաև, որ «քննության առարկա է հանդիսացել և հաշվի է առնվել նաև երկաթգծի ապամոնտաժման աշխատանքներում ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումների մասնակցության հանգամանքը»։ «ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործի նախաքննությունը շարունակվում է՝ Մեղրի-Կապան 46,7 կմ երկարությամբ երկաթգծի մի հատվածում հափշտակություն կատարած անձանց բացահայտելու ուղղությամբ»,- ամփոփում է ՀՀ ՔԿ-ն։ 2017-ի օգոստոսին ՍիվիլՆեթը երկաթգծի թալանի վերաբերյալ հրապարակում արեց, որից հետ ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Էդմոն Մարուքյանը դիմեց գլխավոր դատախազին, հարուցվեց քրեական գործ։ 2018-ի սեպտեմբերին ՍիվիլՆեթը հետաքննություն անցկացրեց՝ բացահայտելով, որ երկաթգծի ապամոնտաժմանը մասնակցել են զինվորականները։ Հետագայում ՊՆ-ից հաջողվեց ստանալ ուշագրավ փաստաթղթեր, որոնց համաձայն՝ 2003-ին, երբ պաշտպանության նախարարը Սերժ Սարգսյանն էր (նա պաշտոնավարել է մինչև 2007-ը), գերատեսչությունը ԱՇԻԲ Մեղրու մասնաճյուղի հետ պայմանագիր է կնքել 2000տ (30,77 կմ) երկաթուղային ուղեգծերի ապամոնտաժման աշխատանքները կատարելու համար։ Պայմանագրի ընդհանուր արժեքը կազմել է 21,3 մլն դրամ։ Ապամոնտաժումից և երկաթգիծը ստանալուց հետո ՊՆ-ն երկաթուղային P-50, P-65 տեսակի ռելսերը (P-ն «Рельс» բառի սկզբնատառն է, իսկ դրան հաջորդող թիվը՝ խտությունը, երկաթուղային ռելսերը լինում են այս երկու և Р75 տեսակի)՝ մինչև 2000տ ընդհանուր քաշով, վաճառել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին՝ ընդհանուր 320 հազար ԱՄՆ դոլարով։ 2021-ի հունվարի 11-ին Մոսկվայում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարները որոշեցին սկիզբ դնել ապաշրջափակման գործընթացին։ Մեկ տարվա ընթացքում բանակցությունները հասան այն հանգրվանին, որ հարկավոր է նախ և առաջ շահագործել երկաթգիծը։ Մեղրիի երկաթգծի վերականգնումը, նախնական գնահատականով, կարժենա 200 մլն դոլար ու կտևի երեք տարի։ Ադրբեջանն իր հերթին այս տարվա սկզբից սկսել է Հորադիզ-Մեղրի երկաթուղու վերականգնումը։  
18:34 - 25 հունվարի, 2022
Ազատ Գևորգյանը նշանակվել է ՔԿ տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետ |1lurer.am|

Ազատ Գևորգյանը նշանակվել է ՔԿ տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետ |1lurer.am|

1lurer.am: Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով արդարադատության առաջին դասի խորհրդական Ազատ Լյուդվիգի Գևորգյանը 2022 թվականի հունվարի 21-ին նշանակվել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետի պաշտոնում՝ ազատվելով Քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության առաջին վարչության բաժնի պետի պաշտոնից: ԿենսագրությունԾնվել է 1984 թվականի հունիսի 12-ին, Աշտարակ քաղաքում: 2005թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը: Աշխատանքային գործունեություն 2009-2013 թթ.- ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզի քննչական բաժնի Ախուրյանի քննչական բաժանմունքի քննիչ, նույն բաժնի ավագ քննիչ, ապա՝ Գյումրի քաղաքի Կումայրիի քննչական բաժանմունքի ավագ քննիչ 2014-2015 թթ.- Շիրակի մարզի դատախազության դատախազ 2015-2016 թթ.- Կոտայքի մարզի դատախազության դատախազ 2016-2019 թթ.- Երևան քաղաքի դատախազության ավագ դատախազ  III-IX.2019 թ.- ՀՀ գլխավոր դատախազության մեղադրանքի պաշտպանության և դատական ակտերի բողոքարկման վարչության դատախազ 2019-2021 թթ.- ՀՀ գլխավոր դատախազության մեղադրանքի պաշտպանության և դատական ակտերի բողոքարկման վարչության ՀՀ գլխավոր դատախազության բնակչության առողջության դեմ ուղղված  հանցագործությունների գործերով վարչության դատախազ 2021-2022թթ.- ՀՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության առաջին վարչության պետ 2022թ. հունվարի 21-ից՝ ՀՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետ ՊարգևներԾառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով: Այլ տվյալներԱմուսնացած է, ունի երկու երեխա:
13:57 - 21 հունվարի, 2022
Արդարադատության առաջին դասի խորհրդական Կամո Շառոյանը նշանակվել է ՔԿ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետի տեղակալ

Արդարադատության առաջին դասի խորհրդական Կամո Շառոյանը նշանակվել է ՔԿ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետի տեղակալ

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով արդարադատության առաջին դասի խորհրդական Կամո Վրեժի Շառոյանը 2022 թվականի հունվարի 21-ին նշանակվել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետի տեղակալ՝ ազատվելով Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության երկրորդ վարչության պետի պաշտոնից: Այս մասին հայտնում են ՔԿ-ից։ ԿենսագրությունԾնվել է 1982 թվականի դեկտեմբերի 2-ին, Մարտունու շրջանի Վարդաձոր գյուղում: 2005թ. ավարտել է ՀՀ ՆԳՆ ակադեմիան: Աշխատանքային գործունեություն2005-2007թթ. – ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Շենգավիթի բաժնի պրոֆիլակտիկայի բաժանմունքի ոստիկանության տեղամասային տեսուչ 2007-2013թթ. – ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի քննիչ, ավագ քննիչ, ապա՝ ՀԿԳ ավագ քննիչ 2013-2014թթ. – ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի պետի տեղակալ, 1-ին բաժանմունքի պետ 2014-2020թթ. – ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնի պետի տեղակալ, ապա՝ պետ 2020-2022թթ. – ՀՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության երկրորդ վարչության պետ 2022թ. հունվարի 21-ից՝ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետի տեղակալ Պարգևներ Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով: Այլ տվյալներ Ամուսնացած է, ունի երկու երեխա:  
11:03 - 21 հունվարի, 2022
Դատախազությունը չի հաստատել բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի մեղադրական եզրակացությունը |factor.am|

Դատախազությունը չի հաստատել բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի մեղադրական եզրակացությունը |factor.am|

factor.am: Բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի կողմից աննախադեպ չափի՝ շուրջ 14 մլն ԱՄՆ դոլար կաշառք ստանալու, փողերի լվացման և կոռուպցիոն բնույթի այլ չարաշահումների փաստերով քննված քրեական գործի Գլխավոր դատախազությունը հետ է ուղարկել Հակակոռուպցիոն կոմիտե՝ լրացուցիչ քննության։ Այս մասին տեղեկացրեց Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը՝ այլ մանրամասներ չհայտնելով։ Նշենք, որ սա արդեն երկրորդ դեպքն է այս օրերին, երբ Դատախազությունը չի հաստատում Հակակոռուպցիոն դատարանի առաջադրած մեղադրանքը և համաձայն չէ գործի քննության հետ։ Հունվարի 18-ին ավելի քան 2 միլիարդ ՀՀ դրամի չափով գույքն օրինակացնելու մեջ մեղադրվող ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի գործը կրկին հետ էր ուղարկել լրացուցիչ քննության, այնինչ դրանից օրեր առաջ Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատել էր Գասպարյանի գործով նախաքննության ավարտը։ ՀՀ նախկին ոստիկանապետի գործով Հակակոռուպցիոն դատարան-Գլխավոր Դատախազություն հեռակա բանավեճն այդպես էլ չհարթվեց։ Հակակոռուպցիոն կոմիտեն Դատախազության որոշումը գնահատել էր որպես անօրինական և չհիմնավորված, այնինչ գերատեսչությունը հակադարձել էր․ «Մեղադրական եզրակացությունը հաստատելուց և գործը դատարան ուղարկելուց հետո բացառապես դատախազն է պատասխանատու մեղադրանքի պաշտպանության համար: Իսկ նախաքննական մարմինը, տվյալ դեպքում ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն, ունեն պարտավորություն ցանկացած պարագայում իրականացնելու լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ քննություն և դրա շրջանակում պետք է ապահովեն առաջադրված մեղադրանքների համար բավարար ապացույցներ և դրանց բավարար համակցություն»։
13:37 - 20 հունվարի, 2022
Խոշտանգման վերաբերյալ քրեական գործերով նախաքննությունն այսուհետ կիրականացնեն ՀՀ քննչական կոմիտեի քննիչները

Խոշտանգման վերաբերյալ քրեական գործերով նախաքննությունն այսուհետ կիրականացնեն ՀՀ քննչական կոմիտեի քննիչները

ՀՀ կառավարության նիստում այսօր ընդունվեց ՀՀ արդարադատության նախարարության առաջարկած նախագծերի փաթեթը, որով առաջարկվում էր խոշտանգման վերաբերյալ քրեական գործերով նախաքննության իրականացումը ինչպես գործող Քրեական դատավարության օրենսգրքով, այնպես էլ 2022-ի հուլիսի 1-ին ուժի մեջ մտնող Քրեական դատավարության նոր օրենսգրքով վերապահել ՀՀ քննչական կոմիտեի քննիչներին՝ ելնելով նմանատիպ գործերը անկախ մարմնի կողմից քննելու անհրաժեշտությունից։ Այս առիթով մշակվել էր «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը։ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության գործող օրենսգրքի 190-րդ հոդվածը սահմանում է քննչական ենթակայության կանոնները, որի 3-րդ մասի համաձայն՝ «Նախաքննությունը ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց կատարած հանցագործությունների, պետական ծառայություն իրականացնող անձանց` իրենց պաշտոնեական դիրքի հետ կապված սույն հոդվածի 5.1-ին մասով չնախատեսված հանցագործությունների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 149, 150, 154.1, 189.1 (բացառությամբ 189.1-ին հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի), 217, 217.1 , 219-221, 224, 226, 226.1, 233, 234, 250, 299, 302-307, 329, 329.1, 330, 384-397.1 հոդվածներով նախատեսված հանցագործությունների վերաբերյալ գործերով կատարում են ազգային անվտանգության մարմինների քննիչները:»:Համանման կարգավորում է նախատեսում նաև Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության նոր օրենսգիրքը, որն ուժի մեջ է մտնելու 2022 թվականի հուլիսի 1-ին:Առկա կարգավորումների պայմաններում ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված՝ խոշտանգման վերաբերյալ քրեական գործերով քննությունն իրականացվում է ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի կողմից: Արդարադատության նախարարությունը նշել է, որ խոշտանգումների դեպքերով քրեական գործի քննությունն իրականացնող կոնկրետ մարմինը սահմանելիս անհրաժեշտ է առաջնորդվել, ի թիվս այլնի, այդ մարմնի ինստիտուցիոնալ և գործառութային անկախության հանգամանքով:Ներկայումս ՀՀ հատուկ քննչական ծառայության գործունեության դադարեցման և Հակակոռուպցիոն կոմիտեի ձևավորման հանգամանքով պայմանավորված քննարկվող գործերի քննությունը հանձնվել է ազգային անվտանգության մարմիններին: Ըստ նախարարության, հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքի 5-րդ հոդվածի համաձայն ազգային անվտանգության ծառայությունը ենթակա է վարչապետին, այն չի համապատասխանում անկախության այն չափանիշներին, որոնք պետք է հաշվի առնել խոշտանգման վերաբերյալ քրեական գործերով քննչական ենթակայությունը սահմանելիս: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 189-րդ հոդվածի համաձայն՝ նախաքննական մարմիններն են քննչական կոմիտեն, հակակոռուպցիոն կոմիտեն, ազգային անվտանգության, հարկային և մաքսային մարմինները:«Հաշվի առնելով այն, որ Հակակոռուպցիոն կոմիտեն իրականացնում է միայն կոռուպցիոն հանցագործություններով գործերի քննությունը, պետական եկամուտների կոմիտեն իր կարգավիճակով և գործառույթներով պայմանավորված չի կարող իրականացնել խոշտանգումների գործերով քննությունը, առավել նպատակահարմար է սահմանել, որ խոշտանգման վերաբերյալ քրեական գործերով նախաքննությունն իրականացնի ՀՀ քննչական կոմիտեն»,- ասված է նախագծի հիմնավորման մեջ:  Նախարարությունը վերանայվել է նաեւ ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ, 150-րդ, 154.1-ին հոդվածների (վերաբերում են ընտրական հանցագործություններին,-խմբ․) քննության ենթակայության հարցը․ ներկայում նշված գործերի քննությունը իրականացվում է ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից․ «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ընտրական հանցագործությունների պարագայում ևս վարույթ իրականացնող մարմնի անկախությունը առանձնակի նշանակություն է ստանում, խնդրահարույց է դրանցով նախաքննություն իրականացնելու լիազորությունը գործադիր իշխանությանը ենթակա մարմնին, այն է՝ ազգային անվտանգության ծառայությանը վերապահելը: Ուստի, նշված քրեական գործերով նախաքննություն իրականացնելու լիազորությունը ևս նպատակահարմար է վերապահել ՀՀ քննչական կոմիտեին»,- առաջարկել է նախարարությունը: Առաջարկվող փոփոխություններով նույնական լուծումներ են տրվում նաև ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքում: Նախագծով առաջարկվում է նաեւ ՀՀ քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց կողմից կատարված հանցագործությունների (այդ թվում՝ խոշտանգման) վերաբերյալ քրեական գործերով նախաքննության իրականացումը վերապահել ՀՀ ազգային անվտանգության մարմիններին՝ ապահովելու քննության օբյեկտիվությունը։ Նախագծերի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը բացակայում է. ՀՀ պետական բյուջեի ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում: Ակնկալվում է, որ նախագծերի ընդունման արդյունքում կապահովվի խոշտանգումների և ընտրական հանցագործությունների դեպքերով քրեական գործերի քննության իրականացումը պետական մարմինների ենթակայության տեսանկյունից անկախ մարմնի կողմից:
11:46 - 20 հունվարի, 2022
Կամո Սահակյանը նշանակվել է ՀՀ ՔԿ հատուկ հանձնարարությունների, կազմակերպական-վերլուծական և քրեագիտական գլխավոր վարչության պետ

Կամո Սահակյանը նշանակվել է ՀՀ ՔԿ հատուկ հանձնարարությունների, կազմակերպական-վերլուծական և քրեագիտական գլխավոր վարչության պետ

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով արդարադատության առաջին դասի խորհրդական Կամո Նորիկի Սահակյանը 2022 թվականի հունվարի 19-ին նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարությունների, կազմակերպական-վերլուծական և քրեագիտական գլխավոր վարչության պետ՝ ազատվելով ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետի տեղակալի պաշտոնից: Այս մասին հայտնում են ՔԿ-ից։ Կենսագրություն Կամո Նորիկի Սահակյանը ծնվել է 1983 թվականի սեպտեմբերի 27-ին, Երևան քաղաքում:2005թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը, 2015 թվականին՝ նույն ԲՈՒՀ-ի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրան: Աշխատանքային գործունեություն 2005-2007թթ. – ծառայել է ՀՀ զինված ուժերում 2007-2012թթ. – ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոնականի քննչական բաժնի քննիչ, ավագ քննիչ, ապա՝ ՀԿԳ ավագ քննիչ 2012-2013թթ. – ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության 2-րդ /ՀԿԳ քննության/ վարչության մարդկանց առևտրի /թրաֆիքինգ/, թմրամիջոցների ապօրինի շրջանառության և կազմակերպված հանցագործությունների քննության բաժնի ՀԿԳ ավագ քննիչ III.2013-XII.2013թ. – ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության քննչական խմբի ՀԿԳ ավագ քննիչ 2013-2014թթ. – ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության 2-րդ /հատկապես կարևոր գործերի քննության/ վարչության պաշտոնեական և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների քննության բաժնի պետի տեղակալ 2014-2017թթ. – ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության ՀԿԳ ավագ քննիչ 2017-2018թթ. – ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչության պետ2018-2021թթ. – ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչության պետ 2021-2022թթ. – ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետի տեղակալ 2022թ. հունվարի 19-ից ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարությունների, կազմակերպական-վերլուծական և քրեագիտական գլխավոր վարչության պետ Պարգևներ Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով: Այլ տվյալներ Ամուսնացած է, ունի երկու երեխա: 
12:07 - 19 հունվարի, 2022
ՔԿ-ն, քողարկված ֆինանսական բուրգի վերաբերյալ գործի շահերից ելնելով, առայժմ ձեռնպահ է մնում նոր տեղեկության տրամադրումից

ՔԿ-ն, քողարկված ֆինանսական բուրգի վերաբերյալ գործի շահերից ելնելով, առայժմ ձեռնպահ է մնում նոր տեղեկության տրամադրումից

ՀՀ քննչական կոմիտեն «Onyxum» անվանմամբ ընկերության վերաբերյալ, որի գործունեությունը պարունակում է ֆինանսական բուրգի հատկանիշներ, քրեական գործի շահերից ելնելով, ներկայումս ձեռնպահ է մնում այլ տեղեկատվության տրամադրումից և հրապարակային բանավեճից: Այս մասին նշվում է ՀՀ քննչական կոմիտեի հաղորդագրության մեջ: «Օրերս ՀՀ քննչական կոմիտեն հայտարարություն էր տեղադրել «Onyxum» անվանմամբ ընկերության վերաբերյալ՝ նշելով, որ ընկերության գործունեությունը պարունակում է ֆինանսական բուրգի հատկանիշներ, որպիսի հանցավոր արարքի համար, քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ, մեղադրանքներ են առաջադրվել «Onyxum» անվան ներքո գործող ֆինանսական բուրգի մասը ստեղծող և համակարգող 11 անդամների։ Նշված հրապարակման կապակցությամբ «Onyxum» անվամբ ընկերության անունից տարբեր լրատվամիջոցներով կատարված հրապարակումների կապակցությամբ հայտնում ենք, որ ՀՀ քննչական կոմիտեն, գործի շահերից ելնելով, ներկայումս ձեռնպահ է մնում այլ տեղեկության տրամադրումից և հրապարակային բանավեճից՝ նշելով, որ քրեական վարույթի շրջանակներում կատարված գործողությունները, դրանց առնչությամբ անհամաձայնության դեպքում, ենթակա են բողոքարկման միայն քրեադատավարական ընթացակարգերով: Քրեական գործի հետագա ընթացքի վերաբերյալ Կոմիտեն հանդես կգա պաշտոնեական հրապարակմամբ»,- ասված է ՔԿ հայտարարությունում:
18:50 - 17 հունվարի, 2022
ԱԺ արտահերթ ընտրությունների հետ կապված 29 գործով դատի է տրվել 53 անձ, 6 անձի վերաբերյալ կայացվել է մեղադրական դատավճիռ

ԱԺ արտահերթ ընտրությունների հետ կապված 29 գործով դատի է տրվել 53 անձ, 6 անձի վերաբերյալ կայացվել է մեղադրական դատավճիռ

ՀՀ գլխավոր դատախազությունն ամփոփել է 2021թ. հունիսի 20-ին կայացած ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ողջ ընթացքում և հետընտրական շրջանում արձանագրված առերևույթ ընտրական, ինչպես նաև՝ ընտրություններով պայմանավորված այլ բնույթի առերևույթ հանցագործությունների դեպքերի քննության, հանցագործություն կատարած անձանց քրեական պատասխանատվության ենթարկելուն ուղղված աշխատանքների արդյունքները՝ 2022թ. հունվարի 1-ի դրությամբ: Ինչպես հայտնում են Գլխավոր դատախազությունից, նախաքննության և հետաքննության մարմիններին ուղարկված հաղորդումների առթիվ ընդհանուր առմամբ հարուցվել է 87 քրեական գործ, որոնցով որպես մեղադրյալ ընդհանուր անցել է 91 անձ: Ընդ որում՝ վերջիններից 67-ին կամ ընդհանուրի շուրջ 73.5 տոկոսին մեղադրանքն առաջադրվել է ընտրակաշառքի հետ կապված հանցագործություններ կատարելու համար: 2022թ. հունվարի 1-ի դրությամբ քրեական գործերից 14-ի վարույթը կասեցվել է, 24 քրեական գործով կայացվել են քրեական գործի վարույթը կարճելու, քրեական հետապնդում չիրականացնելու, որոշ դեպքերում՝ նաև քրեական հետապնդումը դադարեցնելու որոշումներ: Նախաքննության փուլում շարունակում է մնալ 20 քրեական գործ, որոնցով մեղադրյալի կարգավիճակով անցնում է 34 անձ: Այդ թվում՝  - 24-ը՝ ընտրակաշառք տալու, ընտրակաշառք ստանալու, ընտրակաշառքի միջնորդության, ընտրակաշառք տալու փորձի, օժանդակության կամ կազմակերպման համար,  - 6-ը՝ քվեարկության գաղտնիությունը խախտելու համար,  - 1-ը՝  մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելու կամ քվեարկելու փորձ կատարելու համար,  - 1-ը` մի խումբ անձանց կողմից  պաշտոնական դիրքի օգտագործմամբ ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու նախապատրաստության համար,  - 1-ին՝ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով նախընտրական քարոզչությանը մասնակցելուն կամ նախընտրական քարոզչությանը մասնակցելուց հրաժարվելուն հարկադրելը կամ նախընտրական քարոզչությանը մասնակցելուն կամ հանրաքվեի քարոզչություն կատարելուն որևէ եղանակով խոչընդոտելը՝ 1-տեղամասային կենտրոնում կամ դրան հարող տարածքում բռնություն գործադրելու, կամ տեղամասային կոնտրոնում կամ դրան հարակից տարածքում բնություն գործադրելու համար և զենքով տեղամասային կենտրոն մուտք գործելու համար: Բոլոր գործերով մեղադրյալներից 8-ը եղել են արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցած կուսակցության կամ կուսակցության դաշինքի թեկնածուներ, մասնավորապես՝ 2-ը՝ «Հայաստան» դաշինքի, 4-ը՝ «Պատիվ ունեմ» դաշինքի, 1-ը՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության, 1-ը՝ «Վերելք» կուսակցության պատգամավորության թեկնածուների ցուցակներում ընդգրկված անձինք: Մեղադրյալներից 24-ի, այդ թվում պատգամավորության բոլոր թեկնածուների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Քննության ընթացքում դատախազի կամ դատարանի որոշումներով կալանավորումը անազատության հետ չկապված այլ խափանման միջոցներով փոփոխվել կամ վերացվել է 12 անձի նկատմամբ: 2022թ. հունվարի 1-ի դրությամբ կալանքի տակ շարունակել է մնալ ընտրական բնույթի հանցագործություն կատարելու համար որպես մեղադրյալ ներգրավված 6 անձ: Ընտրություններից հետո ընկած ժամանակահատվածում մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել  ընտրական և ընտրությունների հետ կապված հանցագործությունների առթիվ քննված 29 քրեական գործ: Դրանցով դատի է տրվել ընդհանուր 53 անձ, այդ թվում՝  - 42-ը՝ մեկ կամ մի քանի անձանց ընտրակաշառք տալու, ընտրակաշառք ստանալու, առանձին դեպքերում՝ նաև ընտրակաշառքի միջնորդություն կատարելու, կամ մեկից ավելի անձանց ընտրակաշառք տալուն օժանդակելու, նախապատրաստելու համար,  - 4-ը՝ քարոզչական նշանակության պաստառներ վնասելու և նյութական վնաս պատճառելու հանցավոր արարքներ կատարելու համար,  - 2-ը՝ պաշտոնեական դիրքի օգտագործմամբ մեկ կամ մեկից ավելի անձանց կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի  նախընտրական քարոզչությանը մասնակցելուն հարկադրելու համար,  - 1-ը՝ մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելու փորձ կատարելու համար,  - 1-ը՝ երկու և ավելի անձանց ընտրություններին մասնակցելուն, կուսակցությունների կամ դաշինքի օգտին կողմ քվեարկելուն հարկադրելու համար,  - 1-ը՝ մի խումբ անձանց կողմից  պաշտոնական դիրքի օգտագործմամբ ընտրական իրավունքի  իրականացմանը խոչընդոտելու նախապատրաստության համար,  - 1-ը՝ տեղամասային կենտրոնում կամ դրան հարող տարածքում բռնություն գործադրելու համար,  - 1-ին՝ ընտրական գործընթացների հետ կապված ծեծի համար: Այսինքն դատի տրված անձանց շուրջ 80%-ը եղել են ընտրակաշառքի հետ կապված հանցագործություններ կատարելու համար մեղադրվողները: Դատի տրված անձանցից 11-ը հանդիսացել են արտահերթ ընտրություններին մասնակցած «Հայաստան» դաշինքի, 23-ը՝ «Պատիվ ունեմ» դաշինքի, 2-ը՝ ԲՀԿ-ի, 1-ը՝ «Վերելք» կուսակցության պատգամավորական ցուցակներում ընդգրկված կամ այդ ուժերին սատարած անձինք: Դատարան ուղարկված գործերից 5-ով կայացվել է մեղադրական դատավճիռ: Դրանցից 3-ով 4 անձի նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկումը, որոնցից 3-ի պարագայում դատարանը նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառել՝ սահմանելով փորձաշրջան: Իսկ 2 գործով 2 անձ դատապարտվել է տուգանքի: Դատարան ուղարկված՝ 42 անձի վերաբերյալ 22 գործով դատական քննությունը շարունակվում է: 
15:27 - 17 հունվարի, 2022
Ուրցաձոր համայնքի նախկին ղեկավարի որդին կալանավորվել է

Ուրցաձոր համայնքի նախկին ղեկավարի որդին կալանավորվել է

Քննչական կոմիտեի (ՔԿ) Արարատի մարզային քննչական վարչությունում շարունակվում է Ուրցաձոր համայնքի նախկին ղեկավարի որդու կողմից Ոստիկանության ծառայողների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: ՔԿ-ի փոխանցմամբ՝ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ համայնքի նախկին ղեկավարի որդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասի և 185-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով: Վարույթն իրականացնող մարմինը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ վերջինիս նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, ինչը բավարարվել է: Ավելի վաղ ՔԿ-ն հայտնել էր, որ 2022թ. հունվարի 15-ին Ուրցաձոր համայնքի նախկին ղեկավարի որդին, դժգոհելով հորը ոստիկանության բաժին բերման ենթարկելու հանգամանքից, իր կողմից վարած «Վազ 2121» մակնիշի ավտոմեքենայով դուրս էր եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և ավտոմեքենայի առջևի մասով հարվածել Ոստիկանության ծառայողական «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի առջևի մասին, ապա, իջնելով ավտոմեքենայից, սպառնացել էր ոստիկաններին՝ չենթարկվելով վերջիններիս օրինական պահանջներին: Նախաքննության ընթացքում կատարված դեպքի վայրի և տրանսպորտային միջոցների զննությունների ընթացքում համայնքի նախկին ղեկավարի որդու կողմից վարած «Վազ 2121» մակնիշի ավտոմեքենայում հայտնաբերվել էին երկփողանի որսորդական հրացան, որսորդական հրացանի պատյան, որսորդական հրացանի փամփուշտներ: Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ:
11:21 - 17 հունվարի, 2022
Քննչական կոմիտեում նոր նշանակումներ են կատարվել

Քննչական կոմիտեում նոր նշանակումներ են կատարվել

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի համապատասխան հրամաններով ՀՀ քննչական կոմիտեում նոր նշանակումներ են կատարվել: Ինչպես հայտնում են Քննչական կոմիտեից, Արդարադատության առաջին դասի խորհրդական Նորայր Սամվելի Հարությունյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնի պետ՝ ազատվելով ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության պետի տեղակալի պաշտոնից: Արդարադատության առաջին դասի խորհրդական Հովհաննես Հարությունի Չալաբյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի պետ՝ ազատվելով ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնի պետի պաշտոնից: Նորայր Սամվելի Հարությունյանը ծնվել է 1988 թվականի դեկտեմբերի 31-ին, Երևան քաղաքում: 2009թ. ավարտել է ՀՀ ոստիկանության ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետը: 2016թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը 2009-2014թթ. – ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության Նոր Նորքի քննչական բաժնի քննիչ, ապա՝ ավագ քննիչ 2014-2019թթ. – ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ, ապա՝ պետի տեղակալ 2019-2020թթ. – ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի պետի տեղակալ 2020թ. մարտ-սեպտեմբեր – ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի պետ 2020-2021թթ. – ՀՀ ազգային անվտանգության  ծառայություն 2021-2022թթ. – ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության պետի տեղակալ 2022թ. հունվարի 5-ից  - ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ  վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնի պետ: ՊարգևներԾառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով: Ամուսնացած է, ունի մեկ երեխա: Հովհաննես Հարությունի Չալաբյանը ծնվել է 1989 թվականի հունվարի 2-ին, Աշտարակ քաղաքում: 2009թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը: 2018թ. ավարտել է ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի իրավագիտության ֆակուլտետը:2011-2013թթ. - ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի, ապա՝ նույն բաժնի 1-ին բաժանմունքի քննիչ 2013-2014թթ.  - ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության 2-րդ /հատկապես կարևոր գործերի քննության/ վարչության մարդկանց առևտրի /թրաֆիքինգ/, թմրամիջոցների ապօրինի շրջանառության և կազմակերպված հանցագործությունների քննության բաժնի քննիչ 2014-2018թթ. -  ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության ՀԿԳ քննիչ 2018-2019թթ. -  ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալ (հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ) 2019-2021թթ.- ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալ (հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ) 2021-2022թթ.- ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնի պետ 2022թ. հունվարի 10-ից - ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի պետ ՊարգևներԾառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով: Ամուսնացած է, ունի երկու երեխա:
10:51 - 17 հունվարի, 2022
Ձերբակալվել է Ուրցաձոր համայնքի նախկին ղեկավարի որդին

Ձերբակալվել է Ուրցաձոր համայնքի նախկին ղեկավարի որդին

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ Ուրցաձոր համայնքի նախկին ղեկավարի որդու կողմից Ոստիկանության ծառայողների նկատմամբ առերևույթ բռնություն գործադրելու բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Նախնական տվյալներով՝ 2022թ. հունվարի 15-ին, Ուրցաձոր համայնքի նախկին ղեկավարին ինքնիրավչություն կատարելու կասկածանքով բերման ենթարկելու ժամանակ, վերջինիս որդին, իր կողմից վարած «Վազ 2121» մակնիշի ավտոմեքենայով, որում գտնվել է նաև նույն գյուղի բնակիչներից մեկը, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և ավտոմեքենայի առջևի մասով հարվածել Ոստիկանության ծառայողական «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի առջևի մասին, ապա, իջնելով ավտոմեքենայից, սկսել է դժգոհել հորը ոստիկանության բաժին բերման ենթարկելու հանգամանքից, սպառնացել ոստիկաններին՝ չենթարկվելով վերջիններիս օրինական պահանջներին: «Վազ 2121»-ի կողմից Ոստիկանության ծառայողական ավտոմեքենային հարվածելու արդյունքում ոստիկաններից երկուսը մարմնական վնասվածքներ են ստացել և դիմել բուժօգնության: Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Արարատի բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Վեդիի քննչական բաժին և ընդունվել վարույթ: Նախաքննության ընթացքում կատարվել են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ, այդ թվում՝ դեպքի վայրի և տրանսպորտային միջոցների զննություններ, որի ընթացքում «Վազ 2121» մակնիշի ավտոմեքենայի սրահի հետևի նստատեղի դիմաց՝ հատակին, հայտնաբերվել է երկփողանի որսորդական հրացան, որսորդական հրացանի պատյան, իսկ առջևի նստատեղերի միջնամասում՝ որսորդական հրացանի փամփուշտներ՝ պատյանով, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Նույն օրը Ուրցաձոր համայնքի նախկին ղեկավարի որդին ձերբակալվել է՝ ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով: Կատարվում է նախաքննություն: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
17:08 - 15 հունվարի, 2022