ՔԿ-ն, քողարկված ֆինանսական բուրգի վերաբերյալ գործի շահերից ելնելով, առայժմ ձեռնպահ է մնում նոր տեղեկության տրամադրումից
18:50 - 17 հունվարի, 2022

ՔԿ-ն, քողարկված ֆինանսական բուրգի վերաբերյալ գործի շահերից ելնելով, առայժմ ձեռնպահ է մնում նոր տեղեկության տրամադրումից

ՀՀ քննչական կոմիտեն «Onyxum» անվանմամբ ընկերության վերաբերյալ, որի գործունեությունը պարունակում է ֆինանսական բուրգի հատկանիշներ, քրեական գործի շահերից ելնելով, ներկայումս ձեռնպահ է մնում այլ տեղեկատվության տրամադրումից և հրապարակային բանավեճից: Այս մասին նշվում է ՀՀ քննչական կոմիտեի հաղորդագրության մեջ:

«Օրերս ՀՀ քննչական կոմիտեն հայտարարություն էր տեղադրել «Onyxum» անվանմամբ ընկերության վերաբերյալ՝ նշելով, որ ընկերության գործունեությունը պարունակում է ֆինանսական բուրգի հատկանիշներ, որպիսի հանցավոր արարքի համար, քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ, մեղադրանքներ են առաջադրվել «Onyxum» անվան ներքո գործող ֆինանսական բուրգի մասը ստեղծող և համակարգող 11 անդամների։

Նշված հրապարակման կապակցությամբ «Onyxum» անվամբ ընկերության անունից տարբեր լրատվամիջոցներով կատարված հրապարակումների կապակցությամբ հայտնում ենք, որ ՀՀ քննչական կոմիտեն, գործի շահերից ելնելով, ներկայումս ձեռնպահ է մնում այլ տեղեկության տրամադրումից և հրապարակային բանավեճից՝ նշելով, որ քրեական վարույթի շրջանակներում կատարված գործողությունները, դրանց առնչությամբ անհամաձայնության դեպքում, ենթակա են բողոքարկման միայն քրեադատավարական ընթացակարգերով:

Քրեական գործի հետագա ընթացքի վերաբերյալ Կոմիտեն հանդես կգա պաշտոնեական հրապարակմամբ»,- ասված է ՔԿ հայտարարությունում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել