Վրաստան

Վրաստանի Հանրապետություն ինքնիշխան պետություն Հարավկովկասյան տարածաշրջանում, որը միջանկյալ դիրք է զբաղեցնում Արևելյան Եվրոպայի և Հարավարևմտյան Ասիայի միջև։ Գտնվում է Առաջավոր Ասիայում՝ Մեծ Կովկասի լեռնային համակարգի արևմտյան և կենտրոնական հատվածներում:

Զբաղեցնում է 69 700 կմ քառ․ տարածք, իսկ բնակչությունը՝ ըստ 2019 թվականի մարդահամարի տվյալների, կազմում է 3 723 500 մարդ։ Բնակչության ճնշող մեծամասնությունը կազմում են վրացիները, գլխավոր ազգային փոքրամասնություններն են ադրբեջանցիներն ու հայերը։ Վրաստանը խորհրդարանական կառավարման համակարգով սահմանադրական, բազմակուսակցական հանրապետություն է։

Վրաստանում ԱՄՆ պետքարտուղարի այցին զուգահեռ ընդդիմությունը ցույց է անցկացնում |aliq.ge|

Վրաստանում ԱՄՆ պետքարտուղարի այցին զուգահեռ ընդդիմությունը ցույց է անցկացնում |aliq.ge|

aliq.ge: Թբիլիսիում ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի՝ Վրաստան այցին զուգահեռ ընդդիմությունը լուռ ցույց է անցկացնում: Ցուցարարները հավաքվել են Ռուսթավելիի մետրոյի հարակից տարածքում, որտեղից շարժվելու են դեպի Ֆիլհարմոնիկ դահլիճի տարածք: Այստեղ նրանց կմիանան «Լելո» կուսակցության անդամներն ու աջակիցները: Այնուհետև երթով կտեղափոխվեն դեպի խորհրդարանի տարածք: Ցույցի կազմակերպիչներից «Եվրոպական Վրաստան» կուսակցության առաջնորդներից Գիգի Ուգուլավան նշել է, որ ցույցի հիմնական նպատակն է ցույց տալ Պոմպեոյին, որ Վրաստանում ընտրությունները կեղծվել են: «Այսպիսով կգրավենք ԱՄՆ պետքարտուղարի աշխատակազմի ու միջազգային լրատվամիջոցների ուշադրությունը»,- հայտարարել է Ուգուլավան ու կոչ արել բոլոր նրանց, ովքեր գտնում են, որ ընտրությունները կեզծվել են, դուրս գալ փողոց:
11:28 - 18 նոյեմբերի, 2020
ԱԺ-ն վավերացրեց վարկային համաձայնագրի մասհանումների ժամկետը երկարաձգող նամակ-համաձայնագիրը |armenpress.am|

ԱԺ-ն վավերացրեց վարկային համաձայնագրի մասհանումների ժամկետը երկարաձգող նամակ-համաձայնագիրը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովը վավերացրեց «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց I - Հայաստան-Վրաստան հաղորդիչ գիծ/ենթակայաններ» վարկային համաձայնագրի մասհանումների ժամկետի երկարաձգում եւ հետվճարման փոփոխված ժամանակացույց» նամակ-համաձայնագիրը: Այս համաձայնագրի մասհանումների ժամկետի երկարաձգում եւ հետվճարման փոփոխված ժամանակացույց» նամակ-համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ տարածքային կառվարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանը: «Այս վարկային համաձայնագրով նախատեսված էր կառուցել Հրազդանի տարածաշրջանից, մասնավորապես, Դդմաշենից մինչև Վրաստանի սահման էլեկտրահաղորդման գիծ, Դդմաշենում՝ ենթակայան և Այրումում՝ փոխակերպիչ կայան, որը հնարավորություն կտա Հայաստանի էներգոհամակարգին զուգահեռ աշխատանք ապահովել և՛ Իրանի, և՛ Վրաստանի, և՛ Ռուսաստանի հետ միաժամանակ»,- ասաց Վարդանյանը: Հայաստանի Հանրապետության և Վերականգնման վարկերի բանկի միջեւ 2020թ. հուլիսի 1-ին ստորագրված «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց II - Հայաստան-Վրաստան հաղորդիչ գիծ/ենթակայաններ» վարկային համաձայնագրի մասհանումների ժամկետի երկարաձգում եւ հետվճարման փոփոխված ժամանակացույց» նամակ-համաձայնագրով նախատեսվում են Վարկային համաձայնագրի 3.2 հոդվածով սահմանված կարգով մասհանումներ, համաձայն որի՝ մասհանումների պահանջ ներկայացնելու վերջնաժամկետը կարող է երկարաձգվել մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը: Անդրադառնալով հարցին, թե ինչու են մասհանումների կատարման ժամկետը երկարաձգում՝ նա ասաց, որ նախորդ կառաավարության կողմից ծրագիրը ժամանակավորապես կասեցվել էր, և չէր իրականացվում, որպեսզի գնահատվեին դրա տեխնիկատնտեսական արդյունավետությունը և այլ հնարավոր իրականացման մեթոդները: Նախագիծն ընդունվեց միաձայն` 71 «կողմ» ձայնով:
11:03 - 18 նոյեմբերի, 2020
ԱՄՆ պետքարտւղար Մայք Պոմպեոն ժամանել է Վրաստան |shantnews.am|

ԱՄՆ պետքարտւղար Մայք Պոմպեոն ժամանել է Վրաստան |shantnews.am|

shantnews.am: ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Թուրքիայից ժամանեց Վրաստան: Նա Վրաստան է ժամանել տեղակալի և տիկնոջ հետ: Օդանավակայանում ԱՄՆ պետքարտուղարին դիմավորեցին արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին, ԱՄՆ-ում Վրաստանի դեսպան Դավիթ Բաքրաձեն և Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելի Դեգնանը: Այցի շրջանակներում Մայք Պոմպեոն հանդիպումներ կունենա նոյեմբերի 18-ին: Նախատեսված են պետքարտուղարի հանդիպումները Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի, Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլու և Վրաստանի արտգործնախարար Դավիթ Զալկալիանիի հետ: Մայք Պոմպեոն Թբիլիսիում հանդիպում կունենա նաև Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդի հետ: Քաղաքացիական հատվածի ներկայացուցիչների հետ հանդիպում նախատեսված չէ: Վրաստանում ԱՄՆ դեսպանը սխալ է համարել այն հանգամանքը, որ երկիր ժամանած ԱՄՆ բարձր պաշտոնյայի օրակարգում ընդդիմության հետ հանդիպում նախատեսված չէ, այն դեպքում, երբ խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկվում են: Պոմպեյի կողմից նախատեսված չի նաև որևէ հայտարարություն: Տասը երկրներ շրջայցի ամփոփիչ հայտարարությունը ԱՄՆ պետպաշտոնյան կանի  հայրենիքում: Վաղը Մայք Պոմպեոն Վրաստանից կմեկնի Իսրայել:
21:16 - 17 նոյեմբերի, 2020
Վրաստանում ընտրությունների երկրորդ փուլը կանցկացվի նոյեմբերի 21-ին |1tv.ge|

Վրաստանում ընտրությունների երկրորդ փուլը կանցկացվի նոյեմբերի 21-ին |1tv.ge|

1tv.ge: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրամանագրի համաձայն, Վրաստանում մեծամասնական ընտրակարգով ընտրությունների երկրորդ փուլը տեղի կունենա նոյեմբերի 21-ին: Այդ մասին այսօր ԿԸՀ-ում կայացած նիստից հետո անցկացված ճեպազրույցում հայտարարել է ԿԸՀ նախագահի տեղակալ Գիորգի Շարաբիձեն: Վրաստանի ԿԸՀ-ի նախագահի տեղակալը գնահատել է նաև այսօրվա նիստը եւ ԿԸՀ-ի շենքի դիմաց  զարգացումները: «Շատ շնորհակալ եմ բարձր հետաքրքրության համար: Կարծում եմ, այսօր շատ հետաքրքիր և կարևոր նիստ տեղի ունեցավ ընտրական վարչակազմում, ընտրական վարչությունում, ԿԸՀ-ն ունկնդրել է բոլոր սուբյեկտներին, այդ թվում, հասարակական կազմակերպություններից մեկին՝ բողոքների վերաբերյալ և կայացվել է համապատասխան որոշում: Կցանկանայի շեշտել, որ այսօրվա նիստն անցավ օրենքի լիարժեք համապատասխանությամբ, չնայած ընտրական վարչության, դրա անդամների վրա ոչ միայն ճնշում գործադրելու փորձ կար, այլև որոշ չափով սպառնացող հայտարարություններ: Դա կտրականապես անընդունելի է, ընտրական վարչությունը, Կենտրոնական ընտրական հանձնաժողովն իրականացնում են օրենքով սահմանված լիազորությունները և այն կիրականացնեն օրենքով իրեն տրված լիազորությունների շրջանակներում: Եվս մեկ անգամ ուզում եմ հիշեցնել, որ ընտրական վարչակազմն իր նիստում նշանակել է երկրորդ փուլերը, և դրանք կանցկացվեն օրենքով սահմանված ժամկետում՝ այս տարվա նոյեմբերի 21-ին», – հայտարարել է Գիորգի Շարաբիձեն: Այս պահին առկա տվյալների համաձայն, մեծամասնական ընտրակարգով ընտրությունների երկրորդ փուլը կանցկացվի 17 ընտրատարածքներում: Այսօր ԿԸՀ-ի նիստին հանձնաժողովի անդամները քննարկել են օրակարգային ընդհանուր 22 հարց: Այդ թվում առաջին հարցը վերաբերում էր ընդդիմության և Վրաստանի երիտասարդ իրավաբանների միության բողոքներին՝ շրջանային հանձնաժողովների ամփոփ արձանագրությունների վերաբերյալ: ԿԸՀ-ն բողոքներից ոչ մեկը չի բավարարել: Ավելին՝ 1tv.ge-ում
09:23 - 14 նոյեմբերի, 2020
Վրաստանի ԱԳՆ-ն աջակցում է հակամարտող կողմերի համաձայնությանը |aliq.ge|

Վրաստանի ԱԳՆ-ն աջակցում է հակամարտող կողմերի համաձայնությանը |aliq.ge|

aliq.ge: Վրաստանի Արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը հայտարարություն է հրապարակել, որում ընդգծում է՝  «Վրաստանը հույս է հայտնում, որ Ադրբեջանի ու Հայաստանի միջև ձեռք բերված համաձայնությունը՝ կապված կրակի դադարեցման հետ, կնպաստի հակամարտության լուծման լիամասշտաբ գործընթացին»: «Վրաստանն աջակցում է երկու կողմի միջև երկխոսությանը: Միաժամանակ, մենք միջազգային հանրության հետ մեկտեղ խաղաղարար գործընթացի իրականացմանը նպաստելու պատրաստակամություն ենք հայտնում: Վստահ ենք, որ միջազգային հանրության ակտիվ ներուժը և բազմակողմանի միջազգային մեխանիզմների ուժի մեջ մտնելը արդյունք կտա երկարաժամկետ խաղաղության հիմք դնելու համար, ինչը նոր հնարավորություններ կստեղծի ողջ տարածաշրջանի համար»,- նշված է հայտարարության մեջ:
01:00 - 11 նոյեմբերի, 2020
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն նոյեմբերի 17-ին կժամանի Վրաստան |aliq.ge|

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն նոյեմբերի 17-ին կժամանի Վրաստան |aliq.ge|

aliq.ge: Վրաստանի ԱԳ նախարարության տեղեկատվությամբ՝ նոյեմբերի 17-18-ին Վրաստան կայցելի ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն:  «Մենք ողջունում ենք ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի նոյեմբերի 17-18-ի այցը Վրաստան: Այցի ընթացքում պետքարտուղարը հանդիպումներ կունենա Վարչապետ Գիորգի Գախարիայի, Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի և ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանիի, ինչպես նաև կաթողիկոս-պատրիարք  Իլիա Երկրորդի հետ: Պետքարտուղարի՝ Վրաստան այցի շրջանակներում անցկացվելիք բարձրաստիճան հանդիպումների ընթացքում կքննարկվեն ԱՄՆ-Վրաստան ռազմավարական գործընկերության խարտիայի առաջնահերթությունները և պաշտպանության ու անվտանգության, ինչպես նաև առևտրի և տնտեսության, ժողովրդավարության, ժողովուրդների միջև շփումների և մշակույթի ոլորտներում մեր երկրների հետագա համագործակցության խորացման հեռանկարները: Այցի ընթացքում կողմերը կքննարկեն Վրաստանի և տարածաշրջանի անվտանգության միջավայրը, ինչպես նաև երկրների համագործակցությունը տարածաշրջանային և միջազգային անվտանգության ամրապնդման ուղղությամբ: Կողմերը կքննարկեն նաև Վրաստանում ընթացող ժողովրդավարական և տնտեսական բարեփոխումները»,- ասվում է Վրաստանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ:
00:01 - 11 նոյեմբերի, 2020
Նոյեմբերի 8-ի ակցիային վիրավորվել է 27, ձերբակալվել 19 անձ. ՆԳ փոխնախարար
 |aliq.ge|

Նոյեմբերի 8-ի ակցիային վիրավորվել է 27, ձերբակալվել 19 անձ. ՆԳ փոխնախարար |aliq.ge|

aliq.ge: Վրաստանի ՆԳ նախարարի տեղակալ Կախա Սաբանաձեի հայտարարությամբ՝ երեկ Թբիլիսիում անցկացրած բողոքի ակցիան դուրս է եկել ազատ արտահայտման և խաղաղ հավաքների՝ օրենքով սահմանված շրջանակներից և  վերածվել է բռնության: Փոխնախարարի խոսքով՝ ակցիայի ընթացքում առողջական տարբեր վնասվածներ են ստացել շուրջ 14 իրավապահ, լրատվականների 3 ներկայացուցիչ և շուրջ 10 ակցիայի մասնակից: «Ոստիկանությունը նոյեմբերի 8-ին, բողոքի ակցիայի ընթացքում հանրային կարգը խախտելու և ոստիաններին չենթարկվելու համար վարչական կարգով ձերբակալել է 19 անձի»,- հայտարարել է Սաբանաձեն: Հիշեցնենք՝ երեկ Թբիլիսիում տեղի ունեցավ ընդդիմության մեծամասշտաբ բողոքի ակցիան: Ցուցարարները խորհրդարանի շենքից քայլերթով տեղափոխվեցին Վրաստանի ԿԸՀ-ի գլխավոր գրասենյակ, որտեղ և մի քանի անգամ տեղի ունեցավ բախում ցուցարարների և իրավապահների միջև: ՆԳ նախարարությունը մի քանի անգամ ջրցան մեքենաներ կիրառեց ցուցարարներին ցրելու համար:
14:09 - 09 նոյեմբերի, 2020