shantnews.am: ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Թուրքիայից ժամանեց Վրաստան: Նա Վրաստան է ժամանել տեղակալի և տիկնոջ հետ:
Օդանավակայանում ԱՄՆ պետքարտուղարին դիմավորեցին արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին, ԱՄՆ-ում Վրաստանի դեսպան Դավիթ Բաքրաձեն և Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելի Դեգնանը:
Այցի շրջանակներում Մայք Պոմպեոն հանդիպումներ կունենա նոյեմբերի 18-ին:
Նախատեսված են պետքարտուղարի հանդիպումները Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի, Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլու և Վրաստանի արտգործնախարար Դավիթ Զալկալիանիի հետ:
Մայք Պոմպեոն Թբիլիսիում հանդիպում կունենա նաև Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդի հետ: Քաղաքացիական հատվածի ներկայացուցիչների հետ հանդիպում նախատեսված չէ:
Վրաստանում ԱՄՆ դեսպանը սխալ է համարել այն հանգամանքը, որ երկիր ժամանած ԱՄՆ բարձր պաշտոնյայի օրակարգում ընդդիմության հետ հանդիպում նախատեսված չէ, այն դեպքում, երբ խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկվում են:
Պոմպեյի կողմից նախատեսված չի նաև որևէ հայտարարություն: Տասը երկրներ շրջայցի ամփոփիչ հայտարարությունը ԱՄՆ պետպաշտոնյան կանի հայրենիքում:
Վաղը Մայք Պոմպեոն Վրաստանից կմեկնի Իսրայել:
comment.count (0)